Երևանում, Գյումրիում և Էջմիածնում վերջին մեկ օրը ցույց տվեց, թե ինչպես կարող է քաղաքականությունը միախառնվել եկեղեցական կյանքին՝ ցավոտ և վտանգավոր հետևանքներով։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն երկու ամիս ազատազրկման մեջ կլինի՝ դատարանի որոշմամբ։ Նրան մեղադրում են հրապարակային կոչերի համար, որոնք ըստ իշխանությունների՝ ուղղված էին սահմանադրական կարգի տապալմանն ու իշխանության զավթմանը։ Հարցազրույցներից մեկը, որ նա տվել էր դեռ 2024-ին, դարձավ այս քրեական գործի հիմքը, սակայն սրբազանն ասում է՝ մեղադրանքը չի ընդունում։
Երեկ, երբ ուժայինները հայտնվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նրան ձերբակալելու, Վեհարանում մթնոլորտն էլ ավելի ծանրացավ։ Հոգևորականներն ու հավատացյալները ժամերով թույլ չէին տալիս նրան տանել, մինչև սրբազանը որոշեց ինքնակամ գնալ Քննչական կոմիտե։
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այսօր ցավով արձագանքեց կատարվածին։ Նրա խոսքերը հնչեցին ոչ թե որպես քաղաքական դիրքորոշում, այլ որպես հոր՝ որդիներին ուղղված ծանրախոհ հորդոր. «Չէինք կարծում, թե հարցը դրան կհասնի… Կացությունն անդառնալի վիճակի է հասել, սակայն կոչ ենք անում անհապաղ երկուստեք նահանջել»։ Նա զգուշացրեց, որ եթե այս ճանապարհը շարունակվի, այն կտանի դեպի անդունդ։ Իսկ այդ անդունդը մեր բոլորի տակ է՝ անկախ նրանից՝ իշխանության կողմում ենք, ընդդիմության, թե պարզապես հավատացյալ, որ շաբաթ օրը մոմ է վառում ու փորձում հանգիստ ապրել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էլ բավական կոշտ արտահայտվեց, երբ Շիրակի թեմի առաջնորդի կալանավորումը անվանեց «դասական քաղաքական հետապնդում» և «եկեղեցահալած քաղաքականության հետևանք»՝ ընդգծելով, որ դատարանի որոշումը եղել է քաղաքական ճնշման արդյունք, և այն անվանեց «անհիմն և ապօրինի»։ Էջմիածնից պահանջեցին անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոսին՝ դատական համակարգին և իշխանություններին հիշեցնելով, որ առանց արդարության խաղաղություն չի լինում։
Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հանրային կոչով՝ առաջարկելով հուլիսի 1-ից հանրային և քաղաքական դաշտում դադարեցնել հայհոյախոսությունն ու հիբրիդային թիրախավորումը, անցնել քաղաքակիրթ և փաստարկված խոսքի։ Նա հայտնեց, որ մինչև հուլիսի 5-ը ինքը «վետո է դնում» իր կողմից ցանկացած «պարականոն» բառապաշարի վրա և այդ օրը կկիսվի, թե ինչպես արձագանքեց հանրությունը։
Իսկ մինչ այդ՝ Հայաստանով մեկ մարդիկ իրենց տներում, եկեղեցիներում, աշխատանքի վայրում, սրճարաններում շարունակում են քննարկել մեկ հարց. ո՞վ է իրավացի, ու՞ր է տանում այս ամենը։ Եկեղեցականներն ե՞ն աղոթքը թողած մտել քաղաքականության մեջ, թե իշխանավորներն են իրենց գործը թողած մտել եկեղեցու գործունեության մեջ։ Որքանո՞վ է երկուստեք նման պայքարը "սրբազան"։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ նրան պաշտպանում են հոգևորականներ և հավատացյալներ՝ թույլ չտալու իրավապահներին նրան ձերբակալել։ ԱԱԾ-ն մեղադրում է նրան իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար՝ օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները և տեղեկատվական տեխնոլոգիաները (ՀՀ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչը նախատեսում է մինչև տասը տարի ազատազրկում։
ԱԱԾ-ն հայտարարում է, որ Աջապահյանը թաքնվում է և չի ներկայանում իրավապահներին, իսկ այսօր Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունները խոչընդոտելու համար ևս քրեական գործ է հարուցված մասնակիցների նկատմամբ։ Սրբազանի փաստաբանները հայտարարում են, որ նրան մինչ օրս ոչ ծանուցագիր, ոչ հարցաքննության հրավեր չի ներկայացվել, և իրավապահներն այսօր եկել են առանց որևէ նախազգուշացման։
Կարճ ելույթով հանդես է եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ տեղեկացնելով, որ կվերադառնան Վեհարան, կհրավիրեն ժողով և կքննարկեն իրավիճակը, իսկ սրբազանի կողքին կլինի իր փաստաբանը։ Իրավիճակը շարունակվում է մնալ լարված, սակայն հետագա լարումը կանխելու նպատակով իրավապահները ժամանակավորապես հեռացել են Մայր Աթոռի տարածքից՝ Աջապահյանին հորդորելով ներկայանալ իրենց։
Նիդ.օրագիրը ներկայացնում է իր հարցազրույցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ, որտեղ քննարկվում են Հայաստանի առջև կանգնած առանցքային մարտահրավերները՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին ճակատներում։ Տիկին Դալլաքյանն անդրադառնում է՝
իշխանության և ընդդիմության հարաբերություններին,
կառավարության ու կաթողիկոսի միջև լարվածությանը,
օլիգարխիկ կապերին ու դրանց ազդեցությանը քաղաքական համակարգի վրա,
կայուն ժողովրդավարական ինստիտուտների անհրաժեշտությանը և դրանց հնարավորություններին,
2026 թվականի սպասվող ընտրություններին,
Ադրբեջանից եկող սպառնալիքներին ու դրանց ներգործությանը ներքաղաքական դիսկուրսի վրա,
ինչպես նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռությանը՝ Ռուսաստանի, Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համատեքստում։
Նա առանձնահատուկ շեշտադրում է կատարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը և դրա ազդեցությունը ԵՄ ինտեգրման հեռանկարների վրա, գնահատում է Հայաստան–ԵՄ CEPA համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև խոսում է մեդիայի դերի և քաղաքացիական մշակույթի ձևավորման վրա քաղաքական վերլուծական կենտրոնների ներգրավվածության մասին։
This article is a critical and argumentative reflection on the carpet exhibition organized by Azerbaijan in the Netherlands. The author, Vahan Amatuni, professionally reveals that some of the carpets presented at the exhibition, in particular the carpets from Karabakh, are historically of Armenian origin and should not be presented as Azerbaijani heritage.
The article touches on several key issues:
Historical distortion – The Armenian identity of Karabakh carpet weaving is deliberately ignored, and Armenian cultural elements are presented as Azerbaijani.
Cultural appropriation – Azerbaijan has been attributing cultural elements, especially Armenian, to its national identity for years.
Ignoring regional historical context – Carpets from areas such as Tabriz and Ardabil, which actually belong to the cultural history of Iran, are presented as Azerbaijani.
Information monopoly – Publications about this exhibition in the Netherlands were mainly distributed based on reports from the Azerbaijani embassy, without independent analysis or presentation of other points of view.
The article also clearly emphasizes that carpet weaving has a millennial history in the Caucasus and Iran, and Azerbaijan was formed as a state at the beginning of the 20th century, which calls into question its monopolization of the carpet traditions of the entire region.
In general, the material urges the reader to be vigilant in accepting cultural information, demanding respect for history, scientific accuracy and a multifaceted approach.
CARPETS AS HISTORICAL MEMORY: AZERBAIJAN APPROPRIATES THE CULTURAL HERITAGE OF ITS NEIGHBORS
By The Netherlands Diary June 26.06, 2025
Azerbaijan exhibited "their" carpets in The Hague
By Vahan AMATUNI
The carpet exhibition organized by Azerbaijan in the Netherlands under the title “The magnificence of Azerbaijani carpets: education through art” was held from May 15 to June 20 at the “Atrium City Hall” of the City Hall of The Hague (Atrium Den Haag), and is presented as a vivid expression of the cultural identity of this country. However, there are serious historical and cultural distortions in a number of layers of the presentation, which deserve professional assessment and public refutation.
Some of the carpets presented at the exhibition, in particular the works displayed under the name “Karabakh carpets”, according to the official statement, belong to the heritage of the Azerbaijani carpet weaving school. However, historical and ethnographic evidence proves that Karabakh has been a vibrant center of Armenian culture and carpet weaving for centuries. Armenians were the natives and permanent residents of this region, creating a multi-genre carpet art, while simultaneously creating different aesthetic schools, such as the carpet weaving traditions of Shushi, Varanda, Jraberd and Kashatagh. These carpets are distinguished by their high-quality color composition, complex pattern system and symbolic historical and philosophical images.
Karabakh carpets were also first registered in the official data of the Russian Empire as “Armenian handicrafts”, and even in the territory of Azerbaijan created during the Soviet period, this craft was preserved as part of Armenian culture in Armenian settlements. Some of the mentioned carpets are today kept in the Matenadaran in Yerevan, in the monasteries of Haghpat and Sanahin, as well as in private collections of European museums, which testify to their Armenian origin.
The cultural policy of Azerbaijan in recent decades, especially in the context of the Artsakh conflict, has been accompanied not only by processes of territorial, but also by cultural appropriation. According to it, some elements of the Armenian cultural heritage are presented as Azerbaijani, ignoring the centuries-old Armenian origin of this heritage. This practice has also been recorded in international scientific circles.
In addition, some carpets presented at the exhibition, for example, the carpets of Tabriz and Ardabil, which historically belong to the cultural heritage of Iran, were also presented as Azerbaijani. This circumstance also caused a reaction in the Iranian media field, where a dangerous attempt at historical and cultural appropriation was pointed out. The Iranian Gunaz.tv platform points out that carpet art in the northern regions of Iran, in particular in Tabriz, has a millennia-old history, and the attempt to attribute this heritage to the newly formed Republic of Azerbaijan is unacceptable from a professional and historiographical point of view.
It should be taken into account that Azerbaijan was formed as an independent state entity in 1920. In this context, skepticism about the claim that Azerbaijani carpet art has a millennial history is quite justified. The carpet weaving centers of the ancient world - Artashat, Dvin, Van and Artsakh, unlike the modern territories of Azerbaijan, had a culturally defined identity, recorded in written sources and material monuments.
It is noteworthy that there are almost no independent publications about this exhibition in the Dutch press. Several media platforms, including Diplomat Magazine, mainly republished the Azerbaijani embassy and official reports without analytical assessment. This also indicates that the substantive presentation of the event does not have a wide public observation and verification. At the same time, there is no opinion of the Armenian community or other professional circles, which allows official Baku to spread one-sided ideas, relying on a subjective retelling of history. The claim that carpets are Azerbaijani, have deep historical roots, is unfounded. The tradition of carpet weaving was widespread throughout the Mountainous Caucasus, and was also conditioned by Persian influence (for example, the Tabriz, Arbadil carpet schools in Iran), which were in older stages than the time of the proclamation of Azerbaijan as a state. Thus, many carpets that have been exhibited as “Azerbaijani” are part of the latter, common Caucasian and Persian traditions rooted from the early Middle Ages to the 11th-13th centuries.
Taking into account the above, it is necessary to present to the international community a reasoned opposition based on historical data, artological and culturological analyses. The appropriation of cultural heritage, especially in such a sensitive area as art, is not only unacceptable, but also dangerous for regional peace and historical justice.
Karabakh carpet weaving should be presented in its true Armenian identity, and respect for cultural diversity should be a priority on all international platforms. Is this event aimed at honest dialogue and the dissemination of a rich cultural heritage, or is the Azerbaijani government simply trying to present a "polished" national image?
ՀԱԱԳԱ. քաղաքապետարանում Ադրբեջանական գորգերի «շքեղությունն» էր
Ադրբեջանի Նիդերլանդներում կազմակերպած «Ադրբեջանական գորգերի շքեղությունը. ուսուցում արվեստի միջոցով» խորագրով գորգերի ցուցահանդեսը, մայիսի 15-ից հունիսի 20-ը անցկացվեց Հաագայի քաղաքապետարանի «Atrium City Hall» (Atrium Den Haag) սրահում, ներկայացվում է որպես այս երկրի մշակութային ինքնության վառ արտահայտում։ Սակայն ներկայացման մի շարք շերտերում առկա են պատմական և մշակութային լրջագույն խեղաթյուրումներ, որոնք արժանի են մասնագիտական գնահատման և հանրային հակափաստարկման։
Ցուցահանդեսում ներկայացված գորգերից մի քանիսը, մասնավորապես «Ղարաբաղի գորգեր» անվանմամբ ցուցադրված գործերը, ըստ պաշտոնական հայտարարության՝ պատկանում են ադրբեջանական գորգագործական դպրոցի ժառանգությանը։ Սակայն պատմական և էթնոգրաֆիկ վկայությունները փաստում են, որ Ղարաբաղը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և գորգագործության կենսունակ կենտրոն։ Հայերը եղել են այս տարածաշրջանի բնիկ և մշտական բնակիչներ՝ ստեղծելով բազմաժանր գորգարվեստ՝ միաժամանակ կերտելով տարբեր գեղագիտական դպրոցներ, ինչպիսիք են՝ Շուշիի, Վարանդայի, Ջրաբերդի և Քաշաթաղի գորգագործական ավանդույթները։ Այս գորգերը տարբերվում են իրենց բարձրորակ գունային կոմպոզիցիայով, բարդ նմուշային համակարգով և սիմվոլիկ պատմափիլիսոփայական պատկերներով։
Ղարաբաղյան գորգերն առաջին անգամ գրանցվել են նաև ռուսական կայսրության պաշտոնական տվյալներում՝ որպես «հայկական ձեռագործություն», և նույնիսկ խորհրդային շրջանում ստեղծված Ադրբեջանի տարածքում՝ հայկական բնակավայրերում այս արհեստը պահպանվել է որպես հայկական մշակույթի մաս։ Նշված գորգերի մի մասն այսօր պահվում է Երևանի Մատենադարանում, Հաղպատի և Սանահինի վանքերում, ինչպես նաև եվրոպական թանգարանների մասնավոր հավաքածուներում, որոնք վկայում են դրանց հայկական ծագման մասին։
Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը վերջին տասնամյակներին, հատկապես Արցախի հակամարտության համատեքստում, ուղեկցվել է ոչ միայն տարածքային, այլև մշակութային յուրացման գործընթացներով։ Ըստ դրա, հայկական մշակութային ժառանգության որոշ տարրեր ներկայացվում են որպես ադրբեջանական՝ անտեսելով այդ ժառանգության բազմադարյա հայկական ծագումնաբանությունը։ Այս պրակտիկան արձանագրվել է նաև միջազգային գիտական շրջանակներում։
Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված որոշ գորգեր՝ օրինակ Թավրիզի և Արդաբիլի գորգերը, որոնք պատմականորեն պատկանում են Իրանի մշակութային ժառանգությանը, նույնպես ներկայացվել են որպես ադրբեջանական։ Այս հանգամանքը առաջացրել է արձագանք նաև իրանական մեդիա դաշտում, որտեղ մատնանշվել է պատմամշակութային յուրացման վտանգավոր փորձը։ Իրանական Gunaz.tv հարթակը մատնանշում է, որ գորգարվեստը Իրանի հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Թավրիզում, ունի հազարամյակների պատմություն, և փորձը այդ ժառանգությունը վերագրել նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությանը՝ անընդունելի է մասնագիտական և պատմագիտական տեսանկյունից։
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը որպես անկախ պետական միավոր ձևավորվել է 1920 թվականին։ Այս համատեքստում, միանգամայն հիմնավորված է թերահավատությունը այն պնդման նկատմամբ, թե ադրբեջանական գորգարվեստն ունի հազարամյակների պատմություն։ Հին աշխարհի գորգագործական կենտրոնները՝ Արտաշատ, Դվին, Վան և Արցախ, ի տարբերություն Ադրբեջանի ժամանակակից տարածքների, ունեցել են մշակութային գծված ինքնություն՝ ամրագրված գրավոր աղբյուրներում և նյութական հուշարձաններում։
Հատկանշական է, որ Նիդերլանդական մամուլում այս ցուցահանդեսի վերաբերյալ անկախ հրապարակումներ գրեթե չկան։ Լրատվական մի քանի հարթակներ, այդ թվում՝ Diplomat Magazine-ը, հիմնականում վերահրապարակել են Ադրբեջանի դեսպանության ու պաշտոնական հաղորդագրությունները՝ առանց վերլուծական գնահատման։ Սա ևս վկայում է, որ միջոցառման բովանդակային ներկայացումը չունի լայն հանրային դիտարկում և ստուգում։ Միևնույն ժամանակ, բացակայում է հայ համայնքի կամ այլ մասնագիտական շրջանակների կարծիքը՝ ինչը թույլ է տալիս պաշտոնական Բաքվին տարածել միակողմանի պատկերացումներ՝ հենվելով պատմության սուբյեկտիվ վերաձեւման վրա։ Պնդումը թե գորգերն ադրբեջանական են, ունեն խորը պատմական արմատներ, հիմնավոր չէն: Գորգագործության ավանդույթը տարածված է եղել ամբողջ Լեռնային Կովկասում, պայմանավորված էր նաև պարսկական ազդեցությամբ (օրինակ՝ Թավրիզ, Արբադիլ գորգերի դպրոցներ՝ Իրան), որոնք գտնվում էին ավելի հին փուլերում՝ քան Ադրբեջանի պետական հռչակման ժամանակը։ Այսպես, շատ գորգեր, որոնք ցուցադրվել են որպես «ադրբեջանական», վերջինիս մաս են կազմում համընդհանուր կովկասյան և պարսկական ավանդույթներ, որ արմատավորված են վաղ միջնադարից՝ մինչեւ 11–13-րդ դարեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է միջազգային հանրությանը ներկայացնել փաստարկված հակադրություն՝ հիմնված պատմական տվյալների, արվեստաբանական և մշակութաբանական վերլուծությունների վրա։ Մշակութային ժառանգության յուրացումը՝ հատկապես արվեստի նման զգայուն ոլորտում, ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր է տարածաշրջանային խաղաղության և պատմական արդարության համար։
Ղարաբաղի գորգագործությունը պետք է ներկայացվի իր իսկական՝ հայկական պատկանելիությամբ, իսկ մշակութային բազմազանության հանդեպ հարգանքը պետք է գերակայություն լինի բոլոր միջազգային հարթակներում։ Արդյոք այս միջոցառումը ուղղված է ազնիվ երկխոսությանը և մշակութային հարուստ ժառանգության տարածմանը,
թե պարզապես Ադրբեջանի կառավարությունը փորձում է ներկայացնել «փայլեցված» ազգային նկարագիր՝ փարատելու ներքին քաղաքական խնդիրներից առաջացող միջազգային քննադատությունը։
«Մենք ծնվել ենք ապրելու, սիրելու և ծաղկեցնելու համար»⚜️ ասել է Կարինե Քլյանը «PRESTIGE» ամսագրին ունեցած հարցազրույցի ժամանակ։ Այն զետեղված է հանդեսի N 22֊ում։
Կարինեն Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքապետարանի խորհրդի անդամ է, ավագանի։ Նիդ.օրագիրը Կարինե Քլյանի հետ ունեցած հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ։
------------------
Ինչպես Հայաստանի վարչապետն է ասել` «Որտեղ հաց, այնտեղ կաց», ես ավելացնում եմ՝ նաև սեր։
Ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան ոսկե կանոնով` ըստ որի` մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք` իրենք մեզ վերաբերվեն:
Ինձ համար կարևոր է կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների մշակույթի տարածման համար։
Ամեն բան անում եմ եվրոպայում հայկական մշակույթը ապրեցնելու և ավելի զարգացնելու համար:
Սփյուռքում ամենքս «քայլող փիառ ենք» և պետք է տարածենք մեր ազգի պատմությունը:
Իմ երազանքն է ունենալ թեկուզ փոքր, բայց հստակ գծված սահմաններով, գրագետ մոտեցմամբ և զարգացած տնտեսությամբ հայրենիք, պետություն:
«Պրեստիժ» ամսագրի զրուցակիցն է Նիդերլանդների Թագավորությունում հասարակական-քաղաքական գործիչ, Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքի ավագանի Կարինե Քլյանը:
Տիկին Քլայն, ուրախ ենք Ձեզ հետ զրույցի համար:
-Տիկին Քլյան, մինչ Ձեր ծավալած գործունեությունից խոսելը` կխնդրեմ որպես նախաբան ներկայացնել Ձեր անցած ուղին և արտերկրում բնակություն հաստատելու սկզբնական տարիները:
-Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում, ապրել եմ Երևանի հենց սրտում և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը (այն ժամանակ` ինստիտուտ)` ստանալով ինդուստրիալ-մանկավարժի որակավորում: Ուսանողական պրակտիկան անցել եմ Մոսկվայում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո կրկին մեկնել եմ` այս անգամ Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես Հայաստանի վարչապետն է ասել` «Որտեղ հաց, այնտեղ կաց», ես ավելացնում եմ` նաև սեր:
Ինձ սերը տարավ Նիդերլանդների Թագավիրություն. իմ ամուսինը հոլանդացի էր և 1990-ական թվականներին աշխատում էր Հայաստանում` «Նոյան տապան» խմբագրությունում: Այդ տարիներին մենք ծանոթացել ենք, սիրահարվել, ինչին հետևել է ամուսնությունն ու Նիդերլանդների Թագավորություն տեղափոխվելը, որտեղ բնակվում եմ արդեն մոտ 30 տարի: Ինձ համար շատ ծանր էր սկզբնական տարիները, քանի որ, ցավոք, շատ կարճ ժամանակ կարողացանք ապրել ամուսնուս հետ, ես մենակ մնացի երկու երեխաներիս հետ:
Հասնելով Նիդերլանդների Թագավորություն ես անմիջապես կապ եմ հաստատել մեր հայկական համայնքների հետ: Ըստ իս` յուրաքանչյուր երկիր գնալիս ամենակարևորներից է լեզուն սովորելը, վարորդական իրավունք ստանալը, և նոր մասնագիտություն ձեռք բերելը։ Բոլորն էլ ինձ մոտ շատ արագ ստացվեց: Ի ուրախություն ինձ, վեց ամսվա ընթացքում կարողացա սովորել և ավարտել լեզվի դասընթացները, այնուհետև անմիջապես անցնել աշխատանքի` որպես դատական թարգմանիչ` հայերեն, ռուսերեն և հոլանդերեն լեզուներով: Երեխաներս արդեն մի փոքր ավելի մեծ էին և իրենց դպրոց տանել-բերելու անհրաժեշտություն էր առաջանում, իսկ իմ աշխատանքը թույլ չէր տալիս նրանց շատ ժամանակ տրամադրել, այդ իսկ պատճառով` հինգ-վեց տարի աշխատելուց հետո` փոխեցի մասնագիտությունս:
Սովորեցի Ուտրեխտ քաղաճի համալսարանի Սոցիալ-Իրավագիտության բաժնում, որի կրթական ծրագիրը, թեպետ, չորս տարով էր, բայց կարողանալով արագ սովորել` ինձ մոտ ստացվեց համալսարանն ավարտել երկու տարում և անմիջապես ընդունվել աշխատանքի Դը Բիլդ քաղաքի քաղաքապետարանում` որպես սոցիալ-իրավագետ:
Այդ տարիներին ես շատ էի օգնում մեր հայ համայնքին, կամավորական հիմունքներով թարգմանում էի իրենց անհրաժեշտ փաստաթղթերը, տարբեր ուղղություններով կապեր էի հաստատում և միջոցառումներ կազմակերպում:
-Դուք նաև միջոցառումների հմուտ կազմակերպիչ եք, որոնցով Եվրոպայում տարածում եք հայկական մշակույթը:
-Արդեն 2012թ. իմ աշխատանքի հետ զուգահեռ սկիզբ դրեցի իմ փոքր բիզնեսին, որը կազմակերպում էր ինտերնացիոնալ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, նաև հայկական թատրոններ։ Նաև անցկացնում եմ Զագսի արարողություններ` չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն:
Մարդկանց շատ ցանկության դեպքում ժամանակ եմ գտնում նաև հանդես գալ որպես հանդիսավար երկու լեզուներով` հայերեն և հոլանդերեն, քանի որ ինձ համար շատ կարևոր է կամուրջ հանդիսանալ այս երկու ժողովուրդների մշակույթի տարածման համար:
Կազմակերպում եմ նաև մշակութաին միջոցառումներ, արվեստի երեկոներ, Հայաստանից անվանի ու սիրված դերասաններ Նարեկ Դուրյանին, Հրանտ Թոխատյանին, Լուիզա Ներսիսյանին ենք հրավիրել Նիդերլանդների Թագավիրություն` բեմադրություններով ներկայանալու Սփյուռքի մեր հայրենակիցներին: Ամեն բան անում եմ եվրոպայում հայկական մշակույթը ապրեցնելու և ավելի զարգացնելու համար:
-Վերջին տարիներին Դուք հանդես եք գալիս նաև որպես քաղաքական գործիչ: Ի՞նչը Ձեզ տարավ դեպի քաղաքականություն:
-Աշխատելով Դը Բիլդ քաղաքում, լավ տիրապետելով լեզուներին և հատկապես ունենալով լավ խոսք և դիվանագիտական մոտեցում, ես կարողանում եմ տարբեր հարցերով օգնել տեղացիներին` հոգեբանական, իրավագիտական, ինչու ոչ` մարդկային հարցերով: Ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան ոսկե կանոնով` ըստ որի` մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք` իրենք մեզ վերաբերվեն: Խնդիրների բարձրաձայնման, դրանց գրագետ լուծման և շատ մարդկանց օգնելու իմ բանաձևը դիմացինին հարգելն ու նրան հասկանալն է: Մինչև պաշտոն ունենալը մենք մարդ ենք, ովքեր պետք է լսեն, հարգեն և կարեկցեն միմանց: Իմ այդքան ակտիվ գործունեությունը հանգեցրեց նրան, որ արդեն 2022թ. 5000-ից ավելի ձայներ հավաքելով` ես ընտրվեցի Նիդերլանդների Թագավորության Դը Բիլդ քաղաքի ավագանի։
-Որպես քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս իրավիճակը: Ներդնելով նաև Սփյուռքի ներուժը ինչպիսի՞ զարգացումներ կունենանք երկրի զարգացման հեռանկարների, ինչպես նաև ներքին և միջազգային քաղաքականության ուղղությամբ:
-Այժմյան Հայաստանը բավականին փոփոխված է և գնում է դեպի դեմոկրատիան: Իհարկե, դեռ կարծրատիպեր կան, բայց քաղաքական, մշակութային, ինչպես նաև ռազմական ուղղություններով թափանցիկություն եմ տեսնում, որը չեմ տեսել մինչ 2018 թվականը: Գործիչները շատ թեմաների շուրջ ազատ խոսք են արտահայտում, բոլորին խրախուսում են աշխատանք կատարել:
Ինքս Նիդերլանդների Թագավորությունում միշտ լսելի եմ դարձնում հայկական հարցերը` քննարկելով թե պատգամավորների հետ, թե ժողովրդի, չէ որ սփյուռքում ամենքս «քայլող փիառ ենք» և պետք է տարածենք մեր ազգի պատմությունը: Կարծում եմ՝ հրաշալի կլինի, որ սփյուռքում տարբեր մասնագետների կողմից միահամուռ ծրագրեր մշակվեն, ուղարկվեն այստեղ և քննարկման հանվեն: Ամենակարևորը ուսումնական զարգացումն է, քանի որ այսօրվա լավ կրթությունն ապագայում մեզ հնարավորություն է տալու ճիշտ օգտագործել ռեսուրսները:
-Դուք հրավիրված էիք Հայաստանում անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվում են Հայաստանի և սփյուռքի առաջ ծառացած արդի մարտահրավերներն ու խնդիրները։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է արվեն ուղղված երկրի կայուն զարգացմանն ու խնդիրների լուծմանը, ինչպես նաև այս գագաթնաժողովը ինչպիսի՞ հաջողություն կբերի մեր երկրին:
-Համաշխարհային հայկական գագաթնաժողովը շատ կարևոր միջոցառում է մեր երկրի համար: Կարծում եմ` սա պարտադիր անցկացվող գագաթնաժողով է, որը շատ գեղեցիկ կամուրջ է հանդիսանում սփյուռքի և մեր հայրենիքի միջև: Այս հանդիպումների ընթացքում ժամանակն ու տարածությունը չեզոքանում են, միանում է մարդկային ընդհանուր գիտակցությունը, և բոլորս աշխատում ենք մեր հայրենիքի ու ապագայի համար:
Կարևոր եմ համարում սփյուռքի հայ մասնագետների ներգրավումն ու համախմբումը: Մենք մեր փորձը, գիտելիքները և բոլոր ռեսուրսները պետք է ներդնենք հայրենիքում: Ճիշտ համագործացության դեպքում մենք շատ բանի կհասնենք, քանի որ ունենք աշխարհով սփռված հայ հանճարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուղղությամբ կարող է շատ օգտակար լինել մեր երկրի համար:
-Դուք որպես ճանապարհ անցած, ուժեղ և կայացած կին` ինչ եք կարծում` ո՞րն է կնոջ դերը հասարակության, պետության կայացման և հզորացման գործում:
-Ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության համար կինը ամրություն և սյուն է: Կանայք ավելի խաղաղսեր են․ հատկապես կառավարման ոլորտում` ինչքան շատ կանայք լինեն, այնքան ավելի հավասարակշռված կլինի ամեն բան, աշխարհն ավելի ճիշտ կղեկավարվի: Կինը մայր է, ով հոգում է ընտանիքի ապահովության և ճիշտ զարգացման համար, պետության կառավարման դեպքում` առավել ևս, կնոջ դերը առաջնային է:
-Դուք կին եք, ով այդքան դժվարություններ հաղթահարելով, օտար հողի վրա կարողացել է նաև հայեցի և հայկական արժեքներով մեծացնել երեխաներին: Խոսենք Ձեր զավակների մասին:
-Մեկ տարի հետո մենակ մնալով Նիդերլանդների Թագավորությունում ես մտածում էի հետ վերադարձի մասին, բայց կամքի ուժը և հետագայում ընտանիքիս ու հայրենիքիս համար կարևոր լինելու նպատակը ինձ ոգևորեց՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Բացի դա, ես չէի կարող երեխաներիս պետությունից պետություն տեղափոխել, փառք Աստծո, երեխաները մեծացել են և այսօր արդեն իրենք ունեն ընտրության հնարավորություն: Ես իրենց մեջ սերմանել եմ մեծ սեր հայրենիքի, հայ ժողովրդի և մայրենի լեզվի նկատմամբ: Ի դեպ, բոլորն իմ շրջապատում զարմանում են, զավակներիս լավ և գրագետ հայերեն խոսքի վրա, քանի որ շատ բարդ է այնտեղ լեզուն պահպանելը` անգամ ինձ համար:
Դուստրս 33 տարեկան է, որդիս`27, երկուսն էլ շատ կապված են Հայաստանի հետ: Աղջիկս ընտրել է մանկավարժ-հոգեբանի մասնագիտությունը, աշխատում է լուրջ տրավմաներ տարած և յուրահատուկ երեխաների հետ: Իսկ որդիս սովորել է որպես անվտանգության մասնագետ: Նրանք հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, սերտ կապերի մեջ են մեր հայաստանաբնակ հարազատների հետ, ունեն ընկերներ և մոտավորապես երեք տարին մեկ ժամանում են Հայաստան:
Ամենակարևոր արժեքները, որոնք ես փոխանցել եմ իմ երեխաներին, անշուշտ, հայերնասիրությունն ու մարդ մնալն է: Թեպետ չեմ սիրում խոսել օգնությունների մասին, քանի որ դա անում ենք ոչ թե բարձրաձայնելու, այլ հենց անելու համար, բայց նշեմ, որ հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իմ զավակներն անմիջականորեն մասնակցել, աջակցել և ստեղծել են օգնություն ուղարկելու մեծ հնարավորություններ:
-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք և երբեք չեք դավաճանում:
-Ինձ համար կարևոր սկզբունքներ են ազնվությունը, հավատարմությունը և նվիրվածությունը: Պետք է լսել ու հարգել դիմացինին, բայց հավատարիմ մնալ ինքդ քեզ և արդյունքում անել այն, ինչ ինքդ ես ճիշտ գտնում: Մենք բոլորս մարդ ենք, բոլորս ծնվել ենք սիրելու, ապրելու և ծաղկեցնելու համար:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Հայաստանում, և ի՞նչ խորհուրդ-ուղերձ ունեք մեր ժողովրդին:
-Հայաստանում ես արդեն տեսնում եմ գլոբալ փոփոխություններ, շատ ցանկանում եմ, որ ինչպես մեր ՀՀ վարչապետն ասում` «Մեր պետությունը դառնա մի ամբողջ ընտանիք», գա այդ օրը, որ սփյուռքի ողջ հայությունը կարողանա հետ վերադառնալ, թեկուզ մի փոքր դժվարություններով, բայց միասին ձգտենք մեր երկրի բարգավաճմանը: Իմ երազանքն է ունենալ թեկուզ փոքր, բայց հստակ գծված սահմաններով, գրագետ մոտեցմամբ և զարգացած տնտեսությամբ պետություն: Նման պետությունները քիչ չեն աշխարհում, որ փոքր լինելով հանդերձ` տնտեսապես շատ լավ զարգացած և ապահով երկրներ են:
Մեր ժողովրդին ես մաղթում եմ միաբանություն, համախմբվածություն: Մի բան հստակ է, որ մենք աշխարհում առաջիններից ենք և հոյակապ ազգ ենք, պետք է չմոռանանք մեր գեները:
Իրանը հրթիռներ է արձակել Կատարի ուղղությամբ. թիրախում՝ ամերիկյան ռազմաբազան
Այսօր առավոտյան Իրանը արձակել է առնվազն վեց հրթիռ Կատարի ուղղությամբ՝ նշանառության տակ պահելով Դոհայի մոտակայքում գտնվող Ալ Ուդեիդ ամերիկյան ռազմաբազան, որը հանդիսանում է ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոշորագույն բազան տարածաշրջանում։
Իրանական պատասխանը՝ համաչափ հարված
Իրանական «Mehr» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածների քանակը համընկնում է օրերս ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ կիրառված ռումբերի թվի հետ։ Նշվում է, որ Թեհրանը դիտավորյալ ընտրել է նման համաչափություն՝ որպես պատասխան գործողության խորհրդանշական բնույթ։
Իրանի զինված ուժերը գործողությունն անվանել են «Հաղթանակի ավետիս», և ըստ իրենց հայտարարության՝ հրթիռները արձակվել են զգուշացման ուղերձով՝ առանց քաղաքացիական կամ ռազմական զոհերի նպատակի։
Հրթիռները խոցվել են
Կատարի իշխանությունները հայտնել են, որ իրենց հակաօդային համակարգերը, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության համակարգերը, կարողացել են խոցել բոլոր արձակված հրթիռները՝ թույլ չտալով վնաս հասցնել ռազմաբազային կամ տարածքին։
Նշվում է, որ զոհեր կամ վնասվածքներ չկան, իսկ ԱՄՆ պաշտոնյաները հավելել են, որ Իրանը նախապես դիվանագիտական ուղիներով զգուշացրել է հարձակման մասին։
Տարածաշրջանային արձագանք
Հարվածից հետո տարածաշրջանի մի շարք երկրներ՝ ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը և Քուվեյթը, ժամանակավորապես փակել են իրենց օդային սահմանները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ դատապարտել են հարձակումը՝ նշելով, որ դա կարող է ապակայունացնել Պարսից ծոցի անվտանգությունը։
ԱՄՆ արձագանքը
Սպիտակ տունը հայտարարել է, որ տեղյակ է կատարվածից և հետևում է իրավիճակին Պենտագոնի հետ համագործակցությամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Ազգային անվտանգության խորհրդի հետ։
The New York Times-ի փոխանցմամբ՝ Թրամփը առայժմ չի պատրաստվում պատասխան հարված հասցնել, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերանայել դիրքորոշումը։
Ի՞նչ կարող է սպասվել
Փորձագետները նշում են, որ սա կարող է դիտարկվել որպես վերահսկվող էսկալացիա, որի նպատակն է պատասխանել առանց կոնֆլիկտի սրացման։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է լարված, և հնարավոր են նոր զարգացումներ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ուղղությամբ։
Այս պահի միջազգային լուրերը հավաքեց` Hay Azian-ը
ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է
ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։
ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։
ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:
Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։
Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։
Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի:
ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:
Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
---- ԱՄԵՐԻԿԱՆ ՔՆԿՈՏ ՔԱՅԼՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՎԵԼՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄ
20.06.2025/քաղաքական/Նիդ.օրագիր
Թարգմանությունը Հատուկ ՆիդՕրագրի համար՝ Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ
Հեղինակներ`Էլի Քլիֆթոն և Էլդար Մամեդով-The Guardian թերթից
------------------
ԱՀԱ ՄԵՆՔ՝ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ, ՈՐԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԻ ԷՐ։
( Հրայր Բալեանի եզրահանգումը)
---------------------
Որքան Միացյալ Նահանգները մոտենում է Իրանի հետ ուղղակի ռազմական բախմանը, կարևոր է գիտակցել, թե որքան խուսափելի է եղել այս սրացումը: «Մենք ամեն ինչ գիտեինք [Իսրայելի՝ Իրանին հարվածելու ծրագրերի մասին], և ես փորձեցի փրկել Իրանին նվաստացումից և մահից», - ուրբաթ օրը ասաց Դոնալդ Թրամփը: «Ես շատ ջանացի փրկել նրանց, քանի որ կցանկանայի տեսնել, որ գործարքը իրականանա»:
Որպես ամերիկյան վերլուծական կենտրոնի վերջին երկու վերլուծաբանները, որոնք այցելել էին Իրան ընդամենը երեք շաբաթ առաջ, կարող ենք հայտնել, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը և միջուկային բանակցային թիմի անդամները ցանկանում էին գործարք կնքել Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ և ոչ մի նշան չցուցաբերեցին, որ հետաքրքրված են դանդաղ քայլերով բանակցություններով:
Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում տեղի ունեցած զրույցների ընթացքում արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն հայտնեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ջանքերը խաթարելու հնարավորության վերաբերյալ, և տարբեր աշխատակիցներ և պաշտոնյաներ բաց էին տարբեր սցենարներ քննարկելու համար, ներառյալ միջազգային հսկողության ներքո ուրանի հարստացման տարածաշրջանային միջուկային կոնսորցիումը և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական և տնտեսական երկկողմանի համագործակցության ոլորտները:
Պատերազմի հրահրողները սխալվում էին Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի հարցում: Հիմա դիտեք, թե ինչպես են նրանք նույն սխալը թույլ տալիս Իրանի հարցում։
Օուեն Ջոնս.
Այն, ինչ մենք լսեցինք, պետք է զգուշավոր լավատեսության առիթ լիներ, սակայն փոխարենը Վաշինգտոնը բաց թողեց հազվագյուտ դիվանագիտական բացթողումը՝ թվացյալ թույլ տալով Իսրայելին սկսել աղետալի ընտրություն, որը շուտով կարող է ներքաշել ԱՄՆ-ին։
Իրանի բանակցություններում ձգձգումների մասին պատմության հակառակ, մենք դիտավորյալ ձգձգման որևէ ապացույց չտեսանք: Իրականում, Իրանի վատթարացող տնտեսական ճգնաժամը Թեհրանի համար ուժեղ խթան էր ստեղծել գործարք կնքելու համար, որը կապահովեր պատժամիջոցների մեղմացում՝ իր միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց, նույնիսկ հորիզոնում ունենալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ավելի լայն կարգավորման հնարավորություն: Միջին խավի իրանցիները, որոնց հետ մենք խոսեցինք Թեհրանի այլ վայրերում, հիասթափված էին տնտեսական իրավիճակից և, չնայած պատժամիջոցներին դիմացկուն բարձր զարգացած տնտեսությանը, ցանկանում էին, որ պատժամիջոցների մեղմացումը նրանց ավելի մեծ հասանելիություն տա միջազգային ճանապարհորդություններին և առևտրին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծեց ճկունությունը գրեթե բոլոր հարցերում, որոնք դուրս են Իրանի կարմիր գծից՝ ցածր մակարդակի ուրանի հարստացման հարցում: Դա արձագանք գտավ մեր արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և միջուկային բանակցային թիմի անդամների հետ ունեցած անձնական զրույցներում։ Ներքին հարստացումը Իրանի համար անքննարկելի է, բայց նրանք կարծում էին, որ նախապես տվել էին իրենց զիջումները Վիտկոֆին՝ առաջարկելով հարստացման 3.67% սահմանափակում՝ օգտագործելով այն մոնիթորինգի և հսկողության մեխանիզմները, որոնք անհրաժեշտ էին ԱՄՆ-ին՝ վստահ լինելու համար, որ գործարքը պահպանվում է։
Հարստացումը, նույնիսկ ցածր մակարդակով, ազգային հպարտության հարց է, գիտական նվաճումների խորհրդանիշ և տասնամյակների պատժամիջոցներին անհնազանդ պատասխան, կարմիր գիծը, որը մշտապես նշվում էր մեր զրույցներում, և որը, նրանց կարծիքով, ընդունելի էր Վիտկոֆի համար։ Իրանը պնդում էր, որ լիովին կուրացած էր Վիտկոֆի մայիսի 18-ի հայտարարությունից, որ զրոյական հարստացումը միջուկային գործարքի միակ ընդունելի պայմաններն են, բայց բաց էր վերադառնալու բանակցություններին՝ առաջ շարժվելու ուղիները քննարկելու համար։ Այս կարողությունը զարգացնելու համար հսկայական տնտեսական դժվարություններին դիմակայելուց հետո, ոչ մի իրանական կառավարություն՝ բարեփոխիչ թե կոշտ, չէր կարող իրատեսորեն հանձնվել զրոյական հարստացման պահանջին։ Այն միտքը, որ Թեհրանը 60 օրում կքանդի իր հարստացման ծրագիրը, ինչպես պահանջում էր Թրամփի վարչակազմը, երբեք իրատեսական չէր։
Իրանի կառավարությունը, կարծես, բավականաչափ լիազորված էր գործարք կնքելու համար, եթե ԱՄՆ-ն պատրաստ լիներ «այո»-ն ընդունել որպես պատասխան։
Սա պարզապես համառություն չէր. այն արմատավորված էր Թրամփի կողմից սերմանված խորը անվստահության մեջ։ ԱՄՆ-ն արդեն խախտել էր 2015 թվականի միջուկային համաձայնագիրը (JCPOA)՝ միակողմանիորեն դուրս գալով Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, չնայած Իրանի կողմից ստուգված կատարմանը։ Ինչո՞ւ պետք է Թեհրանը հիմա ընդունի մեկ այլ համաձայնագիր, որը պահանջում է լիակատար ապամիջուկայնացում՝ առանց որևէ երաշխիքի, որ Վաշինգտոնը կրկին չի խախտի այն։
Իրանցի պաշտոնյաները բաց էին ստեղծագործական լուծումների համար, այդ թվում՝ Ռուսաստան ավելցուկային ցածր հարստացված ուրանի առաքումը, հարստացման համար տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծումը, ԱՄՆ տեսուչներին թույլ տալը միանալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության թիմերին՝ նախկին դիրքորոշումներից մեծ շեղում։ Թեհրանի ֆորումում նաև այլ գաղափարներ են ներկայացվել, թեև ոչ պաշտոնական աղբյուրներից՝ հարստացման ժամանակավոր դադարեցում և առաջադեմ IR-6 ցենտրիֆուգների դադարեցում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ։
Արաղչիի JCPOA-ի կողմից թույլատրված հարստացման մակարդակներին (4%-ից ցածր) վերադառնալու պատրաստակամությունը այնքան նշանակալի զիջում էր, որ քննադատության արժանացավ իրանցի կոշտ գծի կողմնակիցների կողմից՝ չափազանց շատ բան տալու համար՝ չափազանց շուտ։ Սա ռեժիմի վարքագիծ չէր, որը փորձում էր խոչընդոտել գործընթացը, սա գործարքի ձգտող կառավարության վարքագիծ էր, որը ձգտում էր խուսափել Երուսաղեմում, Վաշինգտոնում և Թեհրանում տեղի ունեցող իրադարձություններից, և լավ գիտակցում էր, որ երկարատև, ձգձգվող բանակցությունները ավելի շատ հնարավորություններ կընձեռեն դիվանագիտության թշնամիներին, այլ ոչ թե քիչ։
Դեռ հնարավոր է նահանջել անդունդից։ Թեհրանը հայտարարել է բանակցություններին վերսկսելու պատրաստակամության մասին, եթե Իսրայելը դադարեցնի հարձակումը։ Օմանի հետ կապերը մնում են բաց։ Այնուամենայնիվ, Իսրայելի ռմբակոծությունների սկզբից հետո բանակցությունների քաղաքական տարածքը նեղացել է։
ԱՄՆ-ն քնկոտ քայլում է դեպի Մերձավոր Արևելքի մեկ այլ ճահիճ՝ անորոշ նպատակներով, ռեժիմի փոփոխության մասին անորոշ խոսակցություններով և տարածաշրջանային հրդեհի հնարավորությամբ, եթե Իրանը հարձակվի Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Եվ այս պատերազմը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը իրական առաջարկ արեց փոխզիջման համար։ Եթե Վաշինգտոնը ռումբերը ընտրի դիվանագիտության փոխարեն, պատմությունը սա կարձանագրի որպես պատերազմ ոչ թե անհրաժեշտության, այլ ողբերգական, անխոհեմ ընտրության։
ԷԼԻ ՔԼԻՖԹՈՆԸ Քվինսիի պատասխանատու պետականության ինստիտուտի ավագ խորհրդական է։
ԷԼԴԱՐ ՄԱՄԵԴՈՎԸ Քվինսիի պատասխանատու պետականության ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող է և Պուգվաշի գիտության և համաշխարհային գործերի խորհրդի անդամ։
------------------
ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ և ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՐԱՄՓԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՆՑ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ: ՍԱԿԱՅՆ GOP-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՐԱ ՔԱՅԼԻՆ
Հունիսի 22, 2025, NBC Սահիլ Կապուր
Հատուկ ՆիդՕրագրի համար թարգմանեց Նաիրա Գասպարյանը, բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ
ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Երկու կուսակցությունների Կոնգրեսի մի քանի անդամներ շաբաթ օրը կասկածի տակ են դրել Իրանի դեմ ռազմական հարվածներ հասցնելու նախագահ Դոնալդ Թրամփի քայլի օրինականությունը:
Մինչ հանրապետական առաջնորդները և շատ անդամներ պաշտպանում էին Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները ռմբակոծելու Թրամփի որոշումը, առնվազն երկու հանրապետական օրենսդիրներ միացան դեմոկրատներին կուսակցական սպեկտրի ողջ տարածքում՝ առաջարկելով, որ նրա կողմից հակասահմանադրական է ռմբակոծել Իրանը առանց Կոնգրեսի հավանության:
«Թեև Նախագահ Թրամփի որոշումը կարող է արդարացի լինել, դժվար է սահմանադրական հիմնավորում պատկերացնել», - ասել է Օհայո նահանգից պատգամավոր Ուորեն Դևիդսոնը, ով սովորաբար համամիտ է Թրամփի հետ, X-ում: «Ես անհամբեր սպասում եմ նրա խոսքերին այս երեկո»:
Քիուի ներկայացուցիչ Թոմաս Մասին, ի պատասխան ԱՄՆի կողմից հարվածների, հայտարարել է Թրամփի սոցիալական մեդիայի գրառման, նա ասել է. «Սա սահմանադրական չէ»:
Մասին այս շաբաթ ներկայացրեց երկկուսակցական բանաձև, որը ձգտում էր արգելափակել ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ, «եթե Կոնգրեսի կողմից ընդունված պատերազմի հայտարարությամբ կամ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հատուկ թույլտվությամբ բացահայտորեն թույլտվություն չի տրվել»:
Սպիտակ տնից շաբաթ երեկոյան հակիրճ ելույթում Թրամփը պաշտպանեց հարվածները, բայց չնշեց, թե որն է իր օրինական իրավասության հիմքը՝ դրանք սկսելու առանց Կոնգրեսի կողմից իրեն այդ լիազորությունը տալու:
Սենատոր Բեռնի Սանդերսը, Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքում ելույթի ժամանակ արձագանքեց՝ քննադատելով Թրամփի գործողությունները որպես «խիստ հակասահմանադրական»:
«Միակ սուբյեկտը, որը կարող է այս երկիրը տանել պատերազմի՝ ԱՄՆ Կոնգրեսն է: Նախագահն իրավունք չունի»,- ասել է Սանդերսը ամբոխին, որը վանկարկել է «այլևս ոչ մի պատերազմ»:
Որոշ դեմոկրատներ համարել են, որ նախագահի կողմից Իրանին ռմբակոծելն առանց Կոնգրեսի հավանության անընդունելի վիրավորանք է:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսն ասել է, որ Թրամփի քայլը «բացարձակ և հստակ հիմք է իմպիչմենտի համար»:
«Առանց թույլտվության Իրանը ռմբակոծելու նախագահի աղետալի որոշումը Սահմանադրության և Կոնգրեսի պատերազմի լիազորությունների կոպիտ խախտում է», - ասաց նա X-ում: «Նա իմպուլսիվորեն ռիսկի է ենթարկել պատերազմ սկսել, որը կարող է մեզ սերունդների համար ծուղակ լինել»:
«Խոսքը չի վերաբերում Իրանի միջուկային ծրագրի արժանիքներին: Ոչ մի նախագահ իրավասու չէ ռմբակոծել մեկ այլ երկիր, որը անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար առանց Կոնգրեսի հավանության>>, սոցցանցերում ասել է պատգամավոր Շոն Քասթենը:
Քասթենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին կոչ է արել «ողնաշար ձեռք բերել» և պաշտպանել Կոնգրեսին վերապահված պատերազմական լիազորությունները:
Ջոնսոնն ասել է, որ Թրամփը հարգում է Սահմանադրությունը, քանի որ նա ձգտում էր հիմնավորել միակողմանի գործելու իր որոշման պաշտպանությունը:
«Նախագահը լիովին հարգում է Կոնգրեսի 1-ին հոդվածի լիազորությունները, և այս գիշերվա անհրաժեշտ, սահմանափակ և նպատակային հարվածը հետևում է երկու կողմերի նախագահների օրոք նմանատիպ ռազմական գործողությունների պատմությանն ու ավանդույթին», - ասվում է նա հայտարարության մեջ:
Ջոնսոնի խոսքերը, Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունի կողմից առաջարկված Թրամփի քայլին աջակցելու հետ մեկտեղ, ցույց են տալիս, որ Թրամփը կարող է բավարար գաղտնի քաղաքական աջակցություն ունենալ՝ խուսափելու համար Հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսից:
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը, D-N.Y., ասել է, որ Թրամփին «չհաջողվեց Կոնգրեսի թույլտվություն ստանալ ռազմական ուժի կիրառման համար և այդ քայլով վտանգ է առաջանում, որ Ամերիկան ներգրավվում է Մերձավոր Արևելքում հնարավոր աղետալի պատերազմի մեջ»: Սակայն նա խուսափեց ռազմական գործողությունները անօրինական կամ հակասահմանադրական պիտակավորելուց:
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեթրին Քլարկը, D-Mass., ավելի անմիջական մոտեցում ցուցաբերեց իրավական հարցին:
«Պատերազմ հայտարարելու լիազորությունը պատկանում է բացառապես Կոնգրեսին: Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա հարձակվելու միակողմանի որոշումը չարտոնված է և հակասահմանադրական», - ասել է թիվ 2 դեմոկրատ Քլարկը: «Դրանով նախագահը տարածաշրջանում մեր ռազմական և դիվանագիտական անձնակազմին ենթարկել է ռիսկի հետագա էսկալացիայի»:
Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (D-N.Y.) պատասխանել է՝ հավանություն տալով սենատոր Թիմ Քեյնի բանաձևին, որը պահանջում է Կոնգրեսի հավանություն, որպեսզի Թրամփն Իրանում ռազմական գործողություններ ձեռնարկի:
«Ոչ մի նախագահի չպետք է թույլ տրվի միակողմանիորեն ներքաշել այս ազգին այնպիսի հետևանքների մեջ, ինչպիսին պատերազմն է անկանոն սպառնալիքներով և առանց ռազմավարության», - ասվում է Շումերի հայտարարության մեջ: «Մենք պետք է կիրառենք «Պատերազմի լիազորությունների մասին» օրենքը, և ես կոչ եմ անում առաջնորդ Թունին անհապաղ այն դնել Սենատի ամբիոնին: Ես քվեարկում եմ դրա օգտին և խնդրում եմ բոլոր սենատորներին քվեարկել երկու կողմերում»:
Շաբաթ երեկոյան ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքով, Կալիֆորնիայի նահանգապետ Ռո Հաննան, որը բանաձեւի համահեղինակ է Մասիի հետ, մտածում էր, թե արդյոք հակապատերազմական ընտրողները, ովքեր աջակցում են Թրամփին, կաջակցեն նրա քայլին:
«Սա առաջին իսկական ճեղքվածքն է MAGA բազայում», - ասաց նա՝ նշելով, որ 2016 թվականի ուղղակի ընտրություններում Թրամփի վերելքն օգնեց , նա կարողանա որ իրաքյան պատերազմի համար նախագահ Ջորջ Բուշին ազատ քննադատել»:
---
Խաչի զորությամբ. Եկեղեցու դերը՝ հավատքի, պետության ու միասնության մեջ
Նաիրա Գասպարյանի հիշողության հիման վրա (Նիդերլանդական օրագրի համար)
Առաջաբան
Այս պատմությունը չի վերլուծում հոգևորականների բարեվարքությունը, ո՛չ էլ անդրադառնում է առանձին դեպքերին, այլ մատնանշում է հայ եկեղեցու առանցքային դերը՝ որպես հոգևոր և համազգային կառույց, որը դարեր շարունակ պահել է հայության ոգին՝ հաճախ նույնիսկ պետության բացակայության պայմաններում։ Այս վկայությունը՝ խորապես անձնական, բայց միևնույն ժամանակ ազգային հիշողության մաս կազմող, ամփոփում է այն համոզմունքը, որ եկեղեցին և պետությունը մեկմեկու մրցակիցներ չեն, այլ գործընկերներ՝ մեկ նպատակով. հայրենիքի ամրություն, ժողովրդի հոգևոր ու մշակութային շարունակություն։
Մանկական անաղարտ հայացքով մի սրբավայրի կողքով
Մայրս պատմում էր՝ ինչպես էր դպրոց գնում խորհրդային տարիներին։ Դպրոցը՝ Երևանի հենց սրտում, կողքին՝ եկեղեցի։ Բայց այդ կողմ չնայելն արդեն երեխայի համար վախի ու զգուշության ակտ էր։ Տատիկս՝ նախիջևանցի հավատացյալ կին, ամեն օր հորդորում էր.
Դա կարող էր կոմունիստ պապիկիս համար մեծ փորձություն դառնալ։ Մի մարդ, որ ողջ կյանքի ընթացքում կրում էր Ղարսի ու Մուշի մասին երազը՝ պարտադրված լռության պայմաններում։
Այդ տարիներին եկեղեցիները ոչ միայն փակվեցին, այլև վերածվեցին ախոռների, պահեստների, երբեմն՝ հյուծված քարերի։ Բայց մի բան երբեք չփոխվեց. եկեղեցին երբեք չլքեց հայի հոգին։ Նա ապրեց ներսում՝ որպես հիշողություն, աղոթք, երբեմն՝ նույնիսկ որպես խեղդված հպարտություն։
Հայ եկեղեցու առանցքային դերակատարումը՝ պատմության և ներկայի խաչմերուկում
Հայ ժողովուրդը միշտ տարանջատել է եկեղեցին որպես սրբություն՝ հոգևորականների մարդկային անկատարությունից։ Հարյուրավոր փաստեր, ուսումնասիրություններ ու գրական աղբյուրներ ցույց են տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է ոչ միայն հավատքի, այլ նաև ինքնության, լեզվի, մշակույթի, ընդհանրապես՝ գոյատևման պահպանողը։
Անգամ օտար զեկուցողներ, ինչպես օրինակ բրիտանացի Հարոլդ Բաքսթընը, մեծ ակնածանքով են խոսել հայ եկեղեցու կազմակերպչական ու միավորող դերի մասին։
Փնտրե՛ք աշխարհում որևէ հայ համայնք՝ չե՛ք գտնի առանց եկեղեցու։ Որովհետև եկեղեցին միայն աղոթատեղի չէ՝ այն օջախ է, վկայություն ու կապ մեր արմատների հետ։
Եվ թշնամին դա գիտեր։ Գիտեր ու վախեցավ հենց մեր խաչի հզորությունից։ Այդ խաչն էր, որ մնաց աներեր՝ ցեղասպանության տարիներին, սփյուռքում, պատերի ճեղքերում, և վերջապես՝ Արցախյան ազատամարտում, որտեղ նա նորից վերածնվեց՝ որպես զինվորի հավատ և ժողովրդի պայքարի խորհուրդ։
Հավատքը՝ ապրելու ուժ, ոչ թե մեռնելու հրահանգ
Ես երբեք չեմ եղել քրիստոնեական բոլոր դոգմաների կույր հետևորդ։ Բայց հավատը մեր արյան մեջ է՝ որպես ներքին կայունություն, ոչ թե արտաքին պարտադրանք։ Շատերն ասում են՝ «եթե մահմեդականություն ընդունած լինեինք, գուցե հեշտ ապրեինք»։ Բայց պատմությունը հակառակն է ասում։ Նրանք, ովքեր դա արեցին 1915-ին՝ հարստությունը կամ ընտանիքը փրկելու համար, այսօր այլևս ոչ են, չկանլ մեր պատմության մեջ։ Իսկ մենք մնացինք, մնացինք մեր խաչով ու երգով։
Արցախյան ազատամարտի ժամանակ մենք տեսանք՝ ինչպես խաչը դարձավ զինվորի ուժ։ Բայց մի բան երբեք չեմ ընդունել՝ զոհվելու գաղափարը որպես առաքելություն։ Ո՛չ։ Զոհվելը չպետք է լինի երբեք նպատակ։
Մեր զինվորը պետք է սովորի ապրել հայրենիքի համար։ Ապրելով է կառուցվում պետությունը, շենանում հայրենի հողը, հաղթում ժողովրդական ոգին։
Եկեղեցին և պետությունը՝ բաժանված չէ, այլ համախմբված
Երբ խաչն ու դրոշը միահյուսվում են, երբ պետությունն ու եկեղեցին գործում են համերաշխ՝ ոչ խառնված, բայց նաև ոչ տարանջատ՝ այնտեղ է ծնվում իրական հզորությունը։ Որովհետև եթե ժողովուրդը կորցնի իր հավատքը, իսկ հավատքը՝ իր ճշմարտությունը, ուրեմն երկուսն էլ դառնում են խոցելի։
Եվ վերջապես՝ հավատքը կարող է զորավոր ուժ դառնալ միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն իր գործն անում է մաքրությամբ, ազնվությամբ, նվիրումով։
Եկեղեցին՝ իր սուրբ առաքելությամբ, պետությունը՝ իր պատասխանատվությամբ, իսկ յուրաքանչյուր սպասավոր՝ առավելևս հոգևորականը, պիտի լինեն անբիծ, անշահախնդիր, մաքուր իրենց գործի մեջ։
Միայն այդ դեպքում կկարողանանք սիրով ու միասնությամբ առաջ շարժվել՝ ոչ բաժանված, այլ համախմբված։ Որպես ժողովուրդ, որպես պետություն, որպես հավատավոր ու արարող ազգ։
--
Փաշինյանը մեկնեց Թուրքիա. պատմական այցի քաղաքական ուղերձները և հնարավոր զարգացումները։ Ինչ սպասել
20.06.2025/մեկնաբանություն/Hay Azian
Եռագույնը՝ Անկարայում, խաղաղության ուղերձը՝ տարածաշրջանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Թուրքիա պատմական դիպված էր ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այլ նաև ողջ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավոր գործընթացում։ Այդ այցը, թեև համարձակ և բարդ, պարունակում էր ուժեղ քաղաքական ուղերձներ, որոնց արձագանքը դեռ երկար կքննարկվի փորձագետների ու քաղաքական վերլուծաբանների կողմից։
Պետական մակարդակով ընդունելություն. եռագույնը՝ որպես խորհրդանշական ուղերձ
Թուրքիայի մայրաքաղաքում Փաշինյանի ընդունելությունն իրականացվեց պետական արարողակարգի համաձայն՝ հայկական եռագույնի բարձրացմամբ։ Այդ տեսարանը՝ նախկինում աներևակայելի, նշանավորեց մի նոր ուղենիշ՝ երկար տարիներ փակ և լարված հարաբերությունների բեկումնային շրջադարձի համար։
Թեև Անկարան և Երևանը չունեն դիվանագիտական լիարժեք հարաբերություններ, պաշտոնական շփումները վերջին ամիսներին ակնհայտորեն աշխուժացել են։ Այս այցն այդ գործընթացի բնական շարունակությունն էր՝ քաղաքական հասունության և պատմական իրողությունները չանտեսելու համատեքստում։
Անցյալը մնում է հիշողության մեջ, բայց ապագան չի սպասում
Վարչապետ Փաշինյանը, իր ելույթներում ընդգծելով տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ պարզ հասկացրեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը մնում է ազգային ինքնության հիմնասյուն։ Սակայն, անցյալին կառչած մնալը չպետք է դառնա արգելք ապագայի կերտման ճանապարհին։
«Պատմական հիշողությունը չի նշանակում հրաժարվել երկխոսությունից, դա ընդհակառակը՝ դրա պատասխանատու հիմքն է», – նշել է Փաշինյանը։ Այս մոտեցումն էական էր հատկապես այն պայմաններում, երբ Թուրքիայի քաղաքական դիսկուրսում դեռ շարունակվում է որոշ պատմական իրողությունների մերժումը։
Խաղաղ գոյակցության փորձեր՝ փոխադարձ շահի հիմքով
Այցի շրջանակում կողմերը քննարկել են տրանսպորտային ուղիների բացման, տնտեսական համագործակցության, էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի հնարավորությունները։ Նման հարցերի ներառումը օրակարգում վկայում է, որ հարաբերությունների հնարավոր ջերմացումը չի սահմանափակվում միայն խորհրդանշական ժեստերով։ Խոսքը վերաբերում է գործնական շահերի իրագործմանը, որոնցից կշահեն երկու ժողովուրդներն էլ։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կողմերը չեն շրջանցել նաև անվտանգային թեմաները՝ Հարավային Կովկասում հավասարակշռված կարգավորման և համագործակցության հնարավոր ձևաչափերի շուրջ։
Բարդ, բայց անհրաժեշտ ճանապարհ
Քաղաքական մեկնաբանները նշում են, որ այս այցն իր մեջ պարունակում է ինչպես հույս, այնպես էլ զգուշավորություն։ Դարավոր խնդիրները չեն լուծվում մեկ հանդիպումով, բայց դռներ են բացվում նրանց համար, ովքեր պատրաստ են համառ աշխատանքով դրանք հաղթահարել։
Թուրքիա կատարած այցով Փաշինյանը փորձեց համադրել սկզբունքայնությունն ու պրագմատիզմը՝ չշեղվելով հայկական ազգային օրակարգից, միաժամանակ վերամշակելով արտաքին քաղաքականության շեշտադրումները։ Դա քաղաքականության այն տեսակի օրինակն է, որը հիմնված է համարձակ քայլերի, ոչ թե սոսկ արագ դիվանագիտության վրա։
Ինչ սպասել մոտ ապագայում
Հարաբերությունների լիարժեք կարգավորումը մնում է բարդ ու երկարաժամկետ գործընթաց, սակայն այս այցը հստակ ազդակ է՝ երկուստեք առաջընթացի կամք առկա է։ Հաջորդ փուլում հնարավոր են աշխատանքային մակարդակի բանակցություններ, դեսպանների նշանակման հարցերի քննարկում, ինչպես նաև համատեղ հումանիտար ու մշակութային նախաձեռնություններ՝ հասարակությունների մերձեցման նպատակով։
Վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի են տարածաշրջանային նոր հավասարակշռության որոնումները, և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ կայունության կարևոր բաղադրիչ։
Վարչապետ Փաշինյանի այցը, անկախ կարճաժամկետ արդյունքներից, արդեն իսկ պատմական նշանակություն ունի՝ որպես կամքի ու խաղաղ նախաձեռնության փաստացի արտահայտում։
ԻՆՉ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ԱՅՍ ԳԻՇԵՐ ԻՐԱՆՈՒՄ
22.06.2025/նիդ.օրագիր/Hay Azian
2025 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, իրականացրեց օդային հարձակում Իրանի միջուկային երեք առանցքային օբյեկտների դեմ։ Հարվածները թիրախավորել էին Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային կենտրոնները, որոնք համարվում են Իրանի ուրանի հարստացման ծրագրի հիմնական օղակները։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գործողությունն իրականացվել է ռազմավարական B‑2 Spirit ռմբակոծիչներով և ծովային հարթակից արձակված Tomahawk հրթիռներով։ Ֆորդոյի կայանը, որը տեղակայված է լեռան խորքերում և նախկինում համարվում էր գրեթե անխոցելի, ենթարկվել է զանգվածային ներթափանցող ռումբերի հարվածի։
Նախագահ Թրամփը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն գործում էր «իրավիճակի կուտակված սպառնալիքին հակազդելու համար», և որ Իրանի միջուկային ծրագիրը «հիմնականում վերացվել է»։ Նրա խոսքով, «ուրանի հարստացման ամենամեծ հարթակները լիովին ոչնչացվել են», իսկ ամերիկյան օդուժը վերադարձել է «առանց որևէ կորուստի»։
Իրանը հաստատեց հարվածների փաստը, սակայն պնդեց, որ միջուկային ծրագիրն «ամբողջությամբ չի ոչնչացվել» և որ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում պատասխանի համար։ Թեհրանը հայտարարեց, որ հարվածներից ժամեր անց արձակել է մի շարք հրթիռներ դեպի Իսրայել՝ թիրախավորելով ռազմական ենթակառուցվածքներ։ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը արձագանքել է՝ վնասազերծելով դրանց զգալի մասը։
ԱՄՆ-ի այս միջամտությունը փոխեց տարածաշրջանային ռազմաքաղաքական տրամաբանությունը։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ն դիվանագիտական ուղիներով փորձել էր զսպել Իրանի միջուկային հավակնությունները։ Սակայն, Թրամփի խոսքով, «իրանական կողմը հետևողականորեն մերժում էր բանակցությունների սեղան վերադառնալը», ինչն էլ բերել է այս գործողությանը։
Միջազգային արձագանքը տարաբնույթ էր։ ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը, ինչպես նաև մի շարք պետություններ՝ Ռուսաստանից մինչև Հնդկաստան, կոչ արեցին զսպվածության և դիվանագիտական շփումների վերականգնման։ ԱՄՆ ներսում նույնպես հնչեցին քննադատություններ՝ հատկապես Կոնգրեսի դեմոկրատական թևից, նշելով, որ գործողությունը իրականացվել է առանց օրենսդիր մարմնի լիազորության։
Այս գիշերվա իրադարձությունները կարող են նշանակել տարածաշրջանային նոր ճգնաժամի սկիզբ։ Իրանը սպառնում է պատասխան հարվածների նոր ալիքով, իսկ ԱՄՆ-ն զգուշացրել է՝ ցանկացած նոր սպառնալիքի դեպքում պատրաստ է նոր ռազմական գործողությունների։
Իրան-ԱՄՆ առճակատման այս փուլը, հնարավոր է, շրջադարձային լինի Միջին Արևելքի ուժային հավասարակշռության համար։ Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն՝ պարզելու՝ շարունակու՞մ է էսկալացիան, թե կողմերը կդիմեն դիվանագիտական վերագնահատման։
Մամուլի այս պահի լուրերն ի մի բերեց Hay Azian-ը
----
«Դիմակայուն Սյունիք»․ Եվրոպական աջակցություն Հայաստանի հարավին
Եվրոպական միությունը և գործընկեր պետությունները համատեղ ուժերով շարունակում են Սյունիքի մարզում կայուն զարգացման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» (Resilient Syunik – Team Europe Initiative) հանդիսանում է Հայաստանի հարավային սահմանամերձ մարզի համար ռազմավարական աջակցության գլխավոր ծրագրերից մեկը։
Հունիսին Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, ԵՄ այլ դիվանագիտական ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեց Սյունիք։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու արդեն իրականացված քայլերը և քննարկելու հետագա կարիքները։
150 միլիոն եվրո՝ կայուն և ներառական զարգացման համար
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 150 միլիոն եվրո։ Գումարն ուղղված է երեք հիմնական ուղղությամբ՝
Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) աջակցություն
Կանաչ ենթակառուցվածքների զարգացում
Հանրային ծառայությունների հասանելիության բարձրացում՝ կրթություն, առողջապահություն և համայնքային զարգացում։
Դեսպան Մոնրոյ-Վինթերն ընդգծեց, որ Նիդերլանդները, որպես ԵՄ անդամ և նախաձեռնության ակտիվ մասնակից, արդեն իսկ ներդրումներ է իրականացրել վերականգնվող էներգիայի, սոցիալական ներառման և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նշել է․
«Դիմակայուն Սյունիքը ոչ միայն տնտեսական աջակցություն է, այլև հավատք այն մարդկանց հանդեպ, ովքեր ապրում են այստեղ ու պահում այս կարևոր տարածաշրջանը։»
Համագործակցություն՝ ԵՄ և միջազգային գործընկերների միջև
«Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունն իրականություն է դառնում Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև մի շարք ԵՄ անդամ պետությունների համատեղ ուժերով։ Այս երկրներն են՝
Նիդերլանդներ, Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան ։
Այս բազմաշերտ համագործակցությունը հստակ ազդակ է՝ Եվրոպան տեսնում է Սյունիքը ոչ միայն որպես սահմանային գոտի, այլ որպես հնարավորությունների տարածք, որտեղ կարելի է ներդնել, կառուցել և վերակազմավորել։
Սյունիքը դիմակայում է ոչ միայն բնական և քաղաքական մարտահրավերներին, այլև դառնում է ապացույց այն բանի, որ երբ կա միջազգային համախմբվածություն և վստահություն՝ հնարավոր է փոխել համայնքների ապագան։
Ինֆորմացիան և լուսանկարները Embassy of the Netherlands in Armenia էջից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալացման գործընթացի հեռանկարները, ինչպես նաև Ստամբուլի հայերի դերը երկու երկրների միջև կամուրջ հանդիսանալու հարցում:
Ստամբուլի հայ համայնքը (որը հիմնականում կենտրոնացած է Բաքըրկյոյի և այլ շրջաններում) Թուրքիայի ամենամեծ հայկական համայնքն է և կարևոր դեր ունի տարածաշրջանում հայկական ինքնության պահպանման գործում:
Աղբյուրներ՝ CivilNet, Azatutyun, Anadolu Agency:
---
Երիցուկների ճանապարհը (Նիդերլանդներ)
When Art Returns to Where It Was Born
Երբ արվեստը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել է
Lilit Tonakanyan
Let’s agree—Armenian culture may sometimes seem to “stray” from its orbit, but in truth, it’s a return. A return to the roots, to where everything began. This time, artist Lilit Tonakanyan’s jubilee exhibition will not take place in the capital city of Yerevan, but in her native town of Artik, Shirak Province—at the symbolic Friendship Park, on June 29 at 12:00 PM.
The “Netherlands Diary” has written more than once about Lilit and her inspiring art. Her paintings speak silently yet powerfully—of past and present, of land and people, of gazes and silences.
Her works are filled with flowers and vivid colors, blooming across the canvas, breathing life, light, and warmth into each brushstroke. These are colors that have received soul and spirit through Lilit’s hands.
We now call on art lovers from the capital and across all regions of Armenia to make this journey—to honor the return of culture to its roots with their presence.
Art is at home—and it’s waiting for all of us with open arms.
Համաձայնեք՝ հայկական մշակույթը երբեմն, թվում է, «շեղվում է» իր ուղեծրից, բայց իրականում դա վերադարձ է՝ այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Այս անգամ գեղանկարիչ Լիլիթ Տոնականյանի հոբելյանական ցուցահանդեսը տեղի է ունենալու ոչ թե քաղաքամայր Երևանում, այլ նրա հայրենի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ խորհրդանշական Բարեկամության այգում, հունիսի 29-ին, ժամը 12:00-ին։
«Նիդերլանդական օրագիրը» մեկ անգամ չէ, որ գրել է Լիլիթի և նրա ոգեշնչող արվեստի մասին։ Նրա նկարները լուռ խոսում են անցյալի և ներկայի, հողի ու մարդու, հայացքի ու լռության մասին։
Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն ծաղիկները և վառ գույները, որոնք ասես թևածում են կտավներից դեպի դիտողը՝ փոխանցելով լույս, ջերմություն ու կյանք։
Դրանք գույներ են, որոնք շունչ ու հոգի են ստացել Լիլիթի ձեռքերով։
Եվ այժմ կոչ ենք անում մայրաքաղաքի, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերի արվեստասերներին՝ այս անգամ իրենց այցով ու ներկայությամբ արժևորել մշակույթի վերադարձը արմատներին։
Մեր ընթերցողներն արձագանքել են «Նիդերլանդական օրագրի» Հունիսի 9-ի «Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսին ուղղված նոր հայտարարությունն ու դրա օրինական հիմքերը» ( և հունիսի 14-ի Հրապարակումներին:
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ ԲԱՑԱՏՐԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Նաիրա Գասպարյան
ԵՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ես մեծ հետաքրքրությամբ կարդացի Տ․ Մովսիսյանի արձագանքը իրավիճակին, որը փաստում է , որ նա շատ հայրենասեր կին է և մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր ստանձնած գործին՝ Սփյուռքում հայապահպանության խնդրին։ Գաղտնիք չէ, որ Հայ եկեղեցին նմանապես բոլոր ժամանակներում իր շուրջ է համախմբել հայությանը, կազմակերպել հայ մանուկների կրթությունն ու հայեցի դաստիարակությունը, նպաստել հայկական արժեքների, հոգեբանության, ինքնության պահպանմանը։ Սակայն քննարկվող հարցին Նիդերլանդական օրագրի մոտեցումը բոլորովին չի հակասում Տ․ Մովսիսյանի տեսակետին։ Ավելին, ՆիդՕրագիրը իր գոյության ողջ ընթացքում կատարել է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելով հայությանը իրազեկելու սոցիալ-մշակութային կյանքին, նաև մշտապես անդրադարձ է կատարում հայոց հերոսական կյանքի ու հայոց արժանի զավակներին վերաբերող նյութերի լուսաբանմանը։ Տ․ Մովսիսյանը չի կարող ակնկալել, որ ՆիդՕրագիրը իրավիճակի ներկայացումից, դեպքերի , փաստերի քննությունից ու վերլուծություններից զատ պիտի կատարի քաղաքական վերլուծություններ, գլոբալ իրականությանն առնչվող կողմնակալ մեկնաբանություններ։ Ամեն մեդիա հարթակ ունի իր խնդիրները։ Գնահատելով Տ․ Մովսիսյանի հայրենասիրական և ազգապահպան մղումները, այնուամենայնիվ, կցանկանայի նկատել, որ ՆիդՕրագրի վերլուծականներում բացի իրական փաստերի նկատմամբ մտահոգ մեկնաբանումից, քանի որ օրագիրը ողջ հայության համար է և չունի կամ կառավարությանը, կամ եկեղեցուն, կամ այս ու այն կուսակցությանը ծառայելու միտում, համազգային ու անվտանգային խնդիրների միակողմանի մեկնաբանման խնդիր չի դրել իր առջև։ Խմբագրության կողմից նյութի տարբեր հատվածներում շատ մանրամասն տրված են Ձեր հարցերի պատասխանները։ «Հրապարակման նպատակն էր ոչ թե հարվածել եկեղեցուն, այլ բացատրել իրավական և սահմանադրական այն շրջանակը, որի ներսում կարող է զարգանալ նման իրադարձությունը։ Մենք փորձել ենք հարցին մոտենալ հավասարակշռված՝ ներկայացնելով ինչպես պետության, այնպես էլ եկեղեցու իրավասությունները»։ Համոզված եմ, որ եթե մեկ անգամ էլ կարդաք տեքստը այս անգամ սթափ ու առանց հուզվելու, անպայման կնկատեք, թե որքան հավասարակշռված են մեկնաբանությունները։ Այնուամենայնիվ, կարտահայտեմ իմ տեսակետը ՆիդՕրագրի հանգամանալից և անկողմնակալ վերլուծականների վերաբերյալ՝ հայության և հոլանդահայության խնդիրներին իրազեկելը, այդ խնդիրների հանգամանալից ներկայացումն ու մեկնաբանումը միշտ արվել են առանց ավելորդությունների, առանց ոտնահարելու հայության որևէ շերտի շահերն ու իրավունքները, որն էլ թույլ է տվել ինձ 2012 թվից համագործակցելու ՆիդՕրագրի հետ և լինելու այս լրատվամիջոցի իրական երկրպագուն, որի համար շնորհակալ եմ խմբագրությանն ու խմբագրին։ Տ․ Մովսիսյան, , շնորհակալ եմ նաև Ձեզ, որ Ձեր աշակերտները ունեն Ձեր նման հայրենասեր ուսուցիչ, ում համար հայ եկեղեցին իրական արժեք է, ինքնության ցուցիչ։ Բայց հայ ու մարդ լինելուց բացի մեզանից յուրաքանչյուրը այս երկրագնդի վրա կատարում է որոշակի առաքելություն, իսկ ՆիդՕրագիրը Հայաստանն ու Սփյուռքը կապող կարևորագույն օղակներից է եղել , համենայն դեպս այն ամբողջ ժամանակահատվածում, որ եղել եմ Օրագրի ընթերցողը։
ՊԵՏՔ ՉԷ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԱՌՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ
Շուշան Ղազարյան
Հրապարակախոս, լրագրող
Տիկին Մովսիսյանը կարծես եկեղեցին խառնել է եկեղեցու առաջնորդի հետ, մինչդեռ եկեղեցին դարերի պատմություն ունի, եկեղեցու Առաջնորդը՝ մի կյանքի տեւողություն: Մենք մեր եկեղեցու պատմության մեջ ունեցել ենք թե ազգի նվիրյալ Առաջնորդներ, եւ թե հային ու հայկական պետությունը կործանած, թագավոր սպանած, հայոց տան դռները թշնամու դեմ բացած կաթողիկոսներ, որոնց անիծել է պատմությունն ու ժողովուրդը: Գուցե այդ կաթողիկոսներն էլ իրենց սեւ գործը սկսել են կուսակրոնության ուխտը խախտելուց, կրոնական դպրոցներում երեխաներ պղծելուց...Հիշեք Կալկաթայի ու Երուսաղեմի կրոնական դպրոցների աղմկալից պատմությունները: Մենք սիրում ենք փաստերը սվաղել՝ իբր ոչինչ չի եղել, բայց եղել է, չէ՞: Կաթոլիկ համայնքների դպրոցներում...չեմ ասում, թե ինչ անասնական ու անբնայան բռնաբարության դեպքեր են քննվել ու քանի կրոնավորներ են դատվել: Նրանք էլ են Աստծո առաջ երդում տվել, չէ՞: Բայց դա ժողովրդին չի հեռացրել եկեղեցուց, հակառակը, արդարությունը, ապաշխարանքն ու ճգնավորությունը, ավելի է սերտացրել եկեղեցու ու իր հոտի կապը: Ասածս կցուցանե, որ անձին մի նույնացրեք եկեղեցու հետ, մեր հավատն առ Աստված չի պակասում իրականությունը բարձրաձայնելուց, հակառակը՝ բարոյականության հաղթանակը Աստծո հանդեպ մեր սիրո ու խոնարհության հաղթանակն է: Եթե խնդիր կա, ուխտ է խախտել Առաջնորդը, պիտի պատասխան տա նախ իր Աստծո, իր խոստումի ու իր բարոյական կերպարի առաջ, որն օրինակ պիտի լինի մեզ համար: Պաշտոնյան օրենք է խախտում, պատասխան է տալիս դատարանում, կաթողիկոսը Աստծուն տված ուխտն է խախտում, պատասխան պիտի տա իր խղճին, ժողովրդին ու Աստծուն:
Բարոյական օրենքը խախտելը ավելի ծանր հանցանք է:
Քանի որ եթե չկա բարոյականություն, չկա եւ մեղք, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, կարելի է եւ չկատարել երկրի սահմանադրությունն ու օրենքները:
Իսկ Կաթողիկոսը մեր խղճի, սիրո ու բարոյականության, ներումի, ապաշխարանքի բարձրագույն սանդղակն է: Եթե ինքը խաբի, շնանա, մեր Տեր Հիսուս Քրիստոսին դեմ գնա, ուրեմն նա հասարակ շնացող է, գող եւ արծաթասեր: Հոտը պիտի իմանա՞ ում ետեւից է գնում: Չէ որ Կաթողիկոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է երկրի վրա: Մենք նրան ենք երկրպագություն տալիս գետնի վրա՝ սպասելով Տիրոջ գալստյանը։ Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը երբ երեւում էր հեռուստատեսության էկրանին, հայրս ոտքի էր կանգնում, հանում էր գլխարկը ու խաչակնքվում: Մեր Վեհափառը մեր Տիրոջը հավասար էր մեզ համար:
Օրենքի վնասը հնարավոր է վերադարձնել:
Հոգեւոր, բարոյայան վնասը՝ երբեք:
Առաջնորդն է պատիվն ու սրբությունը հոտի, ուրեմն պիտի բացատրություն տա:
Հ.Գ.- Ուզում եմ նաեւ շատ հարգելի մանկավարժ տիկին Մովսիսյանին ասել շնորհակալություն՝ իր վեհ գործի, երեխաներին տառաճանաչ դարձնելու համար սփյուռքում, դա շատ կարեւոր աշխատանք է, որ Պրահայի շաբաթօրյա դպրոցում հայ գրին նվիրված ուսուցիչներն արդեն երեսուն տարի անում են ԱՆՎՃԱՐ, առանց վարձատրության, առանց եկեղեցու օգնության։
Խոնարհումս բոլորիդ։
Բայց հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությանը քննադատելու, իմացած ու չիմացած գանցանքները նրան վերագրելու իրավունքը ունի ՄԻԱՅՆ Հայաստանի այն քաղաքացին, ով ապրում է Հայաստանում, աշխատում եւ մուծում է հարկեր եւ զավակներին ուղարկում է զինվորական ծառայության՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու:
Հայաստանի ընտրողներն են իրենց ընտրության ու երկրի անվտանգության տերը:
Եկեք, ապրեք Հայաստանում, եթե այդքան անհանգիստ եք, թե չէ մնացյալն ամեն բան զգացական է ու հորինվածք՝ գրքային հայրենասիրության չափ պարզունակ ու հասկանալի:
Հարգանքներս «Նիդերլանդական օրագիր» պարբերականին, որ բացել է այս բանավեճը՝ պարզելու ընթերցող քրիստոնյաների մտահոգությունները:
ՆԻԴ.ՕՐԱԳԻՐԸ ՀԻՄՆՎԵԼ Է ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ՎՐԱ, ՓՈՐՁԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՈՂՄԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ, ԻՍԿ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԺԱԿԱՃԱՌԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՊՂՊՋԱԿՆԵՐ ԵՆ
Մաթո Հախվերդյան
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ
Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև խորացող լարվածության, ինչպես նաև այդ թեմայի շուրջ «Նիդերլանդական Օրագրի» հրապարակումների վերաբերյալ հնչած արձագանքների ֆոնին անհրաժեշտ եմ համարում հանդես գալ իմ դիտարկումներով։
Նախ ցանկանում եմ շեշտել, որ իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ վստահությամբ ասել՝ «Նիդերլանդական Օրագիրը» մշտապես եղել է մի քանի կարևորագույն սկզբունքների կրող՝ անաչառություն, հավասարակշռվածություն և բարեխղճություն։ Այն բացառիկ լրատվամիջոցներից է, որը հետևողականորեն անդրադարձել է թե՛ Նիդերլանդահայ համայնքի ներքին կյանքի, և թե՛ Հայաստանյան ու սփյուռքյան նշանակալի զարգացումների։ Թերթի նյութերը կառուցված են ըստ ստուգված աղբյուրների, հիմնավորված են փաստերով, և երբեք չեն հետապնդել միակողմանի կամ մանիպուլյատիվ նպատակներ։
Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև առկա հակասությունը բարդ և բազմաշերտ խնդիր է, որի վերլուծությունը պահանջում է ոչ միայն խորքային գիտակցում, այլև վստահելի տեղեկատվության առկայություն։ Մինչ այս պահը հասանելի են միայն հրապարակային հայտարարություններ, ելույթներ և մեկնաբանություններ, որոնք, որքան էլ կարևոր լինեն, բավարար հիմք չեն տալիս ամբողջական ու սպառիչ գնահատական տալու այս ճգնաժամի շարժառիթներին ու նպատակներին։
Այդուհանդերձ, «Նիդերլանդական Օրագիրը» արել է այն, ինչ կոչված է անել յուրաքանչյուր պատասխանատու լրատվամիջոց։ Այն ներկայացրել է իր վերլուծությունը՝ հիմնվելով փաստերի և տրամաբանական շղթաների վրա, փորձել է լսել տարբեր կողմերի տեսակետները, պատասխանել ընթերցողների հարցադրումներին՝ առանց զգացմունքայնության և անհարկի մեղադրանքների։ Սա կարեւոր է հատկապես մի ժամանակահատվածում, երբ հասարակությունը, ներառյալ Սփյուռքը, գտնվում է զգայուն վիճակում։
Ցավալի է, որ հնչել են նաև անհիմն մեղադրանքներ թերթի հասցեին՝ իբր այն պառակտում է հոլանդահայ համայնքը։ Այս տեսակետները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև անտեսում են լրատվամիջոցի դերը հանրային կյանքի մեջ։ «Նիդերլանդական Օրագիրը» ոչ թե պառակտում է, այլ տեղեկատվական հարթակ է ստեղծում՝ կարծիքների, տեսակետների, և հաճախ՝ հակասությունների բաց ու քաղաքակիրթ քննարկման համար։ Իսկ համախմբման և կազմակերպչական աշխատանքի հարցերը պատկանում են համայնքային ու հասարակական կառույցների դաշտին, և ոչ՝ լրատվամիջոցների։
Հենց այս իմաստով պետք է գնահատել թերթի ներկայությունը և դրա գործունեությունը։ Այն մեր կողքին է՝ ոչ թե բառացի, այլ բովանդակային իմաստով։ Իր հրապարակումներով, անաչառ վերլուծություններով ու մտահոգ հայացքով՝ թերթը նպաստում է համայնքի ինքնագիտակցության բարձրացմանը, աջակցում է մեզ՝ մտովի և գործնականորեն վերարժևորելու մեր կոլեկտիվ ինքնությունն ու արժեքները։
Վերջում ցանկանում եմ կոչ անել՝ պահպանել հարգանք միմյանց հակադիր կարծիքների նկատմամբ, խուսափել հասարակական երկխոսությունը նսեմացնող ձևակերպումներից և միասին կառուցել այն բարոյական ու մտավոր դաշտը, որտեղ հնարավոր է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները։ Այդ ճանապարհին տեղեկատվության աղբյուրները, ինչպիսին է «Նիդերլանդական Օրագիրը», պարտադիր օղակ են, որոնց պետք է վերաբերվել վստահությամբ, ոչ թե անվստահությամբ։ Միայն այդ կերպ կարող ենք ունենալ ուժեղ, առողջ և ինքնագիտակից համայնք՝ արժանի մեր ազգային ժառանգությանը։
----------
Հանրային երկխոսության դաշտում՝ հավատքի, պետության ու խոսքի պատասխանատվության խաչմերուկում
Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի պետական իշխանությունների միջև վերջին շրջանի լարվածությունը, ինչպես նաև դրան հաջորդած քննարկումները՝ մասնավորապես «Նիդերլանդական Օրագիր» պարբերականի վերլուծական հրապարակումների շուրջ, ցույց են տալիս, թե որքան սուր և զգայուն է հասարակական ընկալման ու վերաբերմունքի դաշտը մեր ազգային ինստիտուտների, արժեքների և ինքնության հիմնասյուների վերաբերյալ։
Հունիսի 9-ի և 14-ի հրապարակումներում «Նիդերլանդական Օրագիրը» փորձել է իրավական և սահմանադրական դիտակետից ներկայացնել իրավիճակի էությունը՝ միաժամանակ հստակ սահմանելով իր նպատակը․ բացատրել գործընթացի իրավաբանական կողմերը, ոչ թե կողմնակալ մեկնաբանություններով աղավաղել ընդհանուր պատկերը։ Այդ մոտեցումն է հենց արժանացել տարբեր խմբերի ընթերցողների արձագանքին։ Յուրաքանչյուրը՝ իր փորձառությամբ ու հայեցակետով, անդրադարձել է խնդրին՝ հանրային քննարկումն առավել ամբողջական դարձնելու մտահոգությամբ։
ԵՊՀ դոցենտ Նաիրա Գասպարյանը շեշտում է, որ ինչպես Տիկին Մովսիսյանը, այնպես էլ «ՆիդՕրագիրը», իրենց գործունեությամբ նպաստում են հայապահպանությանն ու ազգային ինքնության պահպանմանը։ Վերլուծական հրապարակման նպատակը, ըստ Գասպարյանի, ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելն է, այլ հանրային իրազեկում ապահովելը՝ իրավական դաշտում։ Նա ընդգծում է, որ լրատվամիջոցի հավասարակշռված լեզուն ու փաստերի վրա հիմնված ներկայացումը չեն հակասում եկեղեցուն հավատով կապված մարդու վերաբերմունքին, քանի որ նպատակ չունեն ո՛չ հարվածելու որևէ կողմի, ո՛չ էլ խեղաթյուրելու իրականությունը։ Ընդհակառակը՝ նման մոտեցումները միայն հարստացնում են հանրային բանավեճը։
Հրապարակախոս Շուշան Ղազարյանը, իր հերթին, հիշեցնում է եկեղեցու և եկեղեցու առաջնորդի տարբերությունը՝ մատնանշելով, որ եկեղեցին ինստիտուցիոնալ մի կառույց է՝ անցնող դարերի խորքից եկող, մինչդեռ առաջնորդը ժամանակային է և պատասխանատու՝ թե՛ բարոյապես, թե՛ հասարակական արժեքների համակարգում։ Ղազարյանը քաջ գիտակցում է հավատքի դերը, սակայն խոսում է առաջնորդի վարքի՝ բարոյական չափանիշների համապատասխանության անհրաժեշտության մասին։ Նրա դիտարկումն ընդգծում է այն հիմնարար ճշմարտությունը, որ եկեղեցու հանդեպ հավատը չի կարող կուրորեն արդարացնել անձնական ձախողումները՝ հատկապես եթե խոսքը վերաբերում է առաջնորդների վարքուբարքին։ Նա հիշեցնում է նաև խոսքի և վերաբերմունքի պատասխանատվության մասին՝ միևնույն ժամանակ շեշտադրելով, որ իշխանությունների քննադատությունը ավելի իմաստ ունի այն անձանց համար, ովքեր ուղղակիորեն ապրում են Հայաստանում և իրենց գործունեությամբ մասնակցում երկրի զարգացմանը։
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, ամփոփելով հրապարակված կարծիքների դաշտը, ընդգծում է «Նիդերլանդական Օրագրի» հաստատուն սկզբունքները՝ անաչառություն, հավասարակշռվածություն և փաստերի վրա հիմնված աշխատանք։ Նա շեշտում է, որ պարբերականի նպատակը երբեք չի եղել պառակտում սերմանել համայնքի ներսում, այլ ընդհակառակը՝ ստեղծել ազատ խոսքի, փոխըմբռնման և ազգային ինքնագիտակցության խթանման հարթակ։ Թերթը, իր գնահատմամբ, կատարել է իր առաքելությունը՝ ապահովելով տեղեկացված, հավասարակշռված ու պատասխանատու հանրային քննարկում։ Հախվերդյանը նշում է նաև, որ որևէ լրատվամիջոցի ուղղված քննադատությունը պետք է դիտարկել առարկայական տիրույթում՝ զերծ մնալով անձնավորված մեղադրանքներից, քանի որ հանրային դաշտում մտածողությունը չի զարգանում լուռ լճացման, այլ բազմակարծության շնորհիվ։
Երեք տեսակետների միասնությունն ընդգծում է կարևոր մի հանգամանք․ անկախ քաղաքական համոզմունքներից կամ կրոնական դիրքորոշումներից՝ հանրային առողջ երկխոսությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կողմերն ընդունում են միմյանց ազնիվ մտադրությունն ու դրսևորում հարգանք միմյանց դիրքորոշման հանդեպ։ Միայն այդ ճանապարհով կարող ենք կառուցել հասարակություն, որն ի զորու է հաղթահարել ոչ միայն արտաքին, այլև ներքին ճգնաժամերը՝ պահպանելով միասնությունը, խոհեմությունն ու հոգևոր առողջությունը։
Այս քննարկումը՝ բաց ու անկեղծ, միաժամանակ արժանապատիվ ու պատասխանատու, վկայում է «Նիդերլանդական Օրագրի» կարևոր դերի մասին հայաստանյան և սփյուռքյան հաղորդակցության, կարծիքների փոխանակման ու ազգային իրազեկման դաշտում։
---------------------
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻ` ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Մեր այս հրապարակումից հետո «Ճշմարտութեան Ձայն» յութուբյան ալիքի միջոցով Տէր Արմէն Մելքոնեանը ուղերձներ է հղել, որից մեկը վերաբերվում է լրագրող , հրապարակախոս Շուշան Ղազարյանի «ՊԵՏՔ ՉԷ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԱՌՆԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ» սույն հրապարակմանը:
Տեսաերիզը դիտելուց հետո տիկին Ղազարյանի պատասխանը.
Տեր Արմենը պահանջում է, որ ես սուրբ գրքերի պատվիրաններով ու լեզվով գրեմ իմ անհամաձայնության մասին, որը ես չգիտեմ։ Իմ հավատն ու սերը առ Քրիստոս եւս զգացական է, քանի որ ես խորը գիտելիքներ չունեմ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության մասին։ Տեր Արմենը չի հասկացել, որ ես՝ շարքային հավատավորս, իրավունք չունեմ եւ չեմ կարող իր նման կռիվ տալ Կաթողիկոսի դեմ, քանի որ չգիտեմ եկեղեցու կուլիսային կյանքը։ Իրականում երկուսս էլ նույն բանն ենք ասում՝ եկեղեցին դեռ Առաջնորդը չէ։ Կարծում եմ Տեր Արմենը վատ է տիրապետում Արարատյան գրական տեքստին, որից էլ գալիս է նրա եզրահանգումը։ Չի հասկացել, կամ ձեռի հետ է կարդացել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանը համայն հայության Հայրենիք լինելուն, այո, համայն հայության Հայրենիքն է։ Բայց այնտեղ ապրող, աշխատող ու բանակում ծառայող քաղաքացին է պատասխանատու մեր Հայրենիքի պաշտպանության, ԼԻՆԵԼ ՉԼԻՆԵԼՈՒ գոյության համար։ Երբ աշխարհի հայությունը կզինվորագրվի Հայաստանի սահմանների պաշտպանությանը, բանակի բյուջեն կավելացնի իր աշխատած միջոցներով, նոր միայն իրավունք կունենա խոսել ու քննադատել։ Մնացածը Հայրենիքի հանդեպ զգացական պոռթկումներ են, որոնց Հայաստանում ապրող քաղաքացին այլեւս չի հավատում։