The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 29 November 2025

Հայ Եկեղեցու ճգնաժամի և նորոգման ուղին. Վերադարձ դեպի Ավետարան

«Նիդերլանդական օրագիրը» Հայ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մի քանի  Հարց է ուղղել  Աստվածաբանության դոկտոր Խաչիկ Հովհաննիսյանին

Խոսենք մեր եկեղեցու էության և առաքելական բնույթի մասին:Նախ և առաջ, ըստ ձեզ ո՞րն է  Եկեղեցու էությունը, ինչն է միավորում եկեղեցու տարբեր անդամներին և ինչպե՞ս պետք է հասկանալ նրա առաքելական բնույթը այսօր։

 Ամենի բանից առաջ կցանկանամ հստակեցնել, որ ես չեմ անդրադառնալու այս և այլ հարցերին քաղաքականության տեսանկյունից, որովհետև ես աստվածաբան եմ և ինձ առավելապես հետաքրքրում է աստվածաբանական կողմը։ Այսինքն՝ ես այս բոլոր քննարկումները դիտում եմ աստվածաբանության շրջանակներում։ Աստվածաբանել, նշանակում է հետամուտ լինել Քրիստոնեական ճշմարտությանը, պատասխանատվություն ունենալ այդ Ճշմարտության առաջ և հարցերին մոտենալ այդ Ճշմարտության լույսի ներքո, վկայել Քրիստոսի ճշմարտության օգտին՝ միաժամանակ պահպանելով լիակատար հարգանք բոլոր անձանց հանդեպ։

Այսպիսով՝ ի՞նչ է Եկեղեցին։ Եկեղեցին Սուրբ Հոգու ստեղծագործությունն է, ինչն էլ բոլոր սպասավորներին, ըստ Ավետարանի, հավասար մակարդակի վրա է դնում։ Քանի որ Սուրբ Հոգին է ձևավորում Եկեղեցու մարմինը, ապա ծառայության արժեքը որոշվում է ոչ թե աստիճանով, այլ շնորհին հավատարմությամբ։ Ինչպես գրում է Պողոս առաքյալը. «Ինչպես որ մեկ մարմնի մեջ անդամները շատ են, բայց բոլոր անդամները միևնույն գործը չեն կատարում, այնպես էլ մենք՝ շատ լինելով, մեկ մարմին ենք Քրիստոսով և յուրաքանչյուրս՝ միմյանց անդամ» (Հռոմ. 12․4–5)։ Այստեղ Պողոսը ընդգծում է, որ տարբեր ծառայություններ ունենալով հանդերձ՝ բոլոր անդամներն ունեն միևնույն կարևորությունը, քանի որ բոլորը միևնույն Մարմնի մաս են և միևնույն Հոգուց են զորանում։

Եկեղեցին առաքելական է, քանի որ նրա կոչումն ու նպատակն է  վկայել և տարածել Ավետարանի Բարի Լուրը, որ Քրիստոս աշխարհ եկավ մեղավոր մարդու համար, քանի որ Աստված «իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթ․ 5․45)։ Եկեղեցին չի նույնացվում է Ս. Հոգու հետ և եկեղեցին իրավունք չունի իրեն վերապահելու Ս. Հոգու գործառույթներ, քանի որ Ս․ Հոգին գործում է ըստ Իր ազատ կամքի և մարդիկ պետք է ենթարկվեն Նրա կամքին։

Եկեղեցին առաքելական է, եթե հետևում է Քրիստոսի պատգամին և Նրա ուսուցանած Երկնքի արքայության ճանապարհին, որին արժանանում են ապաշխարությամբ։ Քրիստոս Իր քարոզը հենց այդ կոչով սկսեց՝ «Ապաշխարեցե՛ք, քանզի Երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4․17)՝ ցույց տալով, որ ապաշխարությունը Արքայությանը մոտենալու և նրան արժանանալու առաջին քայլն է։ Եվ ինչպես ավելի ուշ ասում է Տերը. «Նախ փնտրեք Աստծու արքայությունը ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6․33)։ Եկեղեցին վկայում է Երկնքի արքայության մասին, որի գաղափարը քաջալերում և խրախուսում է մարդկային գործողությունները՝ փոխելու աշխարհը՝ որպես հիմք ունենալով Աստվածային սերը առ աշխարհը և մարդկությունը։

Սուրբ Հոգին աղավնու տեսքով՝ Սուրբ Պետրոսի բազիլիկայում

Իսկ ի՞նչ կասեք հոգևորականի դերի մասին։ Ինչպե՞ս պետք է հասկանալ նրա կոչումն ու ծառայությունը՝ Ավետարանի լույսի ներքո։ Արդյո՞ք հոգևորականը անքննելի է։

 Շատ կարևոր և բոլոր ժամանակներում բուռն քննարկումների առիթ տված հարց է։  Նախ, չպետք է հոգևորականին մարդկային բնույթից վեր դասել․ նա մյուսների պես մարդ է և կարող է սխալվել։ Սակայն դա չի նշանակում, թե նրա մեջ չկա Աստծո շնորհը. մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա ստանում է նույն Սուրբ Հոգին, և այդ շնորհն է միավորում բոլորին։ Օծումը չի դարձնում հոգևորականին «ավելի բարձր» կամ «ավելի սուրբ» մյուսներից, այլ Սուրբ Հոգին նրան շնորհում է ծառայության առանձնահատուկ գործառույթ․ ծառայություն, որի պատասխանատվությունն ու խնդիրներն այլ են, բայց շնորհի աղբյուրն ու զորությունը նույնն են։ Ուստի օծվածի և չօծվածի միջև տարբերությունը ոչ թե բնույթի կամ արժեքի մեջ է, այլ իրենց ստացած ծառայության և հանձնառության կերպի։

Անսխալական չէ ոչ ոք։ Եթե ցանկանայինք անսախալական մարդկանց տեսնել հոգևորականների դերում, գուցե այդպես էլ նման մարդկանց չգտնեինք։  Ինչպես Քրիստոս է ասում, երբ ցանկանում էին քարկոծել շնության մեջ բռնված կնոջը․  «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա» (Հով․ 8․7)։ Այս ոգին պետք է լինի եկեղեցու հիմքերից մեկը, որով պետք է վերաբերվեն եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Այնուհետև, Աստծու սպասավորի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք երեք կարևոր հիմնասույներ.

1. Խոսքով ծառայություն՝ քարոզել Ավետարանը։

2.Հավատքի վկայություն՝ ապրել Ավետարանի ճշմարտությամբ։

3.Համայնքին ծառայություն ՝ առաջնորդել, սովորեցնել, մխիթարել և միավորել։

Եթե դիտարկենք, թե հոգևորականի ինչպիսի կերպարներ են դարերի ընթացքում ձևավորվել տարբեր եկեղեցական ժողովների ժամանակ և թե ինչպիսի կանոններ են գրվել այս կամ այն եկեղեցու կողմից հոգևորականենների համար, ապա կնկատենք, որ հաճախ հեռանում են իրական Ավետարանից և առաքելական ավանդույթից ՝ այն է, որ Աստծու սպասավորը կոչված է ծառայելու, ոչ թե իշխելու։ Նա ունի իշխանություն, որը սակայն  պատկանում է ոչ թե իրեն, այլ միայն Աստծուն։ Քահանան ծառա է, ոչ թե տեր նա ուսուցիչ է, ոչ թե դատավոր։ Նրա պատիվը և իշխանությունը բխում են ոչ թե իր անձից, այլ այն Խոսքից, որ նա քարոզում է։

Հետևաբար, հոգևորականին սրբացնելը և նրան քրիստոնեական համայնքից առանձին՝ գրեթե «հատուկ դասակարգի» մեջ ներառելը սխալ է։ Քրիստոնեական ավանդույթնն ուսուցանում է, որ բոլոր մկրտվածներն ունեն նույն Աստծո շնորհը, և շնորհի ներգործության մեջ որևէ աստիճանական առավելություն չկա․ ոչ ոք «ավելի բարձր» կամ «ավելի արժանի» չէ, քան մյուսը։ Աստծո շնորհը իր բուն էությամբ քրիստոնեական եղբայրության հավասարության ոգին է, որով բոլորը կոչված են միևնույն համայնքի ամբողջության մեջ։ Այս պատճառով, կրկնում եմ, հոգևորականի և այսպես ասած՝ շարքային հավատացյալի տարբերությունը բնութագրում է ոչ թե մեկի գերակայությունը մյուսի հանդեպ, այլ ծառայության ձևի ու հանձնառության տարբերությունը։ Քահանան կատարում է մկրտություն, իսկ ես՝ որպես սովորական քրիստոնյա, չեմ կարող դա անել։ Բայց ես կարող եմ աղոթել, կարող եմ երգել եկեղեցում։ Այսինքն՝ գործառույթները տարբեր են, բայց նպատակը նույնն է՝ փոխանցել Քրիստոսի պատգամը։ Իսկ մարդկային կյանքում՝ լինի դա հոգևորականի, թե սովորական քրիստոնյայի պարագայում, բոլորը կարող են ընկնել սխալի կամ մեղքի մեջ՝ գիտակցաբար թե անգիտակցաբար։ Ուստի անհրաժեշտ է այս իրականության գիտակցումով մոտենալ եկեղեցական կյանքին՝ առանց անձերի սրբացման կամ անհարկի դատապարտման։

Հոգևորականի կերպարի բարեկարգման և վերանայման կարիք ունի նաև մեր առաքելական եկեղեցին Քրիստոսի Խոսքի լույսի ներքո։ 

Ասվածի լույսի ներքո ինչպե՞ս կմեկնաբանեք պետություն-եկեղեցի հարաբերությունները։

Եթե եկեղեցին հավատարիմ է այն ավանդությանը, որը փոխանցել են առաքյալները՝ վկայել Քրիստոսի Հարությունը և այն Բարի Լուրը, որը Տերն է բերել մարդկությանը, ապա հենց դա է եկեղեցու իսկական առաքելությունը։ Հենվելով այս սահմանման վրա՝ կարելի է որոշել նաև եկեղեցու դերը և նրա հարաբերությունը պետության հետ։ Եկեղեցու նպատակը քաղաքական պայքարի մեջ մտնելը չէ, այլ՝ օժանդակել հասարակությանը՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական իմաստով։

Ինչպես գրում է Պողոս առաքյալը. «Քրիստոսը գլուխն է Եկեղեցու» (Եփես. 5․23)։ Այս պատկերավոր խոսքը ցույց է տալիս ոչ միայն Քրիստոսի իշխանությունը, այլև այն իրականությունը, որ Եկեղեցին՝ որպես մարմին, իր ամբողջ գոյությամբ կապված է Գլխին։ Եվ եթե Եկեղեցին մարմինն է, ապա նրանից սպասվում է հնազանդություն և ներդաշնակություն Գլխին՝ Քրիստոսին, որովհետև մարմինը չի գործում իր կամքով, այլ շարժվում է Գլխի առաջնորդությամբ։

Այսպիսով, Եկեղեցու կյանքի միաբանությունն ու ամբողջականությունը կայանում են նրանում, որ ամբողջ համայնքը քայլի հավատարիմ Քրիստոսի կամքին, որով էլ սկզբնավորվում են և՛ Ճշմարտության ճանաչողությունը, և՛ իրական ծառայության ուղին։

Եկեղեցին նաև կոչված է լինելու խղճի ձայնը հասարակության մեջ՝ խոսելու, կշռադատելու կամ անհրաժեշտության դեպքում բարձրացնելու իր ձայնը, երբ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարվում են։ Նա կարող է նաև քննադատել, երբ դա բխում է արդարության պահանջից, բայց չի կարող դառնալ քաղաքական դերակատար, որովհետև դա դուրս է նրա առաքելությունից։ Եկեղեցին կարող է և պետք է համագործակցի պետության հետ՝ երբ խոսքը վերաբերում է հումանիտար օգնությանը, մարդկային արժեքների պահպանմանը, աղքատներին աջակցելուն և ճնշվածների կողքին կանգնելուն։

Եկեղեցու ուղին Քրիստոսի ուղին է․ Նա եկավ ոչ թե արդարների, այլ՝ կարիքավորների, անտեսվածների և անարդարության մեջ տառապողների համար։ Եկեղեցին իր իսկական առաքելությունն իրականացնելով դառնում է  մարդկային ցավին հակազդող լույս, մխիթարություն և հույս։

Քրիստոսը Իր ողջ ուսմունքով մշտապես զգուշացրել է հետևորդներին, որ չձգտեն իշխելու կամ միմյանց նկատմամբ առավելություն ստանալու։ Նրա խոսքերը ուղղված են մարդու այն բնական մղումին, որով նա ցանկանում է տիրանալ, վեր խոյանալ կամ դիրք գրավել։ Այդ նախազգուշացման ամենաարտահայտիչ օրինակներից մեկն է ըստ Մարկոսի Ավետարանի 10․42–45-ի հատվածը, որտեղ Քրիստոս հիշեցնում է, որ ազգերի իշխանները տիրապետում են մարդկանց, սակայն Իր հետևորդների մեջ դա չպետք է լինի. մեծությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ ուրիշներին ծառայելու պատրաստակամությունը։ Նույն ուսուցումը կրկնվում է ըստ Ղուկասի Ավետարանի 22․25–27-ում, որտեղ Նա հակադրում է աշխարհիկ տիրապետությունը Իր հետեւորդների կոչմանը՝ առաջնորդել ծառայությամբ։ Այս խոսքերից պարզ է դառնում, որ Քրիստոսի համար առաջնորդությունն ու մեծությունը երբեք ուժի, տիրապետման կամ հրամանատարության հարց չեն եղել։ Նրա մտքի հիմքում այն է, որ մարդը մեծ է այնքանով, որքանով կարողանում է խոնարհվել ու ծառայել մյուսներին։ Քրիստոս այս ճշմարտությունը հաստատեց սեփական օրինակով, երբ լվաց աշակերտների ոտքերը՝ ցույց տալով, որ իրական իշխանությունը ինքնազոհող ծառայությունն է։

Ուստի Քրիստոս չի արգելում որևէ դիրք կամ ծառայության պաշտոն կրել, այլ բացատրում է, որ նման դիրքը կարող է իրական լինել միայն այն դեպքում, երբ այն ապրվում է խոնարհությամբ, զոհողությամբ և սիրով։ Այդ պատճառով իշխանություն փնտրելը հակասում է Ավետարանի ոգուն, իսկ ծառայությունը՝ իրական առաջնորդության ճանապարհն է Քրիստոսի ուսուցման մեջ։ Այսինքն, Եկեղեցու կարգը և կանոնը պետք է բխի Քրիստոսի Ավետարանից ու պատվիրաններից և բոլորը պետք է ճանաչեն իրենց իշխանության այն սահմանը, որ հաստատեց Քրիստոս և ավանդեց առաքյալներին։ 

Ավետարանում այն «իշխանությունը», որ Հիսուսը տալիս է իր առաքյալներին, հիմնված է երկու հունարեն բառերի վրա՝ էքսուսիա և դինամիս։ (Մատթ․ 9․6, 10․1, Ղուկաս 9․1, 10․19) «Էքսուսիա» նշանակում է՝ իշխանություն, Աստծո անունով գործելու իրավունք։

«Դինամիս» նշանակում է՝ զորություն, այն ուժը, որով Աստված կատարում է բուժումներ, ազատումներ և հրաշքներ։ Այսպիսով՝ Հիսուս իր առաքյալներին տալիս է հոգևոր իշխանություն և Սուրբ Հոգու զորություն, որպեսզի նրանք շարունակեն Նրա գործը երկրի վրա։  

Իսկ ինչպե՞ս է պետք հասկանալ Աստծու Օծյալ լինելը կամ քանայական ձեռնադրության շնորհ ստանալը։

 Ավետարանի ուսուցմամբ՝ եկեղեցական ծառայողը՝ լինի քահանա, հովիվ կամ որևէ այլ ծառայող, հոգևոր առումով չունի առավել բարձր կարգ մյուս հավատացյալներից, քանի որ բոլորս եղբայրներ ենք և կանգնած ենք նույն շնորհի առաջ (Մատթ․ 23․  8-10)։ Հիսուս հիշեցնում է, որ մեկ է Վարդապետը և մնացած բոլորը՝ հավասար աշակերտներ, ինչը բացառում է գերիշխան հոգևոր դասակարգի գաղափարը։

Սուրբ Գիրքը նույնպես ասում է, որ բոլոր հավատացյալները միասին կազմում են «սուրբ ու անարատ քահանայություն» (Ա Պետ 2․ 5,9), այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա ունի իր հոգևոր  պատասխանատվությունը Աստծո առաջ, ոչ միայն ձեռնադրվածները։

Նույն կերպ էլ, Քրիստոսի պատվիրանը և լիազորումը տրված են ամբողջ եկեղեցուն, ոչ թե սահմանափակ խմբին. Նա ուղարկում է աշակերտներին՝ քարոզելու, մկրտելու, բժշկելու և ծառայելու (Մատթ․ 28, Մարկ․ 16)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Ավետարանի շնորհն ու առաքելությունը ընդհանուր են բոլոր հավատացյալների համար։ Ուստի կարող եմ ասել, որ քահանան կամ հովիվը հոգևոր առավելություն չունի, այլ պարզապես կատարում է ծառայողական կարգ, մինչդեռ Աստծո շնորհը, կոչումն ու պատասխանատվությունը բաժին են հասնում ամբողջ քրիստոնյա համայնքին։

 Խոսենք եկեղեցական կանոնների մասին ավելի մանրամասն և առարկայական․ ի՞նչ կարող եք ասել դրանց կիրառության սկզբունքների վերաբերյալ ։

 Բերեմ կոնկրետ օրինակ ։ Նիկիայի ժողովի  9-րդ կանոնն այսում է․«Եթե մեկը ձեռնադրվել է քահանա, բայց պարզվում է, որ նախկինում ունեցել է ծանր մեղքեր կամ անբարոյական վարք, նրա ձեռնադրությունը կարող է անվավեր ճանաչվել»։ Կաթողիկե Եկեղեցին ցանկանում է, որ իր սպասավորները լինեն անբիծ և անարատ համբավ ունեցող մարդիկ։

Այժմ պատկերացնենք, որ այսօր այս կանոնը կիրառվեր բառացիորեն։ Քանի՞ քահանա և քանի՞ եպիսկոպոս պիտի հեռացվեին եկեղեցուց։ Այստեղ պարզ է դառնում, որ  եկեղեցին երբեմն որոշ կանոններ կիրառում է, իսկ որոշները՝ ոչ։ Սակայն եթե կանոնները պետք է կիրառվեն, ապա դրանք պետք է կիրառվեն միտշտ և բոլորի նկատմամբ՝ առանց բացառության։ Այսպիսի կանոնի կիրառումը կարող է հասնել աբսուրդի՝ նույնիսկ Պողոս առաքյալին կարող էին կարգալույծ անել այդ 9-րդ կանոնի համաձայն, քանի որ նա մինչ առաքյալ դառնալը Քրիստոսի եկեղեցին էր հալածում։ Սակայն Ավետարանը հստակ ասում է. «Եթե ասենք, թե մեղք չունենք, մենք ինքներս մեզ ենք մոլորեցնում, և ճշմարտությունը մեր մեջ չէ» (Ա Հովհ. 1․8)։

Հետևաբար, եկեղեցին կարող է իր կանոնները ենթարկել վերանայման ու քննադատական փորձաքննության և, անհրաժեշտության դեպքում, մշակել նոր կանոնակարգ, որը լիովին համահունչ կլինի քրիստոնեական հավատքին, հիմնված կլինի առաքելական ավանդույթի վրա և ուղղակիորեն կնպաստի Քրիստոսի ուսուցման իրականացմանը։

 Ինչպե՞ս պետք է եկեղեցում գործի նվիրապետական կարգը, եթե այդ ընդհանրապես հնարավոր է։

Ավետարանում ասվում է՝ հնազանդեցեք ձեր առաջնորդներին։ Բայց ինչ է նշանակում առաջնորդին հնազանդվելը։ Նախ և առաջ հնազանդությունը պետք է ուղղված լինի հենց Ավետարանին։ Հնազանդությունը եպիսկոպոսին չի տալիս այնպիսի իշխանություն, որ դուրս լինի Ավետարանից։ Եպիսկոպոսը չի կարող հաստատել ավանդություններ, որոնք հակասում են Ավետարանին կամ մեկնաբանել դրանք՝ հակառակ Քրիստոսի ուսմունքին։ Եթե նրանք այդպես են վարվում, նրանց հնազանդվելը արգելված է։ Դա էլ հաստատվում է հետևյալ խոսքով․ «Եթե որևէ մեկը քարոզում է մեր քարոզած Ավետարանից այլ բան, անիծյալ լինի»։ (Գաղատ․ 1․8)

Ս. Գիրքն ուրիշ տեղում ասում է՝ ավելի շատ հնազանդվել Աստծուն, քան մարդկանց (Գործք 5.29)։  Ուստի եթե նրանց ուսուցանածը հակասում է Ավետարանին, ապա քրիստոնյան պարտավոր չէ ընդունել դա։ Այդպիսի անհամարժեք բաներ են, երբ մարդկային ավանդույթները ներկայացվում են որպես աստվածապաշտություն՝ պահանջելով հավատացյալից կատարել պարտադիր արարքներ, որոնք իբր ապահովում են մեղքերի թողություն և հավիտենական կյանք։ Իհարկե, առաջնորդություն պետք է լինի, սակայն պարտադիր է, որ այդ իշխանությունը լինի Ավետարանին համահունչ։ Ավետարանն է, որ որոշում է, թե ինչ է հոգևոր իշխանությունը և ինչպիսին պիտի լինի այն։ Եթե եպիսկոպոսներն ու քահանաները հնազանդվում են Ավետարանի իշխանությանը, ապա իշխանության հարցն արդեն պարզ է և սահմանված։ Նրանք չեն ունենում գերագույն իշխանություն՝ որովհետև գերագույն իշխանությունը հենց Ավետարանինն է։

 Ինչո՞ւ է եկեղեցին համարվել ժողովրդի ինքնության պահպանման հիմնական գործոն։

 Պատմության ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին հաճախ է փոխարինել պետությանը կամ կատարել վերջինիս գործառույթները։ Սակայն ավելի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր ու հիմնարար նպատակը երբեք աշխարհիկ իշխանություն ստանալը չի եղել։ Նրա հիմնական առաքելությունը մշտապես եղել է քրիստոնեական հավատի պահպանումը և այդ հավատով ինքնության ամրագրումը հայ ժողովրդի մեջ։

Պատմության ընթացքում եկեղեցին, գտնվելով դժվարագույն պայմաններում, արել է հնարավորը, որպեսզի քրիստոնեությունը մնա ոչ միայն որպես հավատի համակարգ, այլև որպես այն հիմքը, որի վրա կառուցվում էր ժողովրդի միասնությունը։ Այս իմաստով կարելի է ասել, որ բազմաթիվ ժամանակաշրջաններում եկեղեցին իրոք դարձել է հայ ժողովրդի հոգևոր և ազգային փրկության աղբյուրը։

Ճիշտ է, կաթողիկոսը երբեմն ունեցել է ընդարձակ իշխանություն և որոշ դարերում նրա ազդեցությունն ընդգրկել է նաև հասարակական ու պետական ոլորտները։ Բայց այդ իշխանությունը երբեք տրված չէր մարդկանց ճնշելու կամ Ավետարանից դուրս ինչ-որ հետին նպատակներ հետապնդելու համար։ Եկեղեցական իշխանության իմաստը նախ և առաջ այն էր, որ այն ծառայի ժողովրդի միասնության ամրապնդմանը, հոգևոր կյանքի պաշտպանությանը և հայ ժողովրդի գոյության ու ինքնության պահպանմանը։

Այսպիսով, երբ խոսում ենք եկեղեցու պատմական դերի մասին, պետք է նկատի ունենալ, որ նրա ուժը գալիս էր ոչ թե աշխարհիկ իշխանությունից, այլ հավատքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից։

Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կարող է Հայ Առաքելական Եկեղեցին դուրս գալ այն ճգնաժամից, որում այսօր հայտնվել է։

Եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Եկեղեցին կոչված է դառնալու հանդուրժողականության, երկխոսության և տարբերությունների ընդունման վայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն արտահայտվել և լսված լինել։

Եկեղեցին աշխարհիկ իշխանության դաշտ չէ։ Եկեղեցում պետք է հաստատվի Քրիստոսի իշխանությունը, որի առաջ բոլորը հավասար են։ Դա այն վայրը պետք է լինի, որտեղ թագավորում է Ավետարանը, որտեղ մարդու արժանապատվությունը հարգվում է և որտեղ բոլորը եղբայրներ ու քույրեր են՝ Ավետարանի լույսի ներքո։

Մենք բոլորս տարբեր ծառայություններ ունենք՝ մեր ժողովրդին և քրիստոնեական հավատքին ծառայելու համար։ Եվ հենց այս բազմազան ու փոխլրացնող ծառայությունների համատեքստում է պարզ դառնում, թե ինչ ճանապարհով կարող է Եկեղեցին առողջանալ և վերագտնել իր իրական կոչումը։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է նորից բացվի աշխարհի առաջ, ձևավորի ազնիվ և կենդանի հաղորդակցություն իր հավատավոր ժողովրդի հետ և վերադառնա իր արմատներին՝ առաքյալների ուսմունքին։ Բայց այդ վերադարձը պետք է կատարվի լիակատար թափանցիկությամբ և անկեղծությամբ:

Եկեղեցին մարդիկ են՝ մենք բոլորս և յուրաքանչյուրը կարող է սխալվել։ Եվ հենց այդ պատճառով էլ եկեղեցին պետք է լինի այն վայրը, որտեղ մարդը կարող է խոստովանել իր մեղքերը, ընդունել իր թուլությունները՝ առանց արդարացնելու դրանք։ Եկեղեցին չպետք  պահանջի այնպիսի կանոնների կիրառություն, որոնք մենք՝ որպես քրիստոնյաներ, չենք կարող լիովին իրականացնել։ Հետևաբար՝ պետք է միշտ հիշել՝ Աստծո առաջ մենք բոլորս մնում ենք մեղավորներ։

Այդ իսկ պատճառով, երբ ընթերցում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ը՝ հայ աստվածաբանության ամենախորքային և կենդանի աղբյուրներից մեկը, այնտեղ տեսնում ենք մի մարդու, որը կանգնած է Աստծո առաջ խոնարհությամբ և անկեղծ ապաշխարությամբ։ Նա չի փնտրում իշխանություն, չի դատապարտում ուրիշներին, կոչ չի անում արտաքսել կամ կիրառել կոշտ օրենքներ։ Նրա հավատքը հիմնված չէ այն կանոնների վրա, որոնք ձևավորվել են կոնկրետ դարաշրջանների պատմա–քաղաքական պայմաններով և այլ իրավիճակներում չեն կարող ունենալ պարտադիր կամ համընդհանուր բնույթ։ Նրա համար իրական և ճշմարիտ «կանոնը» Աստծուն փառաբանելն է, աղոթելը և «Ամեն» ասելը՝ ահա այստեղ է նաև Եկեղեցու ողջ «կանոնադրությունը»։

Այսօր Եկեղեցու միակ և իրական ուղենիշը պետք է լինի Ավետարանը՝ այն աստվածային պատգամը, որը Քրիստոս փոխանցեց իր առաքյալներին։ Մենք՝ այդ ավանդության ժառանգորդներս, կոչված ենք հավատարիմ մնալու հենց այդ պատգամին՝ վերաիմաստավորելով և խորացնելով Հայ Առաքելական Եկեղեցու առաքելական ինքնությունը։ Այստեղ է, որ պետք է որոնենք մեր հավատքի իմաստը, մեր ուրախությունը և մեր ինքնությունը։

Եվ եթե երբեմն Եկեղեցին բախվի լարված հարաբերությունների պետության կամ հասարակության հետ, նա պետք է մնա հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը՝ պաշտպանելով հավատքը, արդարությունը և ճշմարտությունը։ Եկեղեցին պետք է ունենա ազնվություն՝ հրապարակայնորեն ընդունելու իր սխալները։

Կաթոլիկ Եկեղեցու փորձը ցույց է տալիս, որ որոշ պապեր համարձակվեցին հանդիպել այն մարդկանց հետ, որոնք տուժել էին հոգևորականների պատճառով՝ ընդունելով անցյալի ցավալի սխալներն ու մեղքերը։

Այս եկեղեցին գտնվում է Լոոս քաղաքում, Բելգիայում։ Եկեղեցին թափանցիկ է, կարծես գծերից կազմված։ Դրսից կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում եկեղեցու ներսում։

Ի՞նչ տեղ ունի այսօր աստվածաբանությունը Հայ Առաքելական Եկեղեցում, և ինչպե՞ս եք դուք ինքներդ հասկանում աստվածաբանությունը։

Սա չափազանց կարևոր խնդիր է։ Աստվածաբանության ուսումնասիրության առարկան այն հավատքն է, որը ձևակերպված է Ավետարանոմ, և աստվածաբանի պատասխանատվությունն է՝ անշեղորեն պահել հավատքի և Ավետարանի միասնության սկզբունքը։ Այս համատեքստում է, որ աստվածաբանությունն իր գիտական կերպարով դառնում է անկեղծության, ազնվության և ճշմարտության անընդհատ որոնում։

Աստվածաբանությունը չի հնարում ճշմարտությունը, այլ ընդունում է և այնուհետև փոխանցում։ Իսկ աստվածաբանի դերը այդ ճշմարտությանը հավատարիմ մնալն է։

Իսկ որտե՞ղ է նա գտնում այդ ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը նա չի որոնում մտքերի անորոշ տարածության մեջ, այլ ընդունում է այն, ինչպես որ իրեն է հայտնվում կենդանի կերպարով՝ Քրիստոսում։ Քրիստոսի անձը մեզ ցույց է տալիս, թե Ով է Աստված, ինչ է սերը, և ինչպես է Սուրբ Հոգին գործում մեր այսօրվա աշխարհում։ Եվ եթե մենք ունենանք իսկական աստվածաբաններ և եթե Հայ Առաքելական Եկեղեցու ամբողջ կյանքը դիտարկենք աստվածաբանական հեռանկարով, ապա մենք կունենանք լիովին այլ դեմք ունեցող եկեղեցի։

Ցավոք պետք է արձանագրել, որ մեր ժամանակի խնդիրներից մեկն այն է, որ աստվածաբանության ֆակուլտետը ամբողջությամբ չի ծառայում Հայ Առաքելական Եկեղեցուն կամ քրիստոնյաների հավատքին։ Սա իմ կարծիքով, ցավալի է, որովհետև այնտեղ, որտեղ բացակայում է աստվածաբանությունը, անխուսափելիորեն  ճգնաժամ է առաջանում։ Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այսօր ականատեսն ենք այն դժվարությունների, որոնցով անցնում է մեր եկեղեցին։ Եթե Եկեղեցին վերադառնա Քրիստոսի անձի լույսին և իր ողջ խորությամբ ընկալի Սուրբ Հոգու կենսարար ներկայությունը, ապա կարող է նորից բացահայտել իր աստվածատուր առաքելությունը, վերագտնել իր լուսեղեն էությունը և ընթանալ այն ճշմարիտ ճանապարհով, որ Աստված է դրել իր առաջ։

Ցավով պետք է արձանագրել, որ այն նյութերը, որոնք մեր ժամանակի շատ «աստվածաբաններ» հրապարակում են սոցիալական հարթակներում, առնչություն  չունեն լուրջ և հիմնավոր աստվածաբանական մտածողության հետ։ Ավելի շատ քաղաքական, ջատագովական բնույթի կարծիքներ են, որոնք կտրված են քրիստոնեական ճշմարտությունից։ Բացի այդ, սոցիալական ցանցերում եկեղեցուն վերաբերող հարցերի մեծ մասը բարձրացնում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն քրիստոնեական հավատքի կամ աստվածաբանության հետ։

Ես անկեղծորեն կցանկանայի լսել նաև այլ կարծիքներ։ Ցանկանում եմ հասկանալ՝ ինչ են մտածում ուրիշները, ինչ պատկերացումներով են առաջնորդվում ։ Սակայն, ցավոք, նման  քննարկումների դեռ չեմ հանդիպել։ Ես բաց եմ ցանկացած հիմնավորված կարծիքի համար, որովհետև եկեղեցին կարող է առողջ զարգանալ միայն բազմակարծության և փոխադարձ հասկացման ճանապարհով։

 Ի՞նչ կարող ենք անել գործնական առումով։

Գործնական լուծումներից մեկը կարող է լինել լայն ընդգրկմամբ ժողով հրավիրելը։ Այս իմաստով պետք է իրականում բացել Եկեղեցու դռները՝ հրավիրելով աստվածաբանների և տարբեր մասնագետների։ Իսկ ամենակարևոր քայլը կլինի մեր սեփական ավանդության նկատմամբ առողջ քննադատական վերաբերմունքի խրախուսումը։ Ամբողջ ավանդությունը պետք է վերադարձվի քրիստոնեական ճշմարտության հիմքին։ Միայն քրիստոնեական ճշմարտությունն է, որ կարող է օգնել հաղթահարել ներկայիս ճգնաժամը։ Երբ այդ ճշմարտությունը բարձրանում է և իր լույսն է արձակում, ճգնաժամը պարզապես վերանում է։

Այսինքն՝ մեր առաջին քայլերից մեկը պիտի լինի՝ նորովի բացահայտել քրիստոնեական հավատքն ու քրիստոնեական ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը չի կարող լինել երկրորդական կամ հավելյալ մի բան․ այն պետք է դառնա որոշիչ գործոն, համայնքի լինելության հիմքը։ Եվ այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն խոսվի, այլև իրականացվի՝ կոնկրետ կյանքի ու գործի մեջ։

Մարդիկ չպետք է մերժվեն կամ դուրս մղվեն միայն այն պատճառով, որ իրենց մտածողությունը տարբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու որոշ կանոններով պայմանավորված ավանդական մոտեցումից։ Այդ կանոնները ընդունված են եղել եկեղեցական հայրերի կամ ժողովների կողմից, որոնք նույնպես կարող էին սխալվել։ Մասնավորապես շատ հայրեր սխալ են մեկնաբանել նույնիսկ Սուրբ Գիրքը։

Այսօր մենք պետք է գնանք դեպի ավանդության վերանայում, քննադատություն և իրական եկեղեցական բարեփոխումներ։ Պետք է վերաիմաստավորվի ամբողջ հիերարխիան՝ աստիճանակարգությունը, քահանայապետությունը՝ սկսած նրանից, թե իրականում որն է եպիսկոպոսի դերը։ Արդյոք եպիսկոպոսի դերն այսօր համապատասխանում է այն կերպարին, որով հանդես էին գալիս առաքյալները։ Առաքյալները համայնք էին կառուցում, տարածում էին հավատքը, միասին խմբվում էին Ս. Հաղորդության սեղանի շուրջ, փոխանցում էին Քրիստոսի պատգամը։ Նրանց համար ամենակարևորը իշխանությունը չէր, այլ պատգամը։ Նրանք իշխանության համար չէին գործում, այլ Քրիստոսի պատգամին ծառայելու համար։ Ահա սա է, որ պետք է լինի մեր ուղենիշը այսօր. Աստծով ոգեշնչված փոփոխություն։

#####################


Խաչիկ Հովհաննիսյանը աստվածաբանության դոկտոր է: Ծնվել է Հայաստանում,  աստվածաբանական կրթույունը շարունակել է Բելգիայում` Լյուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում:

Մագիստրատուրան ավարտել է «Աստծո զավակների վիճակը և արդարացումը Վ. Պանենբերգի մոտ և բանավեճ Լյութերի աստվածաբանության շուրջ» թեմայով, պրոֆեսոր Օլիվյե Ռիոդելի ղեկավարությամբ։  Այս աշխատանքը թույլ տվեց նրան խորացնել բողոքական աստվածաբանության մասին  գիտելիքները՝ գերմանական աստվածաբանության հետ կապված հատուկ հետաքրքրություններով: Մաստեր աշխատանքը ավարտելուց հետո  պրոֆեսորի կողմից առաջարկություն է ստացել դոկտորական ատենախոսություն գրելու և պաստպանելու գիտական թեզը:

Նիդերլանդական օրագիրը տարբեր տարիներին զրուցել է Խաչիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով թե՛ նրա գիտական աշխատանքի բովանդակությանը, թե՛ Հայ Եկեղեցու վերափոխման և նորացման թեմաներին։
📎 Նախորդ զրույցները՝
🔹 Լուվենի կաթոլիկ համալսարանի առաջին հայ դոկտորը իր և Հայ Եկեղեցու բարեփոխումների մասին
🔹 Աստծու շնորհը որպես մարդու փրկության առաքելություն

🔹Ինչ է եկեղեցին, ըստ աստվածաբան Խաչիկ Հովհաննիսյանի

Friday, 28 November 2025

Հավատքի ճգնաժամը և համակարգի փլուզումն ու քայքայումը Հայ Առաքելական Եկեղեցու ներսում

 

Գրիգորի Հովսեփյան / Նիդ. օրագիր / 28.11.2025

Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում նոր թեժ կիզակետ է ձևավորվել․ պետական իշխանությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին՝ ազգային ինքնության երկու առանցքային ինստիտուտներ, հայտնվել են բաց հակասության եզրին։ Վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ խոսքը պարզապես քաղաքական-հոգևոր վեճի մասին չէ․ սա ճգնաժամ է, որն ունի արժեքային, հոգևոր և ազգային ինքնության խոր հիմք։

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր կանգնած է իր ամենածանր հեղինակային և հոգևոր ճգնաժամի առջև։ Բայց արդյո՞ք պատճառը միայն իշխանությունների գործողություններն են։  Ո՛չ ու էլի ոչ: Եթե համակարգն առողջ լիներ Եկեղեցին վեհ ու անսասան կլիներ: Ճշմարտությունն այն է, որ Եկեղեցու այսպիսի խոցելի դառնալու առաջնային մեղքը հենց հոգևորական համակարգինն է։ Չեմ ուզում տեղայնացնել, բայց ականատես եմ եղել փիլոնի տակ ջինս հագած հոգևորականի, որ իջել է թանկարժեք մեքենայից, որի մեջ երիտասարդ աղջիկներ էին, ձեռքին 5 լիտրանոց տարա, որ եկել էր գինի տանելու: Կարծում եմ նմանատիպ տեսարաններ քչերի աչքից չի վրիպել:

 Եթե եկեղեցական համակարգը լիներ առողջ, ապա որևէ արտաքին թիրախավորում չէր դառնա ճակատագրական։ Ճշմարտությունն այն է, որ Եկեղեցու այսպիսի խոցելի դառնալու առաջնային մեղքը հենց հոգևորական համակարգինն է։

Տասնամյակներ շարունակ Եկեղեցին, որը պիտի լինի լույսի, սիրո և ազնվության խորհրդանիշ, փակվել է իրեն շրջապատած հեղինակավոր պատերի մեջ։ Այդ պատերի ներսում, ցավոք, սաղմնավորվել է ոչ թե հավատքը, այլ կամայականությունը։ Վանական աղքատության ու ծառայության ուխտը հաճախ դարձել է ձևականություն՝ փոխարինվելով շքեղ առանձնատներով, թանկարժեք ավտոմեքենաներով, անհաշիվ նվիրատվություններով ու մութ տնտեսական գործարքներով։

Հիշենք հուշարձանագետ, վաղամեռիկ Սամվել Կարապետյանի ահազանգերը՝ եկեղեցական համակարգի անկման մասին։ Նա բարձրաձայնեց այն, ինչի շուրջ շատերը լռում էին։

Երբ հոգևորականը դառնում է գույքատեր, բիզնեսմեն, երբ նրա համար հեղինակությունն ու իշխանությունը դառնում են ավելի կարևոր, քան խոնարհությունն ու աղոթքը հենց այս տեղից սկսվում է հավատքի մահը։

Հայ եկեղեցու կանոնակարգը հաճախ գործում է ոչ թե հավասարության, այլ՝ ընտրովի արդարության սկզբունքով․

  • Ով վերնախավին մոտ է՝ պաշտպանված է,
  • Ով քննադատում է՝ լռեցվում է,
  • Ով արդար է՝ դուրս մղվում, տեղ չունի 

Արշակ սրբազանին վերաբերվող վերջին սկանդալային հրապարակումները` լինի դա ապացուցված թե դեռևս ուսումնասիրության ենթակա փուլում, չեն ծնվել դատարկ տեղից։

Դրանք բերեցին այն գարշահոտությունը, որը տարիներ շարունակ քողարկվում էր ու թաքցվում, տեղ-տեղ ի հայտ էին գալիս միայն ասեկոսեների ու շշուկների տեսքով:

Սարսափել է պետք ոչ թե այս բացահայտումներից, այլ այն մտքից, որ դրանք  բացառություն չեն։

Եկեղեցու վերնախավը տարիներ շարունակ ստանձնել է կուլիսային բռնակալության ձևը, որտեղ խախտողների մեղքերն անտեսվել են ու պարգևատրվել են, իսկ մաքուրները՝  արդարները, ըմբոստները դուրս մղվել, ենթարկվել  հալածանքի: Իրական մեղավորների մատնանշումը դուրս է եկեղեցու պարիսպներից: Հավատացյալ ժողովուրդը, որը դարերով պահել է և փրկել եկեղեցին ցեղասպանությունների ու պատերազմների միջից, այսօր տեսնում է, որ եկեղեցու ներսից է ծնվել ամենամեծ վտանգը։ Երբ եկեղեցին դառնում է ինքնանպատակ կառույց, այլ ոչ թե Աստծո տան դռան պահապան` այն կորցնում է իր սրբությունը։

Եվ հենց այդ կորուստն է հնարավորություն տվել, որ քաղաքականությունը ներխուժի այնտեղ, որտեղ տեղ չուներ։ Մաքուր միջավայրում քաղաքականությունը տեղ չպիտի ունենար: Եկել  կանգնել ենք տխուր իրականության շրջաբերանում: Եթե ցանկանում ենք, որ այս փոթորիկը ավերվածություններ չանի, ապա պետք է ասել պարզագույն ճշմարտությունը․

Եկեղեցու ներսում ձևավորվել է կուլիսային բռնապետություն, որտեղ մեղքը չափվում է ոչ թե Աստծո օրենքով, այլ անձնական լոյալությամբ։ Իսկ ով չի ենթարկվում, ենթարկվում է հալածանքի։

Ինչու չի հասցրել եկեղեցին ինքնամաքրվել: Մի հոգևորական էլ դա բացատրում է հոգևորականների սակավ թվով: Բայց միթե՞ Վազգեն առաջինի օրոք նրանց թիվն ավելի շատ էր:

Հավատացյալ ժողովուրդն այսօր ցավով տեսնում է՝ ամենամեծ վտանգը գալիս է ներսից։

Երբ եկեղեցին դառնում է ինքնանպատակ կառույց և ոչ թե Աստծո տան դռան պահապան, այն կորցնում է իր սրբությունը։ Եվ հենց այդ կորուստն է բացել դուռը, որ քաղաքականությունն անընդունելի ազդեցությամբ ներխուժի՝ այնտեղ, որտեղ ապրել էր միայն հավատքը։ Այս իրավիճակում առերեսվում են երեք խոշոր արժեքային բևեռներ․

  1. Հոգևորական ինստիտուտը` որի պարտքն է առաջնորդել հոգևոր մաքրությամբ, բայց հաճախ առաջնորդում է իր իշխանական հաշվարկներով։ 
  2. Պետական ինստիտուտը` որը փորձում է վերահսկել բարոյական դաշտը, բայց հաճախ հատում է սահմանը՝ փոխարինելով արդարության ճնշմամբ։
  3. Հավատացյալ ժողովուրդը`  որը հարց է տալիս․ ո՞ւմ հավատալ, ո՞վ է որոշում մեղքի սահմանները, և ո՞ւմ ձեռքում է եկեղեցու ապագան։

Եթե այս երեք բևեռները միավորվեն ճշմարտության, թափանցիկության և պատասխանատվության շուրջ, հնարավոր է վերականգնել կորցրած միասնությունն ու հավատը։ Եթե ոչ` վտանգված է ոչ միայն հոգևորականության հեղինակությունը, այլև ազգային ինքնության հոգևոր հիմքը։

Այս իրադրությունը պահանջում է չափազանց պարզ և անկեղծ եզրահանգում․

✦ Մեզ պետք չէ թույլ, կախյալ և կառավարելի եկեղեցի։

✦ Մեզ պետք է հոգևոր մաքուր կառույց։

✦ Եվ մաքրման առաջին և գլխավոր հասցեն է՝ Էջմիածնի Մայր Աթոռը։

Եկեղեցին պետք է դադարի լինել փակ ու անձեռնմխելի ամրոց և դառնա հաստատություն, որտեղ հաշվետվողականությունը, բարոյականությունը և օրենքը վերաբերում են բոլորին՝ հատկապես առաջնորդողներին։

Այո՛, իշխանության գործողությունները վտանգավոր կարող են լինել եկեղեցու ինստիտուցիոնալ անկախության համար, բայց իշխանությունը չէ, որ ստեղծել է եկեղեցու ներկա անառողջ վիճակը։ Այն ընդամենը պատռել է դիմակը։ Բուժում պետք է։

  Եկեղեցին պիտի ունենա միայն մեկ նպատակ՝ վերածնել հավատը։ Այսօր աղոթքել  բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում առողջ գործով, մաքրագործող արարքով և բանականությամբ։

Եթե ցանկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին դիմանա այս փորձությանը և նորից դառնա հավատքի անսասան լեռ, ապա այն պետք է դուրս գա այս ճգնաժամից՝  ավելի ազնիվ, ավելի թափանցիկ և առավել հոգևոր, որպեսզի կարողանա շարունակել իր դարավոր առաքելությունը` մեր ժողովրդի հոգևոր տունը լինելու առաքելությունը։



Digital Democracy

 


Bright Future Democracy Project / Interview with Mikal Tseggai
TITLE: Digital Democracy
A Vision for Solidarity

Mikal Tseggai is a dynamic Dutch politician dedicated to building a more equitable and just country where every individual has equal opportunities regardless of their background. Born in Haarlem in 1995, she developed a passion for public service early on, inspired by the impact of local government. She began her career in The Hague where she served as a municipal councilor from 2018 to 2023 Now a parliamentarian for the GroenLinks-PvdA alliance, she focuses on critical issues including vocational education (MBO), discrimination, racism, antisemitism, human trafficking and sex work policy.

With a clear vision of connection, Tseggai works to bridge different worlds and make sure the voices of younger generations are heard in Parliament. She underlines that opportunities in life too often depend on luck such as your last name, your income or your parents. She advocates for a system rooted in solidarity rather than chance. For her, taking a seat in Parliament is not about seeking permission but about claiming the space that rightfully belongs to young people in a healthy democracy.

Social Media, Youth Safety and Democracy

As a young MP, Mikal Tseggai navigates digital visibility with firm boundaries. Social media

shapes her daily work by opening direct channels to citizens and exposing her to greater levels of public critique. She co-submitted a 2024 motion that emphasized the need for independent and inclusive media as essential pillars of democracy in an era dominated by algorithm-driven information. She warns against relying solely on platforms like TikTok or Instagram and supports free newspaper access for students to strengthen nuance and critical thinking that short-form feeds fail to provide.

One of her deepest concerns is the effect of digital misinformation on young people’s trust in democratic institutions. Algorithmic content often reinforces false narratives. Tseggai notes that many young people repeat inaccurate claims about topics like refugees or housing after encountering them on TikTok. She warns that relying only on short-form content creates a distorted picture of reality which erodes the shared understanding needed for meaningful public debate.

Despite these risks, she sees digital platforms as valuable tools for transparency. She and other young MPs run the TikTok account Kamergenoten to showcase parliamentary work in an accessible and engaging way for youth. Still, she emphasizes that online engagement must go hand in hand with reliable journalism. The initiative offering Dutch students free newspaper subscriptions is, in her view, a crucial step toward building resilient, critically minded citizens.

 Tseggai also highlights the darker side of digital civic spaces where harassment and manipulation flourish. She faces rising levels of online hate and regularly reports serious threats to the police. She argues that social media companies must take greater responsibility for user safety and points to the removal of TikTok’s Dutch moderation team as a step backward. She supports limiting access to social media until ages 14-15 so that children can first develop the skills needed to navigate digital spaces safely.

When reflecting on the role of AI in politics she acknowledges that AI can improve accessibility by simplifying complex political texts, yet insists that political decision-making must remain firmly human-led. For her, technology strengthens democracy only when paired with critical thinking, traditional journalism and human oversight.

Digital Literacy Is the Key

Mikal Tseggai is a perfect example of a policymaker whose work demonstrates how political leadership can mediate the impact of digital platforms on democracy. As a young parliamentarian she understands the power of social media to create direct dialogue with citizens and how youth gain insight into parliamentary life through platforms like Kamergenoten. At the same time she recognizes the downsides of constant online exposure including misinformation, hate speech, weak moderation and echo chambers that shape opinions without people realizing it.

Young generations need strong journalism and solid media literacy to understand society clearly. This is what Tseggai fights for by advocating for safer online environments, better regulation and stronger knowledge that empowers users. In her vision of digital democracy, citizens are educated, protected and active. It is a vision where technology becomes an enhancer of democracy rather than a force that replaces human judgment, opening the door for more people to understand and participate in shaping their collective future.

 This article is produced by Taeyun Kim, Alexandra Osina, Charahja van Broekhoven, Veronika Martemianova, Maria Barasorda, Matvii Drotsyk, Longrui Deng, Barbara Gama, participants in the Bright Future Foundation, as part of the European Union’s “Participate & Promote Democracy” Youth Participation project, in cooperation with Diplomat Magazine and young members of the Armenian partner organization Promising Youth.


Հոդվածը ներկայացնում է Նիդերլանդների երիտասարդ պատգամավոր Միկալ Ցեգգայիի տեսլականը թվային ժողովրդավարության մասին։ Նա պայքարում է, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ ունենա հավասար հնարավորություններ՝ անկախ իր ծագումից։ Ցեգգայը ուշադրության կենտրոնում է պահում թվային մեդիայի ազդեցությունը հասարակության վրա․ սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, ատելության խոսքը և թույլ վերահսկողությունը կարող են թուլացնել վստահությունը ժողովրդավարության հանդեպ։

Միաժամանակ նա կարևորում է, որ թվային հարթակները կարող են նաև ուժեղացնել մասնակցությունը և բաց լինել խորհրդարանի աշխատանքին, օրինակ՝ երիտասարդ պատգամավորների Kamergenoten նախաձեռնության միջոցով։ Ցեգգայը պաշտպանում է ուսանողների համար անվճար թերթերին հասանելիությունը և մեդիաագրագիտության զարգացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տարբերել փաստերը կեղծիքներից։ Նա ընդգծում է, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ժողովրդավարությանը, բայց քաղաքական որոշումները միշտ մնում են մարդկանց ձեռքում։

Հոդվածը գրվել է Եվրոպական Միության «Participate & Promote Democracy» (Մասնակցիր և Խթանիր ժողովրդավարությունը) երիտասարդական մասնակցության ծրագրի շրջանակներում։

Monday, 24 November 2025

Հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող նոր խանութ Ամստերդամում

Հոդվածի հեղինակ՝ Հայ Ազիան

Ամստերդամի գունեղ Kinkerstraat 6-8 հասցեում իր դռները բացեց մի խանութ, որը պարզապես վաճառքի վայր չէ, այլ հայկական արվեստի, մշակույթի ու ձեռագործության կենդանի թանգարան։ Նարինե Բարսեղյանի նորաբաց Nina’s Handwork Boutique & Beauty by Narina–ն մի վայր է, որտեղ հայկական ավանդույթներն ու ժամանակակից ոճը հանդիպում են եվրոպական մեծ քաղաքի սրտում։

Հայկական ձեռարվեստ՝ Նիդերլանդների կենտրոնում

Խանութը ներկայացնում է բացառիկ հավաքածու․

  • Հայկական ավանդական հարսանեկան զգեստներ՝ բոլորն էլ ձեռագործ և առկա միայն վարձակալությամբ,

  • Հայկական ազգային տարազներ, որոնք Նիդեռլանդներում հասանելի կլինեն արդեն փետրվարից,

  • Հայկական գորգեր և գորգային նախշերով պայուսակներ, որոնք խանութ կժամանեն հունվարից։

Նարինեն մեծ ուշադրություն է դարձնում կայունությանը։ Նրա հավաքածուներում գերակշռում են բնական նյութերը՝ ընկուզենու փայտ, բնական կաշի, վերամշակված գորգերի նախշազարդեր։
«Սա երեք նկարագրով միավորած աշխարհ է,— ասում է նա,— բնական, բացառիկ և ամբողջությամբ ձեռագործ»:

Հայկական սուրճի, թեյի և համերի անկյուն

Խանութում կան նաև հայկական գինիներ, չիր ու բնական քաղցրավենիքներ։ Բայց առանձնահատուկ վայր ունի հայկական սաֆրանը, որը Նարինեն երբեք չի վաճառում առցանց․ «Հայկական սաֆրանը պետք է ճաշակել այստեղ՝ Ամստերդամում։ Գալ, նստել, վայելել»:

Խանութի կենտրոնում տեղադրված է մեծ էկրան, որտեղ անընդհատ ցուցադրվում են հայկական բազմադարյան մշակույթի, ճարտարապետության ու արվեստի հմայիչ կադրեր․ վանական համալիրներ, խաչքարեր, հին ձեռագրեր, արհեստավորների աշխատանքներ։ Այցելուները, մտնելով բուտիկ, ոչ միայն տեսնում, այլ զգում են հայկական մշակույթի շունչը։

Մտքի թռիչք Հայաստանից՝ դեպի Եվրոպա

Նարինեն հաճախ է պատմում իր ծննդավայրի մշակույթի, գաղտնիքների, ավանդների մասին։ Նրա երևակայության ու ոճի արմատները գալիս են Հայաստանի խորքերից՝ դարերով մշակված զարդաքանդակներից ու արվեստի լեզվից։

Նրա ներշնչման աղբյուրներից է 13-րդ դարի Մակարավանք վանական համալիրը, որի մասին պահպանվել է տաճարի կառուցող Մակարի ու նրա որդու ցավալի, բայց հերոսական ավանդությունը։ Այդ հինավուրց վանքի քարերի վրա փորագրված նուրբ նախշերն այսօր վերածվում են հագուստի՝ Նարինեի նախաձեռնությամբ։

Այս նախշապատկերները, անվանումով «Նախշոց Նախշ», վերստեղծվում են Նարինեի քրոջ՝ Հայկուշ Բարսեղյանի կողմից և ներկայացվում են որպես հայկական մշակույթի ժամանակակից պատկանման նշան։ Հագուստների դերձակը Իկա Քոլոյանն է, իսկ մոդելավորումը՝ հենց Նարինեի ձեռագիրն է։

Այս թիմով Նարինեն պատրաստվում է ներկայացնել Հայաստանը 2026-ի Ամստերդամի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում՝ EXPO 2026–ում։

Հայկական ճարտարապետությունն՝ համաշխարհային պոդիումում

Նարինեն համոզված է՝ յուրաքանչյուր հայ, ապրելով աշխարհի ցանկացած երկրում, պարտավոր է իր մշակույթը ներկայացնել արժանապատվությամբ։ Նրա խոսքով՝ հայկական հնագույն կառույցներն ու պատմական վանքերը պետք է հայտնվեն նորաձևության լեզվով՝ հազարավոր զբոսաշրջիկների աչքի առաջ։

Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են սկսված։ Օրինակ՝
Սյունյաց դարպասների (1987 թ., ճարտարապետ՝ Արեգ Իսրայելյան, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան) monumental կերպարը արդեն վերածվել է ձեռագործ զգեստի, որի հեղինակն է կրկին Հայկանուշ Բարսեղյանը։ Այս զգեստը լինելու է 2026 թ. Գարուն–Ամառ հավաքածուի կարևոր մասը։

Նարինե Բարսեղյանը՝ արվեստի, ձեռագործության ու մշակույթի դեսպանը

Նարինեի պատմությունը ներկայացվել է նաև նիդեռլանդական De Westkrant թերթում։ Լրագրողի խոսքով՝ Նարինեի գործունեությունը միավորում է հայկական մշակույթը, արվեստը և ձեռագործությունը՝ դարձնելով այն հասանելի եվրոպացի այցելուներին։

2010-ին Նիդեռլանդներ տեղափոխված Նարինեն սկզբում աշխատել է որպես գեղեցկության մասնագետ, ապա սկսել առցանց վաճառք։ 2024-ին այս առցանց խանութը դարձավ իրական բուտիկ, իսկ 2024-ի նոյեմբերի 1-ին — արդեն երեքհարկանի մշակութային-ստեղծագործական տուն Ամստերդամի սրտում։

Այսօր Nina’s Handwork Boutique & Beauty by Narina–ն ոչ միայն խանութ է, այլ հայկականության հպարտ ներկայացում Եվրոպայի ամենավառ պատմական ու մշակութային մայրաքաղաքներից մեկում։

«Նիդերլանդական օրագիր»



Nieuw winkelconcept in Amsterdam dat Armeense kunst en cultuur presenteert

Door: Hay Azian

Aan de kleurrijke Kinkerstraat 6–8 in Amsterdam opende een nieuwe winkel haar deuren — geen gewone winkel, maar een levend museum van Armeense kunst, cultuur en handwerk. De nieuw geopende Nina’s Handwork Boutique & Beauty by Narina van Narine Barseghyan is een plek waar Armeense tradities en moderne stijl samenkomen in het hart van een grote Europese stad.

Armeens vakmanschap in het centrum van Nederland

De boutique presenteert een exclusieve collectie:

Duurzaamheid staat voor Narine centraal. Haar collecties bestaan hoofdzakelijk uit natuurlijke materialen zoals walnoothout, echt leer en gerecyclede tapijtornamenten.
“Het is een wereld die drie kenmerken combineert,” zegt ze. “Natuurlijk, exclusief en volledig handgemaakt.”

Hoekje voor Armeense koffie, thee en smaken

In de boutique zijn ook Armeense wijnen, gedroogd fruit en natuurlijke zoetigheden te vinden. Een bijzondere plek is gereserveerd voor Armeense saffraan, die Narine bewust niet online verkoopt:
“Armeense saffraan moet je hier proeven, in Amsterdam. Je moet komen, zitten en genieten.”

Armeense cultuur in beeld

In het midden van de winkel staat een groot scherm waarop voortdurend indrukwekkende beelden van eeuwenoude Armeense cultuur, architectuur en kunst te zien zijn: kloostercomplexen, chachkars, oude manuscripten en ambachtslieden aan het werk. Wie de boutique binnenstapt, ziet niet alleen de cultuur — men voelt haar.

Van Armenië naar Europa: een creatieve reis

Narine vertelt vaak over de cultuur, geheimen en tradities van haar geboorteland. Haar stijl en verbeelding zijn diep geworteld in Armenië — in de eeuwenoude ornamenten en de visuele taal van haar erfgoed.

Een van haar belangrijkste inspiratiebronnen is het 13e-eeuwse kloostercomplex van Makaravank, waarvan de tragische maar heroïsche legende over architect Makar en zijn zoon tot op vandaag voortleeft. De verfijnde patronen die in de stenen van het klooster zijn uitgehouwen, worden door Narine omgezet in hedendaagse mode.

‘Nakhshots Nakhsh’: oude patronen in een modern jasje

Deze patronen, bekend als Nakhshots Nakhsh, worden opnieuw vormgegeven door Narine’s zus, Haykush Barseghyan, en gepresenteerd als een hedendaags symbool van Armeense identiteit. De kleding wordt genaaid door Ika Koloyan, terwijl de ontwerpen afkomstig zijn van Narine zelf.

Met dit team bereidt Narine zich voor om Armenië te vertegenwoordigen op een van de grootste exposities van Amsterdam: EXPO 2026.

Armeense architectuur op het wereldpodium

Volgens Narine heeft elke Armeniër, waar ter wereld hij of zij ook woont, de plicht om de eigen cultuur met waardigheid te presenteren. Ze gelooft dat Armenië’s eeuwenoude bouwwerken en historische kloosters een plek moeten krijgen binnen de taal van de moderne mode, zichtbaar voor duizenden bezoekers.

De voorbereidingen zijn al begonnen. Zo werd het monumentale beeld van de Poorten van Syunik (1987, architect Areg Israelyan, beeldhouwer Getik Baghdasaryan) omgezet in een handgemaakte jurk, ontworpen door Haykanush Barseghyan. Dit stuk zal een centraal element vormen van de collectie Lente–Zomer 2026.

Narine Barseghyan: ambassadeur van kunst, handwerk en cultuur

Narine’s verhaal werd ook belicht in de Nederlandse krant De Westkrant. Volgens de journalist verenigt Narine Armeense cultuur, kunst en handwerk en maakt zij deze toegankelijk voor een Europees publiek.

Na haar verhuizing naar Nederland in 2010 werkte Narine eerst in de schoonheidssector, waarna ze begon met online verkoop. In 2024 groeide deze online shop uit tot een fysieke boutique, en vanaf 1 november 2024 tot een drie verdiepingen tellend cultureel-creatief huis in het hart van Amsterdam.

Vandaag is Nina’s Handwork Boutique & Beauty by Narina niet slechts een winkel, maar een trotse vertegenwoordiging van Armeense identiteit in een van Europa’s meest bruisende historische en culturele hoofdsteden.

«Niderlandakan oragir»





Sunday, 23 November 2025

Հայ արվեստի և մշակույթի համաժողովի կուլիսներում․ անտեսանելի աշխատանք, որը ձևավորեց հաջողությունը

Հայաստանի Հանրապետությունում վերջերս կայացած Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ, երկու օր շարունակ համախմբեց 35 երկրներից ժամանած շուրջ 250 մշակութային գործիչների։ Թեպետ բեմում տեսանելի էին պանելային քննարկումները, թեմատիկ աշխատաժողովները և գեղարվեստական ելույթները, իրական հաջողության ճարտարապետությունը թաքնված էր կուլիսներում՝ հսկայածավալ կազմակերպչական աշխատանքի մեջ։

Միջոցառումն իր ծավալով և բովանդակությամբ պահանջում էր ոչ միայն ծրագրային խոր մոտեցումներ, այլև լարված և երկարատև նախապատրաստական աշխատանք։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ու Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը ձևավորել էին միջազգային համահունչ կառուցվածք, որտեղ ամեն քայլը՝ հյուրերի ընդունելությունից մինչև բովանդակության ճշգրտումը, հաշվարկված էր։

Աշխատանքային խմբերը շաբաթներ շարունակ մշակում էին ժամանակացույցերը, քննարկումների թեմատիկ գծերը, բանախոսների հաղորդակարգը և գործնական լուծումներ՝ ապահովելու համար մասնակիցների անկաշկանդ, արդյունավետ ներգրավվածությունը։ Հատուկ թիմեր կազմակերպում էին նաև միջազգային հյուրերի տեղաշարժը, գիշերակացը, թարգմանչական Հարթակը, տեխնիկական ապահովումը և միջոցառումների անխափան ընթացքը։

Բովանդակություն, որ խոսում է համակարգված աշխատանքի մասին

Համաժողովի հիմքում ընկած էր ոչ միայն մշակույթի ներկայացումը, այլև դրա զարգացման ռազմավարական մոտեցումները։ Երեք պանելային քննարկումների և վեց թեմատիկ աշխատաժողովների ընթացքում մասնակիցները խորացան մշակութային քաղաքականության արդի միտումների, մշակութային դիվանագիտության նորարարական գործիքակազմի, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղիների մեջ։

Իրենց փորձով ու դիտարկումներով կիսվելով՝ մասնակիցները նպաստեցին համաժողովի բովանդակային արժեքի ձևավորմանը, սակայն այդ ամբողջ համակարգը հնարավոր դարձավ միայն նախապես կառուցված հստակ մեխանիզմների շնորհիվ։

Ցուցահանդես, վարպետության դասեր և գեղարվեստական ծրագրեր՝ ենթակառուցվածքի ճշգրիտ կազմակերպմամբ

Համաժողովի ցուցահանդեսային հատվածը ևս պահանջել էր մանրակրկիտ նախապատրաստություն։ Գործընկեր կազմակերպություններն այստեղ ներկայացրել էին գեղանկարչական, կիրառական արվեստի նմուշներ, լուսանկարներ, ժամանակակից հայ գրողների գրքեր ու ձեռագործ իրեր՝ յուրաքանչյուրը ըստ հատուկ մշակված թեմատիկ դիրքավորման։

Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում էր «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով բացառիկ ցուցադրությամբ, ինչը ևս ներառված էր համաժողովի բովանդակային կազմում՝ կազմակերպչական թիմի կոորդինացմամբ։

Վերջին օրը կայացած մշակութային և ճանաչողական երեկոն՝ միջնադարյան հայկական հագուստների դեֆիլեով, ազգային երաժշտությամբ, պարային կատարումներով և հայկական խոհանոցի վարպետության դասով, դարձավ միջոցառման տպավորիչ ավարտը։ Դա ևս բազմաշերտ կազմակերպչական աշխատանքի արդյունք էր՝ սկսած լոգիստիկայից մինչև բեմականացում և լուսային լուծումներ։

Կուլիսային աշխատանք, որը դարձավ հաջողության գրավական

Համաժողովին մասնակցած բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև ներկաները, գնահատեցին ոչ միայն միջոցառման բովանդակային մակարդակը, այլև կազմակերպվածությունը՝ բարձրացնելով այն որպես օրինակելի փորձ միջազգային մշակութային հարթակներում։

Կուլիսներում աշխատած թիմերը՝ ծրագրային կազմի հեղինակներից մինչև կամավորներ, ապահովեցին այն անտեսանելի, բայց կենսական շերտը, որի շնորհիվ երկօրյա համաժողովը կարողացավ լիարժեք իրագործել իր հիմնական նպատակը՝
զարգացնել Հայաստանի և սփյուռքի մշակութային կապերը, բարձրացնել համահայկական մշակույթի տեսանելիությունը և ստեղծել երկարաժամկետ համագործակցության նոր հարթակներ։

Մեկտեղված այս աշխատանքը փորձել է բազմակողմանիորեն լուսաբանել նաև մեր թղթակից Նաիրա Գասպարյանը, ներկայացնելով այն դիտանկյունները, որոնք սովորաբար մնում են բացահայտված վարագույրից այն կողմ։

«Նիդերլանդական օրագիր»







Համլետ Հովհաննիսյանը Ֆրանսիայում աշխատում է մի պարային խմբում՝ ակտիվորեն տարածելով պարարվեստի մշակույթը։ Զրույցի ընթացքում նա պատմեց, որ Ֆրանսիա է մեկնել Ուկրաինայից և կարճ ժամանակում կարողացել է գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Արդեն հարմարվել է նոր բնակության պայմաններին և մտածում է իր արվեստը կատարելագործելու մասին։

Համլետը հիացմունքով ընդգծեց միջոցառման ընդգրկուն լինելը․ նա ուրախ է, որ միանգամից կարողացել է ստեղծել հրաշալի կապեր հայ տաղանդաշատ մասնակիցների հետ։ Մասնավորապես նշեց, որ հաճելիորեն զարմացած է, թե որքան պատվով է ներկայացվել Հայաստանը այս միջոցառմանը։



Համատեղ ստեղծված ֆիլմի դրվագներում ներկայացվում է Արցախի խնդիրը՝ իր ամբողջ մանրամասներով։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են անգամ դեռահասներին փորձում ներքաշել տեղի ունեցող իրադարձությունների հորձանուտը՝ նրանց դարձնելով անբաժան մասն այդ ծանր իրականությունից։ Դաժան պայմանները խլում են երեխաներից նրանց մանկության անհոգ ու ուրախ առօրյան։



Մթնոլորտը աշխատային է․ կազմվում են ստեղծագործական ծրագրեր, իսկ ակտիվ քննարկումները շարունակվում են թե՛ ֆորումի ընթացքում, թե՛ հանգստի պահերին։


Հայկ Պետրոսյանն անկրկնելի է իր արվեստում, դահլիճը կլանված հետևում է նրա ամեն մի խոսքին։





Հայաստանի ազգային գրադարանը ներկայանում էր «Հայ ժամանակակից սփյուռքահայ գրողներ» խորագրով բացառիկ ցուցադրությամբ







Վարպետության դասին մասնակցում են սիրով ու ոգևորությամբ։
Կազմակերպիչները նշել են, որ ամեն ինչ անցնում է հրաշալի, և բոլորը գոհ են։






Պարոն Սինանյանը ևս գոհ է ընթացքից․ միջոցառումը հաջողված է։