The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 21 November 2025

Հոկտեմբերն ու նորությունների նոյեմբերը

Առանձնացրել ենք Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջի հոկտեմբեր ու Նոյեմբեր ամսվա որոշ նորություններ

 Անի Զալինյանը՝ Նիդերլանդների խորհրդարանի առաջին հայազգի պատգամավոր:
Հոկտեմբերի 29-ի Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարանում


23 հոկտեմբերի
Կասկադը կունենա այս տեսքը: Կառավարությունը  որոշում է կայացրեց:

AMSTERDAM-750
2025 թվականին Ամստերդամը նշում է իր 750-ամյակը։ Քաղաքը հիմնադրվել է շուրջ 1275 թվականին, երբ մի փաստաթղթում առաջին անգամ հիշատակվեց՝ որպես «Amstelredamme» — նշանակելով «պատնեշ Ամստել գետի վրա»։
Այս հոբելյանը նշվում է մեծ շուքով՝ համերգներով, ցուցահանդեսներով, պատմական միջոցառումներով և համայնքային ծրագրերով, որոնք ընդգծում են քաղաքի հարուստ պատմությունը, բազմազանությունը և նորարարական ոգին։
Կարճ ասած՝ Ամստերդամը՝ 750 տարեկան. կես հազարամյակից ավելի պատմություն, մշակույթ և ազատության խորհրդանիշ Եվրոպայի սրտում։




Տեսանյութ` Գուրգեն Ալեքյանի
«Քաղաք, որտեղ ազատությունը սովորական է, իսկ ամենաանսպասելի բաներն այստեղ օրենքով պաշտպանված են։
Մի քաղաք, որտեղ մենակ չես, նույնիսկ երբ դու այդպես ես մտածում»:

Փոթորիկ «Բենջամին»․ սպասվում են ուժեղ քամիներ և տեղումներ
23.10.2025/նիդ.օրագիր
Հոկտեմբերի 23-ին Նիդերլանդների տարածքում սպասվում է ուժեղ փոթորիկ, որը ստացել է «Բենջամին» անունը։ Ըստ Նիդերլանդների թագավորական մետեորոլոգիական ինստիտուտի (KNMI)՝ փոթորիկը կմոտենա  կեսօրին՝ բերելով մինչև 120 կմ/ժամ արագությամբ քամիներ և ինտենսիվ տեղումներ։


1888 թվականի հոկտեմբերի 24-ին է ծնվել հայ գրող, երգիծաբան ԼԵՌ ԿԱՄՍԱՐԸ 
1961թ. աշնանից Երևանում հաճախ էի տեսնում նախկին Լենինի անվան հրապարակի շատրվանի դիմաց՝ ջրավազանի եզրաքարին նստած մի ճաղատ, տխուր արտաքինով զառամյալ ծերունու, որ, շրջապատի հանդեպ անտարբեր անշարժ ու անքթիթ նայում էր Լենինի արձանի կողմը: Արև լիներ, անձրև թե ձյուն, նա իր դիրքը չէր փոխում և դրանով էր տարօրինակ։ Կարծում էի թե խենթ է, բայց ո՛չ սովորական մի իքնատիպ ու խորհրդավոր խենթ: Դեկտեմբերյան մի ցուրտ օր նորից տեսա ծերունուն. ձյունը նստել էր ուսերին, գլխին, նույնիսկ աչքերի տակից առուներ էին հոսում:Անշարժ մարդը դարձյալ սևեռուն նայում էր արձանի կողմը։  Քիչ հետո հանդիպեցի Հովհաննես Շիրազին և նրան հարցրի տարօրինակ ծերունու մասին:
- Լեռ Կամսարն է, խելա՛ռ, չգիտեի՞ր այդ մեծ հերոսին մեծ տառապյալին ու մեծ երկիծաբանին, գնան՛ք ծանոթացնեմ: Մոտեցանք:
- Բարև՛, Լեռ, էլի արձանին կնայես, ասաց Շիրազը:
- Ի՞նչ անեմ, Սա՛ր, ինձնից ու իմ հայացքից չի ամաչում, բայց մեկ է , մի օր այս պատվանդանը դատարկ կմնա, համոզված եմ:
- Երիտասարդն ո՞վ է: 
- Քո հայրենակիցը, վանեցու տղա է: 
- Քանի՞ տարեկան ես, տղա՛:
- Քսանյոթ, - ասացի շփոթված:
- Տղա՛, Լեռն ու Սարը գուցե չտեսնեն, բայց դու հաստատ կտեսնեն, այս արձանը մի օր կհանվի, և պատվանդանը դատարկ կմնա, այնքա՜ն արյուն ու նզովք կա վրան.....
Սամվել Մուրադյան
Ծանոթ. Նիդ.օրագրի` ներկայացրել է Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ


Հոկտեմբերի 20 ից 24 ը Ռոտերդամում անցկացվում է Erasmus+ ծրագրով երիտասարդական հանդիպում, որին մասնակցում են 10 ական երեխաներ ֊ մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Նիդերլանդներից։
Էրազմուս+ (Erasmus+) ծրագիրը Եվրոպական միության կրթական, երիտասարդական և սպորտային նախաձեռնություն է, որը նպատակ ունի աջակցել երիտասարդների կրթությանը, շարժունակությանը (mobility), մշակութային փոխանակմանը և հմտությունների զարգացմանը։


Նիդերլանդներում հոկտեմբերի 29-ին, անցկացվում են խորհրդարանական ընտրություններ․ հավանական է առաջին անգամ խորհրդարան անցնի հայ պատգամավոր
29.10.2025թ./Նիդ.օրագիր/
Այսօր Նիդերլանդների Թագավորությունում տեղի են ունենում խորհրդարանի` Երկրորդ պալատի (Tweede Kamer) ընտրությունները, որոնք համարվում են երկրի ներքին քաղաքականության առանցքային իրադարձություններից մեկը։
Ընտրություններին մասնակցում են տասնյակ կուսակցություններ և դաշինքներ, սակայն այս տարվա ընտրությունները կարող են դառնալ պատմական հայ համայնքի համար․ առաջին անգամ Նիդերլանդների խորհրդարան կարող է անցնել հայ թեկնածու։
Նա ներկայացված է GroenLinks/PvdA (Կանաչներ/Աշխատավորական կուսակցություն) դաշինքի ցուցակով և զբաղեցնում է 15-րդ՝ անցողիկ տեղը։
Բացի այդ,  ևս  մեկ այլ հայ թեկնածու մասնակցում է ընտրություններին՝ JA21 պահպանողական-լիբերալ կուսակցության ցուցակի՝ 43-րդ համարով։
Հայ համայնքը Նիդերլանդներում ակնկալում է, որ այս ընտրությունները կնշանավորեն հայության մասնակցության նոր էջ երկրի քաղաքական կյանքում։
Մեր հորդորն է քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց նախընտրած կուսակցության օգտին՝ ցուցաբերելով քաղաքացիական պատասխանատվություն ու մասնակցություն երկրի ժողովրդավարական գործընթացներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Նիդերլանդներում խորհրդարանական ընտրությունների մասին մանրամասներ հասանելի են Նիդերլանդների Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.kiesraad.nl




Համշենահայ հոգևորական, մշակութային գործիչ Վահան Մենակեցին իր հրապարակումներում և ելույթներում մի քանի անգամ է բարձրացրել Աբխազիայում հայ երեխաների ազգային ինքնության պահպանման խնդիրը, հատկապես՝ հայկական դպրոցներ չհաճախելու և մայրենի լեզվից օտարանելու վտանգը։
Վահան Մենակեցու խոսքը հիմնականում կոչ է՝ «Եթե հայ երեխան հայերեն չսովորի, վաղը մենք այլևս չենք ունենա հայ համայնք։ Մայրենի լեզուն ազգի արմատն է»։


Almelo delegatie bezoekt Armenië: eerste dag vol ontmoetingen en cultuur
Etchmiadzin, 1 november 2025. Burgemeester Richard Korteland is samen met een delegatie van de Gemeente Almelo en twee bestuursleden van de Stichting Stedenband Almelo–Etchmiadzin (Wouter Teeuw en Sarah Shahinian)begonnen aan een vijfdaags werkbezoek aan Armenië. Centraal in het bezoek staat de verdere versterking van de vriendschapsband tussen Almelo en de Armeense stad Etchmiadzin, waarmee sinds enkele jaren nauwe contacten bestaan.


Այս անգամ Սոսեն Երուսաղեմի հին քաղաքի հայկական վայրերում է և բոլորիս փոխանցում է Քրիստոսի օրհնությունը: Դուք դիտելու եք բացառիկ  կադրեր:
Sose Alexa Krikorian-ը հայերենով,անգլերենով, եբրայերենով հրաշալի ներկայացնում է հայ մշակույթը:

Հայ աղջնակը  կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում
Թբիլիսի, Վրաստան (Նիդ.օրագիր) 10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հաստատել է, որ մրցույթը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 13-ին, Թբիլիսիում։ Սա կլինի երկրորդ անգամ, երբ Վրաստանը հյուրընկալում է «Մանկական Եվրատեսիլը»․ առաջին անգամ մրցույթը անցկացվել է Թբիլիսիում 2017 թվականին։
«Ռանինա»-ի եզրափակչում Անիտան հանդես է եկել Ակակի Ծերեթելիի խոսքերով գրված վրացական ժողովրդական երգով՝ «Չոնգուրս սիմեբի գավուբի»։ Եզրափակիչ փուլ են անցել նաև Սանդրո Աբեսաձեն և Լազարե Կապանաձեն։
Վրաստանը «Մանկական Եվրատեսիլի» պատմության ամենահաջողակ երկիրն է՝ չորս հաղթանակով 2007 թվականից ի վեր։ Անցյալ տարի Անդրիա Պուտկարաձեն հաղթանակ բերեց Վրաստանին՝ վաստակելով ռեկորդային 239 միավոր, որը մրցույթի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Անիտա Աբգարյանի մասնակցությամբ Վրաստանը պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը և շարունակել երկրի հաջող ավանդույթը միջազգային բեմում։

Շնորհավոր Սոցիալական աշխատողի օրը` Նոյեմբերի 4-ը
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա ԱՆՏՈՆՅԱՆԸ շնորհավորել է սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։
Նիդերլանդական օրագիրը, որ բազմիցս է առնչվել տիկին Անտոնյանի ու նրա ղեկավարած հիմնադրամի հետ իր կողմից  ևս միանում է շնորհավորանքներին։
Սիրելի սոցիալական աշխատողներ,
Այսօր ձեր տոնն է՝ նվիրված մարդկանց կյանքի բարելավմանը, հոգատարությանը և նվիրումին։
Շնորհակալ ենք ձեր անդադր աշխատանքի, մարդկային ճակատագրերի հանդեպ ձեր բարի վերաբերմունքի և համայնքներում բերած փոփոխությունների համար։
Ձեր ջերմ խոսքը, աջակցող ձեռքը և վստահություն ներշնչող ներկայությունը արժեքավոր են ու անփոխարինելի։
Թող ձեր մասնագիտությունը միշտ ուղեկցվի հարգանքով, գնահատանքով և սրտի ջերմությամբ։
Շնորհավո՜ր օրդ, սոցիալական աշխատող։
Թող ձեր յուրաքանչյուր օր լցված լինի բարությամբ, վստահությամբ և մարդկանց կյանքում դրական փոփոխություններ ստեղծելու ուժով։


5 Նոյեմբեր 2025
Հայաստանին պաշտոնապես փոխանցվեց ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Երևանում պաշտոնապես փոխանցեց ՀՀ կառավարությանը ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Արարողությանը մասնակցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Արփինե Սարգսյանը նշեց, որ ծրագիրը ռազմավարական է քաղաքացիների շարժունակության և անվտանգության բարեփոխումների համար, իսկ Մհեր Գրիգորյանը վերահաստատեց կառավարության հանձնառությունը դրա արդյունավետ իրականացման հարցում։

05 Նոյեմբեր 2025
Հայաստան  ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է  Ադրբեջանով, Վրաստանով։ Հայաստանի տարածքում հացահատիկով բեռնված վագոններին առաջինը դիմավորողներից մեկը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
06.նոյեմբեր
IDFA 2025 — Հայկական վավերագրական ֆիլմեր Ամստերդամում
Inge Drost /Նիդ.օրագիր
Այս տարվա IDFA (International Documentary Film Festival Amsterdam) միջազգային վավերագրական կինոփառատոնում, որը տեղի կունենա 2025թ. նոյեմբերի 13–23-ը, ներկայացվելու են երկու նոր հայկական վավերագրական ֆիլմեր։


07.նոյեմբեր
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
The Naghash Ensemble, led by Armenian-American composer John Hodian, fuses Armenian folk, classical, post-minimalism, and jazz, bringing to life the sacred texts of Mkrtich Naghash.
 De Lieve Vrouw, Amersfoort · Dec 6
 Amare, The Hague · Dec 7



07.նոյեմբեր
Անդրադարձ է կատարվել վերջերս 3տ. երեխայի հետ տեղի ունեցած դեպքին, և դեպքի հետ առնչվող մանրամասներին:
 Երեխաներին պաշտպանության մաս կարող ենք կազմել յուրաքանչյուրս՝ լինելով իրազեկ, սրտացավ և համագործակցող:
Օրերս Child Protection Network l Երեխաների պաշտպանության ցանց -ի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը զրուցեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա / AASW -ի նախագահ Միրա Անտոնյանի հետ:

Met genoegen kondigen wij een bijzonder muzikaal evenement aan: een Benefietconcert ten voordele van de organisatie Bari Mama (ook bekend als «Բարի մամա»).
08 Նոյեմբեր 2025
Հայաստանի ազգային գրադարանը՝ որպես աշխարհի ամենամեծ հայալեզու հավաքածուի և մատենագիտության կենտրոն աջակցում է աշխարհի տարբեր մասերում գտնվող հայալեզու հավաքածուներ ունեցող գրադարաններին։


10 Նոյեմբեր 2025
Պատառիկ նորացվող Ռոտերդամի պատմությունից:
Ռոտտերդամի միջնադարյան շուկան
Տեսանյութի հեղինակ` Anahit Aghabekyan

Սերֆինգը (անգլ. Surfing)  ոչ միայն սպորտ է, այլ նաև ապրելակերպ ու մշակույթ: Այդ պատճառով Ռոտտերդամում այս սպորտի համար ամառ ձմեռ չկա:
Մինչդեռ տատիկը անհանգստանում էր
Տեսանյութ` Anahit Aghabekyan-ի


12 նոյեմբեր
Աբովյան միության 40-ամյակ 🎉🇦🇲
40 տարի միասին՝ հիշողություններով, մշակույթով ու հպարտությամբ։
Եկե՛ք նշենք այս կարևոր հանգրվանը միասին և նայենք ապագային՝
լի համերաշխությամբ ու սիրով:

12 նոյեմբեր
Էդուարդ Բրոն Հարությունյանը ոչ միայն արվեստագետ է, այլև հայ մշակութի տարածողը Նիդերլանդներում։ Նրա աշխատանքները մշտապես ներկայացվել են համայնքային նախաձեռնությունների, եկեղեցական միջոցառումների ու բարեգործական ցուցադրությունների շրջանակում։ Նա հմտորեն է աշխատում քարի, բրոնզի ու գիպսի հետ: Նրա աշխատանքներն ամենուր են:
«Քարը խոսում է, եթե նրան լսես», — այս արտահայտությունը, որ հաճախ է հնչում Հարությունյանի խոսքերում հնչում է որպես աղոթք, կարծես արտացոլում է նրա ստեղծագործական փիլիսոփայությունը։ Նրա յուրաքանչյուր գործ մի փոքրիկ աղոթք է՝ փորագրված նյութի մեջ, բայց ուղղված մարդկանց։
Աստվածային Կոմիտասը` բրոնզ, հեղինակ` Էդուարդ Բրոն Հարությունյան ։
 հոդվածը նրա մասին` շուտով):
12 նոյեմբեր
Ռոտտերդամում այսօր բացվեց  Melanya Wedding & Cake-ի հրուշակեղենի հերթական խանութը (Այդ մասին հոդվածն ավելի ուշ)
Հավելենք, որ Մելանյա Սիմոնյանը հրուշակեղենի  օլիմպիադաներում բազմիցս արժանացել է բարձր  պարգևների:
Հաջողություններ ենք մաղթում:

13 նոյեմբեր
Զարմանքը քիչ է ասել… Երբ մտնում ես Տիրանայի գրքի միջազգային տոնավաճառ-փառատոն եւ տաղավարներից մեկում տեսնում Եղիշե Չարենցի, Արտակ Մովսիսյանի եւ մեր հայրենակից ալբանահայ Պերճ Փիրանյանի ալբաներեն գրքերը։ Ապշել կարելի է, թե ինչ էր կատարվում Տիրանայի Համագումարների պալատի շենքում, մեծ ու փոքր ողողել էին անհամար տաղավարները։ Իրական բացահայտում էր, թե որքան գիրք են կարդում ալբանացիները, եւ որքան շատ են տպագրում մանկական գրականություն։ Ի դեպ, շատ տաղավարներում  դրված էին ռուս դասականների գրքերը՝ Պուշկին, Տոլստոյ, Դոստոեւսկի, Եսենին… ։ Իհարկե, մեծ տեղ են տալիս նաեւ համաշխարհային գրականության հեղինակներին եւ Ալբանիայի պատմության մասին գրքերին։
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

15 նոյեմբեր: Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն Իջևանում հյուրընկալել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քերոլայն Ռամաեկերսի գլխավորությամբ։
2025 թվականի նոյեմբերի 10-13-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման քառօրյա ծրագիր՝ ուղղված Քննչական կոմիտեի օպերացիոն և ռազմավարական կարողությունների ամրապնդմանը:
նոյեմբերի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:


ԵՐԿՈՒ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԵՄԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

16.11.2025/Nid.oragir
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը 
(Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն ) ներկայացրել է Լոռու «թաքնված գոհարը»՝ Քոբայրի վանքը, որը տարածաշրջանի պատմամշակութային բացառիկ արժեքներից է։ Վանական համալիրը նկարագրվում է որպես վայր, որտեղ միավորվում են լեռնային բնության անդորրը, միջնադարյան ճարտարապետության յուրահատկությունները և դարերին դիմակայած հնագույն որմնանկարները։
Քոբայրի վանքը ոչ միայն կարևոր պատմական հուշարձան է, այլև հանգստի, ուսումնասիրության ու ներշնչման վայր՝ հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանի քիչ հայտնի, բայց եզակի գեղեցկությամբ հարուստ անկյունները։ Հրապարակումը միտված է նպաստել Հայաստանի մշակութային և զբոսաշրջային ներուժի միջազգային ներկայացմանը՝ ընդգծելով երկրի բազմաշերտ պատմությունն ու բնական գեղեցկությունը։
Գովելի է, որ Հայաստանի մշակութային ժառանգության վերաբերյալ ակտիվ հրապարակումներ է կատարում նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը (Embassy of the Netherlands in Armenia )։ Վերջերս դեսպանության աշխատակիցները կազմակերպել էին ճանաչողական թիմային այց Երևանում՝ այցելելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել են քաղաքի հիմնադրման պատմությանը, ուսումնասիրել Երևանի մշակութային անցյալը ներկայացնող շերտերը և թանգարանի արժեքավոր ցուցադրությունները։
Լուսանկարներում` ներկայացված են տեսարաններ Քոբայրի վանքից, ինչպես նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աշխատակիցների այցը Էրեբունու թանգարան։

Դիմավորում ենք Սուրբ Նիկոլասին։
16.11.2025/ Anahit Aghabekyan /Նիդ.օրագիր
Նոյեմբերի 15-ին ավանդույթի համաձայն Սուրբ Նիկոլասը (Sinterklaas) Իսպանիայից ժամանեց Նիդեռլանդներ և սկսվեց Սինտերկլասյան  տոնակատարությունների մեկնարկը։ Դպրոցներում և մանկապարտեզներում կազմակերպվում են  Sinterklaas-ին նվիրված տարբեր միջոցառումներ, իսկ դեկտեմբերի 5-ին` Sinterklaas-ի տարեդարձին նվիրված` մեծ տոնակատարությամբ ավարտվում է միջոցառումների շարքը, և սկսվում են Սուրբ Ծննդյան տոների նախապատրաստական աշխատանքները։
Սուրբ Նիկոլասի կերպարը հիմնված է հույն եպիսկոպոս Նիկոլայոս Միրայի վրա, ով ապրել է Մերձավոր Արևելքի Լիկիայում երրորդ դարի վերջին և չորրորդ դարի սկզբին և հայտնի էր իր բարի գործերով։ Հունական կաթոլիկ եկեղեցու կողմից 550 թվականին նա ճանաչվել է որպես Սուրբ։
Նրա մասին պատմող հայտնի լեգենդներից է, երբ նա մի աղքատ ընտանիքի տան մոտով անցնելիս պատուհանից ոսկյա դրամներ է շաղ տալիս։
Տեքստը և տեսանյութը` Անահիտ Աղաբեկյանի
Ալմելո-Էջմիածին` նոր համագործակցության հեռանկարով
17.11.2025/Նիդօրագիր
Վաղարշապատի խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ՔՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանը տարել է համոզիչ հաղթանակ՝ ստանալով համայնքի ղեկավարի մանդատը։ Նրա ընտրությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեղական կառավարման, այլ Էջմիածին ու Ալնելո քաղաքների  համագործակցության համար։
Դեռևս Դիանա Գրիգորյանի պաշտոնավարման օրոք Էջմիածինն ու Նիդերլանդների Ալմելոն դարձան քույր քաղաքներ, ինչը բացեց արդյունավետ համագործակցության նոր ուղիներ` մշակութային ծրագրեր, համայնքային կապերի ամրապնդում, փոխայցեր և սփյուռքահայ համայնքի ներգրավում։
Մեխակյանի հաղթանակը նոր սպասումներ է ձևավորում, որ այս արդեն հաստատված գործընկերությունը կզարգանա և կշարունակվի առավել ակտիվ ձևաչափով։ Նոր ղեկավարությունը դիտարկվում է որպես հնարավորություն՝ խորացնելու երկկողմ կապերը, ստեղծելու համատեղ ծրագրեր, և Ալմելոյի ու Էջմիածնի հարաբերությունները դարձնելու ավելի գործնական ու փոխշահավետ։
Վաղարշապատը նոր քաղաքական փուլ է բացում, և դրա կենտրոնում այսօր մի կարևոր սպասում է՝ քույր-քաղաքային հարաբերությունները դառնալու են ավելի ուժեղ ու արդյունավետ, նպաստելով քաղաքի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Հայաստանում նախատեսվում է իրականացնել կենսաթոշակների զգալի բարձրացում։ Կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջիկայում թոշակառուների ամսական կենսաթոշակները կավելանան 10 800 դրամով։


Ձմեռ պապի (sinterklaas) այցերը Նիդերլանդներով մեկ շարունակվում է

Ամստերդամում մեծացած հայ դեռահասին թույլատրվել է մնալ Նիդերլանդներում տարիների իրավական պայքարից հետո


Ս. Ղազար վանքի թանգարանը, գրադարանը եւ ձեռագրատունը: Ներկայացնում է` Faith Hope Love Mission - Rev. Barthev Gulumian»





No comments:

Post a Comment