The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 29 September 2022

Նիդերլանդների թանգարանային լավագույն ցուցադրությունը

Սեպտեմբերի 27-ին Հաագայի արվեստի թանգարանում տեղի է ունեցել Տարվա լավագույն ցուցադրություն մրցանակի հանձնման արարողությունը, որն ստացել է Հայաստանը՝ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության համար։ Արարողությանը մասնակցել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Նշենք, որ դեռեւս 2022թ մայիսին Նիդերլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց (Drents Museum) թանգարանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել էր Հայաստանին նվիրված ցուցադրություն, որը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակը:

Նիդերլանդական հեղինակավոր «Թանգարանային ամսագրի» կողմից կազմակերպվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է երկու փուլով՝ մասնագիտական ժյուրիի և համացանցով բաց հանրային քվեարկության միջոցով։ «Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի հետ միասին մրցանակաբաշխությանը ներկայացված էին Նիդերլանդների պետական թանգարանում (RijksMuseum), Հաագայի Արվեստի թանգարանում (KunstMuseum) և մի շարք այլ հեղինակավոր թանգարաններում այս տարի անցկացվող ցուցահանդեսներ։ Հայկական ցուցահանդեսը մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվել է լավագույն տասնյակի մեջ, ապա ստացել է հանրային քվեարկության ձայների 40%-ը, ինչն աննախադեպ է մրցանակաբաշխության պատմության մեջ։

Ցուցադրությանը ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ խեցանոթներ, օջախներ, զենքեր, զարդեր, կոթողներ և այլ մշակութային արժեքներ, որոնց շարքում են Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը՝ որպես հայ-հոլանդական մշակութային կապերի խորհրդանիշ։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Ցուցահանդեսը գործելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։

Շնորհավորում ենք բոլորին և առաջարկում հնարավորության դեպքում այցելել և վայլելել այս հետաքրքիր ցուցադրությունը։

Op dinsdag 27 september 2022 ontving het Drents Museum de Museumtijdschrift Tentoonstellingsprijs 2022 voor de tentoonstelling In de ban van de Ararat – Schatten uit het oude Armenië.

De winnaar werd bekend gemaakt tijdens een ceremonie in het Kunstmuseum Den Haag.Het winnende musuem ontvangt € 10.000 en bijna 10.000 museumliefhebbers brachten dit jaar hun stem uit.

Met ruime meerderheid is de tentoonstelling ‘In de ban van de Ararat – Schatten uit het oude Armenië’ door het grote publiek tot winnaar gekozen. De motivaties daarbij zijn talrijk, maar wat bovenal werd gewaardeerd zijn de mooie presentatie, de heldere uitleg en de bijzondere kunstschatten.  De prijs werd uitgereikt door door Cathelijne Broers, directeur van het Prins Bernhard Cultuurfonds. 

Marina de Vries, hoofdredacteur Museumtijdschrift: “We zijn vereerd dat bijna 10.000 museumliefhebbers bij deze vierde editie van de Museumtijdschrift Tentoonstellingsprijs hebben gestemd voor de Tentoonstelling van het Jaar. Dat ‘In de ban van de Ararat’ de overtuigende winnaar is geworden, geeft blijk van de bijzondere waardering die mensen hebben voor archeologie. Vanuit het nu oog in oog staan met een eeuwenoude cultuur met indrukwekkende objecten leidt tot nederigheid, verwondering en ontroering.”

Harry Tupan, algemeen directeur van het Drents Museum: “Heel bijzonder dat onze tentoonstelling ‘In de ban van de Ararat’ heeft gewonnen. Het mooie van de Museumtijdschrift Tentoonstellingsprijs is dat het publiek kan stemmen. Wij beschouwen onszelf als het museum voor het publiek, we stellen de ervaring van de bezoeker in het museum centraal en niet de objecten.”

De top 3:

1: ‘In de ban van de Ararat –  Schatten uit het oude Armenië’, Drents Museum, Assen

2: ‘Artemisia. Vrouw & Macht’, Rijksmuseum Twenthe, Enschede

3. ‘Paula Rego’, Kunstmuseum Den Haag, Den Haag





Thursday 22 September 2022

Համահայկական հավաք և բողոքի ցույց Բրյուսելում

 


Երեկ` սեպտեմբերի 21-ին Բրյուսելում, Եվրախորհրդարանի շենքի մոտ, մի խումբ հայկական կազմակերպություններ  համահայկական հավաք և բողոքի ցույց էին կազմակերպել` Ադրբեջանի Հայաստանի տարածք ներթափանցման դեմ: Թեև  Բրյուսելում  լանյամասշտաբ գործադուլի պատճառով փողոցների ու երթևեկության  համար դժվարանցելի պայմաններին, այնուհանդերձ բավական թվով մեր հայրենակիցներ էին հավաքվել  խորհրդարանին մերձակա Point Shuman հրապարակ:

Առանձնացրել ենք Զատիկ Վարդապետ Ավետիքյանի միաբանության ու սիրո, համախմբումի ու միասնության, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված ելույթն ու Անկախության օրվա շնորհավորական ուղերձը`  որն  հնչեց երկու լեզուներով:




Events dedicated to the 31st anniversary of the Independence of Armenia


On the 21st of September, on the occasion of the 31st anniversary of Armenia's independence, by the initiative of the Embassy of Armenia in the Netherlands and the King’s Commissioner in the province of Drenthe, ambassadors accredited to The Hague, representatives of international organizations and the Ministry of Foreign Affairs and journalists visited the cities of Westerveld and Assen.

The cultural day began with a visit to Frederiksoord village. The Governor of Drenthe, Ms. Jetta Klijnsma, addressed the attendees with a welcoming speech, after which the guests visited the town's museum and historical sights included in the UNESCO World Heritage List.

The events continued in Assen, where the participants visited the exhibition "Under the Spell of Ararat: The Treasures of Ancient Armenia" at the Drents Museum.

Later, a reception dedicated to the National Day of Armenia took place, which was opened by the speech of Ambassador Tigran Balayan.

The ambassador, in particular, thanked the Governor for their hospitality and support during the organization of the visit, referred to the difficult situation in which Armenia is celebrating its independence day. The attention of the attendees was drawn to Azerbaijan's aggression towards Armenia and its severe consequences and the statements and the calls for false equality between the aggressor and the victim, which are becoming the reason for the incitement of a new aggression were criticized.

The ambassador also referred to the developments in the bilateral relations between Armenia and the Netherlands, in particular, highlighting the visit of the Prime Minister of Armenia to the Netherlands and the implementation of the agreements reached during the visit.

The events ended with an awarding ceremony: The Governor was awarded with the Medal of Honor of the Embassy, the Director of the Museum was awarded with the Gold Medal of the Ministry of Education, Science, Culture and Sport and Mr. Nikolay Romashuk-Hayrapetyan was awarded with the Medal of Honor of the Ministry of Foreign Affairs of Armenia for his contribution to the organization of the exhibition and the for the promotion of Armenian Culture in the Netherlands.

 ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատարի (նահանգապետ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հաագայում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների, ԱԳՆ աշխատակիցների, լրագրողների այցելություն Վեստերֆելդ և Ասսեն քաղաքներ։ 

Մշակութային օրը սկսվեց Ֆրեդերիկսորդ ավան այցելությամբ։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Դրենթեի նահանգապետ Յետտա Կլայնսման, որից հետո հյուրերն այցելեցին ավանի թանգարան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմական շրջաններ։

Միջոցառումները շարունակվեցին Ասսենում՝ Դրենթսի թանգարանում, «Արարատի հմայքի ներքո․ հին Հայաստանի գանձերը» ցուցահանդես այցելությամբ։

Այնուհետև տեղի ունեցավ Հայաստանի ազգային տոնին նվիրված ընդունելություն, որը բացվեց դեսպան Տիգրան Բալայանի ելությով։ 

Դեսպանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց նահանգապետին՝ հյուրընկալության և դեսպանների այցելության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, անդրադարձավ այն դժվարին իրավիճակին, որում Հայաստանը նշում է իր անկախության օրը։ Ներկաների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը և դրա ծանր հետևանքներին, քննադատվեց ագրեսորի և զոհի միջև կեղծ հավասարության նշան դնելու հայտարարություններն ու կոչերը, որոնք նոր ագրեսիայի հրահրման պատճառ են դառնում։

Դեսպանն անդրադարձավ նաև հայ-նիդերլանդնական երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, կարևորելով ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարած այցը և վերջինիս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ 

Միջոցառումներն եզրափակվեցին պարգևատրման արարողությամբ. նահանգապետը պարգևատրվեց դեսպանության պատվո մեդալոսվ, թանգարանի տնօրենը՝ ՀՀ ԿԳՄՍ ոսկե մեդալով, Նիկոլայն Ռոմաշուկ-Հայրապետյանը՝ ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով՝ ցուցահանդեսի կազմակերպման և հայկական մշակույթի տարածման գործում ունեցած ներդրման համար։













Sunday 18 September 2022

Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում

 


🔺Երեխաները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թիրախում.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ: Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին: Ինչպես նշում է ՄԻՊ-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին։
«Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից: Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը ապահովում են նրանց պաշտպանությունը և օգնությունը, որոնք նրանց համար պահանջվում են հասակի կամ ցանկացած այլ պատճառով»,- ամրագրված է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ հոդվածում։
Այս կարևոր սկզբունքն ամրագրվում է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 38-րդ հոդվածով. «Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը»։
Չնայած վերոնշյալ և նմանատիպ այլ իրավական նորմերի առկայությանը, երեխաները, այնուամենայնիվ, հայտնվեցին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի թիրախում։
Երեխաների պաշտպանության ցանցը ևս վկայում է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության, կրթության և մի շարք իրավունքներ:
Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին համարժեք արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում ապրող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել ագրեսիան դատապարտելու և դրանց հրատապ վերացման ուղղությամբ:
..............................................................................
Children under the target of the Azerbaijan military aggression
The monitoring of the Republic of Armenia’s Human Rights Defender (HRD) staff and the study of the so far collected facts indicate that on September 13-14, 2022, the civilian population and vital public infrastructures, including educational institutions in Armenia (the Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces) have been under undifferentiated targeting by the Azerbaijani armed forces, which violates the rights of civilians, including children, guaranteed by international legal acts. The information gathered by the HRD office indicates that the armed forces of Azerbaijan used various weapons on Armenian educational institutions. The HRD office states that the use of weapons by the Azerbaijani armed forces was most intensive during the hours when children attended schools and kindergartens.
"Children should be treated with special respect and provided with protection from any form of inappropriate harassment. All sides involved in a conflict should ensure their protection and support, which is required for their age or for any other reason.” States Protocol 1 of the 77th article attached to Geneva’s “Regarding the Protection of International Armed Conflict Victims” conventions.
This important principle is also reinforced by the 38th article of the United Nations Convention about children’s rights. “Participant countries are required to respect the norms of international humanitarian rights, which are applied in case of armed conflicts and relate to children, and ensure respect towards them".
Regardless of the existence of the abovementioned and similar legal norms, children appeared under the target of the Azerbaijani large-scale military aggression.
Child Protection Network also claims that in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces, as a result of the Azerbaijani attack, the rights of children to life, health, education, to live in a safe and secure environment, to live in a family, and community, to personal development, to protection and other rights have been violated.
Child Protection Network calls on international partners to respond appropriately to the rough violations of children’s rights in Syunik, Gegharkunik, and Vayots Dzor Provinces resulting from the Azerbaijani armed forces’ attack, and to take practical steps towards their urgent elimination.

Գրառումներ ֆեյսբուքյան էջից

Օրվա լուսանկար

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  Հայաստանում:
Foto Arman Sargsyan 17.09.2022

Ռումինիայում անցկացվող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում դեռ մեկ տուր առաջ Հայաստանի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը սև ֆիգուրներով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր շախմատիստուհին հաղթանակներ տոնեց բոլոր 11 պարտիաներում։



Այլևս պարզ է թե ով է կոնֆլիկտը երկարացնող ու իր վերահսկողության տակ պահող կողմը, Այլևս պարզ է, թե ով Հայաստանի համար Ռուսաստանը։ Մամուլը հայտնում է` Մինչ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև Հնդկաստանը և այլ երկրներ հստակ մատնանշում են ագրեսիայի փաստը, ՌԴ-ն արդարացնում է Բաքվի գործողությունները՝ կրկնելով նախորդ ներխուժումների ժամանակ իր ավանդական պատասխանը՝ սահմանազատում չի արվել, այդ պատճառով էլ չի կարող լինել ագրեսիա: Նույնը հայտարարում է Բաքուն: Այսպիսով՝ Մոսկվան արդեն առանց դիմակի, ուղիղ և իր դեմքով է գործում Հայաստանի դեմ:


Ակցիաներ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության ու միասնականության

 


15.09.2022. ԲՐՅՈՒՍԵԼ: Ի պաշտպանություն Հայաստանի սուվերեն տարածքային ամբողջականության ու միասնականության՝ այսօր Բրյուսելում այս պահին Եվրախորհրդարանի շենքի մոտ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու հարևան երկրներից ժամանած հայեր՝ Ադրբեջանին դատապարտող բողոքի ակցիա են կազմակերպում:

15.09.2022. ԲՐՅՈՒՍԵԼ: Ի պաշտպանություն Հայաստանի սուվերեն տարածքային ամբողջականության ու միասնականության՝ այսօր Բրյուսելում այս պահին Եվրախորհրդարանի շենքի մոտ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից ու հարևան երկրներից ժամանած հայեր՝ Ադրբեջանին դատապարտող բողոքի ակցիա են կազմակերպում:
Հոլանդացի Հարի Բորհոֆը (Harrie Boerhof) ցանկանում է ուշադրություն հրավիրել իրավիճակի վրա՝ բարձրացնելով հայկական դրոշը։
Դրոշը ծածանվում է Դվինգելոյի և Վիտելտեի միջև գտնվող նրա տան դիմացի կայմին: Կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը կկախվի նաև Դիվեր քաղաքի եկեղեցում:
Բոյերհոֆի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ եղել է, երբ Geeuwenbrug ապաստան հայցողների կենտրոնից մի տղա է եկել նրա մոտ այգում աշխատելու:
Այդ օրվանից Բորհոֆը մասնակցեց Ասենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթերին, մի քանի անգամ օգնություն առաջարկելու առաքելությամբ եղել է Հայաստանում:
Բոյերհոֆը նաև ընդունել է Հարթագյուղ գյուղից մի մարդու, ով եղել է Նիդեռլանդներում և սովորել ինչպես ֆերմա հիմնել։ Նա այժմ գյուղապետ է։ Նա խնդրել է Բորհոֆին աղոթել և խոսել ուրիշների հետ իր երկրի մասին, դրոշը բարձրացնել, ինչպես հաճախ դա արվում է Ուկրաինայի համար։
ՄԻԱՑԵՔ ԱՅՍ ԱԿՑԻԱՅԻՆ
----============---
Բորհոֆի մասին մանրամասը հաղորդում է պատրաստել Դրենթեյի Հեռուստատեսությունը և զետեղել հոդված կայքում:

Բաքվի սիրեցյալը

Տաք հետքերով


Ադրբեջանամոլ ֆաշիստ Игорь Коротченко-ն իր տեղը չի գտնում, գրառումներ է կատարում ֆեյսբուքում, թվիթերում, ամենուր...Փիլոսիի այցից` Խանդից մեռնում է, գրել է, որ  Բրեժնևին այդպես չեն դիմավորել ինչպես Հայաստանում: 

Ասա քեզ ի՛նչ  ում ոնց են դիմավորում:

Դե գիտեք, դեռ վաղուց սև խավիարի ու դոլարների դիմաց, սա Ալիևի քամակն առել ու ազերի է  գովերգում`  փնովելով ու մահացու մեղքերի մեջ մեղադրելով հայերին, ափսոսում   է, որ Ռուսաստանը իբր օգնել ու փրկել է Հայաստանը բնաջնջումից:  Թուրքերից մեկն էլ սրա գրության տակ  մեկնաբանել է,  որ իրենք  են  (Թուրքիան ու Ադրբեջանը) իսկական հավատարիմ Ռուսաստանի բարեկամները ու եթե մեռնելու են, ապա միասին:


Վատ գաղափար չէ, միայն Էս թուրքին հիշեցրեցի, որ գոնե Թուրքիան ՆԱՏՕ-ից  դուրս գա` նոր միասին մեռնեն ))):

Մի պոստում էլ Իգոր Կորոտչենկո Յուրогли-ն գրել է, որ հայերը Նենսի Փելոսիի մահից հետո Երեւանում կկանգնեցնեն բրոնզե արձան, նրա պատվին Հայաստանի քաղաքներից մեկն էլ կանվանեն Փիլոսիկերտ:

Չգիտեմ, չգիտեմ...Երևի սա Կորոտչենկոյի նամյոկն է՝  Բաքվում երազում է ինքն իր արձանն ունենալ ու գիտե՞ք ոնց`  մե՜՜ծ, շատ մեծ քամակով, կախված կասպիան ծովը, որպես իր անշահախնդիր  նվիրվածության ու ծառայության վառ ատրուշան:  

 #армянафоб #армянафобия

Հ.Գ-Փելոսիի այցը Հայաստան մեծ աղմուկ է բարձրացրել Մոսկվայի վերնախավում ու Բաքվի հասարակության մեջ: Քիչ է մնում, որ մեր ԱԳՆ-ը հայտարարի, որ այս այցն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ:

Hay Azian

#ԳոնեՀիմաՄիաբանԼինենքՎաղնՈՒշԷ 

Wednesday 14 September 2022

Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան. "Ադրբեջանը դեռ սեպտեմբերի սկզբից էր խոսում իր հարձակման մասին..."

 Հաղորդում են նիդերլանդական լրատվամիջոցները

Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան.  "Ադրբեջանը դեռ սեպտեմբերի սկզբից էր խոսում իր հարձակման մասին, ու վերջերս էլ շարունակ ասում, որ Հայաստանի կողմից է սադրանք  լինելու"։



Wat bezielt Azerbeidzjan om nu Armenië aan te vallen?

Kaukasus Onverwachts viel Azerbeidzjan maandag buurland Armenië aan. Uitgerekend nu Poetin zijn handen vol heeft aan Oekraïne.

Eva Cukier

13 september 2022

Leestijd 4 minuten

Wat bewoog Azerbeidzjan in de nacht van maandag op dinsdag tot zijn grootschalige militaire aanval op Armeens grondgebied? Terwijl Rusland alle aandacht nodig heeft voor de oorlog in Oekraïne viel het Azerbeidzjaanse leger in een tien uur durend verrassingsoffensief met zwaar geschut verschillende doelen aan in het zuiden van Armenië. Het is de hevigste geweldsescalatie sinds de zesweekse oorlog, eind 2020 waarbij meer dan zesduizend mensen omkwamen, rond het betwiste Nagorno-Karabach, toen Azerbeidzjan een flink gebied buitmaakte op Armenië. Volgens Azerbeidzjan volgde de aanval van afgelopen nacht op „Armeense provocaties”, waaronder de opbouw van wapens aan de grens.

Het Azerbeidzjaanse leger nam vanaf maandagavond onder andere de Armeense stadjes Goris, Sotk, Vardenis en Jermuk onder vuur met mortiergranaten en drones. Daarbij vielen aan Armeense zijde zeker 49 doden. Azerbeidzjan deed geen uitspraken over het aantal slachtoffers. Na afzonderlijke telefoongesprekken tussen de Armeense president Nikol Pasjinian en de Russische president Poetin kwam het op maandagochtend tot een fragiel staakt-het-vuren. Pasjinian sprak eveneens met de Franse president Macron en de Amerikaanse minister van Buitenlandse Zaken Antony Blinken.

Hoewel het al decennia durende grensconflict rond Nagorno-Karabach met grote regelmaat oplaait, verraste de hevigheid en de locatie van de aanval ook de Armeens-Amerikaanse Richard Giragosian, directeur van het in de Armeense hoofdstad Jerevan gevestigde Regional Studies Center. „Zo’n langdurig offensief vergt veel voorbereiding. Daarnaast was de aanval gevaarlijk roekeloos. Er is door Azerbeidzjan in het wilde weg geschoten op zowel militaire als civiele doelen in Armenië”, vertelt Giragosian telefonisch vanuit Jerevan. Volgens hem wijst de aanval erop dat Azerbeidzjan van zins is het slagveld uit te breiden naar het zuiden van Armenië. „Dit heeft met Nagorno-Karabach niets van doen.”

Vredesmacht

In de zesweekse oorlog in Karabach, eind 2020, bewees de Azerbeidzjaanse president Ilham Aliyev dat zijn leger, mede door militaire steun van bondgenoot Turkije, in staat is grote gebieden buit te maken die Azerbeidzjan historisch als het zijne beschouwt. Het arme en politiek zwakke Armenië, dat afhankelijk is van de gunsten van Rusland, bleek slecht voorbereid en verloor. Rusland stationeerde een tweeduizend man tellende vredesmacht in de regio Karabach, ver van de plaats waar Azerbeidzjan nu toesloeg. Desondanks vinden regelmatig – al dan niet uitgelokte – geweldsescalaties plaats. Begin vorige maand nog vielen drie doden.

Dat Azerbeidzjans president toeslaat op het moment dat Rusland in Oekraïne flinke nederlagen lijdt, is volgens Giragosian zeker geen toeval. „Rusland is afgeleid en overdonderd door zijn slechte prestaties in Oekraïne en er is op dit moment geen afschrikkingsmacht die een Azerbeidzjaanse opmars kan stoppen.” Turkije, als machtige bondgenoot van Bakoe, liet al weten die rol niet op zich te willen nemen. De Turkse minister van Buitenlandse Zaken Ahmet Cavusoglu viel Azerbeidzjan maandag bij en riep Jerevan op tot onderhandelingen.

Vredesgesprekken vonden juist twee weken geleden nog plaats in Brussel onder leiding van de voorzitter van de Europese Raad Charles Michel. Daarbij werd gesproken over gebiedsafbakening, over het herstel van beschadigde infrastructuur en een duurzame vrede. Bij de blitzkrieg eind 2020 stond Europa buitenspel en moest het de vredesonderhandelingen aan ‘regionaal scheidsrechter’ Rusland overlaten. Nu Rusland verzwakt is, probeert Brussel de onderhandelingen naar zich toe te trekken. Juist omdat Bakoe zich in die gesprekken constructief leek op te stellen, betekent het plotselinge offensief volgens Giragosian weinig goeds voor het diplomatieke vertrouwen. „Deze actie tart iedere logica. Net als Poetin handelt Aliyev niet volgens onze ‘westerse’ verwachtingen.”

Europa zit vanwege zijn zoektocht naar alternatieven voor Russisch gas vooral in een vragende positie. Maandenlange energiegesprekken tussen Brussel en Bakoe resulteerden half juli in Bakoe in de ondertekening door Aliyev en EU-Commissievoorzitter Ursula von der Leyen van een memorandum over versterkte energiesamenwerking.

De Azerbeidzjaanse minister van Energie, Parviz Sjahbazov, liet maandag via Twitter weten dat Bakoe al ruim 7 miljard van de dit jaar geplande 12 miljard kubieke meter aardgas heeft geleverd. Tot 2027 moet die hoeveelheid toenemen tot 20 miljard kubieke meter. „In de perceptie van Azerbeidzjan geeft de gasdeal met Europa ze meer invloed in Europa”, zegt Giragosian. „Bakoe weet dat ze nu geen sancties of andere straffen hoeven te verwachten.” Dat was precies de vrees van critici toen Von der Leyen de gasdeal sloot en zich volgens velen te weinig kritisch opstelde waar het ging om Aliyevs autoritaire koers.

Eind juli waarschuwden vijftig Franse politici in Le Monde dat de Azerbeidzjaanse gasdeal Europa opnieuw afhankelijk maakt van een „dictator” met „oorlogszuchtige bedoelingen.” Frankrijk huisvest een grote Armeense diaspora en stelt zich doorgaans zeer pro-Armeens op.

Volgens Giragosian is Aliyevs positie echter zwakker dan zijn militaire en politieke bravoure doet vermoeden. De oorlog van 2020 resulteerde, ondanks de professionaliteit van het Azerbeidzjaanse leger, niet in een definitieve overwinning. Daarbij bevindt Aliyev zich in een afhankelijke positie tussen Moskou en vooral Ankara. Kremlin-woordvoerder Dmitri Peskov benadrukte dinsdag dat de rol van Rusland en die van Poetin bij de bemiddeling in het conflict „onmogelijk te overschatten” is.

Machtsmisbruik

Maar ook binnenlands stapelen voor Azerbeidzjan de problemen zich op, ondanks de economische bloei en de grondstoffenrijkdom. Naast sociale onvrede over corruptie en machtsmisbruik is er woede over de behandeling van Karabach-veteranen, die geen recht hebben op een veteranenstatus en de bijbehorende financiële vergoedingen. In juli stak een 35-jarige veteraan, vader van twee, zichzelf in brand voor een overheidsgebouw en overleed aan zijn verwondingen. Volgens zijn familie handelde hij uit frustratie over de hardvochtige opstelling van het leger.

Volgens Giragosian zit Aliyev in een vergelijkbare positie als Poetin en Erdogan: „middelbare mannen” met een „honger naar macht” die hun positie steeds verder zien verzwakken. De aanval, hoe krachtig ook, heeft Azerbeidzjan geen terreinwinst opgeleverd, maar wel veel gekost. Niet alleen in eigen land dreigt hij zijn volk opnieuw teleur te stellen, met zijn roekeloosheid heeft hij zich ook de woede van Europa en vooral Moskou op de hals gehaald. Poetin mag respect hebben voor collega’s die zich krachtig opstellen, in dit geval heeft Aliyev mogelijk zijn hand overspeeld. Giragosian: „Poetin zal zich wreken om deze schaamteloze uitdaging. The empire will strike back.”

Անցած գիշեր կրկին մարտեր են սկսվել ադրբեջանական և հայկական զորքերի միջև։ Հայկական կողմից առնվազն 49 մարդ է զոհվել, հաղորդում է վարչապետ Փաշինյանը։ Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական կողմից զոհեր են գրանցվել, թե քանիսն է դեռևս պարզ չէ։

Այսօր առավոտյան երկու երկրներն էլ հայտնել են, որ հրադադարը ուժի մեջ է եղել առավոտյան 9:00-ից՝ Ռուսաստանի միջնորդությամբ, սակայն խախտվել է մեկ ժամվա ընթացքում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի խոսքով, այդ ժամանակվանից ի վեր մարտերի ինտենսիվությունը նվազել է։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ «չափազանց անհանգստացած է» շարունակվող բռնությունների կապակցությամբ և «ակնկալում է, որ երկու կողմերն էլ թույլ չեն տա, որ հարցն ավելի սրվի»: Նախագահ Պուտինի խոսնակն ասում է, որ ինքը «անձնապես ներգրավված է գործին և աշխատում է սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:

Թե ինչպես են սկսվել մարտերը, պարզ չէ։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։

Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը անցած գիշեր զորքեր էր կենտրոնացնում սահմանին, ինչպես նաև նոր ականներ էր դնում սահմանային գոտում։ Այդ իսկ պատճառով  իրականացրել են «տեղական գործողություններ», «խիստ ուղղված ռազմական թիրախներին»։

«Լայնածավալ սադրանք».

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ երկիրը «մեծապես սադրանքի է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ երեկ երեկոյան, որից հետո համաչափ պատասխան է տրվել»:

Սադրանքները, սակայն, որոշ ժամանակ է, ինչ շարունակվում էին, ասվում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հայտարարությունում։ «Ադրբեջանը սեպտեմբերի սկզբից ակնարկում էր հերթական հարձակման մասին, նաև հող էր պատրաստում դրա համար, օրեր շարունակ ասում էր, որ Հայաստանի կողմից է սադրանքը լինելու։

Թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել մարտը, հայտնի չէ։ Տեղի լրագրողները և սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը հայտնում են, որ հենց Հայաստանում են գնդակոծվել քաղաքներ, ինչպիսիք են Ջերմուկը և Գորիսը:


Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում

 

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում
Միասնական ջանքերով հարկավոր է չեզոքացնել ադրբեջանական նենգ գործողությունները բոլոր ասպարեզներում:
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
Նենգ թշնամին կրկին անգամ օգտվելով աշխարհաքաղաքական բարդ եւ անկայուն իրավիճակից, օգտվելով հայկական քաղաքական անմիաբան մթնոլորտից, հայկական սուվերեն ինքնիշխանության սահմանների ուղղությամբ լայնածավալ հարձակման է անցել:
 Թշնամին ռմբագոծում է ոչ միայն ռազմական, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը:
Մեր քաջարի զինվորներն ու սպաները հետ են մղում թշնամու տմարդի գրոհները եւ անձնազոհ պաշտպանում են մեր հայրենիքի ամեն մի թիզ հողն ու սահմանները:
Եվրոպայի հայերի համագումարը աշխարհով սփռված մեր հայրենակիցներին կոչ է անում մեկ բռունցք դառնալ եւ միասնական ուժերով զորավիգ կանգնել պետականությանը եւ մեր քաջարի բանակին, որպեսզի որքան շուտ չեզոքացնենք թշնամու հերթական  լայնածավալ հարձակումները:
Սիրելի հայրենակիցներ, խաղաղության  թե' պատերազմական դրության պահին  արտաքին թշնամու դեմ պետք է որ լինենք միասնական, եւ անկախ քաղաքական նկրտումներից հարկավոր է անվերապահ համախմբվել պետության ու բանակի շուրջ՝ դիմակայելու թշնամական ամեն մի ոտնձգություն ու դավադրություն:
 Բոլորի համար պարզ է, որ  առաջին հերթին մենք ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը եւ մեր ինքնիշխանությունը: Մեր ժողովրդի միասնականությունն է այն միակ երաշխիքը, որ մեզ կառաջնորդի դեպի հաջողություններ եւ հաղթանակ, այդ պարագային է, որ մեր  բարեկամ եւ դաշնակից պետությունները կկանգնեն մեր կողքին եւ կհարգեն մեր ինքնիշխանությունը, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
 Սխալ է կարծել, որ մեր ժողովուրդը միաբան չէ... ո'չ ժողովուրդը եւ հասարակությունը միշտ էլ եղել է միաբան ու հասկացել է միաբանության արժեքը, սակայն ցավոք քաղաքական գործիչները  եւ կուսակցություններն են, որ անտեսելով պետականության գերագույն շահը, եղել են անմիաբանության ու թշնամանքների աղբյուր:
Հայ քաղաքական հասարակական բոլոր կուսակցություններին եւ ուժերին, մեր մտավորականությանը կոչ ենք անում դասեր քաղել  անցյալից եւ հատկապես 44 օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած թերություններից եւ  մի կողմ թողնել ներքին անհամաձայնությունները, թշնամանքը, անձնական ու խմբակային շահերը եւ զորավիգ կանգնեն բանակին, պետությանը եւ լծվեն ժողովրդի համախմբման ու կազմակերպման գործին: Հարկավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր ջանքերը կասեցնելու թշնամու նենգ գործողությունները բոլոր ասպարեզներում:
Այս անգամ թշնամին չի կարող եւ չպիտի կարողանա հասնել իր նենգ նպատակներին:
Կոչ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին, կազմակերպություններին, բոլոր կառույցներին  եւ  համայնքային ազդեցիկ անհատներին լծվելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին եւ միջազգային ատյաններում իրենց միասնական ազդու ձայնը բարձրացնեն եւ զորավիգ կանգնեն պետականությանը եւ հայկական դիվանագիտական հաստատություններին:
Միասնական ջանքերով կարող ենք հաղթահարել ամեն մի թշնամանք եւ արհավիրք: 
Վստահ հաղթանակը մերն է լինելու:
Փառք մեր հայրենիքին, 
Փառք մեր ժողովրդին  եւ մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորին ու բանակին:
Եվրոպայի հայերի համագումար
13 սեպտեմբեր 2022
Garo Hakopian