The Dzitoghtsyan House-Museum is one of the unique treasures of Gyumri’s cultural and historical heritage, offering visitors the opportunity to travel back in time and relive the life of 19th-century Alexandrapol. Located in the heart of the city, this building is not only a valuable architectural monument but also a living witness to the city’s socio-economic and spiritual culture. The house-museum was built in 1872 by the four Dzitoghtsyan brothers, who had migrated to Alexandrapol from the village of Dzitogh in Western Armenia. At that time, Alexandrapol was becoming an important regional center of trade and craftsmanship, and the construction of such a magnificent mansion symbolized the family’s prosperity and urban taste.
The architectural design masterfully combines the use of traditional Armenian stone with the influences of European styles typical of 19th-century urban residences. Particularly impressive are the massive walls built from black tuff, the finely carved ornamental doors, and the wide windows that emphasize both comfort and representational grandeur. Inside, the attributes of a wealthy Gyumri household have been preserved — high-quality wooden furniture, handmade carpets, antique tableware, and furnishings that were modern for their time. Alongside them are interiors of a craftsman’s home, displaying work tools and everyday items that vividly illustrate the lives of different social classes.
The exhibition covers the history of Alexandrapol’s socio-economic, public, and cultural development from the 1830s to the 1920s, highlighting the city’s autonomy, widespread crafts, and commercial growth. Visitors can explore both the delicate artistry of skilled craftsmen and the opulence of the parlors of affluent families, where European fashion was harmoniously blended with Armenian color schemes and stylistic traditions. This is not only a source of historical knowledge but also a sensory experience that allows one to perceive the cultural identity of the city.
The Dzitoghtsyan House-Museum also plays an important role as a platform for preserving and passing on the cultural environment. It offers visitors the chance not only to see the tangible values of the past but also to feel the spirit of the city’s history and understand the depth of Gyumri’s spiritual heritage. Everything here speaks of the fact that Alexandrapol — now Gyumri — has been and remains a center of art, crafts, and cultural identity. The impressive displays, meticulously restored interiors, and the historical value of each exhibit create a unique atmosphere that turns the visit into not just an informative, but also an emotional journey through time.
Special thanks go to the museum staff for the colorful and vivid presentation of the exhibits, thanks to which every visitor can sense the soul of Gyumri and the breath of history. The Dutch-language online journal «The Netherlands Diary» left warm words in the museum’s guestbook, highlighting not only the high value of the collection but also the heartfelt attitude of the staff and their profound respect for cultural heritage.
Գյումրին այսօր. Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը
Գյումրին այսօր. Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը
մշակութային և պատմական ժառանգության եզակի գոհարներից է, որն այցելուներին հնարավորություն է տալիս անցնել ժամանակի միջով և վերապրել 19-րդ դարի Ալեքսանդրապոլի կյանքը։ Գտնվելով քաղաքի սրտում՝ այս շենքը ոչ միայն ճարտարապետական արժեքավոր հուշարձան է, այլև քաղաքի սոցիալ-տնտեսական ու հոգևոր մշակույթի կենդանի վկան։ Տուն-թանգարանը կառուցվել է 1872 թվականին Ձիթողցյան չորս եղբայրների կողմից, ովքեր Ալեքսանդրապոլ էին գաղթել Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից։ Այդ ժամանակահատվածում Ալեքսանդրապոլը վերածվում էր տարածաշրջանի կարևոր առևտրական և արհեստագործական կենտրոնի, և նման շքեղ առանձնատան կառուցումը խորհրդանշում էր ընտանիքի բարեկեցությունն ու քաղաքային ճաշակը։
Շենքի ճարտարապետական լուծումները հմտորեն համադրում են հայկական ավանդական քարի գործածությունը և XIX դարի քաղաքային բնակելի շինությունների եվրոպական ոճերի ազդեցությունը։ Հատկապես տպավորիչ են սև տուֆից կառուցված հզոր պատերը, նրբաճաշակ քանդակազարդ դռները և լայն պատուհանները, որոնք շեշտում են շենքի հարմարավետությունն ու ներկայացուցչական նշանակությունը։ Ներսում պահպանվել են գյումրեցի ունևոր խավի կյանքի ատրիբուտները՝ բարձրորակ փայտե գույք, ձեռագործ գորգեր, հնաոճ սպասք և ժամանակին արդիական կահավորանք։ Դրանց կողքին ներկայացված են նաև արհեստավորի տան ինտերիերը, որտեղ առկա են աշխատանքային գործիքներ և առօրյա կենցաղի իրեր, որոնք հստակ պատկերացում են տալիս տարբեր սոցիալական շերտերի կյանքի մասին։
Ցուցադրությունը ընդգրկում է Ալեքսանդրապոլի սոցիալ-տնտեսական, հասարակական և մշակութային զարգացման պատմությունը XIX դարի 30-ականներից մինչև XX դարի 20-ականները՝ ընդգծելով քաղաքի ինքնավարության առանձնահատկությունները, տարածված արհեստները և առևտրի զարգացումը։ Այցելուն կարող է տեսնել ինչպես հմուտ արհեստավորի գործի նրբությունները, այնպես էլ ունևոր ընտանիքների հյուրասենյակների ճոխությունը, որտեղ եվրոպական նորաձևությունը ներդաշնակվել է հայկական գունային ու ոճային ավանդույթների հետ։ Այս ամենը ոչ միայն պատմական տեղեկություն է, այլև զգայական փորձառություն, որը թույլ է տալիս ընկալել քաղաքի մշակութային ինքնությունը։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը
կարևոր դեր ունի նաև որպես մշակութային միջավայրի պահպանման և փոխանցման հարթակ։ Այն այցելուներին առաջարկում է ոչ միայն դիտել անցյալի նյութական արժեքները, այլև զգալ քաղաքի պատմության շունչը, ընկալել գյումրեցու հոգևոր ժառանգության խորությունը։ Այստեղ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ալեքսանդրապոլը, իսկ այժմ Գյումրին, եղել և մնում է արվեստի, արհեստների ու մշակութային ինքնության կենտրոն։ Տպավորիչ ցուցադրությունները, մանրամասն վերականգնված ինտերիերները և յուրաքանչյուր ցուցանմուշի պատմական արժեքը ձևավորում են այն բացառիկ մթնոլորտը, որի շնորհիվ այցելությունը դառնում է ոչ միայն ճանաչողական, այլև հուզական ճանապարհորդություն ժամանակի միջով։ Շնորհակալություն թանգարանի աշխատակիցներին ցուցանմուշների կոլորիտային ներկայացման համար, որոնց շնորհիվ յուրաքանչյուր այցելու զգում է Գյումրվա հոգին և հնության շունչը։ «Նիդերլանդական օրագիր» կայքը հյուրերի հուշատետրի գրքում ջերմ խոսքեր գրեց թանգարանում ունեցած տպավորությունների մասին՝ ընդգծելով ոչ միայն ցուցանմուշների բարձրարժեք հավաքածուն, այլև անձնակազմի սրտանց վերաբերմունքը և մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքը։
10.08.2025/Nid.oragir/ Hay Azian
No comments:
Post a Comment