The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 9 April 2020

Շնորհավորանք Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով





Սիրելի մայրեր և քույրեր, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով ի սրտե շնորհավորում եմ ձեզ:
Դարեր շարունակ մեր սուրբ մայրերի համար մոր կատարյալ օրինակ է եղել Սուրբ Կույս Մարիամը: Ներշնչված Տիրամոր խոնարհ կերպարով՝ դուք ջանացել եք նույն սիրով ու հոգատարությամբ դաստիարակել ձեր զավակներին, խոնարհություն և հավատք, մարդասիրություն և հայրենասիրություն ներշնչել, մեծացնելով նրանց իբրև արժանի զավակներ մեր մայր եկեղեցու և հայրենի մեր երկրի:

Աղոթքս է, որ Աստված ձեզ քաջառողջ պահի ու պահպանի, որպեսզի դուք կարողանաք նույն սիրով ու ջանասիրությամբ շարունակել մայրական ձեր կարևոր և սուրբ առաքելությունը: Խնդրանքս է, որ դուք, այս դժվարին օրերին, չդադարեք աղոթել, այլ առավել ջերմեռանդությամբ շարունակեք այն, քանզի ամենազորվոր աղոթքը մայրական աղոթքն է՝ իր զավակի առողջության ու անվտանգության համար: Թող Տիրոջ Ամենախնամ Աջի հովանու ներքո մեր բոլոր մայրերն ու իրենց զավակները մնան առոջ, ուրախ սրտով, խաղաղության ու ապահովության մեջ:



ՏԵՐ ՏԱՐՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ եկեղեցու հոգևոր հովիվ

.


No comments:

Post a Comment