Страницы

▼

Wednesday, 28 October 2026

Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 

28.10.2024/Նիդ.օրագիր

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հուշահամալիրում Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել նաև անմար կրակի մոտ։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմությանը և դրա վերաբերյալ թանգարանային ցուցադրություններին։

Այցի ավարտին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը այցելության համար և նախարարին նվիրել թանգարանի պատկերազարդ ալբոմը։

Պատվիրակությանը ուղեկցել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի  ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia   տեղակալ Վահան Կոստանյանը, Նիդերլանդներում (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)  Հայաստանի դեսպան Վիկտոր Բիյագովը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարրիեթ Մոնրոյ-Վինթերը  (Marieke Monroy-Winter, the Ambassador of the Netherlands to Armenia)   ։

Մի քանի օր առաջ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության նորանշանակ փոխդեսպան Մարեյն Սպետը։ Նրա խոսքով՝ այցը նպաստել է Հայաստանի պատմության վերաբերյալ իր գիտելիքների խորացմանը։

Հատկանշական է, որ Նիդերլանդներից ժամանող  պաշտոնյաներն ու պատվիրակությունները պարտադիր այցելում են հուշ-համալիր։  Այցերը Ծիծեռնակաբերդ հնարավորություն են տալիս ծանոթանալու Հայոց ցեղասպանության պատմությանը և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Լուսանկարները՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրներ՝  Armenian Genocide Museum & Institute   ,  Armenpress , Embassy of the Netherlands in Armenia



No comments:

Post a Comment