The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 26 April 2020

Նիդերլանդներում նշվել է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը



Նիդերլանդահայ բոլոր կառույցները, մասնավորապես` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան, նախօրոք ծանուցել էին, որ Հայոց Ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված հանրային մասայական միջոցառումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղյալ են համարվել: Դա վերաբերվում էր Հաագայում տեղի ունեցող հանրահավաք ցույցին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության Ասսենում կանգնեցված առաջին խաչքար-հուշարջանի  20-ամյակին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների մասսայական այցելություններին, ոգեկոչման համերգներին, եկեղեցական արարողություններին և այլը:
Դրա փոխարեն Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը  նախաձեռնել և մշակել էին վիրտուալ ոգեկոչման  Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագիր: Ինտերակտիվ 40 րոպեանոց ֆիլմով բազմաթիվ հոլանդահայեր, կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի սահմանափակումների պայմաններում հնարավորություն ունեցան 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել`  մնալով տանը:



Virtual commemoration of 105th anniversary of Armenian Genocide on 24 April 2020 with contributions by Archbishop Khajag Barsamian, Marc Sturkenboom, H.E.Tigran Balayan, Minister Arie Slob, MP Garo Paylan, Leen van Dijke, MP Joël Voordewind, Harry van Bommel, Dr. Ton Zwaan, Ronny Naftaniel, Gevorg Aperánts, Inge Drost, Mato Hakhverdian, Harout Palanjian, Massis Abrahamian, Prof. Dr. Ugur Ungör, MP Pieter Omtzigt, MP Bram van Ojik, Gor Khachikyan, ASV Gladzor, 24 April Committee of FAON and others.
Virtuele herdenking 105 jaar Armeense Genocide, kranslegging in Assen op 24 aprill 2020, Nederland


 Դեռ օրեր առաջ  «Նիդերլանդական օրագիրը»  Հայոց Ցեղասպանության տարբեր տարիների միջոցառումներից արխիվային նյութեր ու տեսաերիզներ էր ներկայացնում: Առաջին անգամ տեղի ունեցավ Ասսենի խաչքարի մասին 20 տարի առաջ այս օրերին նկարահանված 2 ֆիլմի պրեմիերա: Հուշարձանի տեղադրման և ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու դեմ թուրքական ահռելի բողոքների և հոլանդական և արտասահմանյան զանգվածային լրատվական միջոցների աննախադեպ ուշադրության շնորհիվ, Ասենի խաչքարը յուրահատուկ կարևոր նշանակություն ունեցավ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը։
Չնայած համաճարակի պատճառով արված խիստ սահմանափակումներին` օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակներում, Նիդերլանդական բոլոր  հայաշատ քաղաքներում ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակին: Ավելի վաղ Նիդերլանդների եկեղեցինեի խորհուրդը հատուկ աղոթք է հղել երկրում գործող բոլոր եկեղեցիներին` առաջիկա օրերին կայանլիք պատարգներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և սուրբ նահատակներին։ Նախօրեին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա  խորհրդով` կոչ անելով հիշել անմեղ զոհերին ու շարունակել ազգային ու հոգևոր առաքելությունը` Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ևս  նախօրեին ուղերձ էր հղել Նիդերլանդների հայությանը` նշելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի դերն ու նշանակությունը այսօրվա իրականության մեջ:
Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին անդամները, Եվրախորհրդարանում «Քրիստենա-դեմոկրտական կոչ» կուսակցության անդամներն իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: ՈՒղերձով է հանդես եկել  Նիդերլանդների տարրական, միջնակարգ կրթության և լրատվության նախարար Արի Սլոբը: Նիդերլանդների կառավարության կողմից նա այս տարի պետք է Երևանում մասնակցեր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, սակայն այն չեղարկվեց համաճարակի պատճառով:

Ապրիլի 24-ին Նիդերլանդների հայկական եկեղեցիներում,  Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ ավանդական արարողություններին մասնակցեցին խիստ սահմանափակ քանակով մարդիկ` մյուսների համար ապահովվելով հեռակապով հետևելը:
«Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր բարեկամները հղում են հայ ժողովրդին իրենց տներից և ոգեկոչում են ու իրենց աջակցությունը և համերաշխությունը հայտնում։  Սա, իհարկե, կարևոր հանգրվան է, որին Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները ձգտել են տասնամյակներ, և Ամստերդամի կենտրոնում այս խաչքարի առկայությունն այստեղ ևս այդ պայքարի ու այդ պայքարում հաջողության առհավատչյան է»,- Ամստերդամում ծաղկեպսակ դնելով Հայոց Ցեղասպանության զոհերին  նվիրված Սուրբ  Հոգի եկեղեցու պատին տեղադրված խաչքարին  ասել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։  Այդ օրը դեսպանի Սբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի ղեկավարների հետ իրենց հիշատակի տուրքն են մատուցել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր  Ջոել Ֆորդևինդը,  Ամստերդամի քաղաքապետարանի անդամներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը եղել է հայաշատ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրում և Ալմելոյի քաղաքապետ Արյեն Գերիտսենի հետ ծաղկեպսակ տեղադրել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ին` Տիգրան Բալայանը հասցրել է լինել  Ասսեն քաղաքում: Նա ծաղկեպսակ է դրել Նիդերլանդներում 20 տարի առաջ տեղադրված առաջին Հայոց Ցեղասպանության խաչքար-հուշարձանին:
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն են մասնակցել Նիդերլանդների երիտասարդական կազմակերպությունները` ՈՒտրեխտի «Գլաձոր», ՀՅԴ «Գարեգին Նժդեհ»    «Հոմենթմեն» և այլ կառույցներ:


«Նիդերլանդական օրագիր» 










Thursday 23 April 2020

Ասսենի Հայոց Ցեղասպանության խաչքարի ոդիսականը` ֆիլմի պրեմիերա

❗️Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը Նիդերլանդներում։

❗️Ասսենի Հայոց Ցեղասպանության խաչքարի ոդիսականը (2 ֆիլմի պրեմիերա)

❗️Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված խաչքարը 20 տարեկան է



Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված ու Ասսենում տեղադրված խաչքարը 20-տարեկան է:  Այն  լեգենդ է` ոդիսականով ու կուռ կազմ ունեցող համակիրների թիմով:  Նիդերլանդներում տեղադրված առաջին հուշարձան կոթողն է, որի պատմության մասին տասնամյակներ առաջ նկարահանվել է երկու ֆիլմ: Խաչքարը տեղադրելուց ու ֆիլմը նկարահանելուց առաջ` նրա կազմակերպիչները համոզված էին, որ  Նիդերլանդները ի վերջո ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը  (այդպես է եղավ` խորհրդարանի 2004 և 2018թթ. բանաձևերը):  Պատիվ ունենք Նիդերլանդներում ներկայացնել այս երկու ֆիլմերի պրեմիերան: Ֆիլմերից առաջինը մեզ է տրամադրել Վանաձորից` Նորայր Զուլոյանը: Վերջինիս մասին արժե և խոստացել էինք մանրամասը պատմել, բայց այս անգամ կրկին բավարարվենք նրան համառոտ ներկայացնելով , որպեսզի ավելի շատ կենտրոնանանք ֆիլմի և հուշարձանի պատմությանը: Ասենք միայն, որ Նորայր Զուլոյանը «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի Հիմնադիր նախագահն է: Նրա նախաձեռնությամբ է, որ անցյալ տարի Վանաձորում իրականացվեց Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանի բացումը: Միայն 1990-2001թթ նրա կազմակերպության միջոցներով, Վանաձորից բեռնատարով 11 խաչքար-հուշարձան է տեղափոխվել Եվրոպայի  ամենատարբեր հայկական համայնքներ, սատարել ու օժանդակել է տարբեր մշակութային ու մարզական ծրագրեր, մասնակից եղել բարեգործական բազմաբնույթ ձեռնարկների:

Ասսենի հուշարձանի մասին` մեզ մյուս ֆիլմը տրամադրել է «Ինտերկապի» Նիդերլանդների մասնաճյուղի նախկին նախագահ, «հոլանդ-Արմենիա» մշակութային միության նախագահ, բարեգործ Աշոտ Վարդանյանը: Նա բացի Ասենի խաչքար-հուշարձանի բուն կազմակերպիչներից մեկը լինելուց, այսօր էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը: Եվրոպայում տարբեր մշակութային նախագծեր իրականացնելուց բացի, Վերջերս էլ Վանաձորում Հաց Բերողի (Արթուր Սարգսյան) և Արայիկ Խանդոյանի հուշարձաններն է տեղադրել:

Գալով Ասսենի խաչքարի մասին պատմող ֆիլմերին` այն  նույն  նկարահանող խմբի աշխատանքի արդյունք է, այս երկու ֆիլմերը փոխկապակցված են և լրացնում են միմյանց:

Ֆիլմի ու նրա հերոսների մասին

Խաչքարի տեղադրման գաղափարը հոլանդաբնակ հայրենասեր Նիկոլայ Ռոմաշուկինն էր, որը 1995թ սկսած մի քանի անգամ դիմել էր Հայաստանի իշխանություններին` այնտեղից խաչքար Հոլանդիա բերելու խնդրանքով: Նա իր այդ նպատակների մասին հայտնում է Հոլանդաբնակ Աշոտ Վարդանյանին, վերջինս հավանում է Ռոմաշուկի մտահաղացում-առաջարկը և իր վրա վերցնում խաչքարի պատրաստման աշխատանքների ծախսերը: Տեղի է ունենում աշխատանքների բաշխում. Նիկոլա Ռոմաշուկը Նիդերլանդներում պետք է զբաղվեր փաստաթղթերի ու իշխանությունների կողմից թույլատրության ձևակերպմամբ, Փաստաթղթային ու  կազմակերպչական աշխատանքներով Հայաստանում պետք է զբաղվեր Ա.Վարդանյանի Վանաձորցի  ընկերը` Էդիկ Խլղաթյանը: Խոստումնալից ու երիտասարդ վարպետ Հայկ Զալինյանին վստահվում է խաչքարը կերտելու աշխատանքը:  1999թ. հունիսին «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը հանձն է առնում իր բեռնատարով և ծախսով Մեծ Եղեռնի 85-ամյակին նվիրված խաչքարը տեղափոխել Հոլանդիա: 6500կմ ճանապարհ կտրել անցնելուց հետո Խաչքարը նախ տեղափոխել է Գերմանիա, ապա հասել Ասսեն և պահ տրվել Ռոմաշուկին: 2000թ. թուրքական կազմակերպությանը հայտնի  լինելով այս փաստը, դատարանում վիճարկում է Ասենում Խաչքար տեղադրելու հարցը: 2000թ. հունվար ամսին պարոն Ռոմաշուկը հայտարարում է, որ խաչքարը լավագույն դեպքում կարող են տեղադրել  ու   բացումն անել դատարանի վճռից հետո` 2001թ ոչ շուտ: Այսպիսով  դուրս էր մնում  Հայոց Ցեղասպանության 85-ամյակի առիթով բերված խաչքարի մասնակցությունը` տարելիցի 85-ամյակին մասնակցելուց:

Արտակարգ ու չծրագրավորված այս պայմաններում` 2000թ. փետրվար ամսին, Բենելյուքսի երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը հոլանդահայ կազմակերպությունների ղեկավարների  ու «Ինտերկապի» ներկայացուցիչների մասնակցությամբ որոշում են, որ 85-ամյա տարելիցի առիթով բերված Խաչքարը պետք է  իր բուն  նպատակին ծառայի` ի հակադրություն  թուրքական միությունների խորամանկության ու  վայնասունի, որոնց միակ  նպատակը դատական նիստերով Խաչքարի տեղադրումը հետաձգելը, անորոշություն ստեղծելը և վերջին հաշվով չեզոքացնելն էր: Որոշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը նիդերլանդներում նշել Ալմելո քաղաքում, իսկ Խաչքարը Ասսենից Ալմելո պետք է տեղափոխվեր` օծելու և Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

Այդպես էլ եղավ 2000 թվականին Ալմելոյի հայկական եկեղեցում ապրիլի 24-ին նշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը: Խաչքարի օծման կարգը մատուցեց Վեհափառ հայրապետի կողմից Ս.Էջմիածնից գործուղված Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Այդ օրը` սեփական միջոցների հաշվին, մեծ պատվիրակություն էր եկել Հայաստանից` Լոռու մարզպետ Հենրիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Կարապետյանը, Հայկարամ Մխիթարյանը, Լոռու մարզի դատախազ Ռուդիկ Հարությունյանը: Վերջիններս հովանավորեցին լրագրող-հրապարակախոս Սամվել Խալաթյանին, օպերատոր ժան Գալստյանին ներկա գտնվելու և ստեղծելու ֆիլմերի կադրերը:

Այդ օրերին Հայաստանից եկած պատվիրակության անդամներին հյուրընկալեցին  Ալմելոյի ներկայիս կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանի և Աշոտ Վարդանյանի ընտանիքը: Հյուրընկալ հայկական օջախում յուրաքանչյուր երեկոն վերածվում էր մշակութային յուրատեսակ միջոցառման` խաղերի, երգ-երաժշտության, ասմունքի, ընթերցանության ուղեկցությամբ:

Ահա այսպիսին էր Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի ֆիլմերի պատմությունը:

Որպես շարունակություն ասենք, որ չնայած դատական գործերին, ի վերջո  2001 թ. Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը կանգնեցվում է 2 մետր բարձրությամբ, տուֆից  պատրաստված`  Քրիստոսի և երկու հրեշտակների խորաքանդակներով Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը:  Ասենում բացման արարողությունը տեղի ունեցավ 2001թ. ապրիլի 24-ին, որին ներկա են եղել Ֆրանսիայի հայկական առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն ու  հարյուրավոր հայեր: Արդեն 20 տարի անընդմեջ` ապրիլի 24-ին,  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան  () «Ապրիլ 24 կոմիտեն» , այլ կառույցներ ու հարյուրավոր մարդիկ անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպում: Ասենի Հուշարձանին  են այցելում բազմաթիվ հայեր, նիդերլանդացիներ ու  այլ ազգերի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ` ծաղկեպսակ, թարմ ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հուշարձանին, ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ կազմակերպում:

Այսօր, Նիդերլանդների տարբեր քաղաքներում 1915 թ Հայոց Ցեղասպանության մի քանի հուշարձան կա տեղադրված, իսկ Ալմելոյում  նույնիսկ` մեծ հուշհամալիր:  Բոլորի դեմ էլ թուրք-ադրբեջանական կազմակերպությունները պայքարել ու արդյունքի չեն հասել, քանզի ճշմարտությունը մեկն էր: Նիդերլանդներում կանգնեցված  բոլոր հուշարձանները հավասար թանկ ու  նվիրական են  մեզ, բայց Ասսենի Խաչքար-հուշարձանն առաջինն է` կամքով ուժեղ, որպես պայքարի սկիզբ, դժվարություններից պատվով ու հաղթող դուրս եկած, խորը զգացմունքներով օժտված , սուրբ ու նվիրական բոլորիս համար: Այն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող  առաջին հուշարձանն է Նիդերլանդներում...

Այժմ դիտենք ֆիլմերը` ստորև






Saturday 18 April 2020

Դեսպան Տիգրան Բալայանը Արցախի թափանցիկ ընտրությունների մասին «Diplomat Magazine» պարբերականում



 Դեսպան Տիգրան Բալայանը  «Diplomat Magazine» պարբերականում «Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարևոր են, նույնիսկ՝ համավարակի ժամանակ» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններին: Ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը:


Անշուշտ, մենք բոլորս դեմ առ դեմ կանգնած ենք մարտահրավերներով լի ժամանակաշրջանի, երբ սոցիալական ցանցերում և կայքերում մեր ամենօրյա որոնումները հիմնականում ուղղված են #COVID19 և #coronavirus հեշթեգերի ու վարակվածների և բուժվածների, Եվրոպայի սահմաններին և քաղաքակրթությունների միջև խաչմերուկներում ներդրվող նոր սահմանափակումների և արգելանքների վերաբերյալ վերջին տեղեկատվությունները գտնելուն։ Համավարակի այս ամբողջ ժամանակահատվածում հիմնական շեշտադրումն եղել է այն, որ մարդու իրավունքներն ու ազատությունները որևէ կերպ չպետք է  սահմանափակվեն։ Իսկ 150 հազար բնակչություն ունեցող փոքր մի երկիր՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ), ևս մեկ անգամ վերահաստատեց իր հանձնառությունը մարդու իրավունքներին՝ ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում 1991թ․-ին Խորհրդային Ադրբեջանից անկախության հռչակումից ի վեր անցկացնելով իր նախագահական 6-րդ և խորհրդարանական 7-րդ ընտրությունները: 
Ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ և ի տարբերություն որոշ հարևան երկրներում կայացած ընտրությունների, այս ընտրությունները նույնպես անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան և որակվեցին որպես իրապես մրցունակ, ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։


Եվրոպական Միությունը և ժողովրդավարության ջատագովներն  ամբողջ աշխարհում ունեն բնական և տրամաբանական պարտականություն՝ աջակցելու ցանկացած ժողովրդավարական շարժման, արտահայտելու աներեր  համերաշխություն՝ հատկապես այսպիսի հանգամանքներում, երբ բռնաճնշումներ գործադրող տարբեր կառավարություններ (ներառյալ Արցախի անմիջական հարևանությամբ) փորձում են համավարակի քողի ներքո առավել խստացնել առկա սահմանափակումները՝ այդպիսով սեփական հասարակություններին օտարելով հիմնարար ազատություններից, ճնշելով քննադատական կարծիքները և իրենց ընդդիմախոսներին, ընդլայնելով լրատվամիջոցների դեմ հետապնդումները։ Որոշներն անգամ ավելի հեռու են գնում իշխող էլիտայի դիրքորոշմանն ոչ համահունչ կարծիք արտահայտողներին պիտակավորելով որպես «վարակ» կամ «5-րդ շարասյան քարոզչություն»։
Ժողովրդավարական երկրների կողմից արվել են մի շարք հայտարարություններ առ այն, որ օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները պետք է շարունակեն մնալ մեր հասարակությունների ամուր սկզբունքները, այդ թվում՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում։ Նշյալ հայտարարություններում բոլոր երկրներին կոչ է արվել շարունակել պաշտպանել մամուլի ազատությունը և աջակցել տեղեկատվության ազատ փոխանակմանը։ Միաժամանակ, այն հասարակությունները, որոնք, չնայած ներկա մարտահրավերներին, չեն շեղվում բազմակարծության գերակայությամբ հասարակություն կառուցելու և լեգիտիմ իշխանություն ստեղծելու իրավաչափ ուղուց, ոչ միայն չպետք է անտեսվեն, այլև պետք է խրախուսվեն։  
Գործող և իրական ժողովրդավարության նախադրյալ հանդիսացող օրինակելի, թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումն Արցախի ազգային օրակարգի անքակտելի մասն է։ Ընտրություններին առնչվող բոլոր գործընթացներն արտացոլում են հասարակության միտումները, քանի որ Արցախում  մրցակցային ընտրությունները և անվտանգային բարձր զգայունությունը միմյանց հետ գոյակցող հասկացություններ են։ Ընտրությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մակարդակը, ինչպես նաև բացթողումները ու դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը վկայում են կայուն ժողովրդավարական հասարակություն ստեղծելու ճանապարհին նշանակալի հաջողությունների մասին, ինչն էլ իր հերթին պետք է խրախուսվի։ 

Տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական զարգացումները և սեփական ժողովրդի առջև հաշվետու իշխանությունների ձևավորումը տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների խաղաղ կարգավորման գրավականն են։ Այս դիտանկյունից ժողովրդավարական բնույթի ցանկացած գործընթաց իր հերթին նույնպես նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը։ Ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի խարսխել իր տարածաշրջանային քաղաքականությունն այս մոտեցման վրա, այն է՝ քայլեր ձեռնարկի նպաստելու հաշվետու իշխանությունների ձևավորմանն ու այնպիսի քաղաքացիական հասարակության ստեղծմանը, որտեղ մարդու հիմնարար իրավունքները ոչ միայն պարզապես խրախուսված են, այլև երաշխավորված։ 
Ներկայիս անորոշությունները չպետք է խաթարեն ժողովրդավարական հիմնարար արժեքների հետևողականության կարևորությունը. միջազգային հանրության առջև ծառացած և ապագայում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերներից և ոչ մեկը չպետք է ծառայի որպես արդարացում անգործության համար, հակառակը՝ այն պետք է ծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ անվերապահորեն աջակցելու ավելի ժողովրդավարական միջավայր հաստատմանն ու աշխարհի ցանկացած կետում հաշվետու կառավարություն ձևավորմանը։


Ադրբեջանը հանդուրժողականության, կրոնական ու էթնիկ միասնության «փայլուն» մոդել


Առանձնացրել ենք Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիկրաթ Ախունդովի հոդվածի հայերի  նկատմամբ «հանդուրժողականության» փայլուն դրսևորումների մասը.







«Արդի աշխարհում, որտեղ էթնիկական և կրոնական խտրականությունը դարձել է սովորական երևույթ, Ադրբեջանը մնացել է որպես միջմշակութային և կրոնական հանդուրժողականության մոդել: Իրականում, բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը բազմազգ և բազմամակարդակ ադրբեջանցիների ապրելակերպն են, ինչպես նաև պետական ​​քաղաքականության անբաժանելի մասը, որը պահպանվել է դարերի ընթացքում:
Հստակ օրինակ է 1918-ին Ադրբեջանի առաջին պառլամենտը, որը միավորել է տարբեր էթնիկ անդամների ՝ ադրբեջանցիներին, ռուսներին, հայերին, հրեաներին...

Կրոնական ազատությունը առկա է ամբողջ երկրում: Ադրբեջանում ներկայումս առկա են քրիստոնեության բոլոր հոսանքները ՝ ուղղափառ, կաթոլիկ, լութերական, բողոքական, հայ-առաքելական, ինչպես նաև պատմական ալբանական եկեղեցի: Ադրբեջանում գործում է ավելի քան 2 հազար մզկիթ, 13 եկեղեցի և 7 ժողովարան, և այդ թիվը տարեցտարի ավելանում է...

Ադրբեջանը նաև  էթնիկ խմբերի տունն է, ինչպիսիք են ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, քրդերը, հրեաները, հայերը, հույները, գերմանացիները և թաթարները...

Կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ՝ ազգային փոքրամասնություն ունեցողների երեխաները սովորեն իրենց մայրենի լեզուները...

 Ադրբեջանում բնակվում են մոտ 30 հազար էթնիկ հայեր, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքի ավելի քան 20% -ը գրավված է Հայաստանի կողմից: Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ժողովրդի հանդուրժողականությունը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ու բազմազան մշակույթների նկատմամբ: Այն նաև հերքում է այն կեղծ հայկական քարոզչությունը, որ ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող միասին խաղաղ գոյակցեն...»

Ի ՞նչ անուն տալ սրան, բացի հարգարժան դեսպանին տրվող այս հարցերից. 

1.Որտե՞ղ են այսօրվա Ադրբեջանի խորհրդարանի հայերը, երբ դեռ 1918-ին Ադրբեջանն ունեցել է հայ պատգամավորներ:
2.Ադրբեջանի ո՞ր հատվածում է գործում  հայ-առաքելական եկեղեցին, կամ որտեղ է թաքցված Բաքվի միակ եկեղեցու գմբեթից արմատախիլ արված խաչը:
3.Որտե՞ղ են Ադրբեջանի տարածքի հայկական խաչքարերը, այդ  թվում Նախիջևանի:
4.Ադրբեջանի ո՞ր մասում են էթնիկ խմբերին ուսուցանում իրենց մայրենին, ստույգ` հայերեն լեզուն:
5.Որտե՞ղ են բնակվում 30.000 հայերը, որոնց տեղը հայտնի չէ:

Եթե սա է ադրբեջանական հանդուրժողականությունը, ապա պետք է կարծել, որ դեսպանը  աշխարհին կրոնական ու էթնիկ միասնության փայլուն մոդել է ներկայացրել:
Բազմաթիվ հայ օգտատերեր Ադրբեջանի դեսպանի  հոդվածի հայերին վերաբերվող հատվածը բացարձակ սուտ է որակել` ֆեյսբուքյան գրառումի տակ համապատասխան մեկնաբանություններ ու դժգոհության սմայլիկներ տեղադրելով: Դժգոհության ակցիային կարող եք միանալ ֆեյսբուքյան այս  գրառման տակ.



Ջուղայի խաչքարերի ոչնչացումը

Բաքվի հայկական եկեղեցին, որի գմբեթից հանված է խաչը



Հայկական եկեղեցիների վիճակը Ադրբեջանի ներկայիս տարածքում
Տեղեկանք

Բաքու
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բաքու) - փակ, գրադարան
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (Բաքու) - կորցրած հուշարձան
Սուրբ Հարություն մատուռ (Բաքու) - կորցրած հուշարձան
Բաքվի հայ-լյութերական եկեղեցի - կորցրած հուշարձան
Դաշկեսանի և հարակից շրջաններ
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Սուրբ Փեփրոնյա եկեղեցի (Փիփ) - կիսավեր, անհայտ է
Չարեք վանք - անասնագոմ և խոտի պահեստ, կիսավեր
Հարանց մատուռ - անհայտ է
Հարանց վանք - կիսավեր
Թարգմանչաց վանք (Խաչակապ) - կիսավեր
Խունիսավանք - կիսավեր
Մածնաբերդի վանք - կիսավեր
Քարհանի վանք - կորցրած հուշարձան
Թարգմանչաց անապատ վանք - կիսավեր
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բանանց) - կիսավեր
Գանձակ
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ) - երաժշտական ակումբ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գանձակ) - լքված
Սուրբ Թադևոս եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ) - թանգարան
Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (Գանձակ) - կորցրած հուշարձան

Նախիջևան
Հիմնական հոդված՝ Նախիջևանի հայկական եկեղեցիների ցանկ‎
Գողթն գավառ
Բղևի (Բիլավի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Բոհրուտի կամ Բեխրուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դուգլինի կամ Դուկկինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կորուխլար՝ գյուղատեղի - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նորակերտի կամ նոր Գյուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Նուռնուս) - կորցրած հուշարձան
Սինեական անապատ կամ ս. Հովհաննես Մկրտիչ վանք (Գանձակի մերձակայքում ) - կորցրած հուշարձան
Ստուպիի կամ Ըստոպիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Թովմա վանք (Տևի կամ Թիվի) - կորցրած հուշարձան
Տրունիսի կամ Տրունիքի «0հ մար» մատուռ - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Հիսուս եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նավիշ) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Ցղնա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ կամ Զորավանք անապատ (Փառակա) - կորցրած հուշարձան
Սուրբ Նշան եկեղեցի (Փառակա) - կորցրած հուշարձան
Երնջակ գավառ
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս) - կիսավեր
Ֆրանկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Արազին) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ապարաններ) - կորցրած հուշարձան
Խանաղայի կամուրջ - կորցրած հուշարձան
Սուրբ Գեղարդի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Ստեփանոււ եկեղեցի (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Սուրբ Թադևոսի վանք (Խոշակունիքի կամ Խաչկաշեն) - կորցրած հուշարձան
Ոփիք գյուղատեղի - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կզնուտ) - կորցրած հուշարձան
Մազրայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Կոյնուկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նորաշեն) - կորցրած հուշարձան
Նորաշենի քարվանատուն - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Հրեշտակապետաց եկեղեցի (Ջուղա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Ռապատ) - կորցրած հուշարձան
Սալիթաղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սալիթաղի կամուրջ - կորցրած հուշարձան
Վաղավեր գյուղատեղի - կորցրած հուշարձան
Տքովնա գյուղատեղ - կորցրած հուշարձան
Քռնայի Սուրբ Հռիփսմե եկեղեցի - կորցրած հուշարձան
Քռնայի կամուրջ - կորցրած հուշարձան
Նախճավան գավառ
Սուրբ Վարդան եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Պողոս Պետրոս եկեղեցի (Աստապատ) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Ալագոզ Մազրա) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յայմջա) - կորցրած հուշարձան
Սուրբ Ծիրանավոր Աստվածածին եկեղեցի (Օղբին) - կորցրած հուշարձան
Սուրբ Սարգիս եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցի (Նախիջևան) - կորցրած հուշարձան
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Նահատակ եկեղեցի (Խառց) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Քարիմբեկդիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Խաչ եկեղեցի (Մամարզադիզա) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Կարախանբակլու) - կորցրած հուշարձան
Բադաշխանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Բուլղանի եկեղեցի - կորցրած հուշարձան
Գուլիբեկ Դիզայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դարղալուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նադինի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խալիլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Արկալուկի կամուրջ՝ Արաքսի վրա - կորցրած հուշարձան
Կահաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ղարաջուղի եկեղեցի - կորցրած հուշարձան
Յայջիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Նախիջևանի քարվանատներ (5 հատ) - կորցրած հուշարձան
Սիրաբի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Ուզունոբայի եկեղեցի - կորցրած հուշարձան
Շարուր գավառ
Ալաքլուի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ախուրսյի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դանզիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Դեմիրչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ենգիջաի եկեղեցի - կորցրած հուշարձան
Զեյվայի քարվանատուն - կորցրած հուշարձան
Խանլուխլարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Խոկի բերդ - կորցրած հուշարձան
Խոկի քարվանատուն (2 հատ) - կորցրած հուշարձան
Կեշտազի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վերին Չանախչիի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սադարակի եկեղեցի - կորցրած հուշարձան
Սիյագուտի եկեղեցի - կորցրած հուշարձան
Վարմազիարի եկեղեցի - կորցրած հուշարձան
Ճահուկ գավառ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արինջ) - կորցրած հուշարձան
Սուրբ Հակոբ եկեղեցի (Բաբոնք) - կորցրած հուշարձան
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կուքի) - կորցրած հուշարձան
Սուրբ Գևորգ եկեղեցի (Վասակակերտի կամ Նազարապատի) - կորցրած հուշարձան
Սուրբ Արջակապ եկեղեցի (Քյոլք) - կորցրած հուշարձան
Սուրբ Կարապետ եկեղեցի (Ճահուկ) - կորցրած հուշարձան
Բաբոնքի բերդ - կորցրած հուշարձան
Բաբոնքի կամուրջ (ըստ արձանագրության կառուցել է Զաքար Աստվածատրյանը), 1849 - կորցրած հուշարձան
Գայլակալի (Խալխալի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Գարագուշի եկեղեցի - կորցրած հուշարձան
Եզատունքի (Զառնաթունի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Զարինեի եկեղեցի - կորցրած հուշարձան
Հեծանայի (Գարաբոյաի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Կուքիի բերդ - կորցրած հուշարձան
Տիգենի (Դիդիվարի) եկեղեցի - կորցրած հուշարձան
Ցեցիկի եկեղեցի - կորցրած հուշարձան
Քրտնի (Քեչիլի) եկեղեցի - կորցրած հուշարձան

Friday 17 April 2020

«Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» հանդես կգա բարեգործական ինտերակտիվ շոու-ծրագրով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Տեղեկացնում ենք, որ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» նախաձեռնել է աննախադեպ համահայկական բարեգործական ինտերակտիվ շոու-ծրագիր (առցանց), որն իրականացվելու է VR տեխնոլոգիաների միջոցով և ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է մայիսի 2-ին Հայաստանի ժամանակով ժամը 20:20-ին, միաժամանակ Երևանում (“Dvin Music Hall” համերգային սրահից) և Լոս Անջելեսում: https://all.me/tovmasyanfoundation

Համերգի տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք ձեռք բերելու գործում:
Տոմսեր կարող եք ձեռք բերել առցանց՝
https://vrticket.page.link/APP
 կայքում:

The pandemic caused by the coronavirus has caused irreversible human
losses, and today the whole world is fighting against the evil virus, trying to
save human lives and restore the normal life of all mankind.
Taking into account this difficult situation in many countries of the world, as
well as in our country, the Tovmasyan Charitable Foundation undertook to
organize an unprecedented pan-Armenian interactive online charity
program with the participation of 36 well-known Armenian stars through VR
technologies, which will be streaming live in Yerevan from “Dvin Music Hall”
concert hall to Los Angeles for all our compatriots living in Armenia and
abroad on 02.05.2020, 20:20
Artists from Armenia will perform at Dvin Music Hall, keeping the social
distance (#SocialDistancing), and those who will join from Los Angeles will
join the concert online from home! (#StayHome):
1. Aram MP3
2. Arame
3. Arman Hovhannisyan
4. Artak Tovmasyan
5. Armenchik
6. Ara Martirosyan
7. Andy
8. Alla Levonyan
9. Erik Karapetyan
10. Tata Simonyan
11. Iveta Mukuchyan
12. Lilu
13. Kamo Seyranyan
14. Karen Sevak
15. Karen Boksyan
16. Hripsime Hakobyan
17. Hayko
18. Harut Pambukchyan
19. Harout Balyan
20. Martin Mkrtchyan
21. Mher Armenia
22. Monika Nazaryan
23. Mavr Mkrtchyan
24. Noro
25. Jony
26. Razmik Amyan
27. Saro Tovmasyan
28. Sona Garik
29. Sargis Eghiazaryan
30. Sona Shahgeldyan
31. Sofi Mkheyan
32. Super Saqo
33. Tigran Asatryan
34. Me Project
35. Narek Makaryan
36. Haykuhi Babakhanyan
● All proceeds from the concert will go to #covid19 anti-coronavirus
programs in Armenia to support the healthcare system by providing
the necessary equipment and appropriate medications.
The entire process of collecting revenue from ticket sales will be available
online, and our foundation has done everything possible to ensure
transparency throughout the process!!
Each of us can contribute and help all our compatriots who need us right
now!
To get the tickets, the complete list of all artists and detailed information:
https://all.me/tovmasyanfoundation

#TogetherWeCan 🌍


Wednesday 15 April 2020

Աթենքում Մահացել է Ռազմիկ Մուրադյանը




Ապրիլի 14-ին  վաղ առավոտյան, Հունաստանում, 79 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց մեծ հայրենասեր, մեր սիրելի ընկեր՝ Ռազմիկ Մուրադյանը:
Ծագումով Արևմտյան Հայաստանի Շատախից Ռազմիկը Արցախյան ազատամարտի թեժ տարիներին, 1988-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նվիրվեց ազատագրական նորակազմ ջոկատների ու այնուհետ ՀՀ Բանակի թիկունքն ապահովելու գործին։
Նրա երկրորդ ապահով տունը Աշտարակում ռազմական կատարյալ կենտրոն էր, ձեռնաշեն զենքեր նախագծելու վայր, որտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու այլ կազմակերպիչներ ունենում էին հանդիպումներ։
Նուրբ զգացումների տեր Ռազմիկը իր կյանքի օրինակով ապացուցում էր, որ արվեստի` գեղանկարչությամբ զբաղվող, մարդը օրհասական պահերին ինչպես կարող է վերածվել հայրենիքին ծառայող նվիրյալի։
 Իր ընկերներին և հարազատներին տեսնելու համար Ռազմիկ Մուրադյանը հաճախ էր այցելում Հունաստան և օրերը հաշվում «էրկիր» վերադառնալու համար։
 Սակայն, ցավոք այս անգամ, կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով, հայրենիք իր վերադարձը ուշացավ։
 Ռազմիկ Մուրադյանի մահվան տխուր առիթով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն՝ Մանիկ Ազիզյանին, որդիներին՝ Արամին և Արմենին ու նաև հարազատներին և պայքարի ընկերներին:
 «Հայաստան» Հասարակական մշակութային Կենտրոն
Աթենք, 14 ապրիլի 2020թ.

«Հայաստան» Լրատվական ցանց, Աթենք

Tuesday 14 April 2020

Նիդերլանդների գերագույն դատարանի վճիռը վերջնական է թուրք ազգայնամոլի հանդեպ


ՍՊԱՍՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌ




ՍՊԱՍՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌ
Den Haag, 14 april 2020: Վերջապես Նիդերլանդների գերագույն դատարանը վերջնական որոշում կայացրեց` անփոփոխ թողնելով թուրք-ադրբեջանական իսլամական մշակութային միության նախագահ Իլհան Աշկինի դատավճիռը: Այդ մասին այսօր տեղեկացրել է դատարանների աշխատանքը ներկայացնող rechtspraak.nl կայքը:  Հիշեցնենք, որ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն (2014) արգելափակելուն միտված հանրահավաքում` թուրք-ազերական ամբոխի հետ Աշկինը վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այսպիսով Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի վճիռը թողնվեց անփոփոխ` 120 ժամ հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Մինչև օրս պատժը չկրելու տարիների ձգձգումը պայմանավորված էր Աշկինի կողմից վճռի բողոքարկման հետ:

Այն Գերագույն դատարանի կողմից վերավորակավորվեց որպես հայերի նկատմամբ հրահրված բռնության կոչ`կարդում ենք մեկ այլ` Օվերեյսելի նահանգային հեռուստատեսության և ռադիոյի RTV OOST միացյալ կայքում:
« Թեև մեղադրյալի փաստաբանը, պնդել է, որ այն անմիջական ուղղված չէ հայերի դեմ` Գերագույն դատարանը չի համաձայնել փաստաբանի պաշտպանության հետ, ըստ որոշման` «Դատարանը գտավ, որ կասկածյալի վանկարկումներն [...] ուղղված են համայն հայությանը»:
Հետևաբար Գերագույն դատարանը գտնում է, որ տղամարդու արած հայտարարությունները ՝ ցույցի համատեքստում, հայերի նկատմամբ ազգամիջյան բռնություն են հրահրում :
Կասկածյալը չի կարող նորից բողոքարկել այս վճիռը, այն վերջնական է»:
Նույն օրը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այս առթիվ տարածելով մամլո հաղորդագրություն` մանրամասը ներկայացնելով արդեն 6 տարի ձգված դատավարության  նախապատմությունը, իր գոհունակությունն է հայտնել  գերագույն ատյանի վերջնական որոշման առթիվ:

Դեռ մեկ ամիս առաջ սպասելով դատավճռին «Նիդերլանդական Օրագիրը» Իլհան Աշկինի մասին լայնածավալ անրադարձ էր կատարել, որն էլ ներկայացնում ենք:

https://www.nidoragir.com/2020/02/blog-post_26.html





English  Հայերեն

• Federatie Armeense Organisaties Nederland • FAON


PERSBERICHT
Hoge Raad bevestigt veroordeling wegens aanzetten tot geweld tegen Armeniërs
Beroep Turkse Nederlander tegen uitspraak gerechtshof door Hoge Raad verworpen
FAON verwelkomt uitspraak van de Hoge Raad

Den Haag, 14 april 2020 – De Hoge Raad heeft bij uitspraak van 14 april 2020 (zie ECLI:NL:HR:2020:638) geoordeeld dat de uitspraak van het Gerechtshof Arnhem/Leeuwarden van 14 november 2018 in de zaak van heer Askin, voorzitter van Turks-Azerbeidzjaanse Culturele Vereniging in Den Haag, ongewijzigd blijft. Daarbij was deze in beroep veroordeeld wegens het aanzetten tot geweld tegen Armeniërs. Dit oordeel was eerder, bij vonnis van 17 maart 2017, al door de Rechtbank Almelo uitgesproken.

Dit betekent dat betrokkene nu definitief veroordeeld is tot een taakstraf voor de duur van 120 uren, subsidiair 60 dagen vervangende hechtenis en tot een voorwaardelijke gevangenisstraf voor de duur van één maand met een proeftijd van twee jaar.

Achtergrond
Zoals bekend hebben Turkse organisaties op 1 juni 2014 een anti-Armeense demonstratie georganiseerd in Almelo, gericht tegen het monument op het terrein van de Armeense Kerk aldaar, ter herdenking van de slachtoffers van de Armeense genocide in 1915. Als een van de organisatoren begon veroordeelde daarbij vanaf het podium over een geheel ander onderwerp, namelijk het conflict van Karabach, in het Turks te scanderen “Karabach zal het graf van de Armeniërs worden”, waarna een menigte van een paar duizend man deze zin vele malen herhaalde.

Wegens die uitlatingen tijdens deze Turkse demonstratie in Almelo is er in 2014 vanuit de Armeense gemeenschap aangifte gedaan, m.n. door de Federatie van Armeense Organisaties in Nederland (FAON) en het Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad).

Hoge Raad
In cassatie was door de verdediging aangevoerd dat betrokkene in zijn uitspraken niet zou hebben gedoeld op Armeniërs wegens hun ras, maar slechts op personen “die Nagorno Karabach bezet houden”. Het Gerechtshof was op dit punt van mening dat de uitspraken gericht zijn tegen alle Armeniërs. In de context van de demonstratie tegen het herdenkingsmonument voor de Armeense genocide, betekent dit, aldus het Hof, het aanzetten tot gewelddadig optreden tegen Armeniërs wegens hun ras. De Hoge Raad acht deze zienswijze van het Hof juist, en heeft het beroep van betrokkene dan ook verworpen.

De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) verwelkomt de uitspraak van de Hoge Raad, waarmee bijna 6 jaar na dato, de agressie jegens de Armeniërs van Turks-Azerbeidzjaanse kant een halt wordt toegeroepen.

De FAON hoopt dat het OM in het vervolg ook uit eigener beweging alert zal reageren uitingen van haat tegen Armeniërs, met name van de kant van Turkse en Azerbeidzjaanse Nederlanders.

• Federation of Armenian Organisations in the Netherlands • FAON


PRESS RELEASE
Supreme Court upholds conviction for inciting violence against Armenians
Turkish Dutch Appeal against Appeal Court decision dismissed by Supreme Court
FAON welcomes ruling by the Supreme Court

The Hague, 14 November 2020 – The Supreme Court of the Netherlands ruled by decision of 14 April 2020 (see ECLI:NL:HR:2020:638) that the judgement of the Court of Appeal of Arnhem/Leeuwarden of 14 November 2018 in the case of Mr. Askin, chairman of the Turkish-Azerbaijani Cultural Association in The Hague, remains unchanged. In that judgement he was convicted for inciting violence against Armenians. This judgement had already been pronounced by the Court in Almelo on 17 March 2017.

This means that Mr. Askin has now been definitively sentenced to a community service sentence of 120 hours, alternatively 60 days of replacement custody and to a suspended imprisonment of one month with a probation period of two years.

Background
Turkish organisations organised an anti-Armenian demonstration in Almelo on 1 June 2014, directed against the Memorial on the churchyard of the Armenian Apostolic Church in that city to commemorate the victims of the Armenian Genocide in 1915. The person concerned, who was one of the organisors of the demonstration, spoke about a completely different subject, namely the Karabakh conflict, and began to chant in Turkish “Karabakh will be the grave of the Armenians”, after which a crowd of a few thousand men repeated this sentence many times.

The Armenian community, namely the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) and Dutch Armenian Committee for Justice and Democracy (Hay Tad) had filed a police report against the statements made during that demonstration.

Supreme Court
During appeal proceedings at the Supreme Court the defense argued that the person concerned in his statements would not have meant Armenians because of their race, but only persons “occupying Nagorno Karabagh”. The Court of appeal on this point had judged that ecentthe statements were directed to all Armenians. Within the context of the demonstration against the Armenian Genocide Memorial, this leads, according to the Court, to inciting violence against Armenians because of their race. The Supreme Court considered the judgement by Court of Appeal correct, and therefor dismissed the appeal of the person concerned.

The Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) welcomes the ruling by the Supreme Court, which, after almost 6 years, puts an end to the aggression against the Armenians by the Turkish-Azerbaijani side.

The FAON hopes that in future the Public Prosecution Service will also react alertly of its own accord against expressions of hatred towards Armenians, in particular done by people from Turkish and Azerbaijani descent.

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON

Մամլո հաղորդագրություն
Գերագույն դատարանը հաստատեց հայերի նկատմամբ բռնություն հրահրելու դատապարտումը և մերժեց հոլանդաբնակ թուրքի բողոքը վերաքննիչ դատարանի որոշման դեմ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան գոհ է այս դատավճռից

Հաագա, 14 ապրիլի 2020 թ. –  Նիդերլանդների Գերագույն դատարանի 2020 թ. ապրիլի 14-ի որոշմամբ (տես ECLI:NL:HR:2020:638) Առհնեմ/Լեուվարդեն շրջանի վերաքննիչ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 14-ի վճիռը Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ պարոն Աշկինի գործով մնում է անփոփոխ: Ի պատասխան նրա բողոքի, վերաքննիչ դատարանը դատապարտել էր նրան հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով, որը համապատասխանում էր արդեն իսկ Ալմելոյի առաջին ատյանի դատարանի 1917 թ. մարտի 17-ին կայացրած որոշմանը։

Սա նշանակում է, որ տվյալ անձը այժմ վճռականորեն դատապարտվել 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք, որպես այլընտրանքային խափանման միջոց 60 օր կալանք և մեկ ամիս պայմանական բանտ` երկու տարի փորձնական ժամկետով։

Գործի նախապատմություն
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Դատապարտյալը ցույցի կազմակերպիչներից մեկն էր և շեղվելով ցույցի նպատակներից սկսում է բեմահարթակից խոսել ղարաբաղյան հակամարտության մասին և վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», որին արձագանքում է մի քանի հազարանոց ամբոխը բազում անգամ կրկնելով այդ լոզունգը։

Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը 2014 թվականին գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Գերագույն դատարան
Վճռաբեկ դատարանում պաշտպանական կողմը փաստարկել է, որ պաշտպանյալն իր հայտարարություններում նկատի չի ունեցել հայերին, որպես ցեղ, այլ ակնարկել է միայն նրանց, ովքեր «գրավել են Լեռնային Ղարաբաղը»: Վերաքննիչ դատարանն այն կարծիքի էր, որ արտահայտություններն ուղղված են եղել բոլոր հայերի դեմ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ ցույցի համատեքստում սա նշանակում է հայերի նկատմամբ բռնություն հրահրել իրենց ցեղային պատկանելիության պատճառով: Գերագույն դատարանը ճիշտ է համարում վերաքննիչ դատարանի այս տեսակետը և հետևաբար նույնպես մերժել է ներկայացված բողոքը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Գերագույն դատարանի վճիռը, որը, գրեթե 6 տարի անց, կասեցնում է հայերի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հուսով է, որ այսուհետև դատախազությունը զգոն կլինի և սեփական նախաձեռնությամբ ադեկվատ կարձագանքի հայերի նկատմամբ ատելության դրսևորումներին, մասնավորապես Հոլանդիայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների կողմից:

Monday 13 April 2020

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը պարզաբանումներ է տվել «Արմենպրեսին»

Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի 
այցը



 
ՀԱԱԳԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին` Ասենում, Ամստերդամում և Ալմելոյում։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում նշում է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ տեղեկացնելով, որ հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։


«Թույլ տվեք ողջունել ձեզ Նիդերլանդների Հաագա քաղաքից, որտեղ արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով դադարել է առօրյա եռուզեռը, ինչպես աշխարհի շատ վայրերում։ Այդ առումով Հոլանդիան բացառություն չի կազմում, չնայած որ այստեղ սահմանափակումներն ու արգելքներն այսպես ասած համեմատաբար «բավական մեղմ» են և իշխանությունները վստահ են, որ քաղաքացիները լուրջ են վերաբերվում այս հարցին և հետևում են կառավարության հրահանգներին` պահպանելով հասարակական կարգն ու կանոնը։ Իհարկե իրավապահ մարմինները հսկում են, որ խախտումներ չլինեն։ Մարտ ամսվա կեսերից այստեղ փակվել են բոլոր ճաշարանները, սրճարանները, թանգարանները, հանրային գրադարանները, թատրոնները, ակումբները, իսկ ավելի ուշ նաև բոլոր ուսումնական հաստատությունները։ Այս տարի նույնիսկ չեղարկվել են միջնակարգ դպրոցների ավարտական քննությունները։ Մթերային և այլ խանութներ աշխատում են հատուկ ռեժիմով, իսկ որոշ խանութներ կամավոր փակել են իրենց դռները։ Այսօրվա դրությամբ այս սահմանափակումները տևելու են մինչև ապրիլի 28-ը, իսկ բազմամարդ հասարակական միջոցառումների արգելքը շարունակվելու է մինչև հունիսի մեկը»,-տեղեկացրեց Հախվերդյանը։
Ապրիլի 13-ի դրությամբ ըստ պաշտոնական տվյալների Նիդերլանդներում վարակվածների հաստատված թիվը կազմում է 25 587, իսկ կորոնովիրուսից մահացածներինը` 2 737։
Հոլանդիայի կառավարությունը, ի դեմս վարչապետի և առողջապահության նախարարի, շարունակաբար մամլո ասուլիսի միջոցով հասարակությանը տեղյակ է պահում համավարակի զարգացումների մասին և հորդորում բնակչությանը մնալ տանը, իսկ հասարակական վայրերում պահպանել սահմանված սոցիալական հեռավորությունը։
«Մեր տեղեկությունների համաձայն հոլանդահայերի մոտ չկան կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներ, սակայն դա դժվար է լիովին ստուգել։ Ինչ վերաբերում է մեծահասկաների և կարիքավորների օգնությանը, ապա դա կատարվում է հիմնականում հայկական հասարակական և եկեղեցական կառույցների կամ հոլանդական բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնց մեջ ներգրավված են նաև հայերը։
Բացի այդ հայազգի բժիշկները փորձում են հայերենով բացատրել համաճարակին վերաբերող հարցերը։ Մի քանի անգամ հեռավար կարգով այդպիսի հանդիպում է կազմակերպել «Նիդերլանդական օրագիր» լրատվամիջոցը։ Ասուլիսը տեղի է ունեցել Նիդերլանդների գլխավոր հիվանդանոցներից մեկի շտապօգնության հայազգի բժիշկ Գոռ Խաչիկյանի հետ, որը հայերենով հստակ խոսել է կորոնովիրուսի ախտորոշման, կանխարգելման,  խնամքի, բարդությունների և ինտենսիվ տերապիայի մասին, պատասխանել ներկայացված հարցերին։ Ի դեպ մեր հայրենակից Գոռ Խաչիկյանը հոլանդական ազգային հեռուստատեսության մշտական հյուրն է, երբ հաղորդման թեման վերաբերում է կորոնավիրուսով վարակված պացիենտների ինտենսիվ թերապիային։
Միաժամանակ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը միացել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Հայաստանի հիվանդանոցներին բժշկական պարագաններ մատակարարելու ծրագրին։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը ևս ակտիվորեն աշխատում է խթանել բժշկական պարագաների և անհրաժեշտ դեղորայքի առաքումը Հայաստան։ Դեսպանատան և անձամբ դեսպան պարոն Տիգրան Բալայանի ջանքերով կազմակերպվել և անցած շաբաթ իրականացվել է Նիդերլանդներ այցելած ՀՀ քաղաքացիների մեկ մասի վերադարձը Հայաստան։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ մաղթել առողջություն, համբերություն, ուժ ու կորով հաղթահարելու դժվարություններն ինքնամեկուսացման և սահմանափակումների այս արտակարգ պայմաններում»,-նշում է հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը։

Thursday 9 April 2020

Շնորհավորանք Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով





Սիրելի մայրեր և քույրեր, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով ի սրտե շնորհավորում եմ ձեզ:
Դարեր շարունակ մեր սուրբ մայրերի համար մոր կատարյալ օրինակ է եղել Սուրբ Կույս Մարիամը: Ներշնչված Տիրամոր խոնարհ կերպարով՝ դուք ջանացել եք նույն սիրով ու հոգատարությամբ դաստիարակել ձեր զավակներին, խոնարհություն և հավատք, մարդասիրություն և հայրենասիրություն ներշնչել, մեծացնելով նրանց իբրև արժանի զավակներ մեր մայր եկեղեցու և հայրենի մեր երկրի:

Աղոթքս է, որ Աստված ձեզ քաջառողջ պահի ու պահպանի, որպեսզի դուք կարողանաք նույն սիրով ու ջանասիրությամբ շարունակել մայրական ձեր կարևոր և սուրբ առաքելությունը: Խնդրանքս է, որ դուք, այս դժվարին օրերին, չդադարեք աղոթել, այլ առավել ջերմեռանդությամբ շարունակեք այն, քանզի ամենազորվոր աղոթքը մայրական աղոթքն է՝ իր զավակի առողջության ու անվտանգության համար: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո մեր բոլոր մայրերն ու իրենց զավակները մնան առոջ, ուրախ սրտով, խաղաղության ու ապահովության մեջ:



ՏԵՐ ՏԱՐՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ եկեղեցու հոգևոր հովիվ

.


Friday 3 April 2020

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ԷԼԻՔՍԻՐԸ

Լուսինե Սգոլիկի անունը մեր ընթերցողին հայտնի է  մեր օրագրում այս տարվա մարտի 27-ի` «Աշխարհը կոմայի մեջ» վերնագրով հրապարակած հոդվածից: Այն մեծ հետաքրքրասիրություն առաջ  բերեց մեր ընթերցողների շրջանում  և մեկ շաբաթվա ընթացքում ընդգրկվեց «Շատ կարդացված հոդվածների» ցանկում: Այսօր`  Լուսինեն, զարգացնելով թեման, հանդես է եկել նոր` բավական խորն  ու վերլուծական հոդվածով:
Եթե 70-80-ականներին` կանխատեսելով 2000թվականը, հրաշք էին համարում էլեկտրական մարտկոցներով ավտոմեքենաների  ու «անթել» հեռախոսների երևան գալը, ապա այժմ դա  «հնաոճ» իրականություն է ,  հիմա  այլ մարտահրավերներ են թակել մեր դուռը:
Ինչպիսի՞ն է լինելու վաղվա օրը, այս հարցը շատերն են  տալիս: Կարծում ենք Ցյուրիխում (Շվեցարիա) բնակվող, մասնագիտությամբ` շուկայագետ (մարքեթոլոգ),  լեզվաբան, փիլիսոփա և հոգեբան  մեր հայրենակցի  հոդվածը այս առումով հետաքրքիր է:
Հրավիրում ենք քննարկման, կարող եք մեր ֆեյսբուքյան էջում կիսվել ձեր կարծիքներով: Բարի ընթերցում

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ԷԼԻՔՍԻՐԸ



03.04.2020/Լուսինե Սգոլիկ/Նիդ.օրագիր


«Մենք կստեղծենք մի տեխնոլոգիա, որի միջոցով մեզ 
կհաջողվի երկարաժամկետ հեռանկարով լուծել մարդու և 
մեքենայի միաձուլման խնդիրը։ Եվ երբ Ջինն արդեն 
բաց թողնված կլինի շշից, հնարավոր է սարսափելի լինի, 
հնարավոր է լինի հիասքանչ»: 
Հատված ճարտարագետ գյուտարար Իլոն Մասկի հարցազրույցից
Սեպտեմբեր, 2018



Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր բոլոր հասարակարգերում պետությունների և քաղաքական գործիչների մրցակցության հիմքում տնտեսական ցուցանիշներն են եղել: Չնայած այդ հանգամանքին, կապիտալիստական երկրների տնտեսության զարգացման բեռն ու պատասխանատվությունը դրված է խոշոր կազմակերպությունների և ձեռնարկատերերի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակակից շատ երկրներում խոշոր բիզնեսն ըստ էության վերածվել է քաղաքական ուղեցույցի: Գլոբալիզացիայի հետևանքով բիզնեսները ընդլայնվել ու հատել են իրենց երկրների սահմանները՝ աշխարհի քաղաքական քարտեզն ինչ-որ իմաստով վերածելով ֆիկցիայի: Խոշոր խաղացողները կապիտալի կենտրոնացման բազմաթիվ գործիքների են տիրապետում: Դրանցից մեկը վաղուց իր արդյունավետությունն ապացուցած ֆինանսական ճգնաժամերի ստեղծումն է: Տասնամյակը մեկ այս ճգնաժամերի կրկնվելը կարծես ժամանակակից կյանքի նորմատիվն է դարձել։ Վերաբաշխման սխեմաների պարբերական թարմացման նպատակով փոխվում են բիզնես ցիկլերը, ու թվում է, թե աշխարհի կապիտալիստական մոդելը արդեն սովոր է վերաթողարկման ու կարող է հերթական ճգնաժամից հետո տնտեսական թռիչքաձև առաջընթաց ապահովել։ Այնուամենայնիվ, անկախ բիզնես գործիքակազմից ու դրան տիրապետելու հմտությունից, առանց սպառողի առկայության տնտեսական առաջընթաց ապահովել հնարավոր չէր: Եվ ահա տնտեսական թռիչքաձև առաջընթացին զուգահեռ աշխարհում սպառող բնակչության թռիչքաձև աճ արձանագրվեց:  
Հռոմեական կայսրության անկումից մինչև Կոլումբոսի  ճանապարհորդությունը, այսինքն 13 դարի ընթացքում, Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 200 միլիոն մարդով։ Հիմա դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք տարի։ Գրաֆիկների հետ աշխատել սիրող ու սովոր բիզնես տիրակալները չէին կարող չկանխատեսել մարդկության թվաքանակի ուղղահայաց աճի վտանգավորությունը, բայց մարդու մեջ սպառողին խթանելու հնարավոր հեռանկարը շատ էր գայթակղիչ: Եվ մարդը հեշտությամբ ստանձնեց այդ դերը՝ առանց հետևանքների մասին մտածելու: Պատճառն այն է, որ մեր նյարդակենսաբանական և հորմոնային համակարգերը գենետիկորեն ադապտացված չեն ժամանակակից աշխարհին։ Մեր՝ խնդիրների ընկալման և լուծման ներքին համակարգերը շատ ավելի հին են, քան այդ խնդիրների բնույթը։ Այսօր մենք կարողանում ենք մտածել ապագայի մասին, սակայն ապագան վիզուալիզացնելու համար նախատեսված մեր ուղեղի մեխանիզմները զարգացել են այն ժամանակ, երբ մենք դեռ ապագայի մասին մտածել  չէինք կարողանում։ Մեր ուղեղի հին ռեֆլեքսիվ մեխանիզմները ծրագրված են «այստեղ և հիմա» որոշումներ կայացնելու համար։ Եվ հենց այդպես՝  «այստեղ և հիմա» որոշում կայացնելով, մեզանով գերբնակեցրել ենք Երկիրը, արժեզրկել ենք մարդուն և կասկածի տակ դրել մեր տեսակի պահպանման հեռանկարը։ Հատկապես վերջին երեսուն տարվա ընթացքում մենք մեր կամքին հանձնված Երկիր մոլորակն ամբողջությամբ վերածել ենք օգտակար հանածոյի և ապացուցել մեր պոպուլյացիայի վնասակարությունն այս վայրում։ Մենք բիզնես տիրակալների հետ միասին հանցավոր համաձայնությամբ ստեղծել ենք ժամանակակից մարդու մոդել, որի համար իր գոյաբանական նշանակությունն ուղիղ համեմատական է իր սպառման ինդեքսին: Այսպիսով առաջարկողի ու սպառողի միջև անառողջ «փոխօգնության» հետևանքով ստեղծվել է ժամանակակից համաշխարհային տնտեսությունը, որի պահպանման համար պարբերաբար սանձազերծվող ճգնաժամերը փրկօղակ են դարձել:
Վերադառնալով տնտեսությանը ու դրանից ակնկալվող անվերջ առաջընթացին, հարկ է արդարացիորեն նշել, որ այնուամենայնիվ կա տնտեսության մի ճյուղ, որ վերջին տարիներին սրընթաց զարգացում է ապրում։ Թվում է, թե այս՝ ռեսուրսների առումով մզված աշխարհում տեխնոլոգիական ներդրումները, ինդուստրիալ ավտոմատացումն ու ռոբոտացումը պետք է պալիատիվ օգնություն և երիտասարդացման էլիքսիր դառնային մեռնող տնտեսության ու ոչ այնքան կենդանի շրջակա միջավայրի համար։ Տեխնոլոգիական կարգավորման աշխարհի տիրակալները վաղուց են պատրաստ տնտեսության մեջ ներդնել նանո և բիո տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ և ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած այլ հնարավորություններ։ Նման ներդրումները խոշոր ձեռնարկատերերին հնարավորություն կտային ավտոմատացման շնորհիվ կրճատել ծախսերը, խուսափել արհեստածին ճգնաժամերից և eco friendly դառնալ։ Բայց օրեցօր աճող այդ հնարավորությունները չեն ներդրվում բիզնեսում, քանի որ դրա հետևանքով միլիոնավոր մարդիկ կարող են գործազուրկ դառնալ։ Փաստորեն, տեխնոլոգիական զարգացումը խոշոր գործարարներին ստիպում է վերանայել նախկինում այնքան անհրաժեշտ սպառող մարդու օգտակար գործողության գործակիցը՝ նոր բիզնես դարաշրջանում: Նոր աշխարհակարգը սպառող մարդուն տեսնում է պոտենցիալ գործազուրկի դերում: Իսկ երբևէ աշխատելու հույսից զրկված մարդը վտանգավոր է: 
Այս խնդրի լուծման պատասխանատուները 2015 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող ամենամյա Աշխարհի տնտեսական ֆորումի ժամանակ որոշեցին Շվեյցարիայի քաղաքացիներին, անկախ այն բանից՝ նրանք աշխատում են, թե ոչ,  փորձնական կերպով ամսական 2500 շվեյցարական ֆրանկ տալ։ Ու չնայած, որ հանրաքվեն մերժեց այդ նախագիծը, ուշադիր դիտողի համար պարզ դարձավ, թե հետագայում ինչպես են պատրաստվում զսպել նորագույն տեխնոլոգիաների ներդրման պատճառով լուսանցքից դուրս մնացած մարդկանց ընդվզումերը։ Ինչևէ, այդ ծրագիրը, դեռ կյանքի չկոչված՝ տապալվեց։ 
Այսպիսով, մենք վաղուց արդեն հայտնվել ենք մի իրավիճակում, երբ տնտեսությունն ու շրջակա միջավայրը կարելի է փրկել տեխնոլոգիաների ներդրմամբ, բայց այդ գործընթացն իր հերթին հղի է նոր վտանգներով։ Այս լճացած ու փակուղային վիճակում, ահա, կրկին օգնության է գալիս տեխնոլոգիան, բայց այս անգամ ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու նպատակով:  


Մինչ մարդկությունը փակված է տներում, աշխարհի նվաճման տիտղոսի հավակնորդները պայքարում են նորաստեղծ 5G ինտերնետային կապի մենաշնորհի համար։ Տարբեր ընկերություններ հենց այս պահին հազարավոր նոր ընդունիչներ են տեղադրում աշխարհով մեկ։ Ինտերնետ կապի այս նոր տեսակը փոխելու է աշխարհի մասին մեր պատկերացումները` նոր փուլ սկսելով մարդու և մեքենայի հարաբերակցություններում: Չնայած այս նորաստեղծ կապի ներդրման լայնամասշտաբ աշխատանքներին, չկան նրա վնասակարության աստիճանի մասին արված հետազոտություններ։ 5G ալիքի դիապազոնը մոտ է միկրոալիքային վառարանի ալիքների դիապազոնին։ Մի խոսքով, ինչպես մեջբերում են շատ մասնագետներ՝ գտնվելով միկորալիքների ներգործության քսանչորսժամյա թիրախում՝ մենք բոլորս եփվելու ենք։ 
Իհարկե, սրա՝ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա թողած ազդեցությունը անվերականգնելի է լինելու, բայց ամենայն հավանականությամբ նոր աշխարհի տիրակալների վերջնական նպատակը 6G տեխնոլոգիայի ներդրումն է, որը իր հետ ամբողջությամբ նոր քաղաքակրթություն և թվային տնտեսություն կբերի, որտեղ նոր մարդը քիչ ընդհանուր բան կունենա մարդ արարածի հետ, բայց փոխարենը չի վնասի ո՛չ իրեն, ո՛չ շրջակա միջավայրը։ 
Մեծ հաշվով, մարդկությունը գիտակցության առումով ձախողեց իր առջև դրված խնդիրները ու ապացուցեց, որ պատրաստ չէ։ Մարդկությունը վրիպեց, բաց թողեց այն պահը, երբ իր ստեղծած տեխնոլոգիաները եկան ոչ միայն կառավարելու, այլև փոխարինելու իրեն:  

«Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք նոր տեղեկություն կհրապարակենք մարդուն մարդու հետ կապելու նեյրոկապի մասին։ Ժամանակը սուղ է։ Գոյաբանական տեսանկյունից նեյրոկապի նպատակն է մարդու ուղեղում արագընթաց ինտերֆեյս ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի փոխադարձ սիմբիոտիկ կապ ապահովել»։
Հատված Իլոն Մասկի հարցազրույցից