Страницы

Sunday, 20 July 2025

Հանուն Հայաստանի անկախության

 

20.07.25/Garo Hakopian/Շվեդիա
Վերջերս ռուսական ինչ որ լրատվամիջոցներ, անհատներ սփյուռքի տարբեր հայկական կազմակերպություններին և հասարակական գործիչներին նամակներ են հղում' պաշտպանելու Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանին և դատապարտելու նրա կալանավորումը Հայաստանում։ Սփյուռքի համայնքներում ոմանք խմբակային և կուսակցական նեղ շահերից ելնելով իրենց սև գործն են անում,, իսկ ոմանք էլ ապատեղեկատվությունների ազդեցության տակ' ընկնում են Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը վտանգող' այս օտար ուժերի թակարդը։
Նմանատիպ նամակներ ստացել եմ ես, ինչպես նաև ուրիշներ։ Ցավալի է, որ Շվեդիայում ևս հայկական համայնքի անունից անպատասխանատու հայտարարություններ են տպվում ռուսական այս ալիքներում։ Շվեդիայի համայնքի անունից ոչ մի անհատ կամ կառույց իրավասու չէ կատարել հայտարարություններ։ Իրականությունը այն է, որ դեսից դենից մի քանի անհատներ իրենց խմբակային և կուսակցական նեղ շահերից ելնելով ընդառաջում են այս օտար ուժերին և պատվեր են կատարում։ Պարզ է, որ նման հուսահատ քայլերով հնարավոր չէ կասեցնել մեր հայրենիքի զարգացման և բարգավաճման ուղին, հնարավոր չէ նորից այն դարձնել օտարներին հլու հնազանդ երկիր։ Ահաբեկչական և հակապետական ուժերը, լինեն դրանք կուսակցություններ, հոգևորականի սքեմի տակ թաքնված ծպտյալ գործակալներ, Սամվել Կարապետյաններ, թե Արա Աբրահամյաններ, բոլորը հայ ժողովրդի առջև պիտի պատասխան տան իրենց դավադիր գործերի համար։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

No comments:

Post a Comment