The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 16 December 2016

Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը բոլորեց իր 15-ամյակը

Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը բոլորեց իր 15-ամյակը : Այն իր համեստ նպաստով այսօր համալրում է Հոլանդիայում գործող հին ու նոր հայկական կառույցների շարքը:
sw3456 78945.JPG
Խորհրդային երկրի փլուզման հետ մեկտեղ փշուր-փշուր եղան մարդկային շատ երազանքներ: Ընդհատվեցին ու անկատար մնացին բազմաթիվ լավ գործեր: Ցավոք պատրաստ չգտնվեցինք դիմակայելու այս անպատեհ ժամանակի նետած մարտահրավերը: Շատերը կենսական ու տարրական պայմանների բացակայության, ոմանք առողջական խնդիրներից ելնելով, ստիպված' գոնե այդ պահի համար ժամանակավոր, թողեցին իրենց հայրենի օջախը ու հեռացան օտար ափեր' հույսով, որ միևնույին է գալու է հայրենիք վերադառնալու ժամանակը:
Այդ բաղձալի պահի սպասումներն արդարանալը' ժամանակ արժե, որ անվերադարձ կորում է' կյանք կոչվածից: Նոր իրադրություններին ու պայմաններին, օտար լեզվին ու մշակույթին պետք էր ընտելանալ, համակերպվել, չէ ո՞ր ժամանակը համընթաց է, այն հոսում է' կանգ չի առնում և իր ուղղումներն է մտցնում ժամանակահատվածի կենսակերպի մեջ: Կեսակերպ, որ կյանքն է իր մեջ ներառում:
Հենց նման ոչ խրթին, բարդ ու դժվարին կյանքի հատված են հաղթահարել Աբրահամյան ընտանիքի անդամները: Ճակատագրի թելադրանքով այս անգամ ամեն բան պետք էր նորից սկսել, սակայն կյանքի մտցրած նոր ուղղագրությամբ ու սրբագրմամբ: Դա հայ մնալու և հային հայ պահելու առաքելությունն էր:

Առաջին քայլերն օտար երկրում:
Դեպի հայկական արմատներ

Առաջին քայլերն օտար երկրում
Արա և Սվետա Աբրահամյաններն իրենց դստեր Կարմենի և Գայանեի հետ 2001 թվակնին Նիդերլանդներում հաստատվելուց հետո , առաջին կարևոր կենսական անհրաժեշտ քայլն են համարել տեղի հայության համախմբման խնդիրը: Գայանեի մտահաղացումն էր միավորել տեղի հայ երիտասարդներին, բացահայտել նրանց կարողությունները օտար
երկրում հայի ճկուն մտքի ներուժն ու հնարավորությունները: Ամենակարևոր նախապայմանը Գայանեն համարում էր երիտասարդների համախմբումը, միասնականությունն ու առաջացած խնդիրների համատեղ հաղթահարումը: Այդ պատճառով իր համակիր ընկերների հետ հիմնադրեց «Միացյալ հայերը Հոլանադիայում» կազմակերպությունը: Առաջին մի քանի տարիներին կամակերպությունը երիտասարդական ուղղվածություն ուներ: Հետագայում նոր հանգամանքներ ի հայտ եկան, անհրաժեշտ էր հարմարվել նոր իրողություններին:sw15152986_1260405814032289_1750495370_o.jpg
«Անհրաժեշտ է, որ մենք հարմարվենք նոր միջավայրին և որ շատ կարևոր է, նոր ձևավորվող համայնքը ունանա իր ինքնությունը...»։ Այսպիսի տողեր են գրված «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության կայքէջում, որն ի դեպ թարմացվելու է:
Նույն' 2001թվականին, Սվետա Աբրահամյանը հավատարիմ մնալով իր ' մանկավարժի կոչմանը, չէր կարող անտարբեր մնալ այդ տարիներին արտագաղթի հետևանքով օրստօրե ահագնացող երեխաների ճակատագրով : Այդ իսկ պատճառով ամուր հիմքերի վրա է դնում նոր ստեղծած «Վան» հնամենի մայրաքաղաքի անունը կրող մեկօրյա դպրոցը, որի և տնօրենն էր և դասավանդողը:


Տիկին Սվետան հիշում է, որ հայկական դպրոցը մեկնարկային տարում ունեցել է ընդամենը մեկ աշակերտ, 6 ամիս հետո երեխաների թիվը հասել է տասի, այնուհետև 20-25 հոգու: Երկու տարի միայնակ է դասավանդել, մինչև որ «գտնվել» է երկրորդ մանկավարժը:
ՈՒ այսպես մեկնարկային դժվարությունները օրըստորե  հաղթահարվում էին   իրագործվող հետևողական աշխատանքով:
Հայրենի եզերքի նկատմամբ օրավուր աճող կարոտը ընտանիքին մղում էր հայրենանպաստ նոր նախագծերի:

«Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը

Այսօր արդեն Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը իր «Վան» կիրակնօրյա դպրոցով կայացած կազմակերպություն է Հոլանդիայում գտնվող հին ու նոր հայկական կառույցների շարքում:
Միության առջև դրված հստակ նպատակներից է' հայ գիրն ու լեզուն պահպանելը, հայ մշակութային արժեքներին հաղորդ լինելը, այն հաջորդ սերունդներին փոխանցելը, նաև տարբեր նախագծեր իրականացնելը Մայր Հայրենիքի հետ: Միությունը նաև ամենամյա օգնության ծրագրեր է մշակում և իրականացնում Հայաստանում: Արդեն կյանքի կոչված նախագծերն այնքան շատ են, որ հնարավոր չենք համարում բոլորը թվարկել: Հիշարժան տարելիցներին ու տոներին նվիրված միջոցառումների ցանկից կարել է առանձնացնել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումները' մասնավորապես Նայմեխեն քաղաքի գլխավոր լեփ լեցուն դահլիճում ցուցադրված Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմը, որի ընթացքում բազմաթիվ օտարազգի հանդիսատեսներին բացատրական աշխատանքներից բացի բաժանվել են գրքույկներ, հուշաթերթիկներ, անմոռուկների կրծքանշաններ:


sw15183888_1260414724031398_1401689061_o.jpg.    .      sw15050317_1252024938203710_460460059_n.jpg
Սվետա Աբրահամյանը դուստրերի' Գայանեի և Կարմենի հետ:Բացման խոսք' նիդերլանդացի գեղանկարիչ Րալֆ Հեյնենի նկարների անհատական ցուցահանդեսին :

Մյուսը Հայաստանում կազմակերպված նիդերլանդացի գեղանկարիչ Րալֆ Հեյնենի նկարների այս տարվա անհատական ցուցահանդեսներն էր Երևանում, որի բացմանը ներկա է եղել մշակույթի փոխնախարարը: Րալֆ Հեյնեն նաև հայ հեղինակների հետ խմբակային ցուցահանդես է ունեցել:

Բոլոր այս նախագծերի հաջող իրացմանն անշուշտ նպաստում է նաև Աբրահամյան ընտանիքի անդամների անձնական և հանրային կապերը: Այսպես, ընտանիքի հայրը' Արան «Միացյալ հայերը Հոլանադիայում» (ՄՀՀ ) հայ համայնքի շտապ օգնությունն է, բոլոր տեղափոխադրումների ու կազմակերպչական հարցերի համակարգողը : Տիկին Սվետա Աբրահամյանը ՄՀՀ հայ համայնքի նախագահն է, նաև կիրակնօրյա դպրոցի տնօրենը: Դուստրերից ավագը' Կարմենը     աշխատում է Նայմեխենի քաղաքապետարանի սոցիալական հարցերով իրավաբանական ադմինիստրատոր և «Միացյալ հայերը Հոլանադիայում» հայ համայնքի (ՄՀՀ ) քարտուղարն է: Կրտսեր դուստրը' Գայանե Աբրահամյանը քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակից է և իր ազատ ժամանակն անմնացորդ նվիրաբերում է իր նախաձեռնած ու իրականացրած հայկական կառույցին: Լավ ու բարյացկամ վերաբերմունք է, որ Նայմեխենի քաղաքապետարանն իրենց տարածքն ու մշակութային կենտրոնները անվճար հիմունքներով տրամադրում են միության կրթական և մշակութային միջոցառումների անցկացման համար ' գիտենալով, որ ՄՀՀ -ի գործունեության հիմքում հայապահպանության և Մայրենիի իմացության ու պահպանման խնդիրն է:

Նայմեխենի «Վան» կիրակնօրյա դպրոցի մասին

«Միացյալ հայերը Հոլանադիայում»(ՄՀՀ ) կազմակերպության մասին ոչինչ ասած չէինք լինի, եթե առանձին չխոսենք «Վան» կիրակնօրյա դպրոցի մասին:
Դպրոցն ընգրկված է համահոլանդական հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի կազմում: Ինքնին «Հարթակի» գաղափարը Սվետա Աբրահամյանինն է: Այն հիմնադրել են Ալմելոյի, Նայմխենի և Ասենի կիրակնօրյա դպրոցները, որոնք միավորվելով ստեղծել են միասնական այս կառույցը: Նման նախաձեռնությունն օգնում է դպրոցներին տարածելու իրենց փորձը, համալրել ու բարելավել կրթական ծրագրերը: Տարեցտարի հարթակում ընդգրկվող դպրոցների թիվն էլ աճում է: Երեք տարուց ավելի «Հարթակի» հետ ակտիվ համագործակցել է Դեն Բոսի կիրակնօրյա դպրոցը, ով ղեկավարում էր երջանկահիշատակ, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Այդ կազմում վերջերս ընգրկվել են Վեստերֆորդի և Մաստրիխտի հայկական դպրոցները: Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցների «Հարթակի» տարեկան հանդեսները պարբերաբար արժանանում են ՀՀ սփյուռքի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ուշադրությանը:
Նիդերլանդներում սփռված հայ համայնքների առանձին-առանձին գործելու ֆոնին, դպրոցների այս միավորումը պետք է լուրջ ձեռքբերում համարել և օրինակ' խոշոր համայնքների միասնական գործելու:
sw15102396_1251977251541812_1220059811_o.jpg.       .sw15060310_1251990344873836_2136648185_o.jpg
Նայմեխենի «Վան» կիրակնօրյա դպրոցի մոտ երկու տասնյակ աշակերտների ուսուցման գործում Սվետա Աբրահամյանից բացի , իրենց արժանի ներդրումն ունեն Նարինե Մելքոնյանը, Վալենտին Խաչիկյանը, Անահիտ Հայրապետյանը և Թինա Մաթևոսյանը (լուսանկարում) : Ընդլայնվում են դպրոցի կապերը Մայր Հայրենիքի համանման հիմնարկների հետ: Չորս տարուց ավելի է դպրոցը բարեկամական կապ է հաստատել Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան 168 դպրոցի հետ: Վերջերս «Վանը», որպես քույր դպրոց հուշագիր է ստորագրել Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցի հետ: Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության  «Վան» մեկօրյա և Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցների քույրացման հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան  Եվրոպայի  հայ  համայնքների  հետ  կապերի  բաժնի  պետ  Նատալի Դանիելյանը:    Սա խրախուսելի է այն առումով, որ կապ է հաստատվել հեռավոր գյուղի կրթօջախի հետ: Ի դեպ անձնական միջոցներով գումար և ուսման համար անհրաժեշտ գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ է տրամադրվել հեռավոր դպրոցի կարիքները բավարարելուն: Այդ մասին հոդված է հրապարակել նաև սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը:
Այս տարի «Վան» դպրոցի կազմակերպած միջոցառումների հիմքում Հայաստանի ու Արցախի հոբելյանական տարելիցներն էին, որոնց առիթով միջոցառումների անցկացման պակաս չի զգացվել: Այս օրերին էլ դպրոցի կոլեկտիվը միացել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, մասնակցել մեր երկու հանրապետությունների հոբելյանական տարելիցների միջոցառումների:

Կատարվածի գնահատանքը

Այս 15 անցած տարիները, որ արագ ընթացք ունեցան' ձեռքբերումների նաև գնահատանքի մի ժամանակահատված են: Բազմաթիվ տարելիցների ու հիշարժան օրերի, նաև Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության ու «Վան» դպրոցի հոբելյանական տարեդարձերի առիթներին միությունը բազմաթիվ շնորհակալագրեր , պատվոգրեր դիպլոմներ ու պարգևներ է ստացել: Մասնավորապես արժե հիշատակել մի քանիսը:
Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից գովասանագիր և շնորհակալագիր (2006 և 2008թթ):
ՄՀՀ-ի հբելյանական 10-ամյակի առթիվ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ջերմագին շնորհավորանքներ հղելով հետևյալն է գրել.
«Անգնահատելի է օտարության մեջ հայապահպանության և մատաղ սերնդի հայկական ոգով դաստիարակելու միության և դպրոցի ունեցած ներդրումը:
Լիահույս ենք, որ Ձեր եռանդն ու կորովը կբազմապատկվի' հանուն հոլանդական համայնքում հայոց լեզվի, մշակույթի և հայկական արժեքների շարունակական պահպանման ու Հայրենիքի հանդեպ սիրո և նվիրվածության ամրապնդման»:
Միությունը շնորհակալագիր ունի նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությունից Եվրատեսիլյան մեր մասնակցին օժանդակելու համար:
«Մանկավարժական բազմաբեղուն, ազգանպաստ գործունեության, հայ սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայ ինքնության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար» շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացվել սփյուռքի նախարարությունից:
Իսկ «Վան» հայկական դպրոցն էլ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2-րդ կարգի դիպլոմակիր է:
Անցյալ տարի, երբ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով գտնվում էր Նիդերլանդներում ' հանդիպում ունեցավ հայ համայնքի ակտիվի հետ, ի թիվս երեք մասնակցի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության նախագահ , «Վան» դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» մեդալով' ճանաչելով «Մայրենիի դեսպան»:
Կա արդյո՞ք ավելի լավ գնահատական, քան հայ գրերի ստեղծողի' մեծն Մեսրոպ Մաշտոցի անունով պարգևին արժանանալը :
Այս օրերին սփյուռքի նախարարից շնորհավորական նոր ուղերձ ստացվեց:
Հրանուշ Հակոբյանը ջերմ կերպով շնորհավորելով «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության և «Վան» կիրակնօրյա դպրոցի 15-ամյա հոբելյարը' բարձր է գնահատել միության հայանպաստ գործունեությունը , որն է' հավատարմությունը հայանպաստ գործունեությանը, հայ մշակույթը, պատմությունն ու ավանդույթները պահպանելն ու տարածելը, հայ մանուկներին հայեցի կրթելն ու դաստիարակելը, օտարներին մեր արժեքները ներկայացնելը:
Նախարարը նամակն այսպես է եզրափակում.

«Մեզ ոգևորում է Ձեր ակտիվությունը, անկեղծ նվիրումը և Հայրենիքի հետ համագործակցության մղումը:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ' ի նպաստ համայնքի զորացման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման»

«Նիդերլանդական օրագիրը» իր այս հոդվածով միանում է  բոլոր շնորհավորանքներին:
sw15183847_1260370717369132_1951404458_o.jpg
Աբրահամյանների ընտանիքն  այսօր' աղջիկների ամուսինների և երեխաների հետ:
«Նիդերլանդական օրագիր»
Նայմեխեն

Friday 9 December 2016

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև


image
Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի դատարանի առջև կանգնեց «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը ‘ այսպես կոչված Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը :
Ավելի վաղ (2014թ) հայտնել էինք, որ հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը’ հոլանդական դատարանին գանգատ էին ներկայացրել Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի  դիմաց, երեք տարի առաջ, թուրք-ադրբեջանցիների կազմակերպած երեքհազարանոց հանրահավաքում հնչած վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
Առաջադրված մեղադրանքն ընթերցվելուց  հետո, դեկտեմբերի 6-ի նիստը Ալմելոյի դատարանը հետաձգեց : Այն  շարունակվելու է  2017թ. մարտի 3-ին, երբ պատրաստ կլինեն փորձագիտական եզրակացությունները’ տեսաերիզը ուսումնասիրելու, պարզելու համար թե ինչ համատեքստում է արվել նման հայտարարությունը:
Դատավարության մանրամասների մասին մամլո հաղորդագրություն է տարածել   Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
Նիդերլանդական օրագիրը ևս հետամուտ է լինելու  դատավարության ընթացքին և իր ընթերցողներին է տրամադրելու հանգամանալի մանրամասը տեղեկություններ:
image
image
image
Լուսանկարում՝ աջից առաջինը Իլհամ Աշկինն է։
Կես միլիոնից ավելի տպաքանակ ունեցող նիդերլանդներում հայտնի «Telegraaf». ամենօրյա թերթը ‘ «հայկական հուշհամալիրի հակառակորդը դատարանում» վերնագրով հոդված է  զետեղել:
Հաագայի 51-ամյա բնակիչը պատասխան է տալու Ալմելոյի դատարանին ‘ համարյա 3 տարի առաջ հայկական հուշարձանների դեմ տեղի ունեցած հավաքում արտահայտած «Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության համար, գրում է թերթը և ավելացնում, որ 2014 թվականի հունիսի 1-ին 4000 նիդերլանացի թուրքեր դեմ են եղել անցած դարի սկզբներին Ալմելոյի հայկական եկեղեցու մոտ Հայոց ցեղասպանության (Armeense genocide-մեջբերում բնագրից ‘ Ն.Օ) հուշարձանի տեղադրմանը: Կասկածյալը’ եղել է բանախոսերից մեկը, ով Իր հայտարարությամբ բացահայտ չարաշահել է խոսքի ազատ արտահայտման իրավունքը, ըստ մեղադրանքի, նա հայերի դեմ բռնություն է հրահրել:
Նրա փաստաբան Պիտեր Պլասման գտնում է, որ իր պաշտպանյալը սոսկ արձանագրել է փաստ. «Հայերն այնտեղից վաղ թե ուշ պետք է հեռանան: Սա նաև ՄԱԿ-ի տեսակետն է».
Այնուհետև թերթը տեղյակ է պահել ,որ դատական գործընթացը կշարունակվի 2017 թվականի մարտի 3-ին, երբ նաև հայտնի կլինեն փորձագիտական եզրակցությունների արդյունքները:
 Հիշյալ դատավարության վերաբերյալ բավական հետաքրքրասիրություն էր հանդես բերել թուրքական կողմը, ովքեր դատական պրոցեսին էին ներկայացել մեծ խմբով’  Հոլանդիայի,Բելգիայի, Գերմանյայի թուրքական մամուլի համար գրող  լրագրողներով, առկա էր ադրբեջանական և թուրքական դրոշներն  ու « օրվա հերոսը» Իլհամ Աշկինը, որոնց  «ֆոնին»  ցուցադրաբար  լուսանկարներ էին արվում:Ավելացնենք, որ  համերաշխության դրսևորման ագիտացիոն այս արշավը   “փայլուն"  կատարվեց: Եվրոպական գրեթե  բոլոր թուրքալեզու լրատվամիջոցները’ ավելացրած  Ադրբեջանի և  Թուրքիայի  բազմաթիվ թերթեր, կատարեցին իրենց առաջադրանքը, գրեցին’ թե ինչի համար են դատում իրենց   «գյոզալ» հայրենակցին: Ներքին ոգևորությունն այնքան  մեծ  էր, որ այս թերթերում   հրապարակվեցին դատավարության երեք դատավորների  լուսանկարը ( էթիկայի կանոնների խախտում):
image
Ալմելոյի դատարանի շենքը:
Սա իհարկե արտաքին  փայլն էր ու արտաքին այս հանգստության տակ, որքան էլ պարոն Աշկինը լուսանկարվեր իր այս, կամ այն հայրենակցի հետ, որքան էլ թուրքալեզու թերթերը գովերգեին նրա “համարձակությունն ու խիզախ արարքը” ու խոստանային, որ եկող տարի  մարտին էլ են միմյանց հանդիպելու, այնուամենայնիվ ներքին հոգևիճակն ու հուսահատ քայլերը  մատնում են նրան:  Demet TV-հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ  նա հայտնել էր, որ իր խոսքի իմաստը ճիշտ չի մեկնաբավել և իրենք  խնդիրներ չունեն Նիդերլանդների հայերի հետ: Իր ասածը վերաբերվում է սպանություններ գործած զավթիչ հայերին…
Եթե, իրոք Աշկինը հավատում է, որ իր խոսքերը նիդերլանդահայերին չեն վերաբերել, ապա թող նեղություն քաշի պարզել ‘ինքն ի՞նչ գործ է ունեցել նիդերլանդահայերի կառուցած հուշակոթողի շրջակայքում:
Երևի՞ նրա  համար, որ “զավթիչ” հային տարբերակի մյուս հայերից: Ապա  այդ դեպքում ինչու՞ են  իրենք ( մեղադրյալ կողմը) առաջարկել  դատավարությունում, որպես  «մեկնաբանող-փորձագետ» ներգրվել էթնիկ թուրք պատմաբան Արմանդ Սաղին,   և  ոչ թե  դատախազության ներկայացրած  հոլանդացի թուրքագետ, Լայդենի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերին:
Հասկանալի է’,  մտավախություններ  կան:
Ներկայացնում ենք այն  նախապատմությունը, ինչի հետևանք է եղել այս  դատավարությունը:
2014 թվականին Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելո քաղաքում որոշվեց բացել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշհամալիր:
Մինչ 2014թ. ապրիլի 24-ը տեղի թուրքական համայնքը, բողոք էր հղել քաղաքային իշխանություններին’ հույսով, որ հուշհամալիրը կարգելափակվի: Այս փորձը ձախողվելուց հետո գործի է դրվում ավելի մեծ ծրագիր: Այս անգամ (Հոդված’ «Ալմելոյում թուրքերը կրկին բողոքել են Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումից հետո») հունիսի 1-ին,  Հոլանդիայի տարբեր վայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով’ ըստ ոստիկանության տվյալների, մոտ 3000 թուրքերի էր բերել այս քաղաք: Ցուցարար թուրքերի ցանկությունն էր ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլերի դիմեն:
Հենց այստեղ էլ հնչում են հակահայ լոզունգներ,( որոնցից մեկը դատարանում  քննարկվող `«Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը» արտահայտությունը):
Թուրք-ազերիների միացյալ այս հանրահավաքը բումերանգի հետևանք է ունենում:(Հոդված ‘ «Հոլանդիայի խորհրդարանի քննադատական հարցադրումները») Հակառակ իրենց սպասածի մի խումբ քաղաքական գործիչներ Հինգ խորհրդարանական խմբակցությունների անունից հարցեր են ուղղում  արտաքին գործերի , սոցիալական հարցերի ու աշխատանքի (որը կրում է նաև ինտեգրացիայի պոտֆելը)  և անվտանգության և արդարադատության նախարարներին: Ցեղասպանության վերաբերվող հարցից զատ, անրադարձ կար հիշյալ հանրահավաքի մասով: Նախարարներին հարց է ուղղվում թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ  տվյալ ցույցը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD - Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:
Ափսոս, որ այս հարցադրմանը հետագայում ընթացք չտրվեց ‘ իբր դժվար   ապացուցելի և երկարատև ժամանակ խլող: Թեև «Նիդերլանդական օրագրի» պրպտումները ցույց տվեցին, որ այն ուղորդվել է Թուրքիայի կողմից:
Հուլիսի 2-ին (2014թ.)Օվերեյսելի մարզային խորհրդարանը, որի տարածքում է գտնվում Ալմելո հայաշատ քաղաքը , կայացած նիստում ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, նաև   բանաձև, որտեղ հատուկ դիրքորոշում է  արտահայտվում  նույն թվականի ապրիլի 24-ին, ապա հունիսի մեկին Ալմելոյի հայկական եկեղեցու  բակում տեղադրված հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ  թուրք-ազերիների անցկացրած  բողոքի ցույցերի  կապակցությամբ (Հոդված ‘«Նիդերլանդների Օվերեյսել մարզային խորհրդարանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը» )
Մարզային իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց  մեկ շաբաթ առաջ միայն
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, ֆեդերացիայի Ապրիլի 24-ի հանձնախումբը (ղեկավար  Ինգա Դրոստ)
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները,    Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը դիմեցին դատարան’ խախտված տեսնելով  հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը`խմբային զրպարտություն, խտրականություն և ատելության հրահրում
(Հոդված ‘ «Հոլանդահայ կազմակերպությունները դատի են տվել թուրք ժխտողականներին »)
 Չէր խանգարի, որ ադրբեջանական և թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք լուրը մեծամասամբ հասկանալի պատճառով տարածել  են  իրենց լեզուներով’ տալով հայրենասիրության պաթոս, վատ չէր լինի իմանյին դատավարությանը նախորդող  այս նախապատմությունը:
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»
image
image

Sunday 18 September 2016

Հայ գիտնականները ելույթ են ունեցել Գենտի ICHMET-2016 միջազգային գիտաժողովում



Բելգիական Գենտ (Ghent) քաղաքում սեպտեմբերի 12-15 տեղի ունեցավ «Ծանր մետաղները շրջակա միջավայրում» թեմայով գիտագործնական 18-րդ կոնֆերանսը (ICHMET 2016): Այս կտրվածքով գիտաժողովին առաջին անգամ մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հայ երիտասարդ մասնագետները: Չորս օր շարունակ, հագեցված գրաֆիկով ուսումնական Խոշոր կենտրոն համարվող Գենտի համալսարանը դարձել էր աշխարհի 5 մայրցամաքների 60 երկրներից ժամանած մոտ 300 մասնակիցների փորձի փոխանակման վայրն ու գիտական հարթակը, որտեղ նեղ մասնագիտական 21 թեմաներով բազմաթիվ զեկույցներ հնչեցին:
Շրջակա միջավայրում ծանր մետաղներին վերաբերող նախորդ գիտական համաժողովները տեղի էին ունեցել 1975 թվականին Կանադայի Տորոնտո, այնուհետև Գդանսկ, (Լեհաստան 2010), Հռոմ ( Իտալիա 2012) Գույանգ , (Չինաստան 2014) քաղաքներում :

______________
Լուսանկարներում' (ձախից) Գևորգ Տեփանոսյանը և Նաիրուհի Մաղաքյանը  Գենտի ICHMET-2016 միջազգային գիտաժողովում


Kgent_.JPG14360365_1167670989956335_1310553556_ogevna.jpg
Գենտում The ICHMET-2016 համաժողովի շարքը ներառում էր ծանր մետաղներով շրջակա միջավայրի (մթնոլորտ, օվկիանոս, քաղաքային վայր) աղտոտվածության վերջին շրջանի բացահայտումներն ու ռիսկերը, բնապահպանական ազդեցությունները էկոհամակարգերի և մարդկանց վրա' սկսած բնապահպանական քաղաքականության մշակումից,վերջացրած նոր տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, որպեսզի նվազագույնի հասցվի և վերահսկվի մետաղների արտանետումները:
Գիտաժողովի հենց առաջին օրը «Կապարը քաղաքային միջավայրում» (Երևան քաղաքի օրինակով) թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Տեփանոսյանը, ում ելույթը հետաքրքրություն առաջացրեց գիտական շրջանակներում: Հաջորդ օրը բավականին հագեցված ու գիտականորեն փաստարկված ելույթով հանդես եկավ մեր մյուս հայ մասնակիցը` նույն կենտրոնի ասպիրանտ Նաիրուհի Մաղաքյանը, ում թեման էր` «Ձնափոշում առկա ծանր մետաղի աղտոտման մակարդակի և մարդկանց առողջությանն ուղղված ռիսկի գնահատումը» (Երևան քաղաքի օրինակով):
Մեր մասնակիցների զեկույցները հնարավոր է տեղ գտնեն երկրաքիմիայի միջազգային ասոցիացիայի
 (IAGC ) «Կիրառական երկրաքիմիա» և «Քեմոսֆերա» ամսագրերում:

Արժանին պետք է հատուցել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին (տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյան ), որն ակտիվորեն ներգրաված է միջազգային ամենատարբեր նախագծերում, մշտապես կատարելագործում և նորացնում է աշխատանքային գործելաոճը: Կենտրոնի աշխատակիցները բազմիցս են մասնակցում ամենատարբեր միջազգային գիտական կոնֆերանսների, ներկայացնում իրենց գիտական հետազոտություններն ու զեկույցները աշխարհի ամենատարբեր ֆորումներում և արժանանում ուշադրության :

«Նիդերլանդական օրագիր»
Բելգիա,Գենտ

14315871_1167670969956337_352717964_o.jpg14285582_1167670949956339_975744886_o.jpg

Ի՞նչն է պատճառը, որ Ֆրանսիայի հոգևոր առաջնորդը Տ.Արմենին հեռու է պահում Մաստրիխտի հայ համայնքից

Մաստրիխտի հայ համայնքը տարակուսած է Ֆրանսիայի թեմի առաջնորդ, Սրբազան Վահան Հովհաննիսյանի պարզաբանումից : Նրանք իրենց հոգևոր հովիվ են տեսնում Տ.Արմեն քահանա Մելքոնյանին

Մաստրիխտից մեզ հայտնեցին, որ այսօր ' օգոստոսի 24-ին ի պաշտպանություն Տ. Արմեն քահանա Մելքոնյանի, Բելգիայի Անտվերպեն քաղաքում  բելգիահայերը բողոքի ցույց են կազմակերպելու: Մաստրիխտցիները ի պաշտպանություն իրենց քահանայի նման ակցիա նախատեսել են կազմակերպել սեպտեմբերի 4-ի' կիրակի օրը, հավաքվելու են Սուրբ Կարապետ եկեղեցում, Տեր Արմենին էլ խնդրել են, որ  պատարագ մատուցի, այնուհետև ի  պաշտպանություն նրա լիազորությունների ստորագրահավաք են կազմակերպելու: Նրանք  համայնքումհոգևոր հովիվ են տեսնում Տեր Արմեն քահանա Մելքոնյանին:
Նախապատմություն
Բավական աղմկահարույց, պարզաբանման կարոտ դեպքեր են տեղի ունենում նիդերլանդահայ կյանքում: Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Սուրբ Կարապետ» եկեղեցին սպասարկող քահանա Արմեն Մելքոնյանը Սասնա ծռերին աջակցող հավաքին մասնակցելու համար պաշտոնազուրկ է արվել: Սկզբից շրջանառվում էր նրան կարգալույծ անելու լուրը: Հետագաայում այն հերքեց ինքը' Տ. Արմեն քահանա Մելքոնյանը, պնդելով, որ Մայր Աթոռը դա չի կարող անել, քանի որ ինքը ձեռնադրված է Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:

Դրա փոխարեն նա գրություն է ստացել Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից ' իրեն պաշտոնազուրկ անելու մասին: Ավելի վաղ ֆեյսբուքյան հարթակում Արմեն քահանա Մելքոնյանին խիստ դատապարտող երկտող էր թողել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ով հետևյալն է գրել «...Ձեր մոտեցումը և պահվածքը բնավ վայել չէ հայ հոգևորականին, Դուք Ձեր մոտեցմամբ չեք արտահայտում Հայոց Եկեղեցու հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելությունը: Խոր ցավ և վրդովմունք պատճառեցիք: Ոչ միայն անընդունելի է, այլ խիստ դատապարտելի»:
Դրանից հետո Տեր Ասողիկը հանդես բերելով «եղբայրասիրական հանդուրժողականություն» իր ընկերների ցանկից հանել է Տեր Արմենին:
arIMG_2633.jpg
Պարզաբանում, որ ավելի է խճճում իրավիճակը
Կարելի՞ է մտածել, որ այս քայլի համար է պատժվել հայ եկեղեցու սպասավորը...
Պարզվում է' ոչ: Իսկ պարզաբանումն արել է  Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը' հանդես գալով մամուլով («Ասպարեզ» ,18 օգոստոս ,2016թ.):
 Հիշյալ մամուլի տեղեկությամբ, բնավ էլ Տ.Արմեն Քահանա Մելքոնյանը կարգալույծ և ոչ էլ պաշտոնազուրկ չի արվել
ցույցի մասնակցելու պատճառով: Համենայն դեպս այդպես հաստատում է Գերաշնհոր Տերը, ով նաև պնդել է, որ նրան այդ մասին ոչ մի գրություն էլ ինքը չի ուղարկել: Ահավասիկ նրա խոսքերը.

-Ես իրեն ոչ մի գրություն չեմ ուղարկել: Թող այդ թուղթը ցույց
տա, ես իրենից ներողություն կխնդրեմ:

Տ.Արմեն Քահանա Մելքոնյանը(ձախից-աջ),Գերաշնորհ
տերեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և  Առեն
վարդապետ Շահինյանը միասին պատարագ են մատուցում:
_______________

Գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը խնդիրը չի տեսնում նաև , երբ եկեղեցու սպասավորը մասնակցում է որևէ քաղաքական ակցիայի, ասենք ցույցի կամ միտինգի :
-Ցույցերին մասնակցելու համար նրան (Տ.Արմեն քահանա Մելքոնյանին-ծանոթ.' Նիդ.օրագիր)ոչ ոք ոչինչ չի ասել: Եթե ես ցույցի գնալու համար պիտի պատժեի իմ քահանային, ես էլ չեմ գնա( նկատի ունի' ցույցի,.-ծանոթ.Նիդ.օրագիր): Նախորդ անգամ գնացի, կանգնեցի իմ ժողովրդի կողքին, միասին աղոթեցինք,-այսպես  պարզաբանել է նա «Ասպարեզ»-ի թղթակցին:

Թվում է միայն այսքան պատասխանով Գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը վերջ կդներ  օրեր ի վեր արծարծվող  այս աղմկահարույց ու տհաճ թեմային և խնդիրը խաղաղ կհանգուցալուծեր:


Այդպես կլիներ, եթե Սրբազան կուսակրոն հոր «այո»-ն' այո լիներ, «ոչ»ն էլ' ոչ: Այսպես նա չէր խճճվի այս եկեղեցական պատմության լաբիրինթոսում' գրությամբ մեկ այլ բան ասեր, մի ուրիշ բան  պարզաբաներ մամուլով:
Մաստրիխտի «Անի» հայ համայնքի  և տեղի «Սուրբ  Կարապետ» եկեղեցու անդամներն էլ չէին տարակուսի , ապա և վրդովի Գերաշնորհ Սրբազանի  իրարամերժ  «պարզաբանումներից»:

arIMG_2633.jpg

«Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր»
Այնուամենայնիվ փաստենք, որ նման բովանդակության նամակ Գերաշնորհ Տերը ուղարկել է ոչ թե Տեր Արմեն քահանային, այլ Հոլանդիայի հոգևոր հովվությանը' Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Հոլանդիայի փոխանորդ , գերաշնորհ Առեն վարդապետ Շահինյանին: Վերջինս էլ Սրբազանի օգոստոսի 6-ի ամսաթվով իրեն հասցեագրված գրությունը արդեն իր կողմից վերահասցեագրել է  Մաաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ատենապետ Լևոն Րաֆֆի Սարգիսին, մի օրինակ էլ Տեր Արմեն քահանային : Արդյունքում' իրականություն է, որ Սրբազանը նման ցուցում տվել է: Նամակում նշված է, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական:
Ինչու՞... Չի նշված պատճառը:
Գրությունը պարտավորեցնում է, որ  այսուհետ Մաաստրիխտում եկեղեցական ծիսակարգեր կազմակերպելու համար ատենապետը պարտավոր է նախապես դիմել Հայր Սուրբին:


Հակասությունները շատ են, փաստարկները' իրարամերժ,
կամ անհայտ հավասարումներով խնդիր...

Եթե եպիսկոպոսը մեղք չի գտել Արմեն քահանա Մելքոնյանի արարքներում, ապա ի՞նչն է այնուամենայնիվ պատճառ հանդիսացել Սրբազանի  նման հանկարծահաս գրության ուղարկմանը: Մինչ այս նամակի երևան գալը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Կարապետ եկեղեցու այցելու հովիվն է եղել: Ժողովուրդը մշտապես գոհ է եղել նրա լավ է աշխատանքից: Կտրուկ ավելացել է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը: Այս Նամակից հետո Տեր Արմենը ձեռնպահ է մնացել որևէ արարողությունից: Մայիս ամսից (նաև դրանից առաջ), երբ Մաստրիխտի հայ եկեղեցին պաշտոնապես ծուխ դարձավ, նա մեծ աշխատանք էր կատարել, կանոնավոր պատարագներ է մատուցել ու ամենակարևորը' վայելել   տեղի և հարևան Բելգիայից ու Գերմանիայից հաճախող հայ հավատացյալների հարգանքն ու վստահությունը: Եկեղեցու նորընտիր ծխական խորհուրդը ևս ոգևորված էր նրա կազմակերպչական ու աշխատանքային գործունեությունից: Մի խոսքով նրա աշխատանքից գոհ են եղել ու մինչ այսօր էլ գոհ են ատենապետ Լևոն Սարգիսն ու Լինբուրգի մարզի ողջ հայ համայնքը:
 ՈՒրեմն' ո՞րն է այն ծանրակշիռ փաստարկը, որ քահանային հեռու են պահում իր գործունեությունից և որի համար թույլատրություն է անհրաժեշտ:
Ահա և Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի   բուն պարզաբանումը (մեջբերում
«Ասպարեզ»-ին տված նրա պարզաբանումից).
-Ես իրենից  (Տեր Արմեն Քահանա Մելքոնյանից-ծանոթ.' Նիդ.օրագիր)խնդրել եւ պահանջել եմ փաստաթղթեր, թե ինքը ձեռնադրվա՞ծ  է Անթիլիասում, թե՞ ոչ, բայց մինչ  այս որեւէ փաստաթուղթ չեմ ստացել: Ամեն մեկին, ով գա, ասի` ես քահանա եմ, չեմ կարող պաշտոն տալ, կարգ ու կանոն կա: Եթե ինքը ձեռնադրված քահանա է, թող բերի համապատասխան նամակը, որ իսկապես ձեռնադրված է: Ես` որպես քրիստոնյա, նրան ասացի, որ  չի կարող լինել  պաշտոնապես  քահանա, մինչեւ այդ թղթերը չներկայացնի...
Հենց այս պատճառաբանությամբ էլ Գերաշնորհը փորձել է վերջակետ  դնել անհայտ հավասարումներով այս խնդրին'   իրականում  խառնելով եկեղեցու և  հոտի փոխհարաբերությունները:
Գերաշնորհը փաստորեն  կասկած ունի, որ հայ եկեղեցու նշանակում ստացած սպասավոր  քահանան' հնարավոր է քահանա չի, թղթեր է պահանջել ու ոնց ուզում է , կամ եթե  կարող է Տ. Արմեն Մելքոնյանը թող այն իրեն ի ցույց դնի, ուղարկի...Եվ երբ դա անի խնդիր չունի:
Տեր Արմեն Քահանային, որպես ապացույց  առայժմ հաջողվել իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ  տեղադրել, որտեղ հրապարակավ իրեն քահանա են ձեռնադրում: Նշվում է նաև քաղաքը և այն հոգևորականի անունը, ով իրեն ձեռնադրում է  քահանա: Մեր վստահելի աղբյուրն էլ հաստատեց, որ  ըստ կարգի թուղթ կամ վկայական հիմնականում չի տրվում: Ամեն բան  հիմնված է փոխադարձ վստահության և ճանչողության վրա: Որպես օրինակ բերել է, որ ինքը ևս փաստաթղթերով չի կարող վկայել, որ  ձեռնադրված հոգևորական է' թեև ծառայում է Մայր Աթոռին:


Մաստրիխտահայերի զարմանքն ու դժգոհությունն է հարուցել նաև Սրբազանի այն ձևակերպումը, թե ինչու՞ Հայաստանից  հետաքրքրված են Հոլանդիայի մի գյուղի քահանայով: Հետաքրքիր է, որ սրանով Գերաշնորհ տերը  ասել կուզի, որ թերագնահատում է ' ասենք թեկուզ ամենափոքրիկ գյուղի, փոքրաթիվ հոտի  անդամների ինքնասիրությունը, որի  հովիվն ասես մեղավոր է, որ մեծ թվով անդամներ չունի: Իհարկե եկեղեցական հարուստ ավանդույթներ ունեցող , 120.000 բնակիչ ունեցող հնամենի Մաստրիխտը , որտեղ   ապրել ու սրբացվել է հայազգի Սերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր ' գյուղ չես անվանի:

Լևոն Սարգիսը պատմեց, որ Խաղողօրհնեքի օրը ժողովուրդը հավաքվել է Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ: Տեր Արմենը եկեղեցում է եղել, բայց չի պատարագել:
Երկու կարծիք լինել չի կարող, քահանան եթե  ստել է ,  ապա հոգևոր հովիվ լինել չի կարող, պետք է նրան մեկուսացնել, կամ էլ անսալ տեղի հայ համայնքի ձայնին և չխանգարել նրա ազնիվ ծառայությանը: Ավելի շատ հակասությունները բերում են երկրորդ կարծիքի ճշմարտացիությանը:

Մյուս կողմից ' հոդվածի վերևում մեջբերած Հայր Ասողիկի Տեր Արմենին ուղղված երկտողը, երևի պիտի ավելի շատ վերաբերի հայ բարձրաստիճաան հոգևորականներին, որ  ազնիվ ու ճշմարտախոս, նաև խիզախ  լինեն,  ուղիղ և շիտակ խոսեն, իրենց մեջ կրեն Հայոց Եկեղեցու հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելությունը և խոր ցավ ու վրդովմունք չառաջացնեն հավատակիցների շրջանում:

Այլապես նման պատկեր չեինք ունենա:

Խավար, բայց նշմարելի լուսավոր կետ

Այս պատմության մեջ, որ ակնկալում ենք արդարացի հանգուցալուծման թեև նորից հակասական, բայց մի  լուսավոր կետ կա...
Այս տարվա մայիս ամսին, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը (Վերևի լուսանկարում)
«թուղթ չունեցող» քահանա Տ. Արմեն Մելքոնյանի հետ Մաստրիխտում  միասին, համերաշխ  պատարագ են մատուցել , հավատավոր ժողովրդին'  քարոզելով Աստվածհավատության, համբերության, համերշխության ու հանդուրժողականության: Վերջում էլ միասին լուսանկարվել են:
Այո, նման բան եղել է և հուսով ենք էլի է լինելու: Ներողամտությունն ու մեղքերի թողությունը Հիսուսի տված հանդուրժողականության ու եղբայրասիրության դասերը դրան են մղում:

«Նիդերլանդական օրագիր»
arIMG_2638v.jpg






 Լուսանկարում' Մաստրիխտի ծխական խորհուրդը (կենտրոնում ատենապետ Լևոն Սարգիս)Առաջին շարքում (աջից-ձախ)Տ.Արմեն Քահանա Մելքոնյանը ,Գերաշնորհ
տերեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և  Առեն
վարդապետ Շահինյանը:


_______________________________
Հ.Գ

Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
Նիդերլանդական օրագիրն անրադառնում է նիդերլանդահայ կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, բնականաբար չէինք կարող անտեսել Մաստրիխտի հայ համայնքի և նիդերլանդահայության գերակշիռ մասին հուզող Տեր Արմեն քահանա Մելքոնյանին վերաբերող Ձերդ գերազանցության վերաբերմունքը:
Դատելով մամուլի նաև մյուս հրապարակումները' այն բավականին հակասական է և իրարամերժ, որն էլ հարուցել է մարդկանց տարակուսանքն ու դժգոհությունը: Հենց այդ  մասին է մեր 24-ը օգոստոսի (2016)  «Ի՞նչն է պատճառը, որ Ֆրանսիայի հոգևոր առաջնորդը Տ.Արմենին հեռու է պահում Մաստրիխտի հայ համայնքից» վերնագրով հոդվածը, որն հրապարակվել է նաև «Առավոտ» թերթն ու «Նոյան տապան» լրատվական գործակալությունը:
Գերաշնորհ տեր, ինչպես տեսնում եք հոդվածում ավելի շատ են հարցականները , խոսքի ու գործի  մեջ շրջադարձային ու հակասական վերաբերմունքը, որ լրացուցիչ կարիքն ունենք Ձեր պարզաբանման, ճշգրտման և բացատրման:
Դրան են սպասում մեր ընթերցողները:
Սպասումի ակնկալիքով ու հարգանքով'
«Նիդերլանդական օրագիր»

Tuesday 16 August 2016

Ի՞նչ առնչություն ունի Նիդերլանդներում հայ դեսպանը' «Սասնա ծռեր»-ի հետ


Վերջերս,  Հայաստանում գործող  որոշ լրատվամիջոցներ'  երևի առաջինը Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նույնանուն կայքը հրապարակել  է հոդված, որը քննադատության թիրախում է պահել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կեցվածքը: Հիշյալ  նյութը  սկսել են վերահրատարակել այլ կայքեր և համացանցում այն արագ թափով տարածում է գտել:
Ընդհանրապես նիդերլանդահայության խնդիրները բավարար չափով իր արտացոլումն է գտնում Նիդերլանդական Օրագրում և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և  լիազոր Դեսպանը այն բացառիկ հայ դեսպանների թվում է, ով գոնե մեծ ուշադրություն է դարձնում հայապահպանության խնդիրներին և այս երկրում Հայաստանի հեղինակությանն ուղղված աշխատանքներ է կատարում: Այդ մասին մեր ձեռքի տակ եղած փաստերը բավականին է, որ ի ցույց պետք է դրվի շատ այլ դեսպանների: ՈՒստի տարօրինակ ու խորթ թվաց,  որ դեսպանը կարող է այդքան կոշտ, միևնույն ժամանակ իր կեցվածքին հակառակ արտահայտություններ  թույլ  տալ:Կասկածելի էր փաստը, որ դեսպանատունը Հայաստան մեկնելու խնդիրն է դժվարացնում, այն դեպքում, որ բոլորին է հայտնի , որ լավ հիմքերի վրա է դրված նաև քաղաքացիների հետ դեսպանատան աշխատանքը ' բացառելով անգամ նվազագույն կոռուպցիոն ռիսկերը: Այս կոնտեքստում Նման կարգի մեկը մյուսին հաջորդող հեղինակազրկող' հուզական ենթատեքստերով հոդվածները չէին կարող մեզ անտարբեր թողնել: Որոշեցինք եղելությունը պարզելու նպատակով կապ հաստատել մի կողմից Հոդվածում հիշատակված  անձանց , մյուս կողմից  դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:
Դեսպանն արդեն պատասխանել էր armtimes.com «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքի հարցերին որը կարծես  լույս է սփռում եղելության վրա:

- Տիկին դեսպան, ըստ «asparez» պարբերականի՝ Ձեզ դուր չեն եկել հոլանդահայերի խաղաղ հավաքները՝ կապված Հայաստանում հուլիսի 29-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ: Տարբեր քաղաքացիներ ասել են, որ Դուք սպառնալիքներ եք հնչեցրել ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել եք դադարեցնել  ցույցերը: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ եթե այո, ապա ո՞րն է Ձեր նման դիրքորոշման պատճառը:
- Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է, եւ մեծամասամբ՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա հանդիսացող ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը, որն, ի դեպ, գտնվում է Հաագայում, փակ էր: Ցույցն արտնոված չի եղել, հետեւաբար դեսպանությունը Նիդերլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին: Ավելին, ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս, հետեւաբար չէի կարող որեւէ մեկին կանչել եւ ինչ-որ բան հորդորել, առավել եւս՝ հրահանգել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն:
- Չե՞ք կարծում, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել որեւէ երեւույթի նկատմամբ՝ ընդհուպ նաեւ բողոքի ցույցի մասնակցել:
- Խոսքի ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը մարդու անքակտելի իրավունքներ են: Այնուհանդերձ, համաձայն Նիդերլանդներում գործող կարգի՝ ցույց անցկացնելու համար պետք է նախապես թույլտվություն ստանալ իշխանություններից, որի ժամանակ պարզաբանվում են ցուցարարների իրավունքները եւ պարտականությունները: Ըստ Դիվանագիտական ծառայության մասին կոնվենցիայի՝ բոլոր դեսպանությունները, այդ թվում նաեւ՝ Հայաստանի դեսպանության շենքը, անձեռնմխելի են, եւ վերջինիս անվտանգության ապահովումը մտնում է դեսպանի պարտականությունների մեջ: Հետագայում հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով՝ ես, վերադառնալով Նիդերլանդներ, համապատասխան քննարկում եմ անցկացրել ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ զրուցել ցույցի կազմակերպիչներից մեկի հետ:
- Ըստ հոլանդահայերի կողմից տարածված տեղեկատվության՝ դուք «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ եք անվանել եւ ասել եք, որ «դրանց պետք է սատկացնեին»: Ինչպե՞ս կբացատրեք այսպիսի դիրքորոշումը: Տեղյա՞կ եք «Սասնա ծռեր» խմբի պահանջների, նրանց գործողությունների բնույթի մասին: Գիտե՞ք, թե իրականում ինչն է նրանց դրդել նման քայլի:
-Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները:
- Ըստ քաղաքացիների հայտնած տեղեկությունների՝ Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցել է նաեւ տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից: Ունե՞ք նման տեղեկություն: Ինչպե՞ս եք վերաբերում այս երեւույթին:
- Կցանկանայի նշել, որ որպես դեսպան իրավասու չեմ մեկնաբանել եկեղեցու հետ կապված հարցեր: Այս հարցերը պետք է ուղղել համապատասխան կառույցին:
- Հոլանդահայերը նաեւ նշել են, որ ցույցերի օրերին Հոլանդիայից Հայաստան մեկնողների մուտքը արգելվել է արհեստական եղանակներով: Կասե՞ք որն է պատճառը:
- Այս տեղեկությունը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Դեսպանությունն անխափան կերպով տրամադրել եւ շարունակում է տրամադրել մուտքի արտոնագրեր բոլոր այն անձանց, ովքեր դիմել են Հայաստան մեկնելու արտոնագիր ստանալու համար: Այդ գործընթացում որեւէ ընդհատում չի եղել: Ինչ վերաբերում է Նիդերլանդների քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին, ապա նրանք կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի արտոնագրի՝ ելնելով 2014թ.-ի հունվարի 1-ից ԵՄ երկրների հետ ուժի մեջ մտած վիզաների դյուրացման մասին պայմանագրի դրույթներից:
- Հոլանդահայերը պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները: Խնդրում եմ տեղեկացնել, թե այդ կապակցությամբ դեսպանատունն ինչ-որ քայլեր նախաձեռնո՞ւմ է: Ի՞նչ եք պատրաստվում անել ցույցերի շարունակության դեպքում:
- Հոլանդահայերը, ինչպես Նիդերլանդներում բնակվող յուրաքանչյուր անձ, իրավասու են իրացնել իրենց իրավունքները՝ առաջնորդնելով այս երկրում գործող օրենքներով եւ կարգերով: Ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա այն կշարունակի իր բնականոն աշխատանքը՝ իրականացնելով իր վրա դրված գործառույթները:


Հ.Գ-Այո, իրոք  հոլանդահայերի մի խումբ  ի զորակցություն «Սասնա ծռեր»-ի  Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ փոքրաթիվ հավաք էր կազմակերպել, բայց դա նշանակում էր արդյո՞ք, որ սա դեսպանի դուրը  չի եկել և նա կարող էր թույլ տար իրեն  սպառնալիքներ հնչեցնել: Ինչպես պարզվեց դեսպանն այդ օրը աշխատավայրում էլ չի եղել: Սովոր ենք քարեր նետել' չճշտելով ուղղությունը: Տարիներ առաջ դեսպանատունը հանդիպում էր կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ և հենց դեսպանն էր խոսքի իրավունք տալիս  և  խրախուսում նրանց, ովքեր ներհայաստանյան կյանքի սուր հարցադրումներ էին ուղղում նախագահին: Անհնար է անգամ հավատալ, որ ազնիվ և օբեկտիվ, հավասարակշռված մոտեցում ու տեսակետ ունեցող դեսպանը նման ագրեսիվ հայտարարություն աներ: Նիդերլանդահայ կազմակերպություններին հայտնի է դեսպանի կառուցողական,  նորովի աշխատավոճով  խնդիրները  լուծելու եղանակները: Նա պարտադիր ներկա է լինում հանդիպումների, որտեղ հայությանը հուզող հարց է քննարկվում :
Ամենատարօրինակը սակայն այն լրատվամիջոցներն են, ովքեր սենսացիոն արագությամբ կարող են տարածել ու թշնամու  կերպարով  հանրությանը ներկայացնել գոնե իրենց համար անծանոթ մարդուն: Այդ երբվանի՞ց իշխանության օղակներում աշխատող մեր հայրենակիցներին թշնամի պետք է համարել: Ամենազավեշտալին մեկը մյուսից արտատպող կայքերի տողատակերի ընթերցողների որոշ մեկնաբանություններն են, որոնց հեղինակները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել մարդու հասցեին, ում չեն էլ ճանաչում: Գոնե դեսպանի աշխատանքը ավելի տեսանել է այստեղ' Նիդերլանդներում, քան նրան ծուռ հայելու մեջ ներկայացրել են  հայրենական լրատվամիջոցները:
Ինչ վերաբերում է  Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանին կարգազուրկ անելուն, ապա Մայր աթոռ Էջմիածինը չի կարող դա անել, քանի, որ նա  ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնուհանդերձ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունից հետո նրան պաշտոնազուրկ անելու գրություն են ուղարկել: Հատկապես մաստրիխտահայերը միշտ էլ գոհ են հոգևորականի աշխատանքից: Կարծում ենք այս հարցում  ով, եթե ոչ Մայր Եկեղեցին պետք է հանդուրժող գտնվի  իր հովվի նկատմամբ'  չեղարկի որոշումը:
 Հուլիսյան միջադեպերը իրոք թեժ էին, բոլորին անտարբեր չթողեցին, հանգիստ  շունչ առանք, երբ հայը հայի արյուն չհեղեց, իսկ եղածից հետևություններ պետք է անել: Մեզ պետք է ուժեղ Հայաստան' բոլորիս միասնությամբ, մի բան, որ դեռ երազանք է անկախության տարիներից մինչև հիմա: Հավատացեք պառակտումը մեր ուղին չէ' այն վնասներ կբերի:

Wednesday 13 July 2016

Արցախի կողքին է Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելոն

Արդեն հայտնել ենք, որ մի քանի նիդերլանդական հայ համայնքներ ու կազմակերպություններ իրենց օգնությունն են ցուցաբերել Արցախին: Անշուշտ սպասելի պետք է լիներ Նիդերլանդներում ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելո քաղաքի նախաձեռնությունը:
Անցած կիրակի Ալմելոյի Հայ Առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հոգիների համար։ Այս կապակցությամբ բացված բարեգործական ֆոնդին, բացի Ալմելոյի տարբեր հայկական կազմակերպություններից' իրենց օժանդակությունն են ցուցաբերել  նաև Նայմեխեն քաղաքի «Միացիալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության անդամները: Արդեն ամրագրվել է 42 հազարից ավելի Եվրո:
Ավելի վաղ Նիդերլանդների նաև այլ հայ համայնքներ են այս կապակցությամբ իրենց օգնությունն ու աջակցությունը հասցեագրել հայրենի Արցախին:










Thursday 19 May 2016

Բարեգործական համերգ-երեկո Բրյուսելում



Բելգիահայ մի խումբ արվեստագետներ' երաժիշտներ, ասմունքողներ , պարային համույթներ ու անհատ կատարողներ Բրյուսելում  մայիսի 27-ին նախաձեռնել են համերգ, որի հասույթը կտրամադրվի Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վիրավորված և զոհված մարտիկների ընտանիքներին: Միջոցառումը նախաձեռնել է  «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությունը (նախագահ Արտակ Սերգոյան): Այն կրելու է «Քե´զ համար, հայ զինվոր» խորագիրը: Համերգը տեղի է ունենալու Բրյուսելի Հայ տանը Rue du Gaz- 83 հասցեում, փոստային տարբերանշանն է 1020: Համերգը դիտել ցանկացողները կարող են տոմսերի համար  զանգահարել +32 (0)4879 99997 հեռախոսահամարով:
Համերգ-երեկոն վարելու է Լևոն Զնաբերդցին:
Համերգի տոմսն արժե ընդամենը' 10 Եվրո:
Մի շարք լրատվամիջոցներ'  այդ թվում «Հայերն այսօր»-ը հանդես են գալիս  որպես ինֆորմացիոն հովանավորներ:
13236009_1037277139684417_1975007070_n.jpg

Friday 13 May 2016

Մեկ օր Իվետա Մուկուչյանի հետ, բոլորս Արցախ ու Հայաստան ենք


Մայիսի 14-ին  բոլորս Իվետա Մուկուչյանի հետ ենք,
բոլորս Արցախ  ու Հայաստան  ենք...

Հավատացեք,արդեն հաղթել ենք ու հաղթելու ենք
Իվետա-Մուկուչյան_.jpgԱյն բանից հետո, երբ Ստոկհոլմում  մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակչում մեր մասնակիցը ծածանեց Արցախի դրոշը Ադրբեջանը բողոքի նոտա հղեց երգի փառատոնի կազմակերպիչներին' Իվետա Մուկուչյանին որակազրկելու պահանջով: Հայտնի այս միջադեպին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում' Euronews-ը: Թուրքիայում ևս սա քննարկման թեմա է դարձել:
Այսպիսով աշխարհով մեկ տարածվեց Իվետայի այն խոսքերը, որով Հայաստանը խաղաղություն է ուզում' հետևաբար Արցախի հարցը առկախ է խաղաղությամբ լուծվելու:
Արդեն վաղը' մայիսի 14-ին փառատոնի եզրափակիչ փուլն է:
Անկասկած, միջազգային տարբեր  հեռուստակայանների մեկնաբաններ միլիարդավոր հեռուստադիտողների ուշադրությունը կսևեռեն այս հետաքրքիր միջադեպի վրա, այն մասին թե ինչու՞  հայ մասնակիցը ծածանել է մրցույթում արգելված չճանաչված հանրապետություններից հենց Արցախի դրոշը (արգելված դրոշների ցանկում են եղել Կոսովոյի, Լեռնային    ղարաբաղի,Ղրիմի,
Պաղեստինի,Դոնեցկի ժող. հանրապետության,Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության,Բասկերի երկիրի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ,Իսլամական պետության դրոշները):



606x395_bonus-0205-ebu-banned-flags.jpg«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչում Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո:Երկրները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ` Բելգիա, Չեխիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
Հենց մայիսի 14-ին,  «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչին «LoveWave»-ի երգի սիրո ալիքներով մենք պետք է մեկտեղվենք ու կրկնապատկենք մեր համերաշխությունը'  առ Արցախ ու Հայաստան , մեր հզոր հայկական շնչով  տարածենք  «LoveWave»-ի սիրո  ալիքներն ամբողջ աշխարհում:Այս միասնությունը մենք պետք է ապահովենք մեր քվեարկությամբ' հանուն Արցախի ու Հայաստանի, ի հեճուկս Ադրբեջանի: Նիդերլանդահայերը վաղուց  ապացուցել են, որ դա կարող են: ՈՒրեմն պատրաստ ենք...

Hay_ivearcax.JPG.  .lvetaMuk_uch.jpg

Sunday 8 May 2016

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորին հրավիրում են

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի  «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը  բոլորին հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին:
MaastrichtAltstadt.jpg

Mast_futb.JPGSint Servaasbrug


Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է  «Անի» հայկական կազմակերպության
ղեկավար,«Սուրբ 
Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը:
Առաջին միջոցառման մեկնարկը  մաստրիխտի Geusselt park  մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու  Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը: Առաջնությանը մասնակցելու են  Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար' երեկ
ոյան ի հայտ բերելու մարզապայքարի  մրցանակակիրներին ,  տեղի կունենա  հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն:
Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին , քաղաքի կենտրոնում,  հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի  «Ս. Կարապետ»  եկեղեցու եւ «Անի»  Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:  Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի  քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր:
Երեկոյան արդեն  հայկական համերգային սրահում տեղի կունենա   Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են  մրցանակները:
Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով:

Maastricht_Stadion_De_Geusselt.jpg800px-Maastricht,_kerk_bij_Vrijthof_2007-04-27_12.18.JPG
Մաստրիխտի Geusselt park  մարզադաշտը.  .Սերվատիուսի  եկեղեցին

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա եղեք Մաստրիխտում
13095991_241375772890104_1981227997685578309_n.jpg
Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ»
եկեղեցու ծխական խորհուրդը ոչ միայն  տեղի
ու  Լիմբուրգի Մարզում ապրող հայերին է հրավիրում մասնակցել այս միջոցառումներին'  նաև երկրի տարբեր մասերում ու հարակից Բելգիայի և Գերմանիայի  հայերին է սիրով սպասում: Մաստրիխտում է  ապրել ու սրբացվել  հայազգի 
Սերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։ Հաստատ արժե լինել Մաստրիխտում, դիտել հայկական հետքն ու ներկայիս հայկական   առօրյան, դիտել ֆուտբոլ, ծանոթանալ Սերվատեսի թողած ժառանգությանն ու մասնակից լինել երեկոյան համերգին: Ի դեպ համերգի համար անհրաժեշտ է նախորոք պայմանավորվել և ձեռք բերել տոմս, որի մեջ մտնում է սնունդն ու ըմպելիքը:
Որպեսզի կազմակերպիչներին դյուրին լինի վաղորոք ավարտել բոլոր աշխատանքները և կազմ ու պատրաստ սպասել ձեզ, ցանկալի կլինի նախօրոք ձեռք բերել համերգի տոմսը:
Տեղեկությունների համար զանգահարել «Անի» հայ համայնքի հեռախոսահամարներին .(+31)0611912534.Արմեն ...(+31) 0623118396.Լևոն...(+31)0643988500.Արման..Էլ փոստ .. ani.maastricht@gmail.com
anihayhamaynk@hotmail.com
12208334_121209128240103_2625131808861480775_n (1).jpg
Բոլորիդ հաճելի օր մայիսի 15-ին Մաստրիխտ քաղաքում:
Տեղեկությունների համար, կարող եք գրել նաև մեզ' Նիդերլանդական Օրագրին

Tuesday 3 May 2016

Նիդերլանդական «Անին» Արցախում



Մաաստրիխտի Հայ Առաքելական Եկեղեցու և Անի հայ համայնքի անդամներն այս
օրերին Արցախի  զինվորի կողքին են




13153385_10205978947940785_2030800203_n.jpgՍփյուռքը համախմբվել, բռունցք է դարձել' մեկտեղվել է մեր փոքրիկ հողակտորի մեջ, որ այսօրվա Հայաստանն է, բոլորիս երազած հայրենիքի մի կտորը, որ այսóր քոչվոր թուրքը յուրացնել է ուզում: Մեր թանկ հայրենի եզերներում, որտեղ թուրք ու ազերի հրոսակներն են ապաստանել, արևելյան մասում' մի գծում ընդհատվում է նրանց ներկայությունը և սկսում է մերը: Մենք, որ կառչել ենք Արցախի լեռներին, և ամուր ենք մեր սարերի պես, ոչ ոք չի կարող սասանել: Այսօր երկրագունդը փոքրացել է և հայի ոգին մեկտեղվել է Արցախ…ի հետ, որտեղ մեր արծիվ արթուն զինվորները հայի ինքնությունն են պաշտպանում:
Սփյուռքը թեև սփռված, այսօր մի տեղում է' Արցախում: Գիտենք, որ Նիդերլանդների հայ կառույցները իրենց օգնությունն են կազմակերպում:Առաջինների թվում նաև Մաստրիխտի «Անի» հայ համայնքն է:
Սփյուռքն հայրենիքի հետ է' առանց որի գոյություն ունենալ չի կարող,
սփյուռքի յուրաքանչյուր անդամ զինվոր է:  մենք ասում ենք, որ բոլորս Արցախ ենք, Հայ զինվորը մեր երաշխավորն է' մեր Մուշը, Սասունը, Ղարսն ու Անին...
Հարկ եղած դեպքում նաև ֆիզիկապես կանգնելու ենք մեր  զինվորի կողքին, միասին ենք, միասնական ենք, բռունցք ենք, ամուր ենք... Թող դա լավ գիտակցի թշնամին:
Կեցցե' Հայաստանը և նրա պահապան հայ զինվորը...
Մենք բոլորս Հայաստան ենք ու հայրենիք կերտող զինվորը:


13147984_10205978945940735_32061622_o.jpg

Գերաշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Յովհաննիսեանը կլինի Մաստրիխտում



Այս կապակցությամբ Մաստրիխտի Սուրբ Կարապետ
եկեղեցու ծխական խորհուրդը այս կիրակի իր մոտ է
հրավիրում հավատացյալներին: Տարածած դիմումի
մեջ հետևյալն է հաղորդվում.

Հարգելի հայրենակիցներ
մայիսի 1 ին կիրակի օրը ժամը 11-30 ին
Հանդիսաւոր Սուրբ Պատարագ Գերշ. Տ Վահան Եպս. Յովհաննիսեանը Մաասթրիխթի Սուրբ Կարապետ եկեղեցի

Ուրախութեամբ կը հրաւիրենք մեր հաւատացեալները ներկայ գտնուելու Սուրբ եւ անմահ Պատարագին, ուր պիտի պատարագէ եւ օրուան խորհուրդը փոխնցէ՝

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ՝
Գերաշնորհ Տ. Վահան Եպիսկոպոս Յովհաննիսեանը
Առաջնորդ Սրբազանը Մաասթրիխթ կը գտնուի եկեղեցւոյս ծխական խորհուրդի հրաւէրով, Անդրանիկ այցելութեամբ մը ծանօթանալու մեր համայնքին, գործունէութեան ու հաւատացեալներուն հետ։

Առաջնորդ Սրբազանը, պատարագէն ետք առիթը պիտի ընծայէ ներկայ հաւատացեալներուն, համայնքիս սրահին մէջ անոր աջը համբուրելու և օրհնութիւնն ստանալու։

Սիրով կը հրաւիրենք ձեզ
Սուրբ Կարապետ եկեղեցի

Z.H Bischop Vahan Hovhanessian ,

Bischop van Frankrijk, West- Europees afgevaardigde van Katholikos Karakin II van de Moeder Kathedraal van de Heilige Etchmiadzin, brengt een 3 daagse bezoek aan de Armeense gemeenschap in Maastricht/Limburg.
Z.H de dienst op Zondag 1 me zal leiden.
Op de Zondag na de dienst er zal ontmoeting momenten zijn met de gelovigen van onze gemeenschap om gezegend te woorden door Z.H

Allemaal van harte welkom

Kerk bestuur