The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 10 April 2019

Առաջիկա շաբաթը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցում



Առաջիկա շաբաթը հարուստ է եկեղեցական  կյանքով:Բացառություն չէ նաև Մաստրիխտում (Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht )
Պատարագիչն ու օրվան պատգամը փոխանցողն է,Տեր Աստվածատուր քհն Սարգսյանը, Պատարագի ավարտին տեղի կունենա երեխաների օրհնություն, (ծնողները բերելով իրենց զավակներին) որից հետո “առաջին անգամ լինելով Ս. Կարապետ եկեղեցում կկատարվի (ԴՌՆԲԱՑԷՔ) ի արարողություն: Սրանով սակայն չեն սահմանափակվում շաբաթվա արարողակարգերը:
Ներկայացնում ենք
ԾՐԱԳԻՐ
Մաստրիխտի Սբ- Կարապետ եկեղեցու առաջիկա շաբաթ տեղի ունենալիք միջոցառումների:
Ավելի մանրամասը ծանոթանալու համար սլաքը հպեք լուսանկարին:
Beste geloofsgenoten,
Hierbij vragen wij graag uw aandacht voor het hieronder opgestelde programma betreffende de kerkdiensten gedurende de Goede Week en de paasviering van de Armeens Apostolische Kerk ‘Surp Karapet te Maastricht.

GOEDE WEEK
Deze week duurt van Palmzondag t/m de zaterdag voor het Pasen. Gezien het feit dat Jezus Christus zijn laatste en voornaamste daden gedurende deze week heeft gerealiseerd, wordt deze week ‘De Goede week’ genoemd.


Նարեկյան ավանդական ընթերցումներն այս անգամ Ամստերդամի Begijnhof եկեղեցում


«Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi )
հիմնադրամը  Ապրիլի 16-ին, այս անգամ Ամստերդամի Begijnhof պատմական եկեղեցում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է Սուրբ Գրիգոր Նարեկացու երկերի ընթերցանությանը:
Այդ օրը նրա ստեղծագործությունները տարբեր լեզուներով կընթերցեն Նիդերլանդների հայ համայնքի հոգևոր և քաղաքական գործիչները, Ամստերդամի քույր եկեղեցիների հոգևոր հովիվները և այլոք:
Հիշեցնենք, որ նախորդ երեք անգամները միջոցառումը կազմակերպվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցում: Նարեկացու գործերի ամենամյա ընթերցանությունների կազմակերպման որակն ու բովանդակությունը տարեցտարի բարելավվում է և գնալով ավելի շատ մարդիկ են անմիջականորեն ցանկություն հայտնում մասնակցել միջոցառմանը:
Հանդիպման հստակ հասցեն և մանրամասները` ներկայացված լուսապաստառում:

_______
Grigor Narekatsi Zondagsschool
19 ч. · 
❗️4E JAARLIJKSE ST. GRIGOR NAREKATSI LEZINGEN❗️
Hierbij vragen wij aandacht voor de 4e jaarlijkse "Sint Grigor Narekatsi Lezingen", die volgende week dinsdag 16 april plaats zullen vinden in de Begijnhofkapel in Amsterdam (Spui).
Lees alle benodigde informatie over het unieke oecumenische evenement in de flyer (zie foto) en let er op dat er weinig parkeergelegenheid is bij de Begijnhofkapel.
Graag tot dan!
@Stichting St. Grigor Narekatsi Amsterdam

Լուսանկարային տեսահոլովակ երեք տարի առաջ տեղի ունեցած միջոցառումից:


Monday, 8 April 2019

Նատալիա Օրեյրիոն գեղեցիկ համերգ ունեցավ երևանի Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում




Երեկ` ուշ երեկոյան, Նատալիա Օրեյրիոն գեղեցիկ համերգ ունեցավ երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում: Համերգի  օրը` ապրիլի 7-ը, պատահական չէր ընտրված, այն հատուկ  նվիրված էր կանանց գեղեցկության օրվան: Այն տպավորիչ էր և բուռն արձագանք ունեցավ:  Մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը  պատմեց, որ համերգի ժամանակ հաճելի անակնկալ է մատուցել Նատալիայի որդուն` Ատաուալպային: Վերջինիս նա նվիրել է հայկական դհոլ (երաժշտական գործիք):

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ Նատալիան հետաքրքրվել էր, թե իր որդին հայկական ինչպիսի գործիքի վրա կարող է խաղալ, Մարիամը նշել էր հենց դհոլը: Համերգի ժամանակ, երբ մայր ու որդի ստացան դհոլը, փորձեցին ու միասին հաջող նվագեցին:

Հիշարժան էր Հայաստանի օրհներգի կատարումը: Օրեյրիոյի ձեռքում հայկական եռագույն դրոշի հետ միասին Ուրուգվայի ու Արգենտինայի դրոշներն էին: Այնուհետև նա հիշյալ դրոշները ձեռքում կատարեց իր ֆիլմի հայտնի երգերից մեկը` Cambio Dolor-ը:

Իր տպավորությունները  կիսելով` մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանը եզրափակեց.
«Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք, լավագույնս արեցինք մեր երկիրը ներկայացնելու, նրա մշակութային ու ազգային հատկանիշները ճիշտ տեսանկյունով մատուցելու համար»:

Շատերը մեզ գրում են, թե ինչու՞ ենք այսչափ մեծ ծավալով ներկայացնում Նատալիա Օրեյրիոյի երևանյան հյուրախաղերը: Ասենք, որ նրան աշխարհում շատերն են ճանաչում և միայն այս փաստը բավական է, որ նա իր այցելությամբ ճանաչելի է դարձնում մեր երկիրն ու մշակույթը ողջ աշխարհում:
Հավելենք, որ Նատալիա Օրեյրիոն նաև UNICEF-ի բարի կամքի դեսպան է և տարբեր երկրներ իր շրջագայությունների ընթացքում լավագույնս է ներկայացնում մեր երկիրը: Օրեյրիոյի խոսքերով`վերջերս քննարկման է դրվել Հայաստանի համար ֆինանսներ գտնելու հարցը :

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»









ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐ
 video









Sunday, 7 April 2019

Ապրիլի 7-ը Մայրության ու գեղեցկության տոնն է



Նիդերլանդներում, Հայաստանում ու աշխարհի չորս կողմերում բնակվող սիրելի քույրեր, մայրեր ու տատիկներ, չքնաղ ու աննման հայուհիներ, Շնորհավորում ենք բոլորիդ` Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելիներ դուք արժանի եք ամենաջերմ խոսքերին ու մեծարանքին, եղեք առողջ ու երջանիկ` ձեր հարազատների հոգատար շրջապատում:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»


Աննա Հարությունյանի հեղինակային ծրագիրը` «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»



 Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ապրիլի 26-ին կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»  խորագրով բացառիկ հեղինակային ծրագիրը: Այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ: Ներկայացումը ներառվել է 2019թ.-ի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:
Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:
Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը մասնավորապես արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում: Ծրագիրն իր մեջ ներառելու է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է ամենատարբեր ժանրերի երաժշտություն: Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով նախշերով:

Saturday, 6 April 2019

Մեր թղթակիցը բառացի հայկական տարազով զարդարեց Նատալիա Օրեյրիոյին





Ապրիլի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ ուրուգվացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրիոն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Ինչպես նախորդ անգամ, երբ Զվարթնոց օդանավակայանում դիմավորելիս ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ թղթ Մարիամ Կիրակոսյանին (Marisha Shik) հաջողվեց բացառիկ հարցազրույց ունենալ (այն արդեն ներկայացրել ենք) այս անգամ էլ Մարիամը անակնկալ մատուցեց: Կես կատակ, կես լուրջ նա Օրեյրիոյին հարցրեց, թե հնարավո՞ր է հայկական արմատներ ունենա, Օրեյրիոն պատասխանեց՝ ոչ:
«Բայց իմ քեռիներից մեկի կինը հայ է»,- հավելեց նա:
Այս պատասխանից հետո նա Օրեյրիոյին բառացի զարդարեց հայկական տարազով: Նրա մեջքին ամրացրեց հայկական գոտի, ապա ազգային գլխարկ դրեց ու նույն կտորից պայուսակ նվիրեց, դոշին էլ ամրագրեց եռագույնը խորհրդանշող կրծքազարդ:
«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ»,-եղավ ուրուգվացի երգչուհու ուրախ պատասխանը:
Դերասանուհին նաև UNICEF-ի բարի կամքի դեսպան է, նա հայտնեց, որ այս ուղղությամբ հանդիպումներ կունենա:
Սպասում ենք Մարիամ Կիրակոսյանի թղթակցությանը` ԵՐԵՎԱՆԻՑ




Տեսաերիզ`Սյունե Առաքելյանի
----------------------------------------------------------------

Այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր թղթակցի հենց նոր ուղարկած հոդվածը 



ՆԱՏԱԼԻԱ ՕՐԵՅՐՈՅԻՆ ԷԼ ՀԱՅ ԴԱՐՁՐԵՑԻՆՔ


Այսօր՝ ապրիլի 6-ին, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստան ժամանած հանրահայտ ուրուգվայցի եչգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոյի մամլո-ասուլիսը։ «Ինչպե՞ս եք», - իր լուսավոր ժպիտով, հայերեն հստակ արտասանությամբ ողջունեց լրագրողներին Օրեյրոն։
Նրբանկատ և անմիջական այս արտիստն, իրոք, յուրօրինակ է. վստահորեն կարելի է ասել, որ «աստղային հիվանդությունն» իրեն շրջանցել է։ Այն տասնյակ ռուս երկրպագուները, որ երեկ Հայաստան են ժամանել հենց իր համար, ասես իրեն չեն սպասում դռներից այն կողմ; այն գլխապտույտ հաջողությունները, որ Օրեյրոն ունեցել է և ունի այսօր…, ասես, այս ամենն իր կողքով է «անցել»։ Նատալիան մնացել է այն նույն հասարակ և շփվող 18տարեկան Միլին, ում մենք սիրեցինք «Վայրի հրեշտակը» սերիալից հետո։ 
    «Ես հիշում եմ Ձեզ, Դուք ինձ հարցեր էիք ուղղում օդանավակայանում,- անսպասելիորեն ասաց նա ինձ։ - Կներեք, որ անչափ հոգնած էի և չկարողացա ավելի շատ շփվել Ձեզ հետ։ Եկել եմ հյուրանոց և մի ողջ օր քնել եմ. շատ հոգնած էի»։ Երգչուհին ասաց, որ հոգնածության պատճառով, ցավոք, երեկ իրեն չի հաջողվել ընտանիքի հետ զբոսնել Երևանով. «Ամուսինս՝ Ռիկարդոն, և որդիս՝ Ատաուալպան, հասցրել են տեսնել մի քանի պատմական եկեղեցիներ։ Նրանք շատ տպավորված էին և ինձ հիացմունքով պատմեցին իրենց տեսածը։ Նրանք մի շատ մեծ հաց էին բերել՝լավաշ. ամբողջ գիշեր ուտում էինք»։

-Նատալիա, հայտնի մարդիկ հաճախ դեպրեսիոն շրջան են ունենում իրենց կյանքում։ Դուք այն եզակի արտիստներից եք, ով, միշտ ուրախ է, բարձր տրամադրությամբ, կարծես, երբեք չի տխրում։ Արդյո՞ք իրականում դա այդպես է։ Ինչպե՞ս եք կարողանում միշտ լինել ուրախ՝ հաջող կերպով համատեղելով ընտանիքն ու կարիերան։ 

-Շատ լավ հարց է. բոլորս էլ մեր կյանքում ունենում ենք հոգնածության պահեր, անհաջողություններ և հիասթափություններ։  Կարծում եմ, այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ տագնապային հոգեվիճակն ամենուր է։ Կյանքի ռիթմն անչափ արագ է։ Այս խնդիրը լուծել անհրաժեշտ է դեռ մանուկ հասակից՝ երեխաներին մեջ սերմանելով, որ ոչինչ միանգամից չի լինում, ամեն ինչն իր ժամանակն ունի։ Ես միշտ շատ քրտնաջան եմ աշխատում և փորձում եմ հետևողական լինել իմ բոլոր ցանկությունների հանդեպ։ Պետք է կարողանալ գտնել հավասարակշռություն հանգստի և քրտնջան աշխատանքի միջև, ինչը փորձում եմ անել։ Ինձ համար փրկություն է բնության գրկում  գտնվելը, երբ կարողանում եմ  ներդաշնակ լինել ինքս ինձ հետ՝ գտնելով այն խաղաղությունը, որն ինձ օգնում է վերականգնել ուժերս՝ հետագայում ավելի ակտիվ աշխատելու համար։ 

   Օրեյրոն հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան։ «Վերջերս Արգենտինայում կայացած հերթական հանդիպման ժամանակ քննարկման է դրվել Հայաստանի համար ֆինանսավորում գտնելու հարցը, - պատմեց Օրեյրոն։ - Մեր նպատակն է սոցիալական կարևորության խնդիրները տարածել ոչ միայն մեր երկրում և տարածաշրջանում, այլ նաև, ծանոթանալով այլ երկրներում տիրող իրավիճակին, ներկայացնել նաև մերը»։
   «Անմոռանալի շրջագայություն» շոու-ծրագրի շրջանակներում Նատալիան արդեն 11 համերգ է ունեցել Ռուսաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև՝Բելառուսում և Մոլդովայում։ Լրագրողների այն հարցին, թե համերգների ժամանակ, արդյո՞ք, եղել են հետաքրքիր իրադարձություններ, Նատալիան պատմեց, որ Սվետլոգորսկում մարտի 31-ին՝ Ֆակունդո Առանայի (Վայրի Հրեշտակի Իվոն) ծննդյան օրը, հենց համերգի ժամանակ բեմից նա Ֆեյսթայմով զանգահարել է Ֆակունդոյին և իր հանդիսատեսի հետ միասին շնորհավորել նրա ծնունդը: «Ես շատ կուզեի, որ մի օր Ֆակունդոն ինձ ուղեկցեր իմ շրջագայություններից որևիցե մեկի ընթացքում։ Միշտ ստիպված եմ  լինում լրացուցիչ ճամպրուկ գնել՝ իրեն հասցեագրված նվերները Արգենտինա տեղափոխելու համար։ Այնպես որ, թող հետս ճամփորդի, որ իր նվերների ճամպրուկի գումարը ինքը վճարի», - կատակեց Օրեյրոն։
Ֆակունդո Առանայի հետ համագործակցության արդյունքում էր, որ 90-ականները հիշարժան և ճակատագրական դարձան Օրեյրոյի կարիարայի համար։ Այն հարցին, թե առաջիկայում սպասվու՞մ են նոր համագործակցություններ Ֆակունդո Առանայի հետ, Նատալիան անկեղծացավ. «Հաճախ հեղինակները փորձում են կրկնել ֆիլմի հաջողությունը, բայց միշտ չէ, որ ստացվում է»։ Այնուամենայնիվ, Ֆակունդո - Նատալիա զույգն այնքան վառ ու տպավորիչ էր, որ իրենց համատեղ երկրորդ՝ «Դու իմ կյանքն ես» (Sos Mi Vida) նախագիծն, անկասկած, կարելի է համարել ստացված։ «Կյանքի այս փուլում ես կգերադասեմ չմարմնավորել երիտասարդ կերպարներ։ Եթե մի փոքր երկար սպասենք, ապա մեր «զույգը» կվերամիավորվի արդեն տատիկ-պապիկի կերպարով», - ծիծաղում է Նատալիան։
Օրեյրոն շատ զգացված էր հայ լրագրողների ջերմ ընդունելությունից։ Մամլո-ասուլիսի շրջանակներում նա նույնիսկ ստացավ հայկական «անձնագիր»՝ դառնալով «բազմաքաղաքացի». ինչու՞ միայն ռուսականն ունենա։  
Հաջողակ երգչուհի և դերասանուհի լինելուց բացի՝ Նատալիան 2008թ.-ից իր քույր Ադրիանա Օրեյրոյի հետ համատեղ ստեղծել է «Լաս Օրեյրո» հագուստի բրենդը։ Խանութն, ի դեպ, գտնվում է «Արմենիա» փողոցի վրա։ Մենք որոշեցինք մեր հայկականը փորձել դարձնել ոգեշնչման աղբյուր Նատալիայի համար. միգուցե մի օր նա որոշի ներառել հայկական էլեմենտներ՝ «Լաս Օրեյրոյի» հերթական հավաքածուի շրջանակներում՝ այդպիսով տարածելով հայկական մշակույթը աշխարհով մեկ։

-Նատալիա, Ցեղասպանությունից հետո մենք՝ հայերս սփռվել ենք ողջ աշխարհով մեկ։ Մենք ունենք աշխարհահռչակ հայեր՝ Շառլ Ազնավուր, Սերժ Թանկյան և այլն։ Եթե շատ լավ փնտրենք, գուցե, Ձեր մեջ էլ հայի արյուն գտնենք։ 

-Այո, այո, իմ քեռիներից մեկի կինը հայ է։ (ԾԻԾԱՂՈՒՄ Է)

Իմ առաջարկին մասնակցել մեր նախաձեռնած «Ես հայ եմ» մարտահրավերին, Նատալիան մեծ սիրով համաձայնեց։ Նրան նվիրեցինք Սովետական ձեռագործ արտադրության արծաթեպատ քյամար (գոտի), հայկական նախշերով գլխարկ և պայուսակ, ինչպես նաև՝ «Ալեքսիս Աքսեսուարներ» ընկերության կողմից սիրով տրամադրված նռան դիզայնով և հայկական դրոշի գույներով ապակուց ձեռագործ կրծքազարդեր։ Մարտահրավերը ստացվեց. երգչուհին միանգամից մտավ հայի կերպարի մեջ և սկսեց ակտիվ լուսանկարվել։ 

  Եվ ահա նա «հայ» է, ու պետք է համտեսի հայկական բարիքները։ Մամլո-ասուլիսը հիշարժան դարձրեցինք ոչ միայն հանրահայտ արտիստի հայկական կերպարանափոխությամբ, այլ նաև մեր խմբագրության անունից կազմակերպեցինք մեծ քաղցր հյուրասիրություն։ Օրեյրոն տեղում համտեսեց հայկական սուջուխը, իսկ մնացած հյուրասիրությունը խնդրեց իր սենյակ տեղափոխել։ 

  Համոզված ենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը հաջողված կլինի, և Նատալիան կրկին կգա Հայաստան. չէ՞ որ նա ուղղակիորեն նպաստում է Հայաստանի տուրիզմի զարգացմանը. «Անմոռանալի շրջագայության» շնորհիվ՝ հատուկ Նատալիայի կողքին լինելու համար, Ռուսաստանից և եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանել տասնյակ երկրպագուներ՝ իր ֆան-ակումբի անդամները, ինչպես նաև ՝ 40-ից ավել շոուի մասնակիցներ և անձնակազմ։ 
   Կազմակերպիչները վստահեցնում են, որ հայ հանդիսատեսին սպասվում է իրապես ԱՆՄՈՌԱՆԱԼԻ, 2 ժամ տևողությամբ և կենդանի հնչողությամբ շոու-ծրագիր։ 
Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։ 

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
(«Նիդ.օրագրի» հատուկ թղթ.
6 ապրիլի Երևան)
Ավելի  շատ լուսանկարներ դիտելու  համար այցելեք`












Տիգրանե Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի տեսարժան վայրերով




«Նիդերլանդական օրագրի» թղթակից (Tigranne Hakobjan ) Տիգրանե Հակոբյանը շրջել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի տեսարժան վայրերով և յուրովի ներկայացրել իր տեսածը:
Հանգստյան օրերի ծրագիր  ''Այցելություն Բրյուսել'' 🇧🇪Weekend trip #Brussels


Հայ մշակույթը գույն ու ոգի է տալիս ողջ աշխարհին


Երեկ, Լիսաբոնի Սան Ռոկ եկեղեցում, Գյուլբենկյան նվագախմբի և երգչախմբի կատարմամբ հնչեց Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը։ Ստեղծագործություն, որը արժանի է հնչեցման համաշխարհային ցանկացած բեմում։ Ունկնդիրը հոտընկայս, երկար ծափահարություններով ողջունեց այն։ Այս ստեղծագործությունը բավարար է, որ Տիգրան Մանսուրյանը մնա համաշխարհային երաժշտական պատմության մեջ,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Nariné Dellalian -ը, ապա ավելացրել` այո, մենք մշակույթով ենք մեր տեղը գծում աշխարհին ներկայանալիս։
Այսօր հերթնը ԴԵԼԼԱԼՅԱՆ ՏՐԻՈՆ և LISBON CHAMBER ENSEMBLE-ինն է, որոնք կներկայացնենք Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները։



Ամստերդամի միջազգային ավտոսրահի ցուցադրություն 2019

Ամստերդամի միջազգային ավտոսրահի ցուցադրություն 2019
Ամստերդամի միջազգային ավտոսրահ այցելության ամենաեռուն շրջանն է: Եկեք եւ վայելեք ամենաազդեցիկ մեքենաների ցուցադրությունը Նիդերլանդներում, RAI Amsterdam-ում մինչեւ կիրակի 7 Ապրիլ: https://bit.ly/2BiNcOH
Ամեն օր Live Action Arena- ում, ավելի քան 120 մեքենաների ցուցադրություն, բազմազան ընտրությամբ, նոր Car Catwalk, ամենատարբեր մեքենաներ ցուցադրություն:
Ուրբաթ, 5 ապրիլի 12.00 - 20.00
     Շաբաթ, ապրիլի 6-ին, 10: 00-ին, ժամը 17: 00-ին
     Կիրակի, ապրիլի 7-10-ը, ժամը 17: 00-ին
► Զեղչով տոմսեր` https://bit.ly/2FKvjcx
     ► Ցուցահանդես-տոնավաճառ 2019: https://bit.ly/2BiNcOH
     ► Live գործողությունների արենա` https://bit.ly/2OF47Al
     ► Իրադարձության մասին տեղեկություններ. https://www.amsterdammotorshow.com/



Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդներում




English Հայերեն. NL
Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
2019 թ. ապրիլ ամսվա ծրագիրը
Միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները
1. Ցույց Հաագայի «Plein» հրապարակում
• Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար
• Հանրագրի ներկայացում Հոլանդիայի կառավարությանը
Թվականը` Երեքշաբթի 23 ապրիլի 2019, ժամը` 12-ին
Վայրը` «Het Plein» հրապարակ
Հասցեն` Het Plein – 2511 CR Հաագա, Նիդերլանդներ
Ավտոբուսների երթուղիների մասին լրացուցիչ տեղեկությունները կհրատարակվեն շուտով։
2. Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում
Թվականը` Երեքշաբթի 24 ապրիլի 2019, ժամը 12:30-ին
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen, Նիդերլանդներ
Ծրագիրը` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում` ճառեր, գեղարվեստան ելույթներ։
Հաագայից Ասեն ավտոբուսով ճամփորդելու համար խնդրում ենք կապվել Աբովյան միության հետ` info@abovian.nl
Federatie Armeense Organisaties Nederland • FAON
Website: www.faon.nl
E-mail: info@faon.nl
Herdenking van de Armeense genocide
Programma van april 2019
Georganiseerd door de Samenwerkende Armeense Organisaties (SAO)
1. Demonstratie op het Plein in Den Haag
• Voor erkenning Armeense genocide door de Nederlandse regering
• Aanbieding petitie aan de Nederlandse regering
Datum: Dinsdag 23 april 2019 om 12.00 uur
Plaats: Plein
Adres: Plein, 2511 CR Den Haag
Voor vervoer met bussen: Nadere informatie volgt.
2. Herdenking bij het genocide monument in Assen
Datum: Dinsdag 24 april 2019 om 12.30 uur
Plaats: Begraafplaats de Boskamp in Assen
Adres: Boskamp 5 – 9405 NN Assen
Programma: Kranslegging bij het Armeense genocidemonument, herdenkingsplechtigheid, bijeenkomst in de aula van begraafplaats de Boskamp met toespraken, artistieke uitvoeringen.
Voor vervoer met bus van Den Haag naar Assen neem contact op met de Vereniging Abovian: info@abovian.nl
Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON)
Website: www.faon.nl
Email: info@faon.nl
Commemoration of Armenian Genocide
Programme of April 2019
Organised by Joint Armenian Organisations
1. Demonstration at Plein Square in The Hague
• For recognition of Armenian Genocide by Dutch government
• Submission of a petition to Dutch Government
Date: Tuesday 23 April 2019 at 12 noon
Place: Het Plein Square
Address: Het Plein – 25 11 CR The Hague, The Netherlands
Further information for transportation by bus will be provided in due course.
2. Commemoration at the Armenian Genocide Memorial in Assen
Date: Tuesday 24 April 2019 at 12:30 p.m.
Place: Cemetery “De Boskamp” in Assen
Address: Boskamp 5 – 9405 NN Assen, The Netherlands
Programme: Laying of wreaths at the Armenian Genocide monument, Commemorative Ceremony, meeting in the auditorium of the Boskamp cemetery with speeches and artistic performances.
For bus transport from The Hague to Assen please contact Abovian Centre: info@abovian.nl
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Կայքէջ` www.faon.nl
Էլ. փոստ` info@faon.nl


Friday, 5 April 2019

Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան

 Նատալիա Օրեյրոն օդանավակայանում  պատասխանել է  Երևանում  գտնվող մեր թղթակցի հարցերին



Լուսանկարները` Էդգար Արշակյանի

Այսօր՝ պրիլի 5-ին առավոտյան ժամը 5:30 հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց Զվարթնոց Օդանավակայան։
Մի քնաի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում նա հանդես է եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոու-ծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշատանքային գրաֆիկի Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։ Երևանում  գտնվող  ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանին հաջովեց մի քանի հարց ուղղել նրան.

- (ՕՐԵՅՐՈ) Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք։

- Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։
- (ՕՐԵՅՐՈ) Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Էնտեղից ուղիղ եկել եմ Երևան։

- Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։
- (ՕՐԵՅՐՈ)Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։

(Հարկ է նշել, որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան)։

- Ինչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շուոյից։
- Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոլովակը՝ Հարութ Մարկոսյանի


Wednesday, 3 April 2019

Հովհաննես Թումանյանի անվան դպրոց Բելգիայում




Բելգիայում գործող «Պելճիկահայ Տեմոկրատների Միություն»-ը դեռ 1984 թվականին Բրյուսելում հիմնադրեց հայկական դպրոց, որի նպատակը հայ ընտանիքների երեխաներին տառաճանաչության և հայեցի մեծանալու խնդիրներին լուծում տալն է: Միության անդամների և մանկավարժական կազմի անդուլ, հետևողական աշխատանքի շնորհիվ կրթօջախը  գործում է մինչ օրս։

Ինչպես  «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է «Հայերն այսօրը», օրեցօր դպրոցը վերելք է ապրում ու գրանցում նորանոր հաջողություններ, որի վառ ապացույցը տարեցտարի աճող սաների թիվն է։

2018 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր ու հարմարավետ շենք՝ լայն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, ուր սովորում են հարյուրավոր հայ մանուկներ։

Քանի որ 2019 թվականին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որի հանճարի շնորհիվ հայաճանաչումն իր սահմաններն է ընդլայնել համաշխարհային գրականության ասպարեզում, «Պելճիկահայ Տեմոկրատների Միությունը», որպես հարգանքի տուրք և շնորհակալական երաշխիք, դպրոցն անվանակոչել է Հովհաննես Թումանյանի անունով:

Հասմիկ Բակմասյան






Նատալիա Օրեյրոն նպաստել է ռուս երիտասարդների ամուսնությանը

 ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


 Լատինոամերիկյան երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն այն եզակի արտիստներից է, ում տարիներ շարունակ հաջողվում է պահպանել իր հազարավոր երկրպագուների մեծ և անսահման սերը։Նրան հանդիպելու և հարցազրույց վերցնելու ակնկալիքով Նիդերլանդներից Երևան  է  մեկնել մեր թղթակից ՄԱՐԻՇԱ  ՇԻԿԸ:  Մինչ այդ մեր թղթակիցը  հետևում է  լատինաամերիկացի դերասանուհու Ռուսաստանյան հյուրախաղերին: Դերասանուհին Ռուսաստանի  ՈՒրգանտի առաջին ալիքի հաղորդման ժամանակ մարմնին գրել էր իր հյուրախաղերի գրաֆիկը` նշելով, որ  լինելու  է նաև Երևանում, այդ  մասին  սակայն կհիշեցնենք վերջում:



Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ-Բետերբուրգում ապրող ամուսիններ 35-ամյա Պավելն ու 32-ամյա Ելեանան արդեն 18 տարի է, ինչ ուշի-ուշով հետևում են Օրեյրոյի ստեղծագործական գործունեությանը։ «Հիշում եմ՝ դեռ 90-ականներին մայրս միշտ տարբեր սերիալներ էր նայում։ Մի օր ինձ ասաց, թե նոր սերիալ է սկսվում՝ «Հարուստներն ու հռչակավորները»։ Ինձ սսերիալը շատ դուր էր գալիս, հիանում էի գլխավոր դերասանուհու՝ Նատալիայի պրոֆեսիոնալ խաղով ու նրա անթերի գեղեցկությամ։ Իսկ, երբ հաջորդիվ սկսվեց «Վայրի հրեշտակի» ցուցադրումը, ես բացահայտեցի Նատիին երաժշտական տեսանկյունից՝ նաև որպես երգչուհի», - պատմում  է Ելենան։
2002թ., երբ Օրեյրոն 2-րդ անգամ ժամանեց Ռուսաստան, պետերբուրգյան համերգի շրջանակներում Պավելը ծանոթացավ «Մեր Նատաշան» ռուսական պաշտոնական ֆան-ակումբի հիմնադիրների հետ, անդամագրվեց՝ դառնալով Օրեյրոյի երկրպագուների մեծ «ընտանիքի» անդամ, իսկ 2006թ.-ից սկսած հենց ինքն է գլխավորում այն՝ լինելով ակումբի նախագահ։ «Մեր ակումբը համառուսական է, բայց հիմնական «կորիզը» Պետերբուրգից է։ Մենք ստանում ենք ընթացիկ տեղեկատվություն Նատալիայի գործունեության, ստեղծագործաան նորությունների մասին, ակտիվ տարածում ԶԼՄ-ների, սոցցանցերի, այլ ֆան-ակումբների և ուղղղակի երկրպագուների շրջանում։ Մենք կապի մեջ ենք տարբեր երկրներում գործող ֆան-ակումբների և անհատ երկրպագուների հետ. օրինակ՝ Հայաստան, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բելոռուսիա, Ուկրաինա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Վենգրիա, Ռումինիա, Հունաստան և այլն։ Հաճախ կազմակերպում ենք հանդիպումներ ինչպես ինքներս մեր՝ երկրպագուներիս միջև, այնպես էլ Նատալիայի հետ», - ասաց Պավելը։
2015թ.-ին հենց այդպիսի մի ֆան-հանդիպման շրջանակներում՝ հյուրանոցներից մեկի առջև կանգնած և սպասելով Նատալիային, Պավելն ու Ելենան ծանոթացան։ Մեկ տարի անց հանդիպեցին երկրորդ անգամ իրենց կուռքի՝ Ռուսաստան ժամանելու առիթով, ավելի ակտիվ սկսեցին շփվել և սիրահարվեցին։ «Ի շնորհիվ Նատալիայի մենք գտանք միմյանց,- ասում է Ելենան։ - Մեր հարսանիքի հրավիրատոմսերից մեկը ամենայուրահատուկն էր ու կարևորը մեզ համար. այն գրված էր իսպաներենով՝ Նատալիայի համար։ Եվ մեր երջանկությանը չափ ու սահման չկար, երբ հարսանիքից մի քանի շաբաթ առաջ մեզ հաջողվեց Մոսկվայում հանդիպել Նատալիային և հանձնել նրան հրավիրատոմսը։ Ցավոք, հարսանիքի օրը Օրեյրոն արդեն Արգենտինայում պետք է լիներ և չկարողացավ ներկա գտնվել։ Բայց նա մեզ հաճելի անակնկալ մատուցեց այդ օրը՝ ուղարկելով իր բանավոր շնորհավորանքը»։



Երիտասարդ ամուսիններն այլևս ճամփորդում են միասին՝ «Օրեյրոյի հետքերով»։ Իրենց ընտանիքում կա մի չգրված օրենք. «Եթե Նատին գալիս է Ռուսաստան համերգային շրջագայության, նշանակում է՝ պետք է հետևել նրան»։ Այս երիտասարդներն արդեն հասցրել են լինել գրեթե բոլոր այն քաղաքներում, որտեղ Օրեյրոն հանդես է եկել համերգներով, ներկա են գտնվել բազմաթիվ շոուների։ Այն հարցին, թե որքանո՞վ է հետաքրքիր նույն շրջագայության ժամանակ դիտել նույն համերգը մի քանի անգամ տարբեր երկրներում և քաղաքներում, ամուսինները պատասխանեցին. «Մեկ անգամ դիտելով՝ հնարավոր չէ լիարժեք հասկանալ ռեժիսորական ողջ աշխատանքը. դիտելով այն տարբեր համերգային դահլիճների տարբեր անկյուններից՝ դու հասկանում ես, որ ամեն համերգ անցնում է յուրովի, հիանում ես այն ջերմությամբ, որ քո սիրած երգչուհին հաղորդում է բեմի դիմաց վառվռուն աչքերով կանգնած յուրաքանչյուր երկրպագուի։ Բացի այդ, ամեն համերգը հավելյալ առիթ է լինել մեր սիրելի արտիստի կողքին, շրջագայել նրա հետ՝ տեղափոխվելով քաղաքից քաղաք, տեսնել նրան գրեթե ամեն օր, կիսել իր հետ իր աշխատանքային առօրյան, օգնել նրան, երբ ունի մեր կարիքը, նկարվել իր հետ հերթական անգամ, ստանալ այն անփոխարինելի ու աննկարագրելի դրական էներգիան մեր սիրելի արտիստից և վայելել կենանի հնչողությամբ նրա շոուները։ Այս ամենը մեզ մեծ ուրախություն և հաճույք է պատճառում. մենք շնորհակալ նք Նատաշային այս ամենի համար»։

Պավելի և Ելենայի՝ այցելած երկրների ցուցակն այս տարի կհամալրվի ևս մեկ երկրով. Նատալիա Օրեյրոյի՝ Ապրիլի 7-ին Երևանում կայանալիք համերգին ներկա գտնվելու նպատակով ամուսինները՝ իրենց ակումբի անդամ այլ երկրպագուների հետ միասին կժամանեն Հայաստան։ Նրանց էստեղ կմիանան երկրպագուներ եվրոպական մի շարք երկրներից։
«Ելենան աշխատում էր դեղատանը և առանց մեկ րոպե վարանելու աշխատանքից ազատման դիմում գրեց, երբ իր ղեկավարությունը կտրականապես հրաժարվեց արձակուրդային օրեր տրամադրել՝ համերգներին ներկա գտնվելու նպատակով», - պատմում է Պավելը։ Այս անգամ 17 քաղաքներից երիտասարդ ամուսինները ընտրել են միայն 5-ը՝ Կալինինգրադ, Յարոսլավլ, Տոլյատտի, Սանկտ-Պետերբուրգ, Երևան։ «Ի շորհիվ Նատալիայի մենք ակտիվ ճամփորդում ենք, տեսնում նոր քաղաքներ, ծանոթանում հետաքրքիր մարդկանց հետ։ Այս տարի առաջին անգամ կլինենք արևոտ և վարդագույն քաղաք Երևանում։ Հայաստանի մասին մենք, ցավոք, շատ բան չգիտենք. այն մեզ մոտ միշտ ասոցիացվել է կոնյակի հետ։ Գիտենք, որ այն հարուստ պատմությամբ և հարուտ մշակույթով մի երկիր է։ Շատ ենք լսել հայերի՝ հյուրընկալ և ջերմ ժողովուրդ լինելու մասին։ Անհամբերությամբ սպասում ենք մեր ժամանմանը։ Շատ ենք ուզում վայելել հայկական բնությունը, տեսնել հնագույն և գեղեցիկ հայկական ճարտարապետությունը։ Ուզում ենք նաև այցելել Մատենադարան, քանի որ հետաքրքրվում ենք լեզվաբանությամբ», - նշեցին ամուսինները։


Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։ 

Monday, 1 April 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՄԱՐՏ

  Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՄԱՐՏ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :

2 ՄԱՐՏ
Մարտի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Արնհեմ քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի հրավերով ներկա գտնվեց Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին: Պատարագի ավարտին դեսպան Բալայանը ողջունեց պատարագի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոսին Նիդերլանդների հայ համայնքին ցուցաբերվող ուշադրության, հաճախակի այցելությունների և դեսպանության գործունեության բարձր գնահատականի համար։
Տիգրան Բալայանը կարևորեց Արնհեմում՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների խորհուրդների ղեկավարների ներկայությունը, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ հատկապես վերջին օրերն նշվող հիշատակի օրերի համատեքստում։
Պատարագից հետո դեսպան Բալայանը մասնակցեց Արնհեմի եկեղեցական խորհրդի հիմնադրամ 20-ամյա հոբելյանին նվիրված ճաշկերույթին։


4 ՄԱՐՏ
Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հանդիպումը Բարեփոխված քաղաքական կուսակցության ղեկավարի հետ
Մարտի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Բարեփոխված քաղաքական կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեռ Ստայի (Kees van der Staaij) հետ։ 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընլայնման գործում և ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։
Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։ 
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր գնահատեց և օրինակելի հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։ 
Տիգրան Բալայանը Կես վան դեռ Ստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։


6 ՄԱՐՏ

Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի «Հին կենտրոնի գորգի» բացմամը
Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ միասին ներկա գտնվեցին Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը։



6 ՄԱՐՏ
Հայաստանի դեսպանի և Նիդերլանդների փոխվարչապետի հանդիպումը

Մարտի 6-ին ՀՀ դեսպան Tigran Balayan /Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:   
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշեց, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։

Կայսա Օլոնգրենը ողջունեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։


Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ։

11 ՄԱՐՏ


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մարտի 11-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ:
Հանդիպման ընթաքցքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը:
Քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և ներդրումների խրախուսման քաղաքականությանը վերաբերող հարցեր:


14 ՄԱՐՏ

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ մշակութային համագործակցության հարցերով դեսպան Արյեն Այթելինդեին։ Զրուցակիցները քննարկել են մշակութային համագործակցությունն առաջ մղելու ուղիները:

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Ջոել Որդենվինդին։ Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ «Քրիստոնեական միություն» կուսակցության տասնամյակների հետևողական գործունեության համար։
Զրուցակիցները քննարկել են հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանն առնչվող հարցեր։

Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները

Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկեցին Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։ 

Just Black -ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորեց տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսեց իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:

Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքները։ Ցուցադրվեց Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։






Նորաձևության ցուցադրմանը հետևեց միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն։


15 ՄԱՐՏ


La Francophonie etait a l'honneur à Rotterdam




Le 15 mars, une réception consacrée à la Journée internationale de la Francophonie a eu lieu à la maison de couture “Maison d'Arménie” de Rotterdam, à laquelle ont assisté le maire de Rotterdam, Ahmed Aboutaleb, des ambassadeurs des pays membres et observateurs de l’OIF accrédités à la Haye, de hauts fonctionnaires du ministère des Affaires étrangères des Pays-Bas, des représentants des milieux politique, économique et culturel néerlandais et des représentants francophones de la communauté arménienne.

Saluant les invités, l’Ambassadeur d’Arménie Tigran Balayan a noté, que c’était un grand honneur d'accueillir à la maison de couture arménienne, située au coeur de Rotterdam, les représentants de la communauté, qui sont fidèles à l'idéologie de la Francophonie, basée sur la diversité, des droits de l’homme, la tolérance, l'égalité et les valeurs démocratiques. Dans son discours, Tigran Balayan a présenté les résultats du Sommet de la Francophonie, tenu à Erevan, les objectifs de l’Appel francophone d’Erevan pour le Vivre ensemble, assurant que l'Arménie, en tant que pays qui préside le Sommet de la francophonie, continuerait à apporter sa contribution au renforcement du rôle de l’organisation.
S’adressant aux présents, le maire de Rotterdam, Ahmed Aboutaleb, a exprimé son appréciation pour l’organisation d’un événement consacré à la Francophonie dans sa ville multiculturelle. Le maire a félicité l'Arménie pour la tenue du Sommet au plus haut niveau et pour la prise de sa présidence, exprimant la conviction que la Francophonie poursuivra sa mission importante.




À la suite des interventions les maisons de mode Just Black et Maison d'Arménie ont présenté leurs nouvelles collections dans le cadre du Mois de la Francophonie aux Pays-Bas avec le titre «La Francophonie en faveur de la mode responsable» et la chanteuse néerlandaise Glenda Rolle a interprété des chansons françaises.
Par la suite, une réception a eu lieu, au cours de laquelle des plats et des boissons arméniens ont été servis.



19 ՄԱՐՏ

Ambassador Tigran Balayan attended reception by the
Netherlands Helsinki Committee for the participants of #MATRA -#RuleofLaw training program.



For the 1st time #Armenian|n officials are attending this program organised by the NHC & funded by Ministerie van Buitenlandse Zaken.…

21 ՄԱՐՏ

Դեսպանությունում երեկ հյուրընակլեցինք Նիդերլանդների ԱԳՆ կողմից ֆինանսավորվող և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպվող MATRA- Rule of law ծրագրի մասնակիցներին։
Հայաստանի տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցներ առաջին անգամ են մասնակցում վերապատրաստման այս ծրագրին և տպավորված էին դրա բովանդակությամբ։
The Embassy hosted #Armenia|n participants of #MATRA - #RuleofLaw program, organised by Netherlands Helsinki Committee and funded by Ministerie van Buitenlandse Zaken.
Armenian officials shared their impressions of very productive training.

22 ՄԱՐՏ

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի այցելությունը Խրոնինգեն
Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Tigran Balayan Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։ Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։



28 ՄԱՐՏ
«Արի պարի քոչարի» - 2019


Գրենոբլ քաղաքի (Ֆրանսիա) «Հայկական մշակույթի տունը» ս.թ. մայիսի 25-ին կազմակերպում է համահայկական նախաձեռնություն` «Արի պարի քոչարի», որն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2018-19թթ. օրացույցում:
Նշյալ ֆլեշմոբին հնարավորինս ընդգրկուն մասնակցությունը կնպաստի քոչարիի` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ընդգրկված ոչ նյութական մշակութային արժեքի հանրահռչակմանը:
«Արի պարի քոչարի 2019» նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ