2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դարձել է ռուսական տեղեկատվական ազդեցության ես կասեի ամենաակտիվ թիրախներից մեկը։ Միջազգային հետազոտական կենտրոնները, եվրոպական կառույցները և մեդիա մոնիթորինգի կազմակերպությունները վերջին ամիսներին արձանագրում են համակարգված ապատեղեկատվական արշավ, որի հիմնական նպատակը Հայաստանի ներքաղաքական դաշտի ապակայունացումն ու հանրային վստահության քայքայումն է։
Ընտրությունները այս պայմաններում վերածվել են ոչ միայն քաղաքական մրցակցության, այլ նաև աշխարհաքաղաքական բախման հարթակի։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները փորձում են խորացնել հարաբերությունները Եվրոպական միության և Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ Կրեմլը ձգտում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով տեղեկատվական պատերազմը որպես հիմնական գործիք։
Ապատեղեկատվության նոր ճարտարապետությունը
Վերջին տարիներին ռուսական տեղեկատվական գործողությունները զգալիորեն փոխվել են։ Եթե նախկինում քարոզչությունը հիմնականում իրականացվում էր պետական հեռուստաալիքների կամ պաշտոնական մեդիայի միջոցով, ապա այժմ կիրառվում են ավելի բարդ և դժվար հայտնաբերվող մեխանիզմներ՝
Telegram-ի անանուն ցանցեր,
Facebook/X համակարգված էջեր,
TikTok-ի վիրուսային կարճ տեսանյութեր,
AI-ով ստեղծված deepfake բովանդակություն,
և կեղծ լրատվական կայքեր, որոնք նմանակում են վստահելի մեդիա հարթակներին։
Հետազոտողները նշում են, որ Հայաստանում արձանագրված տեղեկատվական արշավները կառուցվածքով նման են Մոլդովայում, Վրաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում նախկինում կիրառված ռուսական ազդեցության մեթոդներին։
Եվրոպական մեդիա մոնիթորինգի տվյալներով՝ Հայաստանի դեմ իրականացվող գործողությունները «վերջին տարիների ամենածավալուններից» են։
Գլխավոր նարատիվները
Ռուսական և ռուսամետ տեղեկատվական ցանցերը Հայաստանում տարածում են մի քանի առանցքային թեզեր, որոնք կառուցված են վախի, անվստահության և բևեռացման վրա։
«Արևմուտքը Հայաստանը տանում է պատերազմի»
Այս նարատիվը ներկայացնում է Հայաստանի եվրոպական ինտեգրացիան որպես ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը։ Հանրությանը համոզում են, թե ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի հետ կամ Հայաստանի ներքաշմանը գլոբալ հակամարտությունների մեջ։
Տարածվում են պնդումներ, թե արևմտյան կառույցները վերահսկում են Հայաստանի քաղաքական որոշումները, ընտրությունները և խաղաղության գործընթացը։ Այս թեզի նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության խորացումն է։
«300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում»
Վերջին ամիսների ամենաագրեսիվ տեղեկատվական նարատիվներից մեկը վերաբերում է «300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխելու ծրագրին»։ Թեման լայնորեն շրջանառվում է ռուսամետ մեդիայի, Telegram ալիքների և որոշ քաղաքական շրջանակների կողմից՝ առանց փաստական ապացույցների կամ պետական հաստատումների։
Այս քարոզչական մեխանիզմը կառուցված է ժողովրդագրական վախի վրա․ մեծ թիվ → հուզական արձագանք → հանրային խուճապ → քաղաքական բևեռացում։
Փաստերի ստուգմամբ զբաղվող հայկական հարթակները բազմիցս նշել են, որ նման ծրագրի գոյությունը չի հաստատվել որևէ պաշտոնական աղբյուրով։
Ինչու է Հայաստանը դարձել առաջնային թիրախ
Ռուսաստանի համար Հայաստանը միայն դաշնակից պետություն չէ։ Այն Հարավային Կովկասում ռազմավարական հենակետ է՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցության տեսանկյունից։
Սակայն վերջին տարիներին Երևանը սկսել է աստիճանաբար վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հատկապես 2023 թվականի Արցախյան իրադարձություններից հետո, երբ հայկական հասարակության զգալի հատվածում ձևավորվեց համոզմունք, որ Ռուսաստանը չի ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Այս ֆոնին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության հետ, քննարկվում են տնտեսական, էներգետիկ և նույնիսկ վիզային ազատականացման ծրագրեր։
Հենց այս աշխարհաքաղաքական վերադասավորումն է, ըստ փորձագետների, դարձել ռուսական տեղեկատվական հարձակումների հիմնական պատճառը։
Տեղական ռուսամետ ցանցերի դերը
Ռուսական ազդեցությունը Հայաստանում գործում է ոչ միայն արտաքին աղբյուրների միջոցով, այլ նաև տեղական մեդիա և քաղաքական ենթակառուցվածքների օգնությամբ։
Տեղական ռուսամետ կայքերը, քաղաքական մեկնաբանները և որոշ ընդդիմադիր շրջանակներ հաճախ վերարտադրում են նույն նարատիվները, որոնք ավելի վաղ հայտնվում են ռուսական մեդիա դաշտում։ Այդ մեխանիզմը ստեղծում է «ներքին օրակարգի» պատրանք, մինչդեռ տեղեկատվական ուղերձների աղբյուրը հաճախ արտաքին է։
Միաժամանակ ակտիվացել են նաև քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիան և քննադատում Հայաստանի արևմտյան ուղղությունը։
Եվրոպայի արձագանքը
Եվրոպական միությունը վերջին ամիսներին սկսել է ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Բրյուսելը հայտարարել է հատուկ թիմերի ստեղծման մասին, որոնք պետք է աջակցեն Հայաստանին՝ հակազդելու կիբերհարձակումներին, արտաքին միջամտությանը և ապատեղեկատվությանը։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Kaja Kallas-ը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է «իրենց ապագան ընտրեն առանց արտաքին միջամտության»։
Այս հայտարարությունները փաստում են, որ Հայաստանի ընտրությունները միջազգային մակարդակում արդեն դիտարկվում են ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց, այլ նաև ժողովրդավարական դիմակայության փորձություն ռուսական ազդեցության դեմ։
Տեղեկատվական պատերազմի իրական նպատակը
Փորձագետների կարծիքով՝ նման արշավների նպատակը միշտ չէ, որ կոնկրետ թեկնածուի հաղթանակն է։ Ավելի կարևոր է հասարակության ներսում մշտական անվստահության և քաոսի մթնոլորտ ստեղծելը։
Երբ մարդիկ սկսում են կասկածել․
ընտրությունների արդարությանը,
պետական ինստիտուտներին,
մեդիային,
դիվանագիտական գործընթացներին,
նույնիսկ փաստերի գոյությանը,
տեղեկատվական պատերազմը արդեն հասել է իր նպատակին։
Հայաստանը այսօր կանգնած է ոչ միայն քաղաքական ընտրության, այլ նաև տեղեկատվական ինքնիշխանության պաշտպանության խնդրի առաջ։ Եվ որքան ավելի բևեռացված է դառնում հանրային դաշտը, այնքան ավելի արդյունավետ են աշխատում արտաքին ազդեցության մեխանիզմները։ Հայ մարդը դա պետք է գիտակցի և չտրվի ռուսական շահերին, որը Թուրքիայի հետ իրականացրեց 44 օրյա պատերազմի օրակարգը։
Մաստրիխտում (Maastricht) ամեն տարի մայիսին մեծ հանդիսավորությամբ նշվում է քաղաքի հովանավոր հայազգի սրբի՝ Saint Servatius-ի հիշատակը։ Այս օրերին տեղի են ունենում պատարագներ, ուխտագնացություններ և հանդիսավոր քայլերթեր, որոնք դարավոր ավանդույթ ունեն և կարևոր տեղ են զբաղեցնում Նիդերլանդների կաթոլիկ հոգևոր կյանքում։
Այս տարվա՝ 2026 թվականի մայիսի 17-ին, Սուրբ Սերվատիուսի տաճարում՝ Basilica of Saint Servatius, առավոտյան ժամը 10:30-ին սկսվել է հանդիսավոր պատարագը, որն ավարտվել է մոտավորապես 11:30-ին։ Այնուհետև սկսվել է ավանդական քաղաքային քայլերթը (Stadsprocessie), որի ընթացքում սրբի մասունքները՝ պահված միջնադարյան ոսկեզօծ մասունքատուփում («Noodkist»), դուրս են բերվել տաճարից և հանդիսավոր երթով տարվել քաղաքի միջով դեպի Basilica of Our Lady
Քայլերթը տևել է մոտ մեկ ժամ և անցել է Մաստրիխտի պատմական կենտրոնով։ Սրբի մասունքները հավատացյալները կրում են ուսերի վրա՝ ի նշան հարգանքի և նվիրումի։ Ըստ տեղական ավանդության՝ այս մասունքատուփը դարեր շարունակ քաղաքով անցկացվել է պատերազմի, ժանտախտի կամ այլ փորձությունների ժամանակ՝ աղոթելով քաղաքի պաշտպանության համար։
https://youtu.be/SavWlOnA2vw
Մարիամ Աստվածածնի տաճարում կատարվում է կարճ աղոթք և օրհնության արարողություն, որից հետո սրբի մասունքները որոշ ժամանակ մնում են այնտեղ, ապա մի քանի օր անց կրկին վերադարձվում են Սուրբ Սերվատիուսի տաճար։
Հատկանշական է, որ այս արարողակարգին արդեն շուրջ 28 տարի մասնակցում է նաև Մաստրիխտի հայկական համայնքը և Armenian Church of Surp Karapet եկեղեցին։ Տեղի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսի խոսքով՝ հայ համայնքի անդամները մասնակցում են սրբի մասունքների տեղափոխությանը՝ ուսերի վրա կրելով այն մոտ 2.5 կմ ճանապարհի ընթացքում։ Սա դարձել է հայ համայնքի և Մաստրիխտի կաթոլիկ համայնքի բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։
Սուրբ Սերվատիուսը համարվում է Մաստրիխտի առաջին եպիսկոպոսը։ Ավանդության համաձայն՝ նա ծնվել է Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված տարածաշրջանում և 4-րդ դարում քրիստոնեությունը տարածել է ներկայիս Նիդերլանդների ու Բելգիայի տարածքներում։ Նրա գերեզմանը գտնվում է Սուրբ Սերվատիուսի տաճարի ներքնահարկում, որն այսօր էլ կարևոր ուխտատեղի է հազարավոր հավատացյալների համար։ Հիշատակի միջոցառումներին մասնակցում են նաև Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու դպիրները՝ իրենց ներկայությամբ արժևորելով հայ համայնքի հոգևոր կապը Սուրբ Սերվատիուսի ժառանգության հետ:
Այս տարի մի հետաքրքիր բացահայտում էլ արեցինք: Իտալական Անկոնա քաղաքի սուրբը , որի անունը Կիրակոս է, նույնպես եկել է արևելքից և հավանաբար հայ է: Ցավոք Անկոնայում հայեր գրեթե չեն ապրում: Նրա ու Անկոնա քաղաքի մասին ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ ենք պատրաստել
Մայիսի 17-ին իր ծննդյան տարեդարձն է նշում Նիդերլանդների Թագուհի Máxima-ն։ Նիդերլանդահայ համայնքը միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Թագուհուն առողջություն, երջանկություն և հաջողություններ։
Vandaag viert Koningin Máxima haar verjaardag. De Armeense gemeenschap in Nederland sluit zich aan bij de felicitaties en wenst Hare Majesteit gezondheid, geluk en veel succes toe. Լուս.` Թագավորական տան կայքից
Ամստերդամում․ Shushiki Band-ը և Սուրբ Հոգի երգչախումբը համատեղ մայիսի 31-ին, ժամը 15:00-ին, հանդես կգան համատեղ համերգով, այդ մասին հայտնում է Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam կայքը։ Հայկական հոգևոր ու մշակութային կյանքում սպասվում է յուրահատուկ երաժշտական իրադարձություն։ հայկական ժողովրդական և էթնո երաժշտությամբ հայտնի Shushiki Band-ը և Surp Hoki Choir երգչախումբը ներկայացնելու են հայկական մեղեդիներով, ժողովրդական երգերով և հայրենիքի ջերմությամբ լի համերգային ծրագիր։
Ցավալի է, բայց Eurovision Song Contest 2026-ում Հայաստանը ներկայացնող Սիմոն Հովհաննիսյանը չկարողացավ անցնել մեծ եզրափակիչ՝ չնայած «Paloma Rumba»-ի էներգետիկ ու հիշվող ելույթին։
Սակայն սա արդեն մեծ քայլ էր․ Սիմոնը կարողացավ միջազգային բեմում ներկայացնել հայկական երաժշտությունն ու հայկական ներկայությունը՝ համադրելով լատինական ռիթմերը և հայկական խարիզման։ Սփյուռքի ու Հայաստանի աջակցությունը նույնպես զգացվեց ամբողջ քարոզարշավի ընթացքում։
Եվրատեսիլը հաճախ անկանխատեսելի մրցույթ է․ երբեմն նույնիսկ ամենաուժեղ բեմադրություններն ու սիրված երգերը չեն անցնում եզրափակիչ։ Բայց նման ելույթները մնում են մարդկանց հիշողության մեջ և նոր հնարավորություններ են բացում արտիստի համար։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին, տարածեցին ու աջակցեցին Հայաստանին։
15 մայիսի
Ցավալի լուր է։
Կյանքից հեռացել է Նիկոլայ Ծատուրյանը՝ հայ թատրոնի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։
Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնել է նրա մահվան մասին՝ ցավակցություն հայտնելով ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Նիկոլայ Ծատուրյանը մեծ ներդրում ուներ հայկական թատրոնի զարգացման գործում՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ և արվեստագետ։ Նրա բեմադրությունները և գործունեությունը կարևոր հետք են թողել հայկական մշակութային կյանքում։
Խորին ցավակցություններ նրա ընտանիքին, հարազատներին և արվեստասեր հանրությանը։
Մայիսի 14-ը Ռոտտերդամի պատմության ամենածանր օրերից մեկն է։
14.05.2026/ Anahit Aghabekyan/Nid.oragir
Ռոտտերդամի ռմբակոծությունը Նիդեռլանդների պատմության ամենածանր իրադարձություններից մեկն էր Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ։ 1940 թվականի մայիսի 14-ին Ռոտտերդամ քաղաքի կենտրոնը ծանր ռմբակոծության ենթարկվեց գերմանական օդուժի կողմից՝
Մոտավորապես ժամը 13:27-ից մինչև 13:40-ը գերմանական ռմբակոծիչ ինքնաթիռները հարյուրավոր ռումբեր նետեցին քաղաքի վրա։ Ընդամենը 15 րոպեի ընթացող պայթյունների և դրանց հետևանքով առաջացած հրդեհների պատճառով քաղաքի պատմական կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերվեց։ Շատ տներ, խանութներ, եկեղեցիներ և պատմական շենքեր ոչնչացվեցին։
Հետևանքները աղետալի էին․
711 մարդ զոհվեց։
Մոտ 80,000 բնակիչ մնաց անտուն։
Հին պատմական քաղաքի մեծ մասը ամբողջությամբ վերացավ։
Ռմբակոծությունից հետո Նիդեռլանդները շուտով կապիտուլացվեց, քանի որ վախ կար, որ մյուս քաղաքներն էլ կարող էին նույն ճակատագրին արժանանալ։
Այսօր Ամայացած քաղաք հուշարձանը (De verwoeste stad), և Ռոտերդամը 1940-1945թթ. և հիմա թանգարանը հիշեցնում են այդ ողբերգության և Ռոտտերդամի վերածննդի մասին։
Հայկական տոնավաճառը վերադառնում է Բրյուսել
Մայիսի 31-ին Բրյուսելում կրկին տեղի կունենա հայկական մշակույթին նվիրված ամենասիրված միջոցառումներից մեկը՝ Հայկական տոնավաճառը։ Անցյալ տարվա ջերմ և անմոռանալի մթնոլորտից հետո կազմակերպիչները նորից հրավիրում են բոլորին միասին բացահայտելու հայկական մշակույթի բազմազանությունն ու գեղեցկությունը։
Հոլանդացի երիտասարդ դիվանագետները եղել են Հայաստանում:
Այդ մասին հայտնում է ( Embassy of the Netherlands in Armenia ) Հայաստանում Նիդերլանդների դեսպանության կայքը :
Մայիսի 12-ին ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև կամավոր ֆինանսական հատկացման մասին համաձայնագիրը։
Հայաստանի հատկացրած ֆինանսական աջակցությունը կուղղվի Սիրիայում ՔԶԱԿ առաքելությունների հավատարմագրային հիմնադրամին և ՔԶԱԿ Քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը
Բոնեյրե, 12 մայիսի, 2026 — Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում կատարած պաշտոնական այցի ընթացքում հանկարծակի հոսպիտալացվել է՝ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով, որը, ըստ նախնական տվյալների, կարող էր առաջանալ ծովում լողալու ժամանակ անհայտ կենդանու խայթոցից։
Միջադեպը տեղի է ունեցել հանգստի ընթացքում, երբ վարչապետը գտնվել է ջրում։ Կարճ ժամանակ անց նա սկսել է զգալ սուր ալերգիկ ախտանշաններ և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։
ԻՆՉ ԿԱ ՉԿԱ ԱՇԽԱՐՀՈւՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈւՄ` ԱՅՍՕՐ
12.05.2026
Ահա 2026թ. մայիսի 12-ի ամենակարևոր միջազգային լուրերից մի քանիսը, որ զետեղվել են մեր ֆեյսբուքյան էջում: Հղումը`
Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը մասնակցեց Եվրոպայի օրվա տոնակատարությանը Ազատության հրապարակում։
🧡 Դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մեր տաղավարում ջերմ զրույցներ ունեցավ մասնակիցների հետ՝ ներկայացնելով Նիդերլանդների ավանդույթները և Հայաստանում իրականացրած ծրագրերը։
Ուրախ ենք, որ այս հատուկ օրը կիսել ենք ձեզ հետ՝ միասին հաստատելով մեր հավատարմությունը ընդհանուր եվրոպական արժեքներին։
Հռոմի հայ համայնքին մէջ՝ երիտասարդներու մկրտութիւն եւ տօնական համախմբում
Մայիս 9-ին, Հռոմի Սուրբ Վլաս եկեղեցւոյ մէջ, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ Վատիկանի մօտ ներկայացուցիչ Գերաշնորհ Տէր Խաժակ Արք. Պարսամեանի օրհնութեամբ եւ ձեռամբ, Մկրտութեան խորհուրդին արժանացան Հայաստանէն Հռոմ եկած եւ բարձրագոյն ուսում ստացող հինգ ուսանողուհիներ։
Լեուսդենի Խորհրդային պատվո գերեզմանատանը հարգանքի տուրք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին
10.05.2026/Նիդ օրագիր
Այս շաբաթ աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձը։ Այդ առիթով մայիսի 9-ի առավոտյան Նիդերլանդների Լեուսդեն քաղաքում գտնվող Sovjet Ereveld խորհրդային պատվո գերեզմանատանը տեղի ունեցավ հիշատակի հանդիսավոր արարողություն՝ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղմամբ։
Գերեզմանատանը ամփոփված են Կարմիր բանակի 860 զինվորներ, որոնք զոհվել կամ մահացել են Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանցից 28-ը հայ զինվորներ են, որոնց հիշատակը տարիներ շարունակ առանձնահատուկ խնամքով պահպանվում է տեղի հայկական համայնքի և մի շարք կազմակերպությունների կողմից։
2020 թվականից ի վեր Stichting Sint Grigor Narekatsi և Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam կազմակերպությունները որդեգրել են հայ զինվորների յոթ գերեզմաններ՝ ստանձնելով դրանց պահպանության և հիշատակի միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը։
Տարիներ շարունակ զոհված զինվորների հարազատների որոնմամբ զբաղվում է Stichting Sovjet Ereveld հիմնադրամը, որի գործունեությունը կարևոր դեր ունի պատմական հիշողության պահպանման և սերունդներին պատերազմի ողբերգական էջերը փոխանցելու գործում։
Այրարողության ընթացքում հուշակոթողի մոտ ծաղկեպսակ զետեղեց նաև Ամստերդամի հայկական համայնքի ներկայացուցիչը։ Հայ զինվորների շիրիմներին դրվեցին ծաղիկներ՝ ի նշան երախտագիտության և հավերժ հիշատակի։
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ում
Մեր թղթակից, նույն համալսարանի դոցենտ ԲԳ թեկնածու Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հայտնում է.
2026 թվականի մայիսի 8-ին Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ լիբանանցի գործարար և գրող Նիկոլաս Աբու Ֆեյսալի «Հայաստան... մահ և վերածնված կյանք» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների՝ դառնալով հայ-լիբանանյան բարեկամության և մշակութային համագործակցության կարևոր հարթակ։
Գիրքը ներկայացնում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ազգային դիմակայունությունն ու քրիստոնեական ինքնությունը՝ անդրադառնալով նաև հայ ժողովրդի համաշխարհային ներդրմանը տարբեր ոլորտներում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց գրքի դերը՝ որպես Հայաստանի և Լիբանանի միջև մշակութային կամուրջ։ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ խորհրդանշական է՝ Լիբանանի դեսպանի առաջին այցը ֆակուլտետ համընկել է հենց այս գրքի շնորհանդեսի հետ։
ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը վերահաստատեց կրթական և մշակութային համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ընդգծելով կրթաթոշակային ծրագրերի և ակադեմիական փոխանակումների կարևորությունը։
Հեղինակ Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որն արդեն շուրջ մեկ տասնամյակ բնակվում է Հայաստանում, նշեց, որ գիրքը գրվել է սիրով և նվիրված է արաբ ընթերցողներին՝ նպատակ ունենալով ներկայացնել հայկական քաղաքակրթության արժեքներն ու հոգևոր ուժը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված մի շարք արաբական երկրների դեսպաններ և լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ։
09.05.2026/Նիդ.օրագիր
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովն ահազանգում է՝ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ Մենք ենք մեր սարերը, կանգնած է հիմնահատակ ոչնչացման վտանգի առաջ։
Հայտնի նաև որպես «Տատիկ-պապիկ» կամ արևմտահայերեն տարբերակով՝ «Մամիկ և Պապիկ», հուշարձանը հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության ամենաճանաչված խորհրդանիշներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից
Այս պահին Երևանում կինոտան լեփ-լեցուն դահլիճում հանրությունը սրտատրոփ սպասում է Շուշիին նվիրված ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը։ Ֆիլմի հովանավոր՝ Մոսկվայի «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը, դրա ղեկավար Յուրի Նավոյանը, ինչպես նաև ֆիլմի ստեղծմանը մասնակցած ու այն կյանքի կոչած անձինք արժանացան ջերմ ընդունելության։
Հավելենք, որ նույնանուն ֆեյսբուքյան էջը ևս բավականին լսարան ունի, որի բաժանորդների թիվն անցնում է 50 հազարը:
Նիդ.օրագիրը այն եզակի լրատվամիջոցներից է, որ համապարփակ ու հանգամանալի արդեն 14 տարի լուսաբանում Նիդերլանդահայ համայնքի կյանքը:
Ընդհանուր առմամբ, ըստ անկախ աղբյուրների գնահատականի` այն համարվում է անկախ և նվիրված հոլանդահայ համայնքի ձայնը, որն օգնում է պահպանել հայկական ինքնությունը սփյուռքում և կապը Հայաստանի հետ։
------
Հրավիրում ենք Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ուշադրությանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
Նիդերլանդների իշխող կուսակցության կենտրոնակայանում պայթյուն է տեղի ունեցել
2026 թվականի մայիսի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել խորհրդարանում ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ Democrats 66 (D66) կուսակցության կենտրոնակայանում։ Դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան, սակայն շենքը ստացել է նյութական վնասներ։
Նիդերլանդների ոստիկանության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին։ Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեկ կասկածյալի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օգտագործվել է հրավառության նյութերից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք, որը նետվել է շենքի մուտքի մոտ գտնվող փոստարկղի մեջ։
Նիդերլանդների վարչապետ և D66 կուսակցության առաջնորդ Rob Jetten-ը կատարվածը որակել է որպես «վախկոտ ահաբեկման գործողություն»՝ ընդգծելով, որ բռնությունն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։
Հիշեցնենք, որ կենտրոնամետ և պրոեվրոպական D66 կուսակցությունը վերջին ընտրություններում կարևոր հաղթանակ էր տարել՝ առաջ անցնելով Geert Wilders-ի գլխավորած աջակողմյան քաղաքական ուժերից։ Կուսակցության գրասենյակը նախկինում ևս ենթարկվել էր հարձակումների հակաիմիգրացիոն բողոքի ակցիաների ընթացքում։
Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է։
Աղբյուր՝ Reuters
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով (Grand Officier de la Legion D'honneur):«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Այս պարգևը 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի 2-րդ բարձրագույն շքանշանն է՝ Մեծ Խաչից հետո: Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով պարգևատրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը:
ՄԵՐ ՈւԺԵՂՆԵՐԸ
Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը լարված պայքարում հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին և փոխչեմպիոնին՝ դառնալով երկամարտի ոսկե մեդալակիր
ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
«Սբ. Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը մայիսի 30-ին Ամստերդամի Pathé Noord կինոթատրոնում կազմակերպում է «Yerevan Blues 2: Yerevaniada» ֆիլմի ցուցադրությունը։ Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանի հետ, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել հայտնի հայ արվեստագետին։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կայքի տեղեկացմամբ` ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մասնակցել է «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորումին, որն անցկացվում է մայիսի 5-6-ը Երևանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։
Դեսպանը ներկա է գտնվել «Եվրոպան՝ իշխանության և գերիշխանության նոր ձևերի միջև. աշխարհաքաղաքական գործակալությունը մասնատվող աշխարհում» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է BSF-ի հետ համատեղ։
Քննարկման կենտրոնում էր Եվրոպայի կարողությունը՝ պահպանելու իր արժեքները և աշխարհաքաղաքական դերակատարումը մի դարաշրջանում, երբ համաշխարհային գործընթացները մեծապես պայմանավորված են տեխնոլոգիական առաջընթացներով։
05 մայիսի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս տեսանյութը կիսվել է իր էջում՝ ընդամենը մեկ բառով. «Շնորհակալություն»։ Նա նաև հրապարակել է Գյումրիից մեկ այլ տեսանյութ, որին ուղեկցել է հետևյալ խոսքերը՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ»։ 🫶
Եվ մենք ցանկանում ենք պատասխանել նույն սիրով.
մենք նույնպես սիրում ենք Ֆրանսիան, երկիր, որը դարձել է հույսի և լույսի տուն, որը բաց ձեռքերով ընդունեց մեր մեծ Ազնավուրին և հնարավորություն տվեց նրան նվաճել աշխարհը իր արվեստով։
Այս սերը փոխադարձ է, խորը և անկեղծ. այն ապրում է մեր սրտերում և դեռ ապրելու է
Մայիսի 4-ին, Նիդերլանդներում նշվում է Ազգային հիշատակի օրը՝ Nationale Dodenherdenking
Սա շատ կարևոր և խորապես հարգված օր է երկրում։ Ինչ է տեղի ունենում այս օրը Ժամը 20:00-ին ողջ երկրում հայտարարվում է երկու րոպե լռություն՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ Հանրային տրանսպորտը կանգ է առնում, մարդիկ դադարում են շարժվել-փողոցներում ամեն ինչ լռում է։ Դրանից հետո հնչում է Նիդերլանդների օրհներգը՝ Wilhelmus։ Կենտրոնական արարողություն Ամստերդամում Հիմնական միջոցառումը տեղի է ունենում Dam Square հրապարակում։ Արարողությունը կենտրոնացած է National Monument on Dam Square հուշարձանի շուրջ։ Մասնակցում են Willem-Alexander թագավորը, Queen Máxima թագուհին և վարչապետը։ Տեղի է ունենում ծաղկեպսակների զետեղում և հիշատակի խոսքեր։ Ուղիղ հեռարձակում Արարողությունը հեռարձակվում է ազգային հեռուստատեսությամբ և առցանց հարթակներով, որպեսզի ողջ երկիրը կարողանա միանալ հիշատակին։ Հատկանշական է Այս օրը կենտրոնանում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի, այլ նաև հետագա բոլոր ռազմական հակամարտությունների ընթացքում զոհվածների հիշատակին։
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 107-ամյակի կապակցությամբ մայր ԲՈՒՀ-ը մեկ հարկի տակ էր միավորել տարբեր տարիների շրջանավարտներին։ Համաժողովի նպատակն էր քննարկել համալսարանի ձեռքբերումները և արդեն իսկ կուտակված փորձի հիման վրա նոր, երկարաժամկետ համագործակցությունների հնարավորություններ ստեղծել։
Ֆորումի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ համալսարանի զարգացման նոր տեսլականին՝ ընդգծելով շրջանավարտների ներգրավվածության առանցքային դերը ԵՊՀ ապագայի կառուցման գործում։ Ռեկտորը նշեց, որ այժմ ժամանակն է համատեղ ջանքերով հնարավորություններ ստեղծել հաջորդ սերնդի համար, ինչի շոշափելի արդյունքները կնշմարվեն արդեն 2030 թվականին։ Նա վստահություն հայտնեց, որ ԵՊՀ շրջանավարտները Հայաստանի ինտելեկտուալ հենքն են, և նրանց կայուն ձեռքբերումները կդառնան երկրի հուսալի ապագայի երաշխիքը, քանի որ ներկայումս առկա են բոլոր պայմանները գիտական բարձր արդյունքներ գրանցելու համար։
Ֆորումի ընթացքում ներդրված նոր ձևաչափերը նպաստեցին անկեղծ ու անմիջական մթնոլորտի ձևավորմանը։ Ուսանողական նախաձեռնությունները, մասնավորապես՝ «ԶրուցԱրագ» հարթակը, առավել աշխույժ դարձրեցին փորձի փոխանակումը պրոֆեսորադասախոսական կազմի և ապագա մասնագետների միջև։
Զուգահեռաբար անցկացվեցին պանելային քննարկումներ, որտեղ տարբեր ոլորտների առաջատար փորձագետներն ու շրջանավարտները քննարկեցին արդի գլոբալ մարտահրավերներն ու առաջարկեցին բարեփոխումների իրենց տեսլականը։ Քննարկումները ծավալվեցին 4 հիմնական ուղղություններով.
• Կրթության փոխակերպումներ. ինչպե՞ս է ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում կրթությունը.
• COP-17. Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները.
• ԵՊՀ նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները.
• Հայագիտության զարգացման հեռանկարները։
Տարբեր սերունդների ներկայացուցիչները փորձեցին համախմբված ձևավորել ապագայի օրակարգը՝ շեշտադրելով մենթորության մշակույթի զարգացումը, գիտակրթական ներուժի հզորացումն ու համալսարանական նպաստավոր միջավայրի դերը։
Ֆորումի պաշտոնական մասն ավարտվեց մրցանակաբաշխությամբ, որի շրջանակում պարգևատրվեցին տարբեր ֆակուլտետներում զգալի հաջողություններ և ներդրում ունեցած երիտասարդ աշխատակիցները։
Պաշտոնական նիստերից զատ, ֆորումը լի էր հուզառատ ու ջերմ հանդիպումներով։ Նախկին համակուրսեցիների ու դասախոսների անսպասելի երկխոսությունները շարունակվում էին նաև դահլիճներից դուրս՝ ստեղծելով նոր գիտական քննարկումների հարթակ։ Մասնակիցների թվում իրենց բարձր ակտիվությամբ աչքի ընկան Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ներկայացուցիչները, ովքեր հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց սաներին։ Վերջիններս այսօր, շնորհիվ ֆակուլտետի յուրօրինակ կրթական պրոֆիլի, իրենց գիտելիքներով հաջողությամբ համալրում են տարբեր ուսումնական հաստատությունների կադրային կազմը։
Համաժողովը ևս մեկ անգամ փաստեց, որ ԵՊՀ շրջանավարտները, շնորհիվ բարձր պատրաստվածության, լուրջ հաջողություններ ունեն բոլոր բնագավառներում և մեծ պատասխանատվությամբ են ներդնում իրենց ուժերը հայրենիքի բարգավաճման գործում։
YSU 107: Uniting of Intellectual Potential for Sustainable Goals
Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU
For The Netherlands’ Diary (NidOragir) from Yerevan
On the occasion of the 107th anniversary of the founding of Yerevan State University, the parent university brought together alumni from various generations under one roof. The forum aimed to review the university's achievements and leverage past experiences to forge new, long-term opportunities for collaboration.
At the launch of the forum, YSU Rector Hovhannes Hovhannisyan addressed the audience regarding the university's new development vision, emphasizing the crucial role of alumni engagement in shaping YSU's future. The Rector noted that now is the time to create opportunities for the next generation through joint efforts, the tangible results of which will become visible by 2030. Expressing absolute confidence, he stated that YSU alumni represent Armenia’s intellectual bedrock, and their sustained achievements will guarantee a secure future, as all the necessary conditions are now in place for achieving scientific excellence.
The innovative formats introduced during the forum fostered an open and immediate atmosphere. Student initiatives, most notably the "ZrutskArag" (Speed Chat) platform, enlivened the exchange of experiences between the faculty and future specialists.
Concurrently, panel discussions were held where leading experts from various fields and YSU alumni addressed pressing global challenges and offered their insights on prospective reforms. The discussions focused on four key areas:
• Educational Transformations: How the modern world is redefining education;
• COP-17. Armenia at the Center of the Global Environmental Agenda: Priorities of the academic community;
• Opportunities and Challenges in Developing YSU's Innovation Ecosystem;
• Perspectives on the Development of Armenian Studies.
Representatives of various generations collaborated to shape the future agenda, placing a strong emphasis on cultivating a culture of mentorship, strengthening scientific and educational potential, and fostering a supportive university environment.
The official part of the forum concluded with an award ceremony, recognizing young employees who have made significant contributions and achieved notable success across various faculties.
Beyond the formal sessions, the forum was filled with emotional and warm reunions. Unexpected encounters between former classmates and professors spilled over outside the conference halls, creating informal platforms for fresh academic dialogue. Representatives from the Faculty of European Languages and Communication were particularly active, seizing this wonderful opportunity to reconnect with their former students. Today, thanks to the faculty’s unique educational profile, these alumni are successfully utilizing their knowledge to enrich the staff of various educational institutions.
The forum reaffirmed that YSU graduates, owing to their exceptional training, continue to achieve remarkable success in all fields, dedicatedly and responsibly contributing to the prosperity of the homeland.
Սվետլանա Անդրեսյանը պաշտոնապես կներկայացնի պալատի շահերը Նիդերլանդների Թագավորությունում։
Այս նշանակումը կարևոր է հայ-նիդերլանդական գործարար և տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից։ Սվետլանա Անդրեսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատը Նիդերլանդներում։
Նրա խոսքով՝ առաջնային նպատակներից են երկու երկրների միջև գործարար, տնտեսական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև հայ և նիդերլանդացի գործարարների միջև նոր փոխշահավետ համագործակցությունների ձևավորումը։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք արդյունավետ արդյունքների և երկարաժամկետ գործընկերության», — նշել է Սվետլանա Անդրեսյանը։
Ակնկալվում է, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի ինչպես հայկական, այնպես էլ նիդերլանդական բիզնես համայնքների համար՝ խթանելով ներդրումային և առևտրային կապերի զարգացումը։
Նիդ. օրագրի կողմից Սվետլանա Անդրեսյանին մաղթում ենք հաջողություններ:
The Chamber of Commerce and Industry of the Republic of Armenia has taken another important step toward expanding international cooperation, appointing Svetlana Andreasyan as its official representative in the Kingdom of the Netherlands.
This appointment carries significant importance for the development of Armenian–Dutch business and economic relations. Svetlana Andreasyan expressed her gratitude for the trust placed in her, emphasizing that it is both a great honor and a major responsibility to represent the interests of the Chamber of Commerce and Industry of the Republic of Armenia in the Netherlands.
According to her, the primary goals of this mission are to strengthen business, economic, and friendly relations between the two countries, as well as to create new mutually beneficial partnerships between Armenian and Dutch entrepreneurs.
“I am confident that through joint efforts we will achieve effective results and establish long-term partnerships,” stated Svetlana Andreasyan.
The initiative is expected to open new opportunities for both Armenian and Dutch business communities, encouraging the growth of investment and trade relations between the two countries.