The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 11 January 2023

Ոգեշունչ հանդիպումների անմար ջերմությամբ Հայոց պատմությունն ու պոեզիան՝ մոտիկ-հեռու սփյուռքի մեր հայրենակիցներին


Հայրենասեր երեք հայորդիների անչափ համարձակ, իր տեսակի մեջ առայսօր եզակի նախաձեռնությունն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Նրանք անցնելով ավելի քան 11 000 կմ ցամաքային  եւ 7 000 կմ օդային ճամփաներ, հնչեցրին հայոց պատմության լուսավոր էջերից հայտնի ու մինչ այժմ անհայտ հերոսական  դրվագներ, հայոց պոեզիայի անմահ գոհարներից ամենակատարյալները:

 Այդ երեք այրերին միավորեց ու չափազանց համարձակ ձեռնարկին մղեց հայրենիքին այդկերպ օգտակար լինելու ու ծառայելու ցանկությունը: Ահա նրանք. Նորայր Զուլոյան- «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, «Հայոց պատմություն եւ պոեզիա» պատմամշակութային հանդիպումների գաղափարի հեղինակը, նախաձեռնող ու իրականացնող: Կարո Վարդանյան- գրող, գրականագետ, հրապարակախոս, պատմագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու: Ջիվան Սարգսյան- թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, ասմունքի ժողովրդական վարպետ, «Մովսես Խորենացի» մեդալակիր: Նրանք վստահ էին, որ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման առաջնային գործոններից մեկը միշտ էլ եղել ու մնում է հայոց անկորնչելի հարստությունը՝ բազմադարյան մեր մշակութային գանձերը, նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին  հասանելի դարձնելը, նրանցով բազմահազար կարոտաբաղձ սրտեր հուզավառելը: Սեփական գործնական ուղեւորություններից ու փորձից ելնելով՝ նախաձեռնողը համոզված էր, թե ինչ կարոտով են մեր հայրենակիցներն սպասում հայոց բառուբանին, պատմությանը, հայտնի արվեստագետներին, ինչպիսի լիցքեր են ստանում մեր գաղթօջախները նման հանդիպումներից:

Արդյունքն ավելի քան գոհացուցիչ էր եւ լիարժեք էր արտահայտում եռյակի ակնկալիքները: Հայրենիքի ներկա ընթացքով ապրող մեր ազգակիցներները մատուցվելիք թեմաներից պիտի իմանային ու վերահամոզվեին, որ մեր ժողովուրդն ունեցել է շատ ավելի օրհասական ու ողբերգական ժամանակներ, ունեցել է տարածքների ու մարդկային անդառնալի, անհատուցելի  կորուստներ, բայց եւ ունեցել է լուսավոր դեմքեր, անձնուրաց առաջնորդներ ու զորավարներ, ովքեր իրենց աննկուն կեցվածքով ու հայրական հոգածությամբ ապավեն  են դարձել իրենց  ժողովրդին: Առաջին թեման ընտրված էր՝ «Զորավար Անդրանիկի 1918-19 թթ. արշավանքը դեպի Նախիջեւան, Սյունիք եւ Արցախ»:

 Սփյուռքահայերի ուշադրությունը մշտապես բեւեռված եղել եւ  մնում է Հայկական հարցի բարձրաձայնման առաքելությունը որդեգրած ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի, անձնազոհ տղաների անձնուրաց գործունեությանն անցյալ դարավերջին: Կարո Վարդանյանը պատրաստ ուներ նաեւ ոչ պակաս կարեւոր, ոչ պակաս հետաքրքիր եւս երկու  թեմա՝ «78 տարեկանում ԱՍԱԼԱ-ի պայքարի կանթեղը վառած ավագագույն ասպետ Գուրգեն Յանիկյանի կյանքն ու գործունեությունը» եւ «Սփյուռքի 1970-1980-ական թթ. զինյալ պայքարը կորսված տարածքների վերադարձման եւ Հայոց ցեղասպանության հանրայնացման նպատակով»: Այդ հետո պիտի պարզվեր, որ մեր հայրենակիցները հաճախ մինչեւ կեսգիշեր հասնող հանդիպումների ընթացքում իրենց բազմապիսի, հետաքրքրող  հարցերով հեղինակին ստիպելու էին անդրադառնալ նշված բոլոր թեմաներին էլ, քանդելով դրանց միջեւ գոյություն ունեցող «չինական փոքրիկ պարիսպը»: Այդ պատմություններն առավել տպավորիչ, ընկալելի դարձնելու նպատակով որոշվեց դրանք ընդմիջարկել մեր տաղանդաշատ բանաստեղծների՝ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Շիրազի, Սեւակի եւ այլ երախտավորների հատընտիր քերթվածքներով, որոնք համահունչ են ներկայացվող պատմություններին: Ընտրվեց միջոցառումների շարքի խորագիրը՝ «Հայոց պատմություն եւ պոեզիա»:

 Իսկ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով հասնել սփյուռքի մեր հայրենակիցներին, ո՞ր երկրներում, ո՞ր քաղաքներում, ո՞ւմ օգնությամբ կազմակերպել հանդիպումների շարքը… Այս հոգսերը պիտի լուծվեին եւ լուծվեցին հաջողությամբ՝ Ն. Զուլոյանի եւ «Ինտերկապի» համակիրների շնորհիվ: Սկզբում ընտրվեցին Վրաստանի եւ Ռուսաստանի հայահոծ քաղաքները: Առաջին հանդիպումը կայացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Վիրահայոց թեմի «ՀայԱրտուն» մշակութային կենտրոնում: Արդյունքն սպասելի էր՝ շռնդալից: Նրանց ելույթները նմանատիպ գնահատանքի արժանացրին նաեւ Բաթումի, Կրասնոդարի, Արմավիրի, Պյատիգորսկի հայերը:

 «Հայոց պատմություն եւ պոեզիան Եվրոպական երկրներում» ծրագրի մեկնարկը տրվեց նոյեմբերի 5-ին Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում, ապա միջոցառումներն ու գործնական հանդիպումները տեղի ունեցան հավերժական քաղաք Հռոմում, ֆրանսիական Նիցցա, Մարսել, Աժեն, Վալանս, Ռոմանս, Լիլ, Փարիզ, Բելգիայի Մեխելեն քաղաքներում, որոնցում եւս մեր հայրենակիցները  հավուր պատշաճի արժեւորեցին ոգեշունչ հանդիպումների շարքը: 

 Դեկտեմբերի 10-ին խումբը Հաագայում էր: Մաթո Հախվերդյանի հիմնադրած 30-ամյա «Աբովյան» մշակութային միությունում Կարո Վարդանյանի հայոց պատմության անհայտ կամ քիչ հայտնի դրվագները, որ փաստարկված էին արխիվային նյութերով, ընդմիջվում էին ոչ միայն Ջիվան Սարգսյանի կատարումներով, այլեւ սաների երգուպարով, ասմունքով, միության երգչախմբի կատարումներով: Ծրագիրը բավական հետաքրքիր ու հագեցած էր, եւ այն անտարբեր չթողեց միջոցառման ունկնդիրներին, որին ներկա էր նաեւ Հոլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Դեկտեմբերի 11-ին Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի դահլիճը լեփ-լեցուն էր՝ շնորհիվ տնօրեն Սվետլանա Անդրեասյանի, նրա թիմի մանկավարժների եւ ծխական խորհրդի անդամների, ներկայությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Մաշտոց Բաղդասարյանի: «Նիդերլանդական օրագիր» տեղեկատվական կայքի հիմնադիր, լրագրող Աշոտ Կնյազյանը  բարձր գնահատեց հոլանդական հանդիպումների շարքը՝ նշելով, որ «Հայոց պետության համար այս դժվարագույն օրերին եռյակը բարձր է պահում հայի ազատագրական ոգին»: Հիշատակվում է նաեւ, որ Ասեն քաղաքի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը Վանաձորից բերվել է «Ինտերկապի» ջանքերով: Օրագրի էջերից էլ տեղեկանում ենք, որ «Հայոց պատմություն եւ պոեզիա» նախաձեռնության հեղինակները ճանաչվել են «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» անվանակարգի հաղթողներ եւ արժանացել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցի սահմանած մրցանակներին:

 Միջոցառումների վերջին ակորդը հնչեց Բեռլինում, որի կայացմանն անուրանալի ներդրում ունեցավ նախաձեռնությամբ խանդավառված, ազգությամբ գերմանացի, Նորայր Զուլոյանի 35 տարվա ընկեր, բարեկամ, հայասեր Ռայներ Քոզելը, ով դեռ մինչեւ եռյակի շրջագայությունը  առաջիններից առաջինը ողջունեց նախաձեռնության հեղինակների՝ եվրոպական երկրներում հյուրախաղերով հանդես գալու որոշումը, հորդորեց անհապաղ իրագործել այն՝ վստահեցնելով, որ բոլոր հարցերով նրանց թիկունքին է: …Բեռլինում էլ խոսեց Կարո Վարդանյանը, եւ ունկնդիրների աչքերի առջեւ հառնեցին անցյալի հերոսական օրերը. ահա, հայոց վերջին լեռնանցքով շարժվում է Զորավարը՝ դեպի թշնամու հայեցողությանը հանձնված Նախիջեւան, Սյունիք ու Արցախ աշխարհներ: Նա չի ընդունում, չի ճանաչում որեւէ պայմանագիր կամ դաշնագիր, որոնք չեն արտահայտում իր ու իր ժողովրդի կամքը: Գաղթականության բազմահազարանոց թափորը մի քայլ անգամ չի հեռանում իր ապավեն Զորավարից, ու դա մեծապես կաշկանդում է Անդրանիկի զորաշարժը, խոչընդոտում լիարժեք ու անդրանիկաբար հարվածելու ամեն կողմից հարձակվող թշնամուն: Բայց նա գիտի, որ ճակատագրով իրեն է վերապահված անառիկ պահելու Հայաստանի վերջին կենսական տարածքները, հոգալու իրեն ապավինած ժողովրդի վերջին բեկորների ապահովությունը: Այս խելահեղ ու ազգափրկիչ արշավանքի մանրամասներն անասելի հուզում պարգեւեցին պատմական այս անցքերին անտեղյակ մեր հայրենակիցներին եւ տոգորեցին նրանց հավատով ու հպարտությամբ: «Ինտերկապի» նախագահն ամենուր «Երախտիքի գիր» հանձնեց միջոցառումների բոլոր կազմակերպիչներին: Մեր հայրենակիցներին սիրով նվիրվեցին Նարեկացու «Մատյան ողբերգության» հավերժախոս պոեմի՝ Ջիվան Սարգսյանի ընթերցմամբ եւ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիկոպոս Հակոբյանի օրհնությամբ աշխարհ եկած ձայնագրության խտասկավառակը եւ Կարո Վարդանյանի՝ տարիներ առաջ հրատարակած «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գիրքը: «Հայոց պատմություն եւ պոեզիա» ծրագիրն իրագործող խումբը սիրով հիշելու է նախաձեռնությանն ամեն կերպ աջակցած անհատներին, կազմակերպություններին, բոլոր ինֆորմացիոն գործընկերներին, որոնց թվում է նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

 Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

10 հունվար,2023թ.


Tuesday, 10 January 2023

NOS.Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի

 


Ճանապարհների շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը բախվում է սննդի և դեղորայքի պակասի,֊այդ մասին հայտնում է նիդերլանդական հանրային ռադիո֊հեռուստատեսային ալիքների համար հաղորդումներ պատրաստող NOS ինֆորմացիոն գործակալությունը։
Լեռնային Ղարաբաղի անկլավի բնակիչները շաբաթներ շարունակ բախվում են սննդի և դեղորայքի պակասի՝ Լասին միջանցքի շրջափակման պատճառով։ Սա Հարավային Կովկասում էթնիկ հայ բնակչությամբ տարածաշրջանը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։
Ճանապարհը 2020 թվականից գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, ադրբեջանցի ցուցարարները, ովքեր իրենց կոչում են բնապահպաններ, դեկտեմբերի 12-ին կարողացան փակել միջանցքը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա գյուղերի խանութների դարակները դատարկվում են։
«Նախ թարմ մրգերն ու բանջարեղենը վերջացան, հիմա խանութներում միայն ալկոհոլ է մնացել, ոչ ավելին»,- Politico լրատվական կայքին պատմել է մի բնակիչ։ «Առավոտյան մի քիչ կաթ և մածուն ստանում ենք տեղի ֆերմերներից, բայց դա արագ սպառվում է»:
Հայաստանը ճանապարհը փակելու պատասխանատու է համարում Ադրբեջանի կառավարությանը և կոչ է անում հարևան երկրին անհապաղ ազատել միջանցքը։
Ռուսաստանը, հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատասխանատու է միջանցքի անվտանգության համար։ Ռուսաստանի այդ դերը հաստատվել է 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ զինադադարում։ Զինադադարը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 6500 մարդ:
Այդ պատերազմից հետո անկլավն ամբողջությամբ շրջապատվեց ադրբեջանական տարածքով, Լաչինի միջանցքը միակ կապն է Հայաստանի հետ.
Լեռնային Ղարաբաղը 2020 թվականի զինադադարից հետո
Անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանը չի ապահովում Լասինի միջանցքը։ Ըստ Կլինգենդաելի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի փորձագետ Բոբ Դինի, հնարավոր է երկու բացատրություն. «Առաջինն այն է, որ Ռուսաստանը ձախողվում է: Մասամբ այն պատճառով, որ լավագույն ռուս զինվորներին Լեռնային Ղարաբաղից տարել են ու ուղարկել ուկրաինական ճակատ, մասամբ այն պատճառով, որ պատերազմից հետո Ռուսաստանը կորցրել է ազդեցությունն Ադրբեջանի վրա»,- ասում է նա:
Երկրորդ բացատրությունը, ըստ Դինի, «մի քիչ ավելի ցինիկ է»։ «Կարող է նաև լինել, որ Ռուսաստանը ցանկանում է շրջափակումով ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- բացատրում է նա։ Հայաստանը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս է։ «Սակայն Ռուսաստանը Հայաստանին օգնության չեկավ վերջին տարիներին, երբ սրվեց հակամարտությունը Ադրբեջանի հետ: Այժմ Հայաստանը մի փոքր ավելի է շրջվում դեպի արևմուտք»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կա նաև մեկ այլ աշխարհաքաղաքական խնդիր. «2020 թվականի եռակողմ զինադադարը սահմանում է, որ Հայաստանը պետք է ճանապարհային և երկաթուղային կապ բացի ադրբեջանական անկլավի՝ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև», - ասում է նա։ «Բայց Հայաստանը չի ցանկանում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։
Հետևաբար, Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է Ադրբեջանի համար ճնշում գործադրել Հայաստանի վրա և այդպիսով իրականացնել կապող ճանապարհը:
Հայաստանի կառավարությունը զգուշացնում է մոտալուտ սովի մասին. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է սրվում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կոչ են անում Ադրբեջանին ապահովել միջանցքը՝ մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։
Ադրբեջանը հերքում է, որ ճանապարհը փակ է, քանի որ Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաները թույլատրվում են անցնել։ Ճանապարհին գտնվող ակտիվիստները «խաղաղ» ցուցարարներ են, որոնք բողոքում են Հայաստանի «անօրինական տնտեսական գործունեության դեմ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նիդերլանդերեն տարբերակը կարդալ այս հղման մեջ։
----------------

Nagorno-Karabach kampt met tekort aan voedsel en medicijnen door wegblokkade

Inwoners van de enclave Nagorno-Karabach hebben al wekenlang te maken met tekorten aan voedsel en medicijnen door een blokkade van de Lacin-corridor. Dat is de enige weg die de regio in de zuidelijke Kaukasus met een etnisch Armeense bevolking verbindt met Armenië.

De weg staat sinds 2020 onder controle van een Russische vredesmacht, om de toevoer van levensmiddelen naar de enclave veilig te stellen. Toch wisten Azerbeidzjaanse demonstranten - die zichzelf milieuactivisten noemen - de corridor op 12 december te blokkeren. Gevolg is dat de winkelschappen in Stepanakert, de hoofdstad van Nagorno-Karabach, en de dorpen daaromheen leeg raken.

"Eerst raakten het verse fruit en de groente op. Nu is er alleen nog alcohol te vinden in de winkelschappen, niet veel meer dan dat", zegt een inwoner tegen de nieuwssite Politico. "In de ochtend komt er wat melk en yoghurt binnen van lokale boerderijen, maar dat gaat snel op."

Armenië stelt de regering van Azerbeidzjan verantwoordelijk voor het blokkeren van de weg, en roept het buurland op de corridor onmiddellijk vrij te geven.

Enige verbinding

Rusland, dat zich opstelt als bemiddelaar tussen Armenië en Azerbeidzjan, is verantwoordelijk voor de beveiliging van de corridor. Die Russische rol werd in 2020 vastgelegd in het trilaterale bestand tussen Rusland, Armenië en Azerbeidzjan. Het bestand volgde op een zes weken durende oorlog in Nagorno-Karabach, die aan meer dan 6500 mensen het leven kostte.

Na die oorlog zag de enclave zichzelf volledig omringd door Azerbeidzjaans grondgebied, de Lacin-corridor is de enige verbinding met Armenië

Nagorno-Karabach na het trilaterale bestand dat in 2020 werd gesloten:

Het is niet duidelijk waarom Rusland de Lacin-corridor niet veiligstelt. Volgens Bob Deen, Oost-Europadeskundige van Instituut Clingendael, zijn er twee verklaringen mogelijk. "De eerste is dat het Rusland niet lukt. Deels omdat de beste Russische militairen uit Nagorno-Karabach zijn weggehaald en naar het Oekraïense front zijn gestuurd, en deels omdat Rusland sinds de oorlog minder invloed op Azerbeidzjan heeft gekregen", zegt hij.

De tweede verklaring is volgens Deen "wat cynischer". "Het kan ook zo zijn dat Rusland met de blokkade druk wil uitoefenen op Armenië", legt hij uit. Armenië is onderdeel van de CSTO, een militair bondgenootschap geleid door Rusland. "Maar Rusland schoot Armenië de laatste jaren niet te hulp toen het conflict met Azerbeidzjan oplaaide. Nu wendt Armenië zich daarom wat meer tot het westen, tot afgrijzen van Poetin."

Tussen Armenië en Azerbeidzjan speelt ook een andere geopolitieke kwestie. "In het trilaterale bestand uit 2020 staat dat Armenië een verbindingsweg en een spoorverbinding moet openen tussen de Azerbeidzjaanse enclave Nachitsjevan en de rest van Azerbeidzjan", zegt hij. "Maar Armenië wil dat niet, vanwege zorgen over de nationale veiligheid."

De blokkade van de Lacin-corridor kan dus een manier zijn van Azerbeidzjan om druk te leggen op Armenië, en zo de verbindingsweg alsnog voor elkaar te krijgen.

Russische vredestroepen bij de geblokkeerde corridor:

De Armeense regering waarschuwt voor een dreigende hongersnood. "De humanitaire crisis in Nagorno-Karabach verslechtert iedere dag", valt te lezen in een persverklaring van het ministerie van Buitenlandse Zaken.

De Europese Unie en de Verenigde Staten dringen erop aan dat Azerbeidzjan de corridor weer veiligstelt voor vrij en veilig verkeer van personen en goederen.

Azerbeidzjan ontkent dat de weg geblokkeerd is, omdat voertuigen van het Rode Kruis en de Russische vredesmacht wel mogen passeren. De activisten op de weg zijn "vreedzame" demonstranten zijn die protesteren tegen "illegale economische activiteiten" van Armenië, aldus het Azerbeidzjaanse ministerie van Buitenlandse Zaken.


Sunday, 8 January 2023

Մարտիրոս Սարյանի ու Եղիշե Չարենցի կապերին նվիրված նոր գիրք

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առիթով լույս է ընծայել «Չարենց–Սարյան» հոդվածների, հուշերի, ձեռագրերի ու նամակների 160 էջանոց ժողովածուն, որտեղ ներառված են երկու մեծերի ստեղծագործական կապերի և մտերմության մասին հոդվածներ, հուշեր և այլ նյութեր: Թեև գիրքն ամբողջությամբ չի ներառում Չարենց–Սարյան հարաբերությունների ամբողջականությունը, այնուհանդերձ այն հիմք է հետագա ուսումնասիրողների համար: Ներկայացնում ենք «Չարենց–Սարյան» ժողովածուի կազմող՝

ՎԱՐԴՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆԻ

ԱՌԱՋԱԲԱՆԸ

 Քո անունի, Չարե՛նց,
 Ասոնանսն է «Արև» – 
 Եվ – բառն «հանճարե՛ղ»
 Ե. Չարենց 

 Արև ու գույն սիրելը նշանակում է սիրել կյանքը… 
 Մ. Սարյան




Սիրելի ընթերցող, 20-րդ դարի խոշորագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի և հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի փոխհարաբերությունները հայկական մշակույթի պատմության հետաքրքիր էջերից են:

Սույն ժողովածուն ներառում է նրանց ժամանակակիցների հոդվածները, հուշերն ու զրույց-պատումները, որոնք նախկինում տպագրվել են առանձին գրքերով կամ ցրված են եղել թերթերում, ամսագրերում և հանդեսներում, ինչպես նաև պահվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահոցում: Ժողովածուի նպատակն է համահավաք ներկայացնել այն ամենը, ինչը վերաբերում է Սարյանի ու Չարենցի անձնական և ստեղծագործական շփումներին՝ պատկերացում տալով նաև տվյալ ժամանակի ընդհանուր մթնոլորտի մասին: Որքան էլ վերջինս բարդ ու հակասական էր, համենայնդեպս, հագեցած էր արվեստի խորհրդավորությամբ: Նրանց հանդիպումները հավերժացել են բանաստեղծություններով, ձոներով, նկարներով և հուշերով:

Բարեբախտություն է, որ երկու մեծերի ստեղծագործական կապերին անդրադառնալով՝ խոսել ու գնահատել են գրականագետներ, արվեստաբաններ, նկարիչներ, մշակույթի գործիչներ...

Ամեն մի տող և ամեն մի հուշ, պատմական որոշակի իրադարձությունների և իրենց փոխհարաբերությունների յուրօրինակ վկաներն են: Կարևոր տեղեկությունները, փաստերը միահյուսվում են զգացմունքներին, խոհերին ու մտորումներին, բնութագրում են նրանց անցած ուղին, անձնական ու ստեղծագործական կապերը և այն միջավայրը, որի մեջ նրանք ապրեցին արարելով: Հանճարների ընկերակցությունը վայելած մարդիկ կա՛մ հմտորեն նկարագրում են, կա՛մ միայն մի քանի ժլատ գծերով, բայց տպավորիչ պատկերներ են ուրվանկարում:

Երկու տարերք, երկու բարդ ու հարուստ  ներաշխարհ և հազվագյուտ ներդաշնակություն... Երկու պայծառ ու լուսավոր անուն, երկու «արևորդի» (բնորոշումը՝ Կարպիս Սուրենյանի)… Ստեղծագործական համագործակցության տարիները ամփոփվում են հոդվածներում, հուշերում և նամակներում: Պատմական ծանր ժամանակների բեռով ապրող նվիրյալների բազմաշերտ հարաբերությունների ձևավորման հոգեբանական և ստեղծագործական նախադրյալները արդեն առկա էին... Գեղանկարչի և բանաստեղծի առնչություններն ու հոգևոր մերձեցումը, որոնք տևեցին մինչև բանաստեղծի ողբերգական մահը, սկիզբ առան 1922 թվականին. «...Դեռ 1923 թվականին, մեր ծանոթության երկրորդ տարում, ես նկարեցի նրա յուղանկար դիմանկարը...»: Նրանց արվեստի զուգահեռները հատվում են մարդկային երևակայության տիեզերական տիրույթներում...

Գուցե զարմանալի թվա, թե ինչու են Սարյանի նկարած շները կարմիր, մանուշակագույն, Չարենցի հերոսուհին՝ լուսամփոփի պես և կապույտ, իսկ նաիրուհին՝ հախճապակյա... Այդպիսին է հանճարների լեզուն: Դրանք գալիքի գույներն էին:

Իրավացի են այն տեսակետ հայտնողները, ըստ որոնց՝ Սարյանը արևի երգիչ է, քանի որ նկարիչը կտավներին է հանձնել հայրենիքի արևավառ տեսարանները: Նույն կերպ բանաստեղծը արևին էր ձոնում իր ութնյակները: Սարյանի կախարդական դեղինը, կապույտը, ոսկեդեղինը և Չարենցի բանաստեղծական խոսքում առկա գույները («կարմրածուփ բրոնզագույնը» և այլն) մեզ տեղափոխում են վերածնվող Խորհրդային Հայաստանի ժամանակները: Նրանք գալիք Հայաստանը ռոմանտիկ կառուցողներից առաջիններից էին, լուսաբացի ավետաբերները՝ տոգորված մեծ հավատով ու հույսով և վերածնվող հայրենիքը խորհրդանշող արևով: Այդ դժվարին ուղին գտնելու և հարթելու համար նրանց հանճարը, լավատեսությունը, կամքն ու ոգին բազում տառապանքների միջով անցան:

Գրքային նկարազարդումների տիրույթում Սարյանը 1900-ական թվականներից սկսած արդեն ուներ որոշակի հաջողություններ: Անկասկած, նա մինչև Հայաստան տեղափոխվելն ուներ գրական տեքստը հետազոտելու, պատկերազարդելու փորձ, քանի որ գրքի տպագրությանն  առնչվել էր դեռևս Մոսկվայում. 1911 թվին՝ «Գրական ալմանախ»-ի շապիկը, 1912 թվին՝ Վ. Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի շապիկը, «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի կազմը, Գ. Չալխուշյանի՝ հայոց եղեռնի մասին պատմող «Կարմիր գրքի» շապիկը և այլն:

Վարպետը 1920-30-ական թվականները գրքարվեստի զարգացման և վերելքի տարիներ է համարում: 1934 թ. «Ռոստամ և Սոհրաբ» գրքի սարյանական նկարազարդումը գեղարվեստական մակարդակով  անգերազանցելի է:

Սարյանն իր տաղանդի ուժով կարող էր թափանցել ժողովրդական ստեղծագործության խորքերը, ստեղծել գրական երկի ոգուն հարազատ նկարազարդումներ, գեղարվեստական գլուխգործոցներ: Անշուշտ, դա նույնպիսի մի թռիչք է, ինչպես և գեղանկարչության ասպարեզում նկարչի նվաճած բարձունքները:

1930 թ. հունիսի 1-ին կազմավորվում է «Հայպետհրատ»-ի գեղարվեստական բաժինը, որի վարիչ է նշանակվում բանաստեղծ  Չարենցը: Վերջինիս շնորհիվ, անկասկած, այդ ժամանակ մեծ վերելք է ապրել հրատարակչական ոլորտը: Ըստ Սարյանի, Չարենցը «հրատարակչական գործի պրոֆեսիոնալ էր, երազում էր ձեռքով շոշափել այն գրքերը, որոնք հայկական ոգի ունեն»: Սարյանն իրականացրեց Չարենցի երազանքը՝ ստեղծելով հայ գրքարվեստի լավագույն նմուշներ. Ավ. Իսահակյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի,  Հովհ. Թումանյանի «Հեքիաթներ»-ի, Գ. Մահարու «Մրգահաս»-ի շապիկները, Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, Ֆիրդուսու «Ռոստամ և Սոհրաբ»-ը, «Հայկական հեքիաթներ» ժողովածուի ճակատազարդը և այլն...

Մեր և գալիք սերունդների համար գեղանկարչության և գրականության այս երկու հսկաների հետ ամեն մի հանդիպումը կենսական ուժի աղբյուր է: Նրանց կողմից սերունդներին ավանդված ժառանգությամբ մեծապես պայմանավորված է հայ ազգային մշակույթի ներկան և ապագան: Նրանց ստեղծագործական անցած ուղով անվերջ վերաիմաստավորվում են հայ մարդու գոյությունն ու համամարդկային մշակույթում մեր ժողովրդի զբաղեցրած պատվավոր տեղը:

Դարերից եկող և դարեր գնացող այս երկու արվեստագետները, ինչպես արևը, դեռ պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ լուսավորելով սերունդների ճանապարհը:

Ժողովածուի հրատարակության լույսընծայմանը աջակցել են գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը,  Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:

Թեպետև Մ. Սարյանին և Ե. Չարենցին նվիրված բազմաթիվ գրքեր, ալբոմներ, հոդվածներ են լույս տեսել, այսուհանդերձ, մեր կարծիքով, ընթերցողին ներկայացվող այս պատկերագիրքն իր յուրօրինակությամբ ուրույն տեղ կզբաղեցնի նրանց նվիրված հրատարակությունների շարքում: 

Գիրքը չի հավակնում լիարժեք արտացոլելու երկու մեծերի փոխհարաբերությունների ողջ գունապնակը՝ շարունակությունը թողնելով գալիք ուսումնասիրողներին:


Մարտիրոս Սարյան. Եղիշե Չարենցի դիմանկարը 1933թ.


«Չարենց–Սարյան» գրքի մասին (Antares Media Holding):

Ներկայացնում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 23-ի հրամանագրով արտակարգ և լիազոր դեսպանի կոչումներ է շնորհել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գվիդոնի ՍՄԲԱՏՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,-նշվում է հրամանագրում:
Շնորհավորելով Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական բարձր աստիճան ստանալու կապակցությամբ` հայ դիվանագետներին մաղթում ենք հետագա արդյունավետ ու նպատակասլաց աշխատանք։

Wednesday, 28 December 2022

«Նիդերլանդական օրագրի» տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր

Մայր Հայրենիքի համար զոհվածների հիշտակը վառ է մեր սրտերում:

2023 թվականը բոլորիս համար խաղաղության, բարեկեցության և միահամուռ նվիրումի տարի լինի՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայության:

Բոլորիդ շնորհավորում ենք` գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում հաջողություններ և անխափան աշխատանք ի փառս մեր հայրենիքի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնուննդ:

«Նիդերլանդական օրագիր»


Այս անգամ ևս առանձնացրել ենք  տարվա մի քանի հիշարժան օրեր, դեպքեր:

Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում հայկական ծագումով ունեցանք 6 ավագանի:

Նիդերլանդներում տեղական մարմինների ընտրություններում գնալով շատանում է ազգությամբ հայ քաղաքացիների մասնակցությունը: Սա նշանակում է, որ հայերը Նիդերլանդներում գնալով ավելի են ներգրավում ու մասնակցություն ունենում տեղի հասարակական, քաղաքական կյանքում: Եթե նախորդ  2018 թ. քաղաքային գործադիր մարմիններում ընտրվել էին ավագանու երեք անդամ, ապա 2022թ. մարտ ամսին Հոլանդական մունիցիպալ խորհուրդներում մեր ազգակիցների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով վեցի:

Հոլանդական Ալմելո քաղաքում, մայիս ամսին բացվեց Հ.Մ.Ը.Մ նորակառույց կենտրոնը՝ Տաթեւ Սրբազանի օրհնությամբ եւ քաղաքապետի ներկայությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով եղավ Նիդերլանդների Թագավորությունում՝ հանդիպելով այս երկրի վարչապետին

Հունիսին «Նիդերլանդական օրագիրը»՝ «Օրեր» Եվրոպական ամսագրի հետ, սկսեցին նոր գրական նախագիծ՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին՝ Էլպիս Կեսարացյան, Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ (Զապել Խանջյան), Հայկանուշ Մառք (Թոփուզյան), Զապել Եսայան, Մառի Պեյլերյան, Զարուհի Գալեմքյարյան, Արշակուհի Թէոդիկ (Ճէզվէճյան) և այլք:Նախագծի խորագիրն է՝ «Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը»։ Նախագծի հեղինակներ` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյան, նույն ինստ. ավագ գիտաշխատող, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Փարսադանյանը։

Սեպտեմբերին լրացավ 10 տարի՝ ինչ «Նիդերլանդական օրագիրը» գործում է ֆեյսբուքյան հարթակում և ունի 25 հազ. ավելի բաժանորդ: Այդ կապակցությամբ շնորհակալական նամակներ ստացվեցին Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից, ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, սփյուռքի հայկական կազմակերպություններից ու անհատներից: «Նիդերլանդական օրագրի» մասին գրեցին «Հայաստանի հանրապետություն թերթը», Արմենպրես լրատվական գործակալությունը, այլ լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 28-31-ը Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Միջոցառումը կարևորվում է առաջնային հարցերի ու թեմաների քննարկումներով, նաև օգտակար էին միջոցառումից առաջ ու հետո տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, այցելություններն ու մամուլի համար հոդվածներով հանդես գալը:

Լրացավ Ամստերդամի պատմական «Սուրբ Հոգի» եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպվեցին միջոցառումներ:

Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակին արժանացավ Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» Դրենթեի թանգարանի ցուցադրությունը։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ տարվա սկզբից մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը ցուցադրվեց նիդերլանդացիներին:

Մի քանի ամիս «Հայոց պատմություն և պոեզիա» բարեգործական միջոցառման առաքելությամբ Եվրոպական  մի շարք երկրներում էին Հայաստանից եկած մշակութային գործիչներ, գրող Կարո Վարդանյանը, դերասան Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) և «Ինտերկապի» նախագահ Նորայր Զուլոյանը: Նրանց ելույթներն ու հետաքրքիր հայրենասիրական պատմություներն ընդմիջվում էին տեղի հայ համայնքի սաների երգ ու պարով: Մասնակիցները հյուրընկալվեցին ու հարցազրույց տվեցին «Նիդերլանդական օրագրին»:


Monday, 26 December 2022

Ադրբեջանցի ընդիմադիրը մեղադրում է Ալիևի դիկտատուրան

 


26.12.2022/Հովիկ Ավանեսով/Արցախ

Ադրբեջանցի ընդիմադիր գործիչ Ալի Քերիմլին Ստեփանակերտում տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի մասին մի լուսանկար տեղադրելով հետևյալն է գրել.

«Այս նկարը Խանքանդիում (նկատի ունի Ստեփանակերտը՝  ծանոթ.հեղինակի) ռուսաստանի դրածո Վարդանյանի կազմակերպած հանրահավաքից է։ Ադրբեջանի դեմ այս մարդաշատ հանրահավաքը  Ռուբեն Վարդանյանի կողմից մեզ ուժի ցուցադրություն է։

Խանքանդիում ավելի վաղ տեղի ունեցած մարդաշատ հանրահավաքի ժամանակ մենք մեզ հույս տվեցինք, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը բերվել է Հայաստանից: Հիմա ինչո՞վ մխիթարվենք: Հիմա ճանապարհը փակ է, Հայաստանից միտինգավորներ բերել հնարավոր չէ։ Ավելին, այս հանրահավաքը Խանքանդիում անցկացվել է Ռուբեն Վարդանյանի կոչով եւ ղեկավարությամբ, ում Ռուսաստանը կարգել է Ղարաբաղին:

Երբ Իլհամ Ալիեւը   Փաշա Հոլդինգի նախագծով մոռացության է մատնել ազատագրած տարածքներ բնակչության վերաբնակեցումը Ղարաբաղի շրջաններ՝  նրա դաշնակից Պուտինը արագ եւ արդյունավետ օգտագործեց ռուսական զորքերի վերադարձը Ղարաբաղ։ Հավաքեց ու տեղավորեց փախած ու ցրված հայ անջատականներին ու Ղարաբաղում կարգին հայկական համայնք ստեղծեց։ Շնորհիվ Ռուսաստանի նպատակասլաց քաղաքականության ու Ադրբեջանի իշխանությունների ապիկար քաղաքականության` Պուտինի էմիսար Վարդանյանը դառնում է պառակտիչների առաջնորդ։

Դժբախտաբար, բոլոր այն երկրների ժողովուրդները, որտեղ միայն մեկ մարդ  «գիտի», «ինչ, երբ. որտեղ» անել ու լինել, ստիպված են տուժել ու տառապել իրենց «անփոխարինելի» թվացող պետության ղեկավարի սխալների համար: Մենք նույնպես տառապում ենք նմանի ինքնագոհ, բայց սխալ քաղաքականությունից:

Երկրին շտապ անհրաժեշտ է պետության նոր ղեկավար, ով հասկանում է, որ  ամեն ինչ չէ որ գիտի, հավատում է կոլեկտիվ բանականությանը,  որպեսզի դուրս գանք այս ճահճից, վերջ տանք միջազգային մեկուսացմանը, թշվառությանը եւ թալանին»:

Կան օգտատերերի այսպիսի մեկնաբանություններ, առանց մեկնաբանության ներկայացնում ենք. «Ամոթ Ալիևի ռեժիմին», «ժողովուրդն է խայտառակ լինում»,  «Մենք կարծես վերադարձել ենք 88թ-ին»,  «Միայն Ալիեւներ»  «Լավ ավարտ լինի, ծանր վիճակ է»,  «Ռուսաստանի անիվի տակ մտնելը մեր վերջը կտա», «Մեր ժողովուրդն արթնանում է, պարոն Ալիի հետ ենք» և այլը:

Մի բան հաստատ է, որ Արցախցին իր հողի վրա է ու անկոտրում է:


Sunday, 25 December 2022

FAON-ը հանդես է եկել Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվող հրատապ կոչով

 

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը հանդես է եկել Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվող հրատապ կոչով: Դիմել է Մամուլին, հասարակությանը, քաղաքական գործիչներին և ընդհանրապես միջազգային հանրությանը վերջ տալ հումանիտար աղետին և կանխել վատթարացող վիճակը:
Այդ մասին գրեթե չի բարձրաձայնվում հոլանդական ու արևմտյան մամուլում։ Դա էլ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ խաղաղ կարգավորման համաձայն՝ ռուս խաղաղապահները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար։ Ավելի վաղ պարզվել էր, որ այս խաղաղապահները չեն կատարել իրենց առաջադրանքը, և որ ադրբեջանցիներն այլևս չեն ընդունում նրանց ներկայությունը։ Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են մուտքի ճանապարհը. Ըստ Ադրբեջանի՝ նրանք էկոցուցարարներ են. Սա զավեշտական ​​է, քանի որ Ադրբեջանում ցույցերը սովորաբար բերում են ձերբակալությունների: Այս դեպքում նրանք, իհարկե, տեղավորվել են պետական ռեժիմի կողմից...
Ամբողջական տեքսը հոլանդերեն.
Federatie Armeense Organisaties Nederland (FAON)
PERSBERICHT
Oproep aan de pers!
• Alarm: 120.000 Armeniërs al 10 dagen in Azerbeidzjaanse blokkade
• Azerbeidzjan negeert internationale oproepen en uitspraken:
ECHR, VN Veiligheidsraad, Raad van Europa
• Treedt op tegen Srebrenica-scenario in de Kaukasus!
Den Haag, 22 december 2022 – Na 10 dagen wordt duidelijk dat Azerbeidzjan de 120.000 inwoners van Nagorno-Karabach blijft isoleren van de rest van de wereld, door de enige verbindingsweg naar buitenwereld, t.w. de toegangsweg van Armenië naar Nagorno-Karabach, de zogeheten Lachin corridor, te blokkeren, alle internationale uitspraken ten spijt. Het ontbreken van enige publieke aandacht helpt Azerbeidzjan deze illegale blokkade voort te zetten.
NB Zie ook eerder FAON-persbericht van 13 december 2022.
Voedsel en medicijnen raken op, ernstig zieken kunnen niet naar een ziekenhuis in Armenië, duizenden families zijn van elkaar gescheiden. Het gas uit Armenië werd, na een aantal dagen afsluiting in de vrieskou, weer aangesloten, maar kan uiteraard opnieuw worden afgesloten. Een humanitaire crisis is al bezig, een Srebrenica-achtig scenario doemt op.
In de Nederlandse pers, en ook elders in het westen, is er tot nu toe geen woord over geschreven. Dat maakt de situatie extra gevaarlijk. Volgens de trilaterale vredesregeling van november 2020 zijn Russische peacekeepers verantwoordelijk voor de Armeense bevolking van Nagorno-Karabach. Al eerder bleek dat deze peacekeepers hun taak niet vervulden en de Azeri hun aanwezigheid niet meer accepteren. Sinds 12 december blokkeren Azerbeidzjanen de toegangsweg; volgens Azerbeidzjan zijn het eco-demonstranten; dit is ironisch, want demonstreren in Azerbeidzjan komt normaal gesproken op arrestatie uit. In dit geval zijn ze uiteraard door het regime daar zelf neergezet, en zijn het waarschijnlijk militairen “in burger”. Deze schijnvertoning wordt internationaal terecht niet geloofd.
* Het ECHR heeft afgelopen week Azerbeidzjan een termijn gesteld voor het deblokkeren van de weg, en na verstrijken daarvan maatregelen opgelegd. Deze worden ook niet opgevolgd.
* De landen van de VN Veiligheidsraad hebben op de zitting van 20 december, naar aanleiding van een brief van Armenië, vaak in zeer krachtige bewoordingen Azerbeidzjan opgeroepen een einde te maken aan de blokkade om zo een verdere humanitaire ramp te voorkomen. Rusland belemmert nog een VN-resolutie, door te ontkennen dat de weg is geblokkeerd; daarmee zou immer hun falen als peacekeeper worden bevestigd.
* De Raad van Europa gaf zojuist een dringende verklaring af, waarin de verantwoordelijken worden opgeroepen “met urgentie alle noodzakelijke stappen te nemen om de doorgang door de corridor te herstellen en om verslechtering van de humanitaire situatie te voorkomen”.
* In Nederland riep de Tweede Kamer al op 13 december met grote meerderheid de Minister-President op om tijdens de EU TOP de blokkade aan de orde te stellen, ter beëindiging door Azerbeidzjan van de blokkade van de Armeense bevolking van Nagorno-Karabach. Deze motie van Mevrouw Stieneke van der Graaf, medeondertekend door SP, SGP en BBB, werd met zeer grote meerderheid aangenomen met slechts de stemmen van Forum en van Denk tegen. Wat de Minister-President met de motie heeft gedaan is onduidelijk, en wordt nagevraagd door de Kamer. De motie stelde vast dat Azerbeidzjan, in strijd met de afspraken van 9 november 2020 aan het einde van de 44-daagse oorlog in Nagorno-Karabach, de zogeheten Lachin corridor, de enige toegangsweg van Nagorno-Karabach vanuit Armenië, heeft geblokkeerd en tevens de gastoevoer vanuit Armenië naar Nagorno-Karabach heeft afgesloten (hetgeen op dat moment het geval was). Bij deze situatie hebben de Russische peacekeepers niet ingegrepen. Als gevolg hiervan dreigt een humanitaire noodsituatie voor de bevolking van Nagorno-Karabach, aldus de motie. De motie verzoekt dan ook de regering in de Europese Raad aan te dringen op een gezamenlijke oproep aan Azerbeidzjan om deze vijandelijkheden tegen de bevolking van Nagorno-Karabach te staken en de corridor weer open te stellen.
De FAON roept de pers, publiek en politiek, en de internationale gemeenschap in het algemeen op om een einde te maken aan de humanitaire ramp en erger te voorkomen.
Het doel van Azerbeidzjan is duidelijk nl. etnische cleansing van de Armeniërs van hun oorspronkelijke leefgebied Nagorno-Karabach. Zonder aanvoer van voedsel en medicijnen en behandeling van degenen die urgent behandeling behoeven in het ziekenhuis in Jerevan, verwacht Azerbeidzjan dat ze uiteindelijk het gebied zullen verlaten, zoals dat eerder met de Armeniërs in de exclave Nachichevan is gebeurd. Daarna is daar alle cultureel erfgoed dat naar Armeense aanwezigheid verwees vernietigd, zoals ook in het Turkije na de genocide van 1915 is gebeurd.
Ook zijn garanties noodzakelijk om herhaling te voorkomen en andere maatregelen zoals een luchtbrug vanuit Stepanakert.
De situatie tussen Armenië en Azerbeidzjan en de kansen op vrede zijn door het optreden van Azerbeidzjan verslechterd. De EU had mede door eigen optreden eerder hoop op een vredesakkoord. De FAON blijft hopen op het slagen van vredesonderhandelingen.


ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՍՓԻՒՌՔ

 Կներկայացնենք կիպրահայ «ԱԶԱՏ ԽՕՍՔ» լրատվական կայքի հիմնադիր֊խմբագիր Երան Գույումճեանի խմբագրական հոդվածը, որն արտացոլում է սփյուռքի խնդիրները։

Տարին սկսանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի 2022 թուականը «Սփիւռքի տարի» հռչակման Կոնդակով, տարին կ'աւարտենք մեր խոնարհ խորհրդածութիւններով, ինչ կը վերաբերի Սփիւռքի վերակազմակերպման խնդիրներուն, աւելի ճիշդ խոչընդոտներուն, որոնք կ'արգելակեն որ ՀԶՕՐ ՍՓԻՒՌՔ մը կոչուի ի կեանք...Հզօր Սփիւռք՝ որ ունենայ Սփիւռքի հայութեան քաղաքական ամբողջութիւնը ներկայացնող ԿԱՌՈՅՑ, որ կարենայ խօսիլ անոր անունով միջազգային հարթակներու վրայ, Հայաստանի Հանրապետութեան հետ, կարենայ նոյնիսկ օժտուիլ իրաւական անձնաւորութեան կարգավիճակով, եթէ ան ընտրուած ըլլայ ու իրաւամբ ներկայացնէ համայն սփիւռքին կամքն ու ձայնը...Հզօր Սփիւռք՝ որ կարենայ համադրել սփիւռքահայ կեանքի կրթական, ընկերային, մշակութային, քաղաքական հրատապ հարցերը հայապահպանման ու հայ Դատի պահանջատիրութեան գծով...վերկուսակցական ու համահայկական մտածողութեամբ...Հզօր սփիւռք՝ որ կարենայ դիմագրաւել Հայաստան-Սփիւռք արդիւնաւէտ գործակցութեան մարտահրաւէրները եւ բարւոք լուծումներ առաջարկել ու գտնել այդ համագործակցութեան լիարժէք արդիւնաւորման ուղղութեամբ:
Արդարեւ, Արամ Ա. Հայրապետը իր Կոնդակին մէջ կ'ընդգծէր. «Հայ ժողովուրդի երկու բեւեռներուն միջեւ գործակցութիւնը պէտք է դառնայ համապարփակ, ծրագրուած եւ հետեւողական, հիմնուած՝ փոխադարձ վստահութեան վրայ։ Սփիւռքի վերակենսաւորման մէջ էական է դերը Հայաստանին, մասնաւորաբար մշակութային ու կրթական մարզերուն մէջ։ Միւս կողմէն՝ Հայաստան-Սփիւռք գործակցութեան շըրջագծէն ներս, անհրաժեշտ կը նկատենք Հայաստանի կառավարման ինչպէս նաեւ համահայկական խնդիրներու ու ծրագիրներու քննարկման մէջ Սփիւռքի գործօն մասնակցութիւնը»։ Որքան ճշմարիտ խօսքեր՝ արդարեւ: Բայց ունի՞նք համայն Սփիւռքին անունով խօսող, համայն Սփիւռքի հաւաքական կամքը ներկայացնող Կառոյց...
Սփիւռքը, նկատի ունենալով յատկապէս յետ-Եղեռնեան տարագիր սփիւռքը, չկրցաւ երբեք իրմէ թօթափել նեղ-անձնական, նեղ-խմբակային, նեղ-հատուածական շահերն ու նկատառումները եւ մտածել, խորհիլ ու գործել համահայկական ոգիով, համահայկական մտածողութեամբ, համահայկական տեսլականով: Մեր բոլոր կառոյցները՝ դպրոց, մամուլ, ակումբներ, նոյնիսկ հայոց եկեղեցին, չնչին բացառութեամբ, գործեցին եւ կը գործեն կուսակցութեանց ազդեցութեան կամ մականին տակ:
Արամ Աճեմեան ՍՓԻՒՌՔ շաբաթաթերթին մէջ դեռեւս 1971-ին ցաւով կը հարցադրէր. «Ունեցա՞նք երէկ, ունի՞նք այսօր Սփիւռքի ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՑԵԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ մը, որ ունենար իր պաշտօնաթերթը (օրկան), որ միակամ արտայայտութիւնը ըլլար բովանդակ Հայութեան ըղձանքներուն, փափաքներուն, երազներուն, տեսակէտներուն՝ առաջին գիծի վրայ քաղաքական, ապա մշակութային, կրօնա-բարոյական, կրթական: Նման կեդրոնաձիգ, ներքնապէս ուժեղ Ազգային Խորհուրդ մը ո՛չ միայն Սփիւռքի Հայութեան, այլ նաեւ Հայաստանի կառավարութեան համար պիտի ծառայէր որպէս աղբիւր յոյսի եւ զօրութեան…»:
Չունինք, չունեցանք, քանզի մեզի էապէս պակսեցաւ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՒ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆԸ ԱԶԳՈՎԻՆ...Մեր ամբողջ պատմութեան մէջ, ի բացառեալ այն շատ հազուագիւտ պահերէն, երբ միասնաբար ոտքի ելանք ընդդէմ անարգ թշնամիին, մահու կենաց գուպարին մէջ եւ յաղթեցինք, ինչպէս Սարդարապատի մէջ, մեզի ընդհանրապէս պակսեցաւ այդ յատկութիւնը, առաքինութիւնը, թափանցամտութիւնը, լայնահորիզոն մտածողութիւնը, հեզութիւնը...հոգիէ-հոգի եւ սիրտէ-սիրտ կամարուող կապը, ինչ որ շատ հաւանաբար՝ զիրար անկեղծօրէն սիրելէն կու գայ, զիրար հասկնալէն, զիրար զգալէն կը բխի, առանց ամբարտաւանութեան ու պոռոտախօսութեան...: Եթէ ազգի մը զաւակները պիտի չհասկնան զիրար, պիտի բնովեն ու վիրաւորեն զիրար, պիտի անիրաւեն զիրար, յայնժամ ինչպէ՞ս կարելի է սպասել որ օտարը հասկնայ մեզ կամ արդարութիւն ընէ մեզի...: Դարէ-դար կուտակուող այս իրարհասկացողութեան, իրարհանդուրժողութեան, փոխադարձ իրաւ յարգանքի ահաւոր ՊԱԿԱՍՆ է երեւի մեր դժբախտութեանց բուն աղբիւրը...
Նոյն այդ թերութիւնը, որ ի դէպ յատուկ չէ միայն Սփիւռքին, այլեւ հայրենական մեր կեանքին, կը կրկնուի հիմա ալ, առաւել մեծ չափերով, երբ անհունդուրժողութիւնը իրարու նկատմամբ դարձեր է թշնամական վերաբերմունք, եւ իրաւ թշնամին թողած, մէկը միւսը նուաստացնելու, վարկաբեկելու համար կ'օգտագործուին ամէնէն նողկալի զրպարտութիւնները, հայհոյանքները, չարախօսութիւնները...»:
Քաղաքագէտ Դոկտ. Արմէն Այվազեան այնքան դիպուկ կերպով կ'արձանագրէ. «Կայ հայրենասիրութեան մի թերի և արատաւոր տեսակ՝ կուսակցական հայրենասիրութիւնը...։ Հայրենասէրների մի խումբը հակառակորդ ճամբարում տեսնում է բոլոր սխալները, թերութիւնները, յանցագործութիւնները, դաւաճանութիւններն ու յիմարութիւնները։ Բայց երբ ճիշտ նոյն սխալները, թերութիւնները, յանցագործութիւնները, դաւաճանութիւններն ու յիմարութիւնները կատարում է իր կուսակցութիւնը կամ քաղաքական խմբաւորումը՝ բերանը ջուր է առնում, գլուխն էլ հողի մէջ մտցնում»:
Ցաւով պիտի արձանագրենք որ սփիւռքի կազմաւորման առաջին իսկ օրերէն մինչեւ հիմա, մենք երբեք չունեցանք ծառէն անդին անտառը տեսնելու լայնամտութիւն, հեռատեսութիւն, նեղ հատուածական ու կուսակցական մտածողութեամբ առաջնորդուեցանք, շփոթելով կուսակցական մտածելակերպը՝ համազգային մտածելակերպին հետ, կուսակցական նեղ շահերը՝ համազգային գերագոյն շահերուն ու նպատակներուն հետ, եւ չարաչար տուժեցինք ազգովին, հաւաքական ոյժ չդառնալով, պառակտուելով ու բաժա՛ն-բաժա՛ն ջլատուելով, թշնամիին ըրածը ամբողջացնելով:
Շատոնց ժամանակն է կեանքի կոչելու անյապաղ Մարմին մը, որ Սփիւռքի Հայութեան հաւաքական ամբողջութիւնը ներկայացնէ, անջա՛տ-անջա՛տ կուսակցութիւններէն վեր ու անդին համազգային մտահոգութեամբ ու տեսլականով...Մարմին՝ որ կարենայ վերջապէս մէկ մարդու պէս համազգային արտը վարել, հերկել ու մշակել: Ասիկա իրագործելու համար, անհրաժեշտ նախապայման է, անկասկած, յեղափոխել քարացած միտքերն ու կարծրատիպերը, մտածել ու գործել կոշկոռ կապած կաղապարներէն, հին քէներէն ու ոխերէն, նախապաշարումներէն ձերբազատ: Հոս հայեցի համահայկական կրթութիւնը եւ ազատ մամուլը էական դերակատարութիւն ունին կատարելիք, այլ գործօններու հետ միատեղ:
Եթէ կարենանք այս գիտակից ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ստեղծել, յայնժամ կրնանք ունենալ ՀԶՕՐ ՍՓԻՒՌՔ, որ ամէնէն ամուր ԶՕՐԱՎԻԳԸ, ԹԵՒՆ ու ԹԻԿՈՒՆՔԸ կրնայ ըլլալ նաեւ ՀԶՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտումին եւս, Արցախի հետ միասին, եւ վերջապէս Հայաստան-Սփիւռք զոյգ թեւերով ճախրել դէպի նոր վարդահեղեղ հորիզոններ...
ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԱՇԽԱՐՀԻՆ:
ԵՐԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
"Ազատ խօսք"
Նիկոսիա, Կիպրոս