Страницы

Sunday, 17 May 2026

ԵՊՀ -ն 107 ՏԱՐԵԿԱՆ։ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ


 

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ,

Նիդ. Օրագրի համար Երևանից

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 107-ամյակի կապակցությամբ մայր ԲՈՒՀ-ը մեկ հարկի տակ էր միավորել տարբեր տարիների շրջանավարտներին։ Համաժողովի նպատակն էր քննարկել համալսարանի ձեռքբերումները և արդեն իսկ կուտակված փորձի հիման վրա նոր, երկարաժամկետ համագործակցությունների հնարավորություններ ստեղծել։

Ֆորումի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ համալսարանի զարգացման նոր տեսլականին՝ ընդգծելով շրջանավարտների ներգրավվածության առանցքային դերը ԵՊՀ ապագայի կառուցման գործում։ Ռեկտորը նշեց, որ այժմ ժամանակն է համատեղ ջանքերով հնարավորություններ ստեղծել հաջորդ սերնդի համար, ինչի շոշափելի արդյունքները կնշմարվեն արդեն 2030 թվականին։ Նա վստահություն հայտնեց, որ ԵՊՀ շրջանավարտները Հայաստանի ինտելեկտուալ հենքն են, և նրանց կայուն ձեռքբերումները կդառնան երկրի հուսալի ապագայի երաշխիքը, քանի որ ներկայումս առկա են բոլոր պայմանները գիտական բարձր արդյունքներ գրանցելու համար։

Ֆորումի ընթացքում ներդրված նոր ձևաչափերը նպաստեցին անկեղծ ու անմիջական մթնոլորտի ձևավորմանը։ Ուսանողական նախաձեռնությունները, մասնավորապես՝ «ԶրուցԱրագ» հարթակը, առավել աշխույժ դարձրեցին փորձի փոխանակումը պրոֆեսորադասախոսական կազմի և ապագա մասնագետների միջև։

Զուգահեռաբար անցկացվեցին պանելային քննարկումներ, որտեղ տարբեր ոլորտների առաջատար փորձագետներն ու շրջանավարտները քննարկեցին արդի գլոբալ մարտահրավերներն ու առաջարկեցին բարեփոխումների իրենց տեսլականը։ Քննարկումները ծավալվեցին 4 հիմնական ուղղություններով.

• Կրթության փոխակերպումներ. ինչպե՞ս է ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում կրթությունը.

• COP-17. Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները.

• ԵՊՀ նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները.

• Հայագիտության զարգացման հեռանկարները։

Տարբեր սերունդների ներկայացուցիչները փորձեցին համախմբված ձևավորել ապագայի օրակարգը՝ շեշտադրելով մենթորության մշակույթի զարգացումը, գիտակրթական ներուժի հզորացումն ու համալսարանական նպաստավոր միջավայրի դերը։

Ֆորումի պաշտոնական մասն ավարտվեց մրցանակաբաշխությամբ, որի շրջանակում պարգևատրվեցին տարբեր ֆակուլտետներում զգալի հաջողություններ և ներդրում ունեցած երիտասարդ աշխատակիցները։

Պաշտոնական նիստերից զատ, ֆորումը լի էր հուզառատ ու ջերմ հանդիպումներով։ Նախկին համակուրսեցիների ու դասախոսների անսպասելի երկխոսությունները շարունակվում էին նաև դահլիճներից դուրս՝ ստեղծելով նոր գիտական քննարկումների հարթակ։ Մասնակիցների թվում իրենց բարձր ակտիվությամբ աչքի ընկան Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ներկայացուցիչները, ովքեր հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց սաներին։ Վերջիններս այսօր, շնորհիվ ֆակուլտետի յուրօրինակ կրթական պրոֆիլի, իրենց գիտելիքներով հաջողությամբ համալրում են տարբեր ուսումնական հաստատությունների կադրային կազմը։

Համաժողովը ևս մեկ անգամ փաստեց, որ ԵՊՀ շրջանավարտները, շնորհիվ բարձր պատրաստվածության, լուրջ հաջողություններ ունեն բոլոր բնագավառներում և մեծ պատասխանատվությամբ են ներդնում իրենց ուժերը հայրենիքի բարգավաճման գործում։

YSU 107: Uniting of Intellectual Potential for Sustainable Goals

Naira Gasparyan, PhD, Associate Prof., YSU

For The Netherlands’ Diary (NidOragir) from Yerevan

On the occasion of the 107th anniversary of the founding of Yerevan State University, the parent university brought together alumni from various generations under one roof.  The forum aimed to review the university's achievements and leverage past experiences to forge new, long-term opportunities for collaboration.

At the launch of the forum, YSU Rector Hovhannes Hovhannisyan addressed the audience regarding the university's new development vision, emphasizing the crucial role of alumni engagement in shaping YSU's future. The Rector noted that now is the time to create opportunities for the next generation through joint efforts, the tangible results of which will become visible by 2030. Expressing absolute confidence, he stated that YSU alumni represent Armenia’s intellectual bedrock, and their sustained achievements will guarantee a secure future, as all the necessary conditions are now in place for achieving scientific excellence.

The innovative formats introduced during the forum fostered an open and immediate atmosphere. Student initiatives, most notably the "ZrutskArag" (Speed Chat) platform, enlivened the exchange of experiences between the faculty and future specialists.

Concurrently, panel discussions were held where leading experts from various fields and YSU alumni addressed pressing global challenges and offered their insights on prospective reforms. The discussions focused on four key areas:

• Educational Transformations: How the modern world is redefining education;

• COP-17. Armenia at the Center of the Global Environmental Agenda: Priorities of the academic community;

• Opportunities and Challenges in Developing YSU's Innovation Ecosystem;

• Perspectives on the Development of Armenian Studies.

Representatives of various generations collaborated to shape the future agenda, placing a strong emphasis on cultivating a culture of mentorship, strengthening scientific and educational potential, and fostering a supportive university environment.

The official part of the forum concluded with an award ceremony, recognizing young employees who have made significant contributions and achieved notable success across various faculties.

Beyond the formal sessions, the forum was filled with emotional and warm reunions. Unexpected encounters between former classmates and professors spilled over outside the conference halls, creating informal platforms for fresh academic dialogue. Representatives from the Faculty of European Languages and Communication were particularly active, seizing this wonderful opportunity to reconnect with their former students. Today, thanks to the faculty’s unique educational profile, these alumni are successfully utilizing their knowledge to enrich the staff of various educational institutions.

The forum reaffirmed that YSU graduates, owing to their exceptional training, continue to achieve remarkable success in all fields, dedicatedly and responsibly contributing to the prosperity of the homeland.







No comments:

Post a Comment