Страницы

▼

Friday, 28 August 2026

Ուղերձ Արարատի գագաթից

 

Այս հաղթանակը նվիրում եմ «Նիդերլանդական օրագրին»՝ որպես հարգանքի և երախտագիտության խոսք այն աշխատանքի հանդեպ, որն ուղղված է հայ մարդուն, հայկական համայնքին և մեր ազգային ինքնության պահպանմանը։
Այսօր այստեղ՝ այս բարձունքում, ես ծածանում եմ «Նիդերլանդական օրագրի» պատմություն տեսած հայկական դրոշը։

Ես՝ որպես Նիդերլանդներում ապրող հայ, այս վերելքով ուզում եմ մի պարզ ուղերձ հղել բոլոր հայերին.
Պահե՛ք հայոց լեզուն։
Պահե՛ք մեր մշակույթը։
Պահե՛ք մեր պատմական հիշողությունը։
Եվ ամենակարևորը՝ հավատացե՛ք մեր ժողովրդի ուժին։
Թող այս դրոշը, որը այսօր ծածանվում է Արարատի բարձունքին, լինի մի փոքրիկ, բայց խորհրդանշական կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Նիդերլանդական օրագրին»՝ հայ մարդու պատմությունը պատմելու, մեր համայնքի կյանքը ներկայացնելու և հայերին միմյանց կապելու համար։
Այս խոսքերը հղում եմ ոչ միայն Նիդերլանդների հայերին, այլ աշխարհի բոլոր հայերին.
Որտեղ էլ լինենք՝ Հայաստանը մեր սրտում է։
Որտեղ էլ ապրենք՝ մեր արմատները մեզ հետ են։
Եվ որքան էլ բարձր լինեն մեր առջև կանգնած բարձունքները, հայը կարող է հասնել դրանց, երբ ունի հավատ, կամք և միասնականություն։
Այս վերելքը նվիրում եմ «Նիդերլանդական օրագրին» և բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում են հայի անունը, հայոց խոսքը և հայկական ոգին։

Կեցցե՛ Հայաստանը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը։
Թող միշտ բարձր լինի մեր ոգին,
և թող միշտ վառ մնա մեր հավատը Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ։

Արթուր ԲԱԲԱՅԱՆ 
Վարորդ, Նիդերլանդներ


No comments:

Post a Comment