Страницы

Tuesday, 30 September 2025

Այսպես արժևորվեցին բարերարությունն ու մարդկայնությունը, ընկերությունն ու բարեկամությունը




Հեղինակ` ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ

Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հյուրընկալ հարկի ներքո,  Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կամեցողությամբ և օրհնությամբ, կազմակերպված յուրօրինակ միջոցառումը, որի ընթացքում  հանդիսավորությամբ նշվեց «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի ստեղծման 35 և Գերմանիայի քաղաքացի Ռայներ Քրիստիան Քոզելի 77-ամյակը, երկար կմնա մասնակիցների հիշողություններում: 

Ի՞նչ կապ կա հայկական բարեգործական  համբավավոր կազմակերպության և սառնաշունչ քաղաքավարությամբ աչքի ընկնող երկրի քաղաքացու միջև: 

Պատկերն առավել ամբողջական ներկայացնելու  նպատակով գեղեցկուհի հանդիսավար, ասմունքի վարպետ Հրաչուհի Լոռեցյանը հնչեցրեց տողերիս հեղինակի ողջույնի ու մեծարանքի խոսքը:

Մի քանի անգամ շրջագայել եմ եվրոպական երկրներում ԻՆՏԵՐԿԱՊ-ի հետ և նրա ճամփաներով,  անձամբ ճանաչում եմ մեր հյուրին,  բազմիցս լուսաբանել եմ թե նրա, թե Ինտերկապի գործունեությունը: 

Տեղին է նշել, որ Ռայներ Քոզելը կրում է Վանաձորի Պատվավոր Քաղաքացու, Լոռվա Ասպետի տիտղոսները, նա  հանդիսանում է Բարեգործական ՀԿ-ի կնքահայրը:

Ասված է՝   Իսկական ընկերության մեջ  անհասանելի հմայք է թաքնված: Այդ հմայքն զգացել ու իրենց հարատև-անդավաճան ընկերությամբ  հմայվելու զգացումը մեզ են փոխանցել գերմանացի  Ռայներ Քոզելը և հայազգի Նորայր Զուլոյանը:

Նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, սակայն...  տարբեր մարդիկ չեն:

Մեկն այսօր ապրում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, մյուսը՝ Լոռու մայրաքաղաք Վանաձորում: Բազում տարիները ապացուցել են, որ հեռավորությունը ամրապնդել է նրանց ընկերությունը:

Ավելին, նրանք իրենց գործունեությամբ ապացուցեցել են ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինի ճշմարիտ միտքը. - Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց հավատարիմ ընկերը` միշտ  եղբայր է։

 Աստված մեզ ազգականներ է պարգևում, իսկ           ընկերներ, փառք Աստծո, մարդ ինքն է ընտրում:

Դեռ 1987թ.-ին,  նրանք հանդիպեցին Գերմանիայում, ծանոթացան և առանց պայմանագրի՝ ընկերացան:

Դա մի ընկերության սկիզբն էր, որ հետո բազմիցս ենթարկվեց հոգու և սրտի քննության: 

 1988 թ.-ի Սպիտակյան ահեղ երկրաշարժից հետո Ռ.Ք.Քոզելը Գերմանիա հրավիրեց «ԼՈՌԻ», ապա ,,ՍՊԻՏԱԿ,,  Ֆուտբոլային ակումբներին՝  ուսումնամարզական հավաքի և ընկերական խաղեր անցկացնելու նպատակով, հոգալով նրանց կացության բոլոր ծախսերը: Քանի որ հիշյալ ակումբների  նախագահն իր ընկերն էր՝ Նորայր Զուլոյանը:

Դրան հետևեց նրա առաջին այցը Հայաստան, որը եղավ բարեգործական բազում ծրագրերի  առաջին հայտը: Գերմանացի 21 համախոհ ընկերների հետ նա շրջեց աղետի գոտում, ֆինանսական օգնություններ հատկացրեց երկրաշարժից տուժված ու տնակներում ապաստանած տասնյակ ընտանիքների, մարզագույքով ապահովեց ,,ԼՈՌԻ,, Ֆուտբոլային ակումբին, խոշոր գումար նվիրեց  Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին:

Հաջորդ հրավերը  հանդիսացավ բարեգործական լայնածավալ  գործունեության սկզբնավորման մի այնպիսի ղողանջ, որի շնորհիվ բարեգործությունների ԱՆՄՈՌԱՑ ՄԱՏՅԱՆՈՒՄ պիտի տեղ գտնեին Հայաստանի և Գերմանիայի ,,ԻՆՏԵՐԿԱՊ,, համատեղ Բարեգործական միությունների, նրանց նախագահներ Ռ.Ք.Քոզելի, Ն. Զուլոյանի  ու բազմաթիվ համախոհների անունները: Պարոն Ռայներ Քոզելի օգնությամբ և նրա հրավերով 1990թ.-ին  ,,ԻՆՏԵՐԿԱՊ,, ԲԿ-ի ԿԱՄԱԶ բեռնատարը  Հայաստանից առաջին անգամ մուտք գործեց Գերմանիա: Նրանք խաչքարագործ-վարպետ Սերգեյ Դանիելյանի կերտած խաչքարը նվիրեցին Գերմանիայի ժողովրդին` ի նշան երախտագիտության և բարեկամության: Հյոչբերգ քաղաքի պանթեոնում տեղադրված այդ խաչքարի մոտ  ամեն տարի ապրիլի 24–ին Մեծ Եղեռնի նահատակների ՀԻՇԱՏԱԿԻ օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվում են այդ հուշակոթողի մոտ, որին մասնակցում են նաև ոչ քիչ թվով գերմանացիներ:

 Պարոն Ռայներ Քոզելի միջնորդությամբ  1991թ-ից կապեր հաստատվեցին նախ Ուտերֆրանկոնիայի ԱՐԲԱՅԹԵՐՎՈԼՖԱՐԹ սոցիալ-բարեգործական միության, իսկ հետագայում` Բավարիայի ու Գերմանիայի Կարմիր Խաչի կառույցների հետ:

Արդյունքում՝ մինչև 2015 թ.-ը հարյուրվոր տոննա մարդասիրական օգնության բեռներ (դեղորայք, բուժսարքավորումներ, բուժպարագաներ, սնունդ, հագուստ, տնտեսական, դպրոցական, մարզական գույք և այլն) Գերմանիայից տեղափոխվեց  Հայաստան (նույնպես ,,ԻՆՏԵՐԿԱՊ,,-ի տասնյակ բեռնատարներով և ծախսերով), որոնք անվարձահատույց բախշվել են  Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Երեւան, Դիլիջան, Ստեփանավան և Ալավերդի  քաղաքներում, Արցախում, Վրաստանի,Ռուսաստանի,  ՈՒկրաինայի  հայաշատ քաղաքներում՝ հիվանդանոցներին, բուժհիմնարկներին, Արցախյան Ազատամարտի մասնակից հաշմանդամներին ու վետերաններին, ծերանոցներին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին, մարզական ու  հանրակրթական դպրոցներին:   

1991 թ-ից գործող   Ռայներ Քոզելի հիմնադրած ԻՆՏԵՐԿԱՊ-ԴՈՅՉԼԱՆԴ  Բարեգործական միությունը (2016 թ-ից վերանվանվել է «Արմենիշե Գեմայնդե Վյուրցբուրգ-ԻՆՏԵՐԿԱՊ») պարբերաբար օգնություն է ցուցաբերել մեր քաղաքի ,«Տարեցների Տանը» , Տարոնի գիշերօթիկ և Վանաձորի ֆուտբորի մարզադպրոցներին:                                                         Եվ պատահական չէ, որ 2005 թ-ին Պարոն Ռ.Ք.Քոզելը արժանացավ  Լոռու մարզպետարանի և «ԻՆՏԵՐԿԱՊ» ԲԿ-ի համատեղ սահմանած ,,ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ,, Պատվո նշանին, իսկ 2015 թ-ին Վանաձորի ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ կոչմանը: 

Նրան Վանաձորի Պատվավոր քաղաքացու կոչման համար,  որպես միջնորդագիր, բնութագրական հատուկ գրով  ներկայացրել է «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»  թերթի գլխ.խմբագիր, ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ Մանվել Միկոյանը: Այդուհետ, բարեգործական օգնությունը մեր գերմանացի բարեկամի համար նոր ոլորտներ ընդգրկեց: 

2016 թ-ին իր համակիր հայ և գերմանացի ընկերների հետ Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում հիմնադրեց և մինչ օրս հովանավորում է հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ երկու խումբ աշակերտների համար դասավանդվում են հայոց լեզու-գրականություն և հայոց պատմություն առարկաները: 

Այդ նրա շնորհիվ երկու տարի առաջ հնարավոր եղավ իրագործել մշակութային մի «խենթ» ու համարձակ ծրագիր.  հրավերով Եվրոպական վեց երկրների 22 հայ համայնքներում գրող, հրապարակախոս, գրականագետ Կարո Վարդանյանը և ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը  իրագործեցին ԻՆՏԵՐԿԱՊ-ի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ»  խորագրով հայրենասիրական   լիցքեր հաղորդող կոնֆերանս-նախաձեռնությունը:  Ընդ որում, նա խմբին տրամադրեց իր սեփական թանկարժեք ավտոմեքենան, որով շուրջ երկու ամիս հնարավոր եղավ իրականացնել այդ ծրագիրը Եվրոպայում: 

Ինչու՞ նա  նախընտրեց  իր հոբելյանական օրերը անցկացնել օտար ափերում: Դա մի պատասխան ունի՝ որովհետև նա մեր երկիրն արդեն վաղուց իրեն օտար չի համարում: 

Նա ժամանել է Հայաստան՝ մտերիմ ընկերոջ ու եղբոր /ինպես ինքն է անվանում/, իր մտերմացած մյուս հայ ընկեր- բարեկամների հետ նշելու թե իր ծննդյան 77- ամյակը և թե «Ինտերկապ»  բարեգործական կենտրոնի հիմնադրման ու  գործունեության 35- ամյակը:

 Այո, 35 տարի առաջ օգոստոսին հիմնադրվեց «Ինտերկապ» անվամբ բարեգործական մի կազմակերպություն, որը իր վճռական խոսքն ասաց երկրի բարեգործական շարժման պատմությունում, իր անունը արժանիորեն գրանցելով այդ նույն պատմության ոսկե մատյանում: Այդ մատյանում իր արժանի ու առաջնային տեղն ունի նաև մեր լավ բարեկամ Ռայներ Քոզելի անունը:

Ինչ խոսք՝  Երկու ԻՆՏԵՐԿԱՊՆԵՐԻ  գոյությունն ու գործունեությունը պայմանավորված են երկու անհատականությունների համատեղ եռանդուն ջանքերով, անհատականություններ, ովքեր սրտակից ընկեր ու եղբայր են առհավետ, որոնց համագործակցությունից շահում ու շահել են ոչ միայն իրենք, այլև մեր քաղաքը, մեր մարզը, մեր հանրապետությունն ու նրա  մարդիկ:                                                     

Հաջորդիվ, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը  ներկայացրեց «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության համառոտ պատմությունը  ու նրա հարյուրավոր նվիրյալ բարեկամներին՝ անուն առ անուն:  

«ԻՆՏԵՐԿԱՊ» Բարեգործական Կենտրոնը առաջինն է Հայաստանում կապեր հաստատել Եվրոպայի եւ աշխարհի շուրջ 30   երկրների բարեգործական, մշակութային ու մարզական միությունների հետ եւ առանց դրամաշնորհների և պետբյուջեից հատկացվող գումարների, առաջինն է նախաձեռնել, կազմակերպել ու  իրականացրել բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:

1990 թ-ից սեփական միջոցներով և բեռնատարներով  մարդասիրական օգնության բեռներ է փոխադրել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից եւանհատույց բաշխել  Հայաստանում և այլ երկրների հայաշատ քաղաքներում:  Այդ օգնությունները անվճար բաշխվել են հիվանդանոցներին, հաշմանդամներին, վետերաններին, ծերանոցին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին: Ո՞վ չգիտե, որ նվիրատված ապրանքները՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, վիրահատման սեղաններ ու սոնոգրաֆներ, հաշմանդամի սայլակներ, սնունդ, հագուստ, մարզական և դպրոցական պարագաներ,համակարգիչներ ( և այլն) այն ծանր ժամանակներում եղել են անչափ կարևոր ու պահանջված: 

 1990-2001 թվականներին խաչքարագործ վարպետներ, վանաձորցի Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ,  Հայկ ԶԱԼՅԱՆԻ և գյումրեցի Գրիգոր ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կերտած եւ «ԻՆՏԵՐԿԱՊ»-ին նվիրած տասնմեկ խաչքար-հուշարձաններ  կազմակերպության միջոցով տեղափոխվել ու տեղադրվել են    եվրոպական քաղաքներում:  

Շնորհիվ Իտալիայի Մխիթարյան Միաբանության ՄՈՒՐԱԴ -ՌԱՖԱՅԵԼՅԱՆ վարժարանի եւ ԻՆՏԵՐԿԱՊ-ի միջև  1991 թ-ին կնքված պայմանագրի, 10 հայ պատանիներ ուղարկվել են Վենետիկ` անվճար ուսանելու համբավավոր ուսհաստատությունում, որոնցից չորսը հետագայում ստացել են եվրոպական համալսարական կրթություն:

 1991թ-ին հիմնադրել է  «ԻՆՏԵՐԿԱՊ» անկախ հեռուստաստուդիան: Այսօր գործող իրավահաջորդներ են   «ՄԻԳ» և   «ԼՈՌԻ» հեռուստա-ռադիոստուդիաները:

 1990-2008 թվականներին Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ», «ՏԱԹԵՎ» համույթները եւ Երեւանի «ԿՈՄԻՏԱՍԻ անվան լարային քառյակը»  բարեգործական համերգներով ԻՆՏԵՐԿԱՊԻ շնորհիվ կարողացել են հանդես գալ   Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ստամբուլում :

  1990-2017թվականներին «ԼՈՌԻ», «ՍՊԻՏԱԿ», «ՇԻՐԱԿ», «ԱՐԱՐԱՏ»   ֆուտբոլային ակումբների եւ Վանաձորի պատանեկան հինգ թիմեր   մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարերի և ընկերական խաղերի՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իրանում, Տանզանիայում, Ուգանդայում, Թունիսում  և Հունաստանում:

 2003-2008 թ-ներին հանրաճանաչ գեղանկարիչներ Ֆերդինանդ ԳՅՈՒՄՐԵՑԻ-Մանուկյանի եւ Նիկոլ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ  բենեֆիս-ցուցահանդեսները կազմակերպվել են Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:

 1999 թ-ին ԻՆՏԵՐԿԱՊը հիմնադրեց «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ»  Պատվավոր կոչումը`  սպորտի, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների լավագույն ու արժանավոր լոռեցիներին գնահատելու և արծաթե շքանշանով պարգևատրելու նպատակով (իրականացվում է Լոռու մարզպետարանի հետ համատեղ):

 2017-2019 թ.թ-ների ընթացքում Ինտերկապի նախաձեռնությամբ և համաժողովրդական հանգանակության շնորհիվ, Վանաձորում վեր խոյացավ հայ, բուլղար և Ֆրանսիայի ազգային հերոս,   ՄԵԾՆ  ԶՈՐԱՎԱՐ  ԱՆԴՐԱՆԻԿ Օզանյանի առաջին բռոնզաձույլ  8-մետրանոց հուշարձանը     (քանդակագործ` Գեղամ Բեգջանյան): 

2019 թ.-ը ԻՆՏԵՐԿԱՊ-ի մի նոր խիզախ քայլ ու նոր հանգրվան էր   «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ» խորագրով կոնֆերանս-հանդիպումների կազմակերպումը  Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Գերմանիայի 22 համայնքներում, որին մասնակցեցին և շունչ ու ոգի հաղորդեցին գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի Վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը և թատրոնի-կինոյի դերասան, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը: 

Անհնար է, հիշատակել ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ եւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ բոլոր միջոցառումներն ու արարումները:  Ջիվան Սարգսյանը Նորայր Զուլոյանի    շնորհակալության   ու երախտագիտության խոսքը փոխանցեց ներկաներին ԻՆՏԵՐԿԱՊ-ի կամավոր պատասխանատուներին, վարորդներին, համախոհներին,լրագրողներին, ովքեր 1990 թ-ից  մինչ այսօր հավատացին և անհատուց աջակցեցին կայանալու ու միջազգային ճանաչում ձեռք բերելու ԻՆՏԵՐԿԱՊ-ին: Ընթերցվեց բոլորի անունները:

Մեկ անգամ ևս կրկնենք ու հիշենք՝ Ինտերկապի իրոք լեգենդի հասնող պատմությունը այսքան հարուստ ու արժանահիշատակ գործերով բազմաբեղուն չէր լինի, եթե չլինեին  մեր երկրի, մեր ազգի լավագույն բարեկամ  Ռայներ   Քոզելի անմիջական,  անշահախնդիր, շիտակ ու  ջերմ,   մարդկային վերաբերմունքը,նրա անգնահատելի խորհուրդները,  նյութական ու բարոյական  աջակցությունը:  

Շնորհավորանքի, երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ասացին և իրենց նվերները հանձնեցին գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանը, Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանը, գրող, հրատարակիչ Վան Արյանը, «Լոռի-Վանաձոր» ՖԱ-ի սպորտային տնօրեն Սարգեյ Զաքարյանը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը,«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման նախագահ Ալբերտ Բազեյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, Լոռվա ասպետ Մանվել Միկոյանը, ֆոտոլրագրող Յուրա Աքուլյանը, գեներալ-լեձյտենանտ Միքայել Գրիգորյանը,  Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ Արթուր Սիմոնյանը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի փոխտնօրեն Արմեն Փիրումյանը, գիշերօթիկ հաստատության տնօրեն  Հասմիկ Ներկարարյանը, լուսանկարիչ Էմիլ Յավրյանը: 

Իր շնորհավորանքն ու շնորհակալությունը   Ռայներ Քոզելին հայտնեց նաև Նորայր Զուլոյանը:  

Վերջում  գնահատանքի և օրհնության խոսքով  հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ելույթների շարքը  շնորհակալությամբ, ինտերկապցիների, իր հավատարիմ ու նվիրված ընկերոջ մասին ջերմ ու սրտառուչ խոսքով   եզրափակեց Ռայներ Քոզելը:























Ասմունքի վարպետ, վարող Ջիվան Սարգսյանի տեքստը

Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ» Բարեգործական Կենտրոնը հիմնադրվել է Վանաձորում 1990 թ-ի օգոստոսին և Հայաստանում Առաջինն է կապեր հաստատել Եվրոպայի եւ աշխարհի շուրջ 30 երկրների բարեգործական, մշակութային ու մարզական միությունների հետ եւ, առանց դրամաշնորհների և պետբյուջեից հատկացվող գումարների, ԱՌԱՋԻՆՆ է նախաձեռնել, կազմակերպել ու իրականացրել.
– 1990 թ-ից բեռնատարներով մարդասիրական օգնության բեռներ է փոխադրել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից եւ ԱՆՀԱՏՈՒՅՑ բաշխել Հայաստանում` Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Երեւան, Ալավերդի, Դիլիջան, Ստեփանավան քաղաքներում, Արցախում` Մարտունի, Ստեփանակերտ, Հորադիզ; Վրաստանում (Թբիլիսի,Փոթի); Ռուսաստանում (Սոչի, Վլադիկավկազ), ՈՒկրաինայում (ՈՒժգորոդ): Այդ օգնությունները անհատույց բաշխվել են հիվանդանոցներին, հաշմանդամներին, վետերաններին, ծերանոցին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին: Ո՞վ չգիտե, որ նվիրատված ապրանքները՝  դեղորայք, բժշկական սարքավորումներ` վիրահատման սեղաններ ու սոնոգրաֆներ, հաշմանդամի սայլակներ, սնունդ, հագուստ, մարզական և դպրոցական պարագաներ, համակարգիչներ և այլն, և այլն, այն ծանր ժամանակներում եղել են անչափ կարևոր ու պահանջված:

-1990-2001 թվականներին խաչքարագործ վարպետներ, վանաձորցի Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Հայկ ԶԱԼՅԱՆԻ և գյումրեցի Գրիգոր ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կերտած եւ «ԻՆՏԵՐԿԱՊ»-ին նվիրած տասնմեկ խաչքար-հուշարձանները, կազմակերպության միջոցներով ու բեռնատարներով, Վանաձորից տեղափոխվել ու տեղադրվել են Գերմանիայում (Վյուրցբուրգ-Հյոչբերգ), Ֆրանսիայում (Թուլուզ, Կլամարտ, Ռոմանս, Վիլնյոֆ Թոլոզան, Գրենոբլ քաղաքնելում և Մեծն Շարլ Ազնավուրի պարտեզում), Իտալիայում (ք.Բանյակավալլո և բարերար Ալիս Թաշջյան-Պոլգռոսսիի պարտեզում), Հոլանդիայում (Ասսեն քաղաքի Բոսկամպ այգում), Ռումինիայում (Բուխարեստի հայկական պանթեոնում): Բոլոր խաչքար կոթողները տեղադրվել են ի նշան բարեկամության, երախտագիտության և 1915թ. Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին:
-Շնորհիվ Իտալիայի Մխիթարյան Միաբանության ՄՈՒՐԱԴ-ՌԱՖԱՅԵԼՅԱՆ վարժարանի եւ ԻՆՏԵՐԿԱՊ-ի միջև 1991 թ-ին կնքված պայմանագրի, ինը 13-տարեկան պատանիներ Վանաձորից եւ մեկը Սպիտակից ուղարկվել են Վենետիկ` ԱՆՎՃԱՐ ուսանելու համբավավոր ուսհաստատությունում, որոնցից չորսը հետագայում ստացել են եվրոպական համալսարական կրթություն:
-1991թ-ին հիմնադրել է «ԻՆՏԵՐԿԱՊ» անկախ հեռուստաստուդիան` լուսահոգի Սամվել Հարությունյանի և Արմեն ու Արթուր Սախլյանների հետ համատեղ: Այսօր գործող իրավահաջորդներ են «ՄԻԳ» և «ԼՈՌԻ» հեռուստա-ռադիոստուդիաները:
-1990-2008 թվականներին Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ», «ՏԱԹԵՎ» համույթները եւ Երեւանի «ԿՈՄԻՏԱՍԻ անվան լարային քառյակը» բարեգործական համերգներով ԻՆՏԵՐԿԱՊԻ շնորհիվ կարողացել են հանդես գալ Սոչիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ստամբուլում :  
- 1990-2017թվականներին «ԼՈՌԻ», «ՍՊԻՏԱԿ», «ՇԻՐԱԿ», «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային ակումբների եւ Վանաձորի պատանեկան հինգ թիմեր մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարերի և ընկերական խաղերի՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իրանի Ի,Հ.-ում, Տանզանիայում, Ուգանդայում, Թունիսում և Հունաստանում:- 2003-2008 թ-ներին հանրաճանաչ գեղանկարիչներ Ֆերդինանդ ԳՅՈՒՄՐԵՑԻ-Մանուկյանի եւ Նիկոլ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ բենեֆիս-ցուցահանդեսները կազմակերպվել են Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:
- 1999 թ-ին ԻՆՏԵՐԿԱՊը հիմնադրեց «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ» Պատվավոր կոչումը` սպորտի, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների լավագույն ու արժանավոր լոռեցիներին գնահատելու և արծաթե շքանշանով պարգևատրելու նպատակով, որը իրականացվում է Լոռու մարզպետարանի հետ համատեղ:
- 2017-2019 թ.թ-ների ընթացքում Ինտերկապի նախաձեռնությամբ և համաժողովրդական հանգանակության շնորհիվ, քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորում վեր խոյացավ հայ, բուլղար ժողովուրդների Ազգային հերոս, Ֆրանսիայի ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆ-ի շքանշանակիր ՄԵԾՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ Օզանյանի առաջին բռոնզաձույլ 8-մետրանոց հուշարձանը (քանդակագործն է` Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետն է` Սուրեն Աբովյանն է:
- 2019 թ.-ը ԻՆՏԵՐԿԱՊ-ի մի նոր խիզախ քայլ ու նոր հանգրվան էր «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ» խորագրով կոնֆերանս-հանդիպումների կազմակերպումը Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Գերմանիայի 22 համայնքներում, որին մասնակցեցին և շունչ ու ոգի հաղորդեցին գրող, հրապարակախոս, անդրանիկագետ, Բ.Գ.Թ., ՀՀ արվեստի Վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը և թատրոնի-կինոյի դերասան, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը: Անհնար է, իհարկե, մեր ունեցած սեղմ ժամանակում հիշատակել ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ եւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ բոլոր միջոցառումներն ու արարումները, որոնք նախաձեռնել և իրականացրել է Ինտերկապը` իր համախոհների ու անդավաճան ընկեր-բարեկամների պատրաստակամության և համոզիչ հավատի ու նվիրվածության շնորհիվ:
ԻՆՏԵՐԿԱՊ ՀԿ-ի գործունեությունը բազմիցս լուսաբանել են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի Ի.Հ.-ի ու Հայաստանի ԶԼՄ-ները, թերթերը, հեռուստաընկերությունները:
Նորայր Զուլոյանը իր Շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր Վանաձորում 1990 թ-ից հավատացել և աջակցել են կայանալու ու միջազգային ճանաչում ձեռք բերելու ԻՆՏԵՐԿԱՊ-ին:
Ահա նրանց` մեր համաքաղաքացիների անունները. Ուվայթ Տոնոյան, Ռադիկ Բարաթյան ու Ժորա Մելիքբեկյան, Վազգեն Բադալյան ու Նորայր Մկրտչյան, Հրաչյա Ղամբարյան ու Արամ Մխիթարյան, Գագիկ Դավթյան ու Սեյրան Սարուխանյան, Յուրիկ Յոլչյան, Հայկ Հայթայան ու Էդվարդ Խլղաթյան, Արեգնազ Անտոնյան ու Ամալյա Շերենց, Հովիկ Առաքելյան և Սուրեն Դանիելյան, Արկադի Մարտիրոսյան, Ռազմիկ Մադարյան և Սեյրան Ղամբարյան, վարորդներ Տիգրան Մալումյան ու Գագիկ Չիլինգարյան, Նորիկ Խառատյան, Սասուն Դիլբարյան և գյումրեցի Վարազդատ Ոսկանյան, ժուրնալիստներ Սամվել Խալաթյան ու Անահիտ Հայթայան, Գառնիկ Մամիկոնյան, Գագիկ Անտոնյան ու Մանվել Միկոյան, Ռուդիկ Բարսեղյանը` Երեւանից, Վահրամ Բեկչյանը` Կալուգայից, Սաքո Օքնայանը` Լիբանանից և Վահան Ամատունին` Հոլանդիայից:
Օտարերկրյա բարերար-բարեգործ ընկերներ ու համակիրներ. Ահա նրանց անունները.
Գերմանիայում` Վանաձորի Պատվավոր Քաղաքացի և Լոռվա Ասպետ Ռայնեռ Քոզել, Հերբերթ Հոֆֆման, Անտոն Մարտին, Զիգֆրիդ Հետմաննսպեռգեր, Վոլֆգանգ Վեհ, Հելմութ Վեսսել և Գագիկ Խաչատրյան; Իտալիայում` Մոնիկ Թաթլեան-Չելլինի, Գուիդո Գոլլինի, Վաշինգտոն Ալտինի, Վենետիկի Մխիթարյան Միաբանություն, Հայր Ռաֆաէլ Վարդապետ Անդոնեան, Սամուէլ Պաղտասարեան, Պայքար Սիվազլյան, Ալիս Թասչեան-Պոլգռոսսի, Հայր Վահան Վարդապետ Օհանեան, Հայաստանի ներկայիս Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյան; Ֆրանսիայում` Սամվել Զենյան, «ՀԱՅ ԵՄ» միություն, Անդրանիկ և Զեփյուռ Քեշիշյաններ, Վարդան և Զոյա Թորգոմյաններ, Արդաշես և Ժիրայր Կարագոզյաններ, Շառլ և Քրիստիան Ձիրանյաններ, Պատրիկ Չիլյան, Անտուան Ակոպյան, Քոլեթ Չեռչյան և Իզաբել Լեժանդղը, Սարգիս և Աստղիկ Յախինյաններ, Վահան և Սիմե Դեգոյաններ, Արծրունի Խաչատրյան, Սամսոն և Աիդա Եխշատյաններ, Հայր Տիրայր Քահանա Քելեջյան, Սերգեյ և Ռիտա Սարկիսսյաններ, Անդրանիկ Խոջասարեան; Կիպրոսում` Մարտուն Մինասյան; Վրաստանում` Օմառ Սիամաշվիլի, գնդապետ Թամազ Բեկաուրի, գեներալ Լևան Կենչաձե, Յուռա Աքուլյան, Զուրաբ Տիբուա, Զաուր Անտիա, Բաթումիի եկեղեցու քահանա Տեր Արարատ; Ռուսաստանում` Վյաչեսլավ Նեմչինով և Վասիլիյ Կրիվոռոտենկո, Վլադիմիր և Կարինա Տեր-Կարապետյաններ, Ժորա և Վոսկեհատ Մելիքբեկյաններ; Ուկրաինայում` Վլադիմիր Դեկտյարյով, Խաչատուր Պետրոսյան և գեներալ Վասելինա; Հունգարիայում` Մառկ և Գեւորգ Օգանովներ; Բելգիայում` Գագիկ և Էլյա Գավթյաններ, Միքայել և Վեռա Էվինյաններ; Իսպանիայում` Արտյոմ և Աստղիկ Մանուկյաններ, Արա և Էվելինա Սիմոնյաններ, Լադուշ Հունանյան; Հոլանդիայում` Մաթո Հախվերդյան, Աշոտ և Սվետլանա Անդրեասյաններ, Նիկոլա Ռոմաշչուկ և Աշոտ Կնյազյան;
Հունաստանում` ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ կազմակերպությունը, Սիմակ և Զոյա Աբրահամյաններ, Վահէ և Անուշ Խաչատրյաններ; Ստամբուլում` Վարդապետ Տեր Գրիգոր, Արամ Արքեպիսկոպոս Ատեշեան: 1990-2001 թ.թ.-ներին Մոսկվայում գործող Գերմանիայի, Ֆրանսիայի, Իրանի Ի.Հ.-ի, Իտալիայի, Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Ավստրիայի Դեսպանությունները; Հայաստանում 1990-94 թ.թ.-ներին` ԱրտԳործ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` փոխնախարար Արման Ջ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հասմիկ Սողոմոնյան, Արմեն Գիչյան; Արտակարգ և Լիազոր Դեսպաններ` Կարինե ՂԱԶԻՆՅԱՆ, Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆ, Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ; ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ նաև Հայաստանում գործող` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի Դեսպանություններին, Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանին և փոխնախագահ Դավիթ Համբարձումյանին, մեր համաքաղաքացի ԱԺ նախկին պատգամավորներ Էդիկ Մարտիրոսյանին, Արամ Մանուկյանին, Վահրամ Բաղդասարյանին; 90-ականներին Հայաստանի ԵՐԿՐԱՊԱՀ-ի նախագահ Ալբերտ Բազեյանին, գրող և հրատարակիչ բարերար Վան Արյանին, Լոռու մարզպետներ Վիգեն Խաչատրյանին, Ստեփան Այվազյանին, Հենրիկ Քոչինյանին, Արամ Խաչատրյանին, մեր քաղաքի տարբեր տարիների ղեկավարներ Նյուտոն Գրիգորյանին, Վանդոս Ղարագյոզյանին, Սամվել Դարբինյանին, Մամիկոն Ասլանյանին ու Արկադիյ Փելեշյանին- աջակցելու ու համագործակցելու համար:
Եկեք մեկ անգամ ևս հիշենք ու նշենք. Ինտերկապի, իրոք լեգենդի հասնող, պատմությունը այսքան հարուստ ու արժանահիշատակ գործերով բազմաբեղուն չէր լինի, եթե չլինեին մեր երկրի, մեր ազգի լավագույն բարեկամ Ռայներ Քոզելի անմիջական, անշահախնդիր, շիտակ ու ջերմ, վերջապես՝ մարդկային վերաբերմունքը, նրա անգնահատելի խորհուրդները, նյութական ու բարոյական մեծ աջակցությունը, չմոռանալով նշել նաև պ.Զուլոյանի զավակների` Նելսոնի, Կարենի ու Աննայի անունները, որոնք վերջին տարիներին իրենք էին ներգրաված կազմակերպչական աշխատանքներում: Շնորհավոր ծնունդդ, հրաշալի մարդ ու բարեկամ Ռայներ Քրիստիան Քոզել. -Ասում եմ ԵՍ, կասեն այստեղ հավաքված մեր ու ձեր բարեկամները, ասում են բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչել են Ձեզ և գեթ մեկ անգամ օգտվել են Ձեր անշահախնդիր օգնությունից: Միաժամանակ՝ Շնորհավոր ծնունդը նաև Ինտերկապի, որը, հարգարժան պարոն Ռայներ Քոզել, համարելով Ձեզ որպես կնքահայր, միշտ երախտապարտ է Ձեզ:




No comments:

Post a Comment