The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 5 December 2025

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈւԶԵՌ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ԽԱՆՈւԹՆԵՐՈւՄ


Ինչո՞ւ Սև ուրբաթ

29.11.2025/Anahit Aghabekyan /Նիդ.օրահիր

Սև ուրբաթը բոլորիս հայտնի Black friday (հոլ. Zwarte vrijdag) ծագել է Միացյալ Նահանգներում և ընկնում է Շնորհակալության օրվան/Thanksgiving (հոլ. Dankdag) հաջորդող օրը, որը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի։ 

Չնայած նրան, որ Նիդեռլանդներում Շնորհակալության օրը մեծ շուքով չեն նշում, այնուամենայնիվ,  ինչպես աշխարհի տարբեր ծայրերում, Նիդեռլանդներում ևս Սև ուրբաթին ընդառաջ բոլոր խանութներում և ռեստորաններում հայտարարվում են բարձր զեղչեր։

Սև ուրբաթը համարվում է Սուրբ Ծննդյան գնումների սեզոնի սկիզբը։

Հաճախորդներ գրավելու համար գովազդվում են բարձր զեղչեր։ Շատ խանութներ բացվում են վաղ առավոտյան, և հաճախորդները դեռևս մինչև խանութների բացվելը ժամերով հերթեր են կանգնում։ Շատ առցանց խանութներ նույնպես առաջարկում են զեղչեր։ Սկզբում զեղչերը հիմնականում վերաբերում էին էլեկտրոնային սարքերին, սակայն դրանք տարածվել են բոլոր տեսակի ապրանքների և ծառայությունների վրա։ 

Կան տարբեր կարծիքներ ինչու՞  Սև ուրբաթ։

Ամենահայտնի և տարածված կարծիքներից է, որ  նախկինում խանութների տերերը իրենց հաշվարկներում շահույթը գրանցում էին սև թանաքով, իսկ վնասը՝ կարմիր թանաքով։ 1981 թվականի Սուրբ Ծննդյան գնումների շրջանը չափազանց բուռն էր, և շատ խանութների հաշվապահության մեջ գերակշռում էր սև թանաքով նշումները:  Այսինքն շահույթը մի քանի անգամ գերազանցում էր վնասը։ 

Շատ խանութներ այդ թվում օնլայն` բարձր զեղչեր հայտարարում դեռևս Սև ուրբաթից մի քանի օր առաջ և հաճախ զեղչերը սև ուրբաթից հետո ևս շարունակվում են մի քանի օր մինչև հաջորդող երկուշաբթին, որը հայտնի է որպես Cyber Monday (հոլ. Cyber maandag). Cyber երկուշաբթիին մարքեթինգային տերմին է, որով պաշտոնապես սկիզբ է դրվում Սուրբ Ծննդյան գնումների շրջանին։


Շոկոլադե տառերը Սուրբ Նիկոլասի/Սուրբ Նիկողայոս/Sinterklaas օրերին Հոլանդիայում

29.11.2025/Anahit Aghabekyan /Նիդ.օրագիր
Սուրբ Նիկոլասի տոներին ընդառաջ դեռևս նոյեմբերի սկզբին խանութներում սկսում են հայտնվել շոկոլադե տառերը։
Շոկոլադե տառերի (հոլ. Chocoladeletters) հնագույն ավանդույթը սկսվել է դեռևս միջնադարում։ Մենաստան֊դպրոցների երեխաները սովորում էին խմորից տառեր պատրաստել և թխել, որոնք թույլատրվում էր ուտել, երբ նրանք հաջողությամբ կարողանում էին խմորով գեղեցիկ տառի տեսք ստանալ։
Արդեն 19-րդ դարում շոկոլադե տառերը դարձան Sinterklaas-յան տոների անբաժանելի համեղություններից մեկը։ Ավանդույթի համաձայն շոկոլադե տառը, կամ տառի ձևով պատրաստված թխվածքը դրվում էր կտորի վրա, որի տակ դրված էր նվերը, որպեսզի հասկանալի լիներ, թե որ երեխայի նվերն է գտնվում կտորի տակ։


Թղթե կոշիկների գեղեցիկ ավանդույթը հոլանդական սուպերմարկետներում

Սուրբ Նիկոլասյան օրերի նախաշեմին Հոլանդիայի գրեթե բոլոր սուպերտմարկետներում կյանքի է կոչվում մի տաք ու ջերմ ավանդույթ, որը մեծ ոգևորությամբ են սպասում թե՛ մեծերը, և թե՛ հատկապես փոքրիկները։ Խանութները նախապես բաժանում են մեծ, հետաքրքիր նկարներով տպված թղթեր, որոնք երեխաները կարող են ներկել իրենց նախընտրած գույներով։ Ներկված թուղթը հեշտությամբ ձևափոխվում է թղթե կոշիկի, որի վրա երեխան գրում է իր անունը։
Պատրաստի թղթե կոշիկները տեղադրվում են սուպերմարկետի հատուկ պատրաստված բաց պահարաններում՝ կարծես փոքրիկ կախարդական անկյուններ լինեն։ Այստեղից էլ սկսվում է սպասման ամենահետաքրքիր մասը։ Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ը՝ Սինտերլքլաասի (Sinterklaas) ծննդյան օրը, երեխաները կարող են վերադառնալ խանութ և վերցնել իրենց թղթե կոշիկը, որի ներսում արդեն մի փոքր նվեր է սպասում։
Թեպետ այդ նվերը խանութի կողմից է դրվում, բայց երեխաներին, իհարկե, պատմում են, որ այն բերել է հենց Սինտերլքլաասը։ Այդ փոքրիկ «կախարդանքը» ոչ միայն ուրախություն է պարգևում երեխաներին, այլ նաև պահպանում է Նիդեռլանդների սիրված ու հինավուրց ավանդույթը՝ տոնական մթնոլորտը դարձնելով ավելի ջերմ ու խորհրդավոր։
Այս ջերմ տրամադրությունը փոխանցեց` Anahit Aghabekyan🥰

Խիզախության դիպլոմ (Dapperheidsdiploma) բժշկի այցից հետո





27.11.2025/Anahit Aghabekyan /Նիդ.օրագիր
Հոլանդիայում երեխային բժշկի տանելը առհասարակ գլխացավանք չէ։ Քանի որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխան իրեն հիվանդի կարգավիճակում չզգա։
Պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում կամ մանկական ամբուլատոր բաժանմուքում կան մեծ խաղասրահներ` նախատեսված խաղերով բոլոր տարիքի երեխաների համար։
Եվ այն, որ բժշկի այցի ընթացքում իրենց փոքրիկ նվեր է սպասում, մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ։ Անկախ այն հանգամանքից, որ հնարավոր է այն ինչը նվեր են ստացել տանը բազմաթիվ օրինակներ ունեն😊
Խիզախության դիպլոմի ստանալը արյուն վերցնելուց, կամ փոքր ու մեծ բժշկական միջամտություններից հետո էլ ավելի խանդավառություն է առաջացնում երեխաների մոտ։
Տա Աստված, որ երբևէ կարիք չլինի բժշկի այցելության և բոլոր երեխաները լինեն առողջ։
Իսկ կարիքի դեպքում նույնիսկ փոքրիկ այցը բժշկի մոտ հավելյալ տրավմաների առիթ չհանդիսանա։
Տեսանյութ` հեղինակի

No comments:

Post a Comment