The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 9 November 2020

ՀԱՎԱՔՎԵՑ €412.387



Նիդերլանդների և Բելգիայի հայ կամավորները, համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի հետ, հերթական դրամահավաքը կազմակերպեցին: Նախքան հիմնադրամի և հանրային հեռուստատեսության կայքերից առցանց հեռարձակումը` կամավորները Նիդերլանդների և Բելգիայի 180 գործարարներից 208,8 հազար եվրո էին հավաքել` Հայրենիքին օգնելու համար: Հեռարձակման տաղավարներում հաղորդումը վարում էին Բելգիայից` Առաջին ալիքի Բելգիայում թղթակից Լիլիթ Գասպարյանը և Հոլանդիայից՝ «Նիդերլանդական օրագրի» թղթակից Մարիամ Կիրակոսյանը: Բացման խոսքով և օրհնանքով դրամահավաքի մեկնարկն ազդարարեց Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, Վատիկանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Խոսք ասաց Բելգիայում հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կարևորեց հիմնադրամի շուրջ հայության համախմբման կարևորությունը: Կոչ-ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Նրանք խոսեցին ագրեսոր Ադրբեջանի, նրան հովանավորող Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների մասին: Դեսպանները վստահ են, որ մեր միասնության ու համախմբվածության շնորհիվ նորից կառուցելու ենք Արցախը: Ելույթներ ունեցան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանը, նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայկական կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և այլք:

Ելույթներն ուղեկցվում էր տեղի և Հայաստանից ժամանած արտիստների, մանկական խմբերի երաժշտական ու պարային կատարումներով: Երեկոյի ընթացքում հավաքված գումարը գրեթե կրկնապատկվեց` անցնելով 410 հազարը: Նախքան այս հեռուստամարաթոնը` նիդերլանդահայերը մեկ ամիս առաջ նմանատիպ մի ակցիայով հավաքել էին 250 հազար Եվրո: Այսպիսով միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների գրասենյակի կողմից հավաքված ընդհանուր գումարի ցուցանիշը մոտենում է երկու միլիոնին: «Նիդերլանդական օրագիր»


Նկարում- հեռուստամարաթոնի Նիդերլանդական կողմի կազմակերպիչները` Marisha Shik-anyan , D J Armani EU, Armen Hakobyan, Արմեն Պետրոսյան Գևորգ Բագրատունի, Haroutioun Simonian, Verginia Khalafyan, Dario Cramer SHushan Osipyan Gagik Khatchatouryan ---------------- https://www.armeniefonds.nl/ 🔵 NL 38 INGB 00075 434 14 Կարող եք նաև հենց այստեղից. 📌 https://www.armeniefonds.nl/doneer-nu/ https://fb.watch/1DWFrFZ1wx/ 📌 https://www.ing.nl/particulier/betaalverzoek/index.html... https://fb.watch/1DXrbQ5mRy/











No comments:

Post a Comment