ԿԱՐԵՎՈՐ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարը
112 էջանոց ամսագրում տեղ են գտել մոտ 100 հայերի մասին տեղեկություններ, համայնքի պատմությունը, կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, եկեղեցական ու երիտասարդական կառույցների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ հետաքրքիր փաստեր Նիդերլանդներում հայության ներկայության մասին։
Հարցազրույցներ են տպագրվել հոգեւոր հովիվների, նախկին դեսպանի, բոլոր միությունների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի, գրականության հայտնի ու անհայտ գործիչների հետ, ներկայացվել են մարզական բնագավառում հայտնի դարձած հայ մարզիկները։ Առանձին բաժնում ներկայացվել են գիտության, բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ։
ՕՐԵՐ ամսագրի այս համարը կարող եք պատվիրել՝ նամակ գրելով hakob@orer.cz հասցեին։
Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։
Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
------------
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
Sociaal Culturele Stichting Yerevan
Armeniëfonds Nederland
ASV Gladzor
Stichting Poghosian
Stichting VAN
Stichting Sint Grigor Narekatsi
Abovian Cultural Centre
Armeense Stichting Ani
Armeens Apostolische Kerk Almelo
Mateos Tsaretsi bibliotheek
Jongeren Armeense Stichting Ani Maastricht
Armeense Kerk Assen
Armeense stichting Urartu
Armeense Kerk Eindhoven
Bright Future Foundation
Armeens Apostolische Kerk Arnhem - Առնհեմի Հայ Առաքելական Եկեղեցի
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam
Armeens Apostolische Kerk Dordrecht
Armeens Apostolische Kerkgenootschap in Heerhugowaard
Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ
Stichting Dear Angel
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Անհատներին և այլ կազմակերպություններին
Վահագն Վիշապաքաղի հուշարձանը վերադարձել է Երևանի կենտրոն. վերաբացման հանդիսավոր արարողություն Ռուսաստանի հրապարակում
Նիդերլանդական օրագրի Հայաստանյան թղթակից Նաիրա Գասպարյան
Երևան 25 հունիսի
Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում, հանդիսավոր պայմաններում վերաբացվել է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի հեղինակած «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը։ Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի կերպարը մարմնավորող արձանը կրկին իր արժանի տեղն է զբաղեցրել մայրաքաղաքի հանրային տարածքում։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործի զարմուհի Ռուզաննա Ադամյանը, ինչպես նաև պետական և մշակութային ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։
Հուշարձանի վերադարձը Երևանի կենտրոն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։
Իր ելույթում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշարձանի մշտական տեղակայումը՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը.
«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում։ Մեր ժողովրդի համար կարևոր արժեքներ ու գաղափարներ կրող այս կերպարը մարմնավորող քանդակը չի կարող անընդհատ տեղափոխվել մի վայրից մյուսը։ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը վկայում է, որ մեր ազգային արժեքները մնայուն են և շարունակում են ուղենշել մեր հասարակության զարգացումը»,– նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների պահպանման և հանրային կյանքի մեջ դրանց դերի կարևորությանը։ Նրա խոսքով՝ նախորդ ուսումնական տարվանից իրականացվում է կրթական նախաձեռնություն, որի շրջանակում դպրոցներին կցվել են հուշարձաններ։ Դպրոցականները տարվա ընթացքում մասնակցում են դրանց խնամքի և մաքրման աշխատանքներին՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ, ձևավորելով պատասխանատվության և մշակութային ժառանգության պահպանման գիտակցություն։
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի վերադարձը Ռուսաստանի հրապարակ ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլև կարևոր խորհրդանշական քայլ՝ ուղղված ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների արժևորմանը։ Արձանը կրկին դարձել է Երևանի կենտրոնի կարևոր մշակութային խորհրդանիշներից մեկը՝ հիշեցնելով հայ ժողովրդի ուժի, քաջության և հաղթանակի գաղափարները։
41 լեզուներից` նաև հայերեն փորագրված
23.06.2026/Նիդօրագիր
Ամստերդամի կենտրոնական Լեյդսեփլեյն հրապարակում տեղադրված «Against the Tide» («Ընդդեմ հոսանքի») ժամանակակից հուշարձանը դարձել է քաղաքի նոր մշակութային խորհրդանիշներից մեկը։ Հսկայական բրոնզե ձեռքերի տեսքով քանդակը ստեղծվել է հոլանդացի արվեստագետ Ռինի Հուրքմանսի կողմից և նվիրված է հայտնի հետաքննող լրագրող Պետեր Ռ. դե Վրիսի հիշատակին, որը սպանվել էր 2021 թվականին։
Հուշարձանը բացվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ լրագրողի մահվան երրորդ տարելիցին։ Այն տեղադրված է հենց այն շրջանի մոտ, որտեղ տեղի էր ունեցել նրա դեմ մահափորձը։ Քանդակի գաղափարը խորհրդանշում է օգնության մեկնված ձեռքը, համերաշխությունն ու արդարության համար պայքարը։
Արձանի մակերեսին կարելի է տեսնել 41 լեզուներով գրված պատգամներ, որոնք Պետեր դե Վրիսը թողել էր իր երեխաներին։ Դրանք կոչ են անում լինել սեփական արժեքներին հավատարիմ, պաշտպանել խոցելի մարդկանց, ազատ արտահայտել կարծիքը և առաջնորդվել արդարության զգացումով։
Այսօր «Against the Tide»-ը ոչ միայն հուշարձան է, այլև հիշեցում, որ լրագրությունը, խոսքի ազատությունն ու քաղաքացիական խիզախությունը մնում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները։ Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների համար այն դարձել է ժամանակակից արվեստի այն բացառիկ նմուշներից մեկը, որը միավորում է գեղարվեստական արտահայտությունն ու հասարակական ուղերձը։
Տեսանյութը` Լիլիթ Առաքելյանի
https://youtube.com/shorts/PYXEa4ZQni8?feature=share
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
Նիդերլանդներում էլ են ընտրակեղծիքներ լինում
24.06.2026/Նիդ.օրագիր
Գորինխեմում ընտրակեղծիքի գործով վեց մարդ է ձերբակալվել, այդ մասին հայտնում են նիդերլանդական թերթերը։ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։
Նիդերլանդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական բարձր մշակույթ և ընտրական թափանցիկություն ունեցող երկիր, սակայն վերջին դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ այնտեղ ընտրական խախտումները բացառված չեն։
Նիդերլանդների Գորինխեմ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է վեց անձի՝ համայնքային ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակեղծիքի գործով։ Կասկածյալները 20-ից 65 տարեկան են և մեղադրվում են ձայների հավաքագրման, լիազորագրերով քվեարկության չարաշահման և հնարավոր փաստաթղթային կեղծիքների մեջ։
Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մարտի 18-ին անցկացված համայնքային ընտրություններից հետո քաղաքապետարանը ստացել էր տասը հաղորդում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ որոշ անձինք ընտրողներից հավաքել են լիազորագրեր կամ համոզել նրանց փոխանցել իրենց ձայնը երրորդ անձանց։ Իրավապահները նաև կասկածում են, որ մի շարք լիազորագրերի վրա ստորագրությունները կարող էին կեղծված լինել։
Գործի լրջության պատճառով Նիդերլանդների իշխանությունները որոշեցին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և ապրիլի 29-ին կազմակերպեցին կրկնակի քվեարկություն։ Քաղաքի բնակիչները երկրորդ անգամ մասնակցեցին ընտրություններին, իսկ արդյունքներով կրկին հաղթեց «Դեմոկրատներ Գորինխեմ» տեղական քաղաքական ուժը։
Նիդերլանդներում ընտրակեղծիքը համարվում է քրեական հանցագործություն։ Եթե քննության ընթացքում հաստատվի, որ կասկածյալները կեղծել են լիազորագրեր կամ ընտրական փաստաթղթեր, նրանց կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում։ Բացի այդ, դատարանը կարող է նշանակել նաև խոշոր դրամական տուգանքներ, որոնք նման հանցագործությունների դեպքում կարող են հասնել 110 հազար եվրոյի։
Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, և չի բացառվում նոր ձերբակալությունների հնարավորությունը։
Գորինխեմի դեպքը հիշեցում է, որ ընտրակեղծիքների վտանգը գոյություն ունի նույնիսկ աշխարհի ամենակայացած ժողովրդավարություններից մեկում։ Սակայն ուշագրավ է, որ Նիդերլանդներում կասկածների ի հայտ գալուց անմիջապես հետո գործին ներգրավվել են ոստիկանությունն ու դատախազությունը, իսկ ընտրությունների արդյունքները վերանայվել և կազմակերպվել է ամբողջական կրկնաքվեարկություն։ Սա այն դեպքերից է, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար իշխանությունները նախընտրել են դիմել կտրուկ ու վճռական գործողությունների
25.Հունիս 2026
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Նարենդրա Մոդին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով։Կողմերը կարևորել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը և համագործակցության ընդլայնումը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Զրուցակիցները նաև ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման նպատակով։
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ում տեղի ունեցած նիստում ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ռուբինյանը։ Նշենք, որ մամուլում շրջանառվում էր ԱԺ 3 թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան և Հայկ Կոնջորյան։
25.Հունիսի
Բելգիայում դստեր սպանության մեջ մեղադրվող Գրիգոր Մարգարյանի դատավարությունը կսկսվի նոյեմբերին, այդ մասին ասում են բելգիական լրատվամիջոցները։
Բելգիայի Մուսկրոն քաղաքում 2023 թվականի մարտի 17-ին տեղի ունեցած ողբերգական սպանության գործով դատավարությունը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ին։ Գործը քննվելու է Հենոյի նահանգի երդվյալ ատենակալների դատարանում։
Ըստ բելգիական քննության տվյալների՝ 1969 թվականին ծնված Գրիգոր Մարգարյանը մեղադրվում է իր 29-ամյա դստեր՝ Դանիելա Մարգարյանի սպանության մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել ընտանիքի բնակարանում, իսկ կասկածյալը ձերբակալվել էր դեպքի վայրում։
Բելգիական դատախազությունը գործը որակել է որպես դիտավորյալ սպանություն։ Մեղադրյալը մինչ օրս գտնվում է կալանքի տակ և սպասում է դատավարությանը։
Եթե դատարանը Գրիգոր Մարգարյանին մեղավոր ճանաչի, նրան կարող է սպառնալ 15-ից 30 տարվա ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում՝ նույնիսկ ցմահ ազատազրկում։ Վերջնական պատժաչափը կախված կլինի դատավարության ընթացքում ներկայացվող ապացույցներից, փորձաքննությունների արդյունքներից և դատարանի գնահատականից։
Դատավարության ընթացքում ակնկալվում է, որ կհստակեցվեն սպանության շարժառիթը, ընտանեկան հարաբերությունների բնույթը և դեպքի ամբողջական հանգամանքները։
Հայկական ծաղիկները եվրոպական շուկայի ճանապարհին․ Նիդերլանդներում քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները
26.06.2026/Նիդ.օրագիր
Հայաստանի ծաղկարդյունաբերության համար եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ աշխատանքները մտնում են գործնական փուլ։ Վերջին շաբաթներին Նիդերլանդներում կայացած մի շարք հանդիպումներ և քննարկումներ վկայում են, որ հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման շուրջ ձևավորվում է համագործակցության հստակ օրակարգ՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի միջազգային առաջատար դերակատարների մասնակցությամբ, այդ մասին Նիդերլանդական օրագիրը տեղեկանում է հայկական ու նիդերլանդական մամուլից ։
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն) նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին մասնակցել են «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչները, հայկական ծաղկարտադրողներ, ինչպես նաև նիդերլանդական սելեկցիոն, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են հայկական արտադրանքի եվրոպական շուկա մուտքի գործնական մեխանիզմները՝ լիցենզավորված վարդատեսակների մշակումը, «Royal FloraHolland»-ի աճուրդային և ուղղակի վաճառքի համակարգերում ներգրավվելու հնարավորությունները, օդային բեռնափոխադրումների կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից արտահանման խթանման նպատակով իրականացվող աջակցության ծրագրերը։
Համագործակցության օրակարգի կարևոր դրվագներից մեկը դարձավ նաև հունիսի 26-ին Հաագայում անցկացված կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված հայկական ծաղիկների եվրոպական շուկա արտահանման հեռանկարներին։ Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Նիդերլանդների արտաքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական և նիդերլանդական ծաղկարտադրող, լոգիստիկ, բրոկերային ընկերությունների և «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորման կարևորությունը՝ շեշտադրելով արտահանման գործընթացներում հնարավորինս մեծ թվով հայկական ջերմոցային տնտեսությունների ներգրավման անհրաժեշտությունը։ Միաժամանակ քննարկվել են պետական աջակցության գործող ծրագրերը և դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ոլորտի մրցունակության բարձրացման նպատակով։
Այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի տեղակալները եղել են նաև «Royal FloraHolland»-ի գլխավոր գրասենյակում և Նիդերլանդների երկու խոշոր ծաղկարտադրող ընկերություններում։ Նրանք տեղում ծանոթացել են աշխարհի խոշորագույն ծաղկային աճուրդի գործունեությանը, ուսումնասիրել վաճառքի կազմակերպման ընթացակարգերը և քննարկել հայկական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները։
Նիդերլանդները համարվում է համաշխարհային ծաղկային առևտրի առանցքային կենտրոններից մեկը, իսկ «Royal FloraHolland»-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղկային աճուրդային հարթակը։ Այդ պատճառով հայկական արտադրողների համար այս համագործակցությունը կարող է դառնալ ոչ միայն եվրոպական շուկա մուտք գործելու, այլև արտադրության որակի բարձրացման, նոր ներդրումների ներգրավման և արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման կարևոր հնարավորություն։
Վերջին հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն անցնում են համագործակցության գործնական փուլին՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կարող է հայկական ծաղկարտադրողներին ապահովել կայուն ներկայությամբ եվրոպական շուկայում։
ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ
28.06.2026/նիդ.օրագիր
և ընդգծել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտականություն է»։ Այս լուրը տարածվում է միջազգային մամուլով։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Իսրայելի կառավարությունը հաստատել է բանաձևի նախագիծը։
Հաջորդ փուլում այն պետք է ներկայացվի Knesset-ի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության համար։
Սա պատմական շրջադարձ կլինի, քանի որ մինչ այժմ Իսրայելի պետությունը, չնայած տարիների ընթացքում տարբեր խորհրդարանական քննարկումներին և առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին, պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ դիրքորոշումը երկար ժամանակ պայմանավորված էր հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ արտաքին քաղաքական հաշվարկներով։
Դելֆտի նոր եկեղեցին
Կյանքին հրաժեշտ է տվել ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026/Նիդ.օրագիր
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ էստրադային երգարվեստի վառ ներկայացուցիչ Ռաիսա Մկրտչյանը։ Նրա մահվամբ հայկական մշակույթը կորցրեց մի արվեստագետի, որի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է սերունդներին և դարձել ազգային երգարվեստի անբաժանելի մասը։
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Սևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դեռ ուսանողական տարիներից աչքի է ընկել իր բացառիկ ձայնային տվյալներով՝ երգելով երիտասարդական էստրադային նվագախմբերում։
Նա առաջիններից է կատարել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Բալյանի, Մարտին Վարդազարյանի և բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ արժանանալով հանդիսատեսի սիրուն ու մասնագիտական բարձր գնահատականին։
1968 թվականից Ռաիսա Մկրտչյանը դարձել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում՝ որպես ազգային մշակութային արժեք։
Նրա համերգային գործունեությունն ընդգրկել է աշխարհի բազմաթիվ երկրներ ու քաղաքներ, որտեղ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը։ 2006 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը՝ հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ռաիսա Մկրտչյանի արվեստը կմնա ապրող ժառանգություն՝ սիրված երգերի, անկրկնելի կատարման ոճի և նրա մարդկային ջերմ կերպարի միջոցով։ Նրա ձայնը դեռ երկար կհնչի՝ հիշեցնելով մի ամբողջ դարաշրջանի մասին։
Խորին ցավակցություն ենք հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, արվեստասեր հանրությանը և նրա բազմահազար երկրպագուներին։
Հիշատակը՝ վառ։
24 Հունիս
«Այսօր Նիդերլանդներում՝ ինչպես Աֆրիկայում. հազիվ ջաններս տաքացավ»,– մեզ հետ զրույցում նշել է մեր ընթերցող Հակոբ Մուրադյանը՝ մեկնաբանելով օրվա անսովոր շոգ եղանակը։
Իրավմամբ անսովոր շոգ էր Նիդերլանդներում․ ջերմաստիճանը մոտեցավ 40 աստիճանին, այսօր սպասվում է պատմականորեն ամենատաք գիշերը













No comments:
Post a Comment