Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2021թ. առաջին՝ ՀՈՒՆՎԱՐ ամսվա ամփոփումները:
Sunday 31 January 2021
2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՀՈՒՆՎԱՐ
Դեսպանության ֆեյսբուքյան էջի 2021թ. առաջին՝ ՀՈՒՆՎԱՐ ամսվա ամփոփումները:
Saturday 30 January 2021
Նիդերլանդներում և Հայաստանում ապրող ուսանողների մեկնաբանությունը` Covid-19 համավարակի վերաբերյալ
Covid-19 համավարակը ներխուժել է մարդկանց կյանք ու կենցաղ համայն աշխարհում: Արհավիրքը խլում է կյանքեր, ստիպում է համակերպվել իր լինելիության փաստին: Ոմանց մոտ մեծացել է վախի զգացումը, ոմանք ի զարմանս մյուսների` «մատների արանքով» են նայում, մյուսները հավատում են պատվաստման էֆեկտիվությանը, մի մասի մոտ էլ կան կասկածներ…
Տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, տարբեր քաղաքակրթություններ-հոգեկերտվածքներ (մենտալիտետ), տարբեր պատճառահետևանքային կապեր ու դրանից էլ կախված համապատասխան արդյունք:
Ինձ հետաքրքրեց Covid-19 փաստի առկայության ֆոնին մարդկանց կենցաղում տեղ գտած փոփոխություններն ու մտածելակերպը՝ մասնավորապես 20-25 տարեկան, բարձրագույն կրթության բակալավրի աստիճան ունեցող և մագիստրական կրթություն ստացող երիտասարդների տեսակետը աշխարհի տարբեր ռեգիոններում: Զրուցեցի նրանցից շատերի հետ և այժմ կձորձեմ ներկայացնել տեսակետները, դրանց ընդհանրական նմանություններն ու տարբերությունները:
Նշեմ, որ այսօր` որպես օրինակ, կօգտագործեմ Նիդերլանդների Թագավորության քաղաքացի և այստեղ բնակվող, «Ամստերդամի Բաց Համալսարանի» մագիստրատուրայի ունկնդիր Լիաննա Սարկիսիանի և Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրայի ունկնդիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոնա Զաքարյանի հետ ունեցած իմ զրույցները: Զրուցակիցներս իրենց մասնագիտություններն ընտրել են գիտակցված, նպատակաուղղված` ունենալով հետաքրքրություններ՝ խորացված գիտելիքների տիրապետման ցանկություն:
Սոնա Զաքարյանն իրանագետ է, ուսանում է մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով «ազգային անվտանգություն» մասնագիտությունը:
Լիաննա Սարկիսիանը միջազգայնագետ-դիվանագետ է, մագիստրական կրթությունը շարունակում է նույն մասնագիտությամբ:
Երկուսն էլ գտնում են, որ իրենց մասնագիտությունը խիստ կարևոր են, և որպես կայացած մասնագետներ՝ կարող են իրենց ներդրումն ունենալ մարդու բարեկեցիկ կյանքի գործընթացում՝ կարևորելով արտաքին ճիշտ քաղաքականության և դիվանագիտության համադրումը ներքին քաղաքականությանը:
Հարցին, թե փոխվել է արդյոք իրենց կենցաղը՝ կորոնավիրուսի հետ կապված և եթե այո, ապա ինչպե՞ս և որքանո՞վ, երկու զրուցակիցներս էլ տվել են համանման պատասխաններ, նշելով, որ, հարկա՛վ, փոխվել է: Երկուսի պատասխաններում էլ շեշտվում է, որ փոփոխվել են օրվա ռեժիմները, ուսանում են առցանց, նվազել է շփումը համակուրսեցիների, ընկերների և հարազատների հետ: Ազատ ժամանակ հասկացությունը դարձել է խիստ հարաբերական, զգում են դեսկոմֆորտ: Լիաննա Սարկիսիանի տեսակետով. «Ազատ ժամանակ և դասապրոցես հասկացությունները խառնվել են իրար, ուսանողական կյանք հասկացությունն անցյալում է»: Նույն հարցի պատասխանին Սոնա Զաքարյանը հավելեց. «Երբ նոր էին սահմանափակումներ մտցվել, ազատ ժամանակ կար, նույնիսկ ֆիլմեր դիտելը, ընթերցանությունը մտան օրվա ռեժիմ: Հիմա ազատ ժամանակ հասկացությունը պայամանական է»:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատվաստմանը՝ զրուցակիցներս ունեն տարբեր մոտեցումներ. մասնավորապես, Սոնա Զաքարյանը կասկածանքով է նայում պատվաստանյութի անվտանգ լինելու փաստին, չի հավատում դրա արդյունավետությանը, և իր իսկ խոսքերով. «Դեմ եմ պատվաստմանն ու ինքս էլ չեմ պատվաստվելու: Գտնում եմ, որ լիովին չեն իրականացվել անհրաժեշտ գիտական, գիտաբժշկական ուսումնասիրությունները: Ես կսպասեմ...»:
Լիաննա Սարկիսիանի մոտ պատվաստանյութի և պատվաստման հանդեպ անվստահությունն արտահայտվում է պատվաստումից հետո հնարավոր բացասական հետևանքների, անկանխատեսելիության վախով: Իր խոսքերով ասած. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ պատվաստվելու ենք, ուղղակի մտահոգված եմ, թե ինչ կլինի հետո, ինչպիսի դրսևորումներ կլինեն»: Բայց և այնպես՝ իրատեսորեն նաև շարունակեց. «…քանի որ շատ տեղեր առանց պատվաստման մուտքը կարող է լինել արգելված, ՍՏԻՊՎԱԾ եմ լինելու պատվաստվել: Ուրիշ ելք չկա...»:
Իմի բերելով՝ երիցս ճիշտ և այժմեական է անտիկ բժիշկների խոսքը. «Լավագույն բուժումը հիվանդության կանխարգելումն է»:
Առողջ եղե՛ք…
Աշխեն Բակլաչյան
Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում:
Լուսանկարներում Սոնա Զաքարյանը (Հայաստան) և Լիաննա Սարկիսիանը(Նիդերլանդներ)
Friday 29 January 2021
Նիդերլանդներից Հայաստան ուղարկված երկու բեռնարկղերը Երևանի մաքսատանը նվիրաբերվել են պետությանը
Այսօր տեղեկացանք, որ պատերազմի ընթացքում հավաքված տարատեսակ բարեգործական բնույթի ապրանքատեսակներ (սայլակներ, hիվանդանոցային մահճակալներ և այլ պարագաներ), որոնք հավաքվել էին նիդերլանդահայերի կողմից պատերազմի ընթացքում Նիդերլանդներում ձևավորված չորս պահեստներում՝ անհատների և կազմակերպությունների ջանքերով, կենտրոնացվել էին HTS GROUP B.W. Ուտրեխտի պահեստում և ուղարկվել Հայաստան՝ երկու բեռնարկղերով։
Ուղարկված երկու բեռնարկղերի ողջ պարունակությունը մեր հայրենակիցները Երևանում նվիրաբերել են պետությանը։ Նիդերլանդահայ Դավիթ Աբրահամյանի տեղեկացմամբ (Դավիթն այս պահին գտնվում է Հայրենիքում և մասնակցել է մաքսազերծման ողջ գործընթացին), Երևանի մաքսատանը ծագել են որոշակի խնդիրներ. մաքսատան պահեստապետը հրաժարվել է դատարկել մեր երկրորդ բեռնարկղը՝ պարզաբանելով, թե իբր տեղ չունի։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ երկրորդ բեռնարկղն, ի վերջո, բացվել և դատարկվել է։ Ըստ օրենքի, բեռնարկղերը՝ մաքսատուն ժամանալուց հետո 48 ժամվա ընթացքում պետք է անցնեն բոլոր գործընթացները։ Մեր երկրորդ բեռնարկղի կապակցությամբ ծագած խնդիրների հետևանքով՝ այն մոտ 12 ժամ ավել է մնացել, ինչի հետևանքով էլ կուտակվել է տույժ՝ 160 ԱՄՆ դոլարի չափով։ Այդ ծախսն իր վրա է վերցրել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Նիդերլանդներում մենք այնպես ենք համախմբվել պատերազմի ընթացքում և հետո, որ ամեն մեկս փորձում է ժամ առաջ հասցնել տարատեսակ օգնություն մեր հայաստանաբնակ հայրենակիցներին։ Հայաստանում, ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տարբեր աշխատակիցների քմահաճույքից և տրամադրությունից է կախված, թե մենք ինչ խնդիրների միջով կանցնենք՝ մեր ուղարկած ապրանքը շահառուներին հասցնելու գործընթացում։ Տպավորություն է, որ հայաստանցիներից շատերի հեչ պետքը չէ մեր արած գործը», ասում է Դավիթ Աբրահամյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ նրանց տնօրինության տակ են հանձնվելու Նիդերլանդներից Հայաստան ուղարկված բարեգործական բեռները։ Ինչպես տեղեկացնում են մեր հայրենակից բարերարները, բոլոր այն հայաստանցիները, ովքեր ունեն սայլակների և այլնի անհրաժեշտություն, պետք է ստանան տեղեկանք իրենց բուժհաստատությունից կամ գյուղապետարանից, և այդ փաստաթղթով ներկայանան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նիդերլանդահայերը հետևողական են լինելու և ուշի-ուշով հետևելու են այս երկու կոնտեյներների «ճակատագրին»՝ պահանջելով նախարարությունից մանրամասն հաշվետվություն։
Բարեգործական ապրանքատեսակը ստանալու ճանապարհին ցանկացած խոչընդոտի հանդիպելու դեպքում՝ կոչ ենք անում մեր հայաստանաբնակ հայրենակիցներին անհապաղ կապվել «ՆԻԴԵՐԼԱՆԴԿԱԱՆ ՕՐԱԳՐԻ» խմբագրության հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են Հայաստան ուղարկել բարեգործական մեծ քանակությամբ բեռներ և չեն ցանկանում նվիրաբերել պետությանը, այլ ուզում են հասցնել շահռուներին՝ սեփական ուժերով։
Ըստ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ով այս պահին զբաղված է Հայաստան ուղարկված դպրոցական գույքով լի 6 բեռնարկղերի փաստաթղթային գործընթացով, անհրաժեշտ է գտնել ընդունող հայաստանյան հասարակական կազմակերպություն (ՀԿ), ում կնվիրաբերվի ուղարկվող բեռը։ ՀԿ-ի հետ պետք է կնքվի համագործակցության և գույքի նվիրաբերման պայմանագիր։ Ընդունող ՀԿ-ի ներկայացուցիչը՝ մինչև բեռնարկղերի Հայաստան հասնելը, պետք է ներկայանա ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն, որտեղ էլ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» որակելու համար։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ» թղթակից Մ.Կիրակոսյանը հեռախոսային և նամակագրական կապի մեջ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Արման Բարխուդարյանի հետ։ Վերջինիս տեղեկացմամբ.
«Բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի դեպքում անհրաժեշտ է հայտին կցել բեռն ուղեկցող մաքսային փաստաթղթերի պատճենները, որտեղ նշված են բեռի տեղերի (կտոր, արկղ) քանակը, ընդհանուր քաշը, արժեքը, փոխադրման ծախսերը և մաքսատունը, մասնավորապես՝
1. բեռի (ապրանքների) հաշիվ-ապրանքագիրը (invoice).
2. բեռնափոխադրման փաստաթղթերը (shipping invoice, packing list, CMR, air waybill).
3. նվիրատվության դեպքում՝ նվիրատվության նամակը (donation letter).
4. բեռի մեջ ներառված ապրանքների մանրամասն (անվանական, քանակական և համապատասխան արժեքով) ցանկը.
5. բաշխման դեպքում՝ շահառուների ցուցակը՝ ըստ բաշխվող ապրանքների քանակի և համապատասխան արժեքի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը, հետևյալ հեռախոսահամարներով՝
+37410 515-825 - Կրիստինա Ալեքսանյան (kristina.aleksanyan@gov.am)
+37410 515-577 - Սաթենիկ Ավետիսյան (satenik.avetisyan@gov.am)»։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին տրված վեց հարցերն ու դրանց պատասխանները
Նիդերլանդական() հեղինակավոր պարբերականը ԵՎՐՈՊԱՆ ՓԱԿՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ վերնագրով հրապարակել է Հաագայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանինտրված վեց հարցերն ու դրանց պատասխանները: Այն ներկայացնում ենք ստորև.
Wednesday 27 January 2021
Նիդերլանդական թերթը վերջերս Հայաստան ուղարկված դպրոցական գույքի մասին։
Mariam Kirakossian (Netherlands Diary), Tawros Aslanjan (initiatiefnemer) en Ton Kodde (facilitair manager HWC). (PR) |
HWC doneert oud schoolmeubilair aan noodlijdende scholen Armenië
AMSTELVEEN Het Hermann Wesselink College heeft haar oude schoolmeubilair gedoneerd aan noodlijdende scholen in Armenië. Op initiatief van oud-leerling Tawros Aslanjan en met behulp van talloze vrijwilligers werden zes zeecontainers met oude schooltafels, schoolstoelen, whiteboards en computers gevuld en verzonden naar noodlijdende scholen in Armenië.
OUD-LEERLING Armeense scholen gaan gebukt onder de financiële en maatschappelijke gevolgen van de recente oorlog tegen Azerbeidzjan. Toen hij begreep dat het HWC was begonnen met de verhuizing naar het nieuwe schoolgebouw is oud-leerling Aslanjan naar de directie gestapt met de vraag of zij bereid zouden zijn om het oud schoolmeubilair te doneren aan scholen in Armenië waar op dit moment de nood erg hoog is. “De directie was zeer positief en gaf akkoord op het voorstel”, aldus Tawros Aslanjan. Zelf heeft Tawros Aslanjan met veel plezier op het HWC gezeten en heeft daar vmbo-t, havo en vwo gevolgd. In het dagelijks leven is Tawros Aslanjan ondernemer en gemeenteraadslid namens D66.
CROWDFUNDING Door middel van een crowdfundactie binnen de Armeense gemeenschap in Nederland en met behulp van de Armeense Ambassade in Nederland is in zeer korte tijd geld opgehaald voor de kosten van het transport. Daarnaast hebben er zich veel vrijwilligers gemeld om te helpen bij het demonteren van de spullen en het vullen van de containers.
“Binnen tien dagen zijn wij erin geslaagd om zes containers met zeer bruikbare spullen klaar te maken voor transport. Wij zijn bijzonder trots op de snelheid waarmee deze actie is opgezet en zijn gelukkig met het vooruitzicht dat deze spullen in Armenië een tweede leven tegemoet gaan’’, aldus Bert Kozijn, rector van het Hermann Wesselink College.
NOG NIET AFGESCHREVEN Het meubilair was door de nieuwbouw overbodig geworden, maar nog zeer geschikt voor scholen in Armeense dorpen. Kinderen krijgen op sommige scholen les op meubilair dat bijna uit elkaar valt en in sommige gevallen is er simpelweg geen meubilair. Nederlandse scholen moeten vaak geld toeleggen voor het afstorten van de inventaris. Dit project draagt bij aan het versterken van het onderwijs in Armenië en tegelijkertijd draagt het bij aan een circulaire economie. De zes zeecontainers vol met de oude schoolspullen komen eind februari aan in Armenië. Samen met andere vertegenwoordigers van de Armeense gemeenschap zal Tawros Aslanjan de noodlijdende scholen bezoeken om toe te zien op een rechtvaardige verdeling van de spullen.
--------------------
Անկարգություններ Նիդերլանդներում թագաժահրի խիստ կանոների համար
Հոլանդական ոստիկանությունը օգնություն է ուզում, երբ սկսվեն նոր անկարգություններ
Նիդերլանդների ոստիկանությունը խորհրդակցում է բելգիացի և գերմանացի գործընկերների հետ, թե արդյոք նրանք կարող են օգնել հոլանդական ME- ին (շարժական ստորաբաժանման հատուկ ուժեր ոստիկանությունում), եթե նոր անկարգություններ սկսվեն: Այս մասին երեքշաբթի երեկոյան ասել է Նիդերլանդների ոստիկանության պետ Վիլեմ Ուոլդերսը ՝ Op1 հեռուստատեսային ծրագրում:
Լուսանկարները վերցված են
hln.be/, vrt.be/vrtnws/nl/,telegraaf կայքերից
Տարեցների համար նվազագույն թվային (digital) գիտելիքների իմացություն
Կոնորավիրուսյան ժամանակաշրջանում թիրախային տարեց խմբի համար առավել կարևոր են դարձել նվազագույն թվային (digital) գիտելիքների իմացությունը՝ առցանց գնումներ, բարեկամների և ընկերների հետ առցանց շփում և այլն։ Նիդերլանդներում ապրող մեր տարեցների կյանքը մի փոքր դյուրին դարձնելու համար հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (Bright Future Foundation) ՀԿ կամավորների կողմից նախաձեռվել է մի SOLIDARITY նախագիծ, որի շրջանակներում մասնակից տարեցները կտիրապետեն ու կկատարելագործեն իրենց թվային գիտելիքները։
Նախագիծն իրականացվում է Եվրոմիության SOLIDARITY CORPS ծրագրի շրջանակներում։ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» ՀԿ կհամագործակցի նաև Particip Amstelveen կազմակերպության հետ։ Այս հրաշալի և արդիական նախագիծը կգործի 12 ամիս։