Страницы

Thursday, 31 July 2025

Մամուլի վիճակը Հայաստանում. ամայացում՝ առանց արձագանքի

 


31.07.2025թ/Նիդ.օրագիր

Երեք տասնամյակ առաջ Հայաստանում մամուլը հռչակվում էր որպես ազատության խորհրդանիշ։ Տպագիր մամուլը վերածնվում էր՝ կրելով պետական բյուրոկրատիայից ազատված խոսքի մշակույթը, պլյուրալիզմի գաղափարն ու հանրային վերահսկողության գործիքը։ Սակայն այսօր այդ մամուլից գրեթե ոչինչ չի մնացել։ Տպագիր թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին։ Նույնիսկ պետական հովանավորչությամբ գործող պաշտոնաթերթը՝ «Հայաստանի Հանրապետություն»-ը, դադարեց տպագրվել։ Նրա օրինակով փակվեցին նաև բազմաթիվ այլ հայտնի և վաստակաշատ պարբերականներ, որոնք ժամանակին լրատվական դաշտի առանցքային դերակատարներ էին։ Այս փլուզումը պայմանավորված չէ միայն տնտեսական ճնշումներով, այլև մշակութային և ինստիտուցիոնալ անտարբերությամբ։
Տպագիր մամուլի կտրուկ անկումը, մի կողմից, սրվում է ընթերցողների թվի նվազմամբ, բայց մյուս կողմից՝ նաև ինստիտուցիոնալ հիմքերի քանդմամբ։ Դեռ 1994 թվականից սկսած՝ բազմաթիվ խմբագրություններ, այդ թվում՝ «Առավոտը», գործել են մամուլի շենքում, որը հատուկ կառուցվել էր հենց լրատվամիջոցների համար։ Ինչպես նշում է Աննա Իսրայելյանը, մամուլի շենքը կառուցվել է հենց լրատվամիջոցների համար, սակայն այսօր այդ նպատակը կորցրել է։ Շատ խմբագրություններ դուրս են եկել կամ հանվել են այդ տարածքից:
Դա խորհրդանշական տարածք էր, որտեղ մամուլը պիտի ապրեր, զարգանար, շփվեր, մրցեր, բայց այդ շենքը ևս զրկվել է իր գաղափարական հիմքից։ Վերջին տարիներին խմբագրությունները փաստացի դուրս են մղվել այդ տարածքից։ Դրանց մի մասը հեռացվել է՝ պաշտոնապես կամ անուղղակի ճնշումներով, իսկ տարածքների մի զգալի հատվածներն այսօր ծառայում են այլ նպատակների՝ առևտրային, բիզնես կամ վարչական։
Այդ նույն ճակատագրին է արժանացել նաև Ժուռնալիստների միության շենքը, որը գտնվում է Երևանի սրտում՝ Պուշկինի փողոցում։ Խորհրդային տարիներին այն կառուցվել էր՝ որպես ժուռնալիստիկայի ստեղծագործական տուն, սակայն այսօր գրեթե ոչ մի աղերս չունի լրագրողների համայնքի հետ։ Ըստ բազմաթիվ լրագրողների վկայությունների՝ շենքը բառացիորեն խլվել է մամուլից և ծառայում է ամեն ինչի՝ բացառությամբ իր բուն առաքելության։ Այն դարձել է հարթակ բիզնեսների, ժամանցային միջոցառումների, տարբեր այլ ծառայությունների համար, իսկ ժուռնալիստները փաստացի դուրս են մնացել իրենց իսկ մշակույթի ու մասնագիտական ինքնության խորհրդանիշ տարածքից։ Այսօրվա էլ ժուռնալիստների միության անունն է մնացել:
Այս ամենը տեղի է ունենում մեդիայի թվայնացման պայմաններում, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներն անցել են առցանց հարթակների։ Թվային անցումը, որը կարող էր նոր հնարավորությունների դարպաս բացել, վերածվել է գոյատևման պայքարի։ Լրատվամիջոցները հայտնվել են առևտրային ալգորիթմների և ընթերցողների անվճար սպառման մշակույթի թակարդում։ Որակյալ բովանդակությունն այլևս արժեվորված չէ, քանի որ հանրությունը սովորել է ամեն բան ստանալ անվճար։ Այս ֆոնին լրատվամիջոցները ֆինանսապես դառնում են խոցելի, իսկ քաղաքական շրջանակներն ավելի հեշտությամբ են ներգրավվում մեդիա միջավայրում՝ սեփական շահերին ծառայող տեղեկատվական մանիպուլյացիաներով։
Հասարակության մեջ ձևավորվել է նաև թերահավատություն մամուլի հանդեպ, որը խորանում է քաղաքականացված բովանդակությամբ, քարոզչությամբ, ինչպես նաև լրագրության որակի անկմամբ։ Արդյունքում՝ մամուլի՝ որպես հանրային վերահսկողության գործառույթ իրականացնող ինստիտուտի դերը ոչ միայն նվազում է, այլ վերանում է։ Իշխանությունների համար մամուլն ավելի շատ խանգարող գործոն է, քան գործընկեր։ Իսկ երբ չկա պետական ռազմավարություն՝ մամուլի ինստիտուցիոնալ պաշտպանության, տարածքների պահպանման և ֆինանսավորման հարցերում, մեդիան վերածվում է միայնակ կղզու՝ գոյատևող, բայց չլսվող ու անարդյունավետ։
Տպագիր մամուլի խեղդամահ լինելու փաստը, մամուլի շենքի և ժուռնալիստների միության տան չգոյությունը կամ օտարացումը միայն տեխնիկական խնդիր չէ։ Դա հարված է ժողովրդավարական մշակույթին, հանրային քննարկման որակին, փաստերի և հստակության արժեքներին։ Լրագրությունը Հայաստանի Հանրապետության մեջ դառնում է ոչ թե արժեհամակարգային հենասյուն, այլ մոռացված մասնագիտություն։ Այս ամենին չեն նպաստում ոչ անկախ լրատվամիջոցների առկայությունը, որոնք ոչ թե առաքելություն են կատարում, այլ արատավորում են լրագրողի անունն ու մասնագիտությունը: Վերջիններս իրականացնում են կողմնակալ, կանխակալ գործունեություն:
Հայաստանում տպագիր մամուլը գրեթե մահացած է։ Լրատվության հիմնական հարթակը դարձել է թվային միջավայրը։ Այդուհանդերձ, այս անցումը չի ուղեկցվում համակարգված պետական քաղաքականությամբ կամ լրագրողների համար համարժեք աջակցությամբ, ինչի հետևանքով մամուլի դերը ժողովրդավարության մեջ թուլանում է։
Լրագրությունը ինքնություն է, մշակույթ, ինստիտուտ, որը պահանջում է պաշտպանություն՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև պետական ռազմավարության, մշակութային հարգանքի և հանրային գիտակցվածության մակարդակներում։
Եվ այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես վերլուծել պատճառները, այլ ձևավորել մշակութային վերանայում։ Մամուլը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տեղեկատվություն արտադրող ոլորտ, այլ որպես ինքնություն։ Պետությունը պարտավոր է մշակել քաղաքականություն՝ նպաստելու խմբագրությունների վերադարձին իրենց տարածքներ, նոր մեխանիզմներով աջակցի անկախ մեդիայի կայունությանը, և վերջապես՝ պաշտպանի լրագրողների մշակութային և մասնագիտական դերը հանրային կյանքում։ Այլապես Հայաստանը կշարունակի ապրել առանց ճշմարտախոս ու իրական մամուլի, և դրանից կշահեն միայն նրանք, ում ձեռնտու է լռությունը։
Վահան Ամատունի
«Նիդերլանդական օրագիր»
Նկարներում` 70-ական թվականների վերջին կառուցված Ժուռնալիստների միության տունը և մամուլի շենքը Երևանում


Wednesday, 30 July 2025

Հուլիսը մեր էջերում

 «Երկու Ես»-ը Գտավ Իր Նոր Տունը Rise Art Հարթակի Միջոցով


28.07.2025/Նիդ.օրագիր
🇦🇲🇬🇧
հեղինակ՝ Սոնա Սահակյան
Ուրախությամբ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ մի հրաշալի նորությամբ․ իմ աշխատանքը՝ «Երկու Ես» վերնագրով նկարը, վաճառվել է միջազգային Rise Art հարթակի միջոցով և այժմ ուղևորվում է իր նոր տիրոջ մոտ։
Ինձ համար սա պարզապես վաճառք չէ։ Սա անտեսանելի, բայց խոր կապ է՝ արվեստագետի և հանդիսատեսի միջև, մի կապ, որ ստեղծվում է ոչ թե բառերով, այլ գույնով, հույզերով ու խորությամբ։ Միշտ զարմանում եմ, թե ինչպես կարող է արվեստը անցնել սահմաններ ու խոսել այն մարդկանց հետ, ում երբեք չեմ հանդիպել։ Երբ ինչ-որ մեկը նման մոտեցում է զգում իմ աշխատանքի հանդեպ, այնքան, որ ցանկանում է այն պահել իր տանը, դա իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։
«Երկու Ես» նկարը խորհում է ներքին երկվության մասին՝ այն երկխոսությունների, որ ունենում ենք ինքներս մեզ հետ, ինքնության բարդ շերտերի, ինչպես նաև խոցելիության լուռ ուժի շուրջ։ Իմանալ, որ այս աշխատանքը հասել է մեկի սրտին, ով իրեն տեսել է այդ պատկերում, անչափ հուզիչ է։
Նայում եմ Ապագային
Այս պահը ընդամենը մեկն է բազմաթիվից։ Ես շարունակում եմ ստեղծագործել, ուսումնասիրել և տարածել նոր աշխատանքներ, որոնք սպասում են իրենց հանդիսատեսին։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր նկար ունի իր դիտողը, իսկ յուրաքանչյուր դիտող՝ իր նկարը։
Եթե ցանկանում եք ծանոթանալ իմ մնացած ստեղծագործություններին և գուցե գտնեք մի կտավ, որը կխոսի հենց ձեզ հետ, սիրով հրավիրում եմ այցելել իմ էջը՝
👉 Դիտեք իմ Rise Art էջը այստեղ. Sona Sahakian, Artist | Contemporary Art for Sale | Rise Art
Շնորհակալություն՝ Աջակցության Համար
Սրտանց շնորհակալ եմ ձեր ժամանակի, հետաքրքրվածության և աջակցության համար։ Անկախ նրանից՝ ձեռք եք բերել իմ աշխատանքներից, տարածել եք կամ պարզապես դիտել ու գնահատել՝ այդ ամենը իմ ստեղծագործական ուղու անբաժան մասն է։ Հուսով եմ, հաջորդ նկարն իր երջանիկ տիրոջը կպարգևի նույնքան հույզեր, որքան ինձ՝ այն ստեղծելիս։
Սոնա Սահակյան


"The Two Mes" Finds a New Home Through Rise Art

by Sona Sahakian
I’m thrilled to share some wonderful news: my painting, “The Two Mes,” has been sold via the international art platform Rise Art and is now on its way to a new owner.
For me, this is much more than just a sale. It’s a deep, invisible thread that connects the artist to the viewer — one formed not through words, but through color, emotion, and meaning. It never ceases to amaze me how art can travel across borders and speak to someone I've never met. When someone resonates so deeply with a painting that they choose to bring it into their home, it’s the highest form of recognition I could ask for.
“The Two Mes” is a piece that explores duality — the internal conversations we have with ourselves, the layered nature of identity, and the quiet power of vulnerability. Knowing that this work has found someone who sees a reflection of themselves in it is incredibly moving.
Looking Ahead
This milestone is only the beginning. I continue to create, explore, and share new artworks that are waiting to find their place in the world. I truly believe that every painting has its viewer, and every viewer deserves a piece of art that speaks directly to them.
If you’d like to explore more of my available works, I warmly invite you to visit my Rise Art portfolio:
With Gratitude
Thank you from the bottom of my heart for your time, interest, and support. Whether you’ve collected, shared, or simply appreciated my work — it means the world to me. I hope to bring joy, thought, and connection to the next art lover whose walls await a new story.
Sona Sahakian

Մեկ շաբաթ շարունակ Երևանը շնչում էր կինոյով


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 7 օրվա ընթացքում ցուցադրվեց 52՝ լիամետրաժ ու կարճամետրաժ, խաղարկային ու վավերագրական ֆիլմ։ Մեծ էկրանին ներկայացվեցին հեղինակային հայ և համաշխարհային կինոյի նշանակալի ստեղծագործություններ։ Փառատոնի ընդհանուր կինոդիտման ժամանակը կազմեց 75 ժամ 31 րոպե՝ վերածվելով կինոարվեստի իրական տոնի։ Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ռեժիսորներ, դերասաններ, կինոգործիչներ ու հանդիսատես միավորվեցին՝ նշելու կինոյի ուժը, արդիական խոսքը և գեղարվեստական լեզվի բազմազանությունը։

Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հրապարակվեցին մրցանակակիրները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմին (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա)։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը։ Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա)։
Հրաշալի լուր էր նաև այն, որ «Ծիրանի կորիզ» ազգային մրցույթում Արծաթե ծիրանի մրցանակին արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան) ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը հանդիսանում է ժամանակակից հայկական հեղինակային կինոյի վառ դրսևորումներից մեկը։ «Օձի ապուր»-ը նաև աչքի ընկավ յուրահատուկ կինեմատոգրաֆիական լեզվով և ռեժիսորական համարձակությամբ։ Նույն անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան) ֆիլմին, իսկ հատուկ հիշատակում ստացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան)։ Տարածաշրջանային մրցույթում լավագույն ֆիլմ ճանաչվեց Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը, Արծաթե ծիրանին արժանացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան), իսկ հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդիի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ)։ FIPRESCI միջազգային կինոգետների մրցանակը շնորհվեց Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմին։
Փառատոնի հատուկ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի և Սեզարի մրցանակակիր Աբդերահման Սիսակոյին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։ Մեկ այլ հատուկ մրցանակ՝ «Վարպետ», շնորհվեց հունական Նոր ալիքի համահիմնադիր, «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսոր Աթինա Ռախիլ Ցանգարիին՝ ժամանակակից հեղինակային կինոյում ունեցած ներդրման և գեղարվեստական համարձակության համար։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 22-րդ կինոփառատոնը դարձավ կինոարվեստի իսկական տոն, որն ընդգծեց Երևանի նշանակությունը որպես տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Կինոփառատոնը նպաստեց հայկական և միջազգային կինոյի միջև համագործակցության և երկխոսության խորացմանը՝ ներկայացնելով ժամանակակից հեղինակային ֆիլմեր, համարձակ կինեմատոգրաֆիական լուծումներ և մրցանակակիր ստեղծագործություններ։ «Ոսկե ծիրանը» ևս մեկ անգամ նշանավորեց իր կարևոր դերը համաշխարհային կինոփառատոնային դաշտում՝ միավորելով տարբեր սերունդների և երկրների կինոգործիչների ու հանդիսատեսների՝ արվեստի և մշակույթի շուրջ։

Ֆրանսիայի Հայկական Շարժման նախագահ Ջաք Ռաֆֆի Փափազյանը գրում է.
 Ֆրանսիայի խորհրդարանը շուտով կքվեարկի մի բանաձեւի օգտին, որը կոչ է անում Կառավարությանը անհապաղ ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր Հայաստանի հետ՝ ներառյալ քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական, մշակութային եւ անվտանգության ոլորտները՝ համաձայն Եվրամիության պաշտպանած արժեքների։
Նիդ.օրագրի պարզաբանումը.
Սա բավականին կարևոր և խորհրդանշական քաղաքական գործընթաց է։ Եկեք բաժանենք և բացատրենք՝
 Ի՞նչ է տեղի ունենում
Ֆրանսիայի խորհրդարանը պատրաստվում է քվեարկել մի բանաձևի օգտին, որի բովանդակությունը հետևյալն է՝
 Ֆրանսիայի Կառավարությանը կոչ անել՝
անհապաղ ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր Հայաստանի հետ։
 Ինչի՞ մասին է այդ համաձայնագիրը
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն մի շարք կարևոր ոլորտներում.
Քաղաքական
Ռազմական
Տնտեսական
Կրթական
Մշակութային
Անվտանգության
Այս ամենը պետք է լինի՝
Եվրամիության պաշտպանած արժեքներին համահունչ, այսինքն՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և այլն։
 Ինչու՞ է սա կարևոր
Հայաստանի միջազգային հարաբերություններում մեծ առաջընթաց է։
Սա ցույց է տալիս, որ Ֆրանսիան լուրջ ու համապարփակ գործընկերություն է ցանկանում Հայաստանի հետ։
Ֆրանսիայի աջակցությունն ուժեղանում է՝ ոչ միայն դիվանագիտական կամ հումանիտար ձևով, այլ նաև ռազմավարական մակարդակով։
Սա ազդակ է այլ ԵՄ երկրներին, որ Ֆրանսիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունները։
Հաջորդ քայլերը
Եթե խորհրդարանը ընդունի բանաձևը, դա չի նշանակում, որ համաձայնագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնում, բայց դա քաղաքական ճնշում է Կառավարության վրա՝ սկսել այդ գործընթացը։
Այսպիսով, Հայաստանի համար հնարավոր է բացվի նոր դիվանագիտական ու տնտեսական հնարավորությունների էջ։

Հոմենեթմենի 12֊րդ համահայկական սպորտային խաղերի մեկնարկը Երևանում։ Նիդերլանդները պատվիրակությունը խաղերին չի ներկայացել։
Գեղեցիկ է Երևանը...
27.07.2025/Made in Armenia+35c
Երևանում վարդավառ է:

Երևանյան հուշարձաններ














Հայկական բացառիկ գանձեր

Սուրբ Խաչ եկեղեցի (Santa Croce degli Armeni)

Տեղադրություն և նշանակություն

Սուրբ Խաչ եկեղեցին (իտալ.՝ Santa Croce degli Armeni) գտնվում է Վենետիկի սրտում՝ Կալլե դեյ Արմենի փողոցում, ընդամենը մի քանի քայլ հեռու Սան Մարկոսի տաճարից։ Այն հանդիսանում է Վենետիկի հայ համայնքի ազգային եկեղեցին՝ խորհրդանշելով հայության դարավոր ներկայությունն ու ժառանգությունը այս պատմական քաղաքում։

Պատմական ակնարկ

Հայերը Վենետիկում հաստատվել են դեռևս 12-րդ դարում՝ աստիճանաբար դառնալով քաղաքի ամենաազդեցիկ և բարեկեցիկ օտարական համայնքներից մեկը։ Նրանց ակտիվ գործունեությունը տարածվում էր առևտրից մինչև կրթություն ու գիտություն։ Համայնքի հոգևոր կյանքի կենտրոնը դարձել է այն շինությունը, որտեղ հետագայում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։

Եկեղեցու առաջին պաշտոնական հիշատակումը կատարվել է 1434 թվականին, երբ տարածքում հիմնվել է զոհասեղան և մատուռ՝ սպասարկելու հայ համայնքի կրոնական կարիքները։ Դարերի ընթացքում կառույցը ենթարկվել է մի քանի փուլային վերակառուցումների և ընդլայնումների։ 17-րդ դարում, երբ եկեղեցին ժամանակավորապես փակվել էր, Սան Մարկոյի կուսակալներից ստացվել է թույլտվություն այն ամբողջությամբ վերակառուցելու համար։

Վերակառուցման աշխատանքները դանդաղ էին ընթանում՝ ֆինանսական դժվարությունների պատճառով, մինչև հարուստ հայ վաճառական Գրիգոր Գիրաչ Միրմանի (Գերեկ Միրմանիան) և նրա որդու կարևոր ներդրումը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ավարտին հասցնել շինարարությունը։ 1688 թվականին եկեղեցին վերաօծվեց՝ նվիվելով Սուրբ Խաչին։

Ժամանակակից կարգավիճակ

Այսօր Սուրբ Խաչ եկեղեցին բաց է ամսական մեկ անգամ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը՝ ժամը 10:30-ին, երբ Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության անդամները մատուցում են պատարագ՝ հայկական ծեսով։

Չնայած իր սահմանափակ գործառնական ժամերին, Սուրբ Խաչը շարունակում է մնալ Վենետիկի հայկական մշակութային և հոգևոր կյանքի կարևոր մաս։ Այն միանգամայն յուրահատուկ խորհրդանիշ է ոչ միայն քաղաքի հայկական ժառանգության, այլև ողջ սփյուռքի ինքնության պահպանման պայքարի մեջ։ Մխիթարյան միաբանությունը, որի գործունեությունը տարածվել է նաև Սուրբ Ղազար կղզում, անգնահատելի ներդրում է ունեցել հայոց լեզվի, պատմության և գրականության զարգացման գործում։

Ինչպես մեկ անգամ նշել է օսմանյան սուլթան Համիդ II-ը.

«Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայիների զենքերից»։

Այսօր էլ, Սուրբ Խաչ եկեղեցին՝ իր համեստ շքեղությամբ, կանգնած է որպես լուռ վկա հայության տոկունության, հավատքի ու մշակույթի հարատևության։


Տաթև ՄԱՆՈՒԿՅԱՆ


 Church of the Holy Cross (Santa Croce degli Armeni)
Location and Significance

The Church of the Holy Cross (Santa Croce degli Armeni) is located on Calle degli Armeni, just steps away from the iconic St. Mark’s Basilica in the heart of Venice. It serves as the national church of the Armenian community in the city, standing as a spiritual and cultural landmark for Armenians in the diaspora.

Historical Overview

Armenians settled in Venice as early as the 12th century, eventually becoming one of the city's wealthiest and most influential foreign communities. Their presence was marked not only by trade and craftsmanship but also by deep engagement in education and scholarship. The spiritual life of the community centered around the building where this church would later be established.

The first official mention of the church dates back to 1434, when an altar and a small chapel were constructed to serve the community’s religious needs. Over the centuries, the structure underwent several phases of expansion and restoration. In the 17th century, the church was temporarily closed, after which the community obtained permission from the Venetian authorities to fully reconstruct it.

The reconstruction proceeded slowly due to lack of funds, until a major contribution was made by a wealthy Armenian merchant, Grigor Girach Mirmanyan (also referred to as Gerek Mirmanyan), and his son. Thanks to their generosity, the church was finally completed and consecrated in 1688, dedicated to the Holy Cross.

Contemporary Status

Today, the Church of the Holy Cross opens its doors once a month—on the last Sunday at 10:30 a.m.—when priests from the Mekhitarist Congregation of San Lazzaro celebrate the Divine Liturgy according to the Armenian rite.

Despite its limited liturgical use, the church remains a key symbol of the Armenian cultural and spiritual presence in Venice. It stands not only as an architectural monument but also as part of a broader Armenian legacy that includes contributions to science, printing, and education. As Ottoman Sultan Abdul Hamid II is reputed to have once said:

"I fear the printing presses of the Mekhitarists more than the weapons of the Armenian fedayi."

Together with the Mekhitarist Monastery on San Lazzaro Island, the Church of the Holy Cross continues to embody the resilience and enduring identity of the Armenian people throughout the centuries.

Tatev Manukyan



Tuesday, 29 July 2025

Ճամփորդություն արվեստում․ Վան Գոգի և Կլիմտի մուլտիմեդիա աշխարհը Երևանում

 


Երևանը կրկին դառնում է արվեստի կրակոտ կենտրոն։ Այս անգամ՝ վառ լույսերի, երաժշտության և շարժման զուգախաղով։ Աբովյան 16 հասցեում՝ Հայաստանի նկարիչների միությունում, բացվել է բացառիկ մուլտիմեդիա ցուցահանդես՝ «Ճամփորդություն արվեստում» խորագրով, որը հյուսում է Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործական կյանքի ամենախորը շերտերը։ Ցուցադրությունը բաց է մինչև օգոստոսի 19-ը, ամեն օր՝ 10:00-ից մինչև կեսգիշեր։

Արվեստ՝ շարժման մեջ

Երբ լույսերն անցնում են մթության, ցուցասրահի 510քմ տարածքում, 4 մետր բարձր առաստաղի ներքո սկսվում է հրաշք։ Այստեղ կտավները շնչում են։ Ավելի քան 300 անիմացված նկար, որոնցից յուրաքանչյուրը խփում է ժամանակի սահմանները՝ միավորելով անցյալն ու ներկան, թղթամած ներկն ու թվային տեխնոլոգիան։

77 րոպե տևողությամբ այս ամբողջական ծրագիրը թույլ է տալիս հանդիսատեսին մտնել ներս հայտնի կտավների մեջ՝ զգալու արևածաղիկների արևաշողը, քայլելու աստղալից գիշերվա երկնակամարով, շնչելու Կլիմտի ոսկեգույն համբույրի տաքությունն ու նրա զգայական խորհրդանիշներով հագեցած աշխարհը։ Բարձրորակ ձայնային համակարգը վերածում է ցուցահանդեսը արտաֆիզիկական փորձառության․ այստեղ գույները հնչում են, իսկ երաժշտությունը դառնում է գեղանկարչություն։

Արվեստագետները՝ կտավից դուրս

Ցուցահանդեսը միայն տեսողական հրաշք չէ։ Այն նաև խորամանկորեն հյուսում է Վան Գոգի և Կլիմտի անձնական պատմությունները։ Պատանի Վինսենթը՝ անհանգիստ հոգով և եկեղեցուն նվիրվելու ձգտումով, հետո՝ վրձնի մոլեգինությամբ աշխարհը գրավող մեծահասակն է, որը մի կյանքի ընթացքում ստեղծեց երկու հազար աշխատանք։ Նրա կերպարը լույս է ստանում ոչ միայն որպես նկարիչ, այլ նաև որպես մարդ՝ հակասություններով, սիրով, ցավով ու հանճարով լցված։

Այստեղ պարզ է դառնում նաև Կլիմտի աշխարհը՝ հագեցած զգայականությամբ, խորհրդավոր կանացի կերպարներով, ոսկե փայլով ու սիմվոլիզմով։ Նրա ստեղծագործություններն այժմ պտտվում են ոչ թե թանգարանային պատերին, այլ հենց շուրջդ՝ կենդանի, շնչող, լսելի։

Արվեստը բոլորի համար

Ցուցահանդեսի բաց տարածությունը՝ առանց կաշկանդող պատնեշների, ընդգծում է Վան Գոգի՝ կրթության համընդհանուր հասանելիության գաղափարը։ Նրա համոզմունքը, թե արվեստը չպետք է պատկանի ընտրյալներին, այստեղ վերածվում է իրականության։ Այցելուն՝ անկախ տարիքից կամ նախապատրաստությունից, դառնում է արվեստի ակտիվ մասնակից։

Տասնամյակի մեկ կայծ՝ հավերժ ազդեցությամբ

Վան Գոգի ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը տասը տարի, սակայն նրա կտավները շարունակում են ապրել, շարժվել, խոսել՝ անգամ 21-րդ դարում՝ թվային տեխնոլոգիայի հյուսվածքով։ Երևանյան այս ցուցադրությունն ասես հարգանքի տուրք է մեկ հանճարեղ մարդու հավատքին, որ «տխրությունը հավերժ է տևելու», սակայն գույները՝ նույնպես։

Այս ամառ, եթե ուզում եք ոչ միայն դիտել արվեստ, այլև ապրել այն, ուղղակի ներս մտեք Աբովյան 16։ Մինչ իրականությունն սպասում է դրսում, ներսում՝ գույներն են շարժման մեջ։

🖼 Ցուցահանդեսը բաց է ամեն օր՝ 10:00 - 24:00

📍 Հայաստանի նկարիչների միություն, Աբովյան 16

🎟 Մուտքը՝ վճարովի

Ճամփորդություն արվեստում — սա պարզապես ցուցահանդես չէ։ Սա երկխոսություն է լռության հետ, որտեղ ամեն մի շնչառություն գույն ունի։

Artists' Union of Armenia/ Հայաստանի նկարիչների միություն













Friday, 25 July 2025

Օշական.Անհարմարություններ և լռեցված պատմություն. բյուրոկրատիայի պատնեշը Ամատունիների մասին ֆիլմի ճանապարհին

 

Անհարմարություններ և լռեցված պատմություն. բյուրոկրատիայի պատնեշը Ամատունիների մասին ֆիլմի ճանապարհին

🔹 Օշական, հուլիսի 15-18:

«Նիդերլանդական օրագիր»-ի նկարահանող թիմը երեք օր շարունակ Օշականում աշխատում էր Ամատունիների իշխանական տոհմին նվիրված իրենց նոր պատմամշակութային նախագծի վրա։ Նախաձեռնության նպատակն էր երիտասարդ սերնդին ներկայացնել այն մեծագույն ժառանգությունը, որ Ամատունիները թողել են հայ եկեղեցուն և հոգևոր կրթությանը՝ հատկապես Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան եկեղեցու, հին դպրոցի և զանգակատան կառուցման գործում։

🕰️ Միայն հինգ րոպե՝ երեք օր սպասելու գնով

Նկարահանող խումբը ցանկանում էր դպրատուն-թանգարանի ներսում իրականացնել ընդամենը հինգից տասը րոպեանոց նկարահանում, սակայն այս պարզ գործընթացը վերածվեց բյուրոկրատական փակուղու։
Տեղի աշխատակիցը՝ Կարինե Սարգսյանը ներողություն խնդրելով ասաց, որ նկարահանման թույլատրությունը տալիս է Տեր Վազգեն քահանան, վերջինս ասաց, որ դիմենք Արագածոտնի առաջնորդարան, որտեղից Արտակ սարկավագը հայտնեց, որ Սրբազանը տեղում չէ և հարցը կարող է լուծվել միայն իր հաստատմամբ։ Թույլտվությունը տրվեց միայն երրորդ օրը՝ թիմի վերադարձի պահին, դարձնելով այն անիմաստ ու ուշացած։

💧 Ջրի և զուգարանի խնդիրները՝ սրբավայրում

Սպասման ժամերին խումբը ուսումնասիրեց եկեղեցու բակն ու տարածքը։
Բացահայտվեց, որ
գյուղի ցայտաղբյուրները գործում են,
մինչդեռ եկեղեցու բակում գտնվող ցայտաղբյուրը չի աշխատում։
Միաժամանակ պարզվեց, որ
եկեղեցուն կից զուգարան չկա,
գոյություն ունեցողը գտնվում է եկեղեցու բակից դուրս,
և, ինչպես պատմեց ուսուցչուհերից մեկը, երեխաներից գանձված թանգարանային վճարը (200 դրամ) օգտագործվել է հենց զուգարան գնալու համար, ինչը հեգնական իրականություն է մշակութային դաստիարակչական այցերի համատեքստում։

🌱 Մոռացված այբուբենը

Եկեղեցու բակում ժամանակին եղել է կանաչ խոտածածկով այբուբեն, սակայն այսօր այն չորացած ու ամայի է։ Տեղացիներն ասում են.
«Ամեն ինչ արվում է նվիրատուներ գտնելու համար, բայց երբ նրանք գտնվում են, գումարներն արդյունավետ չեն ծախսվում»։

🪦 Մոռացված տապանաքարեր և լռեցված պատմություն

Թանգարանում չկար Ամատունիների մասին որևէ հիշատակ կամ լուսանկար, չնայած հենց նրանք են կառուցել այդ կառույցները։ Փոխարենը ներկայացված էին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վերջին վերանորոգող բարերարների լուսանկարները։
Բակում խումբը նկատեց Եսայի ավագ քահանայի մաշված տապանաքարը և մեկ այլ հոգևորականի տապանաքարը, որի հուշատախտակը ջարդված էր, որոնց մասին հոգ տանելը կարծես առաջնահերթություն չէ։

⚖️ Համակարգային քննադատություն

Տեսաերիզը բարձրացնում է համակարգային հարց՝
✔️ երբ հավատքի, հոգևոր կրթության և ազգային հպարտության վերակենդանացման փոխարեն երեք օր շարունակ քննարկվում է հինգ րոպեանոց նկարահանման թույլտվություն,
✔️ երբ բյուրոկրատական շղթան՝ աշխատակիցից մինչև սարկավագ և Սրբազան, երկարացնում է հասարակության հետ համագործակցության ամենափոքր ընթացակարգը,
✔️ և երբ Ամատունիների պես տոհմի մասին հիշատակը բացակայում է այնտեղ, որտեղ իրենք են հիմք դրել մշակույթի։

🕊️ «Չկա չարիք առանց բարիքի»

Թիմի խոսքերով՝
«Միգուցե այս կորցրած ժամանակը ծառայի հիշյալ թերությունները վերացնելու գործին։ Մեր նպատակը մնում է նույնը՝ վերականգնել պատմական արդարությունը, ներկայացնել Ամատունիների տոհմի դերը և ամրապնդել հայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնագիտակցությունը»։

Եզրափակիչ կոչ

Օշականի եկեղեցու և ողջ հայ եկեղեցական կառույցի համար սա կարող է դառնալ հիշեցում, որ հոգևոր կյանքի իրական պայծառությունը ստեղծվում է համագործակցային բաց ու թափանցիկ աշխատանքով, խնամքով արժևորելով մեր պատմությունը, այլ ոչ թե այն մոռացության տալով՝ նույնիսկ թույլտվությունների տրամադրման հարցերում։
Մնացածը տեսաերիզում:
https://www.youtube.com/watch?v=suj8yg9rj_g

--------
Մեր նախորդ հոդվածին ծանոթացեք այս հղումով.
«Երբ սրբազանը տեղում չէ»
https://www.nidoragir.com/2025/07/blog-post_19.html

Wednesday, 23 July 2025

Օշականում գործող այս կենտրոնները հոգևոր և ազգային ինքնության պահպանման կարևոր հենարան են

 

22.07.2025/Օշական Նիդ.օրագիր

Օշականը պատմական և հոգևոր կարևորությամբ գյուղ է, որտեղ հայ ինքնության և կրթամշակութային գործունեության նոր նախաձեռնությունները շարունակում են ամրապնդել համայնքային կյանքը։ Այդ նախաձեռնություններից առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Արի Օշական» և «Միավորող կամուրջ» կազմակերպությունները, որոնց նպատակն է սփյուռքահայ և Հայաստանի երիտասարդների կրթական, հոգևոր և մշակութային կապերի խորացումը։

«Արի Օշական» կրթամշակութային կենտրոնը արդեն տարիներ շարունակ իրականացնում է տարաբնույթ ծրագրեր՝ ներառելով հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի դասընթացներ և առաջնորդության զարգացում։ Այստեղ իրականացվող դասընթացներն ու ճամբարները կարևոր հնարավորություն են ոչ միայն համայնքի երիտասարդների, այլև սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար՝ վերագտնելու իրենց ինքնությունը և սերտացնելու կապը հայրենիքի հետ։

«Միավորող կամուրջ» կազմակերպությունն իր հերթին նպատակ ունի ստեղծել իրական կամուրջ՝ տարբեր համայնքներում ապրող հայ երիտասարդների միջև՝ կազմակերպելով հանդիպումներ, սեմինարներ, առաջնորդության ծրագրեր, հոգևոր դասեր և հայրենագիտական ճամփորդություններ։ Կազմակերպության ծրագրերը միտված են ամրապնդելու ազգային ինքնագիտակցությունը, արժեքային համակարգը և հայ երիտասարդների հոգևոր ու բարոյական դաստիարակությունը։

Այս կազմակերպությունների համակարգողներից է Ռազմիկ Մնացականյանը, որը մեծ նվիրումով առաջնորդում է կրթական և հոգևոր ուղղություններով աշխատանքները։ Նրա խոսքերով՝

«Մեր նպատակն է ոչ միայն կրթել, այլև դաստիարակել այնպիսի սերունդ, որը կկրի իր մեջ հայ լինելու պատասխանատվությունն ու կկարողանա այդ արժեքներն արժևորել իր ողջ կյանքում՝ լինի Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում»։

Նրա համակարգմամբ կազմակերպվում են կրթական ճամբարներ, քննարկումներ, մշակութային միջոցառումներ և առաջնորդական դասընթացներ, որտեղ երեխաներն ու երիտասարդները սովորում են աշխատել թիմում, ճանաչել սեփական տաղանդներն ու ծառայել հայրենիքին։

Օշականում գործող այս կենտրոնները դարձել են ոչ միայն կրթության, այլև հոգևոր և ազգային ինքնության պահպանման կարևոր հենարան։ «Արի Օշական» և «Միավորող կամուրջ» կազմակերպությունների ջանքերով այսօր Օշականը կրկին հաստատվում է որպես հայ մշակույթի և ազգային արժեքների պահպանման ու փոխանցման կենսական կենտրոն։



Tuesday, 22 July 2025

Պատասխան Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին

 

⚖️ «Եկեղեցու անունից խոսողը իրավունք չունի  հավատքը ծառայեցնել  շահեկան, անձնական նկրտումներին

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության ու հավատքի հենասյուն։ Սակայն, ցավալիորեն, այսօր մենք ականատես ենք  եկեղեցական սպասավորների այնպիսի  հայտարարություններին, որոնք ոչ թե հավատքն են զորացնում,  այլ  իրենց սրբազան հանդերձները ծառայեցնում են  համակարգի և իրենց դիրքի պաշտպանությանը ։

Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի վերջին նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրա վառ օրինակն է։

---

🛑 1. Երբ հարցերիդ նպատակը խարազանելն է, ոչ փրկությունը

Սերովբե եպիսկոպոսը հերթով շարադրում է «հավատացյալի» լինելու իր չափորոշիչները՝ մկրտություն, եկեղեցական ամուսնություն, երեխաների մկրտություն, պատարագի հաճախում, հաղորդություն։ Բայց արդյոք սա է՞ քրիստոնեական կյանքի չափանիշը։

📖 Հիսուս Քրիստոս ասաց.

«Մի դատեք, որպեսզի չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, այնպիսով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, այնպիսով էլ ձեզ կմեծվի» (Մատթ. 7:1-2):

Երբ հարցերդ միայն խեղդելու և խարանելու համար են, այլ ոչ հոգին փրկելու, դու արդեն դադարել ես լինել հովիվ և դարձել ես դատավոր։ Իսկ քրիստոնեական հավատքի կենտրոնում դատելու կոչ չկա։ Կա սիրելու, ուղղելու, զորացնելու, ապաշխարության ու վերածննդի ճանապարհ ցույց տալու կոչ։

---

🔎 2. Քրիստոսը երբեք չի պահանջել Սերովբեի ներկայացրած «քաղաքական հավատքը»

Եկեղեցու հետևորդ լինելը վարչական փաստաթուղթ չէ։ Մկրտության վկայականը կարևոր է որպես խորհուրդի հաստատում, բայց իսկական հավատը չի ծնվում քաղպաստառի տակ գրված փաստաթղթով։

📖 Պողոս առաքյալն ասում է.

«Եթե Հիսուս Քրիստոսը ձեր մեջ չէ, դուք անփորձ եք հավատքի մեջ» (Բ Կորնթ. 13:5):

Հետևաբար, ո՛չ մկրտության վկայականը, ո՛չ եկեղեցական ամուսնության թուղթը, եթե դրանց մեջ չկա կենդանի հավատք, ինքնին չեն դարձնում մարդուն քրիստոնյա։ Իսկ եթե մարդը հավատում է Քրիստոսին որպես իր Տեր և Փրկիչ, ընդունում Նրա ավետարանական ճշմարտությունները, ապրում դրանցով, նա քրիստոնյա է՝ անկախ սերովբեական իրավազորությունների փաստաթղթերից։

---

🗝️ 3. Եկեղեցու և պետության բաժանման կարևորությունը

Սերովբե եպիսկոպոսը հիշեցնում է վարչապետին՝

 «Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն չունեք»։

Իսկ ո՞վ ունի իրավունք՝ քաղաքական ամբիոնից քարոզելու և հավատքի անվան տակ ներքաղաքական ճնշում գործադրելու։ Եթե պետությունն իրավունք չունի կառավարելու եկեղեցու հարցերը, ապա եկեղեցին ևս չպետք է օգտագործի իր ամբիոնը՝ քաղաքական իշխանության դեմ քարոզչություն իրականացնելու համար։

Քրիստոս ասաց.

«Տուր Կեսարին այն, ինչ Կեսարին է, և Աստծուն այն, ինչ Աստծուն է» (Մարկոս 12:17)։

Եվ երբ եկեղեցին, մոռանալով իր ուղղափառ առաքելությունը, զբաղվում է քաղաքական մարտահրավերներ նետելով, այն դադարում է լինել Աստծո տուն և վերածվում է կուսակցական ճամբարի։

---

💡 4. Ո՞րն է նամակի իրական նպատակը

Սերովբե եպիսկոպոսի նամակը հոգևորի մասին չէ։ Այն ունի երեք թաքնված նպատակ.

✔️ Ա. Իշխանության դեմ ուղղված հանրային մանիպուլյացիա.

Փորձ՝ վարչապետին ներկայացնել որպես «անհավատ», հետևաբար՝ «անարդարացի ղեկավար» ժողովրդի աչքում։

✔️ Բ. Եկեղեցական իշխանության պաշտպանություն.

Աստվածաբանորեն ձևակերպված նամակը ընդամենը հայտարարություն է՝ «մեզ մի մոտեցեք, մեր հեղինակությունը վեր է ձերից»։

✔️ Գ. Քաղաքական օրակարգի սպասարկում.

Փոխանակ ժողովուրդը զորացնելու հավատքի ճշմարտությամբ, նամակը իշխանության դեմ հասարակական տրամադրություն գեներացնելու գործիք է։

🕊️ 5. Քրիստոսին հետևելը չի չափվում սերովբեական չափիչներով

Հավատքը չափվում է միայն մեկով՝

📖 «Քեզանից ի՞նչ է պահանջում Տեր Աստվածդ, եթե ոչ՝ արդարություն գործել, ողորմություն սիրել և խոնարհ կերպով ընթացել քո Աստծո հետ» (Միքեա 6:8)։

Ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկելու քրիստոնյա կոչվելուց՝ իր «պահանջների ցուցակով»։

Ոչ ոք իրավունք չունի հավատքը դարձնելու նվաստացման կամ պիտակավորման գործիք։

Ոչ ոք իրավունք չունի աստվածապաշտության անվան տակ քաղաքական հռետորաբանություն հրամցնելու։

✅ Եզրափակիչ ուղերձ

Եկեղեցու արժանապատվությունը պահպանվում է այն ժամանակ, երբ նա իր առաքելությանը հավատարիմ է մնում, ոչ երբ զբաղվում է քաղաքական քարոզչությամբ։

✔️ Եթե իրականում ուզում եք առաջնորդել հոգիներ դեպի Աստված, ապա խոսեք Քրիստոսի սիրո, ներման, արդարության և ճշմարտության մասին։

✔️ Իսկ եթե ուզում եք քաղաքականություն անել, ապա մի օգտագործեք Քրիստոսի անունը ձեր աշխարհիկ նպատակների համար։

✒️ Հեղինակ՝  Հայ Քրիստոնեա

‐-----------------

Նիդ.օրագրի կողմից- Հրապարակելով այս պատասխանը ներկայացնում ենք նաև Սերոբվե եպիսկոպոս Իսախանյանի վարչապետին ուղված բաց  նամակը։

Պարոն Փաշինյան, ՀՀ հարգարժան վարչապետ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։  «Ով իցէ մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։

Ի տարբերություն մարդկանց, Աստված մեզ տեսնում է ոչ միայն դրսից, այլ նաեւ` ներսից, գիտի մեր ով ու ինչ լինելը։ Իմիջիայլոց` գիտի նաեւ ձեր բոլորի ով ու ինչ լինելը։ Մենք էլ, դուք էլ` Աստծուն ապացուցելու, առավել եւս` համոզելու, ոչինչ չունենք։ Աստված գիտի մեր ոչ միայն անցյալն ու ներկան, այլ նաեւ գալիք ապագան։

Ես էլ մարդ եմ, Դուք էլ մարդ եք։ Եկեք, ոչ ես Ձեզ կամ ձեզնից որեւէ մեկին դատեմ, ոչ էլ Դուք` ինձ կամ իմ հոգեւոր եղբայրներից որեւէ մեկին։ Դատելը թողնենք Աստծուն, իսկ մենք օգտվենք մեր քննադատելու իրավունքից։

Ասում եք, որ Դուք հավատացյալ եք եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ։ Ձեր քրիստոնյա լինելու մասին չեմ ուզում որեւէ բան ասել, քանզի ուզում եմ հավատալ Ձեր խոսքին։

Ուզում եմ հավատալ նաեւ Ձեր հավաստիացմանը, որ Հայ Եկեղեցու հավատացյալ հետեւորդ եք։ Այս ուղղությամբ ունեմ սակայն հարցեր։ Հայ Եկեղեցու հետեւորդ եմ ասելը խոսքով չի լինում, այլ կան մի քանի հիմնական նախապայմաններ.

1. Մկրտություն։ Որեւէ մեկը չգիտի, Դուք մկրտված ե՞ք կամ ոչ։ Ունե՞ք Սուրբ Մկրտության վկայական։ Ի՞նչ կասեք այս մասին։

2. Հայ Եկեղեցու վարդապետության, ինչպես նաեւ առաքելական հաջորդականությամբ փոխանցված նվիրապետության ընդունում։

3. Քանի որ արդեն վաղուց չափահաս եք եւ ապրում եք մի կնոջ հետ, ուրեմն` օրինավոր ու Եկեղեցու կարգ ու կանոնով նվիրագործված Սուրբ Ամուսնություն, որն Եկեղեցու յոթը սրբազան խորհուրդներից մեկն է։ Ի՞նչ կասեք այս մասին։

4. Պարտավորություն` զավակներին դաստիարակել քրիստոնեաբար` ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ուսմունքի ու վարդապետության։ Ինչպես արդեն հասկանալի պիտի լինի շարադրվածից, քրիստոնեական կյանքով ապրելու եւ Հայ Եկեղեցու հետեւորդ լինելու առաջին, բայց ոչ միակ, նախապայմանը վերստին ծնունդն է Եկեղեցու սուրբ ավազանից, այսինքն` Սուրբ Մկրտությունը։ Ձեր երեխաները մկրտվա՞ծ են։ Ի՞նչ կասեք այս մասին։

5. Սուրբ Պատարագի կանոնավոր մասնակցություն եւ Սուրբ Հաղորդության ընդունում։ Կասեք, ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել Սուրբ Պատարագի, կատարել խոստովանություն եւ ստացել Սուրբ Հաղորդություն։

Կան ուրիշ չափանիշներ եւս, սակայն չծանրաբեռնեմ այս գրությունս։

Այս հիմնական չափանիշների լույսի ներքո` Դուք որոշեք, թե արդյոք Հայ Եկեղեցու հետեւորդ եք կամ ոչ։ Եթե` այո, ուրեմն` որպես նույն Եկեղեցու հետեւորդ եկեղեցականներիս քննադատելու, մեզնից պահանջելու, մեզ ավելի լավը տեսնելու ակնկալիք ունենալու, մեզնից մեր ուխտին հավատարիմ լինելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեք, ճիշտ այնպես ու այն նույն չափով, որ ունեն Առաքելական մեր Եկեղեցու միլիոնավոր այլ հետեւորդներ։ Սակայն Ձեր գրառումներից այլ հոտ է գալիս, այնպես է թվում, թե Ձեր նպատակն ակնհայտորեն այլ է։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ձեր քաղաքական ուժին մանդատ է տվել ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն եւ կազմել կառավարություն Ձեր գլխավորությամբ։ Վստահ եմ, ինձնից լավ գիտեք Ձեր իրավասություններն ու պարտականություններ։ Հիշեցնեմ միայն, որ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու իրավասություն Դուք չունեք։

Բայց այ, ադրբեջանական սուլթան Իլհամ Ալիեւին համարժեք կամ գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան տալու իրավասություն կամ պարտականություն Դուք ունեք։ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ոչ թե սպասում է, որ Դուք հրապարակներում «հոգեւոր հանդիպում» կազմակերպեք, այլ սպասում է լսել Ձեր պատասխանը Ալիեւի վերջին բարբաջանք-հոխորտանքներին.

«Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն», փոխադարձաբար` «Ինչ վերաբերում է մեզ (իմա՝ Ադրբեջանին)` մեր տարածքում ո'չ արտաքին օպերատոր է լինելու, ո'չ էլ վարձակալություն»։

Իսկ եկեղեցիներում կատարվող ամենօրյա առավոտյան եւ երեկոյան ժամերգությունները, եւ հատկապես կիրակնօրյա Սուրբ Պատարագը, հավատացյալի համար «հոգեւոր հանդիպում» են, նախ` Աստծո հետ, ապա նաեւ իր հավատակից հայրենակցի հետ։ Դուք էլ, ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նրանց։