Страницы

Tuesday, 30 June 2026

2026թ. էլի հունիսյան լուրերից

ԿԱՐԵՎՈՐ

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Լույս է տեսել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի Նիդերլանդների հայությանը նվիրված բացառիկ համարը

112 էջանոց ամսագրում տեղ են գտել մոտ 100 հայերի  մասին տեղեկություններ, համայնքի պատմությունը, կազմակերպությունների ու անհատների գործունեությունը,  եկեղեցական ու երիտասարդական կառույցների կատարած աշխատանքը, ինչպես նաեւ հետաքրքիր փաստեր Նիդերլանդներում հայության ներկայության մասին։ 

Հարցազրույցներ են տպագրվել հոգեւոր հովիվների, նախկին դեսպանի, բոլոր միությունների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաեւ արվեստի, մշակույթի, գրականության հայտնի ու անհայտ գործիչների հետ, ներկայացվել են մարզական բնագավառում հայտնի դարձած հայ մարզիկները։ Առանձին բաժնում ներկայացվել են գիտության, բիզնեսի  մի քանի ներկայացուցիչներ։ 

ՕՐԵՐ ամսագրի այս համարը կարող եք պատվիրել՝ նամակ գրելով hakob@orer.cz հասցեին։

Մեկ ամսագրի արժեքը 10 եվրո է, փոստային ծախսով՝ 15 եվրո։ 

Հոլանդիայի համայնքային կառույցները կարող են պատվիրել միանգամից տասնյակից ավելի համարներ, այդ դեպքում մեկ համարի գինը կլինի 13 եվրո։ 

 ORER Armenian European Magazine ՕՐԵՐԻՆ կարող եք բաժանորդագրվել` €50
Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP

Շուտով «Նիդերլանդական օրագրի»  հարցազրույցը «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
------------
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands
Sociaal Culturele Stichting Yerevan
Armeniëfonds Nederland
ASV Gladzor
Stichting Poghosian
Stichting VAN 
Stichting Sint Grigor Narekatsi 
Abovian Cultural Centre 
Armeense Stichting Ani 
Armeens Apostolische Kerk Almelo
Mateos Tsaretsi bibliotheek 
Jongeren Armeense Stichting Ani Maastricht 
Armeense Kerk Assen 
Armeense stichting Urartu
Armeense Kerk Eindhoven
Bright Future Foundation
Armeens Apostolische Kerk Arnhem - Առնհեմի Հայ Առաքելական Եկեղեցի 
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam 
Armeens Apostolische Kerk Dordrecht 
Armeens Apostolische Kerkgenootschap in Heerhugowaard 
Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ
Stichting Dear Angel 
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն 
Անհատներին և այլ կազմակերպություններին

Վահագն Վիշապաքաղի հուշարձանը վերադարձել է Երևանի կենտրոն. վերաբացման հանդիսավոր արարողություն Ռուսաստանի հրապարակում

Նիդերլանդական օրագրի Հայաստանյան թղթակից Նաիրա Գասպարյան

Երևան 25 հունիսի

Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում, հանդիսավոր պայմաններում վերաբացվել է քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի հեղինակած «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը։ Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի կերպարը մարմնավորող արձանը կրկին իր արժանի տեղն է զբաղեցրել մայրաքաղաքի հանրային տարածքում։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործի զարմուհի Ռուզաննա Ադամյանը, ինչպես նաև պետական և մշակութային ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։

Հուշարձանի վերադարձը Երևանի կենտրոն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

Իր ելույթում նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հուշարձանի մշտական տեղակայումը՝ ընդգծելով դրա խորհրդանշական նշանակությունը.

«Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում։ Մեր ժողովրդի համար կարևոր արժեքներ ու գաղափարներ կրող այս կերպարը մարմնավորող քանդակը չի կարող անընդհատ տեղափոխվել մի վայրից մյուսը։ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը վկայում է, որ մեր ազգային արժեքները մնայուն են և շարունակում են ուղենշել մեր հասարակության զարգացումը»,– նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների պահպանման և հանրային կյանքի մեջ դրանց դերի կարևորությանը։ Նրա խոսքով՝ նախորդ ուսումնական տարվանից իրականացվում է կրթական նախաձեռնություն, որի շրջանակում դպրոցներին կցվել են հուշարձաններ։ Դպրոցականները տարվա ընթացքում մասնակցում են դրանց խնամքի և մաքրման աշխատանքներին՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ, ձևավորելով պատասխանատվության և մշակութային ժառանգության պահպանման գիտակցություն։

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանի վերադարձը Ռուսաստանի հրապարակ ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլև կարևոր խորհրդանշական քայլ՝ ուղղված ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների արժևորմանը։ Արձանը կրկին դարձել է Երևանի կենտրոնի կարևոր մշակութային խորհրդանիշներից մեկը՝ հիշեցնելով հայ ժողովրդի ուժի, քաջության և հաղթանակի գաղափարները։

41  լեզուներից` նաև հայերեն փորագրված

23.06.2026/Նիդօրագիր

Ամստերդամի կենտրոնական Լեյդսեփլեյն հրապարակում տեղադրված «Against the Tide» («Ընդդեմ հոսանքի») ժամանակակից հուշարձանը դարձել է քաղաքի նոր մշակութային խորհրդանիշներից մեկը։ Հսկայական բրոնզե ձեռքերի տեսքով քանդակը ստեղծվել է հոլանդացի արվեստագետ Ռինի Հուրքմանսի կողմից և նվիրված է հայտնի հետաքննող լրագրող Պետեր Ռ. դե Վրիսի հիշատակին, որը սպանվել էր 2021 թվականին։ 

Հուշարձանը բացվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ լրագրողի մահվան երրորդ տարելիցին։ Այն տեղադրված է հենց այն շրջանի մոտ, որտեղ տեղի էր ունեցել նրա դեմ մահափորձը։ Քանդակի գաղափարը խորհրդանշում է օգնության մեկնված ձեռքը, համերաշխությունն ու արդարության համար պայքարը։ 

Արձանի մակերեսին կարելի է տեսնել 41 լեզուներով գրված պատգամներ, որոնք Պետեր դե Վրիսը թողել էր իր երեխաներին։ Դրանք կոչ են անում լինել սեփական արժեքներին հավատարիմ, պաշտպանել խոցելի մարդկանց, ազատ արտահայտել կարծիքը և առաջնորդվել արդարության զգացումով։ 

Այսօր «Against the Tide»-ը ոչ միայն հուշարձան է, այլև հիշեցում, որ լրագրությունը, խոսքի ազատությունն ու քաղաքացիական խիզախությունը մնում են ժողովրդավարական հասարակության հիմնասյուները։ Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների համար այն դարձել է ժամանակակից արվեստի այն բացառիկ նմուշներից մեկը, որը միավորում է գեղարվեստական արտահայտությունն ու հասարակական ուղերձը։ 

Տեսանյութը` Լիլիթ Առաքելյանի

https://youtube.com/shorts/PYXEa4ZQni8?feature=share

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Նիդերլանդներում էլ են ընտրակեղծիքներ լինում

24.06.2026/Նիդ.օրագիր

Գորինխեմում ընտրակեղծիքի գործով վեց մարդ է ձերբակալվել,  այդ մասին հայտնում են նիդերլանդական թերթերը։ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։

Նիդերլանդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական բարձր մշակույթ և ընտրական թափանցիկություն ունեցող երկիր, սակայն վերջին դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ այնտեղ ընտրական խախտումները բացառված չեն։

Նիդերլանդների Գորինխեմ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է վեց անձի՝ համայնքային ընտրությունների ընթացքում ենթադրյալ ընտրակեղծիքի գործով։ Կասկածյալները 20-ից 65 տարեկան են և մեղադրվում են ձայների հավաքագրման, լիազորագրերով քվեարկության չարաշահման և հնարավոր փաստաթղթային կեղծիքների մեջ։

Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ մարտի 18-ին անցկացված համայնքային ընտրություններից հետո քաղաքապետարանը ստացել էր տասը հաղորդում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ որոշ անձինք ընտրողներից հավաքել են լիազորագրեր կամ համոզել նրանց փոխանցել իրենց ձայնը երրորդ անձանց։ Իրավապահները նաև կասկածում են, որ մի շարք լիազորագրերի վրա ստորագրությունները կարող էին կեղծված լինել։

Գործի լրջության պատճառով Նիդերլանդների իշխանությունները որոշեցին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և ապրիլի 29-ին կազմակերպեցին կրկնակի քվեարկություն։ Քաղաքի բնակիչները երկրորդ անգամ մասնակցեցին ընտրություններին, իսկ արդյունքներով կրկին հաղթեց «Դեմոկրատներ Գորինխեմ» տեղական քաղաքական ուժը։

Նիդերլանդներում ընտրակեղծիքը համարվում է քրեական հանցագործություն։ Եթե քննության ընթացքում հաստատվի, որ կասկածյալները կեղծել են լիազորագրեր կամ ընտրական փաստաթղթեր, նրանց կարող է սպառնալ մինչև 6 տարվա ազատազրկում։ Բացի այդ, դատարանը կարող է նշանակել նաև խոշոր դրամական տուգանքներ, որոնք նման հանցագործությունների դեպքում կարող են հասնել 110 հազար եվրոյի։

Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, և չի բացառվում նոր ձերբակալությունների հնարավորությունը։

Գորինխեմի դեպքը հիշեցում է, որ ընտրակեղծիքների վտանգը գոյություն ունի նույնիսկ աշխարհի ամենակայացած ժողովրդավարություններից մեկում։ Սակայն ուշագրավ է, որ Նիդերլանդներում կասկածների ի հայտ գալուց անմիջապես հետո գործին ներգրավվել են ոստիկանությունն ու դատախազությունը, իսկ ընտրությունների արդյունքները վերանայվել և կազմակերպվել է ամբողջական կրկնաքվեարկություն։ Սա այն դեպքերից է, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար իշխանությունները նախընտրել են դիմել կտրուկ ու վճռական գործողությունների

  25.Հունիս 2026

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Նարենդրա Մոդին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով։

Կողմերը կարևորել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, քաղաքական երկխոսության ակտիվացումը և համագործակցության ընդլայնումը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Զրուցակիցները նաև ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման նպատակով։

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

 ՔՊ-ում տեղի ունեցած նիստում ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ռուբինյանը։ Նշենք, որ մամուլում շրջանառվում էր ԱԺ 3 թեկնածուի անուն՝ Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան և Հայկ Կոնջորյան։ 


25.Հունիսի

Բելգիայում դստեր սպանության մեջ մեղադրվող Գրիգոր Մարգարյանի դատավարությունը կսկսվի նոյեմբերին, այդ մասին ասում են բելգիական լրատվամիջոցները։

Բելգիայի Մուսկրոն քաղաքում 2023 թվականի մարտի 17-ին տեղի ունեցած ողբերգական սպանության գործով դատավարությունը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 16-ին։ Գործը քննվելու է Հենոյի նահանգի երդվյալ ատենակալների դատարանում։

Ըստ բելգիական քննության տվյալների՝ 1969 թվականին ծնված Գրիգոր Մարգարյանը մեղադրվում է իր 29-ամյա դստեր՝ Դանիելա Մարգարյանի սպանության մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել ընտանիքի բնակարանում, իսկ կասկածյալը ձերբակալվել էր դեպքի վայրում։

Բելգիական դատախազությունը գործը որակել է որպես դիտավորյալ սպանություն։ Մեղադրյալը մինչ օրս գտնվում է կալանքի տակ և սպասում է դատավարությանը։

Եթե դատարանը Գրիգոր Մարգարյանին մեղավոր ճանաչի, նրան կարող է սպառնալ 15-ից 30 տարվա ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքների առկայության դեպքում՝ նույնիսկ ցմահ ազատազրկում։ Վերջնական պատժաչափը կախված կլինի դատավարության ընթացքում ներկայացվող ապացույցներից, փորձաքննությունների արդյունքներից և դատարանի գնահատականից։

Դատավարության ընթացքում ակնկալվում է, որ կհստակեցվեն սպանության շարժառիթը, ընտանեկան հարաբերությունների բնույթը և դեպքի ամբողջական հանգամանքները։ 

Հայկական ծաղիկները եվրոպական շուկայի ճանապարհին․ Նիդերլանդներում քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները

26.06.2026/Նիդ.օրագիր

Հայաստանի ծաղկարդյունաբերության համար եվրոպական շուկա մուտք գործելու ուղղությամբ աշխատանքները մտնում են գործնական փուլ։ Վերջին շաբաթներին Նիդերլանդներում կայացած մի շարք հանդիպումներ և քննարկումներ վկայում են, որ հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման շուրջ ձևավորվում է համագործակցության հստակ օրակարգ՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի և ոլորտի միջազգային առաջատար դերակատարների մասնակցությամբ, այդ մասին Նիդերլանդական օրագիրը  տեղեկանում է հայկական ու նիդերլանդական մամուլից ։


Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)  նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպումներին մասնակցել են «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչները, հայկական ծաղկարտադրողներ, ինչպես նաև նիդերլանդական սելեկցիոն, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են հայկական արտադրանքի եվրոպական շուկա մուտքի գործնական մեխանիզմները՝ լիցենզավորված վարդատեսակների մշակումը, «Royal FloraHolland»-ի աճուրդային և ուղղակի վաճառքի համակարգերում ներգրավվելու հնարավորությունները, օդային բեռնափոխադրումների կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից արտահանման խթանման նպատակով իրականացվող աջակցության ծրագրերը։

Համագործակցության օրակարգի կարևոր դրվագներից մեկը դարձավ նաև հունիսի 26-ին Հաագայում անցկացված կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված հայկական ծաղիկների եվրոպական շուկա արտահանման հեռանկարներին։ Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Նիդերլանդների արտաքին գործերի և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական և նիդերլանդական ծաղկարտադրող, լոգիստիկ, բրոկերային ընկերությունների և «Royal FloraHolland»-ի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորման կարևորությունը՝ շեշտադրելով արտահանման գործընթացներում հնարավորինս մեծ թվով հայկական ջերմոցային տնտեսությունների ներգրավման անհրաժեշտությունը։ Միաժամանակ քննարկվել են պետական աջակցության գործող ծրագրերը և դրանց արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ոլորտի մրցունակության բարձրացման նպատակով։

Այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի տեղակալները եղել են նաև «Royal FloraHolland»-ի գլխավոր գրասենյակում և Նիդերլանդների երկու խոշոր ծաղկարտադրող ընկերություններում։ Նրանք տեղում ծանոթացել են աշխարհի խոշորագույն ծաղկային աճուրդի գործունեությանը, ուսումնասիրել վաճառքի կազմակերպման ընթացակարգերը և քննարկել հայկական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները։

Նիդերլանդները համարվում է համաշխարհային ծաղկային առևտրի առանցքային կենտրոններից մեկը, իսկ «Royal FloraHolland»-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղկային աճուրդային հարթակը։ Այդ պատճառով հայկական արտադրողների համար այս համագործակցությունը կարող է դառնալ ոչ միայն եվրոպական շուկա մուտք գործելու, այլև արտադրության որակի բարձրացման, նոր ներդրումների ներգրավման և արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման կարևոր հնարավորություն։

Վերջին հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ կողմերն արդեն անցնում են համագործակցության գործնական փուլին՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կարող է հայկական ծաղկարտադրողներին ապահովել կայուն ներկայությամբ եվրոպական շուկայում։

ԻՍՐԱՅԵԼԸ  ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ 

28.06.2026/նիդ.օրագիր

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Gideon Sa'ar-ի ներկայացրած բանաձևին, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
Քվեարկությունից հետո Սաարը հայտարարել է. «Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,
և ընդգծել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտականություն է»։  Այս լուրը տարածվում է միջազգային մամուլով։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝  Իսրայելի կառավարությունը հաստատել է բանաձևի նախագիծը։
Հաջորդ փուլում այն պետք է ներկայացվի Knesset-ի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության համար։

Եթե Կնեսետը նույնպես ընդունի այն, ապա դա կլինի Հայոց Ցեղասպանության առաջին պաշտոնական պետական ճանաչումը  Իսրայել պետության կողմից։ 

Սա պատմական շրջադարձ կլինի, քանի որ մինչ այժմ Իսրայելի պետությունը, չնայած տարիների ընթացքում տարբեր խորհրդարանական քննարկումներին և առանձին քաղաքական գործիչների հայտարարություններին, պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ դիրքորոշումը երկար ժամանակ պայմանավորված էր հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ արտաքին քաղաքական հաշվարկներով։

Դելֆտի նոր եկեղեցին


Տեսանյութը պատրաստել  և մեկնաբանում է Անահիտ Աղաբեկյանը։

Կյանքին հրաժեշտ է տվել ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

27.06.2026/Նիդ.օրագիր

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ էստրադային երգարվեստի վառ ներկայացուցիչ Ռաիսա Մկրտչյանը։ Նրա մահվամբ հայկական մշակույթը կորցրեց մի արվեստագետի, որի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է սերունդներին և դարձել ազգային երգարվեստի անբաժանելի մասը։

Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Սևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դեռ ուսանողական տարիներից աչքի է ընկել իր բացառիկ ձայնային տվյալներով՝ երգելով երիտասարդական էստրադային նվագախմբերում։

Նա առաջիններից է կատարել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Բալյանի, Մարտին Վարդազարյանի և բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ արժանանալով հանդիսատեսի սիրուն ու մասնագիտական բարձր գնահատականին։

1968 թվականից Ռաիսա Մկրտչյանը դարձել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության ոսկե ֆոնդում՝ որպես ազգային մշակութային արժեք։

Նրա համերգային գործունեությունն ընդգրկել է աշխարհի բազմաթիվ երկրներ ու քաղաքներ, որտեղ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը։ 2006 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը՝ հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Ռաիսա Մկրտչյանի արվեստը կմնա ապրող ժառանգություն՝ սիրված երգերի, անկրկնելի կատարման ոճի և նրա մարդկային ջերմ կերպարի միջոցով։ Նրա ձայնը դեռ երկար կհնչի՝ հիշեցնելով մի ամբողջ դարաշրջանի մասին։

Խորին ցավակցություն ենք հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, արվեստասեր հանրությանը և նրա բազմահազար երկրպագուներին։

Հիշատակը՝ վառ։ 

24 Հունիս

«Այսօր Նիդերլանդներում՝ ինչպես Աֆրիկայում. հազիվ ջաններս տաքացավ»,– մեզ հետ զրույցում նշել է մեր ընթերցող Հակոբ Մուրադյանը՝ մեկնաբանելով օրվա անսովոր շոգ եղանակը։

Իրավմամբ անսովոր շոգ էր Նիդերլանդներում․ ջերմաստիճանը մոտեցավ 40 աստիճանին, այսօր  սպասվում է պատմականորեն ամենատաք գիշերը


Friday, 26 June 2026

Մեթոդաբանության Ունիվերսալությունը. Գաղափարախոսությունից դեպի կենդանի վերլուծություն

 


Մեթոդաբանության Ունիվերսալությունը. Գաղափարախոսությունից դեպի Կենդանի Վերլուծություն

Նաիրա Գասպարյան,  բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ
Նիդերլանդական Օրագրի համար

ԵՐԵՎԱՆ — ՀԲԸՄ (AGBU) կենտրոնում տեղի ունեցավ Վուսթերի պետական համալսարանի (Worcester State University) փոխնախագահ (Associate Provost), պրոֆեսոր Հենրի Թերիոյի (Henry Theriault) ելույթը: Բանախոսի բարձրացրած դրույթների ու դրանց մեթոդաբանական նշանակության շուրջ ներկայացնում ենք մասնագիտական դիտարկումներ։

Ժամանակակից վերլուծական միտքը հաճախ է բախվում մի խնդրի, երբ որոշումները կայացվում են «իրականության փոխարեն հիմնված կամայական որոշումների (fiat) և գաղափարախոսության (ideology) վրա»: Սա քննադատական մոտեցում է, որը ցույց է տալիս, թե ինչպես է այս կամ այն քաղաքականությունը, կրթական ռեֆորմը կամ միջազգային հարաբերությունների մոդելը կտրվում կյանքից, դառնում անիրատեսական և փորձում իրականությունը «խցկել» կամայական կանոնների ու գաղափարական կաղապարների մեջ։

Այս ամենին հակակշիռ է դառնում կենդանի, երկկողմանի վերլուծության մեթոդը:

Ունիվերսալ տեսությունների ուժը

Զեկուցողի կողմից բերված բոլոր դրույթները ունեն մի կարևոր առանձնահատկություն. դրանք կարող են դիտարկվել երկու հակառակ կողմերից հավասարապես: Նման մոտեցումը ոչ միայն օգտակար է, այլև խիստ առարկայական, ինչը մենք հաճախ հակված ենք թերագնահատելու կամ չհասկանալու:

• Տեսությունը որպես գործիք: Ունիվերսալ տեսությունների հիմնական առավելությունն այն է, որ դրանք կարելի է դիտարկել կենդանի վերլուծությունների հիմքում և կիրառել որպես աշխատանքային մեթոդ:

• Ոչ թե հորինել, այլ կիրառել: Նոր մեթոդներ հորինելու անպայման անհրաժեշտություն չկա: Լրջագույն արդյունքների կարելի է հասնել՝ արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր մոտեցումներն ու դրույթները ճիշտ համադրելով և որպես մեթոդաբանություն օգտագործելով:

Կիրառելիության ոլորտները. քաղաքագիտությունից մինչև ներանձնային կոնֆլիկտներ

Այս մեթոդաբանությունը սահմանափակված չէ միայն քաղաքագիտությամբ: Այն կենսական է ցանկացած հարցում, որտեղ առկա է բախում կամ երկվություն.

1. Ընտանիքում: Տարբեր հայացքների և իրավիճակների երկկողմանի ու առարկայական դիտարկումը հարթում է տնային կոնֆլիկտները:

2. Ինքդ քեզ հետ (Ներանձնային մակարդակ): Սա հատկապես կարևոր է, երբ մարդու ներսում պայքարում են բանականն (rational) ու հուզականը (emotional): Մեթոդի կիրառումն օգնում է հավասարակշռել այս երկու բևեռները:

Դիվանագիտական լուծման երեք ոսկե կանոնները

Հարցերի հաջող և դիվանագիտական լուծման համար պատրաստի կաղապարների փոխարեն անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ երեք սկզբունքներով.

• Մեթոդ: Ճիշտ գործիքակազմի և վերլուծական մոտեցման ընտրություն:

• Տարածություն: Իրավիճակին անհրաժեշտ դիրքից ու հեռավորությունից նայելու ունակություն:

• Ժամանակ (Timing): Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին լինելու արվեստը:

Այսպիսով, հրաժարվելով իրականությունը կաղապարող կամայական որոշումներից և յուրացնելով ունիվերսալ տեսությունների երկկողմանի վերլուծության մեթոդը՝ կարելի է արդյունավետ լուծումներ գտնել ինչպես գլոբալ քաղաքականության մեջ, այնպես էլ անձնական կյանքում:

UNIVERSALITY OF METHODOLOGY: FROM IDEOLOGY TO LIVING ANALYSIS

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU 
For the Netherland Journal (Niderlandakan Oragir)

YEREVAN — The AGBU Center recently hosted a speech by Dr. Henry Theriault, Associate Provost and Professor at Worcester State University. Below, we present professional observations regarding the propositions brought forward by the speaker and their methodological significance.

Modern analytical thought frequently encounters a fundamental issue where decisions are made based on "fiat and ideology rather than realism." This is a critical perspective highlighting how a given policy, educational reform, or model of international relations becomes detached from reality, turns unrealistic, and attempts to force reality into arbitrary rules and ideological dogmas.

The counterweight to this approach is the method of living, two-sided analysis.

The Power of Universal Theories

All the propositions brought forward by the speaker possess an important characteristic: they can be viewed from two opposing sides equally. Such an approach is not only useful but also strictly objective - a quality we often tend to underestimate or misunderstand.

• Theory as a tool: The primary advantage of universal theories is that they can be placed at the core of living analysis and applied as a working method.

• To apply, not to invent: There is no absolute necessity to invent new methods. Profound results can be achieved by properly combining existing approaches and propositions and using them as a methodology.

Spheres of Application: From Political Science to Intrapersonal Conflicts

This methodology is not limited solely to political science. It is vital in any matter where conflict or duality exists:

1. In the family: The two-sided and objective consideration of differing views and situations smooths out domestic conflicts.

2. With oneself (Intrapersonal level): This is especially crucial when the rational and the emotional contend within an individual. Applying this method helps to balance these two poles.

The Three Golden Rules of Diplomatic Solutions

For the successful and diplomatic 




«Նիդերլանդական Օրագիրը» դիտարկում և լուսաբանում է նաև բելգիահայ համայնքի կյանքը



23.06.2026 | 17:28

Նիդերլանդները, որպես եվրոպական սփյուռքի կարևոր կենտրոններից մեկը, հյուրընկալում է ոչ միայն հոլանդահայ համայնքը, այլև սերտ կապեր է պահպանում հարևան Բելգիայի հայկական համայնքի հետ: Այս կապերի ամրապնդման և լուսաբանման գործում առանցքային դեր է խաղում «Նիդերլանդական Օրագիր» անկախ ինտերնետային թերթը, որը լուսաբանում է ոչ միայն հոլանդահայ համայնքի կյանքը, այլև ակտիվորեն հետևում է հարևան Բելգիայի հայկական սփյուռքի իրադարձություններին՝ նպաստելով եվրոպական հայկական համայնքների միջև կապերի ամրապնդմանը և տեղեկատվության փոխանակմանը: «Նիդերլանդական Օրագրի» ֆեյսբուքյան էջը, որին վաղուց եմ հետևում հիմնադրվել է 2012 թվականին, որպես անկախ լրատվամիջոց, իսկ կայքը, որի արխիվներն առկա են, գործում է 2008 թվականից: Թերթը, որը գործում է առանց արտաքին ֆինանսավորման և հրապարակում է բազմալեզու նյութեր (հայերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն), ոչ միայն հետևում է տեղական իրադարձություններին, այլև նպաստում է սփյուռքի համախմբմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակությանը և մշակութային կապերի ամրապնդմանը: Օրինակ, վերջերս թերթը մանրամասն ներկայացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ստեղծված «Made in Armenia» արտադրանք վաճառող խանութների և գործարար կետերի ամբողջական ցանկը: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Embassy of Armenia to Belgium / Mission of Armenia to the EU-ի կողմից՝ հայկական արտադրողների աջակցության և արտադրանքի տարածման նպատակով: Ի դեպ սա լավ օրինակ է, երբ թերթը համագործակցում է Բելգիայում Հայաստանի դեսպանության հետ, որի առաքելությունը ստանձնել է Նիդերլանդներում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Բալայանը: Նիդ. օրագիրը զետեղեց նաև Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառի մասին նյութը, որը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից: Բրյուգմանի հրապարակը ստացավ հայկական շունչ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային երաժշտությունն ու պարարվեստը, ավանդույթները։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ եվրոպական սպառողներին ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ: Մասնակիցների թվում էին բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպը» և այլ կառույցներ: Տոնավաճառի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ռոմեն Դը Ռոզմը և փոխքաղաքապետ Ժյուլի դե Գրոտը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ և Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ և հյուրեր հարակից երկրներից: Դեսպան Բալայանը նշել է. «Բրյուսելում հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է»:

«Նիդերլանդական Օրագրը» նաև լուսաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Բրյուսել (մայիսի 26, 2026): Այցի ընթացքում ունկնդիրները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերին և դեսպան Տիգրան Բալայանին՝ քննարկելով հայ-բելգիական հարաբերությունները, ԵՄ գործընկերությունը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Բելգiահայ համայնքի կյանքի լուսաբանումը «Նիդերլանդական Օրագրի» գործունեության կարևոր մասն է կազմում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համայնքային համագործակցությանը և ընդհանուր հայկական շահերին: Օրինակ, 2020 թվականին թերթը մանրամասն անդրադարձել է Բրյուսելում կազմակերպված խաղաղության հավաքին ու բողոքի ցույցին Եվրախորհրդի շենքի մոտակայքում, որտեղ մոտ 1500 բելգիահայեր, տեղական իշխանավորներ և մտավորականներ միավորվել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտելու և խաղաղության կոչ անելու համար: Այս միջոցառման ավարտին սպիտակ աղավնիներ են օդ նետվել որպես խաղաղության խորհրդանիշ: Նմանապես, 44-օրյա պատերազմի օրերին թերթը լուսաբանել է նիդերլանդահայ և բելգիահայ 180 գործարարների համատեղ հանգանակությունները, որոնք ուղղվել են Արցախի աջակցությանը և հայկական հիմնադրամներին՝ ցույց տալով սփյուռքի միասնականությունը դժվարին ժամանակներում: Թերթի լուսաբանումները չեն սահմանափակվում միայն քաղաքական կամ բարեգործական իրադարձություններով: Օրինակ, Բելգիայից Լիանա Բալյանը հաճախ է հանդես գալիս իրավաբանական պարզաբանումներով: Նիդ. օրագիրը հաճախ անդրադառնում է բելգիահայ մշակութային գործիչներին և արվեստագետներին: Օրինակ, հոդվածներ են հրապարակվել բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանի (KeyOh) գործունեության մասին, նրա երաժշտական հաջողությունների և «Glam Mom Magazine»-ի հետ համագործակցության վերաբերյալ: Նման նյութերը ոչ միայն ներկայացնում են անհատական ձեռքբերումները, այլև խթանում են միջհամայնքային կապերը: Ավելին, թերթը անդրադարձել է Բելգիայում գտնվող մշակույթային խմբերին, ինչպիսին ներկայումս գործող «Բոհեմ» ակումբն է: Հատուկ ուշադրության է արժանի թերթի անդրադարձը Կարինե Մելիքսեթյանին՝ հայտնի հայուհուն, ում գործունեությունը ներկայացված է «Էբոնոսե ուղին» հոդվածում: Կարինե Մելիքսեթյանը, որպես սփյուռքի ակտիվ գործիչ, ստացել է թագավորական մրցանակներ հասարակության մեջ իր անշահախնդիր ներդրման համար: Թերթը հարցազրույց է անցկացրել նրա հետ՝ մանրամասն ներկայացնելով նրա ձեռքբերումները և ներդրումը հայկական մշակույթի պահպանման գործում: Այս հոդվածը ոչ միայն ընդգծում է անհատի դերը, այլև ցույց է տալիս թերթի հանձնառությունը սփյուռքի կին գործիչների ձայնը լսելի դարձնելու գործում:

Նիդ.օրագրում տեղ են գտել Բելգիայի Լուվեն Լա Նյովի կաթոլիկ համալսարանի (Université catholique de Louvain) Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանի հետաքրքիր հոդվածները: «Նիդերլանդական Օրագրի» գործունեությունը չի սահմանափակվում միայն Բելգիայով կամ Նիդերլանդներով: Թերթը լուսաբանում է նաև այլ համայնքների կյանքը, ներառյալ եվրոպական սփյուռքի այլ մասերը, Հայաստանը, տարածաշրջանը և նույնիսկ միջազգային վառ իրադարձությունները:

Օրինակ, վերջերս հրապարակվել են հոդվածներ Իրանի շուրջ հակամարտության մասին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ինչպես նաև Նիդերլանդների հայկական համայնքի առաջամարտիկներին` Ինգա Դրոստին և Նիկոլայ Ռոմաշուկին պետական բարձր պարգևի արժանացնելու մասին: Այսպիսով, թերթը դառնում է կամուրջ եվրոպական հայկական համայնքների միջև, խթանելով միասնություն և մշակութային պահպանում: Որպես ամփոփում, «Նիդերլանդական Օրագիրը» ոչ միայն տեղեկատվական աղբյուր է, այլև սփյուռքի մշակութային և հասարակական կյանքի խթանիչ: Նրա լուսաբանումները բելգիահայ համայնքի կյանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ համայնքների, նպաստում են հայկական ինքնության պահպանմանը և եվրոպական ինտեգրմանը: Թվարկված օրինակները չնչին են: Թերթի կայքում (www.nidoragir.com) կարող եք գտնել ավելի շատ նյութեր, որոնք արտացոլում են սփյուռքի դինամիկ կյանքը:

Սյուզան ՔԱՆԱՆՅԱՆ
Բրյուսել
Երդվյալ թարգմանիչ,
Բելգիահայ կոմիտեի նախկին ընտրված անդամ,
«ՆՈՒՌ» եռալեզու ամսագրի գլխավոր խմբագիր
--------------------
«ԻՐԱՏԵՍ»
Հասարակական-քաղաքական թերթ
23.06.2026 | 17:28
https://www.irates.am/hyO/1782221516
Նիդ.օրագրի կողմից-Շնորհակալություն տիկին Սյուզան ՔԱՆԱՆՅԱՆԻՆ, ԻՐԱՏԵՍՈՒՄ հրապարակված հետաքրքիր վերլուծության համար

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԽԱՆՈՒԹՈՒՄ

 

28.06.2026/Նիդ. օրագիր

De Bijenkorf Նիդերլանդների ամենահայտնի և հեղինակավոր հանրախանութների ցանցն է։ Այն հիմնադրվել է 1870 թվականին և համարվում է երկրի պրեմիում դասի առևտրի խորհրդանիշը։ Այստեղ ներկայացված են աշխարհի առաջատար նորաձևության, կոսմետիկայի, աքսեսուարների և տնային դիզայնի բրենդները, ինչպիսիք են Gucci, Prada, Louis Vuitton, Dior, Moncler և շատ ուրիշներ։ de Bijenkorf-ում ներկայացվելը նշանակում է, որ արտադրանքը համապատասխանում է որակի և հեղինակության բարձր չափանիշներին։

Moncler իտալական շքեղ նորաձևության բրենդ է, որը հիմնադրվել է 1952 թվականին։ Աշխարհում այն առավել հայտնի է իր բարձրորակ փետրե բաճկոններով, վերնահագուստով և ձմեռային հագուստով։ Moncler-ի արտադրանքը հայտնի է բարձրակարգ նյութերով, նորարարական տեխնոլոգիաներով և նրբաճաշակ դիզայնով, ինչի շնորհիվ համարվում է շքեղության և որակի խորհրդանիշ։

Եթե Moncler-ի որոշ արտադրատեսակներ պատրաստվում են Հայաստանում եվրոպական հումքով, ապա դա վկայում է, որ հայկական արտադրական կարողություններն ու մասնագետների վարպետությունը համապատասխանում են միջազգային ամենաբարձր պահանջներին։ Սա կարևոր ձեռքբերում է Հայաստանի թեթև արդյունաբերության համար և հպարտության առիթ՝ տեսնելու, որ հայկական աշխատանքը ներկայացված է աշխարհի ամենահեղինակավոր վաճառքի հարթակներից մեկում։ 🇦🇲✨

 Իսկ այս կարճ տեսանյութը պատրաստել է ninashandworkboutique-ի տնօրեն Նարինե Բարսեղյանը( Narin-a B-yan ) ով գրել է.

«Երեկ գտնվում էի Bijenkorf-ում։ Հանդիպում ունեի, որի մասին դեռ կպատմեմ ավելի ուշ։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ մի հետաքրքիր բացահայտում ներկայացնել…»

Հիշեցնենք, որ Nina's Handwork Boutique-ն իր գործունեությամբ ներկայացնում և իրացնում է հայկական ձեռագործ արտադրանքը՝ նպաստելով հայ վարպետների աշխատանքի ճանաչելիությանը թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։



Tuesday, 23 June 2026

Խաղաղության պատգամով ավարտվեց Նայմեխենի ՎԱՆ դպրոցի 26-րդ ուսումնական տարին

 


ՆԱՅՄԵԽԵՆ, Նիդերլանդներ (ՆԻԴ.ՕՐԱԳԻՐ) - Հունիսի 21-ին Նայմեխեն քաղաքի հայկական մեկօրյա ՎԱՆ դպրոցը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 2025-2026 ուսումնական տարին՝ նշանավորելով դպրոցի գործունեության արդեն 26-րդ տարին։ Տոնական միջոցառումը, որը կրում էր «Խաղաղություն» խորագիրը, համախմբել էր աշակերտներին, ծնողներին, տատիկ-պապիկներին, բարեկամներին և հայկական համայնքի ներկայացուցիչներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով մայրենի լեզվի, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը Սփյուռքում։

Միջոցառման ընթացքում դպրոցի սաները ներկայացրին հուզիչ ու բազմաբովանդակ գեղարվեստական ծրագիր՝ հայկական երգերով, ասմունքով, բեմադրություններով և հայերեն գեղեցիկ ելույթներով։ Հատկանշական էր, որ ցերեկույթը սկսվեց և ավարտվեց հայերենով ու հայկական շնչով, ինչը հանդիսատեսի համար դարձավ ազգային արժեքներին նվիրվածության և հայեցի դաստիարակության լավագույն վկայությունը։

«Խաղաղություն» թեման պատահական չէր ընտրված։ Երեխաների ելույթներում հնչում էին խաղաղ համակեցության, սիրո, փոխըմբռնման և մարդկային համերաշխության կոչեր։ Փոքրիկների անկեղծ խոսքերն ու կատարումները ներկաներին փոխանցում էին հույս և հավատ, որ նոր սերունդը կկարողանա պահպանել ոչ միայն իր ազգային ինքնությունը, այլև կդառնա խաղաղության ու բարության կրող աշխարհում։

ՎԱՆ դպրոցի գործունեության կարևոր առաքելությունը շարունակում է մնալ Սփյուռքում հայ երեխաներին մայրենի լեզվի, պատմության և մշակույթի փոխանցումը։ Այս տարվա ավարտական հանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ առաքելությունն իրականացվում է սիրով, նվիրումով և հետևողական աշխատանքով։ Դպրոցի մեծ ընտանիքը սիրով ու հպարտությամբ սպասում է նոր սաներին, ովքեր կսովորեն հայերեն, կճանաչեն իրենց արմատները և ձեռք բերած գիտելիքները կփոխանցեն հաջորդ սերունդներին։

Հատուկ շնորհակալության խոսքեր հնչեցին դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին և կրթական գործին նվիրված կամավոր ուսուցիչներին՝ Աննա Մկրտչյանին, Լիլիթ Օհանյանին, Սոնա Խաչատրյանին և Թամարա Ստեփանյանին։ Նրանց անխոնջ աշխատանքի, հոգատարության և նվիրումի շնորհիվ էր հնարավոր դարձել կազմակերպել այս հաջողված ու հիշարժան միջոցառումը։

Օրվա ընթացքում ծափահարություններն ու գնահատանքի խոսքերը ուղղված էին ոչ միայն բեմում հանդես եկող երեխաներին, այլև դահլիճում ներկա ծնողներին, տատիկ-պապիկներին և համայնքի անդամներին, որոնք տարիներ շարունակ աջակցում են դպրոցի գործունեությանը։

Արժանին պետք է մատուցել ՎԱՆ դպրոցի հիմնադիր տնօրեն Սվետա Աբրահամյանին, ինչպես նաև նրա դուստրերին՝ Գայանե և Կարմեն Աբրահամյաններին` որոնց տեսլականը, նվիրվածությունն ու երկարամյա աշխատանքը հիմք են դարձել դպրոցի կայացման և շարունակական զարգացման համար։

26 տարի շարունակ ՎԱՆ դպրոցը եղել և մնում է հայկական կրթության, լեզվի ու մշակույթի պահպանման կարևոր օջախ Նիդերլանդներում։ Այս տարվա ավարտական հանդեսը ևս մեկ անգամ հաստատեց, որ Սփյուռքում հայապահպանության գործը կենդանի է, երբ այն իրականացվում է միասնականության, նվիրումի և սիրո մթնոլորտում։

Թող խաղաղության պատգամը, որը հնչեց Նայմեխենի ՎԱՆ դպրոցի բեմից, ուղեկցի երեխաներին իրենց կյանքի ճանապարհին, իսկ մայրենի լեզվի հանդեպ սերն ու հավատարմությունը դառնան նրանց ամենամեծ ժառանգությունը։




Սոֆիայի սրտում կբացվի «Հայաստան ճեմուղին»

23.06.2026/Նիդ.օրագիր

ՍՈՖԻԱ: Հայ-բուլղարական բարեկամության պատմության մեջ արձանագրվել է հերթական նշանակալի իրադարձությունը. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Պեյո Յավորով թաղամասում պաշտոնապես անվանակոչվել է «Հայաստան ճեմուղի»-ն (Aleya „Armenia“ / Алея „Армения“):

Որոշումը 2026 թվականի հունվարի 15-ին միաձայն ընդունել է Սոֆիայի քաղաքային խորհուրդը՝ 54-րդ նիստի ընթացքում։ Նախաձեռնության հեղինակն էր Սրեդեց շրջանի ղեկավար Տրայչո Տրայկովը՝ մի խումբ քաղաքային խորհրդարանականների աջակցությամբ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվել է 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

Նորանվանակոչված ճեմուղին գտնվում է Յավորով թաղամասի «Երրորդ արտաքաղաքային մաս» կոչվող տարածքում։ Մինչ այդ այն հանրային տարածք էր և չուներ պաշտոնական անվանում։

Բուլղարական կողմի ներկայացրած հիմնավորումներում ընդգծվում է հայ և բուլղար ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Սոֆիայի և ընդհանրապես Բուլղարիայի հասարակական կյանքում հայկական համայնքի կարևոր ներդրումը։

Փաստաթղթերում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սոֆիայի հայկական համայնքի գործունեությանը՝ կրթության, գիտության, մշակույթի և առևտրի ոլորտներում ունեցած նշանակալի մասնակցությանը։ Նշվել է նաև Բուլղարիայի հետևողական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Որոշման խորհրդանշական կողմերից մեկն էլ կապված է բուլղար մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հետ, որի անունն է կրում թաղամասը։ Յավորովը հայտնի է իր «Արմենցիներ» («Арменци») բանաստեղծությամբ, որտեղ արտահայտել է իր խոր համակրանքը հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի նկատմամբ։

Հայաստանի դեսպանությունն այս քայլը ողջունել է և հայտարարություն տարածել ֆեյսբուքյան պաշտոնական էջում.

«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք ձեզ հայտնել մի առանձնահատուկ և հաճելի լուր։ Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։ Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է»։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նախաձեռնությունն իրականացնելու համար՝ ընդգծելով, որ այն դարձել է հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ։

«Հայաստան ճեմուղի»-ի անվանակոչումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Բուլղարիայի հայ համայնքի, այլև ամբողջ սփյուռքի համար։ Այն փաստում է, որ տասնամյակների ընթացքում համայնքային հետևողական աշխատանքը կարող է հանգեցնել հայկական ներկայության տեսանելի և մշտական ամրագրմանը հանրային տարածքներում։

Հատկանշական է, որ Երևանում արդեն գոյություն ունի «Սոֆիա» փողոցը, իսկ այժմ Սոֆիայի քարտեզի վրա նույնպես պաշտոնապես հայտնվել է «Հայաստան» անունը։ Այս փոխադարձ ճանաչումը խորհրդանշում է երկու ժողովուրդների միջև առկա պատմական կապերի շարունակականությունը և ապագայի համագործակցության հեռանկարները։

Սպասվում է, որ մոտ ապագայում կկազմակերպվի «Հայաստան ճեմուղի»-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի առաջիկայում։




ԹԵՄԱՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ Է

23.06.2026/Նիդ.օրագիր
Հայկական մամուլում և եվրոպական լրատվամիջոցներում այս լուրը ներկայացվում է որպես ոչ միայն խորհրդանշական նվեր, այլև Հայաստանի արտահանման նոր ուղղությունների փորձարկման և ԵՄ–Հայաստան տնտեսական համագործակցության խորացման մաս։
Ի՞նչ է գրել եվրոպական մամուլը
Անգլիական հեղինակավոր Financial Times-ը գրում է, որ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա՝ որպես պատասխան Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումներին։ Ըստ թերթի, հայկական մրգերը, բանջարեղենը, գինին, կոնյակը և այլ ապրանքներ այն ոլորտներից են, որոնց համար Բրյուսելը փորձում է նոր շուկաներ բացել։
Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հայաստանին արդեն փոխանցվել է 34 միլիոն եվրոյի առաջին աջակցությունը՝ ռուսական սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին օգնելու համար։ Հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել հայկական արտադրողների մուտքը եվրոպական շուկաներ և խթանել բիզնես կապերը։
Ծիրանի թեման ինչպե՞ս է մեկնաբանվում
Մարթա Կոսի հրապարակումը, որտեղ նա հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ, մամուլում դիտարկվում է որպես.
1.Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման խորհրդանիշ,
2.ԵՄ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի փորձնական քայլ,
3.Ռուսաստանի շուկայից կախվածության նվազեցման քաղաքականության մաս,
առաջիկա «Կապակցվածության օրակարգ» (Connectivity Agenda) նախաձեռնության նախանշան։
Հայկական լրատվամիջոցները հիմնականում ընդգծում են, որ.
ԵՄ-ն արագ արձագանքեց Ռուսաստանի սահմանափակումներին։
Ծիրանի արտահանումը կարող է դառնալ հայկական գյուղատնտեսական արտադրանքի եվրոպական շուկա մուտք գործելու նախադեպ։
Հուլիսի 5-ին Marta Kos-ի այցը Հայաստան կարող է բերել նոր տնտեսական և առևտրային պայմանավորվածությունների։
Սակայն մամուլում կան նաև զգուշավոր գնահատականներ
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ «խորհրդանշական խմբաքանակը» դեռևս չի նշանակում լայնածավալ արտահանում։ Եվրոպական շուկա կայուն մուտքի համար անհրաժեշտ են.
լոգիստիկ նոր երթուղիներ, ԵՄ սանիտարական և ֆիտոսանիտարական չափանիշների լիարժեք համապատասխանություն, մրցունակ գներ,
կայուն մատակարարման ծավալներ։
Այսինքն՝ մամուլի ընդհանուր գնահատմամբ, ծիրանի այս առաջին խմբաքանակը տնտեսական ծավալներով մեծ չէ, բայց քաղաքական և տնտեսական խորհրդանիշի տեսանկյունից կարևոր քայլ է ԵՄ–Հայաստան հարաբերությունների զարգացման և հայկական արտահանման նոր շուկաներ բացելու գործընթացում։

Monday, 22 June 2026

ԱՎԱՆԴԱԿԱՆԻ և ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՆԹԵԶԸ. ԻՆՉՊԵՍ Է ԴԻԶԱՅՆԵՐ ՀԱՍՄԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՏԱԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԴԵՐԻՆ

Նաիրա Գասպարյան,  բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ

Նիդերլանդական Օրագրի համար

Ժամանակակից հայկական նորաձևության և դիզայնի ոլորտում իր ուրույն ու ներշնչող ձեռագրով շարունակում է առանձնանալ արվեստագետ և դիզայներ Հասմիկ Սողոմոնյանը: Նրա ստեղծագործությունները վաղուց արդեն դուրս են եկել սովորական ցուցադրությունների սահմաններից՝ դառնալով յուրատեսակ մշակութային հայտարարություն: Արվեստասերների և ոլորտի մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնված դիզայների աշխատանքներում կատարյալ ներդաշնակությամբ միախառնվում են հայկական հարուստ ժառանգությունն ու արդի աշխարհի գլոբալ տենդենցները՝ ստեղծելով նոր գեղագիտական արժեքներ:

Հասմիկ Սողոմոնյանի ստեղծագործական փիլիսոփայության հիմքում սեփական արմատներին հավատարիմ մնալու և դրանք համաշխարհային տեսողական լեզվով ներկայացնելու ձգտումն է: Նա համարձակորեն փորձարկում է ձևերի, գույների և կտորների հետ՝ ներշնչվելով հայկական բնաշխարհից, միջնադարյան մանրանկարչությունից ու ճարտարապետական նախշերից: Այս մոտեցումը նրան թույլ է տալիս էթնիկ տարրերին հաղորդել թարմ ու շնչող էներգիա՝ հանրությանը ապացուցելով, որ ազգայինը կարող է լինել չափազանց նորաձև, ակտուալ և մրցունակ ցանկացած հարթակում:

Լինելով ոչ միայն հագուստի կամ աքսեսուարների ստեղծող, այլև յուրօրինակ մշակութային դեսպան՝ դիզայներն իր գործունեությամբ կոտրում է կարծրատիպերն ու ոգեշնչում սերունդների: Նրա անսպառ երևակայությունը, նուրբ ճաշակն ու աշխատասիրությունը լավագույն օրինակն են այն բանի, թե ինչպես է իսկական տաղանդը ձևավորում միտումներ, լուսավորում միջավայրը և գտնում իր անսխալ ճանապարհը դեպի մարդկանց սրտերը:

Հասմիկ Սողոմոնյանի արվեստն այս օրերին ապրում է իր ամենաակտիվ ու տեսանելի փուլերից մեկը. հենց այս երկու օրերին ընթացող նրա ցուցահանդեսը դարձել է մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը։ Այս էքսպոզիցիան պարզապես աշխատանքների ցուցադրություն չէ, այլ կենդանի, շնչող մի տարածք, որտեղ այցելուները հնարավորություն ունեն անմիջականորեն հաղորդակից դառնալու հեղինակի նորագույն ստեղծագործական փնտրտուքներին, էթնիկ կոդերի ժամանակակից մեկնաբանություններին և դիզայներական բացառիկ լուծումներին, որոնք հասցրել են մեծ արձագանք գտնել արվեստասերների շրջանում։

Հասմիկ Սողոմոնյանի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է հնչեղ ցուցահանդեսներով: Նրա «երեկվա» հաջողված նախագծերն ու անհատական ցուցադրությունները հիմք դրեցին մի ձեռագրի, որն այսօր արդեն հասուն ու կայացած է ներկայանում հանրությանը: Դիզայների «այսօրվա» ցուցահանդեսները դարձել են սպասված իրադարձություն մշակութային կյանքում. դրանք պարզապես հավաքածուների ներկայացում չեն, այլ ինտերակտիվ արվեստի տարածքներ, որտեղ յուրաքանչյուր այցելու հաղորդակից է դառնում ազգային արմատների ու ժամանակակից կոնցեպտուալ դիզայնի բացառիկ երկխոսությանը:

Սակայն սեփական հավաքածուների հանրայնացմանը զուգահեռ՝ Հասմիկ Սողոմոնյանը հավասարապես մեծ էներգիա է ներդնում իր մանկավարժական գործունեության մեջ։ Լինելով տաղանդավոր ու նվիրված մենթոր՝ նա կրթում և ուղղորդում է ստեղծագործող նոր սերնդին։ Նրա կրթական մեթոդաբանության հիմքում ոչ միայն դիզայնի տեխնիկական հմտություններ ու ճաշակ փոխանցելն է, այլև ուսանողների մեջ սեփական մշակութային ինքնության հանդեպ հարգանք և համարձակ, անկաշկանդ մտածողություն սերմանելը։ Այսպիսով, Հասմիկն իր գործունեությամբ կապող օղակ է դառնում ավանդական արվեստի, այսօրվա թրենդների և հայկական դիզայնի ապագայի միջև։

Հասմիկ Սողոմոնյանի մանկավարժական առաքելությունը սերտորեն շաղկապված է Դիլիջանի մշակութային վերածննդի և տեղական կրթական ծրագրերի հետ, ինչը լավագույնս արտահայտվում է «MADE» կիրառական արվեստի կենտրոնում և Դիլիջանի կենտրոնական դպրոցում («Այբ» կրթական հանգույց) նրա գործունեությամբ: «MADE» հարթակում նա հանդես է գալիս որպես տաղանդավոր մենթոր՝ տեղի վարպետներին ու կանանց փոխանցելով ձեռագործության, դիզայն-մտածողության և թափոնների երկրորդային մշակման ժամանակակից հմտություններ: Միևնույն ժամանակ, կիրառելով «Այբ»-ի նախագծային ուսուցման առաջադեմ մեթոդաբանությունը, նա աշակերտների շրջանում ձևավորում է գեղագիտական բարձր ճաշակ և անձամբ համադրում ու կազմակերպում նրանց ստեղծագործական աշխատանքների հնչեղ ցուցահանդեսները: Այսպիսով, Հասմիկի գործունեությունը դառնում է կենդանի կապող օղակ ավանդական արհեստների, նորարարական կրթական ծրագրերի և ժամանակակից դիզայնի միջև:

Հասմիկի հետ զրույցը տարավ բացահայտումների՝ արվեստ, որտեղ արմատները առանցքային դեր ունեն և դրանդ պետք է համադրել որոշակի հանրային նշանակություն ունեցող ծրագրերի հետ․

Ի՞նչ է «Այբ Pro»-ն և նախագծային ուսուցումը «Այբ Pro»-ն նախագծային ուսուցման (PBL - Project-Based Learning) ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս սովորողներին գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել ոչ թե պարզապես դասագրքերից, այլ իրական, շոշափելի և հանրային նշանակություն ունեցող նախագծեր ստեղծելով։ Սա ճանապարհ է՝ տեսական գաղափարները գործնական արդյունքի վերածելու համար։ Մեր նախագիծը և նպատակը Այսօր մենք հպարտությամբ ներկայացնում ենք մեր աշխատանքը, որը կրում է «Արցախ․ Արմատներ՝ սահմաններից այն կողմ» խորագիրը:

****

THE SYNTHESIS OF TRADITION AND MODERNITY: HOW DESIGNER HASMIK SOGHOMONYAN BREATHES NEW LIFE INTO ARMENIAN CULTURAL CODES

Naira Gasparyan, PhD, Associate Professor, YSU

For the Diary of the Netherlands/ NidOragir

In the realm of contemporary Armenian fashion and design, artist and designer Hasmik Soghomonyan continues to stand out with her unique and inspiring creative signature. Her creations have long transitioned beyond the boundaries of ordinary runway shows, evolving into a distinct cultural statement. Capturing the attention of art lovers and industry experts alike, her work seamlessly blends rich Armenian heritage with global contemporary trends, shaping entirely new aesthetic values.

At the core of Hasmik Soghomonyan’s creative philosophy lies a deep-rooted commitment to remaining true to her heritage while presenting it through a universal visual language. She boldly experiments with forms, colors, and textiles, drawing inspiration from the Armenian landscape, medieval miniatures, and architectural motifs. This approach allows her to infuse ethnic elements with a fresh, vibrant energy, proving to the public that national identity can be exceptionally fashionable, relevant, and competitive on any global platform.

As more than just a creator of garments and accessories, the designer acts as a unique cultural ambassador, breaking stereotypes and inspiring generations through her work. Her boundless imagination, refined taste, and dedication serve as a prime example of how genuine talent sets trends, illuminates its environment, and finds an unerring path into people's hearts.

Hasmik Soghomonyan’s creative biography is richly adorned with resonant exhibitions. Her successful projects and solo shows of "yesterday" laid the foundation for a signature style that stands mature and well-established before the public today. The designer’s current exhibitions have become highly anticipated events in cultural life; they are not merely showcases of collections, but interactive art spaces where every visitor becomes a participant in an exceptional dialogue between national roots and contemporary conceptual design.

Hasmik Soghomonyan’s art is currently experiencing one of its most active and visible chapters; her ongoing two-day exhibition has become a major highlight of the cultural calendar. This exposition is far more than a static display of works; it is a living, breathing space where visitors can directly engage with the author’s latest creative explorations, modern interpretations of ethnic codes, and exceptional design solutions that have already resonated deeply with art enthusiasts.

Yet, alongside showcasing her collections to the public, Hasmik Soghomonyan invests equal passion and energy into her educational endeavors. As a talented and dedicated mentor, she educates and guides the next generation of creatives. Her pedagogical methodology focuses not only on imparting technical design skills and taste, but also on instilling a profound respect for cultural identity alongside a bold, unconstrained mindset within her students. In doing so, Hasmik serves as a vital bridge connecting traditional art, today's trends, and the bright future of Armenian design.

Hasmik Soghomonyan’s pedagogical mission is closely intertwined with the cultural renaissance of Dilijan and its local educational programs, as best exemplified by her impactful work at the “MADE” Handicraft Center and the Dilijan Central School (an “Ayb” educational hub). Within the “MADE” platform, she serves as a talented mentor, imparting modern skills in craftsmanship, design thinking, and the upcycling of secondary materials to local artisans and women. Simultaneously, by applying “Ayb’s” advanced project-based learning methodology, she fosters a refined aesthetic taste among her students, while personally curating and organizing resonant exhibitions of their creative works. In this way, Hasmik’s endeavors serve as a living bridge connecting traditional crafts, innovative educational curricula, and contemporary design.

A conversation with Hasmik led to deep revelations—unveiling an art form where roots play a pivotal role, one that must be intertwined with programs of profound public significance.

What is “Ayb Pro” and Project-Based Learning? “Ayb Pro” is a Project-Based Learning (PBL) framework that enables learners to acquire knowledge and skills not merely from textbooks, but by creating real, tangible, and socially impactful projects. It is a pathway for transforming theoretical concepts into practical outcomes. Our Project and Purpose։ Today, we proudly present our work, titled “Artsakh: Roots Beyond Borders.”







Sunday, 21 June 2026

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԷԴՎԻՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 Հայկական ազգանունով արհմիութենական առաջնորդը գլխավորում է Նիդերլանդների խոշորագույն գործադուլներից մեկը

21.06.2026/Նիդ.օրագիր/Hay Azian Նիդերլանդներում վերջին շաբաթներին հասարակական և տնտեսական կյանքի կարևորագույն թեմաներից մեկը կաթնամթերքի արդյունաբերության լայնածավալ գործադուլներն են։ Երկրի տարբեր քաղաքներում՝ Բորկուլոյում, Մեպելում, Բեյլենում և Հապսում, հազարավոր աշխատողներ դադարեցրել են աշխատանքը՝ պահանջելով արժանապատիվ աշխատավարձ և արդար աշխատանքային պայմաններ։ Այս պայքարի առաջնագծում կանգնած է հայկական արմատներ ունեցող արհմիութենական գործիչ Էդվին Մարտիրոսյանը (Edwin Martirosian), որը հանդիսանում է Նիդերլանդների ամենամեծ արհմիության՝ FNV-ի արդյունաբերության և սննդի արտադրության ոլորտի ղեկավարներից մեկը։ Մարտիրոսյանը պաշտպանում է աշխատավորների իրավունքները: FNV-ն Նիդերլանդների ամենաազդեցիկ արհմիությունն է, որը ներկայացնում է հարյուր հազարավոր աշխատողների շահերը։ Այս կառույցի ներսում Էդվին Մարտիրոսյանը պատասխանատու է արդյունաբերության և սննդի արտադրության ոլորտների համար, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրա աշխատանքը միայն բանակցային սեղանների շուրջ չէ։ Նա մշտապես հանդիպում է աշխատողներին գործարանների տարածքներում, մասնակցում է բողոքի ակցիաներին, կազմակերպում է հանրային քննարկումներ և ներկայացնում աշխատողների պահանջները գործատուներին ու պետական կառույցներին։ FrieslandCampina, Danone և ոլորտի այլ խոշոր ընկերությունների աշխատակիցները պահանջում են նոր հավաքական աշխատանքային պայմանագիր (CAO), որը կապահովի իրական աշխատավարձի աճ և գնաճի ազդեցության փոխհատուցում։ Արհմիությունը, որի կառավարիչներից է Էդվին Մարտիրոսյանը, պահանջում է առնվազն 4 տոկոս աշխատավարձի բարձրացում, գնաճի դեպքում լրացուցիչ փոխհատուցում, աշխատողների սոցիալական երաշխիքների պահպանում։ Մինչդեռ գործատուները պատրաստակամություն են հայտնել աշխատավարձերը բարձրացնել միայն 3 տոկոսով, ինչը, ըստ արհմիության, չի համապատասխանում կյանքի թանկացման իրական մակարդակին։ Հունիսին մեծ արձագանք ստացավ Բորկուլոյի FrieslandCampina գործարանի գործադուլը, որտեղ արտադրական աշխատողների ճնշող մեծամասնությունը միացավ ակցիային։ Այդ գործարանում արտադրվում է շիճուկի փոշի, որն օգտագործվում է մանկական սննդի և սպորտային սննդամթերքի արտադրության մեջ։ Գործադուլի հետևանքով արտադրությունը զգալիորեն սահմանափակվեց, իսկ բազմաթիվ արտադրական գծեր ժամանակավորապես կանգ առան։ Հենց այդ օրերին արված լուսանկարներում, որն արտացոլվել է նիդերլանդական մամուլում երևում է նաև Էդվին Մարտիրոսյանի լուսանկարը՝ գործադուլավորների կողքին, ոչ թե գրասենյակում, այլ արտադրամասերի դարպասների մոտ։ «Աշխատողները պետք է ստանան իրենց արդար բաժինը»-Նիդերլանդական օրագրի հետ զրույցում ասաց Էդվին Մարտիրոսյանը` ավելացնելով, որ խոշոր ընկերությունները վերջին տարիներին զգալի շահույթներ են ստացել, սակայն այդ հաջողությունը բավարար չափով չի արտացոլվել աշխատողների եկամուտներում։ Նրա համոզմամբ՝ տնտեսության զարգացումը պետք է օգուտ բերի ոչ միայն ղեկավարությանը և բաժնետերերին, այլ նաև այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են արտադրության մեջ և ստեղծում այդ արդյունքը։ Այս դիրքորոշումն է, որ նրան դարձրել է հազարավոր աշխատողների վստահելի ներկայացուցիչը և ներկայիս պայքարի գլխավոր առաջնորդներից մեկը։ Թեև Էդվին Մարտիրոսյանը հիմնականում հայտնի է որպես նիդերլանդական արհմիութենական շարժման առաջնորդ, նրա հայկական ազգանունը ուշադրություն է գրավում նաև Նիդերլանդների հայ համայնքում։ Նա ապրում է իր ծագման հայրենիքի` Հայաստանի ճակատագրով: Այսօր նա այն եզակի հասարակական գործիչներից է, որը մասնակցում է երկրի կարևորագույն սոցիալ-տնտեսական գործընթացներին և ներկայացնում է տասնյակ հազարավոր աշխատողների շահերը ազգային մակարդակով։ Նրա գործունեությունը վկայում է, որ հայկական ծագում ունեցող մասնագետներն ու ղեկավարները կարող են նշանակալի դեր ունենալ եվրոպական հանրային կյանքում՝ իրենց մասնագիտական կարողություններով, սկզբունքայնությամբ և հասարակական պատասխանատվությամբ։ Նիդերլանդների կաթնամթերքի ոլորտում ընթացող բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ Էդվին Մարտիրոսյանի անունը դարձել է աշխատավորների իրավունքների պաշտպանության պայքարի խորհրդանիշներից մեկը։



Բելգիայի հայ ուխտավորները Մաստրիխտում․ հավատքի, պատմության և ինքնության վերարժևորման օր

 

ՄԱՍՏՐԻԽՏ (Նիդ.օրագիր) – Հունիսի 21-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքը հյուրընկալեց Բելգիայիայից երկու ավտոբուսներով եկած հայ ուխտավորներին, այդ մասին տեղեկացնում են Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդից։
Բրյուսելից ժանանած հյուրերի օրվա կենտրոնական հանգրվանը Մաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցին էր, որտեղ ուխտավորներին դիմավորեց եկեղեցու վարչությունը։ Այստեղ տեղի ունեցավ աղոթքի արարողություն Գրիգոր Մարտիկյանի գլխավորությամբ։ Համատեղ աղոթքը դարձավ ոչ միայն հոգևոր զորացման, այլև  Բելգիայում և Նիդերլանդներուն ապրող հայերի միջև եղբայրական կապերի ամրապնդման առիթ։
Ուխտավորների համար առանձնահատուկ ջերմ մթնոլորտ էին ստեղծել եկեղեցու համայնքի անդամները։ Սեղանների շուրջ ծավալված զրույցներն ու շփումները վկայում էին, որ Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող հայերը շարունակում են իրենց ուժը գտնել եկեղեցու և համայնքի մւասնության մեջ։
Եկեղեցու վարչության նախագահ Լևոն Սարգիսը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ նման այցելությունները կարևոր դեր ունեն հայ քրիստոնեական արժեքների պահպանման և սերունդներին փոխանցելու գործում։

Հայկական հետքը Մաստրիխտում

Ուխտագնացության մշակութային և պատմական հատվածը սկսվեց Մաստրիխտի պատմական կենտրոնում։ Վազգեն Սարգիսի և Արմանդ Կարաողլյանի ուղեկցությամբ ուխտավորները ծանոթացան քաղաքի պատմությանը, այցելեցին հնագույն պարիսպները, քաղաքային զբոսայգին և կարևոր պատմամշակութային վայրերը։
Հատկանշական կանգառներից մեկը Տիրամոր բազիլիկան էր, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթեցին խաղաղության ու բարօրության համար։
Սակայն օրվա ամենախորհրդանշական կանգառը Սուրբ Սերվատիոսի բազիլիկայի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարն էր։ Այն հայ համայնքի նվերն է Մաստրիխտ քաղաքին և խորհրդանշում է հայ ժողովրդի ու քաղաքի միջև առկա պատմական և հոգևոր կապը։
Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Սերվատիոսը, որը համարվում է Մաստրիխտի հովանավոր սուրբը, ծագումով հայ էր և IV դարում Հայաստանից հասել էր այս տարածաշրջան։ Թեև պատմական աղբյուրները տարբեր մեկնաբանություններ են տալիս նրա ծագման վերաբերյալ, հայ ժողովրդի համար Սուրբ Սերվատիոսի անունը վաղուց դարձել է Հայաստան-Եվրոպա քրիստոնեական կամուրջի խորհրդանիշ։

Ջերմ ընդունելություն Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում

Ուխտավորներին Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում ընդունեց դեկան Յոհան Դաուցենբուրգը, որը ներկայացրեց բազիլիկայի պատմությունն ու սրբավայրի նշանակությունը եվրոպական քրիստոնեական ժառանգության մեջ։
Հանդիպման ամենահուզիչ պահերից մեկը դարձավ դեկանի խորհրդանշական ժեստը․ նա հայկական խմբին հանձնեց բազիլիկայի բանալին՝ ընդգծելով, որ հայ ուխտավորները միշտ ցանկալի հյուրեր են այստեղ։
Այս քայլը ներկաների կողմից ընկալվեց ոչ միայն որպես հյուրընկալության նշան, այլև որպես քրիստոնեական համերաշխության և փոխադարձ հարգանքի արտահայտություն՝  բարեկամ եկեղեցիբերւ ավանդույթների միջև։

Հայկական շարականներ՝ սրբավայրի լռության մեջ

Այցի ընթացքում ուխտավորները հնարավորություն ունեցան այցելելու նաև Սուրբ Սերվատիոսի մասունքների պահպանման վայրը՝ հայտնի Նուդկիստը։ Այստեղ հնչեցին հայկական շարականներ, իսկ ֆրանսերենով ընթերցվեց Սուրբ Սերվատիոսի աղոթքը։
Հոգևոր այդ մթնոլորտը յուրահատուկ ազդեցություն ունեցավ մասնակիցների վրա։ Շատերի համար սա դարձավ հիշեցում, որ հայ ժողովուրդը, լինելով աշխարհի տարբեր երկրներում սփռված, շարունակում է իր ինքնության առանցքում պահել քրիստոնեական հավատքն ու մշակութային ժառանգությունը։
Ուխտագնացություն, որը միավորում է համայնքները։
Օրվա ավարտին մասնակիցները շրջեցին Մաստրիխտի կենտրոնում, մասնակցեցին քաղաքային շրջայցի և նավարկեցին Մաաս գետով։ Սակայն ուխտագնացության գլխավոր արդյունքը ոչ թե այցելած վայրերն էին, այլ այն հոգևոր և ազգային զգացողությունը, որը միավորեց Բելգիայի և Հոլանդիայի հայերին։
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված այս այցելությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպայի հայկական համայնքները շարունակում են պահպանել իրենց եկեղեցական, մշակութային և ազգային ինքնությունը՝ միաժամանակ կառուցելով բարեկամություն ու համագործակցություն  հասարակությունների հետ, որոնց մաս են կազմում։
Բելգիայի հայ ուխտավորների այցը Մաստրիխտ դարձավ ոչ միայն մեկօրյա ուխտագնացություն, այն կմնա որպես ջերմ հիշողություն: