The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 26 July 2026

Հուլիսյան օրագրից 2026

 ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ


«Ես քո համեստ բոյին մեռնիմ, Լևոնիկ ջան…»․ պատմություն «Արարատ-73»-ի հերոս Լևոն Իշտոյանի մասին

1973 թվականը հայկական ֆուտբոլի ոսկե էջերից մեկն է։ Երևանի «Արարատը» այդ տարի նվաճեց ԽՍՀՄ առաջնության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը՝ դառնալով մի ամբողջ սերնդի հպարտության խորհրդանիշ։ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում Կիևի «Դինամոյի» դեմ խաղում հաղթական պահերի գլխավոր հերոսներից մեկը դարձավ Լևոն Իշտոյանը, որը խփեց երկու կարևոր գոլերը՝ ներառյալ հաղթականը։

Բայց մեծ հաղթանակների հետևում հաճախ կանգնած են ոչ միայն մարզադաշտերը, այլև ընտանիքները, որտեղ ձևավորվում են մարդու արժեքները։

Պատմում են, որ «Արարատի» չեմպիոնությունից և գավաթի նվաճումից հետո Լևոն Իշտոյանը տուն է վերադառնում։ Հայրը, իհարկե, գիտեր, թե ով էր այդ պատմական հաղթանակի հերոսներից մեկը, և որդուն հարցնում է․

— Լևոնիկ ջան, աշխարհի ամենալավ ֆուտբոլիստն ո՞վ է։

Հարցի պատասխանը կարծես ակնհայտ էր։ Բայց Լևոնը, առանց մի պահ անգամ մտածելու իր մասին, հանգիստ ասում է․

— Պելեն է, այ հեր, Պելեն...

Հայրը հուզվում է։ Նա սպասում էր գուցե որդու հպարտ խոսքին, բայց տեսնում է՝ իր տղան մնացել է նույն համեստ Լևոնը։

Եվ ասում է․

— Ես քո համեստ բոյին մեռնիմ, Լևոնիկ ջան...

Այս փոքրիկ պատմության մեջ կարծես ամբողջությամբ ամփոփված է «Արարատ-73»-ի սերունդը։ Մարդիկ, որոնք մեծ հաղթանակներ տարան, բայց իրենց վեր դաս չդրեցին մյուսներից։ Նրանց համար կարևոր էր ոչ թե սեփական փառքը, այլ թիմը, ընկերությունը և այն ուրախությունը, որը նրանք պարգևեցին միլիոնավոր մարդկանց։

Այսօր էլ Լևոն Իշտոյանի անունը հիշելիս շատերը հիշում են ոչ միայն նրա պատմական գոլերը, այլև այդ պարզ ու մարդկային հատկանիշը՝ մեծ լինել և մնալ համեստ։

Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ  
Նույնքան ՀԱՅՏՆԻ կոմպոզիտոր (Nid.oragir)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարություն  կայքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։ 


Պարզաբանում է փաստաբան Liana Balyan-ը
 Թեման ` Ընտանիքի միավորում

Երևանը հյուրընկալում է աշխարհի հոմենթմենականներին. «Նիդերլանդական Օրագրի» թղթակիցը՝ քայլերթի մասնակիցների հետ


Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանի կենտրոնական փողոցներով անցկացվեց Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր երկրների պատվիրակությունների տոնական քայլերթը՝ նվիրված կազմակերպության այս օրերին Հայաստանում ընթացող համաշխարհային հավաքին։ Քայլերթին մասնակցում էին հոմենթմենականներ աշխարհի բազմաթիվ երկրներից՝ իրենց ազգային և կազմակերպական դրոշներով՝ ստեղծելով համահայկական միասնության և եղբայրության յուրահատուկ մթնոլորտ։ Մասնակիցների մեջ Նիդերլանդների դրոշով մասնակիցների հանդիպեցինք Ալմելոյից։

«Նիդերլանդական Օրագրի» թղթակիցը տեղում հանդիպեց քայլերթի մասնակիցներին, զրուցեց տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և ականատես եղավ այն ոգևորությանը, որով սփյուռքահայ երիտասարդներն ու ղեկավարները մասնակցում էին այս համահայկական իրադարձությանը։

Տեսանյութը` մեր թղթակցի


Փաշինյան–Պուտին հեռախոսազրույց․ քննարկվել են արտահանման խնդիրներն ու ԵՄ-ին անդամակցության հարցը

27.07.2026/Նիդ.օրագիր

ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Կողմերը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ հատուկ անդրադառնալով տնտեսական համագործակցության շրջանակում առաջացած խնդիրներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումները դեպի Ռուսաստանի շուկա հակասում են Հայաստան–Ռուսաստան գործող իրավապայմանագրային շրջանակին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնակարգերին։ Նա խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առկա խնդիրները կարգավորելու նպատակով։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավորությանը, վարչապետը պարզաբանել է, որ նման հանրաքվեն գործնականում կարող է անցկացվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանը անդամակցության համար և այդ հարցը դառնա առարկայական քննարկման թեմա։

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ բոլոր քննարկվող հարցերը լուծելու բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով։

Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջն անցել է 25 000 հետևորդի սահմանը

28.07.2026/Նիդ.օրագիր

Հայաստանի ազգային գրադարանի  ֆեյսբուքյան պաշտոնական էջը հատել է 25 000 հետևորդի սահմանը՝ գրանցելով կարևոր ձեռքբերում թվային հարթակում։

Այս առիթով գրադարանը շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ ընդգծելով, որ նրանց վստահությունն ու աջակցությունը նոր ծրագրեր իրականացնելու լավագույն խթանն են։ Գրադարանն իր ընթերցողներին նաև հրավիրել է մասնակցելու էջի հետագա զարգացմանը՝ կիսվելով իրենց առաջարկություններով, նշելով, թե որ հրապարակումների շարքերն են առավել հետաքրքիր և ինչ նոր թեմաներ կցանկանային տեսնել։

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է իր առաքելությունը նաև թվային տիրույթում՝ ընթերցողներին ներկայացնելով ազգային գրավոր ժառանգությունը, բացառիկ գրքեր, գրական նորություններ, մշակութային իրադարձություններ և հետաքրքիր պատմություններ։

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Հայաստանի ազգային գրադարանին այս նշանակալի ձեռքբերման առթիվ՝ մաղթելով նոր հաջողություններ, շարունակական զարգացում և ավելի մեծ լսարան՝ ի շահ գրքի, գիտելիքի և հայկական մշակույթի։ 

Գիտեի՞ք, որ անցյալ ամիս Գերմանիայում բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող ծառուղին

Հայ-գերմանական բարեկամության նոր խորհրդանիշը՝ Նաումբուրգում

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատմական Նաումբուրգ քաղաքում տեղի է ունեցել ուշագրավ և խորհրդանշական իրադարձություն․ հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող «Armavir Allee» («Արմավիրի ծառուղի»)։

Ծառուղու բացման արարողությունը կազմակերպվել էր Նաումբուրգի ավանդական Բալի փառատոնի շրջանակում և վերածվել էր հայ-գերմանական բարեկամության ու համագործակցության գեղեցիկ տոնի։ Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ինչպես նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և երկու քաղաքների բազմաթիվ պաշտոնյաներ ու հյուրեր։

«Արմավիրի ծառուղու» բացումը երկու քաղաքների միջև ձևավորված համագործակցության հերթական կարևոր քայլն է։ Քույր քաղաքների գործընկերությունը նպատակ ունի զարգացնել մշակութային, կրթական, զբոսաշրջային, տնտեսական և երիտասարդական կապերը՝ ստեղծելով ամուր կամուրջներ Հայաստանի և Գերմանիայի միջև։

Հատկանշական է, որ դեռ նախորդ տարի Նաումբուրգում օծվել էր նաև Արմավիրի նվիրած հայկական խաչքարը, որը դարձել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի և քրիստոնեական ժառանգության խորհրդանիշը Գերմանիայի այս գեղեցիկ քաղաքում։ Այսօր այդ բարեկամությունն արդեն ունի նաև իր նոր հասցեն՝ «Արմավիրի ծառուղին»։

Այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ քաղաքների միջև գործընկերությունը կարող է վերածվել ժողովուրդների միջև վստահության, փոխադարձ հարգանքի և երկարատև բարեկամության։ Երբ եվրոպական քաղաքում փողոց, հրապարակ կամ ծառուղի է անվանակոչվում հայկական քաղաքի պատվին, դա ոչ միայն պատիվ է տվյալ համայնքի համար, այլև Հայաստանի միջազգային ճանաչելիության և հեղինակության կարևոր դրսևորում։

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է Արմավիրի և Նաումբուրգի բնակիչներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ մաղթելով, որ հայ-գերմանական համագործակցությունը շարունակի ընդլայնվել և նոր ծրագրերով հարստացնել երկու ժողովուրդների բարեկամությունը։

Տեքստը` Նիդ օրագրի

Տեսանյութը`  ՀՀ Արմավիրի համայնքապետարան / Armavir municipality republic of Armenia էջից

Անշուշտ գերմաներեն թարգմանությունը

Wussten Sie, dass im vergangenen Monat in Deutschland eine Allee eröffnet wurde, die nach der armenischen Stadt Armavir benannt ist?

Ein neues Symbol der deutsch-armenischen Freundschaft in Naumburg

In der historischen Stadt Naumburg im Bundesland Sachsen-Anhalt wurde ein bemerkenswertes und symbolträchtiges Ereignis gefeiert: Die „Armavir Allee“, benannt nach der armenischen Stadt Armavir, wurde feierlich eröffnet.

Die Einweihung fand im Rahmen des traditionellen Naumburger Kirschfestes statt und entwickelte sich zu einem schönen Fest der deutsch-armenischen Freundschaft und Zusammenarbeit. An der Zeremonie nahmen der Bürgermeister von Armavir, Warsham Sargsjan, der Oberbürgermeister von Naumburg, Armin Müller, der Botschafter der Republik Armenien in Deutschland, Wiktor Jengibarjan, der Gouverneur der Provinz Armavir, Wahram Chatschatrjan, sowie zahlreiche Vertreter aus Sachsen-Anhalt und den beiden Partnerstädten teil.

Die Eröffnung der Armavir Allee ist ein weiterer bedeutender Schritt in der Zusammenarbeit zwischen den beiden Städten. Die Städtepartnerschaft soll die kulturellen, bildungspolitischen, touristischen, wirtschaftlichen und jugendbezogenen Beziehungen fördern und damit eine stabile Brücke zwischen Armenien und Deutschland schaffen.

Bemerkenswert ist, dass bereits im vergangenen Jahr in Naumburg ein von Armavir gestifteter armenischer Chatschkar (Kreuzstein) feierlich eingeweiht wurde. Er ist zu einem Symbol der Geschichte, Kultur und des christlichen Erbes des armenischen Volkes in dieser schönen deutschen Stadt geworden. Mit der Armavir Allee hat diese Freundschaft nun eine weitere sichtbare Heimat gefunden.

Diese Initiative zeigt erneut, dass Partnerschaften zwischen Städten zu gegenseitigem Vertrauen, Respekt und einer langfristigen Freundschaft zwischen Völkern führen können. Wenn in einer europäischen Stadt eine Straße, ein Platz oder eine Allee nach einer armenischen Stadt benannt wird, ist dies nicht nur eine große Ehre für die jeweilige Gemeinschaft, sondern auch ein bedeutender Ausdruck der internationalen Sichtbarkeit und Anerkennung Armeniens.

Das „Niederländische Tagebuch“ (Niderlandakan Oragir) gratuliert den Einwohnerinnen und Einwohnern von Armavir und Naumburg herzlich zu diesem bedeutenden Ereignis und wünscht, dass sich die deutsch-armenische Zusammenarbeit weiter vertieft und die Freundschaft zwischen den beiden Völkern durch neue gemeinsame Projekte bereichert wird.

Text: Niderlandakan Oragir (Das Niederländische Tagebuch)
Video: Gemeinde Armavir der Republik Armenien / Armavir Municipality Republic of Armenia 



No comments:

Post a Comment