The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 27 May 2015

De Nederlandse televisiekijkers plaatsten Armenië in de top 5

De mening van de jury komt niet overeen met de keuze van de kijkers
Dit zijn de plaatsen die de Nederlandse jury heeft toegekend aan de deelnemende landen van het Eurovisie Songfestival.
In de foto ziet u de juryleden van Nederland. De Nederlandse blog heeft besloten de verrichte werkzaamheden van deze juryleden nogmaals te presenteren. Gewoon ter herinnering.
Misschien denkt men dan na waarom juist de inzending vanuit Armenië de voorkeur kreeg voor de voorlaatste plaats.
(*)P.SDe Nederlandse televisiekijkers plaatsten Armenië in de top 5.
JURY VOTING
1.Sweden
2. Australia
3. Belgium
4. Russia
5. Italy
6. Israel
7. Norway
8. Estonia
9. Latvia
10. Georgia
11. France
12. Greece
13. Cyprus
14.Montenegro
15. Slovenia
16. Spain
17.Lithuania
18. Serbia
19. United Kingdom
20. Austria
21. Romania
22. Hungary
23. Azerbaijan
24. Germany
25. Poland
26. Armenia *
27.Albania



  • Carolina Dijkhuizen- ծնվ. 1980թ. Կոլումբիայում, երգչուհի է, 24-րդ տեղը Հայաստանին:

  • Florent Luyckx (ծնվ.1964) Q-group ռադիոկայանի տնօրեն, Հայաստանին' 26-րդ տեղը:

  • Maurice Wijnen (ծնվ.1970թ.)-թատերագետ, հեռուստամեկնաբան, Հայաստանին' 21-րդ տեղը:

  • Gijs Staverman (ծնվ.1966թ.)-ռադիոհեռուստահաղորդավար, 26-րդ տեղը' Հայաստանին:

  • Do (ծնվ.1981թ) երգչուհի, 26-րդ տեղը' Հայաստանին:
Սա Նիդերլանդների ժյուրիի բաշխած տեղերն է Եվրատեսիլին մասնակցած երկրների:Լուսանկարում այս երկրի ժյուրիի անդամներն են, ում Նիդերլանդական օրագիրը որոշեց մեկ անգամ ևս ներկայացնել իրենց կատարած աշխատանքը' հենց այնպես, որպես հիշեցում: Միգուցե՞ մտածեն, թե ինչու, հենց Հայաստանին նախավերջին տեղի նախապատվությունը տվեցին:
(*)-ՀԻՇԵՑՈՒՄ-Նիդերլանդների հեռուստադիտողը Հայաստանին
ընդգրկել է լավագույն հնգյակում:
Հ.Գ.-Նիդերլանդական Օրագիրն այս նամակն ուղարկել է Նիդերլանդների ժյուրիի կազմի բոլոր հինգ անդամներին' նրանց ֆեյսբուքյան և թվիթերի հասցեներով:
Նիդերլանդերեն տեքստի թարգմանությունը' Լիլիթ Առաքելյանի

Monday 18 May 2015

Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները' Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ap24gennidar.JPG Հայոց Ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղի ունեցած բողոքի հանրահավաքների, քայլերթերի, երկրի խորհրդարանին և մի շարք դեսպանատներին հանրագրերի փոխանցման, այս թեմայով նոր գրքերի լույս ընծայման ու հանրությանը ներկայացված ցուցադրությունների, նաև տարբեր քաղաքների Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին այցելության, ծաղկեպսակների տեղադրման արարողությունների կողքին հաճախակի էր անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված  հուշ երեկոների, համերգների կազմակերպումը, որից մի քանիսին մասնակից եղավ Նիդերլանդական Օրագիրը: Այս մասին խոսելուց առաջ անշուշտ պետք է առանձնացնել Հաագայում ապրիլի 18-ին տեղի ունեցած բողոքի հուժկու հանրահավաքը և բողոքի երթը: Բազմահազարանոց քայլերթը' Թուրքիայի դեսպանատուն, հիշեցում էր վշտի, ցասումի ու պահանջատիրության' պատմության անիվը ստիպելու ետ շրջել ճշմարտության ուղին:  Միայն ֆեյսբուքի մեր օրագրի ներկայացրած այս տեսաերիզը  մի քանի օրում դիտել է 150 հազարից ավելի օգտատեր: Մյուսը' ապրիլի 24-ի Ասենի և Ալմելոյի հուշարձանների այցելություններն են, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոտ 5000 հայորդիներ ու մեզ բարեկամ ազգությունների ներկայացուցիչներ: Սա, ինչ խոսք, հայ կառույցների Նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է:  Համախմբված աշխատեցին  հոգևոր կառույցներն ու ավանդական կուսակցությունները, նիդերլանդահայ կազմակերպությունները, որոնց ջանքերի միավորումը  օրինակելի  և ողջունելի քայլ է: Հայ Դատի հարցը  յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը պետք է լինի այսուհետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվելու են...

ՈՒտրեխտ  17.04.2015: նիդերլանդական «Projectkoor» երգչախումբը' Ինես Լեյենի ղեկավարությամբ քաղաքի Nicolaikerk եկեղեցում հատուկ հայկական երաժշտության համերգ էր կազմակերպել: Համերգային երեկոն ամբողջությամբ նվիրված էր Հայոց Ցեղասպանության թեմային և ընդգրկված էր Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում: Մեզ համար փոքր ինչ անսովոր մթնոլորտ էր եկեղեցու սրահում' բացառապես  հոլադացի երաժշտասերներ էին հավաքվել դիտելու համերգը: Երեկոյին այցելած մի քանի հայերի  թվում   «Կարոտ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Բունիաթովան էր: Մեր զրույցից պարզվեց, որ նա աջակցում է խմբին, օգնում մենակատարներին ճիշտ հայերեն սովորելու, իսկ Հայաստան ճանապարհորդելիս էլ ուղեկցել է, կատարել թարգմանություններ: Խումբը համերգ է տվել հենց հայ-թուրքական սահմանի զորամասերից մեկում:  Երեկոն սկսվում է Հայոց Ցեղասպանության մասին խմբի անդամների դասախոսություններով, նկարագրվում է այդ թվականների պատմական անցքերն ու  իրագործած եղեռնական ծրագիրը: Այնուհետև հետևեցին երաժշտախմբի կատարումները Կոմիտասի, Եկմալյանի, Տիգրանյանի,Սայաթ-Նովայի, Խ.Ավետիսյանի ստեղծագործություններից: Մենակատարներ Հելեն Բուրը, Սիմոն վան Դոնգեն, Անժելիկա Էրկելենսը, Մարգրեթ Վոնկը, Յան Գրավեստինը զգում էին հայկական մեղեդին, ապրում նրանով և այդ էր պատճառը, որ երեկոն  հագեցված էր հուզականությամբ ու անմեղ զոհերի թափված արյան խորհրդով ու այդ թախիծն էր, որ փոխանցվում էր հանդիսատեսին: Անգամ համարն ավարտվելուց հետո հանդիսատեսը լուռ էր, միայնակ  իրենց խոհերում:
Միայն համերգի վերջնամասում ունկնդիրն ասես արթնացավ թախիծի թմբիրից:«Յարըմ գորանի»,«Ազգ փառապանծ» երգերը խումբը հնչեցրեց հանդիսատեսի հետ միասին'  խախտելով վերջինիս լռությունը:  Հազարի հասնող հոլանդացի հանդիսատեսը  ծափողջյուններով իր երախտագիտությունը հայտնեց Ինես Լեյենի երգչախմբին,  ում համար հայկական մշակույթի ակունքներից օգտվելը դարձել է հոգեկան պահանջ: Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք
Հաագա 18-04-2015: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 18-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում ավելի քան 1500 ցուցարարներ էին հավաքվել Spuiplein հրապարակում, որտեղ ելույթներ ունեցան տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ: Հիշարժան էր անմոռուկի նկարով ու սերմերով լի բազմաթիվ փուչիկներ արձակումը երկինք: Այնուհետև տեղի ունեցավ բողոքի քայլերթ Ցեղասպանության ճանաչման կոչերով' դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 . 02

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում

Ապրիլի 24 Ալմելո: Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միջոցառումները սկսվեցին լռության քայլարշավով՝ գերեզմանատնից մինչև Եկեղեցի: Երկու հազարից ավելի հայրենակիցներ քայլեցին մոտ 7կմ ձգվող ճանապարհով, որը խորհրդանշում էր հայերի տեղահանությունը և աքսորը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քաղաքապետարանն ապահովել էր քայլարշավի մասնակիցների անվտանգությունը: Փակվել էին փողոցների երթևեկելի մասերը, ոստիկաններն ամբողջ ճանապարհն ուղեկցում էին՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը:
Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:
Քայլերթից հետո ներկաներն այցելեցին նորաբաց հուշհամալիր ' հարգանքի տուրք մատուցելու 1915թ. անմեղ զոհերի հիշատակին: Եկեղեցական արարողակարգից հետո օծվեց հուշահամալիրի ցուցատախտակը' Տարոն Սրբազանի և հոգևոր այրերի կողմից: Արարողակարգին մասնակցում էին Ալմելոյի քաղաքապետը,՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր: Հուշատախտակի բացմանը իրենց մասնակցությունն ունեցան Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիները:
Երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը: Ճերմակ, խաղաղության խորհրդանիշ աղավնիները ճախրեցին անամպ երկնքում' այլևս ոչ ասելով պատերազմին ու եղեռնագործությանը:
Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19:15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:
Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:
Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:
Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:
Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք .01,02 03 այլ 04 05

Նիդերլանդացի հոգևորականը ցեղասպանությունից հայ երեխաների կյանք է փրկել

Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը եղեռնի տարիներին հայ երեխաների է փրկել: Մաստրիխտ 25.04.2015:Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հուշ-համերգ էր կազմակերպել նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը' «Սուրբ Կարապետ» եկեղեցու հետ համատեղ:
Այս միջոցառման հիմքում հետաքրքիր ու հոգեթով մի պատմություն է: Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը  հայանպաստ գործունեություն է ծավալել եղեռնի տարիներին, զանգվածային կոտորածներից կարողացել է փրկել  շատ հայ  երեխաների: Այսօր նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն իր տան արխիվում դեռ պահպանում է ահասարսուռ տարիների   հոգևորականի ուղարկած  նամակները, որոնք այսօր արժեքավոր վավերագրեր են ու ապտակ ցեղասպանությունը ժխտողներին: Այս նախապատմությունն էլ  երախտիքի հիմք է հանդիսացել կազմակերպելու  միջոցառումն ու  ոգեկոչելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակը:
Հուշահամերգ-ցերեկույթը բացում է  Վազգեն Սարգիսը, ով հակիրճ ներկայացնում է միջոցառման  նշանակությունը,  գնահատական տալիս ցեղասպանության երևույթին:
Սոպրանո Լիլիթ Սաթիի քառյակը' մասնակցությամբ Նելլի Արմենյանի, Պերճ  Ասատուրյանի և Շիրակ Շահինյանի հնչեցրեցին Կոմիտասի «Հով արեք», Եկմալյանի «Առավոտ լուսո» երգերը:
Արևելյան Բելգիայի ջութակահարների լարային քառյակը, որի կազմում է նաև հայազգի մասնակից Կարեն Աբրահամյանը կատարեցին Կոմիտասի  գործերից:
Պետեր վան Նունեն հուզիչ ոճով, երաժշտական կոմպոզիցիայով  ներկայացրեց Կոմիտասի կյանքն  ու գործը, իսկ գրող Արտակ Մանուկյանը կարդաց իր բանաստեղծությունները, հայտնեց, որ համայնքի հովանավորությամբ, շուտով Երևանում լույս է տեսնելու «Մեր արյան գինը» պոեմը:
Ասմունքով հանդես եկավ Շաղիկ և Հովսեփ Ասատրյանները:
Տպավորիչ էր Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկի' Հայկ Մելիքյանի կատարումները:
Հուշ-ցերեկույթին մասնակցում էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում Հայաստանի Արտակարգ և  Լիազոր դեսպան  Ձյունիկ Աղաջանյանը:
Միջոցառումն ավարտվեց տարբեր երգչախմբերի միավորված ելույթով և սրբազան հայրերի աղոթքի խոսքով:
Միջոցառմանը ներկա էին նիդերլանդահայ տարբեր  կառույցների անդամներ, Լիմբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Այս միջոցառման այլ տեսաերիզներ և լուսանկարներ դիտելու համար այցելեք 01 02 03 Մանուկ ՄԿՐՏՉՅԱՆ Hay Azian «Նիդերլանդական Օրագիր»
Օսթբուրգ-Դենբոս-ՈՒտրեխտ-Հաագա-Ալմելո-Մաստրիխտ 17-25 ապրիլի


Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները


Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն


Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած  գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն  ու  ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ  Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...


Ադրբեջանական հանճարեղ մտքի արգասիքն ու նրա ծնած գոհարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի-ն


Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած  գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն  ու  ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ  Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...