Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:https://niderlandakan.livejournal.com/581980.html
Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին:Որպես 2023թ «Նիդերլանդական օրագրի» լավագույն օպերատիվ աշխատանքների ամփոփում ուզում ենք առանձնացնել ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյանի անունը, ով անշահախնդրորեն հավատարիմ գտնվեց օրագրին ու նրա ընթերցողներին: Տիկին Նաիրան արդեն տարիներ է, որ հայտնի է իր օպերատիվ, արագ ու ինտերակտիվ թղթակցություններով` ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: Ամենաառաջին ու թարմ հոդվածաշարերեր ու հարցազրույցներ տարբեր գագաթաժողովներից, գիտաժողովներից, խորհրդաժողովներից: «Ապագա Հայկականը» Համաժողովի երեք օրերի մասին, Միջազգային կրթական ու Երևանում անցկացվող մարդու իրավունքների գիտաժողով, Գիտության և գործարարության նվիրված օրեր, նաև հոդվածներ տարբեր թեմաներով՝«Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ», , «Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը», «Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ փողոցն անվանակոչվեց ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ», « Երկու միջոցառում մայր բուհում` նույն օրը»,«Տարվա լավագույները»,«Արցախի խաղաղության համար պայքարող իրական հերոսները» և այլն, բոլորն իհարկե չես թվարկի:

Ադրբեջանը հսկայական գումարներով, զենք գնելով, լոբբիստական աշխատանքով իր կողմ է գրավել Իսրայելին, իսկ վերջինս էլ կարծես «խանդով» է մոտենում Հայոց Ցեղասպանության եղելությանը: Արտասովոր է, բայց փաստ. Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի France-Presse գործակալությանը տված հարցազրույցից հետո ավելի քան 100 ռաբբիների կողմից ստորագրված նամակում Հայաստանին մեղադրում են ցեղասպանության հիշողությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի հեղինակությունը վնասելու մեջ: Հետաքրքիր է, որ այս ռաբբիների թվում են Եվրոպայի ամենահայտնի Շաբադի ռաբբիներից ՝ Նիդերլանդների գլխավոր ռաբբի Բինյոմին Ջեյքոբսը ((J.S. (Binyomin) Jacobs)) , ով նախկինում երբեմն մասնակցել է հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին և Բուդապեշտի (Հունգարիա) ռաբբի Բարուխ Օբերլոանդերը:
Հոդվածը իսրաելական Times of Israel հնգալեզու հանդեսում սեպտեմբերի կեսերին «Եվրոպական ռաբբիները ոչ սովորական քայլով դատապարտում են հայերի համեմատությունները Հոլոքոստի հետ» վերնագրով հրապարակել է Քանաան Լիդորը: Ռաբբիններին վրդովեցրել էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ խոսքը.
![]() |
| Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը |
![]() |
| Ադրբեջանի ռաբբի Զամիր Իսաև |
![]() |
| Բռնագաղթ 27, 28 սեպտեմբեր |
Այսօր ՀՊՄՀ գիտական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ռազմական պատմաբան ու քաղաքագետ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպի և «Վաչուտյաններ» մենագրության շնորհանդեսը։ Զաքարե թագավորից Վաչուտյաններ ընկած ժամանակահատվածը շատ քիչ է մեկնաբանվել հայոց պատմագրության մեջ, բայց այն հայության լուսավոր շրջաններից է։ Ճիշտ է թագավորություն չենք ունեցել Զաքարեներից հետո, բայց պետականություն ունեցել ենք, չնայած մեզ այդ մասին չգիտես ինչու երբեք չեն ասել։ Տիգրան Պետրոսյանցի «Զաքարե» պատմաքաղաքական վեպը, որն ըստ էության, շատ հանգամանալից աշխատություն է, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանի գնահատմամբ յուրահատուկ արժեք է ներկայացնում, քանի որ աշխատանքի դրվագները ոչ թե պարզապես հորինվածք են, այլ հիմնվում են տվյալ դարաշրջանի պատմիչների գործերի վրա։ Այս առումով պրոֆ․ Դոլուխանյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հիշատակված պատմիչների աշխատությունները ոչ միայն հայ ժողովրդի համար են արժեքավոր տեղեկատվություն պարունակում, այլև համաշխարհային պատմության։ Պատմավեպը հստակ պատկերացում է տալիս տվյալ շրջանի հայության ապրելակերպի, կենցաղի, արժեքների և սովորությունների մասիև։ Զաքարե թագավորը կրել է շահնշահ, կեսար տիտղոսները, և ինչպես նշեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, շահնշահ տիտղոսն ամեն թագավորի չի տրվում։ Թե՜ «Զաքարե» պատմավեպը, և թե՜ «Վաչուտյաններ» մենագրությունը հսկայական լույս են սփռում մեր պատմության այս անտեսված բայց փառավոր ժամանակահատվածի վրա։ Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հայ ժողովրդի համար 13-րդ դարը նշանավորվել է որպես հայոց պետականության ծաղկման շրջան, երբ ստեղծվեցին բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներ, ոչ միայն Սյունիքում այլև Արարատյան դաշտավայրում, Անիում։ Ստեղծված վանական համալիրներն ու կոթողները, ինչպես վկայում են բազմաթիվ աղբյուրներ, ճարտարապետական եզակի և բարձրակարգ կառույցներ են։
Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն արժևորեց այն փաստը, որ աշխատանքները կատարելիս Զաքարե իշխանների մասին պատմավեպում կիրառված՝ պատմագրություններից խնամքով ընտրված, հավաստի, նաև համաշխարհային պատմության տեսակետից արժեքավոր տեղեկատվությունը, կարևոր է ոչ միայն գիտական առումով, այլև ընդգծում է Տիգրան Պետրոսյանցի, հիշատակելու արժանի փաստ, հետազոտություն կատարելու ունակությունը և պատասխանատվության զգացումը՝ ձեռնարկած աշխատանքի նկատմամբ։։ Հարգարժան պատմաբան պրոֆեսորները նշեցին, որ ժամանակահատվածը յուրահատուկ կարևորություն ունի հատկապես ոչ միայն մշակութային և ճարտարապետական կոթողներ, եկեղեցիներ ստեղծելու առումով․ ամենահիշարժան փաստն այն է, որ ամբողջական 50 տարի Հայաստանն ունեցել է լիարժեքորեն անկախ պետականություն, չնայած այն թագավորություն չի եղել այդ ընթացքում։ Ստեղծված լիովին անկախ պետականությունը գոյություն է ունեցել մինչև մոնղոլա-թաթարական արշավանքները, սակայն նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի պետականությունը հիմնովին չի կորսվել, այն մասնակի վայրերում պահպանվել է։ Ելույթ ունեցողների կողմից մեծ ուշադրության արժանացավ այն, որ գրքերը պարունակում են փաստեր հայոց պատմական աշխարհագրությունից։ Տիգրան Պետրոսյանցի մենագրության արժանիքներից է այն, որ հսկայական տեղեկատվություն է ներկայացված ծանոթագրությունների միջոցով։ Հեղինակը մենագրության հավելվածի միջոցով մանրամասն հիշատակել է այն բոլոր հրատարակությունները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներում անդրադառնում են Սյունյաց աշխարհի և հայոց հենասյուներ Վաչուտյանների գործունեությանը։
Ելույթ ունեցողները շատ էին, բոլորն էլ հատուկ հիացմունքով էին նշում գրքերի արժանիքները և հեղինակի կատարած աշխատանքի կարևորությունը։ Բոլորը շատ մեծ ջերմությամբ էին պատմում դրվագներ, բարձրաձայնում կարևոր դեպքերի մասին։ Առանձնակի ջերմ էին գրքի խմբագիր պրոֆեսոր Վանիկ Վիրաբյանի ելույթը, արձակագիր Վրեժ Սարուխանյանի խոսքը։ Քանի որ Տիգրան Պետրոսյանցը նաև գործող զինվորական է եղել, նրան ողջունելու էր եկել իր զինակից ընկերներից՝ Խաչիկ Մարգարյանը, ում հետ ծառայություն են անցել Վայքում 90-ականների կեսերին։ Ամենահետաքրքիր պահերից էին, երբ Տիգրան Պետրոսյանցի աշխատանքը «Վահագն» ՀԿ ի նախագահ Կարո Մորուք Կարապետյանի և «Հայ Արվեստի Տուն» ՀԿ–ի Նախագահ Մելսիդա Հակունցի կողմից արժանացավ պարգևատրման ամենայուրահատուկ մեդալներով։ Նշենք որ տ․ Մելսիդան իր հուզիչ խոսքով փաստեց, որ իրենց համագործակցությունն ավելին է քան սոսկ աշխատանքը՝ նա Զաքարե իշխանական տոհմից է և մեծ հպարտությամբ է աշխատակցում Տ․ Պետրոսյանցի հետ։ Տ․ Մելսիդան Տ․ Պետրոսյանցին հանձնեց Գարեգին Նժդեհի անվան ոսկե մեդալը, որի առաջին կրողն է լինելու Տ․ Պետրոսյանցը։ /Բոլոր նկարները կցվում են/։
Միգուցե Սյունիքի Վաչուտյան իշխանների գենը հենց այն գենն է եղել, որ հպարտ սյունեցուն միշտ մղել է կանգուն պահել հայոց պետականության հիմնասյուները։
Հանդիպումն անցավ անասելի բարեկամական ջերմ մթնոլորտում։
Հատուկ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր լրատվամիջոցի համար
ԵՊՀ դոցենտ բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան
Երևան, 14.12.2023
7 ռազմագերիները, որոնք սերտորեն համագործակցում էին հոլանդական դիմադրության հետ, ձերբակալվեցին դաշնակիցների կողմ փախուստի փորձի ժամանակ։ Կարճ ժամանակ անց նրանք գնդակահարվեցին, այս վայրում, ծովին մոտ, այսօր էլ նրանց հիշատակին հուշաքար ու խաչքար կա տեղադրված: Այս թեմայով «Նիդերլանդական օրագիրը» քանիցս անդրադարձել է:
Ի վերջո հայ ռազմագերիների աճյունը հանգրվանեց խորհրդային Պատվո դաշտ եղբայրական գերեզմանոցում` 860 այլ Կարմիր բանակի զինվորների հետ:
Մինչ Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգը ելույթ կունենար, կարմիր մեխակներ և մոմեր դրվեցին հայկական դրոշներ դրված յոթ գերեզմանների մոտ: Խորհրդային «Պատվո դաշտ» հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ այս ոգեկոչումը կդառնա ամենամյա, և հաջորդ տարի պատերազմի զոհերի այս խմբի մասին ավելի շատ տեղեկություններ կտրամադրվեն։
Անցյալ տարի Խորհրդային Պատվո դաշտի հիմնադրամի նախագահ Ռեմկո Ռեյդինգին շնորհվեց «Նարեկացի» հիմնադրամի ամենամյա մրցանակը, այն տրվում է հոլանդացի գործիչներին ովքեր հայերին և Հայաստանին նշանակալի ծառայություններ են մատուցում: Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամը արդեն տարիներ է, որ համագործակցում է «Պատվո դաշտ» հիմնադրամի հետ և գերեզմանի խնամքի հետ կապված որոշակի պարտավորություններ է ստանձնել:
Իր պատասխան խոսքում Ամստերդամի մշակութային «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանն իր երախտագիտությունը է հայտնեց «Պատվո դաշտ» խորհրդային հիմնադրամի կողմից հայ զինվորների հիշատակը վառ պահելու ջանքերի համար։
Գրող-լրագրող Յորիս Վերստեգը, ով երկար ժամանակ հետաքննում էր հայերի խմբին, ասաց, որ նրանք գերմանական ծառայությունից ապստամբություն էին ծրագրում օկուպացիոն ուժերի դեմ։ Նա իր խոսքում ներկաներին բացահայտեց յոթ զինվորներից երկուսի մասին մանրամասը տեղեկություններ հայտնելով։ Դա հոգեպես ներկաներին ավելի մոտեցրեց հայրենի տնից այդքան հեռացած ու միշտ երիտասարդ մնացած մարդկանց ճակատագրին։
Ոգեկոչմանը հավելյալ առանձնահատուկ բնույթ հաղորդեց Տեր Խաչատուր քահանա Ֆրանգյանի հոգեհանգստի արարողությունը: Ծխացող Խունկն ու երգի աղօթքը հանգստություն բերեցին հեռավոր ափերում ազատության համար զոհված հայ զինվորների հոգիներին: