The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 28 November 2018

ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին






ՀԱԱԳԱ 28 նոյեմբերի:- Այսօր առավոտյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը,-այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները: Այնուհետև ըստ հերթականության իրենց հավատարմագրերն են հանձնել Լիբիայի  դեսպան Զ. Է. Մարայ Ահմադա Ավադ Արհիմը եւ Սուդանի Հանրապետության դեսպան Զ.Ե. Պարոն Քամալ Բաշիր Ահմեդ Մոհամեդ Խաիրը:
Նորդայնդը պալատի մուտքի մոտ յուրաքանչյուր դեսպանի ժամանման պահին թագավորական նվագախումբը կատարել է երկրների օրհներգերը, պատվո շրջայցից հետո նրանց ընդունելության է արժանացրել թագավորը, որտեղ էլ նրան են հանձնվել հավատարմագրերը: Այդ պահից դեսպանները պաշտոնապես կարող են աշխատել Նիդերլանդներում և կատարել իրենց լիազորությունները:
Հատուկ արարողակարգին, ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Հայաստանի Հանրապետության դեսպանը, նա կրել է բացառապես Հայաստանում կարված ու արտադրված հագուստ և կոշիկ։ Պաշտոնական լիազորություններն անմիջապես ստանձնելուց հետո Տիգրան Բալայանը նույն օրը` կեսօրին, ընդունելություն էր կազմակերպել իրեն շնորհավորելու եկած հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին: Հայ համայնքի անդամները ջերմորեն շնորհավորեցին դեսպանին պաշտոնական լիազորություններն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ : Իր հերթին դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար , կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցությունը ու այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցության ապահովումը,Նիդերլանդների հետ մշակութային, բիզնես և այլ տեսակի կապերի ընդլայնումը: Դեսպան Բալայանը նաև հաջողություն մաղթեց բոլորին` իրենց գործունեության ասպարեզում, հորդորեց պահպանել ազգային միասնականության հզոր ու անխախտ ոգին և զորակցությունը միմյանց միջև:
Հանդիպումն օգտակար էր նաև նրանով, որ երկրի տարբեր կողմերից եկած հայ համայնքի ու կառույցի ղեկավարներն անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում դեսպանին և հյուպատոսին շնորհավորելուց զատ, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց, լուսանկարվելու, ականջալուր լինելու մեկը մյուսի ծրագրերի ու կատարած գործերին
.
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարները Kim Vermaat Photography-ի և Hay Azian -ի


Օրվա մյուս լուսանկարները հասանելի են ֆեյսբուքյան էջում













Monday 26 November 2018

«Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված դասընթացները՝ կանաչ լույս սփյուռքահայ ուսուցիչների համար». Թամարա Թովմասյան

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտիհայագիտական  և  սոցիալմշակութայինառարկաների բաժնի մասնագետներԹամարա Թովմասյանն ու Արման Մալոյանը սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել էին Նիդերլանդների Ալմելոյի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գործող «ՍուրբՄեսրոպ Մաշտոց» և Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցներ՝ ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:
Վերապատրաստման և մշտադիտարկման արդյունքները «Հայերն այսօր»-ը ամփոփել է Թամարա Թովմասյանի հետ:

– Տիկի՛ն Թովմասյան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Ալմելոյի և Ամստերդամի հայկական համայնքներից: Վերապատրաստման դասընթացները ծառայեցի±ն իրենց բուն նպատակին:
-Նշեմ, որ ես հայոց լեզվի և գրականության վերապատրաստումներ էի անցկացնում ուսուցիչների, իսկ Արման Մալոյանը հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության՝ դասախոսություններ էր կարդում ինչպես ուսուցիչների, այնպես էլ համայնքի անդամների համար: Ընտրվել էին  այն առարկաները, որոնք  սփյուռքի հայկական  մեկօրյա դպրոցներում են դասավանդվում՝ հայերեն և հայրենագիտություն, ինչպես նաև հայոց եկեղեցու պատմություն, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանը:
Մեկ ամիս տևած դասընթացները՝ արդյունավետ էին, քանի որ իրականացվեցին այն ակնկալիքները, ինչը նախատեսված էր մեր կողմից նախօրոք կազմված ծրագրով; Շատ հետաքրքիր, միաժամանակ պարտավորեցնող էր աշխատանքը, քանի որ գործ ունեինք սփյուռքի ուսուցիչների հետ: Թեև դասավանդման ծրագիրը նախապես պատրաստ էր, սակայն տեղում՝ ուսումնական կարիքները գնահատելուց հետո միայն, ամեն ինչ հստակեցրինք և կողմնորոշվեցինք՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները:
Ես հիմնականում նոր մեթոդաբանությամբ հագեցած վերապատրաստման դասեր էի անցկացնում, որոնք հարստացրին ուսուցիչների գիտելիքները ինչպես մասնագիտական, այնպես էլ մեթոդական առումով: Որպես դիտարկում՝ նշեմ, որ դպրոցներում օրակարգային հարց է մնում դասագրքերի խնդիրը, առարկայական ծրագրերով և նոր մեթոդիկայով ուղղորդված ուսուցումը:
Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ անցկացված դասընթացները դասավանդման նոր մեթոդիկայով զինեցին, համախմբեցին և ոգևորեցին ուսուցիչներին, քանի որ նրանք նոր եռանդով ու նվիրվածությամբ սկսեցին աշխատել: Այդ ընթացքում օր օրի ավելանում էին աշակերտների թիվը, ինչը էլ ուրախացնող հանգամանք էր:
– Եվ ի՞նչ պարզվեց մեկամսյա վերապատրաստման արդյունքում:
-Մեկամսյա վերապատրաստման ընթացքում պարզվեց, որ Ալմելոյի  և Ամստերդամի մեկօրյա դպրոցներում ուսուցման և ուսումնառության գործընթացը բարվոք վիճակում էր գտնվում: Ալմելոյի դպրոցում դասավանդում էին 14 ուսուցիչներ, ովքեր  տիրապետում էին ուսուցման ավանդական մեթոդներին,  հմուտ էին իրենց գործում:  Սակայն նոր մեթոդաբանությամբ ինտերակտիվ վերապատրաստման արդյունքում ուսուցիչներն ավելի ակտիվացան, դասերն սկսեցին  վարել հետաքրքիր, սովորողներն ակտիվ էին, փորձում էին  ինքնուրույն սովորել  ու միմյանց սովորեցնել, զարգացան նրանց  սովորելու կարողությունները, հմտությունները և հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:
Ալմելոյի դպրոցում գործում էր տարիքային 5 և մեկական հոլանդախոս փոքրերի ու մեծահասակների խումբ՝ 112 սովորող, որոնք ուզում էին հայերեն գրել և կարդալ սովորել, չնայած նրանցից շատերի  ծնողները հայերենին ընդհանրապես չէին տիրապետում:
Այդ ընթացքում մեր կողմից կատարվել են դասալսումներ, քննարկումներ, խորհրդատվություններ, անց­կացվել են բաց դասեր՝ արդի մեթոդների գործնական կիրառմամբ:
– Ալմելոյում և Ամստերդամում ի՞նչ խմբերի հետ էիք աշխատում:
– Ալմելոյի դպրոցն ուներ աշակերտների հինգ տարիքային խումբ, որոնցում սովորում էին և՛ արևելահայեր, և՛ արևմտահայեր: Քանի որ խմբերում առկա էին գրական երկու լեզվով խոսող սաներ, ուստի միևնույն դասին պարտադիր երկու ուսուցիչ էր աշխատում նրանց հետ՝ արևելահայերենին և արևմտահայերենին տիրապետող ուսուցիչները: Այդ մոտեցումը շատ օգտակար էր: Հայերենի երկու ճյուղին տիրապետող մասնագետները համախոհ էին, այս առումով որևէ դժգոհություն չնկատեցի: Ունեին նաև հոլանդախոս մեծահասակների և փոքրերի ևս մեկական խումբ, որոնք նոր էին ուսումնասիրում հայերենը:
Վերապատրաստումները հագեցված էին մեթոդական նորարարական գործընթացներին համահունչ դասերով, քննարկումներով, որի արդյունքում գործնականի ու տեսականի հետաքրքիր համադրությամբ գոհացուցիչ արդյունք ունեցանք:
Դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը, քաղաքի հայ համայնքի նախագահ Օնիկ Գելեջին և եկեղեցու երիտասարդ ու հայրենասեր քահանա տեր Մաշտոցը հոգացել էին մեր՝ այնտեղ գտնվելու և դասերն արդյունավետ կազմակերպելու բոլոր կարիքները:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են նաև համայնքի տարբեր անդամներ, և այն ուսուցիչները, ովքեր նախկինում աշխատել էին դպրոցում: Մեծահասակների խմբում ընդգրկված էին մինչև 60 տարեկան համայնքի անդամներ: Այս խումբը արդեն նախորդ ուստարում  սովորել էր գրել-կարդալ, և կրկին եկել էին դասերի՝ ավելի խոր գիտելիքներ ստանալու: Նրանց խմբի հետ մեր կողմից իրականացվեցին հայագիտական դասախոսություններ  և այլ  նպատակաուղղված աշխատանքներ:
Ի դեպ, բոլոր ուսուցիչները մեծ սիրով էին մասնակցում դասերին: Մենք զարմացած էինք նրանց հայրենասիրական մղումներից, քանի որ նրանք իրենց աշխատանքից դուրս, երբեմն՝ ուրիշ քաղաքներից, գալիս էին դպրոց և աշխատում էին անվճար:
Մեկ օր էլ աշխատեցի  Ալմելոյի հայկական դպրոցի աշակերտների համար: Նկատեցի, որ նրանք հայերեն սովորում են միայն դպրոցում: Ցավալի է, որ ընտանիքում ծնողները ո´չ միշտ են օգնում իրենց երեխաներին՝ ամրապնդել այն, ինչ սովորել են դպրոցում (պատճառը կամ հայերեն չիմանալն էր, կամ զբաղվածությունը): Վերջինս էլ պատճառ է դառնում, որ նրանք կամաց-կամաց հեռանան իրենց արմատներից: Կարծում եմ՝ ծնողներն այս հարցում պետք է սրտացավ լինեն: Առհասարակ, մեր ուշադրության կենտրոնում հոլանդերեն խոսող այն երեխաներն էին, որոնք թեև ծնվել էին Հոլանդիայում, սակայն որոշել էին հայերեն գրել և կարդալ սովորել՝ արմատներին վերադառնալու նպատակով:
Իսկ Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցում շենքային պայմանները լավ էին, սակայն համապատասպան ծրագրերի ու դասագրքերի խնդիր կար, որը կարծում եմ՝ ժամանակի ընթացքում լուծում կստանա:
Դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը բազմաթիվ մտահղացումներ ուներ, որոնց լուծումը քայլ առ քայլ իրականացնում էր՝ օգտագործելով տեղի հայ համայնքի բարեհաճությունից:
Մի քանի խմբում դասալսումներ կատարեցինք, քննարկումներ և մեթոդական օգնություն տվեցինք, ապա ուսուցիչների համար մեկօրյա վերապատրաստում  և դասախոսություն անցկացնելուց հետո, կրկին վերադարձանք Ալմելո:
– Բացի վերապատրաստման դասընթացներիցայլ նախաձեռնություններով հանդես եկա՞ք:
 Մեր, դպրոցի տնօրենի և ուսուցիչների ջանքերով Ալմելոյում կազմակերպվեց երկու միջոցառում՝  նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այս միջոցառումների կազմակերպման գործում Արման Մալոյանն էր հատկապես ծանրաբեռնված:
Պետք է ասել, որ անուրանալի է Ալմելոյի հայկական եկեղեցու հոգևորականների տեր Մաշտոցի, տեր Արմենի ջանքերը՝ համայնքային կյանքը ծաղկուն պահելու և տեղի հայերին եկեղեցու շուրջ համախմբելու  ուղղությամբ:
Իսկ հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու գործում մեծ դերակատարում ունեն դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը և ուսուցիչները, ովքեր այնքա՜ն մեծ  նվիրումով ու հոգատարությամբ էին  աշխատում, որ գնահատանքի են արժանի:
–Տիկի՛ն Թովմասյանհամագործակցության հետագա զարգացում սպասվու՞մ էքննարկումներ
եղե՞լ են այս ուղղությամբ:
– Այո՛: Ալմելոյի համայնքի նախագահ Օնիկ Գելեջիի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք` երկու տարին մեկ այդպիսի վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ: Միգուցե այդ ժամանակ դպրոցի շենքն  արդեն կառուցված կլինի, (այսօր դասերն անցկացնում են եկեղեցում), և մենք կկարողանանք նոր, ավելի հարմարավետ պայմաններում հանդիպումներ կազմակերպել և զինել ուսուցիչներին նորվի դասավանդման կարողություններով և հմտություններով:
Ամփոփելով՝ ասեմ, որ առաջիկա վերապատրաստումների ընթացքում սփյուռքի և ԿԳ նախարարությունների նպատակը պետք է լինի ավելի շատ գործիմաց և արհեստավարժ մասնագետներ գործուղել, տեղերում գնահատել կարիքը և համապատասխան առաջարկների հիման վրա լուծումներ տալ օրեցօր արմատներից հեռացող մեր հայրենակիցներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում:
Զրուցեց Գևորգ  Չիչյանը

Sunday 25 November 2018

«Նիդերլանդներում նշվեց ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակը».






Նոյեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Ալմելո քաղաք, ուր ներկա գտնվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությանը և դրան նվիրված մարզական մրցումներին։
Ալմելոյում կայացած հանդիսությանը մասնակցում էին Ալմելոյի, Ամստերդամի, Ալքմարի, Առնհեմի, հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության, «Կիլիկիա», «Նոր Կյանք», «Երևան» միությունների մարզական խմբերը։
Արարողությունը տեերունական աղոթքով բացեց Ալմելոյի Սուրբ հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բարսեղյանը, ապա ներկաներին ողջունեց ՀՄԸՄ Նիդերլանդների կառույցի ատենապետ Մինաս Արսենյանը։
Ելույթ ունենալով հանդիսությանը դեսպան Բալայանը շնորհավորեց ներկաներին ՀՄԸՄ մեկդարյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ աշխարհով մեկ սփռված համահայկական կառույցը հաջողել է ի կատար ածել Հոմենթմենի կարգախոսը և իրակացնել իր հիմնադիր հայրերի երազանքը՝ այն է պահպանել հայկական ոգին և այդ արժեքներով կրթել ու դաստիարակել հայ երիտասարդների բազմաթիվ սերունդներ։ ՀՀ դեսպանը հաջողություն մաղթեց սկաուտական շարժմանը, և վերահաստատեց դեսպանության աջակցությունը ՀՄԸՄ նախաձեռնություններին։
Հանդիսության շրջանակներում տեղի ունեցավ նոր սկաուտների երդման արարողություն և 100-ամյակին նվիրված հանդիսավոր քայլերթ։






Պատմության մեջ առաջին անգամ հայ առաքելական եկեղեցին Վատիկանի մշտական դիտորդ է ուղարկում

Հայ առաքելական եկեղեցին Հռոմում ստանձնում է մշտական ներկայացուցչություն:Պատմության մեջ առաջին անգամ հայ առաքելական եկեղեցին Վատիկանի մշտական դիտորդ է ուղարկում: Նախաձեռնությունը հաստատում է Հայ առաքելական եկեղեցու եւ Վատիկանի միջեւ ուժեղ մերձեցումը: Արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Վատիկանում կներկայացնի իր եկեղեցին որպես դիտորդ: Դա պետք է նաեւ ամրապնդի Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու երկխոսությունը:
Այդ մասին հայտնում է kerknet.be կայքը:


Armeens Apostolische Kerk krijgt vaste vertegenwoordiging in Rome
De Armeens Apostolische katholikos Karekin II van Cilicië, die dit jaar al 2 keer bij de paus werd ontvangen, versterkt de dialoog met het Vaticaan.
Voor het eerst in de geschiedenis stuurt de Armeens Apostolische Kerk een permanente waarnemer naar het Vaticaan. Het initiatief bevestigt de sterke toenadering tussen de Armeens-Apostolische Kerk en het Vaticaan.
Aartsbisschop Khajag Barsamian kondigde donderdag aan dat hij als waarnemer zijn kerk zal vertegenwoordigen bij het Vaticaan. Dit moet tevens de dialoog tussen de Armeens Apostolische en de Katholieke Kerk versterken.
Aartsbisschop Khajag Barsamian was tussen 1990 en 2018 primaat van de Armeense Kerk in de VS en is een specialist van de oecumenische dialoog.
De Armeens-Apostolische kerk ontstond na het concilie van Chalcedon in 451. Meest specifiek is dat deze kerk slechts een natuur van God erkent, het miafysitisme. De leer stelt dat in Christus de twee naturen, de goddelijke en de menselijke natuur, zijn samengegaan in één natuur, één godmenselijke natuur, zonder enige scheiding, zonder verwarring en onveranderlijk.
Historisch gezien beschouwen Chalcedonische christenen het miafysitisme in het algemeen vatbaar voor een orthodoxe interpretatie.
Pas in 1996 kwam er opnieuw toenadering met Rome, na een ontmoeting van paus Johannes-Paulus II en de Armeense katholikos Karekin II van Cilicië. Dat betekende het begin van een sterke toenadering en een serie dialoogsessies en gemeenschappelijke verklaring, al blijft de kerk het primaatschap van de paus verwerpen.
De Armeens-Apostolische Kerk telt 6 miljoen gelovigen in binnen- en buitenland. De Armeens-katholieke Kerk telt 200.000 gelovigen. 4,1 procent van de Armeense bevolking noemt zich katholiek, 93 procent behoort tot de Armeens-apostolische staatskerk.
Foto: Aartsbisschop Khajag Barsamian ,achtergrond Vaticaan.

Stichting Bright Future հոլանդա-հայկական հ/կ անդամները հանդիպել են Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին



Նոյեմբերի 23-ին  Stichting Bright Future հոլանդա-հայկական հ/կ անդամները հանդիպել են Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանին և նորանշանակ հյուպատոս Քրիստինե Ստեփանյանին, քննարկել Եվրամիության հետ համատեղ Bright Future հ/կ կեղմից հոկտեմբերին Հայաստանում հաջող իրականացված «Առաջնորդություն» երիտասարդական միջազգային նախագծի արդյունքները։
Ջերմ և հյուրընկալ մթնոլորտում ընթացած զրույցի արդյունքում կողմերը միմյանց հետ փոխանակել են առաջիկա անելիքները և հ/կ ակտիվ մասնակցությունը դեսպանության նոր նախագծերում։
Նիդերլանդական Օրագիրն առաջինը կտեղեկացնի Դեսպանության նոր և հետաքրքիր նախագծերի մասին իր ընթերցողին։

Արվեստի հարթակ որը ներկայացնում է հայ արվեստագետներին ողջ աշխարհին





Հոլանդիայի հայերի նոր նախաձեռնությունը՝ArmenianArt.am- ը հայկական արվեստի պատկերասրահ և հայ արվեստագետների համար շուկա է: Այս պահին արվեստագետների մեծամասնությունը Հայաստանից է սակայն կան նաև մարդիկ այլ երկրներից:
Բոլոր հայ արվեստագետները, նկարիչները, քանդակագործները, տարբեր տեսակի ձեռքի աշխատանքներ ստեղծող վարպետները՝ փայտարվեստի, ձեռագործության և այլ ոլորտներում ստեղծագործող անձերը կարող են իրենց աշխատանքները անվճար գրանցել https://armenianart.am -ում և դնել վաճառքի:
Armenian Art-ը հնարավորություն է տալիս հայ արվեստաքետներին ներկայացնել իրենց արվեստը և իրենց արվեստը գնելու հնարավորություն աշխարհի ցանկացաց կետից:

Een platform voor kunst van Armeense kunstenaars over de hele wereld.

Een initiatief van Nederlandse Armeniërs, ArmenianArt.am , is een online galerij en marktplaats voor Armeense kunstenaars. De meeste van deze kunstenaars zijn afkomstig uit Armenië, maar andere landen worden ook vertegenwoordigd.
Alle Armeense schilders, beeldhouwers, houtsnijders en meesters in andere disciplines van handwerk en kunst kunnen zich gratis registeren op https://armenianart.am
 en hun werken tentoonstellen en te koop zetten.
ArmenianArt geeft deze kunstenaars een mogelijkheid om hun werken te presenteren aan een wijd publiek, en verzamelaars de mogelijkheid werken van over de hele wereld te kopen.


Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին



 Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը  շարունակում է կիրակի օրերը այցելեց Նիդերլանդներում գտնվող խոշոր հայ  համայնքներին, ծանոթանալ  համայնքային կյանքին, ներկայացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Դեսպանն արդեն եղել է Մաստրիխտում, Ալմելոյում, Ամստերդամում: Նոյեմբերի 25-ին Տիգրան Բալայանը եղել է Հաագայի «Աբովյան» մշակութային միությունում,- Այդ մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան կայքը: Նա հանդիպել է միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդերլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդերլանդներում և Հաագայում և ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդերլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։


«Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։Համոզված եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել», ընդգծեց դեսպան Բալայանը։


Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը ներկայացրեց Էրեբունի ամրոցի հիմնադրման, դրա պեղումների պատմությունը և Երևանի տարածքում այլ հնագիտական վայրերում արված բացահայտումները։



Լուսանկարները մեծ դիտելու համար սլաքն ուղղել լուսանկարին և հպել:


Friday 23 November 2018

«Քո արվեստը դպրոցում» թեմայով նախագծին ներկա են եղել նախարարի պաշտոնակատարները

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՈՒ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցնայցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ»  թիվ 106 հիմնական դպրոցորտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծիշրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքումնկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝ ջրաներկով արված նկարներպատմել ջրաներկով աշխատելու հմտությունների մասինիսկվերջում աշակերտների հետ համատեղ կտավ ստեղծել:
Այսպիսով՝ տրվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային նախագծի մեկնարկըորը երկու նախարարությունների հերթական համատեղնախաձեռնությունն է և նպատակ ունի դպրոցներում խթանել արվեստի քարոզչությունը:
«Սիրելի՛ աշակերտներմենք ցանկացել ենքոր նկարիչըերաժիշտըգրողը կամ գրականության մասնագետը այցելի դպրոց՝ ջութակով,թավջութակովկտավովջրաներկովգրքովև ձեզ ներկայացնի իր ստեղծագործական առօրյանպատմի իր արվեստի մասինԴպրոցը պետք էվերագտնի իրական արժեքներըև դրա համար անհրաժեշտ էոր բարձր արվեստն ամեն օր մտնի դպրոց»,-դիմելով դպրոցականներին՝ ասել է ԿԳնախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
 Նա նաև հետաքրքրվել էթե արդյոք աշակերտներն օգտվել են թատրոնհամերգասրահ և թանգարան այցելելու աբոնեմենտային ծրագրից:Նախարարին աշակերտները տեղեկացրել ենոր այժմ թանգարանի ընտրության հարցն են քննարկումորպեսզի առաջիկայում այցելեն որևէհաստատություն:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել էոր դպրոցներ այցելության համար ընտրվել են հիմնականումերիտասարդ արվեստագետներովքեր նորովի են ներկայացնում արվեստի կարևորությունն ու գրավչությունը. «Դուք կտեսնեք և կզգաքթե ինչքանհետաքրքիր են արվեստն ու մշակույթըՀամոզված ենքոր այս շփումները լայնացնելու են ձեր մտահորիզոնըկկարողանաք ինքներդ ձեր մեջբացահայտել ձեր արվեստըՄենք չենք կարծումոր արվեստի հետ ձեր շփումն ավարտվելու է այս նախագծի դասերովՄիգուցե հետագայում մենքհանդիպենք ձեր գիրքը հրատարակելիսձեր ցուցահանդեսը դիտելիս կամ համերգային կատարումն ունկնդրելիս»,- նշել է ԼՄակունցը և հույսհայտնելոր իրենք ընկերանալու են արվեստի և արվեստագետի հետ:
Արվեստի դասից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էոր «Քո արվեստըդպրոցում» նախագծի շրջանակում ընտրվել են գրականությանկերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներորոնցիցյուրաքանչյուրը պետք է այցելի Երևանի և մարզերի 30 դպրոցԱրայիկ Հարությունյանը նաև հավելել էոր զուգահեռաբար մշակույթինախարարության հետ համատեղ այժմ ընթանում է Դաս Ա նախագիծը՝ ավագ դպրոցի աշակերտների համարորի շրջանակում դպրոցականներնայցելում են սիմֆոնիկ երաժշտության համերգներիԶուգահեռաբար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ քննարկվում էհեռավոր գյուղերի դպրոցներում որոշակի ժամանակով  թանգարանային նկարների ցուցադրություն կազմակերպելու հարցը:
Նշենքոր թիվ 106 դպրոց կատարած այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը ծանոթացել է դպրոցի խնդիրներինդրանք քննարկել դպրոցի տնօրենՄարինե Վարդանյանի և մանկավարժների հետ:

Wednesday 21 November 2018

Երևան-Էրեբունի 2800-ամյակին նվիրված տոնակատարություն. Հանդիպում ՀՀ դեսպան դոկտ. Բալայանի հետ

 • Jerevan-Erebuni 2800 en Ontmoeting ambassadeur Balayan
• Yerevan-Erebuni 2800 and Meeting Ambassador Balayan
• Երևան-Էրեբունի 2800 և Հանդիպում դեսպան Բալայանի հետ


Sunday, 25 November 2018

Ժամը 13-ին
Հանդիպում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտ. Տիգրան Բալայանի հետ Աբովյան մշակութային միության կենտրոնում։

Ժամը 14-ին
Երևան-Էրեբունի 2800-ամյակին նվիրված տոնակատարություն։ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ն.Գ. պարոն Տիգրան Բալայանի ողջույնի խոսքից հետո, Երևանի պատմության մասին դասախոսությամբ հանդես կգա հնագետ դոտկ. Յանիկ Ռաչինսկի-Հենկը։ Այնուհետև, Աբովյան մշակութային միության երիտասարդական երգչախումբը Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, կկատարի Երևանի մասին երգեր։ Տոնախմբությունը կշարունակվի հայկական ընթրիքով, երաժշտությամբ և պարով։

Վայրը` Աբովյան մշակութային միության կենտրոն
Հասցեն` Weesperstraat 91 - 2574 VS Հաագա
Մուտքը` Ազատ է
Meal: 5 եվրո մեկ անձի համար


Viering 2800 jaar Jerevan-Erebuni
Ontmoeting ambassadeur Armenië Dr. Balayan
Zondag, 25 november 2018

13.00 uur
Ontmoeting met buitengewoon en gevolmachtigd ambassadeur van de republiek Armenië in Nederland Zijne Excellentie Dr. Tigran Balayan in het clubhuis van de Vereniging Abovian.

14.00 uur
Feestelijke themadag over 2800 jaar Jerevan-Erebuni. Na het welkomstwoord van Z.E. de heer Tigran Balayan, ambassadeur van Armenië in Nederland, zal archeoloog drs. Yannick Raczynski-Henk een presentatie geven over geschiedenis van Jerevan. Daarna zal het jeugdkoor van onze Vereniging onder leiding van mw. Svetlana Aghadjanyan optreden met liederen over Jerevan-Erebuni. De themadag wordt afgesloten met een gezellige Armeense maaltijd, muziek en dans.

Plaats: Clubgebouw Vereniging Abovian
Adres: Weesperstraat 91 – 2574 VS Den Haag
Toegang: Vrij
Maaltijd: 5 euro p.p.

Andere activiteiten:
25 november 2018 om 12.00 uur – Workshop Sieraden maken – Iedereen krijgt de gelegenheid iets moois te maken, een fantastische haarspeld, modieuze armbandjes etc. Tijdens de activiteit kunnen jongens en meisjes, met hun vaders en moeders, maar zeker ook ouderen met eenvoudige middelen een mooie haarversiering of armband maken. Iedereen is welkom!
De workshop wordt verzorgd door Kohar Awetisian en Ani Davtyan.
2 december 2018 om 12.00 uur – Help, mijn kind gaat uit! – Een voorlichting over opvoeding, uitgaan en middelengebruik. Tijdens deze voorlichting maakt u kennis met de ‘ingrediënten’ die nodig zijn om met uw kind hierover in gesprek te gaan en te blijven: Er is gelegenheid tot het stellen van vragen en het uitwisselen van ervaringen.
Presentatie door Mw. Inge Kuiper en Mw. Audrey Wijk preventie-deskundigen van Indigo Preventie regio Haaglanden.
9 december 2018 om 12.00 uur – Workshop klusjes en reparaties – Klusjes in Huis. Leer zelf de klusjes en kleine reparaties in huis doen. Een praktische en gezellige middag voor jong en oud, waarin veelvoorkomende klusjes en reparaties in huis aan bod komen.
De workshop wordt verzorgd door zeer ervaren en deskundige technicus Arman Melikjan
23 december 2018 om 15.00 uur – Kerstfeest van de Vereniging Abovian

Celebration of 2800th anniversary of Yerevan-Erebuni
Meeting with Ambassador of Armenia Dr. Balayan


Sunday, 25 November 2018

13:00 uur
Meeting with the Extraordinary and Plenipotentiary Ambassador of the Republic of Armenia to the Kingdom of Netherlands His Excellency Dr. Tigran Balayan at Abovian Centre.

14:00 uur
Celebration of 2800th anniversary of Yerevan-Erebuni. After the welcome speech of H.E. Mr. Tigran Balayan, ambassador of Armenia to the Kingdom of Netherlands, the archaeologist Drs. Yannick Raczynski-Henk will give a presentation on Yerevan's history. Thereafter, the youth choir of Abovian Association under the direction of Ms. Svetlana Aghadjanyan will perform songs about Yerevan-Erebuni. The celebration will continue with Armenian meal, music and dance.

Location: Abovian Centre
Address: Weesperstraat 91 – 2574 VS Den Haag