Սեպտեմբերի 7–26-ը Հայ հոգևոր երաժշտությունը թևածեց եվրոպական տաճարներում: «Միասին» համահայկական ՀԿ-ն ներկայացրեց հայ հոգևոր երաժշտական ժառանգությունը Եվրոպայի հարավից մինչև Հյուսիս` մի շարք երկրներում:
Սեպտեմբերի 7–26-ը «Միասին» համահայկական ՀԿ-ն իր բացառիկ նախաձեռնությամբ՝ «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» ծրագրով, տոնեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ հոբելյանը և ցուցադրեց հայ հոգևոր մշակույթի վեհակերտ ժառանգությունը: Ծրագիրը, որի հեղինակներն են Արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը և Սփյուռքի մշակութային գործիչ Անտոնիո Սարաֆյանը, իսկ կազմակերպիչները՝ «Միասին» ՀԿ հիմնադիր-նախագահ Գևորգ Չիչյանն ու համահիմնադիր Լուսինե Աբրահամյանը, ընդգրկեց Եվրոպական մի քանի երկրներ: Ծրագրի նպատակն էր պահպանել ու աշխարհին ներկայացնել հայկական հոգևոր երաժշտության բազմադարյան ժառանգությունը, ամրապնդել համայնքային կապերը և խթանել միջմշակութային երկխոսությունը: Գևորգ Չիչյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց.
«Մենք ցանկանում ենք, որ մեր երաժշտությունը և մշակույթը ոչ միայն փոխանցվեն սերունդներին, այլև միացնեն սրտերը, կառուցեն կամուրջներ ժողովուրդների միջև և մեծացնեն հայ մշակույթի միջազգային ճանաչելիությունը»:
Հայ երաժշտությունը սփռվեց Վենետիկից մինչև Կոպենհագեն՝ միավորելով հազարավոր հանդիսատեսների սրտեր դեպի հոգևոր երաժշտությունը` առ հայկական մեղեդին։
Ծրագրի մեկնարկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում էր: Արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Զոյա Թուխմանովա-Կարապետյանի ուղեկցությամբ, հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները: Միջոցառումը համախմբեց ոչ միայն հայ ուխտավորներին, այլև եվրոպացի հյուրերին, ովքեր ոգևորված լսեցին հայ հոգևոր երաժշտության վեհությունը:
Պադովայում Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցում կայացած համերգը կրկնեց Վենետիկի հմայքը: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին տեղական համայնքի ներկայացուցիչները և «Իտալիա–Հայաստան ընկերություն» ասոցիացիայի անդամները, ինչը ամրապնդեց հայ-իտալական բարեկամության և միջմշակութային երկխոսության նոր ուղիներ: Գևորգ Չիչյանը նշեց. «Մեր նպատակն է հայ հոգևոր երաժշտությունը ներկայացնել ոչ միայն հայ համայնքին, այլև ամբողջ աշխարհի երաժշտասերներին՝ որպես մեր մշակույթի և հոգևոր ինքնության կենդանի ներկայություն»:
Բեռլինի Սուրբ Երրորդություն եկեղեցի, «Հայի տուն» և «Գիտելիք» հայկական դպրոց հանդիսացան հաջորդ կանգառները: Գագիկ Գասպարյանը և դաշնակահար Համլետ Համբարձումյանը հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի և հայ հոգևոր երաժշտության գոհարներից: Այստեղ նաև կնքվեց համագործակցության հուշագիր «Գիտելիք» դպրոցի հետ, որի նպատակն է սփյուռքի երիտասարդների հայագիտական կրթությունն ու մշակութային ճանաչելիությունը խթանել:
Նրանք, ովքեր ներկա էին, ոչ միայն լսեցին հայ երաժշտությունը, այլև ճանաչեցին դուդուկի և քանոնի հոգևոր մեղեդիների յուրահատուկ հնչյունը, զգացին հայ մշակույթի ուժը և սիրտը, որը կապեց սերունդներն ու մշակույթները:
Ֆրանսիայում` Նիմ և Մարսել քաղաքներում հայկական երաժշտության տոնը ստացվեց: Նիմի Սուրբ Բոդիլ եկեղեցում համերգի ընթացքում հայ երաժիշտներն ու դաշնակահարները ստեղծեցին յուրօրինակ մթնոլորտ, որտեղ օտարազգի հանդիսատեսը որսաց հայկական հոգևոր երաժշտության ոգին, իսկ Մարսելում, Հայաստանի Անկախության 34-րդ տարեդարձի օրը, համերգն ավելի խորհրդանշական դարձավ: Ներկաները, որոնց թվում էին ՀՀ հյուպատոսը և համայնքային ներկայացուցիչներ, հանդիսատեսին փոխանցեցին հայկական մշակույթի հարուստ գույնը՝ երաժշտության միջոցով մեկտեղելով ազգային պատիվն ու հոգևոր բարձր արժեքները: «Միասին» համահայկական ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը նշեց. «Խորհրդանշական է Հայաստանի անկախության օրը նշել հենց այսպիսի հայաշատ քաղաքում՝ մեր մշակույթի հնչյունների ներքո, որտեղ զգացվում է հայ հոգևոր երաժշտության և սփյուռքի հետ մեր կապերի ուժը»:
Կոպենհագենի Էմդրուպ և Տրինիտատիսի Սուրբ Երրորդություն եկեղեցիներում անցկացված եզրափակիչ համերգները դարձան ծրագրի ամբողջական զարդը: ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Գագիկ Գասպարյանը և դաշնակահար Վիոլա Չիեկեզին հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի ու հայ հոգևոր երաժշտության բացառիկ գործերը:
Եվրոպական այս շրջագայության ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր Դանիայի հայ-դանիական բարեկամության ասոցիացիայի հետ՝ ապահովելու ծրագրերի շարունակականությունն ու հայ-դանիական մշակութային կապերի ամրապնդումը:
«Միասին» ՀԿ-ի նախաձեռնությունը ապացուցեց, որ երաժշտությունը կարող է դառնալ իրական կամուրջ ժողովուրդների միջև: Դուդուկի և քանոնի հնչյունները միացրին սրտերը՝ ստեղծելով մշակութային և հոգևոր հաղորդակցության բացառիկ տարածք, որտեղ օտարազգիները բացահայտեցին հայկական հոգևոր արվեստի վեհաշուք հմայքը:
Ծրագրի ընթացքում «Միասին» ՀԿ-ն շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, եկեղեցիների ու մշակութային կենտրոնների ներկայացուցիչներին, ինչպես նաև արվեստագետներին, ովքեր իրենց անմիջական ներդրմամբ ապահովեցին ծրագրի հաջողությունը:
Վենետիկից մինչև Կոպենհագեն ձգվող այս երաժշտական ճանապարհորդությունը դարձավ հայ հոգևոր երաժշտության գեղեցիկ ու բարձրաշուք շրջագայություն՝ ամրապնդելով սփյուռքի համայնքային կապերը և բարձրացնելով հայ մշակույթի միջազգային ճանաչելիությունը։
«Միասինի» երաժշտական ուղևորությանը հետևեց` Hay Azian-ը
Լուսանկարները և բացատրական հարակից տեքստը`Միասին ՀԿ/Miasin NGO էջից
Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Մայրավանքում
Մշակութային ծրագրի հաջորդ հանգրվանը Իտալիայի Պադովա քաղաքի Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին:
Գերմանիայի Բեռլին քաղաքի Եվանգելական Սուրբ Երրորդություն եկեղեցում սեպտեմբերի 14-ին կայացավ «Միասին» համահայկական ՀԿ-ի նախաձեռնած և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 156-րդ ամյակին նվիրված «Հայ հոգևոր երաժշտությունը եվրոպական տաճարներում» խորագրով մշակութային երեկոն:
September 7–26: Armenian Sacred Music Resonated Across Europe’s Cathedrals
From September 7 to 26, Armenian sacred music soared through the cathedrals of Europe. The Pan-Armenian organization “Miasin” (“Together”) presented the spiritual musical heritage of Armenia, from the south to the north of Europe, across several countries.
Through its exceptional initiative, “Armenian Sacred Music in European Cathedrals”, the “Miasin” Pan-Armenian NGO celebrated the 156th anniversary of Komitas Vardapet’s birth and showcased the grandeur of Armenian spiritual culture.
The project was conceived by Argentina-based duduk player Gagik Gasparyan and cultural figure Antonio Sarafian, and organized by Gevorg Chitchyan, founder and president of “Miasin,” together with Lusine Abrahamyan, co-founder of the organization.
Its aim was to preserve and promote Armenia’s centuries-old sacred musical heritage, strengthen community ties, and foster intercultural dialogue.
In his opening remarks, Gevorg Chitchyan emphasized:
“We want our music and culture not only to be passed down to future generations, but also to unite hearts, build bridges between peoples, and enhance the global recognition of Armenian culture.”
Armenian music spread from Venice to Copenhagen, bringing together thousands of listeners through the spiritual power of Armenian melody.
The program began on San Lazzaro Island at the Mother Monastery of the Mekhitarist Congregation in Venice.
Argentinian-Armenian duduk player Gagik Gasparyan, accompanied by pianist Zoya Tukhmanova-Karapetyan, performed works by Komitas, Nerses Shnorhali, Grigor Narekatsi, and Mkhitar Ayrivanetsi.
The concert united Armenian pilgrims and European guests alike, who were deeply moved by the profound beauty of Armenian sacred music.
The next concert, held at the Church of Saint Francesco in Padua, mirrored the enchantment of Venice. Members of the local Armenian community and the Italy–Armenia Friendship Association attended, strengthening Armenian–Italian cultural ties and dialogue.
Gevorg Chitchyan noted:
“Our goal is to present Armenian sacred music not only to Armenian communities, but also to music lovers around the world—as a living presence of our culture and spiritual identity.”
In Berlin, performances were held at the Holy Trinity Church, as well as the “Hay Tun” (Armenian House) and “Knowledge” Armenian School.
Gagik Gasparyan and pianist Hamlet Hambardzumyan performed masterpieces by Komitas and other icons of Armenian sacred music.
During the Berlin events, a memorandum of cooperation was signed with the “Knowledge” School, aiming to promote Armenian studies and cultural awareness among diaspora youth.
The celebration of Armenian music continued in Nîmes and Marseille, France.
At the Church of Saint Baudile in Nîmes, the concert created a deeply emotional atmosphere in which foreign audiences discovered the spirit and depth of Armenian sacred melodies.
In Marseille, the performance—held on Armenia’s 34th Independence Day—took on a particularly symbolic meaning. Among those present were the Armenian Consul and community leaders, who shared the pride and spiritual richness of Armenian culture through music.
As Gevorg Chitchyan stated:
“It is deeply symbolic to celebrate Armenia’s Independence Day in such a vibrant Armenian city, under the sounds of our culture—where one can truly feel the strength of Armenian sacred music and the vitality of our ties with the diaspora.”
The final concerts took place in Copenhagen, at the Emdrup and Trinitatis Holy Trinity Churches.
The performances by Hasmik Leyloyan, People’s Artist of Armenia, Gagik Gasparyan, and pianist Viola Chiekezi featured exceptional works by Komitas and other Armenian sacred composers, bringing the European tour to a magnificent close.
During the European tour, a memorandum of cooperation was also signed with the Armenian–Danish Friendship Association, ensuring the continuation of cultural projects and the strengthening of Armenian–Danish cultural relations.
This initiative by “Miasin” once again proved that music can serve as a true bridge between peoples.
The sounds of the duduk and kanon united hearts and created a unique spiritual and cultural space where audiences from various nations discovered the sublime beauty of Armenian sacred art.
Throughout the program, “Miasin” expressed gratitude by presenting certificates of appreciation and commemorative gifts to partner organizations, churches, cultural centers, and artists whose contributions made the tour a success.
From Venice to Copenhagen, this European journey became a majestic pilgrimage of Armenian sacred music—strengthening the bonds of the Armenian diaspora and elevating the international visibility of Armenian culture.
Report by Ashot Kniazian




























No comments:
Post a Comment