Страницы

Համառոտ «Նիդերլանդական Օրագիրի» մասին

Մեր մասին «Նիդերլանդական օրագիր» - Նիդերլանդների հայ համայնքի կյանքի, նորությունների, մշակույթի, պատմության և հասարակական անցուդարձի մասին անկախ հայկական լրատվական հարթակ։ «Նիդերլանդական օրագիրը» ստեղծվել է 2008 թվականին՝ որպես «Dear Angel» հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժին, իսկ 2012 թվականի մարտից գործում է որպես անկախ էլեկտրոնային լրատվամիջոց։ Ավելի քան մեկուկես տասնամյակ մենք փաստագրում ենք Նիդերլանդների հայ համայնքի կյանքը՝ մարդկանց պատմությունները, համայնքային նախաձեռնությունները, մշակութային իրադարձությունները, հայ-հոլանդական կապերը, պատմական հիշողությունը, գրականությունն ու արվեստը։ Մեր նպատակը միայն տեղեկացնելը չէ։ Մենք փորձում ենք պահպանել այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպեսզի վաղը այն չկորցնի իր հիշողությունը։ «Նիդերլանդական օրագիրը» անկախ է և չի ֆինանսավորվում որևէ պետական, քաղաքական կամ կազմակերպական կառույցի կողմից։ Հարթակը ստեղծվել և շարունակում է գործել հիմնականում հիմնադրի, հեղինակների և կամավորների նվիրված աշխատանքի շնորհիվ։ Մեզ համար լրագրությունը նաև համայնքային հիշողության ձևավորման աշխատանք է։ Այդ պատճառով մեր էջերում տեղ են գտնում ոչ միայն օրվա նորությունները, այլև պատմական ու հետազոտական նյութեր, գրական ստեղծագործություններ, հարցազրույցներ, լուսանկարներ, մշակութային նախագծեր և մարդկանց անհատական պատմություններ։ Մեր կարևոր ուղղություններից մեկը Հայաստան–Սփյուռք կենդանի կապի պահպանումն է։ Նիդերլանդներից պատմելով՝ մենք փորձում ենք խոսել նաև Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ ու նրանց մասին։ Տարիների ընթացքում «Նիդերլանդական օրագիրը» ձևավորել է նաև արժեքավոր թվային արխիվ՝ փաստագրելով Նիդերլանդների հայ համայնքի մի ամբողջ ժամանակաշրջան։ Այսօր «Նիդերլանդական օրագիրը» շարունակում է մնալ այն հարթակը, որտեղ համայնքի կյանքը ոչ միայն լուսաբանվում է, այլև պահպանվում է որպես հիշողություն։ Նիդերլանդների հայ համայնքի կյանքը, նորությունները, մշակույթը, պատմությունն ու հասարակական անցուդարձը՝ մեկ օրագրում։ Մենք հզոր ենք միասին։

 


«Նիդերլանդական Օրագիր»-ը 2015

«Նիդերլանդական Օրագիր»- Էլեկտրոնային թերթ: Օսթբուրգ, 2012, Մարտ մինչ այսօր: Նիդերլանդների Թագավորություն: Հիմնադիր, խմբագիր`Աշոտ Կնյազյան (Hay Azian): Ուղղվածությունը` տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային օրագիր-թերթ:

Հիմնական նպատակն է նպաստել հայ սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը: Տեղադրում է հիմնականում Հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին վերաբերվող նյութեր:

Օրագիրը հնարավորինս տեղյակ է պահում ինչպես Հոլանդիայում ու հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձերին, այնպես էլ մայր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հիշարժան դեպքերին: 2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից 2012թ. մարտ ամսին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվանմամբ:

Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ  ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:

Ունի 20-ից ավելի խորագրեր' , , , , , ,, , , , , , , , , , ,, , ,, , ,  և այլն:

«Նիդերլանդական Օրագիրը» ներկայացված է facebook-ում, Twitter-ում, google+ում, mamul.am-ում, livejournal-ում,Wordpress-ում, մի քանի բլոգներում'  blogspot ,webnode և այլն: Ուներ բազմազան ցանց և բազմաթիվ էջեր Yandex-ի համակարգում, որն ասպասելի փակվեց: 300-ից ավելի հոդվածներ mamul.am լրատվական համակարգում: Հիմնական էջից բացի առանձին հավելված է «Նիդերլանդական Օրագրի» գրական էջը, որի հիմնադիր-հեղինակն է Աշոտ Կնյազյանը: Կարճ ժամանակում զետեղվել է հայ դասական (Պ. Սևակ, Հովհ. Շիրազ, Ե. Չարենց, Մ. Մարգարյան, Ս. Կապուտիկյան, Հ. Սահյան և այլք) և ժամանակակից ստեղծագործողների ավելի քան 3000 գործեր: Ժամանակակից շատ գրողների աշխատանքներ առաջին անգամ զետեղվել են էլեկտրոնային տարբերակով հենց «Նիդերլանդական Օրագիրի» էջերում:  «Գրական չորեքշաբթի» էջը Նիդերլանդական Օրագրի փորձնական նախագծերից մեկն է:
Էջի գրական աշխատանքների ակտիվ խորհրդատու - աջակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ - տեսաբան Նաիրա Համբարձումյանը, լեզվի տեսչության աշխատակից Երազիկ Գրիգորյանը, որոնց ստեղծագործություններից առաջին անգամ  հրապարակվել են «Նիդերլանդական Օրագրում»  («Սպիտակ տենդ» 2014 հեքիաթ - էսսե և այլը)

Hay Azian-ին  հաջողվել է իր շուրջը համախմբել շնորհալի երիտասարդների`որոնցից իր նոր գործերով էջում հանդես է եկել խոստումնալի երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը («Չարենցին՝ արևապաշտ մարգարեին», այլ բանաստեղծություններ) Գուրգեն Միքայելյանը:  Վահրամ Օհանջանյանը (Արցախ), Արմեն Ալավերդյանը (Հրազդան),Քրիստինա Տէր Ստեփանեանը (Հալեպ) և էլի շատերը:

«Նիդերլանդական Օրագրում» տեղ են գտնում հիշարժան իրադարձությունների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում 2012թ հունիսի 13-ից սեպտեմբերի 9-ը կազմակերպված հիշարժան ցուցահանդեսը, պարբերաբար կազմակերպվող միջոցառումները' «Ես հայ եմ, Yes I am» խորագրով Բելգիայում կազմակերպած փառատոնները, Հաագայում Ադրբեջանի կամ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքերի առջև հայապաշտպանությանը նվիրված բողոքի ցույցերը, Ցեղասպանության և Հրանտ Դինքի մահվան տարելիցներին նվիրված միջոցառումները, Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի պարբերական լուսաբանումը և այլն: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասայական ինֆորմացիայի միջոցները համագործակցում են «Նիդերլանդական Օրագրի» հետ, փոխանակում հոդվածներ:

No comments:

Post a Comment