Այսօր Նայմեխենի փոքրիկ հայ համայնքը լցված է ժպիտներով ու մանկական ուրախությամբ․
Սոֆիան դարձավ հինգ տարեկան։ 🎂
Թվում է՝ դեռ երեկ էր, երբ դեռ չորս տարին չլրացած խնդրեցին դպրոց ընդունել, դե ՎԱՆ հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանն էլ մեծ սիրով ընդունեց նրան իրենց հարկի տակ։ Այդ օրվանից Սոֆիան դարձավ ՎԱՆ ընտանիքի անբաժան մասնիկը՝ իր անմեղ ժպիտով, հետաքրքրասիրությամբ և անկեղծ սրտով։
Աննկատ անցավ տարին․ Սոֆիան այսօր արդեն շնորհալի ու պարտաճանաչ աշակերտուհի է՝ ուսումնատենչ, ստեղծագործ և ճաշակով։ Նրա ձեռքի աշխատանքները զարդարում են դասարանը, իսկ հոգու նրբությունը՝ ընկերների սրտերը։
Stichting VAN դպրոցում կարևորում են յուրաքանչյուր երեխային՝ անկախ տարիքից։
Այստեղ գիտեն, որ մեծ լինելը սկսվում է փոքրուց․
երբ սիրով, խնամքով ու ազգային արժեքներով են ձևավորում անհատին։
Սոֆիան դրա լավագույն վկայությունն է՝ հայկական դպրոցի դռները միշտ բաց են յուրաքանչյուր փոքրիկի առաջ, ով ուզում է մոտենալ ու ճանաչել իր արմատները։
Նիդերլանդական Օրագիրն էլ է կարևորում իր մեծ ու փոքր հայրենակցին, միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Սոֆիային երջանիկ մանկություն, բազմագույն երազանքներ և կանաչ ճանապարհ դեպի լուսավոր ապագա։ 🌈✨
Շնորհավոր ծնունդդ, Սոֆիա։
Թող հայկական դպրոցի ջերմությունը միշտ ուղեկիցդ լինի։ 💖

No comments:
Post a Comment