![]() |
| Արթուր Հարությունյանը |
Բոլորդ երևի հիշում եք կասկադում տեղի ունեցած «Պարի տոնը ազգային ոգով» մշակութային միջոցառումը նվիրված Պարի միջազգային օրվան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար և գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին (տեսաերիզը ներքևում)։ Շնորհալի Գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր պարուսույց` Արթուր Հարությունյանի (Artur Harutyunyan ) այս նախագծին միջոցառմանը մասնակցեց 41 պարային համույթ:
Երիտասարդ արվեստագետը այս նախագիծը որոշել է ընդլայնել աշխարհով մեկ` սփյուռքի Հայկական պարախմբերի մասնակցությամբ: Արթուրն այժմ Ամստերդամում է: Նիդերլանդներում նրան օգնելու է հայտնի պարուսույց, երբեմնի «Անի» պարային խմբի ղեկավար Ռիտա Ղարիբյանը, ով ուզում է համախմբել նիդերլանդներում գործող բոլոր պարային խմբերին: Առաջին ելույթի փորձը տեղի ունեցավ Ամստերդամի «Հայկական» կամրջի վրա, որտեղ ցուցադրվեց հայկական պարարվեստի ոգին և դինամիկան: Նախագիծը նպատակ ունի տարածել հայկական մշակույթն աշխարհով մեկ՝ սփյուռքի հայերի մասնակցությամբ և ստեղծել նոր միջազգային մշակութային համագործակցություններ, վայելենք ու հաջողություն մաղթենք մերոնց այս նախագծում:

No comments:
Post a Comment