Страницы

Tuesday, 30 September 2025

Այսպես արժևորվեցին բարերարությունն ու մարդկայնությունը, ընկերությունն ու բարեկամությունը




Հեղինակ` ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ

Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հյուրընկալ հարկի ներքո,  Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կամեցողությամբ և օրհնությամբ, կազմակերպված յուրօրինակ միջոցառումը, որի ընթացքում  հանդիսավորությամբ նշվեց «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի ստեղծման 35 և Գերմանիայի քաղաքացի Ռայներ Քրիստիան Քոզելի 77-ամյակը, երկար կմնա մասնակիցների հիշողություններում: 

Ի՞նչ կապ կա հայկական բարեգործական  համբավավոր կազմակերպության և սառնաշունչ քաղաքավարությամբ աչքի ընկնող երկրի քաղաքացու միջև: 

Պատկերն առավել ամբողջական ներկայացնելու  նպատակով գեղեցկուհի հանդիսավար, ասմունքի վարպետ Հրաչուհի Լոռեցյանը հնչեցրեց տողերիս հեղինակի ողջույնի ու մեծարանքի խոսքը:

Մի քանի անգամ շրջագայել եմ եվրոպական երկրներում ԻՆՏԵՐԿԱՊ-ի հետ և նրա ճամփաներով,  անձամբ ճանաչում եմ մեր հյուրին,  բազմիցս լուսաբանել եմ թե նրա, թե Ինտերկապի գործունեությունը: 

Տեղին է նշել, որ Ռայներ Քոզելը կրում է Վանաձորի Պատվավոր Քաղաքացու, Լոռվա Ասպետի տիտղոսները, նա  հանդիսանում է Բարեգործական ՀԿ-ի կնքահայրը:

Ասված է՝   Իսկական ընկերության մեջ  անհասանելի հմայք է թաքնված: Այդ հմայքն զգացել ու իրենց հարատև-անդավաճան ընկերությամբ  հմայվելու զգացումը մեզ են փոխանցել գերմանացի  Ռայներ Քոզելը և հայազգի Նորայր Զուլոյանը:

Նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, սակայն...  տարբեր մարդիկ չեն:

Մեկն այսօր ապրում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, մյուսը՝ Լոռու մայրաքաղաք Վանաձորում: Բազում տարիները ապացուցել են, որ հեռավորությունը ամրապնդել է նրանց ընկերությունը:

Ավելին, նրանք իրենց գործունեությամբ ապացուցեցել են ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինի ճշմարիտ միտքը. - Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց հավատարիմ ընկերը` միշտ  եղբայր է։

 Աստված մեզ ազգականներ է պարգևում, իսկ           ընկերներ, փառք Աստծո, մարդ ինքն է ընտրում:

Դեռ 1987թ.-ին,  նրանք հանդիպեցին Գերմանիայում, ծանոթացան և առանց պայմանագրի՝ ընկերացան:

Դա մի ընկերության սկիզբն էր, որ հետո բազմիցս ենթարկվեց հոգու և սրտի քննության: 

 1988 թ.-ի Սպիտակյան ահեղ երկրաշարժից հետո Ռ.Ք.Քոզելը Գերմանիա հրավիրեց «ԼՈՌԻ», ապա ,,ՍՊԻՏԱԿ,,  Ֆուտբոլային ակումբներին՝  ուսումնամարզական հավաքի և ընկերական խաղեր անցկացնելու նպատակով, հոգալով նրանց կացության բոլոր ծախսերը: Քանի որ հիշյալ ակումբների  նախագահն իր ընկերն էր՝ Նորայր Զուլոյանը:

Դրան հետևեց նրա առաջին այցը Հայաստան, որը եղավ բարեգործական բազում ծրագրերի  առաջին հայտը: Գերմանացի 21 համախոհ ընկերների հետ նա շրջեց աղետի գոտում, ֆինանսական օգնություններ հատկացրեց երկրաշարժից տուժված ու տնակներում ապաստանած տասնյակ ընտանիքների, մարզագույքով ապահովեց ,,ԼՈՌԻ,, Ֆուտբոլային ակումբին, խոշոր գումար նվիրեց  Գեղագիտական ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին:

Հաջորդ հրավերը  հանդիսացավ բարեգործական լայնածավալ  գործունեության սկզբնավորման մի այնպիսի ղողանջ, որի շնորհիվ բարեգործությունների ԱՆՄՈՌԱՑ ՄԱՏՅԱՆՈՒՄ պիտի տեղ գտնեին Հայաստանի և Գերմանիայի ,,ԻՆՏԵՐԿԱՊ,, համատեղ Բարեգործական միությունների, նրանց նախագահներ Ռ.Ք.Քոզելի, Ն. Զուլոյանի  ու բազմաթիվ համախոհների անունները: Պարոն Ռայներ Քոզելի օգնությամբ և նրա հրավերով 1990թ.-ին  ,,ԻՆՏԵՐԿԱՊ,, ԲԿ-ի ԿԱՄԱԶ բեռնատարը  Հայաստանից առաջին անգամ մուտք գործեց Գերմանիա: Նրանք խաչքարագործ-վարպետ Սերգեյ Դանիելյանի կերտած խաչքարը նվիրեցին Գերմանիայի ժողովրդին` ի նշան երախտագիտության և բարեկամության: Հյոչբերգ քաղաքի պանթեոնում տեղադրված այդ խաչքարի մոտ  ամեն տարի ապրիլի 24–ին Մեծ Եղեռնի նահատակների ՀԻՇԱՏԱԿԻ օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվում են այդ հուշակոթողի մոտ, որին մասնակցում են նաև ոչ քիչ թվով գերմանացիներ:

 Պարոն Ռայներ Քոզելի միջնորդությամբ  1991թ-ից կապեր հաստատվեցին նախ Ուտերֆրանկոնիայի ԱՐԲԱՅԹԵՐՎՈԼՖԱՐԹ սոցիալ-բարեգործական միության, իսկ հետագայում` Բավարիայի ու Գերմանիայի Կարմիր Խաչի կառույցների հետ:

Արդյունքում՝ մինչև 2015 թ.-ը հարյուրվոր տոննա մարդասիրական օգնության բեռներ (դեղորայք, բուժսարքավորումներ, բուժպարագաներ, սնունդ, հագուստ, տնտեսական, դպրոցական, մարզական գույք և այլն) Գերմանիայից տեղափոխվեց  Հայաստան (նույնպես ,,ԻՆՏԵՐԿԱՊ,,-ի տասնյակ բեռնատարներով և ծախսերով), որոնք անվարձահատույց բախշվել են  Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Երեւան, Դիլիջան, Ստեփանավան և Ալավերդի  քաղաքներում, Արցախում, Վրաստանի,Ռուսաստանի,  ՈՒկրաինայի  հայաշատ քաղաքներում՝ հիվանդանոցներին, բուժհիմնարկներին, Արցախյան Ազատամարտի մասնակից հաշմանդամներին ու վետերաններին, ծերանոցներին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին, մարզական ու  հանրակրթական դպրոցներին:   

1991 թ-ից գործող   Ռայներ Քոզելի հիմնադրած ԻՆՏԵՐԿԱՊ-ԴՈՅՉԼԱՆԴ  Բարեգործական միությունը (2016 թ-ից վերանվանվել է «Արմենիշե Գեմայնդե Վյուրցբուրգ-ԻՆՏԵՐԿԱՊ») պարբերաբար օգնություն է ցուցաբերել մեր քաղաքի ,«Տարեցների Տանը» , Տարոնի գիշերօթիկ և Վանաձորի ֆուտբորի մարզադպրոցներին:                                                         Եվ պատահական չէ, որ 2005 թ-ին Պարոն Ռ.Ք.Քոզելը արժանացավ  Լոռու մարզպետարանի և «ԻՆՏԵՐԿԱՊ» ԲԿ-ի համատեղ սահմանած ,,ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ,, Պատվո նշանին, իսկ 2015 թ-ին Վանաձորի ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ կոչմանը: 

Նրան Վանաձորի Պատվավոր քաղաքացու կոչման համար,  որպես միջնորդագիր, բնութագրական հատուկ գրով  ներկայացրել է «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»  թերթի գլխ.խմբագիր, ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ Մանվել Միկոյանը: Այդուհետ, բարեգործական օգնությունը մեր գերմանացի բարեկամի համար նոր ոլորտներ ընդգրկեց: 

2016 թ-ին իր համակիր հայ և գերմանացի ընկերների հետ Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում հիմնադրեց և մինչ օրս հովանավորում է հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ երկու խումբ աշակերտների համար դասավանդվում են հայոց լեզու-գրականություն և հայոց պատմություն առարկաները: 

Այդ նրա շնորհիվ երկու տարի առաջ հնարավոր եղավ իրագործել մշակութային մի «խենթ» ու համարձակ ծրագիր.  հրավերով Եվրոպական վեց երկրների 22 հայ համայնքներում գրող, հրապարակախոս, գրականագետ Կարո Վարդանյանը և ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը  իրագործեցին ԻՆՏԵՐԿԱՊ-ի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ»  խորագրով հայրենասիրական   լիցքեր հաղորդող կոնֆերանս-նախաձեռնությունը:  Ընդ որում, նա խմբին տրամադրեց իր սեփական թանկարժեք ավտոմեքենան, որով շուրջ երկու ամիս հնարավոր եղավ իրականացնել այդ ծրագիրը Եվրոպայում: 

Ինչու՞ նա  նախընտրեց  իր հոբելյանական օրերը անցկացնել օտար ափերում: Դա մի պատասխան ունի՝ որովհետև նա մեր երկիրն արդեն վաղուց իրեն օտար չի համարում: 

Նա ժամանել է Հայաստան՝ մտերիմ ընկերոջ ու եղբոր /ինպես ինքն է անվանում/, իր մտերմացած մյուս հայ ընկեր- բարեկամների հետ նշելու թե իր ծննդյան 77- ամյակը և թե «Ինտերկապ»  բարեգործական կենտրոնի հիմնադրման ու  գործունեության 35- ամյակը:

 Այո, 35 տարի առաջ օգոստոսին հիմնադրվեց «Ինտերկապ» անվամբ բարեգործական մի կազմակերպություն, որը իր վճռական խոսքն ասաց երկրի բարեգործական շարժման պատմությունում, իր անունը արժանիորեն գրանցելով այդ նույն պատմության ոսկե մատյանում: Այդ մատյանում իր արժանի ու առաջնային տեղն ունի նաև մեր լավ բարեկամ Ռայներ Քոզելի անունը:

Ինչ խոսք՝  Երկու ԻՆՏԵՐԿԱՊՆԵՐԻ  գոյությունն ու գործունեությունը պայմանավորված են երկու անհատականությունների համատեղ եռանդուն ջանքերով, անհատականություններ, ովքեր սրտակից ընկեր ու եղբայր են առհավետ, որոնց համագործակցությունից շահում ու շահել են ոչ միայն իրենք, այլև մեր քաղաքը, մեր մարզը, մեր հանրապետությունն ու նրա  մարդիկ:                                                     

Հաջորդիվ, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը  ներկայացրեց «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության համառոտ պատմությունը  ու նրա հարյուրավոր նվիրյալ բարեկամներին՝ անուն առ անուն:  

«ԻՆՏԵՐԿԱՊ» Բարեգործական Կենտրոնը առաջինն է Հայաստանում կապեր հաստատել Եվրոպայի եւ աշխարհի շուրջ 30   երկրների բարեգործական, մշակութային ու մարզական միությունների հետ եւ առանց դրամաշնորհների և պետբյուջեից հատկացվող գումարների, առաջինն է նախաձեռնել, կազմակերպել ու  իրականացրել բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:

1990 թ-ից սեփական միջոցներով և բեռնատարներով  մարդասիրական օգնության բեռներ է փոխադրել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից եւանհատույց բաշխել  Հայաստանում և այլ երկրների հայաշատ քաղաքներում:  Այդ օգնությունները անվճար բաշխվել են հիվանդանոցներին, հաշմանդամներին, վետերաններին, ծերանոցին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին: Ո՞վ չգիտե, որ նվիրատված ապրանքները՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, վիրահատման սեղաններ ու սոնոգրաֆներ, հաշմանդամի սայլակներ, սնունդ, հագուստ, մարզական և դպրոցական պարագաներ,համակարգիչներ ( և այլն) այն ծանր ժամանակներում եղել են անչափ կարևոր ու պահանջված: 

 1990-2001 թվականներին խաչքարագործ վարպետներ, վանաձորցի Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ,  Հայկ ԶԱԼՅԱՆԻ և գյումրեցի Գրիգոր ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կերտած եւ «ԻՆՏԵՐԿԱՊ»-ին նվիրած տասնմեկ խաչքար-հուշարձաններ  կազմակերպության միջոցով տեղափոխվել ու տեղադրվել են    եվրոպական քաղաքներում:  

Շնորհիվ Իտալիայի Մխիթարյան Միաբանության ՄՈՒՐԱԴ -ՌԱՖԱՅԵԼՅԱՆ վարժարանի եւ ԻՆՏԵՐԿԱՊ-ի միջև  1991 թ-ին կնքված պայմանագրի, 10 հայ պատանիներ ուղարկվել են Վենետիկ` անվճար ուսանելու համբավավոր ուսհաստատությունում, որոնցից չորսը հետագայում ստացել են եվրոպական համալսարական կրթություն:

 1991թ-ին հիմնադրել է  «ԻՆՏԵՐԿԱՊ» անկախ հեռուստաստուդիան: Այսօր գործող իրավահաջորդներ են   «ՄԻԳ» և   «ԼՈՌԻ» հեռուստա-ռադիոստուդիաները:

 1990-2008 թվականներին Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ», «ՏԱԹԵՎ» համույթները եւ Երեւանի «ԿՈՄԻՏԱՍԻ անվան լարային քառյակը»  բարեգործական համերգներով ԻՆՏԵՐԿԱՊԻ շնորհիվ կարողացել են հանդես գալ   Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ստամբուլում :

  1990-2017թվականներին «ԼՈՌԻ», «ՍՊԻՏԱԿ», «ՇԻՐԱԿ», «ԱՐԱՐԱՏ»   ֆուտբոլային ակումբների եւ Վանաձորի պատանեկան հինգ թիմեր   մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարերի և ընկերական խաղերի՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իրանում, Տանզանիայում, Ուգանդայում, Թունիսում  և Հունաստանում:

 2003-2008 թ-ներին հանրաճանաչ գեղանկարիչներ Ֆերդինանդ ԳՅՈՒՄՐԵՑԻ-Մանուկյանի եւ Նիկոլ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ  բենեֆիս-ցուցահանդեսները կազմակերպվել են Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:

 1999 թ-ին ԻՆՏԵՐԿԱՊը հիմնադրեց «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ»  Պատվավոր կոչումը`  սպորտի, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների լավագույն ու արժանավոր լոռեցիներին գնահատելու և արծաթե շքանշանով պարգևատրելու նպատակով (իրականացվում է Լոռու մարզպետարանի հետ համատեղ):

 2017-2019 թ.թ-ների ընթացքում Ինտերկապի նախաձեռնությամբ և համաժողովրդական հանգանակության շնորհիվ, Վանաձորում վեր խոյացավ հայ, բուլղար և Ֆրանսիայի ազգային հերոս,   ՄԵԾՆ  ԶՈՐԱՎԱՐ  ԱՆԴՐԱՆԻԿ Օզանյանի առաջին բռոնզաձույլ  8-մետրանոց հուշարձանը     (քանդակագործ` Գեղամ Բեգջանյան): 

2019 թ.-ը ԻՆՏԵՐԿԱՊ-ի մի նոր խիզախ քայլ ու նոր հանգրվան էր   «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ» խորագրով կոնֆերանս-հանդիպումների կազմակերպումը  Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Գերմանիայի 22 համայնքներում, որին մասնակցեցին և շունչ ու ոգի հաղորդեցին գրող, հրապարակախոս, ՀՀ արվեստի Վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը և թատրոնի-կինոյի դերասան, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը: 

Անհնար է, հիշատակել ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ եւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ բոլոր միջոցառումներն ու արարումները:  Ջիվան Սարգսյանը Նորայր Զուլոյանի    շնորհակալության   ու երախտագիտության խոսքը փոխանցեց ներկաներին ԻՆՏԵՐԿԱՊ-ի կամավոր պատասխանատուներին, վարորդներին, համախոհներին,լրագրողներին, ովքեր 1990 թ-ից  մինչ այսօր հավատացին և անհատուց աջակցեցին կայանալու ու միջազգային ճանաչում ձեռք բերելու ԻՆՏԵՐԿԱՊ-ին: Ընթերցվեց բոլորի անունները:

Մեկ անգամ ևս կրկնենք ու հիշենք՝ Ինտերկապի իրոք լեգենդի հասնող պատմությունը այսքան հարուստ ու արժանահիշատակ գործերով բազմաբեղուն չէր լինի, եթե չլինեին  մեր երկրի, մեր ազգի լավագույն բարեկամ  Ռայներ   Քոզելի անմիջական,  անշահախնդիր, շիտակ ու  ջերմ,   մարդկային վերաբերմունքը,նրա անգնահատելի խորհուրդները,  նյութական ու բարոյական  աջակցությունը:  

Շնորհավորանքի, երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ասացին և իրենց նվերները հանձնեցին գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանը, Լոռու նախկին մարզպետ Ստեփան Այվազյանը, գրող, հրատարակիչ Վան Արյանը, «Լոռի-Վանաձոր» ՖԱ-ի սպորտային տնօրեն Սարգեյ Զաքարյանը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը,«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման նախագահ Ալբերտ Բազեյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, Լոռվա ասպետ Մանվել Միկոյանը, ֆոտոլրագրող Յուրա Աքուլյանը, գեներալ-լեձյտենանտ Միքայել Գրիգորյանը,  Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ Արթուր Սիմոնյանը, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի փոխտնօրեն Արմեն Փիրումյանը, գիշերօթիկ հաստատության տնօրեն  Հասմիկ Ներկարարյանը, լուսանկարիչ Էմիլ Յավրյանը: 

Իր շնորհավորանքն ու շնորհակալությունը   Ռայներ Քոզելին հայտնեց նաև Նորայր Զուլոյանը:  

Վերջում  գնահատանքի և օրհնության խոսքով  հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ելույթների շարքը  շնորհակալությամբ, ինտերկապցիների, իր հավատարիմ ու նվիրված ընկերոջ մասին ջերմ ու սրտառուչ խոսքով   եզրափակեց Ռայներ Քոզելը:























Ասմունքի վարպետ, վարող Ջիվան Սարգսյանի տեքստը

Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ» Բարեգործական Կենտրոնը հիմնադրվել է Վանաձորում 1990 թ-ի օգոստոսին և Հայաստանում Առաջինն է կապեր հաստատել Եվրոպայի եւ աշխարհի շուրջ 30 երկրների բարեգործական, մշակութային ու մարզական միությունների հետ եւ, առանց դրամաշնորհների և պետբյուջեից հատկացվող գումարների, ԱՌԱՋԻՆՆ է նախաձեռնել, կազմակերպել ու իրականացրել.
– 1990 թ-ից բեռնատարներով մարդասիրական օգնության բեռներ է փոխադրել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից եւ ԱՆՀԱՏՈՒՅՑ բաշխել Հայաստանում` Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Երեւան, Ալավերդի, Դիլիջան, Ստեփանավան քաղաքներում, Արցախում` Մարտունի, Ստեփանակերտ, Հորադիզ; Վրաստանում (Թբիլիսի,Փոթի); Ռուսաստանում (Սոչի, Վլադիկավկազ), ՈՒկրաինայում (ՈՒժգորոդ): Այդ օգնությունները անհատույց բաշխվել են հիվանդանոցներին, հաշմանդամներին, վետերաններին, ծերանոցին, մանկատներին ու կարիքավոր ընտանիքներին: Ո՞վ չգիտե, որ նվիրատված ապրանքները՝  դեղորայք, բժշկական սարքավորումներ` վիրահատման սեղաններ ու սոնոգրաֆներ, հաշմանդամի սայլակներ, սնունդ, հագուստ, մարզական և դպրոցական պարագաներ, համակարգիչներ և այլն, և այլն, այն ծանր ժամանակներում եղել են անչափ կարևոր ու պահանջված:

-1990-2001 թվականներին խաչքարագործ վարպետներ, վանաձորցի Սերգեյ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Հայկ ԶԱԼՅԱՆԻ և գյումրեցի Գրիգոր ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կերտած եւ «ԻՆՏԵՐԿԱՊ»-ին նվիրած տասնմեկ խաչքար-հուշարձանները, կազմակերպության միջոցներով ու բեռնատարներով, Վանաձորից տեղափոխվել ու տեղադրվել են Գերմանիայում (Վյուրցբուրգ-Հյոչբերգ), Ֆրանսիայում (Թուլուզ, Կլամարտ, Ռոմանս, Վիլնյոֆ Թոլոզան, Գրենոբլ քաղաքնելում և Մեծն Շարլ Ազնավուրի պարտեզում), Իտալիայում (ք.Բանյակավալլո և բարերար Ալիս Թաշջյան-Պոլգռոսսիի պարտեզում), Հոլանդիայում (Ասսեն քաղաքի Բոսկամպ այգում), Ռումինիայում (Բուխարեստի հայկական պանթեոնում): Բոլոր խաչքար կոթողները տեղադրվել են ի նշան բարեկամության, երախտագիտության և 1915թ. Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին:
-Շնորհիվ Իտալիայի Մխիթարյան Միաբանության ՄՈՒՐԱԴ-ՌԱՖԱՅԵԼՅԱՆ վարժարանի եւ ԻՆՏԵՐԿԱՊ-ի միջև 1991 թ-ին կնքված պայմանագրի, ինը 13-տարեկան պատանիներ Վանաձորից եւ մեկը Սպիտակից ուղարկվել են Վենետիկ` ԱՆՎՃԱՐ ուսանելու համբավավոր ուսհաստատությունում, որոնցից չորսը հետագայում ստացել են եվրոպական համալսարական կրթություն:
-1991թ-ին հիմնադրել է «ԻՆՏԵՐԿԱՊ» անկախ հեռուստաստուդիան` լուսահոգի Սամվել Հարությունյանի և Արմեն ու Արթուր Սախլյանների հետ համատեղ: Այսօր գործող իրավահաջորդներ են «ՄԻԳ» և «ԼՈՌԻ» հեռուստա-ռադիոստուդիաները:
-1990-2008 թվականներին Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ», «ՏԱԹԵՎ» համույթները եւ Երեւանի «ԿՈՄԻՏԱՍԻ անվան լարային քառյակը» բարեգործական համերգներով ԻՆՏԵՐԿԱՊԻ շնորհիվ կարողացել են հանդես գալ Սոչիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ստամբուլում :  
- 1990-2017թվականներին «ԼՈՌԻ», «ՍՊԻՏԱԿ», «ՇԻՐԱԿ», «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային ակումբների եւ Վանաձորի պատանեկան հինգ թիմեր մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարերի և ընկերական խաղերի՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իրանի Ի,Հ.-ում, Տանզանիայում, Ուգանդայում, Թունիսում և Հունաստանում:- 2003-2008 թ-ներին հանրաճանաչ գեղանկարիչներ Ֆերդինանդ ԳՅՈՒՄՐԵՑԻ-Մանուկյանի եւ Նիկոլ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ բենեֆիս-ցուցահանդեսները կազմակերպվել են Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:
- 1999 թ-ին ԻՆՏԵՐԿԱՊը հիմնադրեց «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ» Պատվավոր կոչումը` սպորտի, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների լավագույն ու արժանավոր լոռեցիներին գնահատելու և արծաթե շքանշանով պարգևատրելու նպատակով, որը իրականացվում է Լոռու մարզպետարանի հետ համատեղ:
- 2017-2019 թ.թ-ների ընթացքում Ինտերկապի նախաձեռնությամբ և համաժողովրդական հանգանակության շնորհիվ, քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորում վեր խոյացավ հայ, բուլղար ժողովուրդների Ազգային հերոս, Ֆրանսիայի ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆ-ի շքանշանակիր ՄԵԾՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ Օզանյանի առաջին բռոնզաձույլ 8-մետրանոց հուշարձանը (քանդակագործն է` Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետն է` Սուրեն Աբովյանն է:
- 2019 թ.-ը ԻՆՏԵՐԿԱՊ-ի մի նոր խիզախ քայլ ու նոր հանգրվան էր «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ՊՈԵԶԻԱ» խորագրով կոնֆերանս-հանդիպումների կազմակերպումը Վրաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի և Գերմանիայի 22 համայնքներում, որին մասնակցեցին և շունչ ու ոգի հաղորդեցին գրող, հրապարակախոս, անդրանիկագետ, Բ.Գ.Թ., ՀՀ արվեստի Վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը և թատրոնի-կինոյի դերասան, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը: Անհնար է, իհարկե, մեր ունեցած սեղմ ժամանակում հիշատակել ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ եւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ բոլոր միջոցառումներն ու արարումները, որոնք նախաձեռնել և իրականացրել է Ինտերկապը` իր համախոհների ու անդավաճան ընկեր-բարեկամների պատրաստակամության և համոզիչ հավատի ու նվիրվածության շնորհիվ:
ԻՆՏԵՐԿԱՊ ՀԿ-ի գործունեությունը բազմիցս լուսաբանել են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի Ի.Հ.-ի ու Հայաստանի ԶԼՄ-ները, թերթերը, հեռուստաընկերությունները:
Նորայր Զուլոյանը իր Շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր Վանաձորում 1990 թ-ից հավատացել և աջակցել են կայանալու ու միջազգային ճանաչում ձեռք բերելու ԻՆՏԵՐԿԱՊ-ին:
Ահա նրանց` մեր համաքաղաքացիների անունները. Ուվայթ Տոնոյան, Ռադիկ Բարաթյան ու Ժորա Մելիքբեկյան, Վազգեն Բադալյան ու Նորայր Մկրտչյան, Հրաչյա Ղամբարյան ու Արամ Մխիթարյան, Գագիկ Դավթյան ու Սեյրան Սարուխանյան, Յուրիկ Յոլչյան, Հայկ Հայթայան ու Էդվարդ Խլղաթյան, Արեգնազ Անտոնյան ու Ամալյա Շերենց, Հովիկ Առաքելյան և Սուրեն Դանիելյան, Արկադի Մարտիրոսյան, Ռազմիկ Մադարյան և Սեյրան Ղամբարյան, վարորդներ Տիգրան Մալումյան ու Գագիկ Չիլինգարյան, Նորիկ Խառատյան, Սասուն Դիլբարյան և գյումրեցի Վարազդատ Ոսկանյան, ժուրնալիստներ Սամվել Խալաթյան ու Անահիտ Հայթայան, Գառնիկ Մամիկոնյան, Գագիկ Անտոնյան ու Մանվել Միկոյան, Ռուդիկ Բարսեղյանը` Երեւանից, Վահրամ Բեկչյանը` Կալուգայից, Սաքո Օքնայանը` Լիբանանից և Վահան Ամատունին` Հոլանդիայից:
Օտարերկրյա բարերար-բարեգործ ընկերներ ու համակիրներ. Ահա նրանց անունները.
Գերմանիայում` Վանաձորի Պատվավոր Քաղաքացի և Լոռվա Ասպետ Ռայնեռ Քոզել, Հերբերթ Հոֆֆման, Անտոն Մարտին, Զիգֆրիդ Հետմաննսպեռգեր, Վոլֆգանգ Վեհ, Հելմութ Վեսսել և Գագիկ Խաչատրյան; Իտալիայում` Մոնիկ Թաթլեան-Չելլինի, Գուիդո Գոլլինի, Վաշինգտոն Ալտինի, Վենետիկի Մխիթարյան Միաբանություն, Հայր Ռաֆաէլ Վարդապետ Անդոնեան, Սամուէլ Պաղտասարեան, Պայքար Սիվազլյան, Ալիս Թասչեան-Պոլգռոսսի, Հայր Վահան Վարդապետ Օհանեան, Հայաստանի ներկայիս Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյան; Ֆրանսիայում` Սամվել Զենյան, «ՀԱՅ ԵՄ» միություն, Անդրանիկ և Զեփյուռ Քեշիշյաններ, Վարդան և Զոյա Թորգոմյաններ, Արդաշես և Ժիրայր Կարագոզյաններ, Շառլ և Քրիստիան Ձիրանյաններ, Պատրիկ Չիլյան, Անտուան Ակոպյան, Քոլեթ Չեռչյան և Իզաբել Լեժանդղը, Սարգիս և Աստղիկ Յախինյաններ, Վահան և Սիմե Դեգոյաններ, Արծրունի Խաչատրյան, Սամսոն և Աիդա Եխշատյաններ, Հայր Տիրայր Քահանա Քելեջյան, Սերգեյ և Ռիտա Սարկիսսյաններ, Անդրանիկ Խոջասարեան; Կիպրոսում` Մարտուն Մինասյան; Վրաստանում` Օմառ Սիամաշվիլի, գնդապետ Թամազ Բեկաուրի, գեներալ Լևան Կենչաձե, Յուռա Աքուլյան, Զուրաբ Տիբուա, Զաուր Անտիա, Բաթումիի եկեղեցու քահանա Տեր Արարատ; Ռուսաստանում` Վյաչեսլավ Նեմչինով և Վասիլիյ Կրիվոռոտենկո, Վլադիմիր և Կարինա Տեր-Կարապետյաններ, Ժորա և Վոսկեհատ Մելիքբեկյաններ; Ուկրաինայում` Վլադիմիր Դեկտյարյով, Խաչատուր Պետրոսյան և գեներալ Վասելինա; Հունգարիայում` Մառկ և Գեւորգ Օգանովներ; Բելգիայում` Գագիկ և Էլյա Գավթյաններ, Միքայել և Վեռա Էվինյաններ; Իսպանիայում` Արտյոմ և Աստղիկ Մանուկյաններ, Արա և Էվելինա Սիմոնյաններ, Լադուշ Հունանյան; Հոլանդիայում` Մաթո Հախվերդյան, Աշոտ և Սվետլանա Անդրեասյաններ, Նիկոլա Ռոմաշչուկ և Աշոտ Կնյազյան;
Հունաստանում` ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ կազմակերպությունը, Սիմակ և Զոյա Աբրահամյաններ, Վահէ և Անուշ Խաչատրյաններ; Ստամբուլում` Վարդապետ Տեր Գրիգոր, Արամ Արքեպիսկոպոս Ատեշեան: 1990-2001 թ.թ.-ներին Մոսկվայում գործող Գերմանիայի, Ֆրանսիայի, Իրանի Ի.Հ.-ի, Իտալիայի, Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Ավստրիայի Դեսպանությունները; Հայաստանում 1990-94 թ.թ.-ներին` ԱրտԳործ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` փոխնախարար Արման Ջ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հասմիկ Սողոմոնյան, Արմեն Գիչյան; Արտակարգ և Լիազոր Դեսպաններ` Կարինե ՂԱԶԻՆՅԱՆ, Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆ, Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆ; ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ նաև Հայաստանում գործող` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի Դեսպանություններին, Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանին և փոխնախագահ Դավիթ Համբարձումյանին, մեր համաքաղաքացի ԱԺ նախկին պատգամավորներ Էդիկ Մարտիրոսյանին, Արամ Մանուկյանին, Վահրամ Բաղդասարյանին; 90-ականներին Հայաստանի ԵՐԿՐԱՊԱՀ-ի նախագահ Ալբերտ Բազեյանին, գրող և հրատարակիչ բարերար Վան Արյանին, Լոռու մարզպետներ Վիգեն Խաչատրյանին, Ստեփան Այվազյանին, Հենրիկ Քոչինյանին, Արամ Խաչատրյանին, մեր քաղաքի տարբեր տարիների ղեկավարներ Նյուտոն Գրիգորյանին, Վանդոս Ղարագյոզյանին, Սամվել Դարբինյանին, Մամիկոն Ասլանյանին ու Արկադիյ Փելեշյանին- աջակցելու ու համագործակցելու համար:
Եկեք մեկ անգամ ևս հիշենք ու նշենք. Ինտերկապի, իրոք լեգենդի հասնող, պատմությունը այսքան հարուստ ու արժանահիշատակ գործերով բազմաբեղուն չէր լինի, եթե չլինեին մեր երկրի, մեր ազգի լավագույն բարեկամ Ռայներ Քոզելի անմիջական, անշահախնդիր, շիտակ ու ջերմ, վերջապես՝ մարդկային վերաբերմունքը, նրա անգնահատելի խորհուրդները, նյութական ու բարոյական մեծ աջակցությունը, չմոռանալով նշել նաև պ.Զուլոյանի զավակների` Նելսոնի, Կարենի ու Աննայի անունները, որոնք վերջին տարիներին իրենք էին ներգրաված կազմակերպչական աշխատանքներում: Շնորհավոր ծնունդդ, հրաշալի մարդ ու բարեկամ Ռայներ Քրիստիան Քոզել. -Ասում եմ ԵՍ, կասեն այստեղ հավաքված մեր ու ձեր բարեկամները, ասում են բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչել են Ձեզ և գեթ մեկ անգամ օգտվել են Ձեր անշահախնդիր օգնությունից: Միաժամանակ՝ Շնորհավոր ծնունդը նաև Ինտերկապի, որը, հարգարժան պարոն Ռայներ Քոզել, համարելով Ձեզ որպես կնքահայր, միշտ երախտապարտ է Ձեզ:




Sunday, 28 September 2025

Ռայներ Քրիստիան Քոզել — բարեգործության, մարդասիրության և ընկերության խորհրդանիշը

 

2025 թվականի սեպտեմբերի 26-ին Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու գեղաշուք կամարների ներքո տեղի ունեցավ հոգեշունչ և տպավորիչ միջոցառում։ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադրման 35-ամյակին և Գերմանիայի քաղաքացի, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Լոռվա ասպետ, Հայաստանի մեծ բարեկամ Ռայներ Քրիստիան Քոզելի 77-ամյակին։

Այս տոնական իրադարձությունը վերածվեց իսկական երախտագիտության ու գնահատանքի օրվա՝ ի պատիվ այն մարդու, ով տասնամյակներ շարունակ սրտանց սիրով ու նվիրվածությամբ ծառայել է Հայաստանին, իսկ հատկապես՝ Լոռու երկրամասին։

Գերմանացի բարեկամ, հայացքով՝ լոռեցի

Ռայներ Քրիստիան Քոզելը իր կյանքը նվիրել է մարդասիրությանը, իսկ իր անունը՝ բարեգործության պատմությանը։ Նա այն եզակի մարդկանցից է, ում հայրենիքն այլևս միայն Գերմանիան չէ․ Հայաստանը, Վանաձորը և Լոռին դարձել են նրա հոգու երկրորդ տունը։ Տասնամյակների շարունակական աշխատանքի, նվիրումի ու անկեղծ բարեկամության շնորհիվ Ռայներ Քոզելը վաստակել է ոչ միայն կոչումներ ու պատվավոր տիտղոսներ, այլև՝ անսահման սեր և հարգանք՝ հազարավոր մարդկանց կողմից։

1987 թվականին Գերմանիայում ծանոթանալով Նորայր Զուլոյանի հետ՝ նա գտավ մի ընկեր, որը տարիների ընթացքում դարձավ նրա եղբայրը։ Նրանց բարեկամությունը գերազանցեց բոլոր սահմանները՝ վերածվելով հայ-գերմանական բարեկամության խորհրդանիշի։ Դեռ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Ռայներ Քոզելը օգնության ձեռքը մեկնեց Հայաստանին՝ Գերմանիա հրավիրելով «Լոռի» և «Սպիտակ» ֆուտբոլային ակումբներին ուսումնամարզական հավաքների։ Այդ պահից սկսվեց անընդհատ շարունակվող բարեգործական ու մարդասիրական գործունեությունը, որը հետագայում ընդգրկեց հարյուրավոր նախագծեր։

Ինտերկապը՝ հայ-գերմանական բարեկամության կամուրջ

1989 թվականին Ռայներ Քոզելի և Նորայր Զուլոյանի ջանքերով հիմնադրվեց «Ինտերկապ» բարեգործական կենտրոնը՝ նպատակ ունենալով մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին և դժվար պայմաններում ապրող ընտանիքներին։ 1991 թվականին Գերմանիայում Ռայներ Քոզելը հիմնեց «Ինտերկապ-Դոյչլանդ» բարեգործական միությունը (այժմ՝ «Արմենիշե Գեմայնդե Վյուրցբուրգ-Ինտերկապ»), որը դարձավ Հայաստանի ամենահավատարիմ աջակիցներից մեկը։

Իր գործունեության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Ինտերկապը հարյուրավոր տոննա մարդասիրական բեռներ է տեղափոխել Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից՝ ներառյալ դեղորայք, բուժսարքավորումներ, հագուստ, դպրոցական պարագաներ, սնունդ և մարզական գույք։ Այդ օգնությունները անվճար բաշխվել են ոչ միայն Վանաձորում, այլև Գյումրիում, Սպիտակում, Արցախում և Հայաստանի բազմաթիվ համայնքներում։

Ռայներ Քոզելի անշահախնդիր աջակցությամբ և նախաձեռնությամբ Ինտերկապը դարձել է միջազգային ճանաչում ունեցող կառույց՝ իր գործերով արժանանալով հարգանքի և վստահության թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում։ Նրա միջնորդությամբ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել են համագործակցություններ՝ սոցիալական, կրթական և մշակութային բնագավառներում։

Մշակույթ, կրթություն, սեր դեպի Հայաստան

Ռայներ Քոզելը երբեք չի սահմանափակվել միայն նյութական օգնությամբ։ Նա խրախուսել է կրթական և մշակութային ծրագրեր, որոնք նպաստել են հայ երիտասարդության զարգացմանը և ազգային ինքնության պահպանմանը։ 1991 թվականին նրա ջանքերով տասը հայ պատանիներ մեկնեցին Վենետիկ՝ Մխիթարյան Միաբանության վարժարանում անվճար կրթություն ստանալու։

Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռայներ Քոզելի պատվին ընդունելություն կազմակերպեցին Լոռու մարզպետարանում, պարգևատրելով նրան  Լոռու մարզպետի շնորհակալագրով և հուշանվերով: Նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ շատ կազմակերպություններ ու անհատներ են իրենց երախտիքի խոսքն ուղղում:

Նա հովանավորել է բազմաթիվ համերգներ և մշակութային միջոցառումներ՝ հնարավորություն ընձեռելով հայկական խմբերին հանդես գալ եվրոպական բեմերում։ Նրա աջակցությամբ Վյուրցբուրգում հիմնադրվել է հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ այսօր էլ հայ երեխաները սովորում են մայրենի լեզուն և հայոց պատմությունը։

Անգնահատելի ավանդ — բարեգործություն առանց սահմանների

Ռայներ Քոզելի բարեգործական գործունեությունը չի սահմանափակվել միայն մարդասիրական օգնությամբ։ Նրա ներդրումները տարածվել են նաև մարզական, մշակութային և հոգևոր ոլորտներում։ Նա հովանավորել է ֆուտբոլային թիմերի մասնակցությունը միջազգային մրցաշարերին, աջակցել է արվեստագետներին և երիտասարդ ստեղծագործողներին։ Նրա ջանքերով Վանաձորում կանգնեցվել է Մեծն զորավար Անդրանիկ Օզանյանի 8 մետրանոց հուշարձանը՝ որպես հայրենասիրության ու ազգային արժանապատվության խորհրդանիշ։

Հարգանք և երախտագիտություն

Տարիների ընթացքում Ռայներ Քոզելը բազմիցս արժանացել է շնորհակալագրերի և պատվո կոչումների։ 2005 թվականին նրան շնորհվեց «Լոռվա Ասպետ» պատվո նշանը, իսկ 2015 թվականին՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչումը։ Այսօր էլ նա շարունակում է իր առաքելությունը՝ մնումով հավատարիմ ընկեր և հոգատար բարեկամ Հայաստանի ժողովրդի համար։

Միջոցառման ընթացքում շնորհակալական խոսքերով հանդես եկան գրողներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ և Ինտերկապի գործընկերներ։ Նրանց խոսքերը միանշանակ էին՝ Ռայներ Քոզելը պարզապես բարերար չէ, նա մեր ժողովրդի բարեկամն է, ով իր գործերով ապացուցել է, որ իսկական մարդասիրությունը չունի ազգություն և սահմաններ։

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և շնորհակալական խոսքերով միջոցառումը եզրափակվեց Ռայներ Քոզելի ելույթով, ով հուզված կերպով շնորհակալություն հայտնեց իր հայ ընկերներին, Նորայր Զուլոյանին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ հավատացել են Ինտերկապի առաքելությանը։

Վերջաբան

Ռայներ Քրիստիան Քոզելը վառ օրինակ է այն մարդու, ով ապացուցում է, որ բարեգործությունը vocation է՝ կյանքի կոչում։ Նրա կենսագրությունը ոչ միայն պատմություն է անձնական նվիրումի մասին, այլև անջնջելի էջ մեր ժողովրդի բարեկամության մատյանում։ Նա եկավ Հայաստան որպես հյուր, բայց մնաց որպես որդի՝ վաստակելով հայ ժողովրդի անկեղծ սերն ու երախտագիտությունը։

Այսօր, երբ նշվում են նրա ծննդյան 77-ամյակը և Ինտերկապի 35-ամյակը, Վանաձորն ու ողջ Լոռին մեկ անգամ ևս խոնարհվում են նրա առաջ՝ ասելով մեկ պարզ, բայց անչափ անկեղծ խոսք․ Շնորհակալություն, բարեկամ Ռայներ։

28.09.2025 Nid.oragir

Reiner Christian Kosel — A Symbol of Charity, Humanity, and Friendship

On September 26, 2025, under the beautiful arches of St. Narekatsi Church in Vanadzor, a heartfelt and impressive event took place. Organized with the blessing and support of His Grace Bishop Hovnan Hakobyan, Primate of the Gugark Diocese, the event was dedicated to two significant occasions — the 35th anniversary of the founding of the charitable organization “Interkap” and the 77th birthday of the German philanthropist, Honorary Citizen of Vanadzor, Knight of Lori, and great friend of Armenia, Reiner Christian Kosel.

The celebration became a true day of gratitude and recognition — honoring a man who, for decades, has served Armenia and especially the Lori region with love, sincerity, and dedication.

A German Friend with a Lorian Heart

Reiner Christian Kosel has devoted his life to humanitarian work, engraving his name into the history of global charity. He is one of those rare individuals whose homeland is not defined by borders — for him, Armenia, Vanadzor, and Lori have become a second home. Through tireless commitment and boundless goodwill, Reiner Kosel has earned not only official titles and honors but also the deep love and respect of thousands.

Having met Noyar Zuloyan in Germany in 1987, Kosel found not just a colleague but a lifelong friend. Their friendship transcended distance and culture, becoming a living symbol of Armenian-German brotherhood. After the devastating 1988 Spitak earthquake, Kosel extended a helping hand to Armenia, inviting the football clubs “Lori” and “Spitak” to Germany for training camps — marking the beginning of a lifelong humanitarian mission.

Interkap — A Bridge of Armenian-German Friendship

In 1989, through the joint efforts of Reiner Kosel and Noyar Zuloyan, the “Interkap” Charitable Center was founded with the mission to provide humanitarian assistance to the earthquake-affected population and struggling families. Two years later, in 1991, Kosel established “Interkap-Deutschland” in Germany (today known as “Armenische Gemeinde Würzburg-Interkap”), which became one of Armenia’s most loyal and steadfast supporters.

Over the course of more than three decades, Interkap has transported hundreds of tons of humanitarian aid from Germany and other European countries to Armenia — including medicine, medical equipment, clothing, school supplies, food, and sports gear. This assistance was distributed free of charge across Vanadzor, Gyumri, Spitak, Artsakh, and many other communities.

Thanks to Reiner Kosel’s sincere commitment, Interkap has gained international recognition as a trusted charitable organization. Through his mediation, lasting partnerships were established between Armenian and German social, educational, and cultural institutions.

Culture, Education, and Love for Armenia

Kosel’s dedication was never limited to material assistance. He actively supported educational and cultural programs, contributing to the development of Armenian youth and the preservation of national identity. In 1991, through his efforts, ten Armenian students were granted full scholarships to study at the prestigious Mekhitarist School in Venice.

He also sponsored numerous concerts and art exhibitions, helping Armenian cultural groups perform on European stages. Thanks to his support, an Armenian Sunday School was established in Würzburg, where children today continue to learn the Armenian language and history.

An Invaluable Legacy — Charity Without Borders

Reiner Kosel’s philanthropic work extended far beyond humanitarian aid. His contributions reached the fields of sports, culture, and even spiritual life. He sponsored the participation of Armenian football teams in international tournaments, supported artists and young talents, and funded the construction of an eight-meter bronze statue of the great Armenian military commander Andranik Ozanian in Vanadzor — a symbol of patriotism and national pride.

Honor and Gratitude

Throughout the years, Reiner Kosel has been honored with multiple awards and recognitions. In 2005, he received the “Knight of Lori” distinction, and in 2015, he was officially named an Honorary Citizen of Vanadzor. Even today, he continues his noble mission, remaining a loyal friend and benefactor to the people of Armenia.

During the anniversary celebration, writers, artists, and public figures expressed heartfelt gratitude and appreciation. Their words echoed one sentiment — Reiner Kosel is not merely a philanthropist; he is a true friend of the Armenian people who has shown that genuine humanity knows neither nationality nor borders.

The event concluded with words of blessing and gratitude from His Grace Bishop Hovnan Hakobyan, followed by an emotional speech from Reiner Kosel himself, who thanked his Armenian friends — particularly Noyar Zuloyan — for their unwavering faith in the mission of Interkap.

Conclusion

Reiner Christian Kosel stands as a shining example of how charity can become a life’s vocation. His story is not just one of generosity but of profound humanity — a lasting chapter in the chronicle of Armenian friendship. He came to Armenia as a guest, yet remained as a son, earning the sincere love and eternal gratitude of the Armenian people.

Today, as we celebrate his 77th birthday and the 35th anniversary of Interkap, Vanadzor and all of Lori once again bow in deep respect to say one simple but heartfelt word — Thank you, dear friend Reiner.



Saturday, 27 September 2025

De Siciliaanse zon is nu in Nederland: Favorito – heerlijke pizza’s in Oostburg

 

De Siciliaanse zon is nu in Nederland: Favorito – heerlijke pizza’s in Oostburg

Dat betekent dat u niet naar Italië hoeft te reizen om van dit smakelijke gerecht te genieten, want het wereldberoemde Italiaanse gerecht is nu hierheen gekomen. Pizza is altijd een symbool geweest van vakmanschap en hoogwaardige ingrediënten. Toch weten maar weinigen dat een échte pizza niet alleen uit een recept bestaat, maar ook uit het hart en de hand van de pizzabakker. Met precies dit vakmanschap en de zonovergoten ingrediënten uit Sicilië zal vanaf oktober een van de beste Italiaanse koks de inwoners van Oostburg en de omliggende dorpen verrassen.
De pizza’s van het merk Favorito, bereid met ecologisch pure en zonovergoten Siciliaanse producten, zullen uitgroeien tot een nieuwe lokale smaaktraditie. Verse olijfolie, sappige tomaten, geurige basilicum en fijne kazen – alles rechtstreeks uit Italië gehaald, zodat elk stukje de warmte van de Middellandse Zee overbrengt.
📅 Vanaf 1 oktober kunt u uw favoriete Favorito-pizza’s bestellen, met de mogelijkheid om vooruit te reserveren voor de komende maanden. Een prachtige kans om familiediners, vriendschappelijke ontmoetingen of speciale momenten te delen met échte Italiaanse smaken.
Opening: 1 oktober
Adres: Brouwerijstraat 3, 4501CM Oostburg, 17.00 – 20.00

🌟 Waarom kiezen voor Favorito:

Bereid volgens traditionele Siciliaanse recepten
Alleen ecologisch zuivere en hoogwaardige Italiaanse producten
Een chef-kok die bekendstaat om zijn vakmanschap én muzikaliteit
Vers bereid en direct geserveerd

De warmte van de Italiaanse keuken en de Siciliaanse zon komt nu naar u toe – midden in het hart van Oostburg. Favorito-pizza’s beloven uw favoriete en meest geliefde gerecht te worden.

📞 Bestellingen: 0117 234 422

📍 Bezorging in Oostburg en omliggende dorpen – bestellingen vooraf gewenst



Սիցիլիական արևն արդեն Նիդերլանդներում է․ Favorito ֆիրմային համեղ պիցաներ Օստթբուրգում


Դա նշանակում է, որ պետք չէ այցելեք Իտալիա համեղ այս կերակուրը վայելելու, այլ Իտալական աշխարհահռչակ համեղ ուտեստը ինքն է այցելել այստեղ: Պիցան միշտ եղել է վարպետության և բարձրորակ մթերքների խորհրդանիշ։ Սակայն քչերը գիտեն, որ իսկական պիցան ոչ միայն բաղադրատոմսի, այլև խոհարարի սրտի ու ձեռքի գործն է։ Հենց այսպիսի վարպետությամբ և Սիցիլիայի արևով լի մթերքներով է հոկտեմբերից հյուրընկալվելու Նիդերլանդների Զելանդ նահանգի Օստթբուրգ քաղաքապետարանի և հարակից բնակավայրերի բնակիչներին անակնկալ բերող իտալացի լավագույն խոհարարը։
Favorito ապրանքատեսակի պիցաները՝ պատրաստված էկոլոգիապես մաքուր, արևահամ սիցիլիական մթերքներից, կդառնան տեղի նոր համային ավանդույթը։ Թարմ ձիթապտղի յուղ, հյութալի լոլիկ, բուրավետ բազիլիկ և ընտիր պանիրներ – ամեն ինչ բերված է հենց Իտալիայից, որպեսզի յուրաքանչյուր պատառիկ փոխանցի Միջերկրական ծովի ջերմությունը։

📅 Հոկտեմբերից մեկից սկսած դուք արդեն կարող եք պատվիրել ձեր սիրելի Favorito պիցաները՝ նախապես ամրագրելով նաև հետագա ամիսների համար։ Սա հիանալի հնարավորություն է կիսելու ընտանեկան ընթրիքները, ընկերական հանդիպումները կամ հատուկ պահերը իսկական իտալական համերով։

Բացման օր`Հոկտեմբերի 1-ին
Հասցե` Brouwerijstraat 3, 4501CM Oostburg, 17.00 -20.00

🌟 Ինչու ընտրել Favorito․

Պատրաստվում է սիցիլիական ավանդական բաղադրատոմսերով
Միայն էկոլոգիապես մաքուր և բարձրորակ իտալական մթերքներ
Խոհարար՝ ով հայտնի է իր անելիքով ու երաժշտական շնորհքով:
Թարմ պատրաստված և անմիջապես մատուցվող պիցաներ

Հիմա իտալական խոհանոցի ջերմությունն ու Սիցիլիայի արևը ձեզ մոտ է գալիս՝ հենց Օստթբուրգի սրտում։ Favorito պիցաները խոստանում են դառնալ ձեր ամենասիրելի ու պահանջված ուտեստը։

📞 Պատվերների համար՝ 0117 234 422

📍 Նախատեսվում է առաքել Օստթբուրգ և հարակից համայնքներ, պատվերները` նախօրոք:

Friday, 26 September 2025

Դեպի Նիդերլանդների խորհրդարան

 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈւՆԵՐԸ

Ծանոթացեք. Անի Զալինյան․ Դեպի Նիդերլանդների խորհրդարան

Հոլանդահայ քաղաքական գործիչ Անի Զալինյանը, ով ներկայումս ծառայում է որպես Հեմսկերքի համայնքի wethouder (փոխքաղաքապետ), առաջադրվել է Նիդերլանդների Tweede Kamer-ի (Ներկայացուցիչների պալատ) 2025 թ․ հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։ Նա ընդգրկված է GroenLinks կուսակցության ցուցակում՝ 15-րդ համարի ներքո։

Այդ տեղը ցուցակում ունի կարևոր նշանակություն, քանի որ GroenLinks-ը նախորդ ընտրությունների ժամանակ խորհրդարանում ապահովել էր ավելին` քան 15 մանդատն է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ընտրություններից հետո Զալինյանը կարող է դառնալ Նիդերլանդների առաջին հայազգի պատգամավորն ազգային ժողովում:

Ով է Անի Զալինյանը

Անի Զալինյանը մասնագիտությամբ իրավաբան է՝ պետական և վարչական իրավունքի ոլորտում։ Քաղաքականություն մտնելու հիմնական դրդապատճառը եղել է հավատը, որ յուրաքանչյուր մարդ արժանի է կայուն հիմքի՝ ապահով տուն, որակյալ առողջապահություն, կրթություն և ապրելու համար անվտանգ ու կայուն միջավայր։

Նա բազմիցս ընդգծել է, որ քաղաքականությունը պետք է իրական լուծումներ տա իրական խնդիրներին։ Իր խոսքերով՝ «Շատ մարդիկ այսօր աշխատում են գոյատևելու համար, ոչ թե ապրելու։ Դա պետք է փոխվի»։

2024 թ․ Անի Զալինյանը ճանաչվեց «Տարվա երիտասարդ կառավարիչ», երբ որպես Հեմսկերքի փոխքաղաքապետ հաջողությամբ զբաղվեց բարդ սոցիալական և բնապահպանական հարցերով իր միսիան։ Նրա առանձնահատկությունն այն է, որ կարողանում է դժվարին իրավական և քաղաքական թեմաները մատուցել պարզ ու հասկանալի ձևով՝ մարդկանց ներգրավելով իր տեսլականում։

Ինչու է սա կարևոր

Զալինյանի հնարավոր ընտրվելը կարող է պատմական պահ դառնալ Նիդերլանդների հայ համայնքի համար։ Դա ոչ միայն կխորհրդանշի հայերի ներդրումը հոլանդական հասարակության մեջ, այլև կնշանակի, որ նրանց ձայնը լսելի կլինի երկրի քաղաքականության բարձրագույն մակարդակներում։ Մենք դեռ տարիներ առաջ էինք կանխորոշել, որ հայերը Նիդերլանդների հասարակության մեջ իրենց ծանրակշիռ դերն ու դիրքն են զբաղեցնում:

Հիմա մնում է համբերությամբ սպասել հոկտեմբերի 29-ին և օգտվել ընտրության հնարավորությունից։ Ինչպես նշում են կուսակցության համակիրները՝ յուրաքանչյուր ձայն կարող է վճռորոշ լինել։ Եթե արդյունքները լինեն այնպես, ինչպես կանխատեսվում է, ապա առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարանում կներկայանա հայազգի պատգամավոր՝ Անի Զալինյանը։

26.09.2025/Նիդ.օրագիր

Wednesday, 24 September 2025

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈւՆԵՐԸ

 

Արտակ Ավդալյանը 34 տարեկան է, ծնվել է Երևանում, Հայաստան։ Նա շուրջ տասներկու տարի ապրել է Նիդերլանդների տարբեր ապաստարանային կենտրոններում (AZC) և այդ ընթացքում մոտիկից տեսել է երկրի ներկայիս ապաստանի ու ներգաղթի քաղաքականության թերությունները։ Այդ փորձառությունը ձևավորել է նրա աշխարհայացքը և վճռականությունը՝ նպաստելու խիստ, արդար և կառավարելի քաղաքականության ձևավորմանը, որպեսզի Նիդերլանդները պահպանեն իրենց անվտանգությունը, մշակույթը և արժեքները։

Ներկայումս նա բնակվում է Բեեքդալեն (Beekdaelen) համայնքում, աշխատում է Լիմբուրգի ոստիկանության հետաքննիչ (rechercheur) և սովորում իրավագիտություն Nederlands Talen Instituut-ում։ Իր մասնագիտական գործունեությամբ նա ամեն օր ներդրում է ունենում հասարակության անվտանգության գործում։

Արտակ Ավդալյանը ակտիվ է Նիդերլանդների JA21 պահպանողական-լիբերալ կուսակցության կազմում։ Նա առաջին անգամ քաղաքական դաշտ մտավ 2023 թ․ նահանգային խորհրդի ընտրություններում որպես JA21 թեկնածու։ Այժմ նա առաջադրվել է Tweede Kamer-ի (Ներկայացուցիչների պալատ) 2025 թ․ հոկտեմբերի 29-ի ընտրություններում՝ նպատակ ունենալով իր անձնական փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Նիդերլանդների համար իրատեսական, արդյունավետ և արդարացի լուծումներ մշակելու գործին։

(1) ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈւՆԵՐԸ: niderlandakan — ЖЖ

Women in Politics: Beyond Representation, Towards Real Change

Bright Future Democracy Project / Interview Harry van Bommel

Breaking Barriers: Women’s Role in Strengthening Democratic Governance”

Female participation in politics is no longer just about representation – it is about how societies debate, legislate, and drive change. Around the world, discussions on equal pay, parental leave, and workplace representation are now part of mainstream political conversations. Yet in most countries, true equality is still out of reach. To explore this issue, we spoke with Harry van Bommel, a Dutch politician with nearly twenty years in parliament as a member of the Socialist Party (SP). He focused on foreign affairs and human rights, and also participated in international election missions with the OSCE, giving him a wide perspective on political systems.

Progress and Fragility

Harry van Bommel notes that the Netherlands has made progress in women’s political representation but warns that these gains remain fragile. Without strong legal backing and cultural change, they could easily be lost. He recalls that when he first entered parliament, women were rare and it was unusual for a woman to chair a committee. Today, female MPs are a structural part of Dutch political life.
“Women bring different emphases into politics,” - he says, - “often prioritising education, healthcare, and human rights - topics that directly affect daily life. Their presence ensures these issues are taken seriously in decision-making.”
He adds that women also challenge the traditional pace and style of debate, asking questions about long-term societal impacts rather than short-term political gains. “It is not just about numbers; it is about how debates are shaped, how priorities are set, and how inclusive legislation becomes”.

The Role of Advocacy

Harry van Bommel credits persistent advocacy from feminists and women leaders for these changes. “We had feminists on the front line who demanded that the position of women be taken seriously. Their efforts made gender equality part of broader political debates in the Netherlands.”
He sees the changes as both structural and cultural. Women in leadership challenge old stereotypes, encourage younger generations, and ensure policies reflect the needs of everyone, not just half the population.

International Influence

International organisations also play a role in promoting gender equality. Harry van Bommel emphasizes that women’s rights are inseparable from human rights and stresses sharing successful examples globally. He believes that women in other countries, including Eastern Europe, will follow the Netherlands’ example and demand the same rights.

Challenges Remain

Despite progress, significant challenges persist. Issues such as equal pay, part-time work for men and women, and underrepresentation in certain fields, including the military, remain unresolved. Progress is uneven across political parties. For example, the orthodox Christian party SGP only recently allowed women in parliament due to legal pressure. Mr. van Bommel stresses the importance of legal protections, like equal pay laws, which ensure that even if society shifts, women’s hard-won rights remain intact.

Cultural Change is Key

Full gender equality is not just about laws – it’s about culture. Politics is still male-dominated, and women’s contributions are sometimes overlooked.
The Netherlands has yet to see a female prime minister. Harry van
Bommel contends that the potential for meaningful change exists, yet cultural norms and party structures frequently undervalue the pivotal role of women in leading and shaping this transformation.
Public pressure, civic involvement, and education are essential. “Equality will not be achieved while women in leadership are seen as exceptional rather than standard,” - he says.

A Strong Democracy Requires Equality

Ultimately, gender equality is essential for a strong democracy. Laws provide a foundation, but their true meaning comes from participation, culture, and dialogue. Rights must be claimed, defended, and exercised. The political voice of women is no exception.
We truly believe that Dutch democracy will only reach its full promise when women are fully represented at all levels - from parliament to the prime minister’s office.


Tuesday, 23 September 2025

«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության ուղերձ-կոչը հայ ժողովրդին


 2021 թվականի մարտի 10-ին Կեմերովոյի մարզի հայերի միությունը դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինին։ Դիմումը ստորագրել էր կազմակերպության նախագահ Գ. Ա. Անտոնովը։ Հիմնական պահանջը հստակ էր՝ չերկարաձգել և չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերը, որոնք, ըստ կազմակերպության, պատմական անարդարության խորհրդանիշ են։

Միությունը հիմնավորում է իր դիրքորոշումը հետևյալ փաստերով․ պայմանագրերը կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության, այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ չունեին միջազգային ճանաչում։ Այս համաձայնագրերը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խախտել են հայ ժողովրդի իրավունքները և նպաստել պատմական հայկական հողերի կորստին։ Բացի այդ, դիմումում ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս խախտել է պայմանագրերի դրույթները, իսկ նրա քաղաքականությունը հակառուսական բնույթ է կրել։

Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։ Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։ Ըստ էության, Գերագույն դատարանը պարզաբանեց, որ այդպիսի գնահատական կարող է տալ միայն միջազգային իրավասու մարմին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական դատարանը։

Այս իրադարձությունները կրկին հիշեցրել են մեկ կարևոր փաստ․ անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում որևէ պետական քայլ չի ձեռնարկվել 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման գործարկման ուղղությամբ, որը միջազգային իրավունքի համաձայն մնում է միակ օրինական հիմքը հայկական հողերի հարցում։

Այսօր «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն»  տարածաշրջանային կազմակերպությանը պատրաստում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ ՄԱԿ դիմելու համար՝ պահանջելով վերանայել և անվավեր ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը և գործարկել Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը։

 

Ուղերձ-կոչ հայ ժողովրդին

 

Մենք՝ Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչներս, դիմում ենք Հայաստանի,  և աշխարհասփյուռ հայությանը․

մեր ժողովուրդը դարեր շարունակ կրել է ծանր կորուստներ և անարդարություններ։ Այսօր եկել է միասնության պահը։ Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին և հայրենասեր անհատներին միանալ մեր նախաձեռնությանը։ Սա պայքար է  անցյալի  պատմական արդարության վերականգման, օրենքի հանդեպ անարդար ու խայտառակ պայմանագրերը բեկանելու, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման և մեր ապագայի ամրապնդման համար։

Միասնաբար բարձրացնելով մեր ձայնը միջազգային իրավունքի հարթակներում՝ մենք կարող ենք հիշեցնել աշխարհին Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման և Սևրի պայմանագրի մասին։ Դրանք շարունակում են մնալ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են մեր ժողովրդի արդար պահանջները։

Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերով հնարավոր է վերականգնել ճշմարտությունը և ամրապնդել հայության ապագան։ Թող այս կոչը դառնա մեր ժողովրդի համախմբման նոր սկիզբ։

  «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն»  տարածաշրջանային կազմակերպության  նախագահ

Գ. Ա. Անտոնով

 

Monday, 22 September 2025

Վարսեն Աղաբեկյան․ Պաղեստինի արտգործնախարար, հայուհի գիտնական և դիվանագետ

 

22.09.25/Nid.oragir

Պաղեստինի քաղաքական դաշտում վերջին տարիներին առավել նկատելի է դարձել հայազգի պատմաբան և քաղաքական գործիչ Վարսեն Աղաբեկյանը (Varsen Aghabekian)։ Նա 1958 թվականին ծնվել է Հորդանանում՝ պաղեստինահայ ընտանիքում։ Կրթությունը ստացել է ԱՄՆ-ում․ 1983-ին մագիստրոսի աստիճան է ստացել Պերդյու համալսարանում (Indiana University–Purdue University), իսկ քաղաքականության և կառավարման դոկտորի կոչում՝ Փիթսբուրգի համալսարանում։

Աղաբեկյանը շուրջ երկու տասնամյակ դասավանդել է Երուսաղեմի Ալ-Քուդս համալսարանում՝ Հանրային առողջության դպրոցում և Առողջապահական մասնագիտությունների ֆակուլտետում։ 1995-1998-ին եղել է առողջապահական մասնագիտությունների դեկան, 1998-2000-ին՝ ավարտական ուսուցման դեկան։ Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են առողջապահական քաղաքականությանը, կրթության կառավարմանը, Երուսաղեմի համայնքային զարգացումներին, ինչպես նաև կանանց ու երիտասարդության հարցերին։

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական ու մարդու իրավունքների ոլորտներին։ 2006-2018 թվականներին անդամ է եղել Մարդու իրավունքների պաղեստինյան անկախ հանձնաժողովին, որի վերջին երեք տարիներին ծառայել է որպես գլխավոր հանձնակատար։ Աղաբեկյանը մի շարք խորհրդատվական խորհուրդների և կառույցների անդամ է, այդ թվում՝ Պաղեստինի եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական կոմիտեի։

Աղաբեկյանի պետական կարիերան սկսվել է Պաղեստինի նախագահի գրասենյակում, որտեղ ղեկավարել է կարողությունների և կառույցների զարգացման ծրագրեր։ 2024 թ. մարտին նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և միգրացիայի հարցերով պետնախարար, իսկ 2025 թ. կեսերից արդեն ստանձնել է Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնը։ Նրա ղեկավարած քաղաքական գիծը շեշտում է հումանիտար օգնության համապարփակ ծրագրերը, Գազայի հատվածի և Արևմտյան ափի վերականգնման ջանքերը, ինչպես նաև միջազգային հանրության ներգրավումը՝ ֆինանսական և քաղաքական կայունություն ապահովելու համար։

Աղաբեկյանը հայտնի է իր հավասարակշռված ու սկզբունքային դիրքորոշմամբ՝ աջակցելով երկու պետությունների լուծմանը և միջազգային իրավունքի գերակայությանը։ Վերջին ամիսներին նա ակտիվորեն մասնակցում է դիվանագիտական հանդիպումների՝ կոչ անելով տարբեր երկրներին ճանաչել Պաղեստինի պետությունը և ամրապնդել հումանիտար ու տնտեսական աջակցությունը պաղեստինցիներին։

Վարսեն Աղաբեկյանի հայկական ինքնությունը առանձնակի նշանակություն ունի պաղեստինահայ համայնքի համար։ Նրա նշանակումը բարձր պետական պաշտոնում ընկալվել է որպես հայկական համայնքի դերի ճանաչում Պաղեստինի հասարակական կյանքում։ Աղաբեկյանի հեղինակությունը տարածվում է նաև միջազգային հարթակում․ նա հաճախակի է հանդես գալիս մարդու իրավունքների և կանանց դերի վերաբերյալ հայտարարություններով, ընդգծում է բազմակարծության ու հանդուրժողականության կարևորությունը։

Այսօր Վարսեն Աղաբեկյանը համարվում է այն դիվանագետներից մեկը, ովքեր փորձում են համատեղել գիտական մոտեցումը, համայնքային ներգրավվածությունը և հումանիտար արժեքները՝ Պաղեստինի արտաքին քաղաքականության հիմքում դնելով խաղաղության ու արդարության սկզբունքները։ CivilNet-ի սպասվող բացառիկ հարցազրույցը, նախատեսված այս երեկո, հնարավորություն կտա ավելի մոտիկից ծանոթանալ նրա տեսակետներին ու առաջնահերթություններին։

Նյութը Հավաքեց, պատրաստեց`  Hay  Azian-ը

2025թ. Սեպտեմբերյան ավետաբեր լուրեր

2025թ. Սեպտեմբերյան ավետաբեր լուրեր

Սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատության, ինքնորոշման և պետականության վերականգնման պատմական կամքը։
Այս օրը հիշեցնում է մեզ, որ անկախությունը նվեր չէ, այլ՝ ամենօրյա պատասխանատվություն՝ պահպանելու մեր արժեքները, մշակույթը և հայրենիքի ապագան։
Թող խաղաղությունը, կայունությունը և բարօրությունը ուղեկցեն մեր հայրենիքին։
Թող նոր սերունդները ապրեն հպարտությամբ՝ անկախ և ուժեղ Հայաստանի մեջ։
Հպարտ ենք մեր արմատներով, հավատում ենք մեր ապագային։
Շնորհավոր տոնդ, Հայաստան։

Նկարիչ դիզայներ Արմեն Երիցյանի ջանքերով Երևանի Թումանյան փողոցի այս շենքը նոր գույն ու շունչ է ստացել։





Լուսանկարները` նիդ.օրագրի

Սթիվ Ջոբսի այցի մասին թուրք գիդ Ասիլ Թունչերի պատմությունները երկրում մեծ աղմուկ բարձրացրին։ Գիդը պատմել է, որ Ջոբսը թուրքերին թշնամի էր համարում և հրաժեշտ տալիս անգամ ձեռք չսեղմեց։

Թունչերը նշել է, որ երբ նրանք մտան Այա Սոֆիայի շենքը և ինքն սկսեց պատմել, որ սկզբում դա եկեղեցի էր, հետո դարձրել են մզկիթ, Սթիվ Ջոբսը սկսեց հարցեր տալ. «Դուք, մահմեդականներդ, ի՞նչ եք արել այսքան քրիստոնյաների հետ»։ Գիդը չհասցրեց ոչ մի բառ ասել, երբ Ջոբսը շարունակեց. «Դուք ցեղասպանության ենթարկեցիք 1,5 մլն հայերի, պատմեք, թե ինչպես դա եղավ»։

Թուրք գիդի ժխտումները ավելի զայրացրին Սթիվ Ջոբսին, և նա մեկ օր շուտ հեռացավ Թուրքիայից՝ գիդի հետ այլևս ոչ մի բառ չխոսելով և նրա ձեռքը օդում թողնելով։

Նշենք, որ Սթիվ Ջոբսի կենսագրության մեջ գրված է, որ նրա խորթ մայրը՝ Կլարա Ակոպյանը, Հայոց ցեղասպանությունից հետո Մալաթիայից է արտագաղթել։

«Apple»-ը համաշխարհային լեգենդ դարձրած Սթիվ Ջոբսը մահացել է քաղցկեղից՝ հոկտեմբերի 5-ին, 56 տարեկանում։

Naira Melqonyan էջից

Ինչպե՞ս հայերը սուրճի ու կահույքի հետ  «հաստատվեցին» Ամստերդամում

«Օտարներին պետք է արգելե՞լ» այսպիսի շշուկներ էին այդ տարիներին պտտվում երկրով մեկ։ Ամստերդամի իշխանավորները դա լսեցին ու ծիծաղեցին․ «Բա էլ ո՞վ է մեզ սուրճ հասցնելու կամ թավշե աթոռներ բերելու»։ Իսկ այդ պահին հայերը, բառացիորեն արդեն ներս էին մտել հոլանդական շուկա։

Հայ վաճառականները 17-րդ դարում ամեն ինչի մեջ իրենց դերակատարությունն ունեին․ թելերը բերում էին Թուրքիայի ներկայիս տարածքից, ուղտի մազը (իսկ ո՞վ էր դարձել կրում ու  սանրում՝ առեղծված է), այծի մազ, չամիչ, թուզ, բրինձ և, իհարկե, անփոխարինելի սուրճի հատիկներ։ Փոխարենը նրանք մյուս երկրները ողողեցին հոլանդական արտադրանքով՝ բարձրորակ կտորներով ու կահույքով, որին անգամ Ռեմբրանդտը կնախանձեր։

Բայց քաղաքական խաղերն անպակաս էին․ Փաստորեն 17-րդ դարի կեսերին այդպես էլ որոշեցին․ «Այլևս ոչ մի օտար նավ Թուրքիայից կամ Պարսկաստանից»։ Հայերը դա լսեցին ու պարզապես ուսերը թոթովեցին․ «Լավ, ուրեմն նավերը կլինեն հոլանդական, մենք այն կգնենք»։ Եվ այդպես էլ եղավ։ Օրինակ՝ Պետրոս անունով մի վաճառական, իրական նավային բաժնետոմսերի «ահռելի», մասնաբաժին ուներ մի քանի նավերում․ De Vrouw Maria Clara (կնոջ անունով), Juffrouw Ana Maria (դստեր անունով) և De Vijf Broeders («Հինգ եղբայրները»)։

Եվրոպայի ներսում հայերը նույնքան ջանասեր էին, որքան մեր օրերի առցանց խանութների պահեստային ռոբոտները։ Արխանգելսկից բերված փղոսկրի ժանիքներ, Գդանսկի սաթ, Վենետիկյան հայելիներ ( ո՞վ չի ուզում մի քիչ փառամոլ լինել), Պետերբուրգում վաճառվող ճենապակյա իրեր… նույնիսկ Իսպանիայի Սան Ռոկե եկեղեցում դրված կապույտ-սպիտակ դելֆտյան սալիկները ամենայն հավանականությամբ մի հայ վաճառականի շնորհիվ են այնտեղ հայտնվել։

Իսկ Ամստերդամի բորսան նրանց համար իսկական առևտրական խաղադաշտ էր․ պարտատոմսեր, բաժնետոմսեր, փոխադրային թղթեր, վարկային գործիքներ… Կարճ ասած՝ որտեղ փող կար, այնտեղ արդեն հայերը մի քայլ առաջ էին։

Եզրակացություն

17-րդ դարի Ամստերդամում հայ վաճառականները ոչ միայն ապրանք էին բերում ու տանում, այլև դառնում էին ֆինանսական աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Նրանք երբեք բաց չէին թողնում հարստանալու ոչ մի հնարավորություն։ Ու եթե այսօր մեր առցանց գնումների պլատֆորմները մեզ զարմացնում են իրենց արագությամբ ու բազմազանությամբ, հիշեք՝ հայ վաճառականներն արդեն այն ժամանակ նույն ոգով էին աշխատում։

Mateos Tsaretsi bibliotheek էջից։ Բովանդակային թարգմանությունը` Նիդ.օրագրի

Նաիրա Գասպարյան․ գիտնական, հրապարակագիր և մշակութային ավանդույթների ջերմ պաշտպան



30.08.2025/Երևան/Hay  Azian  

Հայաստանի ակադեմիական և մշակութային դաշտում առանձնահատուկ տեղ ունի Երևանի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Նա ոչ միայն գիտական գործունեությամբ է հայտնի, այլև իր հրապարակախոսական հոդվածներով, որոնք տարիներ շարունակ լույս են տեսնում ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մամուլում։

Նրա գրած նյութերը հաճախ զետեղվում են Նիդերլանդներում լույս տեսնող «Նիդերլանդական օրագիր» կայքում։ Վերջինս գործում է հասարակական հիմունքներով՝ որպես կամավորական նախաձեռնություն, և տիկին Նաիրան իր մեծ նվիրումով ու անսպառ եռանդով նպաստում է օրագրի աշխատանքին, ամեն ինչ անում է, որպեսզի ընթերցողին ներկայացնի արժեքավոր ու խորքային նյութեր։ Նրա հոդվածներում համադրվում են գիտական մտածողությունն ու մարդկային հուզականությունը․ դրանք անդրադառնում են հայ մշակույթի, պատմության և համազգային խնդիրների բազմաշերտ կողմերին։

Բացի այդ, տիկին Նաիրայի հեղինակած նյութերը հրապարակվել են նաև սփյուռքի լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Գործարար» ամսագրում։ Այստեղ նրա հրապարակումները հիմնականում նվիրված են հայության միասնականությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը և ժամանակակից ազգային խնդիրների լուսաբանմանը։

Գասպարյանը, լինելով համալսարանական գիտաշխատող և դասախոս, առանձնանում է իր ակտիվությամբ հասարակական կյանքում։ Նրա գործունեությունը միտված է ոչ միայն գիտական մտքի զարգացմանը, այլև ազգային արժեքների պահպանմանն ու սերունդների փոխանցմանը։

Նաիրա Գասպարյանի գործունեությունը կարելի է բնութագրել որպես հայ մտավորականության լավագույն ավանդույթների շարունակություն։ Նա իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համատեղել համալսարանական ուսանողների կրթությունը, գիտական աշխատանքը և ակտիվ հրապարակախոսությունը՝ միաժամանակ մնալով հավատարիմ ազգային արժեքներին ու ժամանակի պահանջներին։

Նկարներում` Տիկին Նաիրան Հայաստանյան սփյուռքի գլխավոր հերթական համաժողովում, «Գործարար» ամսագրում Նրա հոդվածներից մեկը։


 Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։
Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն արվել է ամուսնու մահից հետո՝ 1910 թ․, Այնթապում` “M. H. Halladjian” լուսանկարչատանը։ 
Լուսանկարի դարձերեսին ձեռագիր ընծայագիր կա․ «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը [անընթեռնելի բառ] Տիար Յովհաննէս և տիկին Փիդանեան․ 21 յուլիս, 1910, Հ․Յ․Դ․, Այնթապ»։
Ավելին՝ https://genocide-museum.am/arm/30.08.25.php

Ուսումնական տարի 2025 – 2026
 Մեծ ուրախությամբ ողջունում ենք Աբովյան մշակութային միության հայոց լեզվի նոր ուսուցչուհի տիկին Արմինե Ստեփանյանին։ 
Արմինեն փորձառու մանկավարժ է։ Նա ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Նա 25 տարի սիրով ու նվիրվածությամբ դասավանդել է հայոց լեզու և այլ առարկաներ Երևանի համար 100 հիմնական դպրոցում։ 
Նրա ոգևորության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ նա հրաշալի համալրում է մեր ուսուցչական կազմը` տիկին Վարդուհի Առաքելյանի (հայոց լեզու և գրականություն),  պարոն Ավո Կիրակոսյանի (հայոց լեզու), տիկին Լուսիկ Ներսիսյանի (պար), տիկին Սվետլանա Աղաջանյանի (երգ), պարոն Վահե Պետրոսյանի (շախմատ) և մյուսների  հետ միասին։
Արմինեի ներգրավածությամբ մենք կկարողանանք շարունակել հայոց լեզվի և գրականության որակյալ մատուցումը մեր երեխաներին։ 


Ռոնալդոն Երևանում



Շատ լավ լուր է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիայի ընտրանուն։ Գոլերի հեղինակներն են՝ Էդուարդ Սպերցյան, Գրանտ-Լեոն Ռանոս
Այս հաղթանակը մեծ խթան է մեր հավաքականի համար և կարող է կարևոր դեր խաղալ առաջիկա հանդիպումներում։



Օդապարիկի բարձրությունից բացվում է Նիդերլանդների տեսարանը․ կանաչ ու դեղին երանգներով խնամված դաշտեր, ուղիղ գծերով բաժանված հողամասեր և դրանց մեջ հարմարավետ տեղավորված փոքրիկ գյուղ՝ կարմիր կղմինդրե տանիքներով տները։
Տեսաերիզ` Արթուր Բաբայանի(Նիդ.օրագիր)։
 Օդապարիկը որից տեսանկարահանվել են այս կադրերը։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈւՄ
Երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը Լեհաստանի երկնքում խոցվել են Ուկրաինա ուղևորվող ռուսական անօդաչու թռչող սարքեր։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սա առաջին դեպքն է, երբ Լեհաստանը իր տեղակայված բանակը մարտական վիճակի է բերել  Ուկրաինայում պատերազմի ընթացքում։
Լեհական բանակը չորեքշաբթի առավոտյան վաղ հաղորդել է անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ «Զենքերը կիրառվել են օպերատիվ հրամանատարի խնդրանքով», - գրել է X-ում։
Լեհական, հոլանդական և ՆԱՏՕ-ի կործանիչները արձագանքել են, երբ ռուսական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները բազմիցս մտել են Լեհաստանի օդային տարածք։ X-ում լեհական բանակը շնորհակալություն է հայտնել հոլանդական ռազմաօդային ուժերին և ՆԱՏՕ-ին «Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու» համար։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չորեքշաբթի առավոտյան արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։ Նա ասել է, որ Լեհաստանի օդային տարածքը խախտվել է տասնինը անգամ, և որ, հավանաբար, խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ «Մենք խոցել ենք այն անօդաչու թռչող սարքերը, որոնք անմիջական սպառնալիք էին ներկայացնում»։ Տուսկը X-ում ասել է, որ կապի մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իրավիճակի վերաբերյալ։
Լեհաստանի մի քանի օդանավակայաններ փակվել են «ռազմական գործողությունների» պատճառով։ Օդանավակայանների մեծ մասը վերաբացվել է առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Միայն Լյուբլինի օդանավակայանը մնում է փակ։
Ուկրաինան զգուշացնում է Լեհաստան ուղղվող անօդաչու թռչող սարքերի մասին։
Անօդաչու թռչող սարքի մնացորդների որոնումները դեռևս շարունակվում են։ Ոստիկանությունը հայտնում է, որ Լյուբլինի արևելյան սահմանային շրջանում վնասված անօդաչու թռչող սարք է հայտնաբերել։ Լեհաստանի քաղաքացիներին խնդրվում է անօդաչու թռչող սարքերը թողնել այնտեղ, որտեղ դրանք գտնվում են, և չդիպչել դրանց՝ պոտենցիալ վտանգավոր նյութերի պատճառով։
X կայքում տեղադրված հաղորդագրության մեջ լեհական զինվորականները Լեհաստանի օդային տարածքի խախտումը անվանել են «ագրեսիայի ակտ» և այն համարում են «մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող իրական սպառնալիք»։ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել։
https://www.facebook.com/share/17JYatyA8k/

«Արևի շողով տողեր»

«Դեպի Հայաստան» համահայկական ՀԿ/ «Towards Armenia» Panarmenian NGO «Դեպի Հայաստան» ՀԿ-ն հայտարարում է մանկական բանաստեղծության մրցույթ՝ նվիրված Հայաստանին։ Մրցույթին կարող են մասնակցել 6-15 տարեկան երեխաները։ Պետք է ստեղծել առնվազն 8 տողից բաղկացած բանաստեղծություն Հայաստանի մասին։ Ձեր աշխատանքները կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստի միջոցով՝ towards.armenia@gmail.com հասցեին։ Խնդրում ենք նամակում նշել նաև ձեր անունը, ազգանունը, տարիքն ու դպրոցը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ – նոյեմբերի 10։ Եզրափակիչ միջոցառումն ու մրցույթի արդյունքների ամփոփումը կկայանա Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին, այդ թվում Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների սաներին իրենց ստեղծագործություններով բացահայտելու հայրենիքի գեղեցկությունը և կիսվելու իրենց սրտում ծնված տողերով։

Պետությունը սխալ էր. ՄԻԵԴ-ը հաստատեց կյանքի իրավունքի խախտումները Մարտի 1-ի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել են լուրջ խախտումներ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների գործով։ Դատարանը եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ զոհված Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի՝ մնացած յոթ զոհերի մասով պետությունը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Դատական ակտում շեշտվում է, որ մահվան դեպքերի քննությունները եղել են ոչ լիարժեք և անարդյունավետ, ինչն ինքնին նույնպես դիտարկվել է որպես 2-րդ հոդվածի խախտում։ Դատարանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է յուրաքանչյուր զոհի հարազատին վճարել 30 հազարական եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 35 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։ Այս վճիռը միջազգային մակարդակով հաստատում է, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերում պետության գործողությունները և հետագա քննությունը չեն ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով եղավ Նիդերլանդներում:



Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam կայքն հետևյալն է հայտնում Սիրելի հավատացյալներ, Մեծ ուրախությամբ հայտարարում ենք, որ հոկտերմբերի 5-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցում կկատարվի մկրտության նոր ավազանի օրհնության և օծման կարգ: Ավազանի օծումը կկատարեն Արևմտյան Եւրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տեր Դանիել Եպիսկոպոս Ֆընդըկյանը: Մկրտության ավազանը կառուցվել է ազնիվ նվիրատվությամբ «Սուրբ Հոգի» եկեղեցու բարերար լուսահոգի տիկին Վարդուհի Մարտինի: Ավազանը կառուցվել է Հայաստանում, հեղինակը հայտնի խաչքարագործ տիար Արտակ Համբարձումյանն է:


Առիթն օգտագործելով ցանկանում ենք մեր խորհին շնորհակալությունները հայտնել կազմակերպչական աշխատանքներին մասնակցած բոլոր կամավարներին: Ավազանի՝ Հայաստանից տեղափոխումը կազմակերպման ապա եկեղեցում տեղադրման աշխատանքների համար շնորհակալ ենք Արմեն Ավանեսովին, Արա սարկավագ Բակլարյանին, Գրիգոր սարկավագ Այվազանին, Սամվել Մամիկոնյանին: Ավազանի տեղադրման և բացման առիթով վերանորոգվեց, մաքրվեց և թարմացվեց եկեղեցու հատակը՝ ազնիվ նվիրատվությամբ և աշխատանքով Հովհաննես և Սարգիս Մուրադյանների: Սիրելի հավատացյալներ, սիրով բոլորիդ կսպասենք հոկտեմբերի 5-ին, նախ սուրբ պատարագին՝ 10:00-ին, ապա մկրտության ավազանի օծման արարողությանը՝ 12:00-ին: «Սուրբ Հոգի» եկեղեցու ծխական խորհուրդ

Հաագայում բողոքի խաղաղ ցույցը` ապաստանի քաղաքականության խստացան համար վերածվեց զանգվածային անկարգությունների․ վիրավորներ, վնասվածքներ և ձերբակալություններ, այդ մասին են հայտնում Նիդերլանդական լրատվամիջոցները։
Նիդերլանդների Հաագա քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիան, որը սկզբում ընթանում էր խաղաղ, կտրուկ վերածվեց բռնությունների։ Քաղաքապետ Յան վան Զանենը դեպքերը բնութագրել է որպես «անլսելի և Նիդերլանդներին ոչ վայել»՝ ընդգծելով, որ ըստ ստացված տեղեկությունների, խուլիգանների խմբեր ամբողջ երկրից հատուկ եկել էին անկարգություններ կազմակերպելու համար։ «Սա ցույց չէր, սա դիտավորյալ կազմակերպված խռովություն էր»,– հավելել է նա։
Հաագայի ոստիկանապետ Կարին Կրուքերտի տվյալներով՝ շուրջ 1,200 ցուցարարներ անցել են անկարգությունների։ Չնայած այն բանին, որ ոստիկանությունը նախապես զգուշացումներ ուներ նման խմբերի հնարավոր մասնակցության մասին։  Կրուքերտը նշել է, որ անկարգությունների ծավալը այնուհանդերձ կանխատեսելի չէր․ «Ես իսկապես չափազանց վրդովված եմ»։
Ցույցը սկսվել էր խաղաղ` Մալիֆելդում, սակայն ժամը 13:45-ի սահմաններում հարյուրավոր բողոքողներ դուրս են եկել A12 մայրուղի։ Ժամը 14:45-ին իշխանությունները դադարեցրել են ակցիան, և հատուկ ջոկատները ազատել են տարածքը։ Դրան հաջորդած ժամերին  ցուցարարների որոշ խմբեր շարժվել են դեպի Հաագայի կենտրոն, որտեղ բռնություններ են կատարել։
Ցուցարարները հարձակվել են տարբեր օբյեկտների վրա․ նրանք կոտրել են D66 կուսակցության գրասենյակի մի քանի պատուհաններ և գրասենյակի մոտ վառել են աղբաման։ Հարձակման փորձ է եղել նաև Բինենհոֆի վրա, սակայն հատուկ ջոկատը կանխել է ներխուժումը։ Plein հրապարակում, որտեղ բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ են տեղակայված, անկարգության մասնակիցները աթոռներ, սեղաններ և բաժակներ են նետել՝ վնասելով գույքը։
Բռնությունների հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան և երկու ֆոտոլրագրող, որոնք ստացել են կապտուկներ։ Խռովարարները այրել և շրջել են մեկ ոստիկանության մեքենա։ Հիմնական ձերբակալությունները կատարվել են ոստիկանության նկատմամբ բացահայտ բռնության համար, իրավապահները հայտնել են, որ ձերբակալությունները շարունակվելու են։
Օրվա ավարտին Հաագայի փողոցներում կարգուկանոնը վերականգնվել է։ Դեպքերը լայն արձագանք են առաջացրել Նիդերլանդներում, քաղաքական գործիչները դատապարտել են տեղի ունեցածը՝ այն անվանելով «լիովին անընդունելի» և «խելահեղ»։

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով



Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել նաև
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ

Հայկական ռևանշ 

 Զագրեբում Արթուր Սարգսյանը վերադարձրեց հայկական ըմբշամարտի պատիվը
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հայ մարզասերների համար դարձավ հպարտության ու կամքի խորհրդանիշ։ Այն պահին, երբ ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին հաջողվեց մրցությունից դուրս թողնել  Հայաստանի ամենատիտղոսակիր ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, շատերին թվաց, թե հայկական գորգը ծանր հարված ստացավ։ Բայց հենց այստեղ սկսվեց իրական պատմությունը։
Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ ըմբիշ ճակատագրի բերմամբ` Արթուր Սարգսյանը կանգնեց նույն մրցակցի դեմ դիմաց։ Պատկերացրեք Աստված մի արասցե այս հանդիպումը ևս ադրբեջանցին հաղթեր։ Արթուրը գիտեր, որ սա պարզապես կիսաեզրափակիչ չէ․ սա պատասխան է՝ ինչպես սեփական արժանապատվության, այնպես էլ ամբողջ հայկական ըմբշամարտի համար։ Հավասարակշռված, բայց վստահ մենամարտում Սարգսյանը  կանխեց ազերու հաղթական երթը, պարտության մատնեց Ահմադիևին,  առանց բառերի ասելով` հայկական ըմբշամարտը պարտքի տակ չի մնում։
Այս հաղթանակը դուրս է  անհատական հաջողության սահմաններից։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ծանր պահին մեր մարզիկներն ունակ են վերականգնել արդարությունը և պայքարել մինչև վերջ։ Սարգսյանը ոչ միայն դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ նրան սպասում է իրանցի Մոհամմադհադի Սարավին, այլև նոր հպարտություն պարգևեց երկրպագուներին։
Անկախ եզրափակիչի արդյունքից, Զագրեբում արդեն կայացել է կարևոր հաղթանակ․ ռևանշի ոգին կենդանի է, և հայկական ըմբշամարտի փառահեղ ավանդույթները շարունակում են նոր հաղթանակներ կերտել` վկա Մալխաս Ամոյանը
Nid.oragir


Մաստրիխտի հայ համայնքի հնգամյա անդամ Գրիգոր Պօսնոյեանի հերթական մաղթանքը` Հայաստանի Անկախության տարեդարձին։