The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 13 October 2022

Բելգիահայ երգչին ավելի շատ լսում են դրսում քան Բելգիայում և Հայաստանում

Միանգամից Բելգիական մի քանի ճանաչված լրատվամիջոցներ մասնավորապես gva (Gazet van Antwerpen) hln (Het Laatste Nieuws) բազմատիրաժ թերթերն ու կայքերը ուշադրության են արժանացրել 24-ամյա ռեփեր Մակար Բարսեղյանին (բեմական անունը Makar)

Մեխելենում բնակվող Մակարը ճանաչվեց հոլանդերեն  «Mood» երգով:  Երգն իր  հաղթարշավով հավակնում է համաշխարհային հիթ դառնալուն: Spotify-ում, ամսական  2,7 միլիոն մարդ է ունկնդրում նրա երգերը:  Նրա Mood երգը թողարկվել է անցած ամառ և հարթակում արդեն ավելի քան 33 միլիոն դիտում ունի: Զուգահեռ  Նրա հիթը Youtube-ում դիտել է գրեթե 12 միլիոն: Ըստ Universal ձայնագրման սանդղակի՝  ամենից հաճախ նրան լսում են Հունաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Մարոկկոյում և Լիտվայում։

Ազգային հիթ երգերի շարքում Հոլանդիայում այն առայժմ տասնյոթերորդ տեղում է,  Գերմանիայում տասնվեցերորդ, իսկ Շվեյցարիայում արդեն տասներկուերորդ տեղում է։ Իր իսկ երկրում ռեփերը դեռ չի հայտնվել Ultratop-ում։

Մակար Բարսեղյանն իր հաջողության համար հիմնականում պարտական ​​է TikTok սոցիալական ցանցին, որտեղ կատակ երգով սկսել է իր կարիերան։  Այնտեղ նրա երգն օգտագործվել է ավելի քան 400000 անգամ տարբեր տեսահոլովակներում, որոնք միասին արդեն միլիոնավոր անգամներ են դիտվել։



-------------

Տեսահոլովակ՝ Մակար Բարսեղյան Mood երգը


Saturday, 1 October 2022

Սոֆիա Թումանյանի հաջող հյուրախաղերը Շվեցարական Լուգանո քաղաքում


Սոֆյա Թումանյան «Տրավիատա»Ֆլորա Բերվուա: 

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ  ունեցավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավերք էր ստացել հանդես գալու  քաղաքի մշակութային կենտրոնի 2022/23 սեզոնի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան: Հայ երգչուհին մարմնավորելու էր Ֆլորա Բերվուայի կերպարը: 


“Lac Lugano Arte e Cultura" (LAC) արենայի  լեփ լեցուն դահլիճում` հազարից ավելի հանդիսատեսի ներկայությամբ տեղի ունեցավ 4 ներկայացում: «Տրավիատա»-ի բեմադրության  ու   Սոֆիայի  լավ խաղի մասին բավական անրադարձեր եղան տեղական ու արտասահմանյան թերթերում: Անմասը չմնացին նաև առաջատար մշակութային թեմայով գրող կայքերը: Մասնավորապես՝ operaclick կայքում քննադատ Սիմոնե Մանֆրեդինին՝ վերլուծելով բեմադրությունը, նշել է «Սոֆյա Թումանյանի նրբագեղ ու աշխույժ» Ֆլորայի խաղը, իսպաներենով գրող ÓPERA ACTUAL կայքի կոշտ քննադատ Ալբերտ Գարիգան, թեև քննադատել էր բեմադրության առաջնամասը, այնուամենայնիվ բավական դրական էր արտահայտվել «Տրավիատա»-ի երկրորդ գործողությանը, որտեղ ակտիվ մասնակցություն ունի Սոֆիա Թումանյանը:  «Եվ թող օպերան դեռ երկար շարունակվի Լուգանոյում»,- իր հոդվածն այս խոսքերով է եզրափակել Գարիգան։


azione կայքը ««Տրավիատա»-ն բացում է LAC-ի 2022-23 սեզոնը»  հոդվածում՝ Սաբրինա Ֆոլերը իտալախոս Շվեյցարիայի հանրության համար սպասված է համարել  «Տրավիատա» ներկայացումը և կրկին կանգ է առել երկրորդ գործողության` Ֆլորայի տան խնջույքի տեսարանի վրա, որտեղ հանդես է գալիս հայազգի երգչուհին: 

 Վերդի «Տրավիատա» երեք գործողությամբ օպերայի դեբյուդը հիրավի ինտերնացիոնալ  համերաշխ թիմի բեմադրության արդյունք էր,  ռեժիսորն էր՝  Կարմելո Ռիֆիչին, շվեցարա-իտալական  «Orchestra della Svizzera Italiana» (OSI) խմբի հետ դիրիժորի վահանակի մոտ էր՝ գերմանացի Մարկուս Պոսչները: Շվեյցարիայի ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը՝ Անդրեա Մարչիոլի ղեկավարությամբ։  Սոֆիա Թումանյանից բացի՝ օպերայի գլխավոր դերերում հանդես են եկել սոպրանո Միրտո Պապտանասիուն (Վիոլետա Վալերի), տենոր Էյրամ Էրնանդեսը (Ալֆրեդո Ժերմոն), բարիտոն Ջովանի Մեոնին (Ջորջիո Ժերմոն),  Պետրինոն (Աննինա), Լորենցո Իցզոն (Գաստոն, Լետորիերի վիկոնտ): Դավիդե Ֆերսինին, (Բարոն Դուփոլ), Լորենս Մեյկլը (Օբինիի մարկիզը) և Մատիա Դենտին (Դոկտոր Գրենվիլ):

«Շատ ուրախալի է,-ասում Սոֆիան, որ պանդեմիայից հետո օպերային կյանքը նորից աշխուժացել է և վերսկսել եմ իմ միջազգային ելույթները: Լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի այդ ընթացքում Հայաստանում թեև բազմիցս հանդես եմ եկել համերգներով  և օպերային ներկայացումներով, այնուամենայնիվ պետք է արժևորել նաև միջազգային բեմերում ու հարթակներում ներկայանալու կարևորությունը»:


 Սոֆիա Թումանյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ. Սերգեյ Բարսեղյանի դասարան)։  Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի դասարանում, ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: 2016 թվականից վարպետաց դասեր է ստանում և համագործակցում Անտոնիո Լեմմոյի հետ։ Ելույթներ է ունեցել Լյուբլյանայի, Զալցբուրգի, Վիեննայի, Զագրեբի,Նեապոլի, Ֆլորենցիայի, Նեապոլի, Լոնդոնի և այլ քաղաքների համերգասրահներում ու օպերային դահլիճներում:Մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիր ու դափնեկիր է:

Հայ երգչուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ հայրենական ու արտասահմանյան բեմերում:


 Լուգանո 

 Լուգանո   «Lugano Arte e Cultura»

Thursday, 29 September 2022

Նիդերլանդների թանգարանային լավագույն ցուցադրությունը

Սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակի հանձնման արարողությունը, որն ստացել է Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության համար։ Արարողությանը մասնակցել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Նշենք, որ դեռեւս 2022թ մայիսին Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց (Drents Museum) թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել էր Հայաստանին նվիրված ցուցադրություն, որը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

Նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական ժյուրիի և համացանցով բաց հանրային քվեարկության միջոցով։ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի հետ միասին մրցանակաբաշխությանը ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։

Ցուցադրությանը ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։

Շնորհավորում ենք բոլորին և առաջարկում հնարավորության դեպքում այցելել և վայլելել այս հետաքրքիր ցուցադրությունը։

Op dinsdag 27 september 2022 ontving het Drents Museum de Museumtijdschrift Tentoonstellingsprijs 2022 voor de tentoonstelling In de ban van de Ararat – Schatten uit het oude Armenië.

De winnaar werd bekend gemaakt tijdens een ceremonie in het Kunstmuseum Den Haag.Het winnende musuem ontvangt € 10.000 en bijna 10.000 museumliefhebbers brachten dit jaar hun stem uit.

Met ruime meerderheid is de tentoonstelling ‘In de ban van de Ararat – Schatten uit het oude Armenië’ door het grote publiek tot winnaar gekozen. De motivaties daarbij zijn talrijk, maar wat bovenal werd gewaardeerd zijn de mooie presentatie, de heldere uitleg en de bijzondere kunstschatten.  De prijs werd uitgereikt door door Cathelijne Broers, directeur van het Prins Bernhard Cultuurfonds. 

Marina de Vries, hoofdredacteur Museumtijdschrift: “We zijn vereerd dat bijna 10.000 museumliefhebbers bij deze vierde editie van de Museumtijdschrift Tentoonstellingsprijs hebben gestemd voor de Tentoonstelling van het Jaar. Dat ‘In de ban van de Ararat’ de overtuigende winnaar is geworden, geeft blijk van de bijzondere waardering die mensen hebben voor archeologie. Vanuit het nu oog in oog staan met een eeuwenoude cultuur met indrukwekkende objecten leidt tot nederigheid, verwondering en ontroering.”

Harry Tupan, algemeen directeur van het Drents Museum: “Heel bijzonder dat onze tentoonstelling ‘In de ban van de Ararat’ heeft gewonnen. Het mooie van de Museumtijdschrift Tentoonstellingsprijs is dat het publiek kan stemmen. Wij beschouwen onszelf als het museum voor het publiek, we stellen de ervaring van de bezoeker in het museum centraal en niet de objecten.”

De top 3:

1: ‘In de ban van de Ararat –  Schatten uit het oude Armenië’, Drents Museum, Assen

2: ‘Artemisia. Vrouw & Macht’, Rijksmuseum Twenthe, Enschede

3. ‘Paula Rego’, Kunstmuseum Den Haag, Den Haag





Thursday, 22 September 2022

Համահայկական հավաք և բողոքի ցույց Բրյուսելում

 


Երեկ` սեպտեմբերի 21-ին Բրյուսելում, Եվրախորհրդարանի շենքի մոտ, մի խումբ հայկական կազմակերպություններ  համահայկական հավաք և բողոքի ցույց էին կազմակերպել` Ադրբեջանի Հայաստանի տարածք ներթափանցման դեմ: Թեև  Բրյուսելում  լանյամասշտաբ գործադուլի պատճառով փողոցների ու երթևեկության  համար դժվարանցելի պայմաններին, այնուհանդերձ բավական թվով մեր հայրենակիցներ էին հավաքվել  խորհրդարանին մերձակա Point Shuman հրապարակ:

Առանձնացրել ենք Զատիկ Վարդապետ Ավետիքյանի միաբանության ու սիրո, համախմբումի ու միասնության, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված ելույթն ու Անկախության օրվա շնորհավորական ուղերձը`  որն  հնչեց երկու լեզուներով:




Events dedicated to the 31st anniversary of the Independence of Armenia


On the 21st of September, on the occasion of the 31st anniversary of Armenia's independence, by the initiative of the Embassy of Armenia in the Netherlands and the King’s Commissioner in the province of Drenthe, ambassadors accredited to The Hague, representatives of international organizations and the Ministry of Foreign Affairs and journalists visited the cities of Westerveld and Assen.

The cultural day began with a visit to Frederiksoord village. The Governor of Drenthe, Ms. Jetta Klijnsma, addressed the attendees with a welcoming speech, after which the guests visited the town's museum and historical sights included in the UNESCO World Heritage List.

The events continued in Assen, where the participants visited the exhibition "Under the Spell of Ararat: The Treasures of Ancient Armenia" at the Drents Museum.

Later, a reception dedicated to the National Day of Armenia took place, which was opened by the speech of Ambassador Tigran Balayan.

The ambassador, in particular, thanked the Governor for their hospitality and support during the organization of the visit, referred to the difficult situation in which Armenia is celebrating its independence day. The attention of the attendees was drawn to Azerbaijan's aggression towards Armenia and its severe consequences and the statements and the calls for false equality between the aggressor and the victim, which are becoming the reason for the incitement of a new aggression were criticized.

The ambassador also referred to the developments in the bilateral relations between Armenia and the Netherlands, in particular, highlighting the visit of the Prime Minister of Armenia to the Netherlands and the implementation of the agreements reached during the visit.

The events ended with an awarding ceremony: The Governor was awarded with the Medal of Honor of the Embassy, the Director of the Museum was awarded with the Gold Medal of the Ministry of Education, Science, Culture and Sport and Mr. Nikolay Romashuk-Hayrapetyan was awarded with the Medal of Honor of the Ministry of Foreign Affairs of Armenia for his contribution to the organization of the exhibition and the for the promotion of Armenian Culture in the Netherlands.

 ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատարի (նահանգապետ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հաագայում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների, ԱԳՆ աշխատակիցների, լրագրողների այցելություն Վեստերֆելդ և Ասսեն քաղաքներ։ 

Մշակութային օրը սկսվեց Ֆրեդերիկսորդ ավան այցելությամբ։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Դրենթեի նահանգապետ Յետտա Կլայնսման, որից հետո հյուրերն այցելեցին ավանի թանգարան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմական շրջաններ։

Միջոցառումները շարունակվեցին Ասսենում՝ Դրենթսի թանգարանում, «Արարատի հմայքի ներքո․ հին Հայաստանի գանձերը» ցուցահանդես այցելությամբ։

Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն, որը բացվեց դեսպան Տիգրան Բալայանի ելությով։ 

Դեսպանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց նահանգապետին՝ հյուրընկալության և դեսպանների այցելության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, անդրադարձավ այն դժվարին իրավիճակին, որում Հայաստանը նշում է իր անկախության օրը։ Ներկաների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը և դրա ծանր հետևանքներին, քննադատվեց ագրեսորի և զոհի միջև կեղծ հավասարության նշան դնելու հայտարարություններն ու կոչերը, որոնք նոր ագրեսիայի հրահրման պատճառ են դառնում։

Դեսպանն անդրադարձավ նաև հայ-նիդերլանդնական երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, կարևորելով ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարած այցը և վերջինիս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ 

Միջոցառումներն եզրափակվեցին պարգևատրման արարողությամբ. նահանգապետը պարգևատրվեց դեսպանության պատվո մեդալոսվ, թանգարանի տնօրենը՝ ՀՀ ԿԳՄՍ ոսկե մեդալով, Նիկոլայն Ռոմաշուկ-Հայրապետյանը՝ ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով՝ ցուցահանդեսի կազմակերպման և հայկական մշակույթի տարածման գործում ունեցած ներդրման համար։













Sunday, 18 September 2022

Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում

 


🔺Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ: Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին: Ինչպես նշում է ՄԻՊ-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին։
«Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով»,- ամրագրված է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ հոդվածում։
Այս կարևոր սկզբունքն ամրագրվում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 38-րդ հոդվածով. «Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը»։
Չնայած վերոնշյալ և նմանատիպ այլ իրավական նորմերի առկայությանը, երեխաները, այնուամենայնիվ, հայտնվեցին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի թիրախում։
Երեխաների պաշտպանության ցանցը ևս վկայում է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության, կրթության և մի շարք իրավունքներ:
Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին համարժեք արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում ապրող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել ագրեսիան դատապարտելու և դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
..............................................................................
Children under the target of the Azerbaijan military aggression
The monitoring of the Republic of Armenia’s Human Rights Defender (HRD) staff and the study of the so far collected facts indicate that on September 13-14, 2022, the civilian population and vital public infrastructures, including educational institutions in Armenia (the Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces) have been under undifferentiated targeting by the Azerbaijani armed forces, which violates the rights of civilians, including children, guaranteed by international legal acts. The information gathered by the HRD office indicates that the armed forces of Azerbaijan used various weapons on Armenian educational institutions. The HRD office states that the use of weapons by the Azerbaijani armed forces was most intensive during the hours when children attended schools and kindergartens.
"Children should be treated with special respect and provided with protection from any form of inappropriate harassment. All sides involved in a conflict should ensure their protection and support, which is required for their age or for any other reason.” States Protocol 1 of the 77th article attached to Geneva’s “Regarding the Protection of International Armed Conflict Victims” conventions.
This important principle is also reinforced by the 38th article of the United Nations Convention about children’s rights. “Participant countries are required to respect the norms of international humanitarian rights, which are applied in case of armed conflicts and relate to children, and ensure respect towards them".
Regardless of the existence of the abovementioned and similar legal norms, children appeared under the target of the Azerbaijani large-scale military aggression.
Child Protection Network also claims that in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces, as a result of the Azerbaijani attack, the rights of children to life, health, education, to live in a safe and secure environment, to live in a family, and community, to personal development, to protection and other rights have been violated.
Child Protection Network calls on international partners to respond appropriately to the rough violations of children’s rights in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces resulting from the Azerbaijani armed forces’ attack, and to take practical steps towards their urgent elimination.

Գրառումներ ֆեյսբուքյան էջից

Օրվա լուսանկար

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  Հայաստանում:
Foto Arman Sargsyan 17.09.2022

Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում դեռ մեկ տուր առաջ Հայաստանի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը սև ֆիգուրներով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր շախմատիստուհին հաղթանակներ տոնեց բոլոր 11 պարտիաներում։



Այլևս պարզ է թե ով է կոնֆլիկտը երկարացնող ու իր վերահսկողության տակ պահող կողմը, Այլևս պարզ է, թե ով Հայաստանի համար Ռուսաստանը։ Մամուլը հայտնում է` Մինչ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև Հնդկաստանը և այլ երկրներ հստակ մատնանշում են ագրեսիայի փաստը, ՌԴ-ն արդարացնում է Բաքվի գործողությունները՝ կրկնելով նախորդ ներխուժումների ժամանակ իր ավանդական պատասխանը՝ սահմանազատում չի արվել, այդ պատճառով էլ չի կարող լինել ագրեսիա: Նույնը հայտարարում է Բաքուն: Այսպիսով՝ Մոսկվան արդեն առանց դիմակի, ուղիղ և իր դեմքով է գործում Հայաստանի դեմ:


Ակցիաներ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության ու միասնականության

 


15.09.2022. ԲՐՅՈՒՍԵԼ: Ի պաշտպանություն Հայաստանի սուվերեն տարածքային ամբողջականության ու միասնականության՝ այսօր Բրյուսելում այս պահին Եվրախորհրդարանի շենքի մոտ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու հարևան երկրներից ժամանած հայեր՝ Ադրբեջանին դատապարտող բողոքի ակցիա են կազմակերպում:

15.09.2022. ԲՐՅՈՒՍԵԼ: Ի պաշտպանություն Հայաստանի սուվերեն տարածքային ամբողջականության ու միասնականության՝ այսօր Բրյուսելում այս պահին Եվրախորհրդարանի շենքի մոտ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու հարևան երկրներից ժամանած հայեր՝ Ադրբեջանին դատապարտող բողոքի ակցիա են կազմակերպում:
Հոլանդացի Հարի Բորհոֆը (Harrie Boerhof) ցանկանում է ուշադրություն հրավիրել իրավիճակի վրա՝ բարձրացնելով հայկական դրոշը։
Դրոշը ծածանվում է Դվինգելոյի և Վիտելտեի միջև գտնվող նրա տան դիմացի կայմին: Կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը կկախվի նաև Դիվեր քաղաքի եկեղեցում:
Բոյերհոֆի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ եղել է, երբ Geeuwenbrug ապաստան հայցողների կենտրոնից մի տղա է եկել նրա մոտ այգում աշխատելու:
Այդ օրվանից Բորհոֆը մասնակցեց Ասենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթերին, մի քանի անգամ օգնություն առաջարկելու առաքելությամբ եղել է Հայաստանում:
Բոյերհոֆը նաև ընդունել է Հարթագյուղ գյուղից մի մարդու, ով եղել է Նիդեռլանդներում և սովորել ինչպես ֆերմա հիմնել։ Նա այժմ գյուղապետ է։ Նա խնդրել է Բորհոֆին աղոթել և խոսել ուրիշների հետ իր երկրի մասին, դրոշը բարձրացնել, ինչպես հաճախ դա արվում է Ուկրաինայի համար։
ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ԱԿՑԻԱՅԻՆ
----============---
Բորհոֆի մասին մանրամասը հաղորդում է պատրաստել Դրենթեյի Հեռուստատեսությունը և զետեղել հոդված կայքում:

Բաքվի սիրեցյալը

Տաք հետքերով


Ադրբեջանամոլ ֆաշիստ Игорь Коротченко-ն իր տեղը չի գտնում, գրառումներ է կատարում ֆեյսբուքում, թվիթերում, ամենուր...Փիլոսիի այցից` Խանդից մեռնում է, գրել է, որ  Բրեժնևին այդպես չեն դիմավորել ինչպես Հայաստանում: 

Ասա քեզ ի՛նչ  ում ոնց են դիմավորում:

Դե գիտեք, դեռ վաղուց սև խավիարի ու դոլարների դիմաց, սա Ալիևի քամակն առել ու ազերի է  գովերգում`  փնովելով ու մահացու մեղքերի մեջ մեղադրելով հայերին, ափսոսում   է, որ Ռուսաստանը իբր օգնել ու փրկել է Հայաստանը բնաջնջումից:  Թուրքերից մեկն էլ սրա գրության տակ  մեկնաբանել է,  որ իրենք  են  (Թուրքիան ու Ադրբեջանը) իսկական հավատարիմ Ռուսաստանի բարեկամները ու եթե մեռնելու են, ապա միասին:


Վատ գաղափար չէ, միայն Էս թուրքին հիշեցրեցի, որ գոնե Թուրքիան ՆԱՏՕ-ից  դուրս գա` նոր միասին մեռնեն ))):

Մի պոստում էլ Իգոր Կորոտչենկո Յուրогли-ն գրել է, որ հայերը Նենսի Փելոսիի մահից հետո Երեւանում կկանգնեցնեն բրոնզե արձան, նրա պատվին Հայաստանի քաղաքներից մեկն էլ կանվանեն Փիլոսիկերտ:

Չգիտեմ, չգիտեմ...Երևի սա Կորոտչենկոյի նամյոկն է՝  Բաքվում երազում է ինքն իր արձանն ունենալ ու գիտե՞ք ոնց`  մե՜՜ծ, շատ մեծ քամակով, կախված կասպիան ծովը, որպես իր անշահախնդիր  նվիրվածության ու ծառայության վառ ատրուշան:  

 #армянафоб #армянафобия

Հ.Գ-Փելոսիի այցը Հայաստան մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի վերնախավում ու Բաքվի հասարակության մեջ: Քիչ է մնում, որ մեր ԱԳՆ-ը հայտարարի, որ այս այցն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ:

Hay Azian

#ԳոնեՀիմաՄիաբանԼինենքՎաղնՈՒշԷ