Հայաստանի Հանրապետությունում վերջերս կայացած Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ, երկու օր շարունակ համախմբեց 35 երկրներից ժամանած շուրջ 250 մշակութային գործիչների։ Թեպետ բեմում տեսանելի էին պանելային քննարկումները, թեմատիկ աշխատաժողովները և գեղարվեստական ելույթները, իրական հաջողության ճարտարապետությունը թաքնված էր կուլիսներում՝ հսկայածավալ կազմակերպչական աշխատանքի մեջ։
Միջոցառումն իր ծավալով և բովանդակությամբ պահանջում էր ոչ միայն ծրագրային խոր մոտեցումներ, այլև լարված և երկարատև նախապատրաստական աշխատանք։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը ձևավորել էին միջազգային համահունչ կառուցվածք, որտեղ ամեն քայլը՝ հյուրերի ընդունելությունից մինչև բովանդակության ճշգրտումը, հաշվարկված էր։
Աշխատանքային խմբերը շաբաթներ շարունակ մշակում էին ժամանակացույցերը, քննարկումների թեմատիկ գծերը, բանախոսների հաղորդակարգը և գործնական լուծումներ՝ ապահովելու համար մասնակիցների անկաշկանդ, արդյունավետ ներգրավվածությունը։ Հատուկ թիմեր կազմակերպում էին նաև միջազգային հյուրերի տեղաշարժը, գիշերակացը, թարգմանչական Հարթակը, տեխնիկական ապահովումը և միջոցառումների անխափան ընթացքը։
Բովանդակություն, որ խոսում է համակարգված աշխատանքի մասին
Համաժողովի հիմքում ընկած էր ոչ միայն մշակույթի ներկայացումը, այլև դրա զարգացման ռազմավարական մոտեցումները։ Երեք պանելային քննարկումների և վեց թեմատիկ աշխատաժողովների ընթացքում մասնակիցները խորացան մշակութային քաղաքականության արդի միտումների, մշակութային դիվանագիտության նորարարական գործիքակազմի, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղիների մեջ։
Իրենց փորձով ու դիտարկումներով կիսվելով՝ մասնակիցները նպաստեցին համաժողովի բովանդակային արժեքի ձևավորմանը, սակայն այդ ամբողջ համակարգը հնարավոր դարձավ միայն նախապես կառուցված հստակ մեխանիզմների շնորհիվ։
Ցուցահանդես, վարպետության դասեր և գեղարվեստական ծրագրեր՝ ենթակառուցվածքի ճշգրիտ կազմակերպմամբ
Համաժողովի ցուցահանդեսային հատվածը ևս պահանջել էր մանրակրկիտ նախապատրաստություն։ Գործընկեր կազմակերպություններն այստեղ ներկայացրել էին գեղանկարչական, կիրառական արվեստի նմուշներ, լուսանկարներ, ժամանակակից հայ գրողների գրքեր ու ձեռագործ իրեր՝ յուրաքանչյուրը ըստ հատուկ մշակված թեմատիկ դիրքավորման։
Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում էր «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով բացառիկ ցուցադրությամբ, ինչը ևս ներառված էր համաժողովի բովանդակային կազմում՝ կազմակերպչական թիմի կոորդինացմամբ։
Վերջին օրը կայացած մշակութային և ճանաչողական երեկոն՝ միջնադարյան հայկական հագուստների դեֆիլեով, ազգային երաժշտությամբ, պարային կատարումներով և հայկական խոհանոցի վարպետության դասով, դարձավ միջոցառման տպավորիչ ավարտը։ Դա ևս բազմաշերտ կազմակերպչական աշխատանքի արդյունք էր՝ սկսած լոգիստիկայից մինչև բեմականացում և լուսային լուծումներ։
Կուլիսային աշխատանք, որը դարձավ հաջողության գրավական
Համաժողովին մասնակցած բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև ներկաները, գնահատեցին ոչ միայն միջոցառման բովանդակային մակարդակը, այլև կազմակերպվածությունը՝ բարձրացնելով այն որպես օրինակելի փորձ միջազգային մշակութային հարթակներում։
Կուլիսներում աշխատած թիմերը՝ ծրագրային կազմի հեղինակներից մինչև կամավորներ, ապահովեցին այն անտեսանելի, բայց կենսական շերտը, որի շնորհիվ երկօրյա համաժողովը կարողացավ լիարժեք իրագործել իր հիմնական նպատակը՝
զարգացնել Հայաստանի և սփյուռքի մշակութային կապերը, բարձրացնել համահայկական մշակույթի տեսանելիությունը և ստեղծել երկարաժամկետ համագործակցության նոր հարթակներ։
Մեկտեղված այս աշխատանքը փորձել է բազմակողմանիորեն լուսաբանել նաև մեր թղթակից Նաիրա Գասպարյանը, ներկայացնելով այն դիտանկյունները, որոնք սովորաբար մնում են բացահայտված վարագույրից այն կողմ։
«Նիդերլանդական օրագիր»
Համլետ Հովհաննիսյանը Ֆրանսիայում աշխատում է մի պարային խմբում՝ ակտիվորեն տարածելով պարարվեստի մշակույթը։ Զրույցի ընթացքում նա պատմեց, որ Ֆրանսիա է մեկնել Ուկրաինայից և կարճ ժամանակում կարողացել է գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Արդեն հարմարվել է նոր բնակության պայմաններին և մտածում է իր արվեստը կատարելագործելու մասին։
Համլետը հիացմունքով ընդգծեց միջոցառման ընդգրկուն լինելը․ նա ուրախ է, որ միանգամից կարողացել է ստեղծել հրաշալի կապեր հայ տաղանդաշատ մասնակիցների հետ։ Մասնավորապես նշեց, որ հաճելիորեն զարմացած է, թե որքան պատվով է ներկայացվել Հայաստանը այս միջոցառմանը։
Մթնոլորտը աշխատային է․ կազմվում են ստեղծագործական ծրագրեր, իսկ ակտիվ քննարկումները շարունակվում են թե՛ ֆորումի ընթացքում, թե՛ հանգստի պահերին։
Հայկ Պետրոսյանն անկրկնելի է իր արվեստում, դահլիճը կլանված հետևում է նրա ամեն մի խոսքին։
Կազմակերպիչները նշել են, որ ամեն ինչ անցնում է հրաշալի, և բոլորը գոհ են։





























No comments:
Post a Comment