The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 14 January 2023

Ինչու՞ Նիդերլանդներ և ոչ թե Հոլանդիա

 

Նրանց համար, ովքեր տարակուսում են, թե ինչու երկիրը Հոլանդիայի փոխարեն, ճիշտը Նիդերլանդներ անվանելն է։
Պարզաբանում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության էջը ։
Embassy of the Netherlands in Armenia
Մեր երկրի պաշտոնական անվանումը Նիդերլանդների Թագավորություն է։ Նիդերլանդները 12 մարզ ունի, սակայն շատերը կիրառում են «Հոլանդիա» բառը, երբ խոսում են Նիդերլանդների մասին:
Ինչո՞ւ։
Նիդերլանդների երկու մարզերը՝ Noord-Holland և Zuid-Holland [Հյուսիսային և Հարավային Հոլանդիաներ] երկրի այն մասն են, որը կոչվում է Հոլանդիա: Մինչդեռ երկրի 12 մարզերը միասին ձևավորում են Նիդերլանդները։ Այդ մարզերն են՝ Հյուսիսային Հոլանդիա, Հարավային Հոլանդիա, Ֆլևոլենդ, Գելդերլենդ, Հյուսիսային Բրաբանտ, Օվերեյսել, Դրենթե, Ուտրեխտի մարզ, Խրոնինգենի մարզ, Ֆրիսլենդ, Զիլենդ, Լիմբուրգ։
1588-ից 1795 թվականներին Նիդերլանդների ներկա տարածքում Յոթ Նիդերլանդների Միացյալ Հանրապետությունն էր։ 1795 թվականին հանրապետությունը գրավվեց ֆրանսիական զորքերի կողմից, որտեղ 1806 թվականին Նապոլեոնը թագավոր նշանակեց իր եղբորը՝ Լուիին՝ երկիրը վերածելով թագավորության։ Նիդերլանդները Նապոլեոնի պարտությունից հետո մնաց թագավորություն։ Այն ժամանակ «Հոլանդիա» կոչվող հատվածը ամենամեծ ներդրումն ունեցավ Նիդերլանդների տնտեսության զարգացման և երկրի բարգավաճման գործում՝ դառնալով երկիրը մատնանշող ընդհանուր կրառվող անվանումը:
Ավելին // More 👉
Նիդերլանդների Թագավորությունը ներառում է չորս երկրներ՝ Նիդերլանդներ, Արուբա, Կուրասաո և Սուրբ Մարտեն։ Թագավորության Կարիբյան հատվածը ներառում է Արուբա, Կուրասաո, Սուրբ Մարտեն, Բոնեյր, Սաբա և Սուրբ Եվստատիոս կղզիները։
Որոշ հարցեր երկրները կարող են որոշել ինքնուրույն, որոշները՝ համատեղ։ Քննարկվող հարցերը կոչվում են «Թագավորության գործեր»։ Նիդերլանդների Թագավորության կանոնադրությունը բացատրում է, թե որ հարցերը պետք է քննարկել համատեղ, որոնք՝ լուծել անկախ:
Յուրաքանչյուր երկիր ունի իր կառավարությունը, որոնց զուգահեռ գործում է նաև Թագավորության Նախարարների խորհուրդը։ Այն կազմված է Նիդերլանդների կառավարության նախարարներից և Արուբայի, Կուրասաոյի և Սուրբ Մարտենի մեկական նախարարներից:
Թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը թագավորության բոլոր երկրների միապետն է: Արուբան, Կուրասաոն և Սուրբ Մարտենն ունեն կառավարիչներ, որոնք միապետի ներկայացուցիչներն են։
The Kingdom of the Netherlands is made up of four countries: the Netherlands, Aruba, Curaçao and St Maarten. The Caribbean part of the Kingdom is made up of the islands of Aruba, Curaçao, St Maarten, Bonaire, Saba and St Eustatius.
The countries work independently on some issues and they work together on others. These are called ‘Kingdom affairs’. The Charter for the Kingdom of the Netherlands explains what the countries do together and what they do independently.
Each country has its own government. There is also a Council of Ministers for the Kingdom, made up of the Netherlands’ government ministers and one minister each for Aruba, Curaçao and St Maarten.
King Willem-Alexander is monarch of all the countries in the Kingdom. Aruba, Curaçao and St Maarten each have a governor who represents the monarch.
The official name of our country is the Kingdom of the Netherlands. The Netherlands consists of 12 provinces but many people use “Holland” when talking about the Netherlands.
Why?
The two provinces of Noord-Holland and Zuid-Holland [North and South Hollands] are the part of the country that’s called Holland. While the 12 provinces together are the Netherlands. The provinces are: North Holland, South Holland, Flevoland, Gelderland, North Brabant, Overijssel, Drenthe, Province of Utrecht, Province of Groningen, Friesland, Zeeland, Limburg.
Between 1588 and 1795, the area currently representing the Netherlands was the Republic of Seven United Netherlands. The republic was conquered by French troops in 1795. Napoleon appointed his brother Louis as king in 1806, turning the country into a kingdom. The Netherlands remained a kingdom after Napoleon’s defeat. At that time, the area called “Holland” made the biggest contribution to the entire nation’s economy and wealth. As such it became the commonly used name to indicate the entire country.

No comments:

Post a Comment