The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 1 March 2026

Էդվին Մարտիրոսյան. Հայաստանը վերանորոգվում է

 

Էդվին Մարտիրոսյանը Նիդերլանդներում ապրող հայրենակիցներից է, ով մեծացել և կրթություն է ստացել այս երկրում, այստեղ էլ կառուցել է իր ընտանիքը՝ ամուսնացած է և երեխաներ ունի: Սակայն նրա սիրտը միշտ մնում է արևաշող Հայաստանում: Նա անչափ ուրախանում է մեր երկրի յուրաքանչյուր հաջողությամբ, մտահոգվում անհաջողություններով և միշտ փնտրում ու գտնում է դրական կողմերը:

Էդվինը կանոնավոր այցելում է հայրենիք, ոգևորվում է այնտեղ տեղի ունեցող դրական փոփոխություններով և բոլոր հայրենակիցներին կոչ է անում անպայման գալ Հայաստան՝ տեսնելու և զգալու այդ ամենը իրենց սեփական աչքերով:

Նա իր մտքերն ու տպավորությունները կիսվում է ոչ միայն իր բլոգի ու սոցիալական ցանցերիմիջոցով, նաև հանդես է գալիս հանրապետական մամուլով, անդրադառնալով այն հարցերին, որոնք իսկապես հուզում են հասարակությանը:

Վերջերս Էդվինը վերադարձավ Հայաստան կատարած իր մեկշաբաթյա այցից և կիսվեց իր թարմ տպավորություններով: Առաջ քաշված հարցերը` որից մեկը հարկադիր արտագաղթն է, կարծում ենք կհետաքրքրի Նիդերլանդական օրագրի ըմթերցողներին:

Ներկայացված այս տեսանյութից բացի իր մեկ շաբաթյա Հայրենիք  կատարած այցի ընթացքում Էդվինը եղել է բազմաթիվ վայրերում ու նկարահանումներ կատարել:  

Այս տեսանյութերում ևս նա ցուցադրում, խոսում է հայրենիքում ապրած օրերի մասին, այդ մասին ամփոփել ենք մեր կայքում՝ մեկ հղումով: Եթե հետաքրքրված եք՝ անպայման ծանոթացեք, կարծում ենք՝ շատ բան կգտնեք ձեզ համար հետաքրքիր և ոգեշնչող:

Ներկայացնում ենք Էդվինի շաբաթօրյա այցելության ընթացքում նկարահանված  տեսանյութերից












Ներկայացնում ենք  Edwin Martirosian-ի և քաղաքական-հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքիր և բովանդակալից զրույցից:

Հարցազրույցը տեղի է ունեցել փետրվարի 27-ին (2026 թ.) ամբողջական տարբերակը հասանելի է Edwin Martirosian Official պաշտոնական YouTube ալիքում՝ 
Անպայման դիտեք, եթե հետաքրքրված եք խորքային քննարկումներով և հայկական օրակարգի արդի թեմաներով։ Էդվինի ոճով անցկացված՝ անկաշկանդ, անկեղծ ու մտորումներ առաջացնող խոսակցություն է ստացվել։ ❤️🇦🇲

Հովսեփ Խուրշուդյանը հայաստանցի քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ և քաղաքացիական հասարակության ակտիվիստ է։
Նա «Ազատ քաղաքացի - քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրն ու նախագահն է (Free Citizen Civic Initiatives Support Centre), որը զբաղվում է քաղաքացիական ակտիվիզմի, ժողովրդավարական բարեփոխումների և հասարակական նախաձեռնությունների աջակցությամբ։

----------------------------------------------------------------------------------------------------------



No comments:

Post a Comment