Страницы

▼

Tuesday, 27 October 2026

Էյնդհովեն–Երևան ուղիղ չվերթը՝ նաև հայ համայնքի ջանքերի արդյունք

Հայաստանի և Նիդերլանդների միջև նոր օդային կապը կարևոր ձեռքբերում է Նիդերլանդներում, Բելգիայում և Գերմանիայում բնակվող հայերի համար։

Այսօր տեղի է ունեցել Էյնդհովենից Երևան առաջին ուղիղ չվերթի բացումը։ 

Երկար սպասված այս իրադարձությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների միջև ուղևորությունների համար։

Նոր օդային կապի իրականացման գործում կարևոր դեր են ունեցել նաև հայ համայնքի ջանքերը։ Նախաձեռնությանն աջակցած մարդիկ շարունակել են հավատալ նպատակի իրագործմանը՝ նպաստելով Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի ամրապնդմանը։

Էյնդհովենի աշխարհագրական դիրքը հարմար է նաև Բելգիայում և Գերմանիայում բնակվող հայերի համար։ Ուղիղ չվերթը հնարավորություն կտա ավելի հեշտությամբ այցելել հայրենիք, հանդիպել հարազատներին և պահպանել կապը Հայաստանի հետ։

Այս նախաձեռնությունը ոչ միայն տրանսպորտային նոր հնարավորություն է, այլև կարևոր քայլ՝ ընտանիքների, ընկերների և համայնքների միջև կապերն ամրապնդելու ճանապարհին։

Ամառային սեզոնի տոմսերն արդեն հասանելի են Wizz Air ավիաընկերության պաշտոնական կայքում՝ "www.wizzair.com" (https://www.wizzair.com)։ Ուղևորներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել իրենց ճանապարհորդությունը և ժամանակին ամրագրել տոմսերը։

Նիդերլանդական օրագիր

Հայ համայնքի հետևողական ջանքերով ևս մեկ կարևոր քայլ է կատարվել՝ հայրենիքն ավելի մոտ դարձնելու Եվրոպայում բնակվող հայերին։

Ա.Կնիազյան


Հ.Գ.-Ցավոք ավիաընկերությունը չեղյալ  համարեց նոյեմբերի 2-ի և 4-ի չվերթները, որի պատճառով ձեր խոնարհ ծառան չկարողացավ մասնակցել Երևանում անցկացվող Սփյուռքի գրասենյակի կողմից անցկացվող գագաթնաժողովի աշխատանքներին:

30.10.2026

No comments:

Post a Comment