The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 22 February 2023

Փետրվարյան տարբեր լուրեր

22 февраль

Embassy of the Netherlands in Armenia

 Նիդերլանդների պաշտոնական օրհներգը՝ Վիլհելմուսը, աշխարհի ամենահին պետական օրհներգն է:

Վիլհելմուսը պաշտոնապես ընդունվել է որպես ազգային օրհներգ 1932 թվականին, սակայն այն գրվել է 1569-1572 թվականներին, ինչն էլ այն դարձնում է աշխարհի ամենահին պետական օրհներգը։

Վիլհելմուսը գրել է բանաստեղծ և դիվանագետ Ֆիլիպ Մարնիկսցին՝ Սուրբ Ալդեգոնդի լորդը:

Վիլհելմուսը Նիդերլանդների և Իսպանիայի միջև անկախության՝ ութսունամյա պատերազմի (1568-1648) սկզբում։ Այն երգել են Օրանական թագաժառանգի կողմնակիցները։

Լսեք օրհներգը ու կարդացեք դրա տեքստը ստորև հղումներ 👇:

Տեքստ/text 👉 https://bit.ly/3IK1Hyg

Երգը/song 👉 https://bit.ly/3EtqKms

The official Dutch national anthem - the Wilhelmus – is the oldest national anthem in the world.

The Wilhelmus was officially adopted as the national anthem in 1932, but it was written between 1569 and 1572. This makes it the oldest national anthem in the world.

The poet and diplomat Philips of Marnix, Lord of Saint-Aldegonde wrote the Wilhelmus.

The Wilhelmus dates from the Eighty Years' War (1568-1648), the war of independence between the Netherlands and Spain. It was sung by supporters of the Prince of Orange.

You can listen to the anthem and read the text of the Wilhelmus through the above links 👆.

22 февраль

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ որոշ ռուս դիվանագետներ կարտաքսվեն՝ պատճառաբանելով, որ նրանք հետախուզության աշխատակիցներ են։

Հայտարարության մեջ նշվում է, որ արտաքսվող ռուս դիվանագետներին տրվել է 2 շաբաթ ժամանակ՝ երկիրը լքելու համար, իսկ Ամստերդամում Ռուսաստանի առևտրային գրասենյակը փետրվարի 21-ից փակ կլինի։

https://www.facebook.com/photo?fbid=649018730562858&set=a.525471942917538

22 февраль

Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը:

«Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան Ալեն դե Մյուսերին»,- ասաց Ժան Ասելբորնը:

Նախարարի խոսքով՝ դեսպանի հայրը ևս դեսպան է եղել, և նա փոքր տարիքում իր հոր հետ եղել է Հայաստանում:

Նախարարը հույս հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և Հայաստանի դեսպանը (նստավայրը՝ Հաագա) միասին կամրապնդեն ու կմեծացնեն տնտեսական հարաբերությունները երկրների միջև:

https://www.facebook.com/photo?fbid=648997910564940&set=a.525471942917538


21 февраль

Հայաստանի ազգային գրադարան 

✍️1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ. սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։  2005 թվականից տոնը նշվում է նաև Հայաստանում։ Այս օրը առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենին, որը բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, այդ ազգի մշակույթի ու պատմության կրողը, ինչպես կասեր Ռաֆայել Իշխանյանը՝ «Մեր ինքնության գլխավոր նշանը»։ Օրվա կապակցությամբ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Լեզվի կոմիտեն համատեղ անցկացրել են աշակերտական տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով։


✔️«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…», -Ավետիք Իսահակյան

✔️«Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց», - Ստեփան Զորյան

«Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում», -Հրաչյա Աճառյան

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02isW1ALkxLR5rzbxspNoPpnCYr4hHVY1ky6uVfn7ZZ49hQxZmqeUUZ2mcqwc3XWYMl


20 февраль

ՆՈՐ

6․4 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք

Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6․4 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնվում է մարդկային զոհերի  ու ավերածությունների մասին։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալլ:

-֊֊֊֊֊֊֊֊֊

Էրդողանը Հաթայում, արխիվային լուսանկար

https://www.facebook.com/photo/?fbid=647470184051046&set=a.525471942917538


20 февраль

Երբ բնությունն է ամենահզոր քանդակագործը 

Symphony of the Stones, Armenia

Լուս`  ArmTravel էջից

https://www.facebook.com/photo/?fbid=647056717425726&set=a.525471942917538


19 февраль

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը ճշտում է Հայաստանի վարած քաղաքականության  սուվերենությունը։

Բաց մի թողեք, լսեք հաղորդումը։

https://www.youtube.com/watch?v=Srm7SnVGUGc



18 февраль

'Piano Parels uit Armenië' in Nederland

16 februari en 3 maart 2023

Concert met Armeens pianoduo uit Jerevan

Marina Gevorgyan en Anahit Nersesyan

• 26 februari om 16.45 uur in Luther Museum

Nieuwe Keizersgracht 570 – Amsterdam

Informatie en kaartjes bestellen:


• 3 maart om 18.30 uur in Haags PianoHuis

Noordeinde 64A – Den Haag

Informatie en kaartjes bestellen:

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0fSrBJuo54e1Zy8F5qnN7fXcJsaAs1fHzS17XQdg6MyusMqp99GSCp2Yk9xpjuqh7l



18 февраль

Հումորիստ, Հեռուստահաղորդավար. Շոումեն. Երգիչ Մաքսիմ Գալկինը իր հանրաճանաչ կնոջ ՝ Ալլա Պուգաչովայի հետ Ռուսաստանում ճանաչվել է այսպես կոչված ինոագենտ։  Հիմա նրանք իրենց զույգ երեխաների հետ ապրում են Իսրայելում։

Շուտով նա հյուրախաղեր կունենա Եվրոպայում։ Պարոդիաներ, երգեր, հումոր, համերգային համարներ հայտնի հեռուստաշոուներից: Նրա հումորը արդիական է, ճկուն և իսկապես զվարճալի: Մաքսիմը  լինելու է նաև Ամստերդամում։ Ռուսաստանի մեր հայրենակիցներին լինել նրա համերգին` իսկական տոն է։ Նախօրոք գնել տոմսեր։

https://www.facebook.com/BestEvEu/videos/705988144335525


16 февраль

Կարևոր լուրեր

Մյունխենում կայացավ Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

«Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:

Ադրբեջանն առաջարկում է անցակետեր դնել Լաչինի միջանցքում, ինչպես նաև «Զանգեզուրյան միջանցքի» սկզբում և վերջում։

«Մենք ավելի վաղ արդեն արել ենք այդ առաջարկը ոչ պաշտոնական խողովակներով, այսօր էլ այն պաշտոնապես ներկայացրեցինք։ Հայաստանը որևէ դիրքորոշում չի հայտնել», - այսօր ասել է Ադրբեջանի նախագահը Մյունխենում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան-Ալիև ձևաչափով հանդիպում:

«Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կառուցվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid0F6DUjQJGbqRQP4cdZu7sHCDpP8Gp8AeVDFCGDw1FfV6r5DRZT6YJTYx7gbB4ubu6l


16 февраль 

Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն At  REAIMsummit  Ambassador Tigran Balayan briefed Agnes Callamard, the Secretary General of Amnesty International

on the dire humanitarian situation/catastrophe, caused by illegal and sadistic #ArtsakhBlockade, calling for bold actions to open the road of life for 120000 people #Artsakh.

Հաայագայում ընթացող Արհեստական բանականության վերաբերյալ համաժողովին դեսպան Տիգրան Բալայանը Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարին է ներկայացրել Արցախում ահագնացող հւոմանիտար ճգնաժամը՝ կոչ անելով առավել գործնական քայլեր ձեռնարկել Արցախն ապաշրջափակելու նպատակով։

https://www.facebook.com/photo/?fbid=644351521029579&set=a.525471942917538


 16 февраль 

Lurer.com 


Հայաստանյան լրատվամիջոցը ընթերցողների ուշադրությանն է  ներկայացնում արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այս անգամ անդրադարձել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:

https://lurer.com/?p=504029&fbclid=IwAR1MYFWyzrqNTceVL2vgc5AiRlxsF3icdBiE66dBFYKeL6J3mq11NnNLRTM


16 февраль 

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածների համար Նիդերլանդներում ազգային դրամահավաքի արդյունքներով (Giro555) մոտ 88,9 մլն եվրո է հավաքվել։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել են դրամահավաքն իրականացնող Հիլվերսումի Sound & Vision-ի  կենտրոնից

https://www.nu.nl/binnenland/6251480/889-miljoen-euro-opgehaald-voor-turkije-en-syrie-na-actiedag-giro555.html


Pontifical Legation Western Europe

16 февраль  

ԱՅՍՕՐ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


Սբ․ Վարդան Մամիկոնյանը գլխավորեց հայ ժողովրդի հաղթական պայքարը զրադաշտական Պարսկաստանի իրեն հավատափոխ անելու ծրագրի դեմ: 

Ավելի քան 1000 քաջորդիներից բաղկացած Վարդանանք կոչվող նրա զորագունդը 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում վճռական ճակատամարտի դուրս եկավ պարսից զորքի դեմ: Ճակատամարտից առաջ Վարդանանք աղոթեցին ու հաղորդություն առան։ Այս խիստ անհավասար մարտում նրանք հերոսաբար նահատակվեցին, բայց հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայ ժողովրդի ազատագրական պայքարի արդյունքում Պարսկաստանը հրաժարվեց բռնի հավատափոխության իր ծրագրից, և Հայաստանում վերականգնվեց քրիստոնեական դավանանքի ազատության իրավունքը:

Սա քրիստոնեական հավատի հաղթանակն էր:

Այս հաղթանակի և Վարդանանց նահատակության հիշատակը Հայ Եկեղեցին նշում է համանուն տոնով՝ Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:

https://youtu.be/Z_jcNV3X1go


16 февраль 

.Շառլ Ազնավուրին նվիրված առաջին կենսագրական գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»- MONSIEUR AZNAVOUR-ը մեծ էկրաններին կհայտնվի 2024ին՝ աշխարհահռչակ երգչի ու դերասանի 100-ամյակի առթիվ։ Այն կանդրադառնա Շառլ Ազնավուրի աստղային վերելքին ՝ 1950-ականներին և բազմաթիվ արտիստների հետ նրա բարեկամությանը, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի հետ, որը նրան իր հետ տարավ հյուրախաղերի Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներ։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Grand Corps Malade-ն, իսկ պրոդյուսերները՝ Ժան-Ռաշիդ Կալուշի «Kallouche Cinema»-ն և «Mandarin & Compagnie»-ն: Այս մասին տեղեկացնում են Ազնավուր հիմնադրամն ու Հայկական ֆիլմ ընկերակցությունը՝ AFS-ը։

ORER Armenian European Magazine

https://orer.eu/hy/


 15 февраль 

Embassy of the Netherlands in Armenia-ը Նիդերլանդների մասին ❤️


 Բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան Նիդերլանդների վերաբերյալ։ Այսօր ուզում ենք մեր երկրին վերաբերող 7 զվարճալի փաստերի մասին պատմել։

1 - Նիդերլանդների գրեթե մեկ երրորդը գտնվում է ծովի մակարդակից ցածր:

2 - Նիդերլանդացիները աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ են:

3 - Յուրաքանչյուր նիդերլանդացի տարեկան միջինը ուտում է 14,3 կիլոգրամ պանիր։

4 - Ամստերդամն ամբողջությամբ կառուցված է հիմնասյուների վրա և ունի 1200 կամուրջ։

5 - Նիդերլանդներն ունի թանգարանների ամենաբարձր խտությունն աշխարհում։

6 - Նիդերլանդներում կան ոչ պակաս, քան 37000 կիլոմետր հեծանվային ուղիներ:

7 - Տեքսել Վադեն կղզում ավելի շատ ոչխարներ են ապրում, քան մարդիկ։

-------

🇳🇱🇦🇲 The Netherlands is interesting to get to know for many reasons. Today we want to share 7 fun facts about our country!

1 - Almost a third of the Netherlands is below sea level.

2 - The Dutch are the tallest people in the world.

3 - Dutch people eat an average of 14.3 kilos of cheese per person per year.

4 - Amsterdam is built entirely on piles and has 1200 bridges.

5 - The Netherlands has the highest museum density in the world.

6 - In the Netherlands, there are no less than 37,000 kilometers of cycle paths.

7 - More sheep than people live on the Wadden Island of Texel.

https://www.facebook.com/photo/?fbid=580036527495818&set=a.483262597173212


15 февраль 

Նիդերլանդական F-35-երը ռուսական 3 ռազմական ինքնաթիռ են որսացել



Հոլանդական երկու F-35 կործանիչներ Լեհաստանի մերձակայքում որսացել են ռուսական երեք ռազմական ինքնաթիռ այն բանից հետո, երբ վերջիններս Կալինինգրադից մոտեցել են ՆԱՏՕ-ի լեհական պատասխանատվության գոտուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը։

«Նույնականացումից հետո պարզվել է, որ երեք ինքնաթիռ է՝ ռուսական IL-20M Coot-A, որին ուղեկցում էին երկու Սու-27։ Հոլանդական F-35-երը մեծ տարածությունից հետևել են ռուսական ինքնաթիռներին և տվյալները հանձնել ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- նշում է Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:

Նիդերլանդների պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Լեհաստանում տեղակայված է հոլանդական ութ F-35 ինքնաթիռ։

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid02REK1fYeUSUuYwVQBMGse9u17gnAt5yUYBoRdCW64Y6DAKMz4VQwNQmYpyzrWsBV8l



15 февраль в 19:22  

Նիդերլանդներն ու Դանիան իրենց զինանոցից Ուկրաինային Leopard-2 տանկեր չեն մատակարարի.  Die Welt

15 Փետրվարի, 2023 

Նիդերլանդներն ու Դանիան իրենց զինանոցից Ուկրաինային Leopard-2 տանկեր չեն մատակարարի։ Նշյալ երկրների կառավարությունները վերանայել են Կիևին ժամանակակից մարտական ​​տեխնիկաներ մատակարարելու իրենց որոշումը։ Այս մասին հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով Նիդերլանդների և Դանիայի կառավարություններին ուղղված հարցումներին։

Նիդերլանդները պատրաստվում էր Ուկրաինային փոխանցել 18 Leopard-2 տանկ, որոնք վարձակալված են Գերմանիայից և գտնվում են գերմանա-հոլանդական գումարտակում։ Այժմ, ի պատասխան թերթի խնդրանքի, երկրի իշխանությունների ներկայացուցիչները պատասխանել են, որ չեն կարող այդ տանկերը տրամադրել Ուկրաինային։ Դանիայի կառավարության աղբյուրները նույնպես հայտնել են, որ երկիրը Leopard 2-ը չի մատակարարի իր պաշարներից:

Die Welt-ը հայտնում է, որ երկու երկրներն էլ որպես փոխհատուցում ստանձնելու են 100 Leopard-1 տանկերի վերանորոգման ծախսերը, որոնք Գերմանիան մտադիր է փոխանցել Ուկրաինային։

Ըստ թերթի՝ Շվեդիան և Ֆինլանդիան նույնպես հրաժարվում են Leopard-2 տանկերը Կիև մատակարարելու նախնական որոշումներից։ Երկու երկրներն էլ սպասում են ՆԱՏՕ-ին անդամակցելուն և պատրաստակամություն են հայտնել ռազմական տեխնիկան ուղարկել դաշինքի անդամ դառնալուց հետո։ 

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր 31 Abrams տանկեր մատակարարելու պատրաստակամության մասին, իսկ Գերմանիան հայտարարել էր, որ կփոխանցի իր Leopard տիպի 14 տանկ, ինչպես նաև թույլտվություն կտա այլ երկրներին Leopard մատակարարել Ուկրաինային։ Լեհաստանը, Նիդեռլանդները և Իսպանիան ավելի վաղ հայտարարել էին Leopard տանկերի մի մասը իրենց պաշարներից ուկրաինական բանակին փոխանցելու պատրաստակամության մասին, սակայն նրանք չէին կարող դա անել առանց այդ տեխնիկան արտադրող Գերմանիայի թույլտվության։ Այսպիսով, Կիևը կարող է ստանալ առնվազն 112 միավոր գերմանական տանկ։ Սպասվում է, որ նրանք կարող են հայտնվել Ուկրաինայում երկու-երեք ամսվա ընթացքում։ Կիևը և Բեռլինը հայտարարեցին, որ տանկերը կկիրառվեն միայն Ուկրաինայի օկուպացված տարածքները ազատագրելու համար:

https://www.facebook.com/photo/?fbid=643371901127541&set=a.525471942917538


14 февраль 

Նոր Զելանդիան ենթարկվել է սաստիկ փոթորիկի հարվածին: Հարյուր հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրականությունից: Հազարավոր մարդիկ հեղեղումների և սողանքների պատճառով լքել են իրենց տները: Նոր Զելանդիայում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ընդամենը երրորդը երկրի պատմության ընթացքում:

https://www.facebook.com/NidOragir/posts/pfbid033YyTy1V2h5zcsJbTKiTejQRuT3ffgFLLjii8atknGCLj4ryjBeiH7HU5QbRN2bjjl

No comments:

Post a Comment