Страницы

Saturday, 9 August 2025

Կասկադի «գաղտնի» արձանները

09.08.2025/Hay Azian/Նիդ.օրագիր
Երևանի Կասկադի հարևանությամբ զբոսնող ամենատես աչքը դժվար թե վրիպի այդ երկու մեծադիր արձաններից, որոնք տեղադրված են Կասկադի մոտակա մի շենքի ետնամասում։ Շատերի համար դրանք պարզապես մի գեղեցիկ, բայց անծանոթ զարդարանք են, սակայն դրանց պատմությունն իրականում բավական հետաքրքիր է։
Պատմությունը սկսվում է մի պարզ հետաքրքրասիրությունից։ Հեղինակը`Լիլյա Ղուլյանը, ցանկանալով իմանալ, թե ում ձեռքի գործ են այդ հսկայական քանդակները, պատահաբար կամ բախտի բերմամբ հայտնվում է հենց դրանց ստեղծողի՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանի դռան առաջ։
Պարոն Արզումանյանը սիրով ընդունում է և բացահայտում, որ արձանները նախատեսված էին տեղադրվելու Հանրապետության հրապարակի Հայաստանի պատմության թանգարանի մուտքի կամարի երկու կողմերում գտնվող պատվանդանների վրա։ Քանդակներից մեկը պատկերում է Գրիգոր Լուսավորիչին, իսկ մյուսը՝ Տրդատ Գ Մեծին։
Այսօր Կասկադի բակում տեսանելի արձանները նախնական, անավարտ տարբերակներն են։ Վերջնական տարբերակները պետք է պատրաստվեին Հունաստանից բերված սպիտակ մարմարից, սակայն ֆինանսական և կազմակերպչական խնդիրների պատճառով նախագիծը մնում է «չեզոք» փուլում։
Մինչ այդ, Կասկադի բակի այս «գաղտնի» հսկաները շարունակում են զարմացնել պատահական անցորդներին՝ անտեսանելի կերպով պահելով Երևանի մշակութային մի փոքրիկ գաղտնիք։




No comments:

Post a Comment