21.11,2025/Նիդ.օրագիր
Նոյեմբերի 21-ին շարունակվեց Հայ արվեստի և մշակույթի համաժողովի աշխատանքը, որն առանձնահատուկ ուշադրություն էր կենտրոնացրել մշակութային դիվանագիտության, մեդիայի և թվային տեխնոլոգիաների դերակատարության վրա։ Օրվա ընթացքում կազմակերպվեցին երկու թեմատիկ պանելային քննարկումներ և մեկ մասնագիտական աշխատաժողով, որոնք միավորեցին մշակույթի, արվեստի, մեդիայի, ակադեմիական և սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների լայն շրջանակ։
Օրը մեկնարկեց «Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք» թեմայով քննարկմամբ, որը վարեց արվեստաբան, սոցիոլոգ, «Hyestart» հասարակական կազմակերպության նախագահ Ալեն Նավարրա-Նավասարդյանը։
Բանախոսներ Մաշա Ղարիբեանը, Վարուժան Ոսկանյանը, Հրաչյա Բոյաջյանը, Վանանե Արարքցյանը և Միքայել Օհանջանյանը համակողմանիորեն քննարկեցին մշակույթի դերը միջազգային հանրության հետ հարաբերությունների ձևավորման, Հայաստանի տեսանելիության բարձրացման և հայկական ինքնության պահպանման գործում։
Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ մշակութային դիվանագիտությունը դարձել է Հայաստանի միջազգային դիրքավորումը ամրապնդելու ամենաարդյունավետ գործիքներից մեկը, իսկ պետական-սփյուռքյան համագործակցության նոր ձևաչափերը կարող են էականորեն փոխել մշակույթի ներկայացման որակը և ներուժը։ Բանախոսները ներկայացրին ինչպես հաջողված միջազգային փորձեր, այնպես էլ ապագայի համագործակցությունների հնարավոր ուղղություններ:
Համաժողովի երկրորդ պանելային քննարկումը՝ «Մեդիան և թվային տեխնոլոգիաները՝ մշակութային ներառականության, պահպանման և հանրահռչակման համատեքստում», մեկտեղեց թվային փորձագետների, արվեստագետների և մշակութային կառավարման ոլորտի ներկայացուցիչների։ Քննարկումը վարեց «United Talent Agency»-ի սոցիալական արտոնությունների բաժնի փոխնախագահ Լյուսի Ավշարյանը։
Բանախոսները՝ Նունե Հախվերդյանը, Սուրեն Սաֆարյանը, Լուսինե Խումարյանը (Նիդերլանդներ), Րաֆֆի Նիզիբլեանը, Նինա Հովնանյանը և Վլադիմիր Սոֆյանը, ներկայացրին թվայնացման նորարարական մոդելներ, մշակութային ժառանգության թվային ներկայացման գործիքներ, ինչպես նաև սոցիալական մեդիայի կիրառումը՝ որպես ազգային ինքնության պահպանման և հանրայնացման հիմնական մեխանիզմ։
Ընդգծվեց, որ թվային դարաշրջանում մշակութային ժառանգության պահպանումը հնարավոր է միայն տեխնոլոգիաների եւ թվային storytelling-ի համադրությամբ, ինչը թույլ է տալիս հայկական արվեստը հասանելի դարձնել գլոբալ լսարանին։
Օրը եզրափակվեց «Մշակութային նախագծերի ձևավորում և իրականացում» թեմայով մասնագիտական աշխատաժողովով, որը վարեցին «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահներ Մարի Վարգնիե Լաշը և Լիանա Բաբայանը։
Աշխատաժողովի բանախոսն էր Սփյուռքի գործերի հանձնակատար Ֆրանսիայում, «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի նախագահ Անդրե Ներսիեն։
Մասնակիցները գործնական աշխատանքի ընթացքում մշակեցին նոր նախագծային գաղափարներ՝ կիրառելով «խնդիր–լուծում–ազդեցություն» մեթոդաբանությունը։ Քննարկվեցին ներդրումային մոտեցումներ, ֆինանսավորման աղբյուրների որոնման ուղիներ և հնարավոր գործընկերների քարտեզագրում։
Աշխատաժողովը նպաստեց, որ մշակութային նախաձեռնությունները դուրս գան տեսական դաշտից և վերածվեն գործնական համագործակցությունների ու ծրագրային լուծումների։
Համաժողովի երկրորդ օրն առանձնացավ իր բազմաշերտ թեմատիկայով, միջազգային ընդգրկմամբ և գործնական ուղղվածությամբ։ Այն ամրապնդեց մշակույթի դերակատարությունը որպես Հայաստանի ռազմավարական ռեսուրս, խթանեց Հայաստան–Սփյուռք համագործակցությունը, և բացեց նոր հնարավորություններ՝ մշակութային դիվանագիտության, թվայնացման և նախագծային կառավարման ոլորտներում։
Հայ արվեստի և մշակույթի համաժողովը վերածվեց կարևոր հարթակի, այն ոչ միայն քննարկումների, այլև նոր գաղափարների և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման համար հրաշալի հնարավորություններ ապահովեց:
Երկօրյա Համաժողովի աշխատանքներին հետևեցին`
մեր թղթ. Հայ Ազիանը (Նիդերլանդներ) և Նաիրա Գասպարյանը (Հայաստան)




On November 21, the work of the Armenian Art and Culture Forum continued focusing on the role of cultural diplomacy, media, and digital technologies. Two thematic panel discussions and one professional workshop were organized during the day, bringing together a wide range of representatives of culture, art, media, academia, and diaspora structures.
The day kicked off with a discussion on the topic “Cultural Diplomacy as a Key Tool of “Soft Power,” moderated by art critic, sociologist, and president of the “Hyestart” NGO, Alain Navarr-Navasardyan.
Speakers Masha Gharibyan, Varuzhan Voskanyan, Hrachya Boyajyan, Vanane Ararktsyan, and Mikayel Ohanjanyan comprehensively discussed the role of culture in building relations with the international community, increasing Armenia’s visibility, and preserving Armenian identity.
During the discussion, it was emphasized that cultural diplomacy has become one of the most effective tools for strengthening Armenia’s international positioning, and new formats of state-diaspora cooperation can significantly change the quality and potential of cultural representation. The speakers presented both successful international experiences and possible directions for future cooperation.
The second panel discussion of the conference, “Media and Digital Technologies in the Context of Cultural Inclusion, Preservation and Popularization,” brought together digital experts, artists, and representatives of the cultural management sector. The discussion was moderated by Lucy Avsharyan - Vice President of the Social Benefits Department at United Talent Agency.
Speakers: Nune Hakhverdyan, Suren Safaryan, Lusine Khumaryan (Netherlands), Raffi Niziblian, Nina Hovnanian and Vladimir Sofyan presented innovative models of digitization, tools for digital representation of cultural heritage, as well as the use of social media as a key mechanism for preserving and publicizing national identity.
It was emphasized that in the digital age, the preservation of cultural heritage is possible only through a combination of technologies and digital storytelling, which allows making Armenian art accessible to a global audience.
The day concluded with a professional workshop on “Formation and Implementation of Cultural Projects”, which was led by Marie Vargnier Lasch and Liana Babayan, Vice Presidents of the “Grand Est Armenian Diaspora” Association.
The speaker of the workshop was André Nersien, Commissioner for Diaspora Affairs in France, President of the “Grand Est Armenian Diaspora” Association.
During the practical work, the participants developed new project ideas using the “problem-solution-impact” methodology. Investment approaches, ways to search for funding sources, and mapping potential partners were discussed.
The workshop contributed to cultural initiatives moving beyond the theoretical field and turning into practical collaborations and program solutions.
The second day of the conference stood out for its multi-layered thematic, international coverage, and practical orientation. It strengthened the role of culture as a strategic resource for Armenia, promoted Armenia-Diaspora cooperation, and opened up new opportunities in the areas of cultural diplomacy, digitalization, and project management.
The Armenian Art and Culture Forum became an important platform, providing excellent opportunities not only for discussions, but also for the formation of new ideas and long-term partnerships.
The two-day conference was followed by:
our correspondent Hay Azian (Netherlands) and Naira Gasparyan (Armenia)
Armenian Art and Culture Forum Launches in Yerevan, Underscoring a New Stage in Armenia-Diaspora Cultural Cooperation
20.11.2025/Yerevan/Nid.orgir
No comments:
Post a Comment