Страницы

Friday, 5 December 2025

Ձմեռային մառախուղի մեջ Նիդերլանդների առօրյան անփոփոխ է մնում

 


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ/Նիդ օրագիր
Այսօր խիտ մառախուղ է , սակայն եղանակային պայմանները չեն խանգարում, որ քաղաքային ծառայությունները Նիդերլանդներում շարունակեն իրենց բնականոն աշխատանքը։ Քաղաքապետարանների կողմից տրամադրված տրանսպորտը վաղ առավոտից դուրս է գալիս փողոցներ՝ ապահովելու քաղաքների մաքրությունն ու կարգուկանոնը։
Նիդերլանդներում խստորեն արգելված է այրել թափված տերևներն ու ծառերից ընկած ճյուղերը։ Դրանք հատուկ հավաքում, տեղափոխում և հետագայում վերամշակում են՝ պահպանելով էկոլոգիական բարձր չափանիշներ։ Այս մոտեցումը ոչ միայն նպաստում է քաղաքների մաքրությանը, այլև զգալիորեն նվազեցնում է շրջակա միջավայրի վնասը։
Չնայած անձրևոտ ու մառախլապատ եղանակին՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր նիդերլանդական քաղաքներում օրը սկսվում է նույն կերպ՝ փողոցների հետևողական մաքրությամբ և կանաչ թափոնների պատշաճ մշակմամբ։ Մթնոլորտային պայմանները կարող են փոփոխվել, սակայն մաքրության, կարգուկանոնի և բնապահպանական պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքը մնում է անփոփոխ։


No comments:

Post a Comment