ԲԱՑԱՌԻԿ. Մի քանի ժամ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում
Hay Azian/nid.oragir/#Venetie
Նիդերլանդական օրագրի շրջող օբեկտիվը հուլիսի 28֊ին եղավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Այն իտալերեն անվանվում է` San Lazzaro degli Armeni, պատկանում է Մխիթարյան կաթոլիկ միաբանությանը, նրա մայրավանքն է։
1717֊ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից կղզին տրվել է մի խումբ հայ վարդապետերի։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետերը կառուցել են վանքը։
Միաբանները կղզու անվանը ձեռք չեն տվել։ Դա այն Ղազար(ոս)ն է, որին Հիսուսը հարություն է տվել, համարվել է կղզի բերված բորոտների պահապան հրեշտակը։
Միաբանները սակայն ընդարձակել են կղզին` 7 հազարից հասցնելով մինչեւ 30 000 քմ:
Գալով մեր օրերը «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներին ասենք, որ մեծությամբ մատենադարանից ու Երուսաղեմի Հայոց պարիարքարանի գրապահոցներից հետո Ս Ղազար կղզունը` երրորդն է ։ Այստեղ պահվում է 15 000 անուն գիրք, 4000 ձեռագիր աշխատություն։
Երբ Նապոլիոն Բոնապարտը գրավում է Վենետիկը, նրա հրամանով ավերում ու փակվում են Վենետիկի վանքերը։ Միայն հայկական եկեղեցիներին է իրավունք շնորհվում գործելու: Ավելին, զորավարը գտնում է, որ Սուրբ Ղազարը լոկ հոգևոր կենտրոն չէ, այն գիտական, մշակութային հաստատություն է, որին շնորհում է ակադեմիայի կարգավիճակ:
Ավելին` Նապոլեոնը իր նկարչին կարգադրում է նկարել իրեն ու նկարն ի պահ հանձնել հայերին։ «Նիդերլանդական օրագրին» բացառիկ կարգով թույլատրվել է մի քանի լուսանկարներ անել թանգարանից, որը և ներկայացնում ենք այստեղ։
Բարերարների կողմից տարբեր ժամանակներում թանգարանին են նվիրաբերվել արժեքավոր ցուցանմուշներ։ Օրինակ փղոսկրյա գավազաններ, եկեղեցական հանդերձներ, արծաթյա ու հախճապակյա զարդեր ։
Այստեղ կարող եք գտնել եգիպտական, հնդկական, արաբական արվեստի նմոյշներ, նույնիսկ գերազանց պահպանված եգիպտական մոմիա:
Այստեղ ի պահ է դրված Կոմիտաս վարդապետի մահադիմակը: Ասում են, երբ վախճանվել է Կոմիտասը` Փարիզ եկած Մխիթարյանները այցելել են նրան վերծանելով ու դեմքից ստանալով դիմակը:
Թանգարանում կա մի սենյակ, որտեղ 1816 թ.այցելել է լորդ Բայրոնը։ Նա Այստեղ սովորել և ուսումնասիրել է հայոց լեզուն:
Ցավոք Հեսիոդոսի, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Ալեքսանդրացու գործերի բնօրինակները այլևս չկան։
Այստեղ է պահպանվում Ղևոնդ Ալիշանի նվիրաբերված թուրը, այն 5000 տարվա պատմություն ունի ։
Թանգարանում է գտնվում Հակոբ Մեղապարտի Ուրբաթագրքի օրինակներից, հայերեն չափսերով ամենափոքր ձեռագիր Աստվածաշունչը , բացառիկ այլ աշխատություններ։
Միաբանության ցուցասրահները. եկեղեցին ձևավորված են հայտնի գեղանկարիչներ՝ Ալեսանդրո Լոնգիի, Լուչո Տոնիաչիի, Անտոնիո Էրմոլաո Պաոլետիի եւ այլոց գործերով:
Մենք մեր ընթերցողներին կներկայացնենք նաև թանգարանում պահվող Այվազովսկու գործերից, այն թանգարանին է նվիրաբերել ծովանկարչի եղբայրը` Գաբրիելը, որը լեզվաբան հոգևորական էր։
Եվ վերջում.
Վենետիկում կազմակերպված հայ համայնք չկա։ Միայն կղզում ապրում են 22 հոգևորականները, որոնց սննդի ու մյուս կարիքների բավարարման համար շաբաթական մեկ անգամ նավակով փոխադրություն է կատարվում հարևան կղզուց։ Պիտի ասենք, որ հենց Վենետիկի կենտրոնում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը բաց կգտնեք միայն ամսվա վերջին կիրակին, Այստեղ կա Galli dell Armeni Հայաստանի անունով նրբանցքը։
Համառոտ այսքանը...
No comments:
Post a Comment