The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 14 October 2026

Հայկական արտադրանքի առաջխաղացում Նիդերլանդներում․ տեղեկատվությունը՝ միջոցառումից հետո

 

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Նիդերլանդների CBI գործակալության և Միջազգային առևտրի կենտրոնի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, կազմակերպել է հայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում։ Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ միջոցառումը ծառայել է որպես B2B գործարար հարթակ՝ հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու, հայաստանյան արտադրողների և նիդերլանդական բիզնեսի ներկայացուցիչների միջև անմիջական կապեր հաստատելու և առևտրային համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։ Մասնակցել են նիդերլանդական ներմուծող և բաշխիչ ընկերությունների, ինչպես նաև առևտրի խթանման գործակալությունների ներկայացուցիչներ։ Հայկական արտադրանքի առաջխաղացմանն ուղղված նման նախաձեռնությունները կարող են նպաստել Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և նոր գործարար կապերի հաստատմանը։
Տեղեկատվության հասանելիության խնդիրը «Նիդերլանդական օրագիրը» միջոցառման մասին տեղեկացել է ՀՀ դեսպանության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից՝ միջոցառման ավարտից հետո ,հետևաբար Նիդերլանդների հայ հանրությունը միջոցառման մասին իմանում է նրա ավարտից հետո։ Սա փաստն է։ Իսկ խմբագրության գնահատմամբ՝ նման պայմաններում համայնքային լրատվամիջոցը հնարավորություն չի ունենում նախապես տեղեկացնելու հանրությանը, հետևելու ոչ միայն միջոցառման ընթացքին, նաև այն ժամանակին լուսաբանելու։ Այս հանգամանքը հարց է առաջադրում դեսպանության տեղեկատվական աշխատանքի վերաբերյալ․ արդյո՞ք Նիդերլանդներում հայկական համայնքի լրատվամիջոցները դեսպանության միջոցառումների մասին տեղեկացվում են նախապես, թե՞ հիմնականում տեղեկանում են դրանց մասին արդեն կայացած իրադարձությունների պաշտոնական հաղորդագրություններից։ Հարցը վերաբերում է ոչ միայն տվյալ միջոցառմանը, այլև դեսպանության գործունեության հանրային լուսաբանման և հայ համայնքի տեղեկատվական ներգրավվածության հնարավորություններին, որն ավաղ ներկայումս զրոյական մակարդակում է։
Լուսանկարները վերցված են Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն կայքի էջից։



No comments:

Post a Comment