The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 11 June 2025

Զարեհ Սինանյանը խոսել է նաև Նիդերլանդներ կատարած այցի մասին

 


 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հարցազրույց է տվել Factor TV-ին, որտեղ խոսել է նաև Նիդերլանդներ կատարած այցի մասին

Նա բացահայտել է սփյուռքահայ համայնքներում Հայ Առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների՝ իր այցերին արգելակող կամ խոչընդոտող վարքագիծը, և ինչպես է դա փոխկապակցված է Գարեգին Բ-ի անձնական դիրքորոշման հետ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը  մասնավորապես խոսել է այն մասին թե ինչպես է կաթողիկոսը եկեղեցու սպասավորներին իր  այցերի ընթացքում  ուղորդում.

«Գիտեք տարօրինակ ձևով է դա արվում,- Ռոբերտ Անանյանի հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը, զարմացել ու տխրել եմ այն փաստից, որ սփյուռք իմ ամեն

Այցիցս առաջ` մեկ օր առաջ Գարեգին Բ-ն զանգում է այդ եկեղեցի ու տեղի հոգևոր սպասավորին հանձնարարում  կամ ներկա չլինել իմ այցի ժամանակ, կամ գոնե չնկարվել...»:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը օրինակ է բերել Նիդերլանդներ, Ալմելո կատարած այցելությունից.

«Եթե չեմ սխալվում փետրվար ամսին Բելգիայում և Հոլանդիայում էի նաև այցելեցի առաջին անգամ Ալմելոյի հայկական համայնք, որը Հոլանդիայի հոծ և ամենաունիկալ համայնքներից է, ինչու, որովհետև Ալմելոյի համայնքը հիմնականում բաղկացած է թուրքահայերից...  Այցելությունիցս հետո դաշնակցական թե տեղական մամուլում հանդիպում եմ «Հայ առաքելական եկեղեցին բոյկոտում է Սինանյանի այցը Ալմելո» վերնագրով հոդվածի, իրենք չգրեցին այն, որ ինձ հրավիրողը Ալմելոյի եկեղեցու ծխական խորհուրդն էր, որը ինձ իրենք, նույնիսկ մեդալ հանձնեցին: Սպասավորը ներկա չէր, նա ինձնից չէ, իր վերադասից էր վախեցած...»:

Զարեհ Սինանյանը նմանօրինակ փաստեր է բերել Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերից: Պատմել իր Գարեգին Բ-ի հետ ունեցած անձական մի զրույցից, որտեղ ասել է՝ գողական պահվածքով սրբազան կա կողքդ, որից հետո վեհափառը վատ է տրամադրվել: 

Սինանյանը այս դեպքերը ներկայացնում է որպես եկեղեցու կողմից քաղաքականացված միջամտություն, որը խոչընդոտում է սփյուռքահայության հետ կառավարության կապերին։ Այս դեպքում Կաթողիկոսը անձնական անհամաձայնությունը տանում է պետական-եկեղեցական հարաբերությունների ոլորտ։

https://www.youtube.com/watch?v=o8RfCWA2_O4

«Նիդերլանդական օրագրի» կողմից- Ամեն դեպքում սփյուռքի գույատևման հիմքերի հիմքը եկեղեցին է: Սփյուռքում եկեղեցին մեծ դերակատարում ունի, բայց և պետության առկայությունը բոլորիս երազանքների գերագույն գագաթնակետն է: ՈՒրեմն ինչ պետք է անել սփյուռք-եկեղեցի-պետություն կապն ամրապնդելու համար: Առաջին հերթին`

1️⃣ Հստակեցնել եկեղեցու և պետության գործառույթների սահմանները՝ խուսափելով քաղաքական ներգրավումից:

2️⃣ Ստեղծել անկաշկանդ ու կառուցողական երկխոսության հարթակ պետության, եկեղեցու և սփյուռքի միջև՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

3️⃣ Վերացնել անձնական հակասությունների ազդեցությունը ընդհանուր շահերին:

4️⃣ Զարգացնել կրթական և մշակութային ծրագրեր, որոնք ընդգրկում են եկեղեցական ու աշխարհիկ կառույցները՝ խթանելով միասնականության ոգին:

Արդյունքը կլինի` միասնությունը, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքն ու սփյուռքահայության համախմբումը: Կուսակցական միջամտությունը ևս պետք է բացառող հանգամանք լինի:

No comments:

Post a Comment