The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 17 January 2026

Մի փունջ բարիություն

 

 Ծաղկեփնջային պատմություն, որ դարձավ ժպիտների շղթա

Anahit Aghabekyan /Նիդ.օրագիր/14.01.2026

Կյանքում կան փոքր թվացող պահեր, որոնք կարող են վերածվել մեծ պատմությունների։ Երբեմն մի ծաղկեփունջը կարող է ավելին անել, քան հազար բառը։

Ես հաճախ եմ ինքս ինձ համար հենց այնպես ծաղիկներ գնում։ Ոչ առիթով, ոչ հատուկ օրվա համար․ պարզապես՝ հոգուս խաղաղության համար։ Այդ օրը ևս մտադրված էի ծաղիկ գնել, սակայն մանկասայլակով էի, և ֆիզիկապես հարմար չէր։ Թվում էր՝ պիտի հրաժարվեմ մտքիցս։

Բայց հենց այդ պահին տեղի ունեցավ մի բան, որն ավելին  էր, քան պատահականությունը։ Անծանոթ մարդը ինձ նվիրեց մի քանի ծաղկեփունջ։

Ստանալը հաճելի է։ Դա ջերմություն է, ուշադրություն, սեր։ Բայց կա մի զգացողություն, որն անգամ դրանից ուժեղ է՝ տալու, նվիրելու զգացողությունը։ Ես որոշեցի  ծաղիկները չպահել ինձ համար։ Տրանսպորտում գտնվող կանանց բաժանեցի ծաղիկներից, իսկ մի մասն էլ նախատեսել եմ նվիրել հարևաններիս։

Դուք չեք պատկերացնի, թե ինչքան լույս կար այդ կանանց աչքերում։ Անակնկալ ժպիտներ, զարմանք, շնորհակալություն՝ առանց ավելորդ խոսքերի։  Հասկացա մի պարզ ճշմարտություն․ միշտ կա ելք մի լավ բան անելու։

Եվ գուցե սա հենց այն ձևն է, որով Աստված որոշում է ուրախացնել մեզ։ Երբեմն՝ ոչ ուղղակիորեն, այլ անծանոթ մարդկանց միջոցով։ Երբեմն՝ հենց մեր  միջոցով։

Այս փոքր պատմությունը ծաղիկների մասին չէ միայն։ Այն բարիության մասին է, որը փոխանցվում է մարդուն։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր օր կարող է դառնալ գեղեցիկ, եթե մենք ընտրում ենք լավը անել։

Թող այս պատմությունը դառնա օրինակ՝

բարի լինելու,

կիսվելու,

և հավատալու, որ աշխարհը կարելի է մի փոքր ավելի լուսավոր դարձնել…

մի փունջ ծաղիկով



No comments:

Post a Comment