Страницы

Friday, 5 December 2025

Դեսպան Բալայանի դասախոսությունը Լյուվենի համալսարանում․ քննարկվեցին Վաշինգտոնյան համաձայնագրերն ու եվրոպական ինտեգրման հեռանկարները

 


04.12.2025/Nid.oragir
Դեկտեմբերի 4-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը դասախոսությամբ հանդես եկավ Լյուվենի կաթոլիկ համալսարանում՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն և եվրոպագիտություն ուսումնասիրող մեծ թվով ուսանողների առջև։ Լսարանին ուղղված ելույթում դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առանցքային ուղղությունները, օգոստոսի Վաշինգտոնյան համաձայնագրերը և դրանց ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա։
Դեսպան Բալայանը մանրամասն անդրադարձավ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին, վերջին ամիսներին իրականացվող նախաձեռնություններին, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին։
Դասախոսության ընթացքում դեսպանը անդրադարձավ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային նախաձեռնություններին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերագործարկումը կարող է Հարավային Կովկասին բերել այնպիսի փոխկապակցվածություն, ինչպիսին Ածխի և պողպատի եվրոպական միությունն էր խաղաղ Եվրոպայի ձևավորման համար։
Դասախոսության կարևոր բաղադրիչներից էր նաև մարդասիրական խնդիրների բարձրացումը։ Տ. Բալայանը ընդգծեց հայ պահվողների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ այս հարցի լուծումն ուղղակիորեն կապված է կայունության և փոխվստահության ձևավորման հետ։
Դասախոսությունից հետո ուսանողները ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը՝ հարցեր ուղղելով Հայաստանի ներկա արտաքին քաղաքական առաջնահերթությունների, հարևան երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների վերաբերյալ։
Դեսպան Բալայանի մասնակցությամբ միջոցառումը հնարավորություն տվեց Լյուվենի համալսարանի երիտասարդ մասնագետներին ավելի խորությամբ ծանոթանալու Հայաստանի տարածաշրջանային տեսլականին և եվրոպական գործընկերության ամրապնդման ուղղությամբ տարվող քայլերին։

No comments:

Post a Comment