The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 30 October 2019

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. FAON–ը ողջունում է բանաձևի ընդունումը



ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:
Բանաձևի ընդունումը ողջունել են հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան` FAON–ը, որի կապակցությամբ հայտարարություն է տարածել.

Amerikaanse Congres schrijft geschiedenis: erkenning Armeense genocide

PersberichtFAON – Amerikaanse Congres schrijft geschiedenis: erkenning Armeense genocideArmeniërs in Nederland juichen beslissing Amerikaans Congres over de Armeense genocide toe.
FAON bedankt het Amerikaans Congres

Den Haag, 29 oktober 2019 – Met 405 stemmen voor en 11 tegen heeft het Amerikaanse Huis van Afgevaardigden vanavond resolutie 296 aangenomen inzake erkenning van de Armeense genocide.

 Tijdens de behandeling gaven in soms emotionele betogen afgevaardigden hun steun aan de resolutie waarbij officieel de Armeense genocide wordt erkend.

Het was voor het eerst dat de behandeling van de resolutie in de plenaire zitting in behandeling werd genomen. Dat bepaalde de sfeer, waarin men besefte dat geschiedenis werd geschreven.

In alle eerdere gevallen was de resolutie, nadat hij al in de Commissie Buitenlandse Zaken was aanvaard, op het laatste moment van de plenaire agenda gehaald, onder zware druk van Turkije.

Veel werd door de afgevaardigden gesproken over de dreigementen, die Turkije pleegt te uiten als ergens ter wereld de genocide erkend dreigt te worden, zoals bijv. economisch, dreigementen die in praktijk niets voorstellen.

Geen enkele afgevaardigde nam het woord om tegen aanvaarding van de resolutie te spreken.

Velen lieten weten dat al eerder, maar nu met de acties van Turkije in het hoofd zeker, de gebruikelijke argumenten van tegenstanders om niet tot erkenning over te gaan, nl dat Turkije zon’n geweldige bondgenoot is, nog stand kunnen houden.

De FAON is overtuigd en verheugd, dat voor alle Armeniërs, Arameërs, Assyriërs, Pontische Grieken en alle andere christenen, die geleden hebben onder de genocide en onder de ontkenning ervan, de erkenning door het Amerikaans congres een zeer laat, maar belangrijk en betekenisvol momentum is.

De FAON dankt daarom het Amerikaanse Huis van Afgevaardigden, en doet tegelijkertijd een beroep op de Nederlandse regering om de overwegingen die in het congres rond het fenomeen genocide en de erkenning van genocide naar voren zijn gebracht, ter harte te nemen en niet langer aan de verkeerde kant van de geschiedenis te blijven staan door deze genocide niet te erkennen.

Of zoals afgevaardigde Jackson het zei: denial of this genocide, is denial of all genocides.

Sunday 27 October 2019

Զորավարի ևս մեկ հուշարձան, այս անգամ Վանաձորում




Նորայր Զուլոյանին տարբեր երկրների հայ գաղթօջախներում են ճանաչում: Նրա և ընկերների համարձակ մտահաղացումներով շատ  նախագծեր են կյանքի կոչվել: Օրերս Վանաձորին  նվիրված օրվա առիթով տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ արձանի բացումը: Շնորհակալություն Նորայր Զուլոյանին, նրա բոլոր համախոհ ընկերներին, նվիրատուներին այս հիանալի նախագծի իրականացման ու Վանաձորի տոնը կատարյալ դարձնելու համար: Մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու հայորդու գործունեությանը, քանզի նրա  մասին ասելիք ունենք, բայց դա թողնենք հետո...

Հուշարձանը կառուցվել է ,, Ինտերկապ,, ՀԿ-ի նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և համայն հայության նվիրատվություններով: Քանդակագործն է՝ Գեղամ Բեգջանյանը, ճարտարապետը՝ Սուրեն Աբովյանը:

Միջոցառնամը ներկա էին Լոռու մարզի ղեկավարները և պատասխանատուները մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, Վանաձորի քաղաքապետարի ղեկավարները և պատասխանատուները քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիկոպոս Չուլջյանը,ԱԺ պատգամավորներ, հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Նորայր Զուլոյանի գլխավորությամբ, հյուրեր բազմաթիվ երկրներից և Հայաստանից, տարբեր բնագավառների անվանի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ ԵԿՄ անդամներ ,հասարակական կազմակերպություններ , մեր քաղաքի և մարզի հարյուրավոր բնակիչներ: Ուղերցներ էին ուղարկվել Ֆրանսիայի ,,ԱԶԱԴ,, կազմակերպությունից, Գերմանիայի ,, Ինտերկապ,,-ից հանձինս Վանաձորի պատվավոր քաղաքացի Ռայներ Քոզելի:
Անվանի ասմունքող և հանդիսավար Ջիվան Սարգսյանի բացման խոսքից հետո Երևանի Զորավար Անդրանիկի թանգարանի հիմնադիր տնօրեն՝ Ժորժետա Բեգլարյան Առաքելյանի որդու Գուրգենի և աշխատակիցների հետ թանգարանից բերված զորավարի սուրը հանձնեց արցախյան ազատամարտի հրամանատար, գեներալ լեյտենանտ ,,Լոռվա ասպետ,, Միքայել Գրիգորյանին: Այնուհետև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, ,,Ինտերկապի,, նախագահ՝ Նորայր Զուլոյանը, հայ մեծ բարերար՝ Մարտիրոս Մինասյանը բացեցին հուշարձանը: Սրբազանի խոսքից հետո ելույթներ ունեցան Վանաձորի քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը, անվանի գրող հրապարակախոս, անդրանիկագետ՝ Կարո Վարդանյանը, անդրանիկագետ գրող՝ Ռուբեն Սիմոնյանը :
ՀՀ վաստակավոր նկարիչ՝ Ռուբեն Արուտչյանը իր հեղինակած մեծադիր Զորավարի նկարը նվիրեց Նորայր Զուլոյանին, Զորավարի թանգարանի ,, Զորավար Անդրանիկ,, մեդալը հանձնվեց քանդակի հեղինակին՝ Գեղամ Բեգջանյանին, նվերներ հանձնեց նաև գրող թարգմանիչ՝ Շողիկ Ամիրխանյանը և միջոցառումը շարունակվեց հետաքրքիր գեղարվեստական կատարումներով , որին մասնակցեցին ազատամարտիկ՝ Բաբկեն Հախոյանը, գուսան Ռազմարը, երիտասարդ անվանի երգիչներ և շնորհալի դպրոցականներ: Միջոցառումը բարձր մակարդակով վարեցին ՝ Ջիվան Սարգսյանը և Հրաչուհի Լոռեցյանը:





Saturday 26 October 2019

Ադրբեջանական անցյալի հորինվածքը

Տխրահռչակ Զիյա Բունիաթովին «հիշել» են  Նիդերլանդներում



Տխրահռչակ, հայատյաց Զիյա Մուսա օղլի Բունիաթովին երևի թե չանրադառնայինք, եթե  Ամստերդամում տեղի համալսարանի գիտաշխատող Սառա Քրոմբախը հանդես չգար «Զիա Բունյաթովը և ադրբեջանական անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությամբ: Ամստերդամի հումանիտար հետազոտությունների ինստիտուտին (AIHR) կից Հին Լութերական եկեղեցու դահլիճում տեղի ունեցած արարողությանը ներկա էր  Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կցորդ Անահիտ Չալիկյանը: Նա  ողջունելով նիդերլանդացի գիտնականին, կարևորել է արևմտյան գիտական շրջանականերում պատմությունը կեղծելու ադրբեջանական փորձերին հակազդելը:

Սարա Քրոմբախը իր աշխատության առաջին մասում անդրադարձել է Բունիաթովի կյանքին ու գործունեությանը, իսկ երկրորդ մասում վերլուծել է նրա կարևոր գործերը`հատկապես գիտության ու պատմության նկատմամբ անբարեխիղճ ու կողմնակալ վերաբերմունքը:  Նկարագրվում է Բունիաթովի դերը շրջադարձային ժամանակաշրջանում`Perestroika-ից մինչև 1997 թվականը` նրա խորհրդավոր մահը: Վերջին տարիների անկախություն ստացած Ադրբեջանում Բունիաթովի աշխատանքը կապված էր քաղաքական իրադարձությունների հետ` կտրուկ փոփոխվում էր, ու նրա գործելաոճն  անվերապահորեն ավելի ագրեսիվ էր դառնում:

Բունիաթովին ավելի լավ ճանաչում են խորհրդային ժամանակաշրջանն ապրած մարդիկ: Ծնվել է 1923թ դեկտեմբերի 21-ին: Անցնել է պատերազմով և կարողացել է իրեն դրսևորել որպես խորհրդային օրինակելի ու  վստահելի քաղաքացի, ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը ու թեև 1954թ պաշտպանել է «Իտալական իմպերիալիզմը Աֆրիկայում» գիտական թեզը` աշխատանքի անցնելով Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտում, մասնագիտացել է Հայաստանի պատմության խեղաթյուրման մեջ: Հենց սա և ադրբեջանցիներին որպես հնագույն ազգ ներկայացնելը ապահովվեց Բունիաթովին մինչև ակադեմիկոսի գիտական աստիճանի վերին սանդղակում հասնելը: Երկար տարիներ ղեկավարել է  Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը:  Նման ազգայնական խեղաթյուրման նպատակներն են աղվանների ներկայացումը որպես ադրբեջանցիների:  Փութաջանորեն աղվանների բնակեցված տարածքներիը մաքրվել են հայկական ժառանգություններից: Առաջին լուրջ հակապատմական ու հակահայկական հոդվածով Բունիաթովը հանդես է եկել 1960 թվականից, իսկ 1964-թ.-ին «Ադրբեջանը VII—IX դարերում» թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան` ընդ որում կասկածի տակ դնելով հայկական պետականությունը տարածաշրջանում: Թեև խորհրդային ստվար գիտնականների մի խումբ Բունիաթովի հասցեին հանդես եկան լայնածավալ քննադատությամբ, դա չխանգարեց, որ  հաջորդ տարի`1965-ին, Լեոնիդ Իլիչ Բրեժնևի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովը նրան շնորհեր  պրոֆեսորի կոչում...ՈՒ այսպես ամենաթողությունը Զիա Բունիաթովի մատուցմամբ ծնեց նորանոր պատմական խեղաթյուրումներով լեցուն բազմահատոր ստեր ու  կեղծիքներ` որ հնարավոր չէ անգամ սեղմ ներկայացնել: Բավական է ասել, որ նա գործուն մասնակցություն է ունեցել նաև խորհրդային Ադրբեջանի հանրագիտարանի հրատարակությանը:

Բունիաթովի զեղծարարության գագաթնակետը 1988 թվականին և դրանից  հետո էր, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտարարեցին Ադրբեջանից բաժանվելու իրենց ցանկության մասին, մի շարք ադրբեջանցի գիտնականներ Բունիաթովի գլխավորությամբ հիմնավորում էին Ադրբեջանի ղեկավարության պնդումները, որ իբր հայերը Լեռնային Ղարաբաղ եկվորներ  են և վերաբնակեցվել են միայն 1828 թվականին: Քանի որ ադրբեջանական լեզվով սկզբնական աղբյուրներ չկային, ու գիտնականներն, ըստ երևույթին, հրաժարվում էին հայկական աղբյուրներից, ուստի Բունիաթովը և նրա գործընկերները ստիպված էին օգտագործել պարսկերեն, ռուսերեն և արաբերեն առաջնային աղբյուրներ: Այնուամենայնիվ, նրանք գտան, որ հնագույն և միջնադարյան աղբյուրների մեծ թվաքանակը, ոչ միայն պարսկերեն, արաբերեն և ռուսերեն, այլև հունարեն, լատիներեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով, նշում են, որ մինչև 1828 թվականը հայերը կազմում էին Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը : Բունիաթովին և նրա գործընկերներին ամենից շատ նյարդայնացրեց այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող Կովկասում մահմեդական առաջնային աղբյուրները, ինչպիսիք են Աբբաս Կուլի Բակիխանովը, որի անունն է կրում հենց Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, և Միրզա Ադիգոզալ Բեկը, նույնպես հստակ նշում են մինչ այդ թվականը Ղարաբաղում հայկական ուժեղ ներկայության մասին: ՈՒ պատկերացնու՞մ եք Բունիաթովի թիմը անտեսելով ակադեմիական բարեխիղճությունը,  միջնադարյան առաջնային աղբյուրների տպագրություններից հանում  է հայերի մասին տեղեկատվությունը` նշելով ոչ հավաստի, ինչ որ լույս չտեսած գրքի աղբյուրներ:

Բունիաթովը խրախուսել է Սումգաիթի ջարդերը ու հետո հայտարարել, որ Սումգայիթյան ջարդերը հայերի ծրագրածն է եղել ՝ իբր  վարկաբեկելու համար Ադրբեջանը, և խթանելու հայ ազգայնամոլությունը: Լպիրշ ու անբարտավան, ոչ գիտնականին հարիր եզրակացություն: Նա հանդես է եկել ադրբեջանցիներին Լեռնային Ղարաբաղ հարկադիր վերաբնակեցման նախագծերով, ու այդպես  նմանատիպ` տպագրված ու անտիպ բունիաթովյան գործունեություն, մինչև 1997 թվականը, երբ նրան լռեցրել են Բաքվի իր սեփական տան մուտքի մոտ: Ըստ պաշտոնական վարկածի, սպանությունը կազմակերպել են «Հըզբոլլահ»-ի Բաքվի մասնաճյուղի անդամները, որոնք Բունիթովին հռչակել են իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալության անդամ: Կան նաև այլ վարկածներ: Զիա Բունյատովը թաղված է Բաքվի Պատվո ծառուղում: Մահվան կապակցությամբ Հեյդար Ալիևը հետևյալն է ասել.
«Գնդակ` արձակված այդպիսի մեծ ու բարձր հանճարին,  սա հարձակում է ողջ Ադրբեջանի ժողովրդի վրա, գնդակն արձակված է ադրբեջանի ժողովրդի վրա»:

Թեև 22 տարի տխրահռչակ Բունիաթովը լռել է, սակայն նրա թողած պատմական աղբը հավաքելը դյուրին գործ չէ: Խորհրդային հանրահայտ գիտնականներից բացի Բունիաթովի կեղծ գիտական փաստարկները քննադատել ու հերքել են բազմաթիվ օտարազգի գիտնականներ, ավելին` նա հայտնի է նաև  գրագողությամբ: Բրիտանացի Թոմաս դե Վաալը Բունիաթովի գիտական ​​վկայականները կասկածելի է համարում: Վաալը  հաստատում է. Կովկասի Ալբանիայի վերաբերյալ 1960 և 1965 թվականներին  Բունիաթովի հրատարակված երկու հոդվածներն ուղղակի գրագողություն են: Բունիաթովի անունով հրատարակվել է չհրապարակված երկու հոդվածների թարգմանությունները, որոնք ի սկզբանե անգլերեն գրված են եղել արևմտյան գիտնականներ C.F.J. Dowsett և Robert Hewsen-ի կողմից:  Թոմաս դե Վաալը Բունիաթովին անվանել է «Ադրբեջանի համար մեկ հայատյացը»:
Վրացի պատմաբան Գ. Բերաձեն պնդում է, որ Բունիաթովը յուրացրել է հնդիկ հայտնի արևելագետ Հադի Հասանի աշխատանքը Ֆալակի Շիրվանի մասին:

Բունիաթովի կողմից հայերի հիշատակումների համակարգային «մաքրումը» և «ալբաններին» փոխարինելը  նշում է նաև ամերիկացի պատմաբան Ջորջ Բուռնուտյանը, որի համաձայն, Շիլթբերգերի «ճանապարհորդության» ժամանակ «Բունիաթովը համարձակորեն բաց է թողել ձեռագրի 63 - 66 գլուխները, ընդհանուր առմամբ քսան էջեր ՝ կապված Հայաստանին և հայերին, և  իր հրապարակման մեջ փոխել  տեքստը:

«Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Բարլոու Տեր-Մերդեճյանը « Երկու տեսություն Ղարաբաղի պատմության մասին» գրքի նախաբանում  նշում է, որ Բունիաթովի պատմածները  տեքստային  աղբյուրների առումներով ունեն բազմաթիվ աղավաղումներ:

Եվ այսպես «հանճարեղ» Զիա Բունիաթովի սուտն  ու  կեղծիքը մերկացնող  բազմաթիվ ազնիվ ու անաչառ պատմաբաններին միացավ ևս մեկը` նիդերլանդացի գիտնական Սառա Քրոմբախը: Պատմության կեղծարարներին հենց ինքը` պատմությունը չի ներում:
Hay Azian




Sunday 20 October 2019

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐԸ





Վերջին ժամանակներս Հայաստանը զբոսաշրջային առումով աշխարհում սկսել է լայն հետաքրքրություն ներկայացնել ու պատահական չէ, որ այն բևեռվել է նաև Նիդերլանդների վրա:Հոլանդացիները սիրում են ճանապարհորդել ու դրան նպաստում են տեղի հայերը` ամենաուղիղ իմաստով գովազդելով Հայաստանը: Հայ համայնքի անդամներն անգամ (օրինակ Svetlana Andresian-ը) խմբեր են առաջնորդում դեպի Հայաստան: Պատահական չպետք է համարել ներկայացվող տեսանյութը, որտեղ մեր վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն է ստանձնել Նիդերլանդներից ժամանած զբոսաշրջիկների զբոսավարի դերը:
Բավական ակտիվ է աշխատում նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ( Tigran Balayan )Տիգրան Բալայանը: Վերջինս ոչ ավել, ոչ պակաս Հայաստան է ճանապարհել իր նիդերլանդացի հարևաններին, որոնք գոհ ու շնորհակալ վերադարձել են իրենց երկիր: Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճամփորդած Ռոբ Մաասին տպավորել է հայկական հյուրասիրությունն և հարգանքը օտարների նկատմամբ: Նա հիացած է հայկական խոհանոցով և խմիչքով։ Իրենց հետ Հայաստանից ավելուկ, հաճար և գինի են բերել, և որ ամենակարևորն է` արդեն ծրագրել են հայաստանյան հաջորդ այցը:



Վերջապես ժամանակ գտանք հանդիպելու Հայաստան այցելած մեր հարևաններին, որոնց վառ տպավորությունները մեկ բառով նկարագրելիս կարելի է անվանել ֆանտաստիկ։ Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճամփորդած Ռոբ Մաասը նկատեց, որ նման հյուրասիրություն և հարգանք օտարների նկատմամբ այլ տեղ չի հանդիպել, հիացած է հայկական խոհանոցով և խմիչքով։ Իրենց հետ բերել են ավելուկ, հաճար և իհարկե գինի։ Արդեն պլանավորել են հաջորդ այցը։
Finally we managed to meet our neighbors, who visited #Armenia in September. Their bright memories can be characterised as fantastic. Former journalist, visited several dozens of countries noted, that nowhere he saw that kind of hospitality and respect towards foreigners. The couple is admiring Armenian cuisine and beverages. They are already planning next trip.
David Hovhannisyan Ոսկևազ գինին շատ են հավանել։
Martin Khachatryan, bedankt!


Տարբեր թեմաներով




Ազատամարտիկի հայկական կարոտը...



Թուրքիայի Սիրիա ներխուժման դեմ Նիդերլանդների քրդամետ կազմակերպությունների բողոքի ակցիային միացած Սեպուհ Աբրահամյանը ' Հայ Դատի անունից


Oրվա կադրը
Քաղաքական էտյուդ
15.10.2019

Thursday 10 October 2019

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Նիդերլանդներում







ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:
Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:
Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:
Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:



ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի ուղերձը Ազգային օրվա և Կոմիտասի 150-ամյակին նվիրված ընդունելությանն ու և համերգին (թարգ.` անգլերենից)
ՀՀ Ազգային ժողովի պատվավոր նախագահ,
Նիդերլանդների Թագավորության Սենատի պատվավոր նախագահ,
Ձերդ Գերազանցություն դեսպաններ,

Հայաստանի և Նիդերլանդների խորհրդարանների հարգելի անդամներ,
Հարգելի Խաժակ սրբազան, հոգևոր հայրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախությամբ ողջունում եմ բոլորիդ `հայ մեծ կոմպոզիտոր, հոգևորական և երգահան Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ: Մի հրաշալի իրողություն, որ նշանավորվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Մեզ համար պատիվ է, որ կազմակերպել ենք այս համերգը և հնարավորություն ունենք  լսել աշխարհահռչակ երաժիշտների և հայ ժողովրդի մշակութային դեսպանների գործերը` Սերգեյի և Լուսինեի  հրաշք մատուցմամբ: Այս համերգը շատ առումներով բացառիկ է, և մենք խորապես շնորհակալ ենք Սերգեյին և Լուսինեին` նրանց ներկայության և կատարման համար: Համերգի երգացանկը ներառում է ոչ միայն Կոմիտասը,  այլ  նաև  մյուս հայ կոմպոզիտորների գործեր:

Չափազանց դժվար է Կոմիտասին բնութագրելը, կամ նրան մի քանի տողով նկարագրելը: Նա յուրաքանչյուրին մատուցում է երաժշտության  մեջ գնահատելի բոլոր արժեքները , հեղինակն է  երբևէ կազմված առավել անթերի քրիստոնեական պատարագների: Նա հավաքել , գրի է առել ու վերծանել է ավելի քան մեկ դար առաջ Հայաստանի տարբեր վայրերի մի քանի հազար երգ: Դրանց թվում կան բավականին համարձակ, երաժշտական ​​տեսանկյունից բարդ ՝ երգչախմբային ստեղծագործություններ: Իր ամբողջ կյանքը նվիրելով հայկական ավանդական երաժշտության ուսումնասիրությանը ՝ նա ստեղծեց երաժշտական ​​կոմպոզիցիայի ազգային հայկական ոճ և ուրվագծեց հայկական երաժշտության զարգացման ուղիները: Նա աշխարհում ազգագրական երաժշտության առաջատարներից մեկն էր: Այս ցուցակը կարող է շարունակվել:

Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, նա ամփոփում է մեր ձգտումները և մեր ցավը: 1915 թվից հետո Կոմիտասը Փարիզի հոգեբուժարանում ավելի քան 20 տարի անցկացրեց, երբևէ ոչ մեկի հետ չխոսելով և ոչ էլ արձագանքելով: Հայոց ցեղասպանության սարսափները, որոնց ականատես եղավ, չափազանց շատ էին  հանդուրժելու համար: Այսպիսով, այն, ինչ մենք ունենք նրա երաժշտությունից, ստեղծվել է մինչև 1915-ի ապրիլը` նախքան կյանքը կանգ կառներ հայերի պատմական հայրենիքի մեծ մասում:

Մենք կենդանի ենք պահել Կոմիտասի հիշատակը: Չնայած մի ամբողջ ազգի ոչնչացման փորձին, մենք գոյատևեցինք, և այժմ կառուցում ենք ժամանակակից ժողովրդավարություն: Սա է պատճառը, որ այսօր Կոմիտասի տարեդարձը նշվում է Հայաստանի Անկախության օրվա համատեքստում:

Անցյալ տարվա Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակից հետո մենք բացեցինք ամբողջովին նոր էջ երկրի պատմության մեջ, հույսով և վստահությամբ դեպի գալիք ապագան: Հայաստանը ձեռնամուխ է եղել իրապես ժողովրդավարական, կոռուպցիայից  ազատ, շուկայական և մրցակցային տնտեսության ստեղծման, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև լավ կառավարման, նոր տնտեսական ուղու ստեղծման ու  սոցիալական, տնտեսական կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը: 

Իհարկե, համընդհանուր ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը պահանջում է էական ժամանակ, անվերապահ պարտավորություն և նույնիսկ մտայնության փոփոխություն:
Այս դժվարին ճանապարհին Հայաստանին պետք է աջակցել, հատկապես Նիդերլանդները, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջատարի:  Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների շարունակական ներգրավվածությունը քաղաքական երկխոսության ընդլայնման, տնտեսական և առևտրային համագործակցության խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացման համար:

Տարին սկսվեց Դավոսում Վարչապետներ Փաշինյանի և Ռութեի հանդիպմամբ, և այսօր մենք ունենք Հաագայում Հայաստանի խորհրդարանի նախագահի պատվիրակություն: Հաջորդ տարվա համար մենք հուսով ենք, որ կլինեն այլ բարձր մակարդակի այցեր, բայց ավելի կարևորում ենք` մարդկային պարզ շփումներում խորացումը:
Այս համատեքստում  կցանկանայի տեղեկացնել, որ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճում է, և Հայաստան այցելող հոլանդացի զբոսաշրջիկների թիվը աճել է առնվազն 30% -ով:

Հաջորդ տարի Դրենս (Drents) թանգարանում կկայանա «Արարատ լեռան հեքիաթը. Գանձերը հին Հայաստանից» ցուցահանդեսը, որում կցուցադրվեն իմ երկրի հարուստ մշակութային ժառանգությունը:

Տիկնայք եւ պարոնայք,

Ընդունելությունը, որը նախորդեց և կհետևի այս համերգին, և միջոցառումը ինքնին հնարավոր եղավ շնորհիվ մեր  հովանավորներ Ադիբեկյան ընտանիքի հիմնադրամի, ARMA կաշվե ընկերության, MAAS Travel- ի, Ալմելոյի հայկական եկեղեցական խորհրդի, Kaashoeve Rotterdam- ի, Ամստերդամում Հայաստանի պատվավոր հյուպատոսի:  Խորին շնորհակալությունը մեր բոլոր հովանավորներին:

Իմ խորին շնորհակալությունը դեսպանության անձնակազմին `այս համերգը կազմակերպելու գործում ցուցաբերած ջանքերի համար:

Այժմ ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ վայելել այս եզակի համերգը` հուսով, որ ապագայում ավելի շատ նման իրադարձություններ կունենանք ձեզ կրկին հյուրընկալելու:

Ցանկանում եմ ձեզ ուրախ ժամանց


Շնորհակալություն.


Կոմիտասի 150 ամյակը

Հոկտեմբերին 10-ին Հաագայի Դիլիխենտիա համերգասրահում
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգ, որին ներկա գտնվեցին պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանի գլխավորած պատվիրակությունը և Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անթոնի Բրույնը։

Միջոցառմանը ներկա էին նաև Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների և դատական ատյանների ներկայացուցիչներ, հոգևոր, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հոլանդահայ համայնքի անդամներ։
Համերգի մեկնարկին հնչեցին ՀՀ և ՆԹ պետական օրհնգերգերը, այնուհետ ներկաներին ողջույնի խոսք ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ շեշտելով, որ Կոմիտասը հայերի հավաքական գիտակցությունն է, որն իր մեջ ամփոփում է և՛ մեր ձգտումները, և՛ մեր ցավը, և մեր հաջողությունները:
Համերգին կատարումներով հանդես եկան ջութակահար ու դաշնակահար Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները: Հնչեցին Կոմիտասի «Կռունկը», «Ծիրանի Ծառը», «Վաղարաշապատի պարը, «Շուշիկին», «Ունաբին», Արամ Խաչատրյանի «Տոկկատա» դաշնամուրային մենանվագն ու «Երգ-պոեմը», Էդուարդ Բարսեղյանի «Ռաբսոդիան» և այլ ստեղծագործություններ:
Համերգից հետո շարունակված ընդունելությանը հյուրերը, կիսվելով տպավորություններով, կիսվում էին Լուսինե և Սերգեյ Խաչատրյանների անկրկնելի կատարումմների տպավորություններով` ընդգծելով Կոմիտասի երաժշտության անգերազանցելի բնույթը, որը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհին՝ որպես համամարդկային արժեք: 







Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը համանախագահել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոել Ֆորդեւինդը:


Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:
Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:
«Հայաստանի խորհրդարանի նախագահը այցելում է Նիդերլանդներ»


«Հայաստանի խորհրդարանի նախագահը այցելում է Նիդերլանդներ» վերտառությամբ` սենատի Առաջին պալատի կայքը  լուսաբանել է Հայաստանի ազգային ժողովի նախագահի այցելությունը Նիդերլանդներ: 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին այս շաբաթ եռօրյա այցով ընդունել են Սենատը և Ներկայացուցիչների պալատը: Չորեքշաբթի օրը ՝ հոկտեմբերի 9-ին, նրան դիմավորեցին Առաջին պալատի շենքում ՝ Առաջին պալատի նախագահ Յան Էնթոնի Բրույնը և Երկրորդ պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիա Դայկստրան (Pia Dijkstra) :
Ի թիվս այլոց, Հայաստանի խորհրդարանի նախագահին ուղեկցում են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Հոկտեմբերի 10-ի Հինգշաբթի առավոտյան Հայաստանի խորհրդարանի նախագահը զրուցել է Առաջին պալատի նախագահ Յան Էնթոնի Բրուեյնի հետ: Քննարկվել են Նիդերլանդների և Հայաստանի երկկողմ հարաբերությունները և երկու երկրներում տեղի ունեցող քաղաքական զարգացումները: Անցյալ տարի Հայաստանն ունեցավ բուռն ժամանակահատված, երբ տեղի ունեցավ խաղաղ քաղաքական Թավշյա հեղափոխությունը:
Դրանից հետո Միրզոյանը զրուցեց երկու պալատների անդամների պատվիրակության հետ: Քննարկմանը մասնակցում էին Սենատի անունից Բաստիան վան Ապելդորնը (Bastiaan van Apeldoorn, SP, BDO հանձնաժողովի նախագահ), Տոին Բուկերինգը (Toine Beukering (FVD) , Լուկ վան Վելը (Loek van Wely,FVD) և  Ֆարահ Կարիմին (Farah Karimi,GroenLinks): Քննարկվել են տարբեր թեմաներ ՝ ներառյալ միգրացիայի, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների, Հայաստանի և ԵՄ հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի  հակամարտությունների մասին:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Միրզոյանը և Առաջին պալատի նախագահ Բրուայնը Հինգշաբթի առավոտյան այցելել են Հաագայի Nieuwspoort մամուլի կենտրոն: Այստեղ բացված ցուցահանդեսում ներկայացված են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» լուսանկարները:

Հայկական պատվիրակության ծրագրում  ներառում է այցը Ջրային միության խորհուրդ, որտեղ քննարկվու են  ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները:

Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը  Նիդերլանդներ  համաձայնեցվել էր դեռևս  2017 թվականի նոյեմբերին սենատի առաջին Պալատի նախկին նախագահ Անկի Բրուկերս-Կնոլի Հայաստան կատարած այցի ընթացքում:










Friday 4 October 2019

Նիդերլանդական մամուլ / ԼԻՍՏԵՐԻԱՅԻ ՎԱՐԱԿՈՎ ԴԵՊՔԵՐ


Լիստերիայի բացիլով վարակված մսի պատճառով երեք  մարդ է մահացել, մեկ հղի կին  կորցրել է երեխային: Այդ մասին հայտնում է Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը (RIVM): Վերջին երկու տարվա ընթացքում  մսի միջոցով քսան մարդ է վարակվել :
- Արդյունքում մենք հայտնաբերեցինք, որ բոլոր հիվանդները, ովքեր հիվանդացել են օգտվել են Offerman- ի արտադրանքից », - ասել է RIVM- ի խոսնակը:
«Կարևոր է, որ մարդիկ լավ նայեն, թե ինչ մսամթերք ունեն տան սառնարանի մեջ: Եթե արտադրանքը կասկածելի է, ապա դրանք պետք է հնարավորինս արագ նետվեն », - նախազգուշացնում է RIVM խոսնակը:
 Jumbo-ն անցյալ գիշեր հետ կանչեց ավելի քան 130 տարբեր տեսակի մսամթերք, քանի որ դրանք հնարավոր է աղտոտված լինեն լիստերիայի բակտերիաներով: Աղտոտված մսամթերքները նույնպես գտնվում են Aldi- ի, Bidfood- ի, Sligro- ի և Versunie- ի դարակներում:
Սրանք նախապես փաթեթավորված, կտրտած մսամթերք են, որոնք գալիս են Ալսմերի Օֆֆերան ֆաբրիկայից, և  տարածվում են ամբողջ երկրի սուպերմարկետներ: Aldi- ն  ևս հետ է կանչել  մի շարք ապրանքատեսակներ:  «Մսամթերքը, որը դեռ գտնվում է դարակաշարերի վրա, անվտանգ է», - ասված է Ալդիի հայտարարության մեջ:

Offerman Գործարանում արտադրության գործընթացը ժամանակավորապես դադարեցված է: Ապրանքանիշերը հավաքվել են վաճառադարակներից` ապահովութան համար,  Jumbo-ն ասում է, որ հույս ունի, որ շուտով ամբողջ տեսականին հասանելի կլինի:
Ցուցակը պարունակում է նախապես փաթեթավորված միս ՝ հավի ֆիլե, գամոն, խորոված երշիկ և բեկոն: Արտադրանքի մեծ մասը ժամկետի ավարտ ունի մինչև հոկտեմբերի կեսը: Ապրանքի ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:
 Հոլանդական սննդային կենտրոնի տվյալներով ՝ վարակի վտանգը փոքր է, բայց հետևանքները կարող են հատկապես լուրջ լինել ռիսկային խմբերի համար, ինչպիսիք են նորածինները, հղիները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ:

Վարակված մարդիկ կարող է արյան թունավորումներ, մենինգիտ և մաշկի և աչքերի ինֆեկցիաներ ստանալ: Հղի կանայք ունեն վիժելու հավանականություն: Ամեն տարի Նիդեռլանդներում հայտնի է լիստերիայի վարակի մոտ 70-ից 100 դեպք:

Jumbo- ի և Aldi- ի հաճախորդները, ովքեր միսը խանութ են վերադարձնում, հետ են ստանում իրենց գումարը: Գնման անդորրագիր չի պահանջվում: Նրանք, ովքեր արդեն օգտվել են  մսամթերքներից և լավ չեն զգում, պետք է դիմեն բժշկին:
https://www.destentor.nl/binnenland/drie-doden-en-een-miskraam-door-listeriabesmetting-vleeswaren~a75fbc01/?utm_source=browser_push&utm_medium=push&utm_campaign=stdc_st

Լուրեր ''ադրբեջանական'' թեմաներով

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇՈՎ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ (սկանդալ)





Երեկ Լյուքսեմբուրգում ֆուտբոլի Եվրոպայի լիգայի Դուդելանժ- Ղարաբաղ (Ադրբեջան) հանդիպումը դադարեցվեց կես ժամ անց` շատ տարօրինակ պատճառով. Դաշտում հայտնվեց մի անօդաչու սարք, որից կախված էր ԱՐՑԱԽԻ պետական դրոշը: Ադրբեջանցիները սպասվածից ավելի արձագանքեցին, ադրբեջանցի ֆուտբոլիստները նույնիսկ փորձում էին դրոշի ընթացքը դադարեցնել գնդակով հարվածի միջոցով, սակայն այն շեղ էր ստացվում: Փաստը մեծ արձագանք է ստացել: Նիդերլանդական թերթերը գրում են, որ սարքի ծագումը պարզ չէ, բայց դա կապ ունի Ադրբեջանի և հարևան Հայաստանի միջև երկարատև հակամարտության հետ: Հարևան երկու երկրների միջև բախումը տևական ժամանակ է:
Մամուլի միջոցների միակ սխալը` Արցախի դրոշը Հայաստանի դրոշի տեղ ներկայացնելն է:


Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում հակադարձել է Ադրբեջանի պատվիրակին, որը ահաբեկչական գործողություններ է վերագրել Հայաստանին...



Wednesday 2 October 2019

Արամ Ա կաթողիկոսը Նիդերլանդներում է

 


Հոկտեմբերի 1-ին Նիդերլանդներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի այցելության կապակցությամբ Հայաստանի և Նիդերլանդների դեսպանությունների նախաձեռնությամբ՝ Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին Հաագայում հավատարմագրված դեսպաններ, Արևմտյան Եվրոպայում հայ առաքելական եկեղեցու պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, Կաթոլիկ եկեղեցու Ուտրեխտի արքեպիսկոպոսը, Նիդերլանդներում գործող կրոնական կազմակերպությունների ղեկավարներ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում  Կրոնի և հավատքի հատուկ բանագնաց, աստվածաբան Յոս Դոումանը(Jos Douma), հայ առաքելական եկեղեցիների խորհուրդների անդամներ։

Ողջունելով Արամ կաթողիկոսին և ներկաներին Հայաստանի և Լիբանանի դեսպաններ Տիգրան Բալայանն ու Աբդել Սատար Իսան կարևորեցին միջոցառման իրականացումը՝ նշելով, որ բարձրաստիճան հոգևորականը ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցին և Լիբանանն իր բազմազանությամբ։

Հայաստանի դեսպանը իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է լիբանցիներին Հայոց ցեղասպանությունից փրկված հայրենակիցներին օթևան տալու, հաստատվելու և ազգային վերելքի համար նպաստավոր պայմաններ ապահովելու համար՝ խորհրդանշական համարելով, որ այդ ամենի արդյունքում 1930թ. Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսությունը հաստատվեց Անթիլիասում։

Շնորհակալություն հայտնելով միջոցառման համար համար՝ Արամ Ա-ն՝ շեշտեց, որ Լիբանանի և Հայաստանի և դեսպանների կողմից համատեղ միջոցառման կազմակերպումը խորհրդանշում է երկու երկների փոխկապակցվածությունը, գործընկերությունն ու խաղաղսեր առաքելությունը։

Ընդունելության մասնակիցներին մատուցվեց հայկական գինի և լիբանանյան ուտեստ։






Zijne Heiligheid Aram I, het hoofd van de Armeens-apostolische Kerk (Catholicos) van Cilicië, is in Nederland. Morgen, 2 oktober houdt hij op uitnodiging van de Oud-Katholieke Kerk een publiekslezing in Utrecht. De catholicos zal spreken over de uitdagingen voor christelijke gemeenschappen in het Midden-Oosten.
Als voormalig moderator van de Wereldraad van Kerken heeft Aram I een enorme ervaring opgebouwd in de interreligieuze dialoog en het oecumenische werk aan vrede en verzoening. Op dit moment bekleedt hij functies in de Raad van Kerken van het Midden-Oosten.
In zijn lezing bespreekt Aram I de situatie van christenen in het Midden-Oosten en benadrukt hij hun maatschappelijke bijdrage in heden en verleden. Hij zal ingaan op de problemen die christenen in het Midden-Oosten ervaren, gezien hun minderheidspositie, groeiende emigratie en grotere politieke druk.
Volgens de in Libanon residerende kerkleider hebben kerken de plicht om lokaal te werken aan een vreedzaam en respectvol samenleven met de islam. Hij roept westerse politici en christenen en moslimleiders in het Midden-Oosten op te pleiten voor een blijvende christelijke aanwezigheid in het Midden-Oosten.
Catholicos Aram komt naar Nederland voor een officiële ontvangst door de oud-katholieke aartsbisschop van Utrecht, Joris Vercammen. De oud-katholieke kerken van de Unie van Utrecht voeren al enige jaren vriendschappelijke bilaterale gesprekken met de Armeense Kerk.
De lezing op 2 oktober, getiteld The Challenges Facing the Christian Communities in the Middle East, start om 20.00 uur in congrescentrum In de Driehoek. Belangstellenden zijn welkom voorafgaande aan de lezing om 19.00 uur de oecumenische vespers in de Sint-Gertrudiskathedraal mee te vieren.
Het Catholicaat van Cilicië is een eigenstandige kerk, behorend tot de Armeens-apostolische Kerk. Zij ontstond toen in de elfde eeuw vele Armeniërs op de vlucht waren geslagen voor oprukkende Turken en Mongolen. Aan de mediterrane kust stichtten zij in 1080 een nieuw koninkrijk: Ciliciaans Armenië of Cilicië geheten, met als hoofdstad Tarsus, de plaats waar de apostel Paulus vandaan kwam. In 1375 werd dit christelijk rijk echter onder de voet gelopen door islamitische Mammelukken.
Het Catholicaat moet worden onderscheiden van het Patriarchaat van Cilicië van de Armeens-katholieke Kerk.
Vandaag was de catholicos op uitnodiging van de Libanese en Armeense ambassadeur al in Nederland op een receptie bij de ambassade van Libanon in Den Haag.
De Armeense ambassadeur Z.E. Tigran Balayan dankte tijdens zijn speech de Libanese ambassadeur Z.E. de heer Abdel Sattar Issa en het Libanese volk voor de nauwe betrekkingen tussen beide naties en in het bijzonder de opvang en steun van de vele Armeense vluchtelingen tijdens de genocide op de Armeniërs aan het begin van de 20e eeuw. In het huidige Libanon wonen ongeveer 150.000 Armeniërs.
Speciaal overgevlogen vanuit Rome was ook de nieuwe aartsbisschop Z.H.E. Khajag Barsamian. (Legaat van de Armeens-apostolische kerk in West-Europa)
Tal van diplomaten, geestelijke en vertegenwoordigers van Armeense en christelijke organisaties waren ook aanwezig. Allen werden getrakteerd op Libanees eten en Armeense wijn.