The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 3 July 2022

Ter Armen

  « » ՛ ՝ ` ՞ ՜

https://www.nidoragir.com/search?q=%D5%8F.%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6+%D6%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A1+%D5%84%D5%A5%D5%AC%D6%84%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6+

https://niderlandakan.livejournal.com/328124.html

 « » ՛ ՝ ` ՞ ՜

« » ՛ ՝ ` ՞ ՜      

Խաժակ Պարսամյան

Արքեպիսկոպոսին

Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս… Սրբազա’ն Հայր



Սրբազա’ն Հայր, խոսքը ձեր եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ` տեր Արմեն քահանա Մելքոնյանի մասին է: Հիշում եմ 3 տարի առաջ  ներկա եմ եղել, երբ դուք Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ մասնակցում էիք Նիդերլանդների Դեն Բոս քաղաքի Սուրբ Կատարինե եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը, որից հետո եկեղեցին ծառայեց հայկական համայնքին: Դրանից հետո կարդում ու լսում ենք, որ քահանան կանոնավոր պատարագներ է մատուցում ու քարոզում: Ի՞նչ է պատահել` կապված Տեր Արմենի  հետ:  Կուզեի երկու խոսքով բնութագրեիք Տեր Արմեն քահանա Մելքոնյանին,  հետո  անցնենք առաջ:


Անշուշտ հիշում եմ այցը` Դեն Բոսի հայ համայնք:

 Տեր Արմենի հարցը՝ Էջմիածնի Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում է, որովհետև նա 2018 թվականին մասնակցել է հակաեկեղեցական շարժմանը և բարձրաստիճան եկեղեցականների ու հոգևորականների հասցեին հրապարակավ՝ ոչ պաճշաճ արտահայտություններ է թույլ տվել: Այդ պատճառով՝  Մայր Աթոռն ինձնից ուզում էր, որ Տեր Արմենը զղջումնագիր գրեր: Անցյալ տարի ես համոզեցի տեր հայրին   դա անել: Նա գրեց, որ այլևս  նման բաներ չի անի, բայց Էջմիածինը պահանջում  էր, որ դա զղջումնագիր լինի, հետևաբար՝ ինձ վերջերս կրկին նամակ ուղարկվեց Էջմիածնից, որ իր  քայլերի համար տեր Արմենը զղջումնագիր գրի՝  մինչև հարցը կարգապահական հանձնախումբը լուծի... 


2


 Սրբազան, հենց այդ մասին էի ուզում հարցնել: Դուք եք Տեր Արմեն քահանա Մելքոնյանին՝  մի գրությամբ տեղյակ պահել, որ նրա գործը լսելու է Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը ու Տեր Արմենը ծառայության վերաբերյալ պետք է  զղջումնագիր ուղարկի այդ հանձնախմբին ու նաև անհապաղ դադարեցնի իր  հրապարակային  քարոզչությունը սոցիալական ցանցերում:

Չզարմացա՞ք, երբ նրա մասին Մայր Աթոռից նման բիվանդակությամբ նամակ ստացաք: Ի վերջո նա իր ծառայողական պարտականություններն իրականացնում է ձեր սպասարկած տարածքում և առաջինը ձեզ պետք է հայտնի ու տեսանելի լինի նրա կատարած աշխատանքը:


-ՈՒրեմն Մայր Աթոռի ասածն այն է, որ քահանան իր արարքների համար պետք է զղջումնագիր գրեր Վեհափառին: Մինչ զղջումնագիր գրելն ու կարգապահական հանձնախմբի որոշումը պետք է դադարեցնի՝  ոչ թե վերջնական, այլ ժամանակավորապես  հրապարակային քարոզչությունը, բայց կարող է իր առաքելությունը շարունակել այն համայնքների ներսում, որտեղ ինքը նշանակված է:


3


Ի վերջո տիրապետում ե՞ք բուն դրդապատճառին: Այն սպասարկու՞մ է  եկեղեցական կյանքի օրվա պահանջները: Տեր Արմենն ասում է, որ սա ժամկետանց 4 տարվա առաջվա պատմություն է, որ իր գզրոցից այս պահին գտել հանել է Մայր Աթոռը:


Այս հարցը չի հանվել, այն փակված չի եղել և գտնվել է կարգապահական հանձնախմբի վարույթում: Բացի այդ էլ՝ արդեն ասվեց, որ մեկ տարի առաջ Տեր Արմենը բարձրաստիճան  հոգևորականների մասին հրապարակային անպարկեշտ հայտարարություններ է արել: ՈՒրեմն հենց այս երկու հարցերի համար Մայր Աթոռը պահանջում է, որպեսզի Տեր Արմենը զղջումնագիր գրի: 

Ես իրեն՝ դեռ անցյալ տարի էի համոզում գրել զղջումնագիրը, ինքն ինձ ճիշտ է, նամակ ուղարկեց, գրեց, որ էլ նման բան չի կրկնվի, բայց այնտեղ խոսք չկար որևէ  զղջման մասին: ՈՒրեմն՝  Էջմիածնի վերջնական պահանջը այն է, որ Տեր Արմենը զղջումնագիր գրի, այդ ընթացքում դադարեցնի համացանցային գործունեությունը և սպասի կարգապահական հանձնախմբի որոշմանը:

Նաև ցավում եմ, որ այս  մասին երբ   նամակով ու հեռախոսով տեղեկացրեցի,  նա փոխանակ նամակին  նամակով պատասխաներ, հայտնում է, որ ուղիղ հեռարձակման հրապարակային պատասխան է տվել: Սա ըստ իս ճիշտ քայլ չէ: Գիտե՞ք, ես նամակ եմ գրել գրավոր, հետևաբար պատասխանն էլ այդպիսին պետք է լիներ:  Հետևաբար՝ հանրային այդ քննարկմանը տեղյակ եղան բոլորը, այդ թվում Մայր Աթոռը: Հարցի հանգուցալուծումը կախված է  կարգապահական հանձնախմբի  որոշումից:


----


Սրբազան, մինչ մայր Աթոռից այս նամակը կստանայիք, գիտեի ՞ք, որ ձեր հոգևոր հովիվը ինչ-ինչ նորմերի խախտումներ է արել: Դրանք որքանո՞վ եկեղեցական իրավական  նորմերի լուրջ  խախտումներ են, թերևս դեռ մեզ էլ ծանոթ չէ:


-Երբ որ Եվրոպայում նոր  նշանակում ստացա՝  Տեր Արմենի մասին բավական ժխտական ու նաև դրական բաներ լսեցի, երբ  հադիպեց ինձ զրուցեցինք, ասացի՝  

 Տեր Արմեն, քեզանից ես շատ բան եմ լսել, բայց ես սրա ու նրա ասելուն չեմ նայելու: Հիմա եկեղեցին կարգ ու կանոն ունի, որովհետև հայաստանյանյաց Առաքելական եկեղեցին նվիրապետական եկեղեցի է և ոչ թե բողոքական եկեղեցի: Ես երբ, որ եպիսկոպոս եմ ձեռնադրված, կամ հոգևորական եմ ձեռնադրված՝ ուխտ եմ արել, որ իմ մեծավորներին պետք  է հնազանդվել, ինչպես Պողոս առաքյալն է  ասում՝ հնազանդվեցեք ձեր մեծավորներին: Հետևաբար հայ առաքելական Եկեղեցին նվիրաբերական կարգ ունի : Մենք բոլորս էլ ուզենք թե չուզենք՝ այդ նվիրաբերական կարգին պետք է հետևենք: ՈՒրեմն ինքը որ եկավ, ասացի Տեր Արմեն կուզեմ, որ մենք միատեղ համագործակցությամբ աշխատենք: ՈՒրեմն դու քեզ նշանակված համայնքների պատասխանատուն ես և իմ փափագը նա է, որ միատեղ այս համայնքները լավ կազմակերպվեն, որ սարկավագներ լինեն, երգչախումբ լինի, դպրոց լինի, ինչպես՝ օրինակ Ալմելոյի համայնքում է, ինչքան լավ է կազմակերպված՝ որպես համայնք, ասացի միասին սա պետք է անենք և նաև իրեն ասի, տեր Արմեն օրինակ ես նշանակված եմ Եվրոպայի արևմտյան շրջանի պատասխանատու, հետևաբար իմ պատասխանատվության շրջանակը սա է, ես հայ եկեղեցու փրկիչը չեմ, հիմա քեզ պաշտոն է տրվել մի քանի համայնքների համար, պետք է այս համայնքների վրա կենտրոնանաս, քեզ չէ որ առաքելություն է տրված հայ եկեղեցին փրկես: Փորձեցի իրեն բացատրել, հասկացնել սա: Ինքը լավ կողմեր ունի , բայց նաև  կարգ ու կանոնի մեջ շատ չի ուզում երևի աշխատել, երևի... Բայց այս վերջին շրջանում, ինչպես ասում են՝ կարգ ու կանոնի մեջ կմտներ:


4 « » ՛ ՝ ` ՞ ՜   


Սրբազան, հարցին այլ տեսանկյունով մոտենանք: Այսպիսի օրինակ: Ձեր տեսադաշտում, ձեր աչքի առջև է  եկեղեցական համայնքի հոգևոր հովվի կատարած աշխատանքը,  Ձեզ հայտնի են նրա  դրական ու բացասական կողմերը և  ձեր վերադասը նրան ուշադրությանն է արժանացրել ու նրա նկատմամբ կիրառում է ամենախիստ պատժամիջոցները՝ ընդհուպ նրան ծառայությունից հեռացնելը: Դուք որևէ լծակներ ունե՞ք պաշտպանելու Ձեր ենթակային: Քանի որ Ձեր  հոտի հովվին,  առավել` քան Դուք, ոչ մեկն ավելի  լավ չի ճանաչում:


Գիտեք ինչ կա, ես փորձեցի Տեր Արմենին  համոզել, որ Էջմիածնից եկած գրությանն ի պատասխան այս զղջումնագիրը գրի, որպեսզի ես այն փոխանցեի իրենց, ինքը չուզեց հնազանդվել, երբ  Էջմիածնից եկած հրահանգին նա չի ուզում հնազանդվել` ես էլ ինչ կարող եմ անել...


5

Հասկանում եմ, այստեղ Տեր Արմենը հարցն այսպես է դիտարկում` Չէ որ, առ Աստված աղոթքներն են ապաշխարանք  մեր մեղքերին, ու այն ամեն օր խնդրում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, որն է նպատակը  զղջումնագրով հանդես գալ ոչ թե Աստծո, այլ  մարդոց հանձնախմբի առջև:


Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ հոգևորականները, և ինչու չէ   աշխարհականները` սխալներ են գործում, դուք որպես  հայր կսպասեք որ ձեր զավակը գա և ներողություն խնդրի ձեզանից, եթե ձեր դեմ, ընտանիքի դեմ հանցանք է գործել` իբրև հայր կպահանջեք, որ նա ներողություն խնդրի, որովհետև ներողություն խնդրելը անրադառնալ է արված սխալին,  և  եթե չես խնդրում` նշանակում է կողմնակից ես սխալին:  Երբ ներողություն ես խնդրում` ուրեմն գիտակցում ես սխալը: Իբրև մարդ արարածներ բոլորս էլ սխալներ ենք գործում: Ներողությունը` մեր սխալը գիտակցելու լավագույն նշանն է:


6․

Փաստորեն Տեր Արմենը չհնազանդվելով  Վեհափառ Հայրապետի պահանջին, շարունակում է իր հրապարակային քարոզչությունը։  Ի՞նչ հետևանք կունենա այս հարցը։


Նորից կրկնեմ, որ մինչ  կարգապահական հանձնախմբի որոշում  կայացնելը դադարեցված չէ  Տեր Արմենի գործունեությունը այն համայնքներում` որտեղ ծառայում է: Նա պետք է զղջումնագիր գրի և մինչև հանձնախմբի վճիռը ժամանակավորապես դադարեցնի քարոզչական գործունեությունը համացանցային հարթակներում:


7.

Սրբազան Հայր, առանձնացրել եմ ընթերցողների ևս մի քանի հարցեր.

Ո՞ւր է եղբայրասիրությունն ու ներողամտությունը, որը անվերջ քարոզվում է մեր եկեղեցու Սուրբ Խորաններից։


Օրինակի համար` մենք թուրքերին ներել ե՞նք: Այն ժամանակ կներենք, երբ մեզանից ներողություն խնդրի: Ինչպես քիչ առաջ ասացի` բոլոր մարդ արարածներս սխալական ենք, բայց երբ սխալ կգործենք ու կզղջանք դրա համար, ներողություն կխնդրենք, այն նշան է, որ մենք գիտակցում ենք այն: Նույնիսկ Աստծո առջև ծնկի ենք գալիս ու  մեր  հանցանքների համար` մեղա Աստված ասում:

8

Մի՞թե զղջունագիրը առավել է, քան Ավետարանի քարոզությունը, որի շնորհիվ հազարավոր մարդիկ դարձի են գալիս և մոտենում են եկեղեցուն:


Եկեղեցու մեջ կարգ ու կանոն կա և բոլորս էլ պարտավոր ենք այդ կարգուկանոնին հետևել, և ինչպես ասացի Հայ Առաքելական եկեղեցին նվիրապետական եկեղեցի է` ոչ թե բողոքական, որ ամեն մեկը կարող է ազատ քարոզել, արարողություն անել, նվիրապետական կարգ կա և մեր ձեռնադրության ժամանակ մենք խոստացել ենք, որ նվիրապետական կարգը հարգենք :


Միթե Տեր Արմենը Հայ Եկեղեցում ծագած  հրատապ հարցերից մեկն է, որը լուծում է աղերսում։


Եկեղեցին բազմաթիվ ու ամենատարբեր նշանակության  քննարկվելիք հարցեր ունի, և ոչ մեկը չի ասում, որ հենց այս հարցն է ամենահրատապը:


 10« » ՛ ՝ ` ՞ ՜ 


Եվ  վերջին հարցը. Ընդունու՞մ եք, որ մեր եկեղեցում բուն քարոզիչները շատ  չեն՝ հետևաբար աղանդավորների ակտիվություն է նկատվում: Ի՞նչ որոշում է կայացրել Մայր Աթոռը մինչ օրս՝ աղանդներին լռեցնելու հարցում։


Անշուշտ, քարոզողներ ավելի շատ պետք է ունենանք, մանավանդ այս օրերին մեր ժողովուրդը կարիքն ունի Աստծո խոսքը լսելու: Որքան հոգևոր դաստիարակությունը տարածվի այնքան ավելի օգտակար է, իսկ աղանդների համար Էջմիածինը բավականին աշխատանքներ է կատարում, ունենք կիրակնօրյա վարժարաններ,  «Շողակաթ» հեռուստաալիքով, այլ ծրագրերով ահագին քարոզչական աշխատանք է կատարվում և բնականաբար այս ամբողջը կնդունեմ, որ բավարար չէ, դժբախտաբար մեր հոգևորականների թիվը դեռ չի աճել:  Ցավոք՝ էլի եմ ասել, որ Հայաստանի խորհրդայնացումից առաջ  6000 հոգևորականներից  4000-ը Հայոց ցեղասպանության ժամանակ  նահատակվեցին, իսկ երկու հազարն էլ խորհրդային կարգերի զոհ գնացին: Այսօր ամբողջ հայ եկեղեցին հազիվ 900-1000 հոգևորական ունի: Հետևաբար եկեղեցու և մանավանդ Վեհափառի հիմնական  առաքելություններից մեկը ճեմարանների թվի ավելացումն է, վերջին տարիներին Հայաստանում 3, 4 ճեմարաններ կան: Անցյալում՝ ինչպես գիտեք, մեկ ճեմարան ենք ունեցել: Եվրոպայի մեջ հիմա կուզենք ճեմարան բացել, որպեսզի այստեղ ծնված ու մեծացած հայ զավակներն էլ  հնարավորությունը ստանան հայ եկեղեցուն ծառայելու: Այս հարցը քննարկում ենք:


Բարձրաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան, Շնորհակալություն ժամանակ տրամադրելու և անկեղծ պատասխանների համար: Հուսանք ավելի լավ առիթներով կարելի կլինի զրուցել:


Կյանքի մեջ կան ուրախ պահեր ու նաև հարցեր ու խնդիրներ, բայց աղոթենք, որ Տերը մեր բոլորին իմաստություն տա, որպեսզի այս հարցերը մենք կարողանանք իմաստուն ձևով լուծել:





No comments:

Post a Comment