30.10.2026/Nid.oragir
Հայաստանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաշխարհային COP17 համաժողովին մասնակցել է նաև Սվետլանա Անդրեսյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Նիդերլանդներում։
Համաժողովը նվիրված էր կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական մարտահրավերներին, կայուն զարգացմանը և կանաչ տնտեսության հեռանկարներին։
Սվետլանա Անդրեսյանի խոսքով՝ իր համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի և Նիդերլանդների միջև միջազգային ու գործարար համագործակցության զարգացումը։ Նման միջազգային հարթակները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու գործընկերային կապերը, ձևավորելու նոր համագործակցություններ և առաջ մղելու համատեղ նախաձեռնություններ։
Նրա համոզմամբ՝ COP17-ի նման միջոցառումները կարող են նպաստել երկու երկրների միջև արդյունավետ գործարար և միջազգային կապերի ամրապնդմանը՝ բացելով համագործակցության նոր հեռանկարներ։



No comments:
Post a Comment