Սուրբ Թարգմանչաց տոն – ուխտագնացություն Օշական, Մեսրոպ Մաշտոցի հիշատակին
Այսօր՝ հուլիսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց վարդապետաց՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության տոնը։
Սա հայ ժողովրդի համար բացառիկ նշանակության օր է, քանի որ մեր ազգային ինքնության, գրի, լեզվի և դպրության հիմքն է դրվել հենց այս երկու մեծագույն հայրերի շնորհիվ։
✨ Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց – հավատքի և դպրության հիմնադիրները
Սահակ Պարթևը (354–439 թթ.) հայոց կաթողիկոս էր, աստվածաբան, հմուտ թարգմանիչ և Մեսրոպ Մաշտոցի գլխավոր աջակիցը հայ գրերի ստեղծման և կրթության կազմակերպման գործում։
Մեսրոպ Մաշտոցը (361–440 թթ.) ստեղծեց հայոց այբուբենը 405 թ․, որը դարձավ ազգային գոյատևման ու հոգևոր անկախության խարիսխ։ Նրա և Սահակ Պարթևի ջանքերով թարգմանվեց Սուրբ Գիրքը, հիմնվեցին դպրոցներ և սկսվեց Թարգմանչաց դարաշրջանը՝ հայ գրականության ոսկեդարը։
🏰 Օշական – ուխտավայր հայ դպրության նվիրյալների համար
Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզում, գտնվում է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ 1875-1879 թթ. կառուցվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որն այսօր հայ ժողովրդի մեծագույն ուխտավայրերից է։
Սուրբ Թարգմանչաց տոնի օրը՝ Օշականի ուղտի ընթացքում, այստեղ կատարվում է տոնական Սուրբ Պատարագ, մատուցվում են աղոթքներ, օրհնության կարգեր ուսուցիչների և աշակերտների համար։ Հարյուրավոր հավատացյալներ ուխտագնացություն են կատարում՝ շնորհակալություն հայտնելու հայ գրերի ստեղծչին և լուսավորության նահապետներին։
💡 Տոնի խորքային պատգամը
Սուրբ Թարգմանչաց տոնը մեզ հիշեցնում է, որ
«Խոսքն է լոյս և գիրն է ազգի անմահություն»։
Հայոց այբուբենը ստեղծվեց նախ և առաջ Աստվածաշունչը թարգմանելու համար՝ մեր հոգևոր կյանքի լուսավորության և ազգային ինքնության պահպանման նպատակով։
📅 Այս տարվա Օշականի ուխտ
2025 թվականին Օշականի ուղտը համընկել է հուլիսի 12-ին, և Մեսրոպ Մաշտոցի Սուրբ Գերեզմանի եկեղեցին հյուրընկալել է հարյուրավոր ուխտավորների Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից։
🔔 Եզրափակիչ պատգամ
Այս տոնը յուրաքանչյուր հայի համար վերադարձ է արմատներին, հավատքին և գրի սրբությանը։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործն այսօր էլ հուշում է՝ լեզուն, գրականությունը և հավատքը միասին են պահում ազգի հոգևոր ուժն ու հարատևումը։
✍️ Հոդվածը պատրաստեց՝ Hay Azian֊ը
-֊֊֊֊
ԳԾԱՆԿԱՐԸ՝ Levon Lachikyan ( Լեւոն Լաճիկեանի)
Շնորհավորանք Ինգա Դրոստին
Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում մեր սիրելի Ինգա Դրոստը՝ Հաագայի Աբովյան մշակութային միության ակտիվ անդամը և FAON կազմակերպության քարտուղարը։ Իր նվիրումով և հետևողականությամբ նա մեծապես նպաստում է հայկական շահերի պաշտպանությանը Նիդերլանդներում՝ միշտ գործելով ազնվությամբ, պատասխանատվությամբ և մեր համայնքի հանդեպ անկեղծ սիրով։
Նիդերլանդական օրագիրը ջերմորեն շնորհավորում է Ինգա Դրոստին նրա ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հոգու խաղաղություն, ուժ, եռանդ և շարունակական հաջողություններ նրա կարևոր ու հայրենանվեր գործունեության մեջ։ Թող նրա կյանքն ուղեկցվի մարդկանց բարությամբ, սիրով և գնահատանքով, ինչին ինքը լիարժեք արժանի է։
Ծնունդդ շնորհավոր, Ինգա՛, մեր համայնքի հպարտություն։
Embassy of the Netherlands in Armenia
⛪ Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը hանդիպեց Նելե Յակոբսին և Ռաուլ Սպրոնկենին՝ Մաաստրիխտի Սուրբ Սերվատիոսի բազիլիկից։ Նրանց այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրելու Մաաստրիխտ քաղաքի հովանավոր սրբի՝ Սուրբ Սերվատիոսի ժառանգությունը։ Ըստ պատմական աղբյուրների՝ նա 4-րդ դարի հայ հոգևորական է, որը զբաղվել է քրիստոնեության տարածմամբ և հիմնել առաջին եկեղեցին ներկայիս Նիդերլանդների տարածքում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ուխտագնացության հատուկ դրոշը, որը Մաաստրիխտում հանդիսավոր պարզում են 7 տարին մեկ անգամ։
⛪ The Ambassador of the Kingdom of the Netherlands, Marieke Monroy-Winter, met with Nele Jacobs and Raoul Spronken from the Basilica of Saint Servatius in Maastricht. Their visit to Armenia aims to explore the legacy of Saint Servatius, the patron saint of the city. According to historical sources, Saint Servatius was a 4th-century Armenian cleric who played a key role in spreading Christianity and is believed to have established the first church in what is now the territory of the Netherlands. During the meeting, a special pilgrimage banner was also presented—an artifact that is ceremonially displayed in Maastricht once every seven years.
📸 Basilica of Saint Servatius in Maastricht. Source: Wikimedia
Հուլիսի 15-ից մինչև 18-ը Ամստերդամի սրտում՝ Կրոմ Բոմսլոտ 22 հասցեում կկայանա ժամանակակից հայկական արվեստին նվիրված հերթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը միավորում է տարբեր սերունդների և ոճերի հայ արվեստագետների ստեղծագործությունները՝ ներկայացնելով ժամանակակից հայ արվեստի բազմազանությունը, նոր խոսքը և ազգային ինքնության ժամանակակից արտահայտումները։
Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար։ Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու հայկական ժամանակակից արվեստի նոր միտումներին, հանդիպելու արվեստագետների հետ և բացահայտելու հայկական մշակույթի նոր շերտեր։
Բոլոր արվեստասերներն ու հետաքրքրված անձինք հրավիրված են։ Մի կորցրեք այս բացառիկ հնարավորություն։
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտն ու Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանը պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունեց Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանին: Նախագահը նրանց շնորհեց Մովսես Խորենացու մեդալ՝ հայագիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
«Ձեր երկար տարիների աշխատանքը հիացմունք է առաջացնում։ Ձեր գիտական գործունեությամբ դուք աշխարհին եք ներկայացրել հայ լեզուն, գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար նույնպես մեծ արժեք ունի, և ես ձեզ քաջալերում եմ շարունակել այս գործն ակտիվորեն», – ընդգծեց Հանրապետության նախագահը։
Պրոֆեսոր Թեո վան Լինտը նաև Ամստերդամի Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ է և այդ կարգավիճակով անմիջականորեն մասնակցում է հիմնադրամի բոլոր ծրագրերին։
Հպարտությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք մեր բարձրարժեք գործընկերոջը՝ պրոֆեսոր Թեո վան Լինտին, և դոցենտ Աննա Սիրինյանին՝ այս կարևորագույն պետական պարգևի արժանանալու առիթով։
ՏԱՏ ՈՒ ԹՈՌԱՆ ԱՐՁԱՆ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Այսօր իմ լավ բարեկամներ Ռենեի ու Մարիայի հետ եղանք Դուսբուրխ գողտրիկ քաղաքում (քաղաքի կարգավիճակ է ստացել 1237 թվին և այժմ ունի 11000֊ից քիչ ավելի բնակչություն)։
Քաղաքի շատ հին փողոցներում հիանում էի նորի հետ ներդաշնակ կառույցներին, երբ հանդիպեցի տատիկի ու թոռնիկի արձանին։ Ինձ թվում էր, թե մեր տատիկ֊թոռնիկնե'րն ունեն ամենաջերմ, ամենասիրելի, ամենաամուր կապվածությունն ու հարաբերությունները։ Մենք Հայաստանում ունե՞նք այսպիսի թեմայով արձան🤔
Փաստորեն՝ Հոլանդիայում շատ վաղուց կա։🥰
«Ոսկե ծիրան»-ը բացեց դռները համաշխարհային կինոյի առաջատարների համար
13.07.2025/Երևան/Նիդ.օրագիր
Երևանում մեկնարկեց 22-րդ միջազգային կինոփառատոնը
Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կինոյի աշխարհի ուշադրությունը կրկին սևեռեց Հայաստան: Տոնն այս տարի կտևի մինչև հուլիսի 20-ը՝ ներկայացնելով մրցութային և արտամրցութային ֆիլմեր աշխարհի ավելի քան 30 երկրներից, ինչպես նաև ստեղծագործություններ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոներից։
Փառատոնի հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը քաղաքի և երկրի մշակութային կյանքի համար։ «Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Այս փառատոնը դարձել է հարթակ՝ աշխարհի տարբեր մշակութային դպրոցների ներկայացուցիչների համար, միավորելով բոլորին կինոյի հանդեպ սիրով և միջազգային փորձով», – նշեց քաղաքապետը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորեց հատկապես փառատոնի բացման՝ Կինոյի տանն անցկացվելու հանգամանքը։ ««Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Այն մեր այցեքարտն է աշխարհին ներկայացնելու համար, և այն աշխատանքը, որ արվել է թիմի կողմից, այսօր փառատոնը միջազգային հարթակներում ճանաչելի է դարձրել», – ասաց նախարարը։
Փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր ելույթում հարգանքի տուրք մատուցեց վերջերս մահացած հայ կինոգործիչներին, իսկ բացման ազդարարման համար բեմ հրավիրեց մյուս համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին։
Այս տարվա բացման ֆիլմն էր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար»-ը, որը մայիսին Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ին։ Փանահին, ով նախորդ տարի արժանացել էր «Փարաջանովյան թալեր»-ի, այս անգամ այդ պատվավոր մրցանակը հանձեց իրանցի լեգենդար ռեժիսոր Ամիր Նադերիին։ Վերջինս իր հերթին մրցանակը նվիրեց Իրանի երիտասարդ կինոռեժիսորներին՝ մաղթելով, որ նրանք ևս կարողանան ճանապարհ հարթել Փանահիի պես։
«Երբ ուսանող էի, տեսա Նադերիին, ով ինքն իր ձեռքով մաքրում էր կինոթատրոնի ապակիները՝ իր ֆիլմի պաստառները փակցնելու համար։ Այդ օրվանից հասկացա, որ եթե ուզում ես ֆիլմ նկարել, պետք է ուշադրություն դարձնես յուրաքանչյուր մանրուքի և ինքդ զբաղվես ամեն ինչով», – ասաց Փանահին՝ ներկայացնելով իր նվիրական հուշը:
Բացման արարողությունն ավարտվեց իրանցի կինոգործիչների ջերմ գրկախառնությամբ՝ խորհրդանշելով կինոյի միավորող ուժը սահմաններից դուրս։
«Ոսկե ծիրան»-ը կշարունակվի ամբողջ շաբաթ՝ հայկական հանրությանը նվիրելով համաշխարհային կինոյի լավագույն նորությունները և ստեղծելով ստեղծագործական շփումների ու զարգացման կարևոր հարթակ։
Երեկոյան Երևանն այսօր
Տեսաերիզը` Աիդա Կնյազյան







No comments:
Post a Comment