The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 2 July 2026

Մինչ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է

  (ՍԱՏԻՐԱ)


02.07.2026/Արտազ Վարդանյան/Նիդ.օրագիր

Ընդդիմության փաստաբանները Սահմանադրական դատարան մտան այնպիսի սրտնեղած դեմքերով, կարծես ոչ թե ընտրությունների արդյունք էին վիճարկելու, այլ Սուրենյանցի կանխատեսած եղանակային աղետի պատճառով ամբողջ Հայաստանի համար փոխհատուցում էին պահանջելու։
Գլխավոր փաստաբանը հանդիսավոր հայտարարեց.

— Պահանջում ենք չեղարկել ընտրությունները... և, անհրաժեշտության դեպքում, հայտարարել քաղաքական արտակարգ իրավիճակ։
Դատավորը բարձրացրեց ակնոցը.
— Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։
— Աղետ, ձեր պատվավորություն։
— Ի՞նչ աղետ։
— Ընտրողները չեն քվեարկել այնպես, ինչպես մենք էինք ակնկալում։

Դատավորը թերթեց գործի նյութերը.

— Այստեղ գրված է, որ ընտրացուցակները մաքրվել են, մահացածները չեն քվեարկել, տեղամասերում էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ձեր մրցակիցը գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է ստացել։

Փաստաբանը հանգիստ գլխով արեց.

— Հենց դա էլ ամենամեծ կասկածն է։
— Որ մարդիկ գնացել ու իրենց ուզածի՞ն են ընտրել։
— Այո՛։
— Ու դա՞ եք վիճարկում։
— Մենք վիճարկում ենք, որ այդքան մարդ կարող էր մեզ հետ չհամաձայնել։

Դատավորը մի պահ լռեց, ապա հռետորական հարց տվեց.

— Իսկ ո՞վ է ընտրողը։

Փաստաբանը մտածկոտ պատասխանեց.

— Հենց դա էլ ամենամեծ կասկածն է։ Մենք դեռ ուսումնասիրում ենք այդ երևույթը։
Դահլիճում այնպիսի լռություն տիրեց, որ թվում էր՝ նույնիսկ դատարանի ժամացույցն էր դադարել աշխատել։
Այդ պահին փաստաբաններից մեկը հաղթական դեմքով վեր թռավ.

— Ունենք նաև ամենակարևոր ապացույցը։ Ծրարները թափանցիկ են եղել։

Դատավորը վերցրեց սեղանին դրված մուգ գույնի ծրարը, երկար նայեց, շրջեց բոլոր կողմերից, հետո նույնիսկ լուսամուտի դիմաց պահեց։

— Որտե՞ղ է երևում։

Երկրորդ դատավորը վերցրեց ծրարը.

— Ես էլ չեմ տեսնում։

Երրորդը ծիծաղեց.

— Ռենտգեն է պետք։ Կամ գոնե գերբնական տեսողություն։ Սովորական աչքով միայն ծրարն է երևում։

Դահլիճից մի քաղաքացի բարձրաձայն ասաց.

— Եթե սա թափանցիկ է, ուրեմն ընտրություններն էլ են թափանցիկ եղել։ Էլ ինչի՞ շուրջ ենք վիճում։

Փաստաբաններից մեկն անմիջապես հակադարձեց.

— Դա թափանցիկ դավադրություն էր։

Մյուսը շտապեց լրացնել.

— Իսկ եթե լավ նայեք, կտեսնեք, որ ծրարներն ընտրողների վրա հոգեբանական ճնշում էին գործադրում։

— Այս տեմպերով, — շշնջաց դատավորը, — հաջորդ նիստին կպարզվի, որ ծրարները նաև հուշել են՝ ում օգտին քվեարկել։

Եկավ մեղադրական եզրափակիչ ելույթի պահը։

Դահլիճ մտավ ամենաազդեցիկ փաստաբանը։

Նա երկար լռեց, հայացքը հառեց առաստաղին, ապա հանդիսավոր ձայնով սկսեց.

— Հարգելի՜... բարձր դատարաաան... պատվարժան գործընկերներ...

Նա յուրաքանչյուր բառի միջև այնպիսի դադար էր տալիս, կարծես սպասում էր, որ այդ ընթացքում պատմությունը փոխվի։

— Այս... գործը... սովորական... գործ... չէ...

Նոր դադար։

— Սա... ընտրություն... չէր...

Դատավորներն ակամա առաջ թեքվեցին։

— Սա... քաղաքական... ցունամի... էր...

Եվս մեկ երկար դադար։

— Մեր ընտրողները... չպարտվեցին... նրանք... տարերային աղետի... զոհ... դարձան...

Առաջին դատավորը պատուհանից դուրս նայեց.

— Տարօրինակ է... դրսում արև է, բայց այս ելույթից հետո արդեն զգում եմ, որ անձրևանոց է պետք։

Երկրորդը թղթերը թերթեց.

— Այստեղից ստացվում է, որ ընտրությունների օրը ոչ թե քվեարկություն է եղել, այլ համաշխարհային կլիմայական աղետ՝ քաղաքական էպիկենտրոնով։

Երրորդը չդիմացավ.

— Եթե այսպես շարունակվի, հաջորդ նիստին Նոյի տապանը կներկայացնեն որպես իրեղեն ապացույց։

— Իսկ կենդանիներին՝ որպես վկաներ, — ավելացրեց մյուս դատավորը։

Այդ պահին քարտուղարը ներս մտավ.

— Պարոնայք, լրագրողները սպասում են։
— Ի՞նչ են հարցնում։
— Հարցնում են՝ որոշե՞լ եք։
— Դեռ ոչ։
— Ինչո՞ւ։
— Նախ պետք է պարզենք՝ ընտրությունների գործն ենք քննում, թե օդերևութաբանական ծառայության արտահերթ հաղորդագրությունը։

Դատարանի շենքից դուրս փաստաբաններն արդեն հարցազրույց էին տալիս։

— Տեղի ունեցածը պարզապես ընտրություն չէր, — հայտարարեց մեկը։ — Դա քաղաքական ցունամի էր։

Մյուսը շարունակեց.

— Այնպիսի ալիք էր, որ ծով չունեցող Հայաստանը քիչ էր մնում նավահանգիստ ունենար։

Երրորդը հավելեց.

— Մեր ձայները ոչ թե կորան, այլ հեղեղվեցին։

— Իսկ ժողովրդի կամքը, — ասաց չորրորդը, — տարվեց քաղաքական քամիներով։

Այդ պահին ուղիղ եթերը դիտող մի քաղաքացի ժպտաց.

— Ամեն ընտրությունից հետո նույն պատմությունն է։ Հաղթողները խոսում են ժողովրդի կամքից, պարտվողները՝ համաշխարհային աղետից։

Մյուսը ծիծաղեց.

— Երևի հաջորդ ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողքին պետք է հերթապահեն նաև օդերևութաբաններն ու փրկարարները։

— Ինչո՞ւ։

— Որ արդյունքների հրապարակման պահին անմիջապես հայտարարեն.

«Ուշադրություն։ Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է ուժեղ քաղաքական ամպրոպ, տեղ-տեղ՝ բողոքների կարկուտ, հայցադիմումների մառախուղ, վերաքննիչ փոթորիկներ և սահմանադրական ցիկլոն։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել հանգստություն, պահեստավորել սուրճ, համբերություն և հեռակառավարման վահանակ, քանի որ առաջիկա օրերին բոլոր ալիքներով սպասվում են նույն մեկնաբանությունները»։

Առայժմ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է:

Եվրոպան առավել քան երբևէ Հայաստանի կողքին

02.07.2026/Նիդ.օրագիր/մամուլ

Երևանում տեղի ունեցած հանդիպումներից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա։ Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների ֆոնին Բրյուսելը պատրաստ է ոչ միայն ֆինանսական աջակցություն տրամադրել, այլև էապես հեշտացնել հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա։


Հուլիսի 2-ին Երևանում կայացած հանդիպումների ընթացքում ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ շուտով Հայաստանին կտրամադրվի լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ առևտրի ամրապնդման համար։ Այս գումարը վերջին մասն է հունիսի սկզբին քննարկված 52 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որից 34 միլիոնը արդեն տրամադրվել է։ Ֆինանսավորումը կարող է օգտագործվել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար՝ հայկական բիզնեսների մրցունակությունը բարձրացնելու նպատակով։

Ամենակարևոր նորամուծությունը ԵՄ-ի կողմից առաջարկվող Autonomous Trade Measures (ATM)-ն է՝ ինքնավար առևտրային միջոցառումները։ Դրանք կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի Եվրամիություն՝ վերացնելով մաքսատուրքերն ու քվոտաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար՝ նշելով, որ որոշման ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որն առանց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կամ ազատ առևտրի համաձայնագրի կստանա նման արտոնություններ։

Ֆոն դեր Լայենը շեշտեց, որ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից «նշանակալի տնտեսական ճնշման» հետ, որը նա որակեց որպես «գրեթե տնտեսական բռնություն»։ «Բայց վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս»,- ասաց նա։ Այս աջակցությունը գալիս է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների (այդ թվում՝ գյուղատնտեսական և ծաղիկների) ներմուծման սահմանափակումների ֆոնին։

Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը չի ձգտում ճգնաժամ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում և շարունակում է հավատարիմ մնալ բալանսավորված արտաքին քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի շահերը գերակայ են։ Վարչապետը նաև նշեց, որ արտահանման խնդիրը քաղաքական մակարդակում համարում է լուծված, և այժմ խնդիրը պրակտիկ իրականացումն է։

Եվրոպական առաջնորդը ողջունեց Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները՝ դրանք որակելով որպես ժողովրդավարության ամրության ապացույց։ «Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների ուղուն և ավելի է մոտենում Եվրոպային»,- ասաց ֆոն դեր Լայենը։ Նա X-ի իր էջում գրառել էր՝ «Շատ ուրախ եմ այսքան շուտ կրկին Երևանում լինելու համար» և ամփոփել հայերենով՝ «Մենք ձեզ հետ ենք»։

Միջազգային մամուլը, այդ թվում Bloomberg-ը և Financial Times-ը, այս զարգացումները ներկայացնում են որպես ԵՄ-ի ռազմավարական քայլ՝ Հարավային Կովկասում ազդեցությունը ամրապնդելու և Հայաստանին Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ ԵՄ-ն Հայաստանին տեսնում է որպես գործընկեր, որի մերձեցումը Եվրոպային նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը։

Այս այցը և հայտարարությունները վկայում են, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ են ստանում՝ անցնելով խոստումներից դեպի կոնկրետ գործողություններ։ Եվրոպան ոչ միայն խոսքով, այլև գործով ցույց է տալիս՝ այս պահին Հայաստանի կողքին է ավելի քան երբևէ։


Wednesday, 1 July 2026

Երբ հայերենը դառնում է Նիդերլանդների հանրային մշակույթի մի մասը

 

Նիդերլանդները հաճախ ներկայացվում են որպես ջրերի, հողմաղացների և կակաչների երկիր։ Սակայն կա ևս մի առանձնահատկություն, որը միշտ չէ, որ նկատում են նույնիսկ այստեղ երկար տարիներ ապրողները. այս երկիրը խոսում է բազմաթիվ լեզուներով։ Եվ այդ լեզուների շարքում իր պատվավոր տեղն ունի նաև հայերենը։ Սակայն պետք է գիտենալ, որ այս ամենը մարդկային գործոնի, անհատների ներդրած աշխատանքի շնորհիվ է նաև ստեղծվել:

Հաագայում՝ միջազգային արդարադատության և խաղաղության քաղաքում, Ամստերդամում՝ մշակութային մայրաքաղաքում, կարելի է հանդիպել հանրային արվեստի այնպիսի գործերի, որոնց վրա հայերեն տառերը դարձել են համաշխարհային մշակութային երկխոսության մի մասը։

«Ջուրն իր ճանապարհը կգտնի»


Եթե Հաագայի Holland Spoor երկաթուղային կայարանից քայլեք դեպի քաղաքի պատմական կենտրոն, ճանապարհին մի անսպասելի բացահայտում կկատարեք։

Մայթեզրի քարերի վրա փորագրված են տարբեր ժողովուրդների ասացվածքներ՝ իրենց բնօրինակ լեզվով և հոլանդերեն թարգմանությամբ։ Այս նախագիծը կոչվում է «Spreuk op de Stoep» («Ասացվածք մայթին») և ստեղծվել է՝ ընդգծելու, որ Հաագան բազմալեզու և բազմամշակութային քաղաք է։ Բոլոր ասացվածքները կապված են ճանապարհի, շարժման, ճանապարհորդության կամ կյանքի ընթացքի գաղափարի հետ։

Այստեղ է փորագրված նաև հայկական ժողովրդական իմաստությունը.

«Ջուրն իր ճանապարհը կգտնի»։


Այս կարճ նախադասությունը միայն բնական երևույթի մասին չէ։ Այն խորհրդանշում է համբերությունը, նպատակասլացությունը և այն համոզմունքը, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում կյանքը գտնում է իր ընթացքը։

Հայկական ասացվածքն ընդգրկվել է նախագծում Հաագայում գործող հայ համայնքի և հայերենը ներկայացնող մասնագետների մասնակցությամբ։ Այսօր հազարավոր մարդիկ ամեն օր անցնում են այդ հայերեն տառերի կողքով՝ հաճախ նույնիսկ չիմանալով, որ դրանք հայկական ժողովրդական իմաստության մի մասն են։

2018 թվականի մարտի 5-ին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը մասնակցեցին Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից դեպի քաղաքի կենտրոն ձգվող «Հին կենտրոնի գորգ» նախագծի բացման արարողությանը։

Սակայն այս պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ։ Թե ինչպես հայկական ասացվածքը հայտնվեց Հաագայի պատմական կենտրոնի մայթին, ներկայացնում է Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ իր հուշերում։

Պատմում է Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը

«2017 թվականի աշնանը Ինգա Դրոստը Հաագայում հրատարակվող «Den Haag Centraal» շաբաթաթերթում նկատել էր վրացերենի մասին մի հոդված, որտեղ նշվում էր, որ այդ լեզվով խոսում են նաև Հաագայի բնակիչներից ոմանք։ Ինգեն, ինչպես միշտ, անմիջապես կապ հաստատեց թերթի խմբագրության հետ։

Պարզվեց, որ հոդվածի հեղինակը Լեյդենի համալսարանի անգլերեն լեզվի դասախոս Ինգրիտ Տիկենն (Ingrit Tieken) էր, որը նույն թերթում հրապարակում էր «Հաագայի լեզուները» թեմայով հոդվածաշար։

Երբ տիկին Տիկենն իմացավ, որ Հաագայում ապրում են նաև հայերեն խոսող մարդիկ, պայմանավորվեցինք, որ նա կայցելի «Աբովյան» միություն և հետո հարցազրույց կանցկացնի ինձ հետ՝ հայերենի մասին։ 

Հարցազրույցը կայացավ 2017 թվականի դեկտեմբերին, իսկ հոդվածը լույս տեսավ 2018 թվականի հունվարի 25-ին «Den Haag Centraal» շաբաթաթերթում, այնուհետև ընդգրկվեց նրա «Հաագայի լեզուները» գրքում։ Հետաքրքիր զուգադիպությամբ պարզվեց, որ տիկին Տիկենը ժամանակին Լեյդենի համալսարանում դասավանդել էր նաև իմ դստերը՝ Նաիրիին։

Հենց այդ շրջանում տիկին Տիկենի մոտ ծնվեց մի հետաքրքիր գաղափար. Հաագայի «Hollands Spoor» երկաթուղային կայարանից դեպի քաղաքի կենտրոն տանող փողոցը խորհրդանշականորեն դարձնել քաղաքի «կարմիր գորգը»՝ այն ճանապարհը, որով հազարավոր մարդիկ առաջին անգամ մտնում են Հաագա։ Նախատեսվում էր մայթեզրերին փորագրել ճանապարհի, ուղու կամ ճանապարհորդության մասին ասացվածքներ՝ քաղաքի 34 լեզուներով, որոնց թվում հայերենն է»։

Հայերենի համար ընտրվեց «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը։ 

Հաագայի քաղաքապետարանը հավանություն տվեց նախաձեռնությանը։ 2018 թվականի մարտի 12-ին նախագիծը ներկայացվեց հանրությանը, իսկ աշխատանքներն ավարտվեցին նույն թվականի աշնանը։

Այսօր հայերեն ասացվածքը կարելի է տեսնել Հաագայի Wagenstraat – Bierkade խաչմերուկում՝ որպես քաղաքի մշակութային բազմազանությունն արտացոլող այս յուրահատուկ նախագծի մի մաս։

Բոլոր 34 լեզուներով փորագրված ասացվածքներին կարելի է ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում՝ www.haagsespreuken.nl։



«Խաղաղություն»՝ բոլոր լեզուներով

Հաագայում կա ևս մեկ յուրօրինակ վայր։  Խաղաղության պալատի դիմաց գտնվող քարե նստարանի վրա «Խաղաղություն» բառը գրված է բազմաթիվ լեզուներով։ Այդ բառերի շարքում կարելի է գտնել նաև հայերենը՝ «Խաղաղություն»։ Այս հասարակ թվացող նստարանը հիշեցնում է, որ խաղաղության գաղափարը բոլոր ժողովուրդների ընդհանուր արժեքն է, անկախ լեզվից կամ մշակույթից։


Հայերենը՝ Ամստերդամի սրտում

Բազմալեզու հանրային արվեստի մեկ այլ ուշագրավ օրինակ գտնվում է Ամստերդամի Լեյդսեպլեյնում։

Ամստերդամի կենտրոնական Լեյդսեփլեյն հրապարակում տեղադրված «Against the Tide» («Ընդդեմ հոսանքի») ժամանակակից հուշարձանը դարձել է քաղաքի նոր մշակութային խորհրդանիշներից մեկը։ Հսկայական բրոնզե ձեռքերի տեսքով քանդակը ստեղծվել է հոլանդացի արվեստագետ Ռինի Հուրքմանսի կողմից և նվիրված է հայտնի հետաքննող լրագրող Պետեր Ռ. դե Վրիսի հիշատակին, որը սպանվել էր 2021 թվականին։ 

Հուշարձանը բացվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ լրագրողի մահվան երրորդ տարելիցին։ Այն տեղադրված է հենց այն շրջանի մոտ, որտեղ տեղի էր ունեցել նրա դեմ մահափորձը։ Քանդակի գաղափարը խորհրդանշում է օգնության մեկնված ձեռքը, համերաշխությունն ու արդարության համար պայքարը։ 

Արձանի մակերեսին կարելի է տեսնել 41 լեզուներով գրված պատգամներ, որոնք Պետեր դե Վրիսը թողել էր իր երեխաներին։ Դրանք կոչ են անում լինել սեփական արժեքներին հավատարիմ, պաշտպանել խոցելի մարդկանց, ազատ արտահայտել կարծիքը և առաջնորդվել արդարության զգացումով։ 

Այսօր «Against the Tide»-ը ոչ միայն հուշարձան է, այլև հիշեցում, որ լրագրությունը, խոսքի ազատությունն ու քաղաքացիական խիզախությունը մնում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները։ Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների համար այն դարձել է ժամանակակից արվեստի այն բացառիկ նմուշներից մեկը, որը միավորում է գեղարվեստական արտահայտությունն ու հասարակական ուղերձը։ Հուշարձանի երկու բրոնզե ձեռքերը խորհրդանշում են աջակցությունը, մարդասիրությունը և արդարության համար պայքարը, իսկ հայերեն տեքստը այդ համամարդկային ուղերձը հասանելի է դարձնում նաև հայ ընթերցողին։

Այլ  հուշարձաններ.

Հաագայում կա նաև World Peace Flame հուշահամալիրը, որը շրջապատված է աշխարհի երկրներից բերված քարերով և կապված է միջազգային խաղաղության շարժման հետ։


2022 թվականին Հաագայի Խաղաղության պալատի տարածքում տեղադրվել է հայկական խաչքար, որի վրա, բնականաբար, կան հայերեն արձանագրություններ։ Դա արդեն բազմալեզու հուշարձան չէ, այլ հատուկ հայկական հուշակոթող։

Ինգա Դրոստը և Մաթո Հախվերդյանը  Խաղաղության պալատի տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ

 Հայկական հուշակոթողներ`Հայերեն, հոլանդերեն, անգլերեն գրություններով կան տարբեր քաղաքներում` Հաագա, Ամստերդամ, Ռոտերդամ, Ուտրեխտ, Ալմելո, Մաստրիխտ և այլն։ Հավանաբար մյուս անգամ պատմենք հայկական խաչքարերի և հուշարձանների մասին:

Ավելին` քան պարզապես գրությունները

Այս երեք օրինակները ցույց են տալիս, որ հայերենը Նիդերլանդներում միայն հայկական համայնքի լեզուն չէ։ Այն դարձել է հանրային մշակույթի մի մաս՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային միջավայրում։

Երբ Հաագայում մայթի վրա կարդում ենք. «Ջուրն իր ճանապարհը կգտնի», երբ Խաղաղության պալատի դիմաց տեսնում ենք «Խաղաղություն» բառը, կամ Ամստերդամում հանդիպում ենք հայերենով գրված արդարության կոչին, հասկանում ենք, որ հայերենը նույնպես դարձել է այն լեզուներից մեկը, որով Նիդերլանդները պատմում է իր բազմազանության, հանդուրժողականության և համամարդկային արժեքների մասին։

Թերևս սա է այս հուշարձանների ամենամեծ խորհուրդը. աշխարհի տարբեր լեզուները կարող են հնչել տարբեր կերպ, բայց դրանց փոխանցած արժեքները հաճախ նույնն են՝ խաղաղություն, արդարություն և մարդկային արժանապատվություն։

Hay Azian

Հայ համայնքի մասին պատմող  «Նիդերլանդական օրագրի» գլխավոր խմբագիր


When Armenian Becomes Part of the Public Culture of the Netherlands

July 1, 2026 | Dutch Diary

The Netherlands is often associated with water, windmills, and tulips. Yet there is another characteristic that even many long-time residents may overlook: this is a country that speaks many languages. Among those languages, Armenian has earned its own respected place. It is important to recognize, however, that this presence did not emerge by chance—it is also the result of the dedication and efforts of individuals who worked to make it possible.

In The Hague—the international city of peace and justice—and in Amsterdam, the country's cultural capital, one can encounter remarkable works of public art where Armenian letters have become part of a global cultural dialogue.

"Water Will Find Its Way"

If you walk from The Hague's Hollands Spoor railway station toward the historic city center, you will make an unexpected discovery.

Along the sidewalks, stones are engraved with proverbs from different peoples, displayed in their original language alongside a Dutch translation. This project, called Spreuk op de Stoep ("A Proverb on the Pavement"), was created to emphasize that The Hague is a multilingual and multicultural city. Each proverb relates to the ideas of roads, journeys, movement, or life's path.

Among them is an Armenian folk proverb:

"Water will find its way."

This brief sentence is about much more than nature. It symbolizes patience, perseverance, and the belief that even under the most difficult circumstances, life always finds a way forward.

The Armenian proverb became part of the project through the participation of the Armenian community in The Hague and specialists representing the Armenian language. Today, thousands of people pass these Armenian letters every day, often without realizing they are reading a piece of Armenian folk wisdom.

On March 5, 2018, Ambassador of the Republic of Armenia to the Netherlands Tigran Balayan, Mato Hakhverdian, chairman of the Abovian Cultural Association, and Inge Drost, secretary of the Federation of Armenian Organizations in the Netherlands, attended the inauguration of the "Carpet to the Old City" project, stretching from Hollands Spoor Station toward the center of The Hague.

Yet the story had begun much earlier.

How an Armenian proverb found its place on the pavement of The Hague's historic center is described in the memoirs of Mato Hakhverdian, President of the Federation of Armenian Organizations in the Netherlands.

Mato Hakhverdian recalls:

"In the autumn of 2017, Inge Drost noticed an article in the weekly newspaper Den Haag Centraal about the Georgian language, mentioning that Georgian was spoken by some residents of The Hague. As always, Inge immediately contacted the newspaper.

We learned that the article's author was Dr. Ingrit Tieken, a lecturer in English at Leiden University, who was publishing a series called The Languages of The Hague.

When Dr. Tieken discovered that Armenian was also spoken in The Hague, we arranged for her to visit the Abovian Association and later interview me about the Armenian language.

The interview took place in December 2017, and the article appeared on January 25, 2018, in Den Haag Centraal. It was later included in her book The Languages of The Hague. Interestingly, we also discovered that Dr. Tieken had once taught my daughter, Nairi, at Leiden University.

Around that time, Dr. Tieken came up with an inspiring idea: to symbolically transform the route from Hollands Spoor railway station to the city center into The Hague's 'red carpet'—the path through which thousands of visitors enter the city for the first time. The plan was to engrave proverbs about roads, journeys, and travel on the pavements in the city's 34 languages, including Armenian."

For Armenian, the proverb "Water will find its way" was selected.

The Municipality of The Hague approved the initiative. The project was officially presented on March 12, 2018, and completed later that autumn.

Today, the Armenian proverb can be found at the Wagenstraat–Bierkade intersection, where it forms part of this unique project celebrating the city's cultural diversity.

All 34 engraved proverbs can be viewed on the project's official website: www.haagsespreuken.nl.

"Peace" in Every Language

The Hague offers another remarkable example.

In front of the Peace Palace stands a stone bench on which the word "Peace" is engraved in many languages—including Armenian: «Խաղաղություն».

This simple yet meaningful monument reminds visitors that peace is a universal value shared by all peoples, regardless of language or culture.

Armenian in the Heart of Amsterdam

Another fascinating example of multilingual public art can be found at Leidseplein in central Amsterdam.

The contemporary memorial Against the Tide has become one of the city's newest cultural landmarks. Created by Dutch artist Rini Hurkmans, the sculpture consists of two monumental bronze hands and commemorates renowned investigative journalist Peter R. de Vries, who was assassinated in 2021.

The memorial was unveiled on July 15, 2024, the third anniversary of his death, near the location where the attack took place.

The sculpture symbolizes helping hands, solidarity, and the pursuit of justice.

Its surface bears Peter R. de Vries' message to his children, engraved in 41 languages, including Armenian. The text encourages people to remain true to themselves, protect the vulnerable, speak honestly, and always follow their sense of justice.

Today, Against the Tide serves not only as a memorial but also as a powerful reminder that journalism, freedom of expression, and civic courage remain essential pillars of democratic society. For visitors to Amsterdam, it has become an exceptional example of contemporary public art that combines artistic expression with a profound social message.

Other Memorials

The Hague is also home to the World Peace Flame, surrounded by stones donated by countries from around the world and dedicated to the international peace movement.

In 2022, an Armenian khachkar (cross-stone) was installed within the grounds of the Peace Palace. Naturally, it bears Armenian inscriptions. While it is not a multilingual monument, it represents Armenia's cultural and spiritual heritage in one of the world's foremost centers of international law.

Armenian memorials bearing inscriptions in Armenian, Dutch, and English can also be found in several Dutch cities, including The Hague, Amsterdam, Rotterdam, Utrecht, Almelo, and Maastricht.

Perhaps another time we will tell the story of the Armenian khachkars and memorials throughout the Netherlands.

More Than Just Inscriptions

These examples demonstrate that Armenian in the Netherlands is more than simply the language of an immigrant community. It has become part of the country's public cultural landscape, representing Armenia within an international setting.

When we read "Water will find its way" on a pavement in The Hague, see the Armenian word "Peace" in front of the Peace Palace, or encounter a message of justice written in Armenian in the heart of Amsterdam, we realize that Armenian has become one of the many languages through which the Netherlands expresses its diversity, tolerance, and shared human values.

Perhaps this is the greatest message these monuments convey: although the languages of the world may sound different, the values they express are often the same—peace, justice, and human dignity.

Hay Azian

Editor-in-Chief of Dutch Diary, chronicling the life of the Armenian community in the Netherlands.

Tuesday, 30 June 2026

2026թ. էլի հունիսյան լուրերից

ԿԱՐԵՎՈՐ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարը

112 էջանոց ամսագրում տեղ են գտել մոտ 100 հայերի  մասին տեղեկություններ, համայնքի պատմությունը, կազմակերպությունների ու անհատների գործունեությունը,  եկեղեցական ու երիտասարդական կառույցների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ հետաքրքիր փաստեր Նիդերլանդներում հայության ներկայության մասին։ 

Հարցազրույցներ են տպագրվել հոգեւոր հովիվների, նախկին դեսպանի, բոլոր միությունների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի, գրականության հայտնի ու անհայտ գործիչների հետ, ներկայացվել են մարզական բնագավառում հայտնի դարձած հայ մարզիկները։ Առանձին բաժնում ներկայացվել են գիտության, բիզնեսի  մի քանի ներկայացուցիչներ։ 

ՕՐԵՐ ամսագրի այս համարը կարող եք պատվիրել՝ նամակ գրելով hakob@orer.cz հասցեին։

Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։ 

Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։ 

 ORER Armenian European Magazine ՕՐԵՐԻՆ կարող եք բաժանորդագրվել` €50
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP

Շուտով «Նիդերլանդական օրագրի»  հարցազրույցը «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
------------
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
Sociaal Culturele Stichting Yerevan
Armeniëfonds Nederland
ASV Gladzor
Stichting Poghosian
Stichting VAN 
Stichting Sint Grigor Narekatsi 
Abovian Cultural Centre 
Armeense Stichting Ani 
Armeens Apostolische Kerk Almelo
Mateos Tsaretsi bibliotheek 
Jongeren Armeense Stichting Ani Maastricht 
Armeense Kerk Assen 
Armeense stichting Urartu
Armeense Kerk Eindhoven
Bright Future Foundation
Armeens Apostolische Kerk Arnhem - Առնհեմի Հայ Առաքելական Եկեղեցի 
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam 
Armeens Apostolische Kerk Dordrecht 
Armeens Apostolische Kerkgenootschap in Heerhugowaard 
Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ
Stichting Dear Angel 
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն 
Անհատներին և այլ կազմակերպություններին

Վահագն Վիշապաքաղի հուշարձանը վերադարձել է Երևանի կենտրոն. վերաբացման հանդիսավոր արարողություն Ռուսաստանի հրապարակում

Նիդերլանդական օրագրի Հայաստանյան թղթակից Նաիրա Գասպարյան

Երևան 25 հունիսի

Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում, հանդիսավոր պայմաններում վերաբացվել է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի հեղինակած «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը։ Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի կերպարը մարմնավորող արձանը կրկին իր արժանի տեղն է զբաղեցրել մայրաքաղաքի հանրային տարածքում։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործի զարմուհի Ռուզաննա Ադամյանը, ինչպես նաև պետական և մշակութային ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։

Հուշարձանի վերադարձը Երևանի կենտրոն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

Իր ելույթում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշարձանի մշտական տեղակայումը՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը.

«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում։ Մեր ժողովրդի համար կարևոր արժեքներ ու գաղափարներ կրող այս կերպարը մարմնավորող քանդակը չի կարող անընդհատ տեղափոխվել մի վայրից մյուսը։ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը վկայում է, որ մեր ազգային արժեքները մնայուն են և շարունակում են ուղենշել մեր հասարակության զարգացումը»,– նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների պահպանման և հանրային կյանքի մեջ դրանց դերի կարևորությանը։ Նրա խոսքով՝ նախորդ ուսումնական տարվանից իրականացվում է կրթական նախաձեռնություն, որի շրջանակում դպրոցներին կցվել են հուշարձաններ։ Դպրոցականները տարվա ընթացքում մասնակցում են դրանց խնամքի և մաքրման աշխատանքներին՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ, ձևավորելով պատասխանատվության և մշակութային ժառանգության պահպանման գիտակցություն։

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի վերադարձը Ռուսաստանի հրապարակ ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլև կարևոր խորհրդանշական քայլ՝ ուղղված ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների արժևորմանը։ Արձանը կրկին դարձել է Երևանի կենտրոնի կարևոր մշակութային խորհրդանիշներից մեկը՝ հիշեցնելով հայ ժողովրդի ուժի, քաջության և հաղթանակի գաղափարները։

41  լեզուներից` նաև հայերեն փորագրված

23.06.2026/Նիդօրագիր

Ամստերդամի կենտրոնական Լեյդսեփլեյն հրապարակում տեղադրված «Against the Tide» («Ընդդեմ հոսանքի») ժամանակակից հուշարձանը դարձել է քաղաքի նոր մշակութային խորհրդանիշներից մեկը։ Հսկայական բրոնզե ձեռքերի տեսքով քանդակը ստեղծվել է հոլանդացի արվեստագետ Ռինի Հուրքմանսի կողմից և նվիրված է հայտնի հետաքննող լրագրող Պետեր Ռ. դե Վրիսի հիշատակին, որը սպանվել էր 2021 թվականին։ 

Հուշարձանը բացվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ լրագրողի մահվան երրորդ տարելիցին։ Այն տեղադրված է հենց այն շրջանի մոտ, որտեղ տեղի էր ունեցել նրա դեմ մահափորձը։ Քանդակի գաղափարը խորհրդանշում է օգնության մեկնված ձեռքը, համերաշխությունն ու արդարության համար պայքարը։ 

Արձանի մակերեսին կարելի է տեսնել 41 լեզուներով գրված պատգամներ, որոնք Պետեր դե Վրիսը թողել էր իր երեխաներին։ Դրանք կոչ են անում լինել սեփական արժեքներին հավատարիմ, պաշտպանել խոցելի մարդկանց, ազատ արտահայտել կարծիքը և առաջնորդվել արդարության զգացումով։ 

Այսօր «Against the Tide»-ը ոչ միայն հուշարձան է, այլև հիշեցում, որ լրագրությունը, խոսքի ազատությունն ու քաղաքացիական խիզախությունը մնում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները։ Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների համար այն դարձել է ժամանակակից արվեստի այն բացառիկ նմուշներից մեկը, որը միավորում է գեղարվեստական արտահայտությունն ու հասարակական ուղերձը։ 

Տեսանյութը` Լիլիթ Առաքելյանի

https://youtube.com/shorts/PYXEa4ZQni8?feature=share

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Նիդերլանդներում էլ են ընտրակեղծիքներ լինում

24.06.2026/Նիդ.օրագիր

Գորինխեմում ընտրակեղծիքի գործով վեց մարդ է ձերբակալվել,  այդ մասին հայտնում են նիդերլանդական թերթերը։ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։

Նիդերլանդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական բարձր մշակույթ և ընտրական թափանցիկություն ունեցող երկիր, սակայն վերջին դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ այնտեղ ընտրական խախտումները բացառված չեն։

Նիդերլանդների Գորինխեմ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է վեց անձի՝ համայնքային ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակեղծիքի գործով։ Կասկածյալները 20-ից 65 տարեկան են և մեղադրվում են ձայների հավաքագրման, լիազորագրերով քվեարկության չարաշահման և հնարավոր փաստաթղթային կեղծիքների մեջ։

Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մարտի 18-ին անցկացված համայնքային ընտրություններից հետո քաղաքապետարանը ստացել էր տասը հաղորդում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ որոշ անձինք ընտրողներից հավաքել են լիազորագրեր կամ համոզել նրանց փոխանցել իրենց ձայնը երրորդ անձանց։ Իրավապահները նաև կասկածում են, որ մի շարք լիազորագրերի վրա ստորագրությունները կարող էին կեղծված լինել։

Գործի լրջության պատճառով Նիդերլանդների իշխանությունները որոշեցին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և ապրիլի 29-ին կազմակերպեցին կրկնակի քվեարկություն։ Քաղաքի բնակիչները երկրորդ անգամ մասնակցեցին ընտրություններին, իսկ արդյունքներով կրկին հաղթեց «Դեմոկրատներ Գորինխեմ» տեղական քաղաքական ուժը։

Նիդերլանդներում ընտրակեղծիքը համարվում է քրեական հանցագործություն։ Եթե քննության ընթացքում հաստատվի, որ կասկածյալները կեղծել են լիազորագրեր կամ ընտրական փաստաթղթեր, նրանց կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում։ Բացի այդ, դատարանը կարող է նշանակել նաև խոշոր դրամական տուգանքներ, որոնք նման հանցագործությունների դեպքում կարող են հասնել 110 հազար եվրոյի։

Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, և չի բացառվում նոր ձերբակալությունների հնարավորությունը։

Գորինխեմի դեպքը հիշեցում է, որ ընտրակեղծիքների վտանգը գոյություն ունի նույնիսկ աշխարհի ամենակայացած ժողովրդավարություններից մեկում։ Սակայն ուշագրավ է, որ Նիդերլանդներում կասկածների ի հայտ գալուց անմիջապես հետո գործին ներգրավվել են ոստիկանությունն ու դատախազությունը, իսկ ընտրությունների արդյունքները վերանայվել և կազմակերպվել է ամբողջական կրկնաքվեարկություն։ Սա այն դեպքերից է, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար իշխանությունները նախընտրել են դիմել կտրուկ ու վճռական գործողությունների

  25.Հունիս 2026

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Նարենդրա Մոդին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով։

Կողմերը կարևորել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը և համագործակցության ընդլայնումը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Զրուցակիցները նաև ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման նպատակով։

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

 ՔՊ-ում տեղի ունեցած նիստում ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ռուբինյանը։ Նշենք, որ մամուլում շրջանառվում էր ԱԺ 3 թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան և Հայկ Կոնջորյան։ 


25.Հունիսի

Բելգիայում դստեր սպանության մեջ մեղադրվող Գրիգոր Մարգարյանի դատավարությունը կսկսվի նոյեմբերին, այդ մասին ասում են բելգիական լրատվամիջոցները։

Բելգիայի Մուսկրոն քաղաքում 2023 թվականի մարտի 17-ին տեղի ունեցած ողբերգական սպանության գործով դատավարությունը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ին։ Գործը քննվելու է Հենոյի նահանգի երդվյալ ատենակալների դատարանում։

Ըստ բելգիական քննության տվյալների՝ 1969 թվականին ծնված Գրիգոր Մարգարյանը մեղադրվում է իր 29-ամյա դստեր՝ Դանիելա Մարգարյանի սպանության մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել ընտանիքի բնակարանում, իսկ կասկածյալը ձերբակալվել էր դեպքի վայրում։

Բելգիական դատախազությունը գործը որակել է որպես դիտավորյալ սպանություն։ Մեղադրյալը մինչ օրս գտնվում է կալանքի տակ և սպասում է դատավարությանը։

Եթե դատարանը Գրիգոր Մարգարյանին մեղավոր ճանաչի, նրան կարող է սպառնալ 15-ից 30 տարվա ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում՝ նույնիսկ ցմահ ազատազրկում։ Վերջնական պատժաչափը կախված կլինի դատավարության ընթացքում ներկայացվող ապացույցներից, փորձաքննությունների արդյունքներից և դատարանի գնահատականից։

Դատավարության ընթացքում ակնկալվում է, որ կհստակեցվեն սպանության շարժառիթը, ընտանեկան հարաբերությունների բնույթը և դեպքի ամբողջական հանգամանքները։ 

Հայկական ծաղիկները եվրոպական շուկայի ճանապարհին․ Նիդերլանդներում քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները

26.06.2026/Նիդ.օրագիր

Հայաստանի ծաղկարդյունաբերության համար եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ աշխատանքները մտնում են գործնական փուլ։ Վերջին շաբաթներին Նիդերլանդներում կայացած մի շարք հանդիպումներ և քննարկումներ վկայում են, որ հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման շուրջ ձևավորվում է համագործակցության հստակ օրակարգ՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի միջազգային առաջատար դերակատարների մասնակցությամբ, այդ մասին Նիդերլանդական օրագիրը  տեղեկանում է հայկական ու նիդերլանդական մամուլից ։


Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)  նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին մասնակցել են «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչները, հայկական ծաղկարտադրողներ, ինչպես նաև նիդերլանդական սելեկցիոն, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են հայկական արտադրանքի եվրոպական շուկա մուտքի գործնական մեխանիզմները՝ լիցենզավորված վարդատեսակների մշակումը, «Royal FloraHolland»-ի աճուրդային և ուղղակի վաճառքի համակարգերում ներգրավվելու հնարավորությունները, օդային բեռնափոխադրումների կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից արտահանման խթանման նպատակով իրականացվող աջակցության ծրագրերը։

Համագործակցության օրակարգի կարևոր դրվագներից մեկը դարձավ նաև հունիսի 26-ին Հաագայում անցկացված կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված հայկական ծաղիկների եվրոպական շուկա արտահանման հեռանկարներին։ Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Նիդերլանդների արտաքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական և նիդերլանդական ծաղկարտադրող, լոգիստիկ, բրոկերային ընկերությունների և «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորման կարևորությունը՝ շեշտադրելով արտահանման գործընթացներում հնարավորինս մեծ թվով հայկական ջերմոցային տնտեսությունների ներգրավման անհրաժեշտությունը։ Միաժամանակ քննարկվել են պետական աջակցության գործող ծրագրերը և դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ոլորտի մրցունակության բարձրացման նպատակով։

Այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի տեղակալները եղել են նաև «Royal FloraHolland»-ի գլխավոր գրասենյակում և Նիդերլանդների երկու խոշոր ծաղկարտադրող ընկերություններում։ Նրանք տեղում ծանոթացել են աշխարհի խոշորագույն ծաղկային աճուրդի գործունեությանը, ուսումնասիրել վաճառքի կազմակերպման ընթացակարգերը և քննարկել հայկական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները։

Նիդերլանդները համարվում է համաշխարհային ծաղկային առևտրի առանցքային կենտրոններից մեկը, իսկ «Royal FloraHolland»-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղկային աճուրդային հարթակը։ Այդ պատճառով հայկական արտադրողների համար այս համագործակցությունը կարող է դառնալ ոչ միայն եվրոպական շուկա մուտք գործելու, այլև արտադրության որակի բարձրացման, նոր ներդրումների ներգրավման և արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման կարևոր հնարավորություն։

Վերջին հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն անցնում են համագործակցության գործնական փուլին՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կարող է հայկական ծաղկարտադրողներին ապահովել կայուն ներկայությամբ եվրոպական շուկայում։

ԻՍՐԱՅԵԼԸ  ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ 

28.06.2026/նիդ.օրագիր

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Gideon Sa'ar-ի ներկայացրած բանաձևին, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
Քվեարկությունից հետո Սաարը հայտարարել է. «Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,
և ընդգծել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտականություն է»։  Այս լուրը տարածվում է միջազգային մամուլով։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝  Իսրայելի կառավարությունը հաստատել է բանաձևի նախագիծը։
Հաջորդ փուլում այն պետք է ներկայացվի Knesset-ի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության համար։

Եթե Կնեսետը նույնպես ընդունի այն, ապա դա կլինի Հայոց Ցեղասպանության առաջին պաշտոնական պետական ճանաչումը  Իսրայել պետության կողմից։ 

Սա պատմական շրջադարձ կլինի, քանի որ մինչ այժմ Իսրայելի պետությունը, չնայած տարիների ընթացքում տարբեր խորհրդարանական քննարկումներին և առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին, պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ դիրքորոշումը երկար ժամանակ պայմանավորված էր հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ արտաքին քաղաքական հաշվարկներով։

Դելֆտի նոր եկեղեցին


Տեսանյութը պատրաստել  և մեկնաբանում է Անահիտ Աղաբեկյանը։

Կյանքին հրաժեշտ է տվել ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27.06.2026/Նիդ.օրագիր

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ էստրադային երգարվեստի վառ ներկայացուցիչ Ռաիսա Մկրտչյանը։ Նրա մահվամբ հայկական մշակույթը կորցրեց մի արվեստագետի, որի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է սերունդներին և դարձել ազգային երգարվեստի անբաժանելի մասը։

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Սևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դեռ ուսանողական տարիներից աչքի է ընկել իր բացառիկ ձայնային տվյալներով՝ երգելով երիտասարդական էստրադային նվագախմբերում։

Նա առաջիններից է կատարել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Բալյանի, Մարտին Վարդազարյանի և բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ արժանանալով հանդիսատեսի սիրուն ու մասնագիտական բարձր գնահատականին։

1968 թվականից Ռաիսա Մկրտչյանը դարձել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում՝ որպես ազգային մշակութային արժեք։

Նրա համերգային գործունեությունն ընդգրկել է աշխարհի բազմաթիվ երկրներ ու քաղաքներ, որտեղ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը։ 2006 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը՝ հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Ռաիսա Մկրտչյանի արվեստը կմնա ապրող ժառանգություն՝ սիրված երգերի, անկրկնելի կատարման ոճի և նրա մարդկային ջերմ կերպարի միջոցով։ Նրա ձայնը դեռ երկար կհնչի՝ հիշեցնելով մի ամբողջ դարաշրջանի մասին։

Խորին ցավակցություն ենք հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, արվեստասեր հանրությանը և նրա բազմահազար երկրպագուներին։

Հիշատակը՝ վառ։ 

24 Հունիս

«Այսօր Նիդերլանդներում՝ ինչպես Աֆրիկայում. հազիվ ջաններս տաքացավ»,– մեզ հետ զրույցում նշել է մեր ընթերցող Հակոբ Մուրադյանը՝ մեկնաբանելով օրվա անսովոր շոգ եղանակը։

Իրավմամբ անսովոր շոգ էր Նիդերլանդներում․ ջերմաստիճանը մոտեցավ 40 աստիճանին, այսօր  սպասվում է պատմականորեն ամենատաք գիշերը


Friday, 26 June 2026

Մեթոդաբանության Ունիվերսալությունը. Գաղափարախոսությունից դեպի կենդանի վերլուծություն

 


Մեթոդաբանության Ունիվերսալությունը. Գաղափարախոսությունից դեպի Կենդանի Վերլուծություն

Նաիրա Գասպարյան,  բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ
Նիդերլանդական Օրագրի համար

ԵՐԵՎԱՆ — ՀԲԸՄ (AGBU) կենտրոնում տեղի ունեցավ Վուսթերի պետական համալսարանի (Worcester State University) փոխնախագահ (Associate Provost), պրոֆեսոր Հենրի Թերիոյի (Henry Theriault) ելույթը: Բանախոսի բարձրացրած դրույթների ու դրանց մեթոդաբանական նշանակության շուրջ ներկայացնում ենք մասնագիտական դիտարկումներ։

Ժամանակակից վերլուծական միտքը հաճախ է բախվում մի խնդրի, երբ որոշումները կայացվում են «իրականության փոխարեն հիմնված կամայական որոշումների (fiat) և գաղափարախոսության (ideology) վրա»: Սա քննադատական մոտեցում է, որը ցույց է տալիս, թե ինչպես է այս կամ այն քաղաքականությունը, կրթական ռեֆորմը կամ միջազգային հարաբերությունների մոդելը կտրվում կյանքից, դառնում անիրատեսական և փորձում իրականությունը «խցկել» կամայական կանոնների ու գաղափարական կաղապարների մեջ։

Այս ամենին հակակշիռ է դառնում կենդանի, երկկողմանի վերլուծության մեթոդը:

Ունիվերսալ տեսությունների ուժը

Զեկուցողի կողմից բերված բոլոր դրույթները ունեն մի կարևոր առանձնահատկություն. դրանք կարող են դիտարկվել երկու հակառակ կողմերից հավասարապես: Նման մոտեցումը ոչ միայն օգտակար է, այլև խիստ առարկայական, ինչը մենք հաճախ հակված ենք թերագնահատելու կամ չհասկանալու:

• Տեսությունը որպես գործիք: Ունիվերսալ տեսությունների հիմնական առավելությունն այն է, որ դրանք կարելի է դիտարկել կենդանի վերլուծությունների հիմքում և կիրառել որպես աշխատանքային մեթոդ:

• Ոչ թե հորինել, այլ կիրառել: Նոր մեթոդներ հորինելու անպայման անհրաժեշտություն չկա: Լրջագույն արդյունքների կարելի է հասնել՝ արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր մոտեցումներն ու դրույթները ճիշտ համադրելով և որպես մեթոդաբանություն օգտագործելով:

Կիրառելիության ոլորտները. քաղաքագիտությունից մինչև ներանձնային կոնֆլիկտներ

Այս մեթոդաբանությունը սահմանափակված չէ միայն քաղաքագիտությամբ: Այն կենսական է ցանկացած հարցում, որտեղ առկա է բախում կամ երկվություն.

1. Ընտանիքում: Տարբեր հայացքների և իրավիճակների երկկողմանի ու առարկայական դիտարկումը հարթում է տնային կոնֆլիկտները:

2. Ինքդ քեզ հետ (Ներանձնային մակարդակ): Սա հատկապես կարևոր է, երբ մարդու ներսում պայքարում են բանականն (rational) ու հուզականը (emotional): Մեթոդի կիրառումն օգնում է հավասարակշռել այս երկու բևեռները:

Դիվանագիտական լուծման երեք ոսկե կանոնները

Հարցերի հաջող և դիվանագիտական լուծման համար պատրաստի կաղապարների փոխարեն անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ երեք սկզբունքներով.

• Մեթոդ: Ճիշտ գործիքակազմի և վերլուծական մոտեցման ընտրություն:

• Տարածություն: Իրավիճակին անհրաժեշտ դիրքից ու հեռավորությունից նայելու ունակություն:

• Ժամանակ (Timing): Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին լինելու արվեստը:

Այսպիսով, հրաժարվելով իրականությունը կաղապարող կամայական որոշումներից և յուրացնելով ունիվերսալ տեսությունների երկկողմանի վերլուծության մեթոդը՝ կարելի է արդյունավետ լուծումներ գտնել ինչպես գլոբալ քաղաքականության մեջ, այնպես էլ անձնական կյանքում:

UNIVERSALITY OF METHODOLOGY: FROM IDEOLOGY TO LIVING ANALYSIS

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU 
For the Netherland Journal (Niderlandakan Oragir)

YEREVAN — The AGBU Center recently hosted a speech by Dr. Henry Theriault, Associate Provost and Professor at Worcester State University. Below, we present professional observations regarding the propositions brought forward by the speaker and their methodological significance.

Modern analytical thought frequently encounters a fundamental issue where decisions are made based on "fiat and ideology rather than realism." This is a critical perspective highlighting how a given policy, educational reform, or model of international relations becomes detached from reality, turns unrealistic, and attempts to force reality into arbitrary rules and ideological dogmas.

The counterweight to this approach is the method of living, two-sided analysis.

The Power of Universal Theories

All the propositions brought forward by the speaker possess an important characteristic: they can be viewed from two opposing sides equally. Such an approach is not only useful but also strictly objective - a quality we often tend to underestimate or misunderstand.

• Theory as a tool: The primary advantage of universal theories is that they can be placed at the core of living analysis and applied as a working method.

• To apply, not to invent: There is no absolute necessity to invent new methods. Profound results can be achieved by properly combining existing approaches and propositions and using them as a methodology.

Spheres of Application: From Political Science to Intrapersonal Conflicts

This methodology is not limited solely to political science. It is vital in any matter where conflict or duality exists:

1. In the family: The two-sided and objective consideration of differing views and situations smooths out domestic conflicts.

2. With oneself (Intrapersonal level): This is especially crucial when the rational and the emotional contend within an individual. Applying this method helps to balance these two poles.

The Three Golden Rules of Diplomatic Solutions

For the successful and diplomatic 




«Նիդերլանդական Օրագիրը» դիտարկում և լուսաբանում է նաև բելգիահայ համայնքի կյանքը



23.06.2026 | 17:28

Նիդերլանդները, որպես եվրոպական սփյուռքի կարևոր կենտրոններից մեկը, հյուրընկալում է ոչ միայն հոլանդահայ համայնքը, այլև սերտ կապեր է պահպանում հարևան Բելգիայի հայկական համայնքի հետ: Այս կապերի ամրապնդման և լուսաբանման գործում առանցքային դեր է խաղում «Նիդերլանդական Օրագիր» անկախ ինտերնետային թերթը, որը լուսաբանում է ոչ միայն հոլանդահայ համայնքի կյանքը, այլև ակտիվորեն հետևում է հարևան Բելգիայի հայկական սփյուռքի իրադարձություններին՝ նպաստելով եվրոպական հայկական համայնքների միջև կապերի ամրապնդմանը և տեղեկատվության փոխանակմանը: «Նիդերլանդական Օրագրի» ֆեյսբուքյան էջը, որին վաղուց եմ հետևում հիմնադրվել է 2012 թվականին, որպես անկախ լրատվամիջոց, իսկ կայքը, որի արխիվներն առկա են, գործում է 2008 թվականից: Թերթը, որը գործում է առանց արտաքին ֆինանսավորման և հրապարակում է բազմալեզու նյութեր (հայերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն), ոչ միայն հետևում է տեղական իրադարձություններին, այլև նպաստում է սփյուռքի համախմբմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակությանը և մշակութային կապերի ամրապնդմանը: Օրինակ, վերջերս թերթը մանրամասն ներկայացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ստեղծված «Made in Armenia» արտադրանք վաճառող խանութների և գործարար կետերի ամբողջական ցանկը: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Embassy of Armenia to Belgium / Mission of Armenia to the EU-ի կողմից՝ հայկական արտադրողների աջակցության և արտադրանքի տարածման նպատակով: Ի դեպ սա լավ օրինակ է, երբ թերթը համագործակցում է Բելգիայում Հայաստանի դեսպանության հետ, որի առաքելությունը ստանձնել է Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Բալայանը: Նիդ. օրագիրը զետեղեց նաև Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառի մասին նյութը, որը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից: Բրյուգմանի հրապարակը ստացավ հայկական շունչ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային երաժշտությունն ու պարարվեստը, ավանդույթները։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ եվրոպական սպառողներին ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ: Մասնակիցների թվում էին բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպը» և այլ կառույցներ: Տոնավաճառի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ռոմեն Դը Ռոզմը և փոխքաղաքապետ Ժյուլի դե Գրոտը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ և Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ և հյուրեր հարակից երկրներից: Դեսպան Բալայանը նշել է. «Բրյուսելում հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է»:

«Նիդերլանդական Օրագրը» նաև լուսաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Բրյուսել (մայիսի 26, 2026): Այցի ընթացքում ունկնդիրները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերին և դեսպան Տիգրան Բալայանին՝ քննարկելով հայ-բելգիական հարաբերությունները, ԵՄ գործընկերությունը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Բելգiահայ համայնքի կյանքի լուսաբանումը «Նիդերլանդական Օրագրի» գործունեության կարևոր մասն է կազմում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համայնքային համագործակցությանը և ընդհանուր հայկական շահերին: Օրինակ, 2020 թվականին թերթը մանրամասն անդրադարձել է Բրյուսելում կազմակերպված խաղաղության հավաքին ու բողոքի ցույցին Եվրախորհրդի շենքի մոտակայքում, որտեղ մոտ 1500 բելգիահայեր, տեղական իշխանավորներ և մտավորականներ միավորվել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու և խաղաղության կոչ անելու համար: Այս միջոցառման ավարտին սպիտակ աղավնիներ են օդ նետվել որպես խաղաղության խորհրդանիշ: Նմանապես, 44-օրյա պատերազմի օրերին թերթը լուսաբանել է նիդերլանդահայ և բելգիահայ 180 գործարարների համատեղ հանգանակությունները, որոնք ուղղվել են Արցախի աջակցությանը և հայկական հիմնադրամներին՝ ցույց տալով սփյուռքի միասնականությունը դժվարին ժամանակներում: Թերթի լուսաբանումները չեն սահմանափակվում միայն քաղաքական կամ բարեգործական իրադարձություններով: Օրինակ, Բելգիայից Լիանա Բալյանը հաճախ է հանդես գալիս իրավաբանական պարզաբանումներով: Նիդ. օրագիրը հաճախ անդրադառնում է բելգիահայ մշակութային գործիչներին և արվեստագետներին: Օրինակ, հոդվածներ են հրապարակվել բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանի (KeyOh) գործունեության մասին, նրա երաժշտական հաջողությունների և «Glam Mom Magazine»-ի հետ համագործակցության վերաբերյալ: Նման նյութերը ոչ միայն ներկայացնում են անհատական ձեռքբերումները, այլև խթանում են միջհամայնքային կապերը: Ավելին, թերթը անդրադարձել է Բելգիայում գտնվող մշակույթային խմբերին, ինչպիսին ներկայումս գործող «Բոհեմ» ակումբն է: Հատուկ ուշադրության է արժանի թերթի անդրադարձը Կարինե Մելիքսեթյանին՝ հայտնի հայուհուն, ում գործունեությունը ներկայացված է «Էբոնոսե ուղին» հոդվածում: Կարինե Մելիքսեթյանը, որպես սփյուռքի ակտիվ գործիչ, ստացել է թագավորական մրցանակներ հասարակության մեջ իր անշահախնդիր ներդրման համար: Թերթը հարցազրույց է անցկացրել նրա հետ՝ մանրամասն ներկայացնելով նրա ձեռքբերումները և ներդրումը հայկական մշակույթի պահպանման գործում: Այս հոդվածը ոչ միայն ընդգծում է անհատի դերը, այլև ցույց է տալիս թերթի հանձնառությունը սփյուռքի կին գործիչների ձայնը լսելի դարձնելու գործում:

Նիդ.օրագրում տեղ են գտել Բելգիայի Լուվեն Լա Նյովի կաթոլիկ համալսարանի (Université catholique de Louvain) Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետաքրքիր հոդվածները: «Նիդերլանդական Օրագրի» գործունեությունը չի սահմանափակվում միայն Բելգիայով կամ Նիդերլանդներով: Թերթը լուսաբանում է նաև այլ համայնքների կյանքը, ներառյալ եվրոպական սփյուռքի այլ մասերը, Հայաստանը, տարածաշրջանը և նույնիսկ միջազգային վառ իրադարձությունները:

Օրինակ, վերջերս հրապարակվել են հոդվածներ Իրանի շուրջ հակամարտության մասին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ինչպես նաև Նիդերլանդների հայկական համայնքի առաջամարտիկներին` Ինգա Դրոստին և Նիկոլայ Ռոմաշուկին պետական բարձր պարգևի արժանացնելու մասին: Այսպիսով, թերթը դառնում է կամուրջ եվրոպական հայկական համայնքների միջև, խթանելով միասնություն և մշակութային պահպանում: Որպես ամփոփում, «Նիդերլանդական Օրագիրը» ոչ միայն տեղեկատվական աղբյուր է, այլև սփյուռքի մշակութային և հասարակական կյանքի խթանիչ: Նրա լուսաբանումները բելգիահայ համայնքի կյանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ համայնքների, նպաստում են հայկական ինքնության պահպանմանը և եվրոպական ինտեգրմանը: Թվարկված օրինակները չնչին են: Թերթի կայքում (www.nidoragir.com) կարող եք գտնել ավելի շատ նյութեր, որոնք արտացոլում են սփյուռքի դինամիկ կյանքը:

Սյուզան ՔԱՆԱՆՅԱՆ
Բրյուսել
Երդվյալ թարգմանիչ,
Բելգիահայ կոմիտեի նախկին ընտրված անդամ,
«ՆՈՒՌ» եռալեզու ամսագրի գլխավոր խմբագիր
--------------------
«ԻՐԱՏԵՍ»
Հասարակական-քաղաքական թերթ
23.06.2026 | 17:28
https://www.irates.am/hyO/1782221516
Նիդ.օրագրի կողմից-Շնորհակալություն տիկին Սյուզան ՔԱՆԱՆՅԱՆԻՆ, ԻՐԱՏԵՍՈՒՄ հրապարակված հետաքրքիր վերլուծության համար

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԽԱՆՈՒԹՈՒՄ

 

28.06.2026/Նիդ. օրագիր

De Bijenkorf Նիդերլանդների ամենահայտնի և հեղինակավոր հանրախանութների ցանցն է։ Այն հիմնադրվել է 1870 թվականին և համարվում է երկրի պրեմիում դասի առևտրի խորհրդանիշը։ Այստեղ ներկայացված են աշխարհի առաջատար նորաձևության, կոսմետիկայի, աքսեսուարների և տնային դիզայնի բրենդները, ինչպիսիք են Gucci, Prada, Louis Vuitton, Dior, Moncler և շատ ուրիշներ։ de Bijenkorf-ում ներկայացվելը նշանակում է, որ արտադրանքը համապատասխանում է որակի և հեղինակության բարձր չափանիշներին։

Moncler իտալական շքեղ նորաձևության բրենդ է, որը հիմնադրվել է 1952 թվականին։ Աշխարհում այն առավել հայտնի է իր բարձրորակ փետրե բաճկոններով, վերնահագուստով և ձմեռային հագուստով։ Moncler-ի արտադրանքը հայտնի է բարձրակարգ նյութերով, նորարարական տեխնոլոգիաներով և նրբաճաշակ դիզայնով, ինչի շնորհիվ համարվում է շքեղության և որակի խորհրդանիշ։

Եթե Moncler-ի որոշ արտադրատեսակներ պատրաստվում են Հայաստանում եվրոպական հումքով, ապա դա վկայում է, որ հայկական արտադրական կարողություններն ու մասնագետների վարպետությունը համապատասխանում են միջազգային ամենաբարձր պահանջներին։ Սա կարևոր ձեռքբերում է Հայաստանի թեթև արդյունաբերության համար և հպարտության առիթ՝ տեսնելու, որ հայկական աշխատանքը ներկայացված է աշխարհի ամենահեղինակավոր վաճառքի հարթակներից մեկում։ 🇦🇲✨

 Իսկ այս կարճ տեսանյութը պատրաստել է ninashandworkboutique-ի տնօրեն Նարինե Բարսեղյանը( Narin-a B-yan ) ով գրել է.

«Երեկ գտնվում էի Bijenkorf-ում։ Հանդիպում ունեի, որի մասին դեռ կպատմեմ ավելի ուշ։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բացահայտում ներկայացնել…»

Հիշեցնենք, որ Nina's Handwork Boutique-ն իր գործունեությամբ ներկայացնում և իրացնում է հայկական ձեռագործ արտադրանքը՝ նպաստելով հայ վարպետների աշխատանքի ճանաչելիությանը թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։



Tuesday, 23 June 2026

Խաղաղության պատգամով ավարտվեց Նայմեխենի ՎԱՆ դպրոցի 26-րդ ուսումնական տարին

 


ՆԱՅՄԵԽԵՆ, Նիդերլանդներ (ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ) - Հունիսի 21-ին Նայմեխեն քաղաքի հայկական մեկօրյա ՎԱՆ դպրոցը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 2025-2026 ուսումնական տարին՝ նշանավորելով դպրոցի գործունեության արդեն 26-րդ տարին։ Տոնական միջոցառումը, որը կրում էր «Խաղաղություն» խորագիրը, համախմբել էր աշակերտներին, ծնողներին, տատիկ-պապիկներին, բարեկամներին և հայկական համայնքի ներկայացուցիչներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով մայրենի լեզվի, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը Սփյուռքում։

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրին հուզիչ ու բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ հայկական երգերով, ասմունքով, բեմադրություններով և հայերեն գեղեցիկ ելույթներով։ Հատկանշական էր, որ ցերեկույթը սկսվեց և ավարտվեց հայերենով ու հայկական շնչով, ինչը հանդիսատեսի համար դարձավ ազգային արժեքներին նվիրվածության և հայեցի դաստիարակության լավագույն վկայությունը։

«Խաղաղություն» թեման պատահական չէր ընտրված։ Երեխաների ելույթներում հնչում էին խաղաղ համակեցության, սիրո, փոխըմբռնման և մարդկային համերաշխության կոչեր։ Փոքրիկների անկեղծ խոսքերն ու կատարումները ներկաներին փոխանցում էին հույս և հավատ, որ նոր սերունդը կկարողանա պահպանել ոչ միայն իր ազգային ինքնությունը, այլև կդառնա խաղաղության ու բարության կրող աշխարհում։

ՎԱՆ դպրոցի գործունեության կարևոր առաքելությունը շարունակում է մնալ Սփյուռքում հայ երեխաներին մայրենի լեզվի, պատմության և մշակույթի փոխանցումը։ Այս տարվա ավարտական հանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ առաքելությունն իրականացվում է սիրով, նվիրումով և հետևողական աշխատանքով։ Դպրոցի մեծ ընտանիքը սիրով ու հպարտությամբ սպասում է նոր սաներին, ովքեր կսովորեն հայերեն, կճանաչեն իրենց արմատները և ձեռք բերած գիտելիքները կփոխանցեն հաջորդ սերունդներին։

Հատուկ շնորհակալության խոսքեր հնչեցին դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին և կրթական գործին նվիրված կամավոր ուսուցիչներին՝ Աննա Մկրտչյանին, Լիլիթ Օհանյանին, Սոնա Խաչատրյանին և Թամարա Ստեփանյանին։ Նրանց անխոնջ աշխատանքի, հոգատարության և նվիրումի շնորհիվ էր հնարավոր դարձել կազմակերպել այս հաջողված ու հիշարժան միջոցառումը։

Օրվա ընթացքում ծափահարություններն ու գնահատանքի խոսքերը ուղղված էին ոչ միայն բեմում հանդես եկող երեխաներին, այլև դահլիճում ներկա ծնողներին, տատիկ-պապիկներին և համայնքի անդամներին, որոնք տարիներ շարունակ աջակցում են դպրոցի գործունեությանը։

Արժանին պետք է մատուցել ՎԱՆ դպրոցի հիմնադիր տնօրեն Սվետա Աբրահամյանին, ինչպես նաև նրա դուստրերին՝ Գայանե և Կարմեն Աբրահամյաններին` որոնց տեսլականը, նվիրվածությունն ու երկարամյա աշխատանքը հիմք են դարձել դպրոցի կայացման և շարունակական զարգացման համար։

26 տարի շարունակ ՎԱՆ դպրոցը եղել և մնում է հայկական կրթության, լեզվի ու մշակույթի պահպանման կարևոր օջախ Նիդերլանդներում։ Այս տարվա ավարտական հանդեսը ևս մեկ անգամ հաստատեց, որ Սփյուռքում հայապահպանության գործը կենդանի է, երբ այն իրականացվում է միասնականության, նվիրումի և սիրո մթնոլորտում։

Թող խաղաղության պատգամը, որը հնչեց Նայմեխենի ՎԱՆ դպրոցի բեմից, ուղեկցի երեխաներին իրենց կյանքի ճանապարհին, իսկ մայրենի լեզվի հանդեպ սերն ու հավատարմությունը դառնան նրանց ամենամեծ ժառանգությունը։